Перейти к публикации

Геворк Эмин, Գևորգ Էմին


Fleure

Рекомендованные сообщения

Կյանքում հաճախ է այդպես պատահում.

Ինչքան կանայք կան այս լայն աշխարհում,

Որ քո կողքին են,

ձեր նու՛յն քաղաքում.

Հաճախ նու՛յն մայթում

Կամ նու՛յն տան բակում,

Բայց…

Այնքան գիտես դու նրանց մասին,

Ինչքան որ Սի՛սը … Մասիսի՛ մասին…

Այո՛, հաճախ է այդպես պատահում.

Բայց մի գիշեր է լինում աշխարհում,

Որ, երբ նայում ես մեկի աչքերին,

Սիրո կարոտից ճաքաց շուրթեին,

Բռնում ես մեկի ձեռքը տագնապով.

Շոյում այդ ձեռքը մատներիդ տապով,

Մի վայրկյանի մեջ,

կամ ակընթարթում,

Նրա ողջ կյանքն ես գրքի պես կարդում…

Եվ հեռու- հեռու մի գյուղ, կամ քաղաք,

Լեռնային գետի մի խենթ աղաղակ,

Մի տուն` մոլորված օտար քաղաքում,

Մի ծառ` խոնարհված անծանոթ մայթում.

Այնպես են հանկարծ հարազատ դառնում,

Որ… զարմանում ես

ու չես հասկանում,

Թե մինչև այսօր

Դու առանց դրա

Ինչպես ես ապրել այս փուչ աշխարհում…

…Ափսո՛ս, որ… քիչ է այդպես պատահում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 47
  • Создано
  • Последний ответ

Չգիտե՛մ, սա խա՞նդ է իսկական,

Թ՞ե փորձում,

Կամ… կատա՞կ ես անում.

Չժպտալ այս չքնաղ աղջկա՞ն

Ու չերգե՞լ…

Դու ա՞յդ ես ցանկանում.

Իսկ գիտե՞ս, թե ու՞մ ես դու սիրում

Եվ ու՞մ ես անվանում լոկ.. քոնը,

Նա երգի ակունքն է աշխարհում`

Ինչպես ծո՛վն,

ա՛րևն

ու կոկո՛նը…

Այն ո՞վ է Լուսաստղով հմայվում

Եվ նրան արգելում… երգ ձոնել.

Աղբյուրի ակունքից ջու՛ր խմում

Եվ գրում` .

Ասում թե`

Նրանց պես`

նա վեր է բոլորից,

Մի սիրո համար նա… ավե՛լ է…

Թե իրավ նրա՛ն ես դու սիրում,

Սիրիր,

Բայց մի՛ կիտիր նոթերըդ,

Ես երգի իմ բաժինն եմ խլում`

Քոնը քե՛զ կմնա, Օթե՛լլո:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ագավա ծաղիկը

Ես զարմանալի մի ծաղիկ տեսա.

Զգույշ, սիրելիս, շատ եմ վախենում.

Չգիտե՛մ, ե՞րգ, թե՞ գուշակում է սա.

Զգույշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Այդ ծաղիկը ճիշ քո տարի՛քն ունի.

Զգույշ, սիրելիս, շատ եմ վախենում.

Բայց դեռ չի ծաղկել ոչ մի գարունից.

Զգույշ, սիրելիս, շատ եմ վախենում.

Մի անգա՛մ է նա, ասում են, ծաղկում.

Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Ծաղկո՛ւմ ու… իսկույն մեռնում է կյանքում,

Զգույշ, սիրելիս, շատ եմ վախենում.

Ինձ այդ ծաղկի հետ ծանոթացրին…

Ինչ նմանություն,

Կարծես դո՛ւ լինես……

Վախենում եմ քո մրրիկից… լռին,

Ի՛նչ կպատահի, եթե դու … սիրես:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տխուր պատմություն

Նա ինձ այնպես խո՛ր ու խենթ է սիրում,

Որ պատրաստ է

Իմ մի՛ խոսքի սիրույն

Զոհել իր կյա՛նքն ու տենչե՛րն անհամար.

Իսկ ես, չոքած քո ծնկների առաջ,

Իրար եմ խառնում արցունք ու հառաչ,

Քո, թեկուզ մի… կեղծ ժպիտի համար…

***

Նրան, ում չէի սիրում

Ես քեզ երդում չե՛մ տալիս,- դու գիտե՛ս,

Քեզ չեմ կանչում ,- դու գիտես.

Սերն ըղձանքից է ծնվում, տենչանքից,

Դու ի՛նքդ ես ինձ հյուր գալիս,- դու գիտես.

Չէ՞ որ նվերն, - ինչքան էլ թանկագին,-

Նվաճնա՛ծն է ցանկալի,- դու գիտես:

Դու ինձ չէիր ճանաչում,- ինչո՞ւ եկար,

Չէի սիրում ու կանչում,- ինչո՞ւ եկար,

Ա՛յն, ինչ երդմամբ են տալիս ու լացով,

Ինձ… խլել ես աղաչում,- ինչո՞ւ եկար…

….Հիմա անցնում ես` օտար մի անցորդ

Եվ կրկին չե՛ս ճանաչում,- ինչո՞ւ եկար:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կրկին նույն փա՛յլն է,

Նույն սև թավի՛շը,

Բայց արդեն այլ ես,

Արդեն ուրիշ ես.

Այնպես փոխված ես,

Այնքան օտա՛ր ես.

Կարծես անցածը

Ամբողջ մի դար է:

Մի՞թե այս ձե՛ռքն է,

Որ ես շոյել եմ,

Մի՞թե այս ե՛րգն է,

Որ ինձ թովել է.

Մի՞թե աղոտած

Այս աչքե՛րն են… պիղծ,

Իրենք քուն մտած,

Զրկել ինձ քնից…

Կրկին նույն փա՛յլն է,

Նույն սև թավի՛շը,

Իրա՞վ դու այլ ես,

Իրո՞ք ուրիշ ես,

Թե՞ նույն հրա՛շքն ես,

Բայց կյա’նքն ուրիշ է,-

Դավում է ա՛չքը,

Խաբում է հո՛ւշը…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պետք մարդուն

Սիրո մեջ հզո~ր լինելու համար.-

Ավաղ,

Շա’տ չնչին,

Հասրակ մի բան`

Քի’չ սիրել

Եվ կամ… բնավ չսիրե’լ…

Աստվա~ծ ազատի այսպիսի բախտից

Եվ այս դրախտի’ց,

Որն ինձ է տրվե’լ…

Երբ ե’ս եմ սիրում`

Փխրո~ւն եմ այնքան,

Թո~ւլ,

Անօգնական,

Սակայն` երջանի~կ…

Երբ ինձ են սիրում,

(Եվ ես չեմ սիրում)-

Անտարբեր եմ ա’յն ծառի բնի պես,

Որին փարվում է բաղեղը կանաչ.

Բի’րտ, այն ժայռի պես,

Որի մոտ ծովը կուզեր… մերկանալ.

Սառը,-

Որմի պես այն եկեղեցու,

Որը համբուրո’ւմ,

Որի մոտ մո~մ են վառում մեր կանայք.

Եվ ուժե’ղ,-

Դժբա’խտ այն մարդու նման,

Որը սիրվո’ւմ է,

Սակայն… չի սիրում:

Ուժե’ղ ու դժբա’խտ,

Հզո’ր ու … դժգո’հ,

Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,

Սիրո Աստվա’ծըդ ամանակարող,

Ո~ւժ տուր հզորիս

Եվ տուր քաջությո’ւն,

Այս… թույլ աղջկան ասել` .

Ասել մի անգամ,

Գոնե մի անգամ,

Երբ,- քանի տարի,-

Քանի անգամ եմ այս նույն շուրթերով –

Ստե՞լ…

Ո’չ, ինչո՞ւ,-

Անզոր լինելով հերքել` ,

Հեգել`

Ո~ւժ տուր հզորիս.

Բայց ինչպես , ինչպես ,

Երբ իմ մի հատիկ

Ջերմ շշունջից ու խոսքի’ց սերում,

Շողն` այս քնքշանքից թացված աչքրից,

Դողն` այս բերկրանքից բացված շուրթերի

Եվ լցված սրտի,

Որ տրոփում է միայն ի~նձ համար,

Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,

Ի’մ, որ … չեմ սիրում…

Ուժ տուր, որ ասեմ և կա’մք…

Սակայն ո՞վ,

Ո՞վ կարող է, սի’րտ,

Տրորել ոտքով կոկո`նն այս բացվող,

Ջարդել նորատունկ այս շիվը դալար,

Ցեխով փզկել այս կարակչող առո’ւն,-

Որ չկարկաչի գուցե էլ բնավ,

Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա,

Եվ էլ չխշշա կանաչ բացատում…

Տե’ս, վազո~ւմ է նա թևերը բացած,

Եվ սիրուց հարբած ինձ մո’տ է սուրում,

Գալի~ս է էլի…

(Ինչո՞ւ ես լռել

Ասա` …)

Եվ, ինչ որ ուներ,

Եվ, ինչ որ ունի,

Ինչ որ կունենա,-

Իր բախտի ու իր կյանքի հետ միակ

Ինձ զոհ է բերում…

Ուժ տուր , լսո՞ւմ ես,

Սիրո Աստվա’ծըդ ամենակարող,

Գեթ ա’յս երեկո ասել` ,

Որ չկրկնվի

Նրա տենչա’նքն ու

Իմ տանջա’նքն էլի..

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը

Որոնք, արդեն քանի՜ տարի,

Ինձ ամենի'ց ամուր գրկում,

Սակայն երբեք չե'ն... բանտարկում.

Ինձ աշխարհի տե'րը անում,

Սակայն երբեք չեն տիրանում.

Օղակի պես շուրջս պրկվում,

Բայց չե՜ն խեղդում,

այլ` լոկ փրկո՜ւմ,

Ինչպես փրկում են խեղդվողի'ն...

Քո ձեռքե'րը,-

Նո՜ւրբ,

Ասողի՜կ,

ՈՒ երգեցի՜կ,

Որոնց ափում,

Ես` չո՜ր խեցի,

Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...

Ես սիրում եմ քո ձեռքերը...

"Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."-

Իսկ Մարգարիտն այս աշխարհում

Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն,

Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-

Երբեք պիտի չխնայե՜ս

Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,-

Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,

(Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ,

Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-

Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...

Իմ սիրելի՜,

Իմ ասողի՜կ,

Իմ գեղեցի՜կ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դեռ երե’կ էր,

Դեռ երե’կ էր,

Առջևո~ւմ էր ամբողջ կյանքը,

Ի~մն էր ամբողջ ժամանակը.

Բայց ո՞ւմ էր պետք-

Ինչ անեի,

Ո՞ւր գնայի-

Երբ… գնալու ճամփա չկա’ր…

Հիմա,

Քանի-քանի ճամփա

Փռվե~լ են իմ առջև բացվել-

Բայց ինչ անեմ

Եվ ո՞ւր գնամ,-

Երբ… անցել է կյանքիս,, կյա’նքը

Եվ… ժամանակ չի մնացել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ,

մեր Մասիսը`հավերժության անմահ վկա,

մեր հանդերը`արյամբ ջրված, ջրի կարոտ,

ուր կոթողի զարդ է մամռած ամեն մի քար:

Մեր հին բախտի պես դառնահամ հայոց գինին,

մեր երգերը`նման խեղդված հառաչանքի.

և հույսերի ու երազի այն նոր ուղին,

որ վերջ դրեց մեր դարավոր տառապանքին:

Սիրում եմ մեր խոր անցյալն ու նոր ապագան,

չկա ոչինչ, որ չսիրեմ` մահից բացի....

...Բայց պատրաստ եմ մահը սիրել մինչև անգամ,

եթե փորձեն ինձ զրկել իմ ունեցածից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մահը մի՛շտ հիշիր

Մահը մի՛շտ հիշիր,

Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.

Այլ,- որ իմանաս,-

Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,

Եվ... ուրախանա՛ս.

Մահը մի՛շտ հիշիր,

Ո՛չ թե անիմաստ կարծելու համար

Անելի՛քը քո,

Այլ շտապելու՝

Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...

Եվ մի՛ թրեւի

Անգործ ու անբան,

Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.

Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,

Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,

Նոփ-նոր դագաղում,-

Որ... Փոշի՜ դառնաս,

Եվ հիշվես միայն

Մահազդերի մե՛ջ,

Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...

Մահը մի՛շտ հիշիր,

Որ հիշես՝ ինչո՛ւ

Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Պատուհանիս տակ

Պատուհանիս տակ անձրև է մաղում,

Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.

Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,

Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.

Շուտով գուցե և արև՛ը ծագի,

Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.

Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝

Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.

Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում,

Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու…

Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,

Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Համերգից Հետո

Ինչ ուզում էի քեզ խոստովանել

Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,

Այնքան հարազա'տ ու այնպես անե՜ղծ,

Դու լսում էիր երեկ... համերգում:

Դու' էլ նույնն էիր ուզում ինձ ասել,

Ինչ ես լսեցի երեկ համերգում...

Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,

Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու...

Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,

Այնքան հպա'րտ է սիրտն իմ առնացի, -

Իմ սիրո'վ ես դու չքնաղ, սիրելի'ս,

Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

Չէ՞ որ շուրթերըդ շիկնու'մ են, վառվու՜մ,

Իմ շշուկների'ց ու համբույրների'ց.

Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`

Երբ սե'ր են հայցում իմ խերթ աչքերից:

Եվ ե'րգն այս , որ դու երգում ես հնչեղ,

Մի՞թե սիրու'ց չի ծնվում շուրթերիդ,

Մի՞թե քո սիրո անտես թելին չեն

Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

Եվ ինչու՞, ինչու՞ մեկեն ու հանկարծ,

Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.

Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`

Աշխարհը նու'յնն է` Սիրու՜մ ենք իրար...

Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.

Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -

Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին

Կասի աշխարհին իմ գրած երգը.

Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,

Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,

Որիշ սիրահար սրտե'ր կհուզի,

Սին փառքի փոխած սիրո վայելքը...

Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,

Չգիտես նրան մորմոքող վերքը. -

Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`

Աշխարհի համար դա միայն... ե՜րգ է.

Այդպե'ս է եղել դարերում բոլոր -

Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը...

Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`

Չէ՞ որ ուրիշի համար նա ... ե'րգ է:

Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,

Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,

Թե սրբությու'ն էր որոնում, անգին,

Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

Թե ցնորք - սե'ր էր տենչում, լուսածին,

Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.

Ների՜ր այս բոցը, որից այրվեցին

Թիթեռնե'րը քո լուսե տենչերի...

Ների՜ր

— որ ինձ սիրի'ր, ոչ ատիր.-

Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,

Սիրո ձևերից հազարապատիկ,

Ես խե՜նթն եմ սիրում...

Ներիր, օ՜, ների՜ր...

Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր

Եվ արցունքները քո աչքերի,

Անձր—ի նման ցա՜ծ մաղվեցին

Եվ բու'յր տվեցին ծաղիկներին:

Դու արցունքների մեջ ժպտացիր

Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,

Ծիածա՜ն իջավ աղեղնածիր

Ու գույնե'ր բերեց ծաղիկներին...

Լեռներով պատած այս ձորը խոր

Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,

Եվ ծիածանը` կո'թը կլոր -

Սուզված երկընքում կապույտ ու թաց...

Ուզու՞մ ես` բռնած ծիածանից,

Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,

Միայն չգնա'ս դու ինձանից,

Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Իսպանուհու պարը

Իսպանացին -

Նա չի պարում,-

Նա սիրում է ,

Հմայում է ու տիրում է.

Իսպանուհին,-

Նա չի պարում,-

Նա սիրվում է,

Հմայվում է ու տիրում է…

Իսպանացին,

Նա չի պարում.-

Նա, նախ ոտքով,

Ռիթմն է խփում

Կրքի,

Սիրո,

Մենամարտի.

Իսպանուհու

Ձիթապտուղ - սև աչքերի հետ է խոսում,

Կրծքի զարդի,

Հյուսքի վարդի.

Եվ պատասխան է ստանում-

Աչքի փայլով,

Հոնքի նետով,

Կաստետի պես սրտին խփող

Կաստանյետով…

Եվ խոսում է նա կրքի հետ,

Կնոջ շրթի ու կրծքի հետ,

Նրա կոնքի ջիգ քնարի,

Նրա ծոցի և գրկի հետ…

Եվ սերը` մահ,

Եվ մահը` սեր,

Որի միակ վերջնահանգը

Դաշույնն է սև…

Եվ չգիտես,-

Ով է դահիճն և ով զոհը,

Ով է ցուլը,

Ով նրանցից ցլամարտիկ մատադորը,

Եվ, ով - ում է ուզում սիրել,

Եվ, ով ում է ուղում տիրել,

Ով - ում սիրտը` դաշույն խրել,-

Երբ երկուսն էլ-

Եվ մեղք են, և մեղավոր են.

Երբ կիրքը դեռ

Այրող հուր է,

Խոցող սուր է.

Եվ չի իջել

Մահվան դաժան վարագույրը …

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մի պարսկուհու

Պարսկական գողտրիկ մանրանկար,

Ինչու այսօր իմ մի’տն ընկար…

…Այդ նկարի մեջ, Գյուլիստանո’ւմ,

Շահն իր հարճի հետ քեֆ է անում.

Շահը, վստահ իր փառքին, զենքին,

Չի էլ նայում իր հարճի դենքին.

Նա նայում է իր ապարանքին,

Իր գահին, թագին ու բանակին…

Իսկ հարճը, ճերմակ վիզը ծռած,

Նայում է այգու մութ անկյունին,

Որտեղից նրան ջահել ծառան

Նայում է սիրով իր արքունի…

Իր սիրով մեղսոտ,

Գաղտնի,

Անզոր,

Բայց հզոր` գահից ու եդեմից,

Որի դեմ բաց է գիշեր ու զօր

Գաղտնի դռնա’կը ճոխ հարեմի…

…Պարսկական գողտրիկ մանրանկար,

Ինչու դու այսօր իմ մի’տն ընկար…

…Ազա’ր, մի’ նայի այդպես անահ,

Շահը խելոք է, կհասկանա’…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԳԱԼԻՔԻՆ

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-

Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,

Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,

Եղածով երբեք չհանգստանալ

Եվ չասել, թե իմ արածն արեցի:

Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,

Չասել, թե արթեն փառքին տիրեցի,

Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,

Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.

Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի

Եվ վաելում եմ տունս բախտավոր:

Չթվալ արդար՝ եղած մեղավոր,

Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,

Քավելու համար չըղձալ հատուցում

Եվ հատուցումով չհպարտանալ...

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 0 анонимных, 188 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    168 гостей
    melkum Колючка Анчара Rubik khnushinak w i t o Xenobarbital mshput ПРОХОЖИЙ luc tailor Левон Казарян lord17 Warsag Putnik Nelsjan
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...