Перейти к публикации

Shirakatsi

Amateurs
  • Публикаций

    210
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя Shirakatsi

  1. Ուզում եմ ավելացնել, որ նրանք ովքեր կփորձեն ինչ որ կերպ արդարացնել իշխանությունների պահվածքը, իմ աչքին երևալու են ավելի վատ քան մարդասպանները։ Միայն անասունը կարող է ասել, որ պետությունը իրավոնք ունի խաղաղ ցուցարարներին մղի սադրանքի, ու սատանայական ժպիտը դեմքին խեղդի այն արյան մեջ։ Գուցե այս պահին ես շատ հուզված եմ դրա համար եմ դա ասում, բայց ես չգիտեմ ինչպես ինչ որ մեկը չլինելով այնտեղ կարող է արդարացնել իշխանությունների պահվածքը։ Սա մեր նորագույն պատմության ամենավատ էջն է, երբ պետական թիկնոցը իրենց վրա քցած մարդիկ կոտորում են իրենց քաղաքացիներին որպեսզի իշխանությունը պահեն իրենց ձեռքում։ Մեր քաղաքացիները հիմա մոտավորապես այնպիսիս զգացումներ ունեն, ինչպես 1989-ի օդանավակայանի դեպքերի կամ 1990--ի մայիսի կայարանի դեպքերի ժամանակ։ Էլի ունենք կեղծ ու ստահոդ պետական պրոպագանդա, ունենք ծայրահեղ դժգոհ ու զոհվածներին սգող ժողովուրդ։ Համոզված եմ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մեկ կամ 2 տարուց պատմությունը մեն ինչ կդնի իրենց տեղը։ Ներկա իշխանությունները կդասվեն այն նույն շարքում, ինչ որ արյունարբու սովետական իշխանությունները։ Ներկա "թագավորները" կարժանանան սերունդների պարսավանքին։ Հույս ունեմ այդ պահը մոտ է։
  2. Հայրենակիցներ ես չգիտեմ գուցե արդեն գրվել է դրա մասին, բայց ես ուզում էեմ Ձեզ հետ կիսվեմ այն ինչ ես եմ տեսել իմ աչքերով երեկ Երևանում։ Ես առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա 1:30 եղել եմ իրադարձություններին բավականին մոտ ու կարող է իմ կարծիքը Ձեզ հետաքրքրիր լինի։ սկզբից ասեմ, որ ես լևոնական չեմ, ու ինձ միշտ համարել եմ օբյեկտիվ մարդ այս պատմության մեջ։ ես իմ քաղաքացիական պարտքս եմ համարել լինել այնտեղ, որպեսզի օգնեմ մարդկանց եթե պետք է, ինչպես նաև ամեն ինչ տեսնեմ իմ սեփական աչքերով։ ցավում եմ որ առաջին նպատակին ես չհասա, ու չկարողացա որևէ մեկին օգնել։ Ես կարող եմ ասել, որ այն ինչ տեղի ունեցավ երեկ, ամբողջովին իշխանությունների մեղքն էր։ Ավելին, այն ինչ որ ես տեսա, ինձ ստիպում է մտածել, որ իշխանությունների կողմից ամեն ինչ արվեց գործը մարդասպանության հասցնելու համար։ Փորձեմ մտքերս շարադրել կետերով։ 1. Առավոտյան դեպքերը օպերայի հրապարակում բացարձակապես հիմնավորված չէին։ դա ճղճիմ քայլ էր, որը կարող էր մենակ մի նպատակ ունենալ - կատաղեցնել մարդկանց ու ստեղծել ընդհարում։ 2. Իշխանությունները ամեն ինչ արեցին, որ քաղաքապետարանի մոտ հավաքված մարդիկ, որոնք հիմնականում խաղաղ էին, անցնեն բռնությունների։ սկսած ժամը 3-ից, իշխանությունները սկսեցին առաջին հայացքից իմ համար անտրամաբանական բաներ անել, որով հատուկ կատաղացնում էին մարդկանց։ Օրինակ, Վիլիսով մխրճվեցին մարդկանց մեջ, ծեծեցին Ժառանգության պատգամավորներին և այս ամենը լրիվ խաղաղ ցույցի պայմաններում։ ես հիմա եմ հասկանում, որ դա արվում էր նրա համար, որ մարդիկ գնան առճակատման, որ լինեն բախումներ, զոհեր ու արտակարգ իրավիճակ։ ես չեմ պատկերացնում որ որևէ երկրում կարող է լինել նման բան։ Սադրել 40-50 հազար մարդու դեպի ապստամբության ու հետո սառնասիրտ խեղդել այն արյան ծովում։ Իշխանությունները քայլ առ քայլ ժողովրդին հասցրեցին մի աստիճանի, որ նույնիսկ այնտեղ հավաքված 12-13 տարեկան երեխաները սկսեցին մետաղյա ձողեր փնտրել, որ պաշտպանվեն... այնպիսի տպավորություն էր որ մարդիկ գտնվում են պաշարված ամրոցում, որտեղ թշնամիները պարբերաբար ներս են սողոսկում, անում իրենց սև գործը, "կտցահարում" անպաշտպաններին, բորբոքում մարդկանց ու հեռանում։ նման բան չէի կարող պատկերացնել, սկսեց պարզ դառնալ, որ իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է արյունալի ելքը և նա առանց տատանվելու գնում է դրան։ Նման անպաշտպան ու խոցելի վիճակում ես ինձ երբեք չէի զգացել, գուցե միայն երկրաշարժի ժամանակ։ առնվազն 20,000 մարդ մատնված էր իզոլացված բռնությունների որի վերջաբանը դարձավ արյան բաղնիքը։ 3. Այն, որ նման ծայրահեղ պայմաններում ընդդիմության լիդերին թույլ չտրվեց որպեսզի նա գա և հանգստացնի ժողովրդին ու կառավարի իր տասնյակ հազարավոր համախոհներին, և հարցը տեղափոխի քաղաքական դաշտ, դա ևս հուշում է այն մասին, որ իշխանությունները, , կամ առնվազն իշխանության այն թևը որը կառավարում էր իրավիճակը, ամենայն հավանականությամբ, ցանկություն չունեին գնալու քաղաքական լուծումների և ունեն լրիվ այլ ծրագրեր, որի վկայությունը մենք այսօր կարող ենք տեսնել մայրաքաղաքի փողոցներում։ Ինքնապաշտպանական բնազդով մետաղաձողերով ու քարերով զինված տասնյակ հազարավոր հայերը իրանց համար պարզապես լավ "ռեսուրս" էին իրենց նպատակներին հասնելու համար։ կրկնում եմ, սա է իմ տպավորությունը։ 4. համեմատությունները 96 թվականի հետ անիմաստ են։ Ես 96-ին եղել եմ Ազգային ժողովի դիմաց, հաջորդ առավոտյան մեզանից շատերը ունեին որոշակի մեղավորության զգացում, քանի որ ցուցարարները սկսեցին հիմանական բռնությունները Ազգային ժողով մտնելով։ Այստեղ իրավիճակը լրիվ ուրիշ էր։ Մարդիկ իրենց մեղավոր չէին զգում։ Բռնությունները սկսվել էին իշխանությունների կողմից։ դրանք շարունակվեցին ամբողջ օրը, անվերջ "կտցահարելով" ու վերքեր բացելով բացարձակապես խաղաղ ցուցարարների վրա։ Կրկնում եմ, մինչև ժամը 5-ը ցույց եղել է բացարձակապես խաղաղ։ 5-ից սկսած երիտասարդները սկսեցին "զինվել" զանազան իրերով, ու մինչև ժամը 8-ը իրավիճակը խաղաղ էր ու հնարավոր էր խուսափել արյունահեղությունից։ կրկնում եմ, իշխանությունների ոչ մի գործողություններում ես չտեսա գոնե մի չնչին փորձ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։ այստեղ խնդիրը ոչ թե պորֆեսիոնալիզմի պակասն էր։ ես զգում էի որ ինչ որ դաժան ձեռք իրավիճակը տանում է արյունահեղության։ ես չգիտեմ քանի հոգի է զոհվել։ նույնիսկ հայտարարաված 9 զոհը իմ համար շատ ահավոր մեծ թիվ է թվում, քանի որ չէի կարող պատկերացնել որ 2 հոգուց ավելի զոհ կարող է լինել։ Հույս ունեմ 9 թիվը էլ չի աճի։ Ես զարմանում եմ ինչպես գործը կարող է հասնել նման քանակությամբ զոհերի առանց հատուկ դիտավորության։ Իշխանությունները պետք է պատասխան տան դրա համար։ Կրկնում եմ իմ կարծիքը` ես չեմ տեսնում որևէ բան որ ընդդիմություն կարող էր անել ու չարեց։ Եթե կարելի է մեղք համարել այն, որ մարդիկ իրենց զգացել են զոհ ու որոշել են ինքնապաշտպանություն կազմակերպել, ուրեմն իրենք մեղավոր են։ Ինչ վերաբերում է ավերածություններին, ապա դա տեղի է ունցել այն բանից հետո, երբ արդեն կային տվյալներ մահացածների մասին, որը իրավիճակը անվերահսկելի դարձրեց, հատկապես նրանց համար, ովքեր իրենց աչքերով էին տեսել ինչպես են զոհվում մարդիկ։ Ես հույս ունեի որ այդ տվյալները սուտ դուրս կգան, ինչպես հիմնականում միշտ եղել է, բայց պարզվեց իրավիճակը շատ ավելի դաժան է եղել քան մենք կարող էին հուսալ։
  3. http://www.euronews.net/index.php?page=inf...e=472763&lng=1#
  4. Erth@ sksvec... Hyusisayin poghotayov, hraparak, datakhazutyun... mardik shat-shat en
  5. Levoni erth@ tevec ughigh 30 rope kartsum em 30,000 mard, shat tpavorich er, zarmanum em nranc hetevoghakanutyan vra urakh klinei ethe mer ishkhanutyunnern el nman ajakcutyun unenain
  6. էս ինչ խայտառակվեցին մեր իշխանությունները.... նույն տեղու, որտեղ ՍՍ-ը "միտինգ" առեց, և որտեղ ժողովուրդը 15 րոպեից դատարկվեց ու համերգը ընդհատվեց, հիմա անցնում է խայտառակ մեծ չափերի երթ, ես հետևում եմ տնից, արդեն 18-րդ րոպեն է , կարծում եմ մի էդքան ել դեռ կանցնե, ուրեմն մի 25-30,000 մարդ նվազագույնը.... սա ապտակ է ՍՍ-ին, հիմա տեսնես ինչ է մտածում հակառակ իմ բոլոր սպասումների ժողովրդի դիմադորւթյունը մեծանում է
  7. hraparak@ datark e ergichner@ kisat thoghecin gnacin
  8. mi harc bolorin... aysorva drutyamb vor erkrnern en shnorhavorel SS-in en? RD-n, Egiptos@, Marocon gitem
  9. փաստորեն ի՞նչ է ստացվում... Օսկանյանը հույ ունի մինչև Ադրբեջանի ընտրությունները առաջընթաց ունենալ այսինքն պարզ է, որ այդ դեպքում համաձայնագիրը չի կարող լինել այնպիսին, որ Ադրբեջանի համար պարտվողական լինի, քանի որ Ալիևը ընտրություններից առաջ դրան չի համաձայնի։ իսկ հիմա պատկերացրեք թե ինչպիսին կարող է լինեն համաձայնագիրը եթե դա Ալիևին վնաս չի բերելու... կարծում եմ բոլորս արդեն հասկացանք...ոչ մի բառ անկախության հնարավորության մասին, այսինքն սովորական փուլային տարբերակ
  10. լուծումը կամաց-կամա մոտենում է.... Հայաստանը արագորեն հայտարարում է զիջումների մասին, որ ԵՄ-ն ու ամերիկացիները այսօր դաբռո տան ՍՍ-ին... սա իհարկե ենթադրություն է ....................................................................................................... ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑ. ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ «ՆՇԱՆՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ» «Երբ արդեն ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է արդյունքները, և ապրիլի 9-ից վարչապետը կստանձնի իր պաշտոնը, համանախագահողները սկսել են նշաններ ցույց տալ առաջին հանդիպումը կազմակերպելու առումով»,-այսօրվա ասուլիսում, պատասխանելով ԼՂ խնդրի բանակցությունների ներկա փուլի մասին, ասաց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նախօրեին Հայաստանի նորընտիր և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել «հնարավորինս մոտ ժամանակներում հանդիպում ունենալ»: «Ես թերևս չեմ կարող որևէ բան ասել նման հանդիպման կապակցությամբ, չգիտեմ, թե երբ նոր նախագահը հարմար կգտնի, բայց մի բան ես կարող եմ վերահաստատել, որ նոր նախագահը լավատեղյակ է բանակցային գործընթացին, լավատեղյակ է սեղանին դրված փաստաթղթի բովանդակությանըն, վարչապետի դիրքրոշումը ընդհանուր սկզբունքերի վերաբերյալ նույնն է, ինչ գործող նախագահինը: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք շատ ժամանակ չենք կորցնի, շատ արագ բանակցությունները կվերսկսենք, և մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկարողանանք լրացուցիչ առաջընթաց արձանագրել Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասաց Վ. Օսկանյանը:
  11. sa e linelu SS-i president darnalu dimac Rusastanin trveliq hatucum@ ? es chem zarmana ethe menq datapartenq Kosovo-i ankakhutyun@ ՉԵՆՔ ԱՃԱՊԱՐՈՒՄ Կոսովոյի անկախության վերաբերյալ հայտարարություն անելու համար պաշտոնական Երևանը չի աճապարում: Այսօր արտգործնախարարությունում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի հետ համետղ ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մեր դիրքորոշումը հարմար պահի կհայտնենք»,-ասաց նա:
  12. իմիջիայոլց, ամերիկացիներին ու եվրոպացիների հայտարարությունը վերջնական կետ պետք է դնի այս պատմության մեջ... համողված եմ, որ եթե իրանք վերձջնական արդյունքներին դաբռո տան, ցուցարարների հոսքը արագ կմարի.... հակառակ դեպքում մեծ աղմուկ կբարձրանա, ու էս շիլան կշարունակվի ինչ կարծիքի եք, ի՞նչ կասի արևմուտքը

×
×
  • Создать...