Перейти к публикации

Нэмэц-а к ответу


Рекомендованные сообщения

Բողոքի ցույց Բեռլինի ՀՀ դեսպանատան առջև՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Բեռլինաբնակ հայերը հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին Բեռլինի ժամանակով ժամը 12,30-ին, Botschaft Armenien Nußbaumallee 4, 14050 Berlin հասցեում բողոքի ցույց են անցկացնելու: «Ցույց ընդդեմ Հայկական կառավարության , հանձինս նախագահի, որը հանդուրժում է Ազգային Ժողովում առկա հանցագործ օլիգարխների առկայությունը: Պահանջը. Նեմեց Ռուբոն պիտի վայր դնի պատգամավորական մանդատը և Հայաստանի հանրապետության նախագահը պիտի հրապարակավ բացատրություն տա համայն աշխարհի հայությանը:»

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1,4k
  • Создано
  • Последний ответ

«Չենք լռելու»-ն պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել «Հարսնաքարը» և փոխանցել գումարը Ավետյանի ընտանիքին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»:

Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: «Չենք լռելու»-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ:

Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է:

«Չենք լռելուն» պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` «Հարսնաքար» անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:

<div align="left">

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я понял и именно это имел ввиду. Если служба имеет возможность заключать контракт на охрану с частными лицами и при этом является государственной (что прямо сейчас и есть) значит она не будет профессиональной.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

есть опасность если разогнать у всех охрану эти быки создадут неконтролируемые банд группы,они ведь кроме как бычить ничему не обучены.

И ещё у меня вопрос,есть ли сведения из-за чего произошла ссора с таким тяжёлым финалом,врачи вроде обычно спокойный народ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Апер я не согласен. У них отменное здоровье и бычья сила. Пускай идут в армию служить. Всем от этого будет только польза. Рога им там быстро поотшибают.

отменное здоровье не означает то что они умны,их бычьи повадки не раз проявлялись в ВС и последствия их действий не раз здесь обсуждались

Есть люди в которых живет Бог, есть люди в которых живет дьявол, а есть люди в которых живут только глисты.

Фаина Раневская
 

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

03.07.2012

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է հրաժարական ներկայացնել և դադարեցնել իր քաղաքական գործունեությունը

PSAA%20Logo%20for%20Press.jpg

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինված ուժերի սպաների նկատմամբ գործադրված դաժան բռնությունը և ցավակցում է այդ բռնությանը զոհ դարձած բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան արմատավորվող բռնության մշակույթը գնահատում է ոչ միայն որպես մարդկային ողբերգություն ծնող երևույթ, այլև ազգային անվտանգության համար ռեալ սպառնալիք, ինչը Հայաստանի առջև կանգնած անվտանգային մարտահրավերների պայմաններում կարող է վտանգել անգամ հայոց պետականությունը:

Նման իրավիճակում առողջ հասարակական հարաբերությունների և արդիական քաղաքական մշակույթի ձևավորմամբ պետականության շահի գերակայության ընկալման արմատավորումը դառնում է կենսական անհրաժեշտություն: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան` որպես մասնագիտական ընկերակցություն, պարոն Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է առաջնորդվել այս գերակա շահի գիտակցմամբ և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով իր նախաձեռնությամբ հրաժարվել պատգամավորական լիազորություններից, ինչպես նաև դադարեցնել իր քաղաքական գործունեությունը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մասնագիտական պարտքն է համարում տալ պատահածի զուտ քաղաքագիտական գնահատականը` քրեական որակումը թողնելով ՀՀ իրավասու մարմիններին:

Դոկտոր Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ոստիկանությունը զբաղված է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների հերթական ''սխրանքով

4282281341315369.jpg

15:35 - 03.07.2012Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) Վահե Ավետյանի մահվան օրը դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղայինի մի վարորդի: Թերթի տեղեկություններով` Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից:

Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում:

Yerkir.am-ը փորձեց ոստիկանությունից պարզել, թե դեպքի վերաբերյալ մանրամասներ կա՞ն, եւ արդյո՞ք եղել է նման դեպք: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ոստիկանություննայդ հարցով արդեն զբաղվում է, պարզվում են հանգամանքները:

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ինչպես պատժել Ռուբեն Հայրապետյանին

4282371341319272.jpg16:12 - 03.07.2012Մինչ հանրապետական պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակից եւ գործընկեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների հանցագործություններում Հայրապետյանին արդարացնելու համար, մինչ Ռուբեն Հայրապետյանն ասում է, թե իր համար էլ է կատարվածը ահավոր, նրա թիկնազորի անդամները դարձյալ մարդ են ծեծում, դարձյալ` դաժանաբար, այս անգամ` երթուղայինի վարորդի:

Այս օրերին քաղաքական շատ գործիչների, առանձին միավորումների, քաղաքացիների միակ պահանջը Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելն է: ԱԺ շենքի առջեւ վաղը բողոքի ցույց է տեղի ունենալու այդ պահանջով: Վարորդին«ջարդելուց» հետո, վստահ եմ, կտասնապատկվի մանդատից զրկել պահանջողների թիվը: Բայց սա ընդամենը իրավիճակային լուծում է:

Ռուբեն Հայրապետյանը միակ մարդը չէ ԱԺ-ում, ում նկատմամբ պետք է կիրառել Սահմանադրության 67-րդ հոդվածը: Նա հերթականն է. այսօր նրա թիկնապահներն են ջարդում, երեկ ուրիշ պատգամավորինը, վաղը` մեկ այլ ... Հաստավիզները շատ են:

Մանդատից զրկելը Ռուբեն Հայրապետյանի համար պատիժ չէ, նա այդ մանդատին տիրացել է առանց ուժերի գերագույն լարումի: Եթե նրան զրկեն մանդատից, պարզապես չի գնա ԱԺ, ինչպես անում է մինչեւ հիմա: Ռուբեն Հայրապետյանին պետք է պատժել այլ կերպ, առավել մեծ պատիժով` պետք է ստիպել դարձի գալ, օրենքի ուժով պարտադրել մասնակցել ԱԺ նիստերին, լսել բոլոր ելույթները, զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ, օրենքների քննարկումներով: Հավատացեք` դրանից մեծ պատիժ Ռուբեն Հայրապետյանի համար չկա, դրանից հետո ինքն իր կամքով կգրի հրաժարականի դիմումը:

Ռուբեն Հայրապետյանը, բացի մշտապես ԱԺ գնալուց, այլ անելիք եւս ունի` հավաքել իր բոլոր թիկնապահներին, իր հովանու ներքո գործող ծանոթ-բարեկամներին, իսկ եթե այդքանին իրար գլխի հավաքելն անհնար է`«շրջաբերական» իջեցնել ու ձգել ականջները, որ նրանք իրենց պահվածքով չխայտառակեն պատգամավորին, եթե, իհարկե, նախապես տեղյակ չի լինում իր«վարժեցրածների» քայլերից: Կանի՞, իհարկե` ոչ: Նաեւ խիստ կասկածում ենք, որ թիկնապահների քայլերից նախապես տեղյակ չի լինում Հայրապետյանը:

Եթե Ռուբեն Հայրապետյանը նրանց ապօրինի քայլերի համար կանաչ լույս չվառի, իր վարքագծով օրինապահ քաղաքացու եւ գործունյա պատգամավորի համբավ ունենա, չհայհոյի լրագրողին, չծեծի առաջը կտրած վարորդին, ցանկացած«ախռաննիկ» գլուխը պատով կտա, որ կգնա նման քայլի:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ничего не понял. Профессиональная - не может быть государственной, так что ли? Первое предполагает уровень, второе юридический статус. Сожалею, что мое мнение почему то трансформировалось в беспочвенную дискуссию.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

отменное здоровье не означает то что они умны,их бычьи повадки не раз проявлялись в ВС и последствия их действий не раз здесь обсуждались

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

16:12 - 03.07.2012Մինչ հանրապետական պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակից եւ գործընկեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների հանցագործություններում Հայրապետյանին արդարացնելու համար,............

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Жоховурд»: Охрана Рубена Айрапетяна вновь избила человека?

Июль 03, 2012 | 06:17

Пока в пятницу весь армянский народ выражал свое негодование в связи с варварством в ресторане «Арснакар», принадлежащем депутату от правящей Республиканской партии Армении Рубену Айрапетяну, вследствие которого после 10-дневной комы скончался военный врач, майор Ваге Аветян, охранники Айрапетяна в это время вновь избили человека. Об этом сообщает газета «Жоховурд».

«Нам стало известно, что в пятницу водителя маршрутного такси Смбата на 81-ом маршруте с особой жестокостью избили охранники Айрапетяна и запретили показываться в ереванском административном районе Аван», - отмечает «Жоховурд».

http://news.am/rus/news/111963.html

Они что ох*р*ли?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Զորի Բալայանը հրապարակել է Վահե Ավետյանի կենդանության օրոք արված իր գրառումները

3.jpg

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը երեկ հողին հանձնված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ դեռևս ռազմական հոսպիտալում գտնվելու օրերին գրառումներ է կատարել նրա և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին, և այն, այնուամենայնիվ, որոշել հրապարակել «Արմենպրես» գործակալության կայքում: Ներկայացնում ենք դրանք ստորև.

Ամեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, ես գիտակցում էի, որ դա կարող էր վերջին օրը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի համար։ Այն, որ սիրտը բաբախում էր ամբողջ տասներկու օր բոլորովին անշարժ կրծքավանդակում, բացարձակապես արհեստական շնչառության, սնուցման պայմաններում, թթվածնի մատակարարմամբ, դա իսկական հրաշք էր, որ գործեցին մեր բժիշկները։

Ամեն անգամ հոսպիտալ գնալուց առաջ (առավել հաճախ միայնակ չէի այցելում), ես զանգում էի բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին։ Նա պատմում էր իրավիճակի մասին, և մենք պայմանավորվում էինք այցելության ժամի շուրջ։ Ամեն օր ես գրառումներ էի կատարում հուշատետրում, բոլորովին էլ միտք չունենալով դրանք հրապարակել։ Ինչպես հաճախ, մտածում էի, թե գործուն կերպով գրառումներիս կվերադառնամ հետո։

Հունիսի 28-ին, երեկոյան կողմ զանգեցի Արամին։ Նա պատասխանեց… լռությամբ։ Լսափողից հազիվ որսում էի խորը շնչառությունը։ Վահեի սիրտը կանգ էր առել։

Այդ երեկո ես արդեն մտածում էի ոչ միայն Վահեի երկու փոքրիկ երեխաների մասին, նրա ուսուցչուհի կնոջ, բժշկուհի մոր, հոր, Հայաստանում, Ղարաբաղում և Իրանում ապրող ազգականների մասին։ Ես մտածում էի նաև մարդասպանների երեխաների մասին։ Փոքրիկ մանկանց, որոնք, ըստ էության, նույնպես որբանալու էին։ Ահա սա է անխուսափելի հատուցումը՝ որպես Աստծո պատիժ։ Եվ ես որոշեցի որոշ էջեր հրապարակել օրագրից։

* * *

Այդ մղձավանջի լուրն առնելուն պես ես արդեն գիտեի, որ թողնելու եմ բոլոր գործերս և ուղղվելու սրտիս այնքան թանկ Կենտրոնական ռազմական հոսպիտալ։ Մինչ տեղ կհասնեի, հիշում էի, թե ինչպես էին քսան տարի առաջ ուղղաթիռները երամներով թռչում ռազմաճակատային Արցախից, ուղղակի մարտի դաշտից տեղափոխելով վիրավորներին, որոնց «Էրեբունի» օդանավակայանից կազմակերպված տեղաբաշխում էին երևանյան բազմաթիվ հիվանդանոցներում։ Այն ժամանակ երկաթգծայինների հիվանդանոցի հիմքի վրա նոր-նոր ու հապշտապ ստեղծեցին զինվորական հոսպիտալ։ Հիշում եմ, թե ինչպես «ԱՄՆ-ի ամերիկյան օգնություն» հայկական հումանիտար կազմակերպության հիմնադիրներ, ամուսիններ Վարդգես և Մերի Նաջարյանները օպերատիվ կերպով առաջին հերթին կազմակերպեցին հոսպիտալի ապահովումը նոր բժշկական մահճակալներով։ Եվ ապա ձեռք զարկեցին զինվորական հոսպիտալի շինարարությանն ու սարքավորմանը։ Չէի կարող չմտաբերել և այն, որ հանրապետության առողջապահության նախարարությունում այդ ժամանակ ստղծվեց հատուկ ծառայություն՝ անմիջականորեն մարտադաշտում նախնական բուժօգնության կազմակերպման ապահովման և վիրավորներին ինչպես դաշտային, այնպես էլ Ստեփանակերտի ու Երևանի քաղաքային հիվանդանոցներ տեղափոխելու համար։ Այդ ծառայությունը գլխավորում էր այն ժամանակվա առողջապահության առաջին փոխնախարար Դերենիկ Դումանյանը։

Կատարվեցին ավելի քան տասը հազար վիրահատություններ։ Եվ ամենագլխավորն այն է, որ փրկվածների մոտ ութսուն տոկոսը վերադարձան ռազմադաշտ։ Իսկ դա կազմում էր մի քանի դիվիզիա։ Անգին էին այդ տղաները, որ արդեն, ինչպես ասում են՝ վառոդի հոտն էին առել, ձեռք բերել անգնահատելի ռազմական փորձառություն։ Այսպիսին էր մեր ռազմական բժիշկների հիրավի հերոսական սխրանքը։ Չէ՞ որ այն ժամանակ մեր ողջ բժշկությունը, կարելի է ասել՝ ռազմական էր։

* * *

Ես բարձրացա հոսպիտալի գլխավոր մասնաշենքի երրորդ հարկ։ Հիշում եմ, որ այստեղ մոտավորապես իննսունականների վերջերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդիսավոր պայմաններում Վարդգես Նաջարյանին շնորհեց բժշկական ծառայության գնդապետի կոչում և անձամբ նրա ուսերին հագցրեց գնդապետական ուսադիրներով կիտելը։ Ճակատագրի հեգնանքով հենց այստեղ, երրորդ հարկում է գտնվում վերակենդանացման բաժանմունքը, որտեղ պառկած են երեք բժիշկներ։ Բոլոր երեքի վիճակն էլ ծանր է։ Մեկը մահամերձ է։

* * *

Այդ օրը, հունիսի 18-ին, երեքն էլ պլանավորված վիրահատություններ էին անկացնելու։ Սակայն մայոր Վահե Ավետյանի ղեկավարած ՔԿԱ բաժանմունքի ավելի քան երեսուն հիվանդներ ապարդյուն սպասեցին իրենց բուժող բժշկին։ Ինչպեսև նախորդ երեկո տանն էին ապարդյուն սպասում նրա երեխաները՝ հինգ տարեկան Գարիկը և չորս տարեկան Միլենան։ Իրենց երեխաներին ու հիվանդներին չհասան Վահեի ևս երկու գործընկերները՝ միկրովիրաբույժ կապիտան Արտակ Բայադյանը և ընդհանուր ռազմադաշտային վիրաբույժ Գարիկ Սողոմոնյանը։ Նրանք բոլորը գտնվում էին երրորդ հարկում, վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից բացի ևս երեք հոգի տարբեր վնասվածքներով գտնվում էին քաղաքի այլ բժշկական հաստատություններում։

Ես այցելեցի նրանց։ Վահեն անգիտակից վիճակում էր, դրված արհեստական շնչառության վրա։ Գանգոսկրի ծանր վնասվածք, ուղեկցված գանգուղեղի անատոմիական վնասվածքով։ Երկար զրուցեցի Արտակի և Գարիկի հետ։ Նրանց վիճակն ավելի տանելի էր։ Բայց իհարկե տանելի՝ Վահեի համեմատությամբ։ Երկուսն էլ ունեն քթոսկրի կոտրվածք, ուղեղի ցնցում և մարմնի վրա՝ ծեծի բազմաթիվ հետքեր։ Արտակի ձախ աչքն ամբողջովին շրջանակված է սևով։ Ես մանրամասնորեն գրի առա նրանց պատմածը։ Բայց վերապատմել չեմ ցանկանում։ Այդ ողջ ահավոր նատուրալիզմն ակնհայտորեն կարող է խանգարել այն նպատակի էությանն ու իմաստին, հանուն որի գրիչ եմ վերցրել ձեռքս։ Այդ թեման ինձ վաղուց հանգիստ չէր տալիս։ Որպես բժիշկ ես գիտեի, որ Վահեն…մահանալու է։ Գիտեի, որ նրա երկու փոքրիկները որբանալու էին։ Սիրտս ցավից ճմլվում էր։ Լռել չէի կարող։ Գրառումների տետրս վերածվեց օրագրի։

* * *

Ամեն օր «Հարսնաքարի» ողբերգության մասին մեր մամուլում տպագրված բազմաթիվ մեծ ու փոքր հոդվածներ էի կարդում։ Դիտում էի հեռուստանյութեր։ Կիսում էի հասարակական կարծիքը։ Սակայն հոգուս խորքում ինձ որսում էի այն մտքի վրա, որ ընդհանուր առմամբ բոլորիս գրածն էլ այն չէ, բոլորիս ասածն էլ այն չէ, ինչ պետք է։ Գերիշխում է թեման օլիգարխների մասին (նկատի ունենալով առաջին հեթին «Հարսնաքարի» սեփականատիրոջը), որոնք խելահեղ խցկվում են քաղաքականություն։ Այդ թեման մեզ բոլորիս հուզել է հանրապետության ծնունդի հենց սկզբից։ Այդ մասին մենք շատ ենք խոսել ու վիճել Վազգեն Սարգսյանի հետ։ Թերթերում և «Անդունդ» գրքում հրապարակված «Անհայտ Վազգեն Սարգսյանը» ակնարկում ես իմ տեսակետն եմ հայտնել նրան այն մասին, որ մեզ մոտ այսքան հաճախակի ընտրությունները բոլոր մակարդակներով անպայման երկիրն ու ժողովրդին կհանգեցնեն հրեշավոր պառակտման, ճգնաժամի, կաթվածի, բարիկադների, որ եթե գործուն կերպով ոչինչ չձեռնարկենք, ապա մեծ դժբախտությունից չենք խուսափի։ Նրա առջև թվարկել եմ հարստագույն ու հզորագույն պետությունների մի ողջ ցանկ, որոնք հրաժարվել են ուղիղ և գաղտնի քվեարկություններից։ Վազգենը որսաց մտքերիս ընթացքը և ասաց. «Այդ բոլոր երկրներում նորմալ պառլամենտ կա»։ Ես նրան պատասխանեցի. «Թող հանվի մեր Սահմանադրությունից մի այնպիսի չարագուշակ գայթակղություն, ինչպիսին է պատգամավորի անձեռնմխելիությունը, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունները, կտեսնես, որ մենք էլ նորմալ պառլամենտ կունենանք»։ Այնպես որ, ոչ միայն օրենսդիր իշխանություն, այլև արդեն ավելի վեր ձգտող օլիգարխների վտանգավոր քաղաքականացվածության խնդիրը միշտ էլ կանգնած է եղել մեր առջև։ Դա սուր և առանձին թեմա է, որը պահանջում է անհապաղ լուծում։ Իսկ «Հարսնաքարի» ներկայիս ողբերգության հարցում մենք պետք է շատ ավելի կոնկրետ խնդիր լուծենք։ Հիրավի ճիշտ էր Արիստոտելը իր մշակած հատու բանաձևով՝ «Ճշմարտությունը կոնկրետ է»։ Իսկ տվյալ կոնկրետ դեպքում ճշմարտությունը պահանջում է պատասխանել այն հարցին, թե ովքե՞ր են այդ տականքները, որ այդքան ձգողական են երիտասարդության համար։ Այդ ի՞նչ մասնագիտություն է հորինված՝ ռեստորանի կամ ցանկացած այլ մասնավոր հաստատության պահպանություն։ Ո՞վ է իրավունք տվել «Անվտանգության ծառայություն» լուրջ բառակապակցությամբ որակավորել նման վտանգավոր ինքնագործունեությունը։ Ի՞նչ դպրոց են անցել նորահայտ «կուպեցների» այդ սնածուները։ Ինչպիսի՞ դասեր են անցել։ Ովքե՞ր են սրանց կուռքերը։ Ասում են, կարատեի պարապմունքներ են անցել։ Դժվար թե նրանք յուրացրած լինեն այդ հինավուրց արևելյան իմաստուն մարտարվեստի իսկական հիմունքները։ Եթե անցած լինեին կարատեի հիմունքներ, ապա պետք է իմանային, որ կարատեն մի ողջ փիլիսոփայություն է, այլ ոչ թե ծեծուջարդ։ Կարատեն գործուն արդարություն է, որն արգելում է, ասենք, երկու մարդուն հարձակվել մեկի վրա։ Կարատեն պայքար է։ Բայց բարոյականության պայքար՝ անբարոյականության դեմ։

* * *

Այն, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել «Հարսնաքարում», նորմալ մարդու համար անհնար է նկարագրել, բացատրել, քանզի անհնար է հասկանալ։ Խոսքն այստեղ ակնհայտ պաթոլոգիայի մասին է։ Միաժամանակ չի կարել նրանց նույնիսկ շիզոֆրենիկներ համարել։ Մոլագար-դեպրեսիվ հոգեկան խանգարմամբ տառապող մարդիկ ի վիճակի չեն անհավատալի ատելությամբ, և որ գլխավորն է՝ ցինիկ հաշվենկատությամբ խմբերով բաժան-բաժան անել իրենց զոհերին, որոնք երբեք չէին սպասի, թե այդքան գազանաբար են վարվելու իրենց հետ։ Ես չեմ ուզում գրել մանրամասների մասին։ Չեմ ցանկանում անունները տալ. նրանց երեխաներին եմ խղճում։ Դա արդեն քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների գործն է։ Վերջիվերջո չմոռանանք հռոմեական իրավունքի գլխավոր սկզբունքը՝ «Լսիր մյուս կողմին»։ Թեև ինքս համոզված եմ, որ «մյուս կողմը» ոչ միայն սկսելու է արդարանալ, այլև Տյուտչևի խոսքերով ասած, «չարախոսել զոհին»։

Հաստատ երբևէ չեմ մոռանա Գառնիկ Ավետյանի (Վահեի հոր) դեմքը, աչքերը, ձայնը, երբ հոսպիտալի բժիշկների և Հայաստանի նախագահի կնոջ՝ տիկին Ռիտայի ներկայությամբ, երկար լռելուց հետո խորը շունչ քաշեց և ցածրաձայն արտաբերեց. «Ոչ մեկին չէի ցանկանա…»։ Նա չկարողացավ նախադասությունն ավարտել։

* * *

Ես ներկա էի հիվանդասենյակում, որտեղ Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը զրուցում էր տիկին Լենորայի՝ Վահե Ավետյանի մոր հետ։ Պարզվեց, նրանք Երևանի պետական Բժշկական ինստիտուտի նույն կուրսում են սովորել։ Լինելով բժշկուհի, նա լավ գիտեր ամեն ինչ իր որդու վիճակի ծանրության մասին։ Այն հավաստիացմանը, թե չարագործները խստորեն կպատժվեն, տիկին Լենորան ցածրաձայն պատասխանեց. «Այդ հարցն ինձ արդեն չի հետաքրքրում»։ Ես նայում էի նախկին համակուրսեցիների դեմքերին, որոնց վրա, թվում է, մի պահ գծագրվեց հանդիպման ուրախությունը, բայց դեռ երկար ժամանակ չէին կարողանում սկսել խոսակցությունը։ Նա հասկացնել տվեց, որ այդ կապակցությամբ հուզում է և այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր ընդհանրապես նման բան կատարվել։ Խոստովանեց, որ գիտի ու տեսնում է, որ ամեն ինչ արվում է որդու կյանքը փրկելու համար։ Մի ինչ-որ պահի հիվանդասենյակում մեռյալ լռություն տիրեց։

Տիկին Լենորան հայացքը թեքեց։ Թաշկինակով ծածկեց վշտով ու տագնապով լցված աչքերը և հազիվ լսելի արտաբերեց. «Անընդհատ աչքիս առջև են կանգնած թոռնիկներս։ Վահեի երեխաները»։

* * *

Առաջիններից մեկը վիրավորներին (սա հենց ճիշտ տերմինն է՝ «վիրավորներ») այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը երկար մնաց Վահեի անկողնու կողքին և ապա՝ Արտակի և Գարիկի հիվանդասենյակում։ Ենթականերին տրվեցին բոլոր կազմակերպչական հրահանգները։ Արդեն ուշ երեկո էր։ Իմանալով այն մասին, որ հոսպիտալի դարպասների մոտ հավաքվել է ժողովուրդը, նախարարը կանգնեցրեց մեքենան։

Խոսակցությունը կարևոր էր և անհրաժեշտ։ Ամեն ինչից երևում էր, թե ինչպիսի հարգանքով են վերաբերվում պաշտպանության նախարարին։ Այնտեղ էին ոչ միայն տուժողների ազգականները։ Վահեի մորաքույր ներկայացած կինը, ջանալով զսպել արցունքները, ասաց, որ պատմություն է դասավանդում և գտնում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը նրանից է, որ ցավոք, շուտ են մոռացվում դպրոցական դասերը։ «Իսկ առանց սեփական ժողովրդի պատմության իմացության,-շարունակեց նա,-երիտասարդությունը, մանավանդ պատանիները չեն կարող հայրենասերներ լինել։ Ահա այսօր էլ գազանություն ենք տեսնում երիտասարդության մոտ։ Իսկական հայրենասերը չի կարող այդքան վայրենաբար վերաբերվել հայրենակցին։ Այսօր շատերն են գորշանում ու բթանում մեր աչքի առջև, իջնելով անվերջանալի հեռուստասերիալների պարզունակ ու գռեհիկ հերոսների մակարդակին, որոնք իրենց ողջ անհեթեթ էությամբ նվաստացնում և վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը»։ Ազգականներից մեկը տարակուսանք ու զայրույթ արտահայտեց այն կապակցությամբ, որ մեզանում հայտնվել է այսպես կոչված մասնավոր թիկնապահների մի այդպիսի մոդայիկ և թանկ գնահատվող մասնագիտություն, երբ իրենց ինքնագոհ շեֆերի համար պատրաստ են մարդ սպանել։ Դա արդեն քաղաքացի չէ։ Դա ստրուկ է։ Մեկ այլ տղամարդ համեմատություն կատարեց եկեղեցու հետ.

«Խփել և ծեծել մարդուն,- ասաց նա,- նույնն է, թե եկեղեցի կործանես»։

Մթության մեջ գրպանիցս հանեցի գրառումների փոքրիկ գրքույկը և ներկաներից աննկատ հաջողացրի ուղղակի կազմին գրել երկու բառ՝ «Մարդ-եկեղեցի»։ Ես չեմ կարծում, փքուն ու բարձր պատկեր է՝ «Մարդ-եկեղեցի»։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մարդու մեջ, ինչպես եկեղեցում, թաքնված է հրաշագործություն, ոգի, հոգի, անկրկնելիություն, ինչպես որ իր զարդանախշով անկրկնելի է յուրաքանչյուր խաչքար։ Իմ Մարկոս պապը զանազան առիթներով հաճախ էր կրկնում. «Չի կարելի անծանոթ մարդուն վատ վերաբերվել միայն այն պատճառով, որ նա անծանոթ է»։ Երեխա ժամանակ այնքան էլ չէի հասկանում այդ մտքի իմաստը։ Հետագայում միայն կարողացա բանաձևել ինձ համար։ Իսկ իրականում ի՞նչ իմանաս։ Գուցե այդ անծանոթ մարդու մեջ ինքը՝ Մեսրոպ Մաշտոցն է, կամ Նարեկացին, Ավետիք Իսահակյանը կամ Վիկտոր Համբարձումյանը։ Դե լավ, թեկուզ հասարակ մահկանացու, բայց նա քո հայրենակիցն է։ Կամ, պոետի բառերով ասած՝ միաժամանակակիցը, դարակիցը։ Մարդ է, ու վե՛րջ։ Չասենք՝ սպա է։ Բժիշկ է։ Զինվորական բժիշկ է (թեև առավելևս, որ բժիշկ է, զինվորական բժիշկ է)։ Կրկնում եմ՝ մարդ է։ Ի՞նչ ասել է «անծանոթ»։ Ես չգիտեմ, թե «անծանոթն» ինչ է։ Մանավանդ մեզ մոտ, մանավանդ այն ամենից հետո, ինչ դարերով վերապրեց մեր ժողովուրդը։ Ինչ վերապրեց քսաներորդ դարում։ Ինչ վերապրում է այսօր։

* * *

Վերադառնանք «Ճշմարտությունը կոնկրետ է» արիստոտելյան բանաձևին։ Հանցագործությունը կատարել են մասնավոր ռեստորանի մասնավոր պահապանները։ Ահա արդեն տասնհինգ-քսան տարի հասարակությունը նրանց համարում է ողորմելի ստրուկներ, որոնք պնակալիզաբար սպասարկում են ինչ-որ կուռքերի, որոնք քաղաքում շրջում են թանկարժեք ջիպերի մի ողջ ավտոխմբով։ Կուռքերի, որոնց արհամարհում է ինքն՝ Աստված։ Կարդացեք Աստվածաշունչ։ Այդ ո՞ր մի օրենքով են աշխատում այս մասնավորները։ Կա՞ արդյոք օրենքի ոլորտում գտնվող թեկուզ մեկ դրույթ մասնավոր հաստատության մասնավոր պահապանի մասին։ Այս հարցերով ես դիմեցի Ոստիկանության հատուկ կարևոր գործերով քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանին։ Հենց այդ վարչությունն է զբաղվում «Հարսնաքարի» գործով։ Պարզվեց, որ մեզ մոտ այդպիսի պաշտոնական դրույթ չկա։ Ասենք, եթե լավ մտածես, դրա կարիքն էլ չկա։ Չէ՞ որ Հանրապետական ոստիկանության կառույցում կա մի հսկայական Գլխավոր վարչություն՝ պետական պահպանության գծով։ Մտեք ցանկացած, ոչ միայն պետական, հաստատություն, հիմնարկություն, շինություն, որտեղ մուտքի մոտ բազմել է պահապանը՝ ամենից հաճախ՝ զինված։ Դա պաշտոնական դեմք է, որը ներկայացնում է կառավարական հաստատություն։ Նրանք մասնագիտական և մեթոդական առումով ենթակա են պետական ոստիկանական գերատեսչությանը և աշխատավարձ են ստանում պետությունից։ Այ նրանց՝ պրոֆեսիոնալներին են վարձում նրանք, ովքեր պահպանության կարիք ունեն։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ պահել կողքիդ ատեստատի փոխարեն փքուն մկաններ ունեցող մի ողջ դյուժին պնակալեզների, եթե կարելի է վարձել մասնագետի դիպլոմ ունեցող ընդամենը մեկ ոստիկանի և հանգիստ լինել։

Չէ՞ որ այդ ահավոր ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այնտեղ, «Հարսնաքարում» իր ծառայությունը կատարեր Ոստիկանության պրոֆեսիոնալ պահապանը։ Ընդամենը մեկ իրոք պրոֆեսիոնալ։ Վերջիվերջո, անհրաժեշտության դեպքում կարելի էր նաև զանգել ոստիկանություն։ Բայց ո՛չ։ Թքած բոլորի վրա։ Այնտեղ, «Հարսնաքարում» պրոֆեսիոնալիզմի հոտ չի գալիս ոչ միայն պահպանությունից։ Թեև խոստացել էի չմտնել քննչական մանրամասների մեջ, համենայն դեպս բացառություն կանեմ. չէ՞ որ, աներևակայելի բան է, հենց մատուցողն է սադրել ծեծկռտուքը, իմանալով, որ թիկունքին կանգնած է, ինչպես թերթերում գրեցին, տականքների, վայրենիների, ստորների, չարագործների մի ողջ դյուժին։ Իսկ հոդվածներից մեկի, ընդ որում լավագույն հոդվածներից մեկի վերնագիրը նրանց որակել էր մեկ բառով՝ «Սրիկաները»։

* * *

Այս բոլոր օրերին, գրառումներ կատարելով օրագրում, ես, ինչպեսև տիկին Լենորան, ինչպեսև Գառնիկը, մտածում եմ Վահեի փոքրիկ երեխաների մասին։ Փոքրիկ դստրիկ ունի նաև Արտակը, փոքրիկ որդիներ՝ Գարիկը, որոնք արդեն ավելի քան տասը օր չեն տեսել իրենց հայրերին։ Ոչ մի կերպ չի կարելի այդ պստլիկներին բերել հայրիկների մոտ, որոնք կոտրած քթերով են և աչքատակի կապտուկներով։ Սակայն չեմ կարող չմտածել և այն մասին, որ Տե՜ր Աստված, չէ՞ որ երեխաներ ունեն նաև հանցագործները, որոնց այսօր բաց մամուլում և հեռուստատեսությամբ աշխարհով մեկ իրավացիորեն անվանում են տականքներ ու սրիկաներ։ Նրանք ունեն կանայք, ծնողներ, քույրեր, եղբայրներ, տատ ու պապեր, ազգականներ, հարևաններ։

Վահագն Հարությունյանի աշխատասենյակում ես այսպես ասած՝ ուսոււմնասիրեցի այդ հանցագործների համառոտ կենսագրությունները։ Այստեղ տվյալներ չեմ ներկայացնի, թե նրանցից յուրաքանչյուրը քանի երեխա ունի և ինչ ծնողներ։

Խորին ափսոսանքով կասեմ միայն այն մասին, որ այս ցավալի խորապատկերին արդեն ևս մեկ դրամա է ծավալվում։ Դա նրանց զավակներն են։ Ութ փոքրիկ երեխաներ հիմա պետք է իրենց հայրերի հանցագործությունների համար պատասխան տան որբությամբ։ Այդպիսին կլինի հատուցումը։ Եվ արդեն երկար ժամանակով որբացած կմնան ութ անմեղ տղաներ ու աղջիկներ, որոնց նորմալ ընտանիքներում, ինչպես հայտնի է, ավելի շատ անհրաժեշտ է հայրերի օրինակը, քան քաղցր բառեր։ Չէ՞ որ սա էլ մեր ընդհանուր վիշտն է։ Չէ՞ որ նրանք, այդ փոքրիկ էակները ոչ միայն մեր ժամանակակիցներն են, այլև հայրենակիցները։ Եվ արդեն հիմա է պետք մտածել նրանց ապագայի մասին։ Նրանք են քաղաքում կողք-կողքի ապրելու Վահե Ավետյանի երեխաների հետ։

Զորի ԲԱԼԱՅԱՆ

http://www.tert.am/am/news/2012/07/03/zori/

Всё в этом мире относительно

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

..Немце подобным мразям в Армении.

У меня один подполковник и один капитан ВС Армении есть.

Защитники Страны и вашей касти, сверх ваших апэ-апэ телохрениелей.

Идите и их тоже убейте!

goodjob.gif

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Сбор подписей с требованием освободить Рубена Айрапетяна с должности главы Федерации футбола Армении

На всемирном сайте Change.org начался сбор подписей с требованием освободить Рубена Айрапетяна с должности главы Федерации футбола Армении. В письме, направленном руководству УЕФА и ФИФА, в частности, говорится:

«17 июня 2012 года произошел инцидент в ресторанном комплексе «Аснакар», который принадлежит депутату-олигарху Рубену Айрапетяну, который также является председателем ФФА. В указанном ресторане несколько военных врачей были жестоко избиты телохранителями Рубена Айрапетяна. В результате, 33-летний военный врач, отец двоих детей Ваше Аветян скончался в госпитале 29 июня.

В прошлом году в ходе встреч с журналистами Рубен Айрапетян неоднократно проявлял неуважительное отношение и объявлял себя выше закона, публично принимая, что избивает и угрожает людям.

Рубен Айрапетян отказывается от своей ответственности в смерти Ваге Аветяна. Рубен Айрапетян не тот человек, который должен занимать должность главы ФФА, спорта который объединяет людей. Рубен Айрапетян должен немедленно подать в отставку.

Уважаемые руководители УЕФА и ФИФА, просим вас присоединится к требованию отставки Айрапетяна.

В данный момент к петиции присоединились более 1000 человек. Необходимо 4000 подписи».

<br class="Apple-interchange-newline">

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 607 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    292 гостя
    1 анонимный
    АРТЕМ OLD MEN operit Арарат khnushinak irrenna Ara55 Monica B. Firefly Колючка Анчара luc stephanie S
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...