Перейти к публикации

Предвыборные программы кандидатов


free

Рекомендованные сообщения

СЕРЖ САРКИСЯН:

http://www.serjsargsyan.am/?l=arm&page=program

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН:

http://www.levonforpresident.am/?catID=19&contID=0

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 10
  • Создано
  • Последний ответ

Цели которые хотят достигнуть кандидаты...

СЕРЖ САРКИСЯН:

Հայաստան, որին մենք ձգտում ենք և կհասնենք

Մենք ունենք երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական: Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի վրա հիմնված հասարակությունն է:

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք և ինքնարտահայտման հնարավորություն` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները:

Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն:

Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ:

Այս ամենը կյանքի կոչելը հեշտ չէ: Մեր ժողովրդին որևէ նվաճում երբեք հեշտ չի տրվել: Մեզ միշտ հաջողվել է հաղթանակել կամքի և միասնականության շնորհիվ: Սա է մեր հաղթանակի բանաձևը: Նոր հաղթանակների կամք և վճռականություն մենք ունենք: Ուրեմն առա՛ջ դեպի նոր ձեռքբերումների Հայաստան, դեպի հաղթանակների Հայաստան, դեպի բարեկեցության Հայաստան:

Այս Հայաստանի կառուցման երաշխավորն ու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ Նախագահը` նպատակ դնելով.

երկրում ամրապնդել սահմանադրականությունը` Սահմանադրության պահպանումը համարելով իր համար գերակա խնդիր,

պետական համակարգի արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիք համարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը,

որպես Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր` առաջնորդվել ոչ միայն ընթացիկ համապետական խնդիրների, այլև հեռանկարային, ռազմավարական մոտեցումների ու հիմնահարցերի առաջադրման և լուծման տրամաբանությամբ:

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН

«Վերագտյալ դրախտի» երազանքը

Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատա­պարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրի­նակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մար­դիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

- Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնել իրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

- Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենց ընտանիքները, չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.

- Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

- Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

- Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

- Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ու չընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

- Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

- Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

- Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի ան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.

- Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

- Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

- Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տա­րում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

- Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

- Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

- Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցության համար։

Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցան­կալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության տասնվեց տա­րին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժա­մանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հե­ռանկարի բացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության եւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

План действий кандидатов ...

ВНУТРЕННЯЯ ПОЛИТИКА

СЕРЖ САРКИСЯН:

1. Միասնությունը որպես երկրորդ սերնդի բարեփոխումների հիմնական նախադրյալ

Մեր երկրի զարգացման հիմնական երաշխիքը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է, ինչը ենթադրում է համագործակցության և վստահության անհրաժեշտ մթնոլորտի ձևավորում: Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»:

Աշխարհով մեկ սփռված հայերի զգալի մասի քաղաքական, մշակութային, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը Մայր հայրենիքն է: Աշխարհասփյուռ հայությունն իրապես շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու:

Մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է:

Մենք ձեռնամուխ ենք լինելու պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության հայեցակարգի ներդրմանը, ինչն ապահովելու է կարևորագույն ազգային ու տեղական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում, պետության այնպիսի գործառույթների բացառում, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:

Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների, քննարկումների և համագործակցության համար` կարևորելով նաև ժողովրդին ու Ազգային Ժողովին ուղերձով դիմելու սահմանադրական ինստիտուտի դերը:

Մշակութային մակարդակի բարձրացումը՝ ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանմամբ, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնումը նոր հասարակության կառուցման կարևոր պայման է: Մշակույթը կամրապնդի հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում:

Հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը և մեր ինքնության ավանդական շատ որակներ թույլ կտան Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի գրավիչ երկիր:

Մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից, կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներդաշնակ և արդյունավետ համագործակցություն, անկախ դատական իշխանություն` հանուն այն նպատակների իրագործման, որոնց դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները:

5. Պետական կառավարման արդյունավետ համակարգ

Երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման:

Ժամանակակից արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Մենք դեռևս պետք է սովորենք հստակ ձևակերպել ցանկալի արդյունքները և հնարավոր դարձնել դրանց կատարման հսկողությունը: Պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակն էապես կբարձրանա, իսկ հասարակությունը դրանք գնահատելու հնարավորություն կունենա:

Մենք հասնելու ենք նրան, որ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը տարեկան կտրվածքով գնահատվի հենց այս սկզբունքների ներքո, ինչը նշանակում է, որ Վերահսկիչ պալատն առաջին հերթին պետք է իրականացնի գործընթացային աուդիտ:

Հանրային ներդրումների արդյունավետությունն ու պետական հատվածում բարձր արտադրողականությունը դառնում են առաջնահերթություններ, որոնք պահանջում են պետական կառավարման համակարգի բարելավում` կորպորատիվ կառավարման կանոնների որդեգրմամբ:

Մենք կմշակենք ծրագրեր և կներդնենք էլեկտրոնային կառավարման համակարգը, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հաստատություններում կապահովի ինտերնետի միջոցով պետական ծառայությունների մատուցում` նվազագույնի հասցնելով շփումը պետական ծառայողի և քաղաքացու միջև և, դրանով իսկ, էապես կրճատելով կոռուպցիայի ռիսկերը:

Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ. այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում և պահանջում է կառավարման տեխնոլոգիաների, միջոցների ու մեթոդների ներդաշնակ փոփոխություն: Մեր քաղաքականության առանցքային հարցերից մեկն է լինելու կաշառակերության ու կոռուպցիայի դեմ գործուն և հետևողական պայքարի ծավալումը:

Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը, բացի թվարկված մոտեցումներից, ենթադրում է նաև հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը կդիտարկվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթներ: Հաշվի չեն առնվելու անձնական կապերը և իբրև ընկեր, բարեկամ կամ կուսակից չեն դիտարկվելու բոլոր նրանք, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը:

Հասկանալի է, որ մեկ օրվա ընթացքում և միայն կարգախոսներով այս խնդիրը չի լուծվի. անհրաժեշտ է համալիր, համապարփակ ծրագիր: Հանրությունը չի հավատա իշխանություններին, եթե այդ պայքարը չառաջնորդի Հանրապետության Նախագահը:

6. Տարածքների համաչափ զարգացում

Ժամանակակից պետության կարևորագույն գործառույթներից մեկը տարածքային համաչափ զարգացման ապահովումն է: Այսօր Հայաստանում տարածքային անհամաչափությունները դարձել են սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ: Երևանը գերծանրաբեռնված է մշակութային, առողջապահական, արդյունաբերական, ֆինանսական, պետական կառավարման, արդարադատության, կրթական գործառույթներով` ի հաշիվ այլ տարածքների: Որոշ գործառույթների դուրս բերումը Երևանից դարձել է անհրաժեշտություն:

Կարևոր քայլ կլինի տարածքային կառավարման համակարգի փոփոխությունը՝ ուղղված ինքնակառավարման մակարդակի և տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները: Կապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների աճը, հանրային ծառայությունների մատչելիությունն առաջին հերթին կապահովվի շրջաններում:

Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ նեղ մասնագիտացումն է, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին:

Պետություն-մասնավոր գործընկերություն հայեցակարգի ներքո կմշակվի տարածքների զարգացման ազգային ծրագիր:

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН:

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձե­ւա­վորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենս­դիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավա­սա­րակշռության ապահովումը.

Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլա­մեն­տա­րիզմի վերջնական արմատավորումը.

Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինք­նակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միու­թյունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներ­քաշ­վածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարի­ների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։

3. Օրինականության վերականգնման ասպարեզում

ծրագրվում է իրա­կա­նացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հո­գե­բա­նա­կան մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիա­կա­տար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստա­տությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյու­նավետ հակակշռի.

Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարա­րություն­ների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կար­գավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանա­վանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրու­թյան խստացում.

Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապ­ված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունե­ցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հո­վա­նավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակ­ված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրի­նականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.

Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատա­վոր­ների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունա­վե­տությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայ­թակղու­թյունից զերծ պահելու նպատակով։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ВНЕШНЯЯ ПОЛИТИКА

СЕРЖ САРКИСЯН:

2. Արտաքին հարաբերություններ և անվտանգություն

2.1. Արագ փոփոխվող աշխարհը` արդի մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նոր հնարավորությունների պատուհան:

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին, որի համար անհրաժեշտ է.

բազմակողմ և միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում ու խորացում, դրանց ներդաշնակ համադրում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության աճի, մշակութային համագործակցության խթանման համար,

միջազգային կառույցներին անդամակցության շարունակում և համագործակցության խորացում` ինտեգրման գործընթացի հիմքում դնելով մեր երկրի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի շահերի պաշտպանության առաջնայնությունը,

տեղեկատվության և կապի ժամանակակից տեխնոլոգիաների բացառիկ հնարավորությունների կիրառում` միջազգային գործակցության և համայն հայության համախմբվածության ու համագործակցության համար, ինչն էլ կբազմապատկի մեր մրցակցային առավելությունները,

այլ երկրների հետ տնտեսական, ֆինանսական և մշակութային համագործակցության կառուցում միջազգայնորեն ընդունված կանոններով,

քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի և չափորոշիչների ներդնում, ինչը մի կողմից կբարձրացնի նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից կխթանի հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում` մեխանիզմներ ստեղծելով արտերկրում մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների շահերի պաշտպանության համար:

Արցախյան հիմնախնդիրը լինելու է ՀՀ Նախագահի գործողությունների կիզակետում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա.

պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար,

պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը,

ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման:

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի` քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս` հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարևան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ:

2.2. Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի կենտրոնում, և հակասություններն անխուսափելի են:

Ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղվելու է մեր երկրի ու տարածաշրջանի կայունության ապահովմանը և հակասությունների հաղթահարմանը, ինչն առաջին հերթին նշանակում է` անկախություն, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն և միջազգային համագործակցություն, հայապահպանություն ու բարեկեցություն:

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է կարգաբերված, արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտություն: Այդ համակարգի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է:

Առաջիկա տարիներին անվտանգության հիմնական խնդիրն է պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության միասնական, բազմաստիճան համակարգի կառուցումը: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին և վտանգներին:

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН:

2. Արտաքին քաղաքականության ոլորտում

Հայաստանի նոր իշխա­նու­թյունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարե­կա­մության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավո­րու­թյունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմա­նագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորա­ցու­մը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կա­ռուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարա­բերությունների կարգավորման ուղղությամբ.

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահա­րումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում

քա­ղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքն­որոշ­ման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ЭКОНОМИКА

3. Մրցակցային, նորամուծական տնտեսություն

Երկրորդ սերնդի բարեփոխումները կստեղծեն լավագույն պայմաններ բիզնեսի և ներդրումների համար:

Ներդրումները և ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ:

Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին:

Մենք շարունակելու ենք աջակցել համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը` ներդրումներ կատարելով նորաստեղծ ընկերություններում և ֆինանսական օգնություն ցուցաբերելով արագացված աճի փուլում գտնվող փոքր և միջին ձեռնարկություններին:

Խրախուսվելու է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը տնտեսության իրական հատվածում: Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտադիր կերպով կներդնեն կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչները: Պետությունը մշտապես խթանելու է թափանցիկ աշխատող ձեռնարկությունների զարգացումը` նպատակ ունենալով բարձրացնել հասարակության վստահությունը բիզնեսի նկատմամբ:

Ուշադրության կենտրոնում պետք է մնան կառուցվածքային վերափոխումների և ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` ներդաշնակեցնելով ընթացիկ, միջին ժամկետ և հեռանկարային խնդիրների լուծումը:

Երկրորդ սերնդի բարեփոխումների ներքո մենք կիրագործենք նոր որակի արդյունաբերական քաղաքականություն: Նորամուծական արդյունաբերությունը և բարձրարժեք ծառայությունների զարգացումը կառաջնորդեն տնտեսական աճը և զարգացած շուկաների հետ ավելի խոր ինտեգրումը:

Գյուղատնտեսության արդյունաբերականացումը և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկումը հնարավորություն կտան այդ ճյուղում ապահովել գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների աճ:

Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի: Ստոկհոլմի բորսայի մուտքը Հայաստան դրա վառ ապացույցն է: Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար:

Մենք շարունակելու ենք ֆինանսական միջնորդությունը խորացնելու մեր քաղաքականությունը: Ֆինանսական ծառայությունները մատչելի և հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն:

Ապահովագրական ընկերությունները և կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կստեղծեն խնայելու շարժառիթներ: Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից և աղքատության վտանգից:

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН:

4. Տնտեսական բնագավառում

Հայաստանի հաջորդ իշխանու­թյունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զար­գացման խթա­նումն ու բնակչության կենսամակարդակի որակական փո­փո­խության ապա­հովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբուն­քային միջոցա­ռումների իրականացման շնորհիվ.

Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարե­փո­խումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավե­լի ճիշտ, պետական ռեկետի վերացում.

Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւո­ղական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հա­վասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սե­փականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարա­րա­կան աշխատանքների թույլտվության հարցերում.

Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդ­լայ­նում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործա­դրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավե­լացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագոր­ծում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենա­շնոր­հային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակ­ցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախա­տեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապի­տա­լում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կան­խավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկո­մու­նիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ին­տերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուց­վածք­ների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆի­նանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղ­մթերք­ների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտե­սու­թյան զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պե­տու­թյան մասնակ­ցու­թյամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտա­դիր ապահովա­գրու­մը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցի­զա­յին հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմ­նացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռք­բեր­ման գործում.

Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդ­լայ­նում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորու­թյունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գոր­ծունեության խթանում։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

СОЦИАЛЬНАЯ СФЕРА

СЕРЖ САРКИСЯН:

4. Արժանավայել կյանքի ապահովում

Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսևորման հնարավորություններն ընդլայնվում են, և իր կյանքի որակը բարելավվում է:

Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է որոնի մարդուն», ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը: Սա հնարավորություն կտա իրականացնել նպատակային վերապատրաստման ծրագրեր` մարդկանց հմտությունները և մասնագիտացումը աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով:

Մեզ պետք են որակյալ մասնագետներ:

4.1 Կրթություն և գիտություն

21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք, մյուսներից արագ, առօրյա կյանք ներդնելու ունակությունը: Ելնելով այս հրամայականից` պետության գործառույթները զգալիորեն փոխվում են: «21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»:

Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և մտավոր ներուժը:

Այս խնդրի լուծումն է հենց, որ դռներ է բացելու ապագա բոլոր զարգացումների համար:

Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական և կրթական համակարգ: Իսկ դրա նախադրյալները մենք լիովին ունենք:

Միակ կայուն արժույթը ժամանակակից աշխարհում լինելու է գիտելիքը, հետևաբար հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է:

4.2 Առողջապահություն

Այս ոլորտում մեր ծրագրային մոտեցումների նպատակն է անցում կատարել առողջապահության բարեփոխման նոր փուլի:

Բժշկությունը մատչելի կլինի բոլորի համար:

Բժշկական ծառայությունների որակն էապես կբարելավվի առողջապահական համակարգում նոր` բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Կբացահայտվեն տարածաշրջանի համար մեծ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղությունները և քայլեր կձեռնարկվեն Հայաստանը տարածաշրջանում առողջապահական կենտրոն դարձնելու համար: Առողջարանային կենտրոնների (Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան) արդիականացումն էապես կնպաստի այս խնդրի լուծմանը:

Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ առողջապահությունը ոչ միայն հիվանդներին բարձրակարգ առողջապահական ծառայություններ մատուցելն է, այլև առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգ է:

Զարգացնելով ֆիզիկական կուլտուրան և սպորտը` մենք պետք է խթանենք առողջ ապրելակերպ:

Մարդկանց առողջությունը մեր գերակայությունն է:

4.3 Կենսաթոշակային համակարգ

Մենք սոցիալական կարևորագույն խնդիր ենք համարում կենսաթոշակների հետագա բարձրացումը` այն հաշվով, որ կենսաթոշակն էապես բարձր լինի աղքատության շեմից:

Դրան զուգահեռ շարունակվելու են բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքները` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը:

Մեր բնակչությունը պետք է սովորի խնայել: Երիտասարդ սերունդը պետք է ինքն իր վրա վերցնի ապահով ծերության պատասխանատվությունը՝ մասնակցելով կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին:

Մենք կապահովենք արժանավայել կյանք կենսաթոշակառուների համար:

Այսօր դժվարին պայմաններում հայտնված հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, բազմազավակ ընտանիքները, պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, փախստականներն առանց պետության հոգածության չեն կարող լուծել իրենց առջև ծառացած խնդիրները:

Մենք ընդլայնելու ենք սոցիալական թիրախային ծրագրերը, դրանց մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածը, ինչը կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

ЛЕВОН ТЕР-ПЕТРОСЯН:

5. Սոցիալական ոլորտում

Հայաստանի նոր իշխանությունների գործու­նեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվա­ծու­թյան եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առա­ջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշա­կա­յին հիմնադրամների գործունեության երաշխավորում.

Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.

Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետա­կան պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվա­կանին ընդունված օրենքով.

Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթան­մանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայ­նածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնա­կարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտա­սարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հաս­ցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապի­տալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրա­պետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համա­խառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխա­տա­վարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հաս­կա­նալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջա­փա­կումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ребят,

по мере поступления программ кандидатов, дайте мне знать буду обновлять соответствующие разделы, для полной картины.

Хотелось бы видеть в этой теме программы Ваана Ованисяна, Артура Багдасаряна и Вазгена Манукяна.

Других кандидатов не рассматриваем :)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ЧТО ПРЕДЛАГАЮТ КАНДИДАТЫ:

Мое сравнение и комментарии.

Внутренняя политика.

(исключается всё бла бла бла)

Сержа Саркисян во внутренней политике сделатет следующее:

1.создаст современное и эффективное государственное управление, путем экономии государственных средств, повышения качества территориальных органов госуправления, введения корпоративных правил управления, внедрения электронной системы, позволяющей через Интернет предоставлять государственные услуги.

2.создаст атмосферу и концепцию сотрудничества бизнеса и государства.

3.будет бороться с коррупцией, путем изменения технологии, методов и средств управления. Особенно следует отметить, что будет преодолен комплекс неполноценности в борьбе с коррупцией заключающийся в следующем: не уплата налогов и взяточничество будут считаться позором, и будут осуждаться общественностью.

4.развитие территорий будет осуществляться путем вывода из Еревана части структур (управленческих, финансовых, производственных, культурных и прочее.) которые сконцентрированы в столице. Будет осуществлено изменение системы территориального управления путем повышения ответственности, увеличения территориальных бюджетов, повышения доступности общественных услуг. Будет пресекаться отток населения из отдаленных районов.

Левон Тер-Петросян во внутренней политике сделает следующее:

1.Сократит госаппарат

2.Обеспечит свободу слова, массмедиа, совести.

3.Обеспечит независимость и баланс между законодательной, исполнительной и судебными властями

4.власть будет формироваться исключительно путем свободных выборов

5.Укрепит территориальные органы управления

6.Исключит практику вмешательства во внутреннюю политику силовых и правоохранительных структур.

7.Расширение полномочий уполномоченного по правам человека, с превращением этого органа в противовес силовым и правоохранительным госструктурам.

8.Борьба с коррупцией и теневой экономикой

9.Изъятие незаконного оружия у населения

10.Значительное повышение зарплат для полиции, национальной безопасности, налоговой, таможни, Прокуратуры.

Для меня во внутренней политике более привлекательна программа действий Левона Тер-Петросяна, потому как она подразумевает более все объемлемую деятельность, чем только улучшение управление и территориальной децентрализации. Оба кандидата не дают целостной картины, того, что они будут делать, поэтому у меня возникли следующие вопросы к ним:

Вопросы Сержу Саркисяну:

1. Будет ли, что ни будь меняться в правоохранительной сфере (полиция, национальная безопасность)?

2. Каким образом гражданин Армении будет защищен от произвола государственных органов (полиция, национальная безопасность, налоговая, таможня)?

3. Будут ли меняться налоги в Армении?

4. Как будет обеспечена независимость судов от президентской и исполнительной власти?

5. Будет ли обеспечена свобода всех средств информации? Если да то как? Для чего нужен Амалян?

6. Будет ли исключена практика фальсификаций выборов в Армении? Будут ли суды над государственными лицами, которые причастны к фальсификациям выборов?

7. Какие механизмы будут введены для борьбы с коррупцией?

8. Какие законодательные акты будут изменены дабы исключить возможность двоякого толкования?

9. Будет ли увеличена зарплата министров, госчиновников? Насколько?

10. Что подразумевается под сотрудничеством бизнеса и государства?

11. За счет чего будет увеличен бюджет территориальных органов управления?

12. Что будет сделано, дабы обеспечить защищенность бизнеса от государственного беззакония?

Вопросы Левону Тер-Петросяну.

1.Какие госструктуры будут сокращаться? По какому принципу? На сколько будет сокращен госаппарат?

2.Будет ли реформирована система управления в Армении? Если да, то как?

3.Как будет обеспечена свобода слова и массмедия? Для чего нужен Амалян?

4.Как будет обеспечиваться независимость судебной власти от президентской и исполнительной?

5.Как будет обеспечен баланс между ветвями власти? Что будете делать для этого?

6.Что будет сделано, дабы обеспечить защищенность гражданина Армении от произвола госслужащих?

7.Что будет сделано, чтоб исключить возможность фальсификаций на выборах?

8.Что будет сделано, чтоб возможность фальсификаций на выборах не зависела от прихоти того или иного чиновника, того или иного Президента?

9.Как будут укрепляться территориальные органы управления? Что будет сделано?

10.Когда в Армении будет введено избрание марзпетов и мэра Еревана народом?

11.Какие гарантии, что силовые структуры не будут вами использоваться во внутренней политике? 1996 год – ввод армянских танков в Ереван.

Это не весь комплект вопросов.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

իմիջիայլոց, նախընտրական ծրագրի շրջանակում

կարծում են ՍՍ-ը թիկնապահներով է եղել Գյումրիում, թե չէ նման միտք արտահայտելուց հետո հեշտ չէր ազատվի մարդկանց ձեռքից: Նոր ձև են գտել իրանց համար, վռոդի շատ արդյունավետ մենեջերներ են, հստակ կարան ասեն թե անօթևանները որ հազարամյակում տուն կստանան: ինչ օրի հասանք, խոսք են տալիս, որ մի տարվա մեջ կասեն ով որ թվին է տուն ստանալու, շատ լավ գիտենալով որ ոչ բյուջեւոմ, ոչ էլ որևէ երկարաժամկետ ծրագրում ոչ մի կոպեկ փող էդ նպատակով հատկացված չէ։

Իմիջիայլոց, տեսնես ՍՍ-ի շրջապատի տղերքը իրեն ասել են որ անօթևանության հարցը լուծելու համար անհրաժեշտ է ընդամենը ՀՆԱ-ի 1 տոկոսը` մոտ 100 մլն դոլար։ 2007-ին մոտ 50 միլիոն դոլար մենակ հատկացվել է հարուստների գազի սուբսիդավորմանը, հիմնականում Միկային ու Դոդի ձեռնարկություններին։

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=56499

Վարչապետի աշխատանքային այցը Գյումրի

Անդրադարձ է եղել նաև անօթևանության խնդրին։ Վարչապետ Սերժ Սարգսյանը խոստացել է որ մինչև տարեվերջ յուրաքանչյուր անօթևան, ով բնակարան է կորցրել երկրաշարժի հետևանքով, հստակ կիմանա թե երբ է ստանալու իր բնակարանը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 168 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    138 гостей
    Колючка Анчара luc Sigo rush
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...