Перейти к публикации

Я ПРИЗНАЮ НКР


Semetoja

Рекомендованные сообщения

Признание будет, признание продолжается...

Р.С.

С нами Наши горы, Мы наши горы.

http://desantura.ru/...2812/?PAGEN_1=2

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 255
  • Создано
  • Последний ответ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը սատարում է Արցախի անկախությունը

2012թ.օ գոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչներ իպալատը ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ուժողովրդավար անկախությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, բանաձև ըդատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում ըպահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձև ըբարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ.հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

«Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատին Արցախի ազատություն ըսատարող բանաձևըն դունելու համար: Ընդունելով այս բանաձևը' Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները», - բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերածվ ճռական առաջնորդությանհամար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերիհետապանդմանը»,-ավելացրել էԱվետիսյանը:

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

Поздравляю всех с 21-ой годовщиной провозглашения Нагорно-Карабахской Республики Арцах.

От души желаю всем здоровья,многие лета,счастья и удачи

Пусть всегда над этим древним армянским горным краем светит теплое солнце и будет мирное голубое небо.

Всех с праздником!

Ես հպարտ եմ,որ հայ եմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 год спустя...
  • Global Moderator

Ինչու է Կատալոնիայի անկախության հանրաքվեն լավ նորություն Լեռնային Ղարաբաղի համար

Հովհաննես Նիկողոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները եւ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ղազախստանի ինքնակալ Նուրսուլթան Նազարբաեւի «վերապահումները» պետք է որ նոր լիցք հաղորդեն 2014-ին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քաղաքական գործընթացին։

Հունվարի 22-ին եւ փետրվարի 5-ին ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից, համապատասխանաբար, Չիրագովն ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերի ծայրահեղ կարեւոր լսումները (այս մասին նախորդիվ անդրադարձել էի այստեղ), եւ դրանց հարցերով որոշումները այս կամ այն կերպ նույնպես կազդեն բանակցային փաթեթի իրավական էլեմենտների` մասնավորապես ռեֆերենդումի անցկացման հեռանկարի վրա։

Եթե նայենք այսօր անկախացած պետությունների կամ դրա ճանապարհին գտնվող կազմավորումների ճակատագրին, կտեսնենք, որ բոլոր դեպքերում ռեգիոնները, ի վերջո, անկախության են հասնում հանրաքվեի ճանապարհով։

Անցած տարին նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում անկախության հանրաքվեների անցկացմամբ։ 2013-ին անցկացվեց Բրիտանիայի եւ Արգենտինայի կռվախնձոր Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիների հանրաքվեն, իսկ Շոտլանդիան եւ իսպանական Կատալոնիան արդեն հայտարարել են իրենց հանրաքվեների մասին։ Մալվինյան կղզիները քվեարկեցին հանուն բրիտանական անդրծովյան տարածք (overseas territory) մնալու՝ հարուցելով Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների զայրույթը; Շոտլանդիայի ազգայնականները՝ առաջին նախարար (վարչապետ) Ալեքս Սալմոնդի գլխավորությամբ վերջապես հրապարակեցին անկախության հանրաքվեի անցկացման օրը, իսկ իսպանական 7.6-միլիոնանոց Կատալոնիայի չորս պրո-անկախական կուսակցություններ, որոնք մեծամասնություն են կազմում շրջանային պառլամենտում, հայտարարեցին նման հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին եւ ֆիքսեցին դրա անցկացման օրը` 2014-ի նոյեմբերի 9-ին` “եթե սոցիալ-տնտեսական կամ քաղաքական բնույթի պատճառները չհետաձգեն դրա անցկացումը”։ Նախորդ շաբաթ, հունվարի 16-ին, Կատալոնիայի ռեգիոնալ պառլամենտը 87-43 ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ Մադրիդ ուղարկեց հանրաքվե անցկացնելու մասին պաշտոնական հայցադիմումը։

Եթե հաշվի առնենք, որ նոր հանրաքվեի (դիվանագիտական լեզվով՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտության) անցկացումը գոնե մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը դեռ ակտուալ մնացող Մադրիդյան փաստաթղթի առանցքային կետն էր, այս հանրաքվեները` դրանց անցկացման բոլոր ատրիբուտներով պետք է դառնան ուշադիր զննության առարկա ԼՂ կոնֆլիկտով կենացների կամ ազգայնական բնույթի հայտարարությունների մակարդակից այն կողմ հետաքրքրվող մասնագետների համար։

Պետք է նշել, որ ԼՂՀ-ում անկախության նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կարծիքները խիստ տարբեր են՝ 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը գերագնահատողներից մինչեւ դեռեւս չճանաչված հանրապետությունը որպես Հայաստանի կազմում «Լեռնային Ղարաբաղի մարզ» քարոզողներ։ Սակայն արժանահավատ որեւէ սոցհարցում այս մասին գոյություն չունի։ Մի կողմ թողնելով ԼՂՀ Սահմանադրությունը ոտնահարողներին իբրեւ անկաշկանդ իրենց կարծիքը արտահայտելու իրավունք ունեցող քաղաքացիներ, այնուամենայնիվ, փաստ է, որ ներկայումս բանակցվող փաստաթղթում «պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտության» էլեմենտը վեց հրապարակված կետերի մեջ, թերեւս, ամենակարեւորն ու առեղծվածայինն է, քանի որ հակամարտությունը 1988-ի փետրվարին սկսեց հենց մարզի կարգավիճակի շուրջ քաղաքական տարաձայնություններից՝ վերաճելով միջազգային բնույթի լայնամասշտաբ պատերազմի։

Եվ այսպես, "Կատալոնիայի քաղաքական ապագան" որոշելու նպատակով հանրաքվեին դրվելու է երկու հարց. “Արդյոք դուք ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա պետություն” եւ “Դրական պատասխանի դեպքում` արդյոք ցանկանում եք, որպեսզի այդ պետությունը լինի անկախ”։ Երկրորդ հարցի վերաբերյալ Կատալոնիայի նահանգային իշխանությունները զիջման գնացին այն ուժերին, ովքեր ցանկանում են Իսպանիան տանել ֆեդերալիզացման ճանապարհով։ Մյուս կողմից, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը քանիցս հայտարարել է, որ որեւէ դեպքում չի ընդունի Կատալոնիայի անկախության կամ հանրաքվե անցկացնելու իրավունքը, քանի որ Ֆրանկոյից հետո ընդունված 1978 թվի Սահմանադրությունը հռչակել է Իսպանիան որպես ունիտար պետություն, որտեղ հանրաքվեները կարող են անցկացվել միայն պետության ամբողջ տարածքում, այլ ոչ առանձին-առանձին ռեգիոններում։ Ռախոյի Ժողովրդական կուսակցությունը եւ Սոցիալիստները Իսպանիայի օրենսդիրում մեծամասնություն են կազմում եւ հեշտությամբ կարող են պետական մակարդակում թույլ չտալ կատալոնացիներին ռեֆերենդում անցկացնել, ինչի մասին Ռախոյը քանիցս հայտարարել է։

Հենց միայն այս հարցում Ադրբեջանի Ալիեւների հետ ընդհանրությունները ակներեւ են (մինչդեռ ժողովրդավարության եւ ազատությունների մասին խոսքն ավելորդ է), եւ ուստի Կատալոնիայի ճակատագրի շուրջ զարգացումները միջազգային կոնտեքստում կարող են եւս մեկ հետաքրքիր նախադեպ դառնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

Անկախ Ալիեւների քաղաքական բառապաշարի հետ վարչապետ Ռախոյի թվացյալ ընդհանրությունից, դժվար է պատկերացնել, թե ինչպես ԵՄ անդամ Իսպանիան կարող Բարսելոնայում “Սումգայիթ” գործողություն իրականացնել։ Ուստի, կամ ԵՄ կստիպի Իսպանիային համաձայնության գալ կատալոնացիների հետ (նաեւ բասկերի, ում Մադրիդը մերժել էր ռեֆերենդում անցկացնել 2005-ին), կամ Իսպանիան կգնա ֆեդերալիզացման եւ քաղաքական առումով դանդաղ կմասնատվի արդեն ԵՄ ներսում։ Այլ տարբերակները կարող են տանել քաղաքական վակուումի Իսպանիայում եւ ամբողջ Եվրոպայում։

Իրոք, պետք է նշել, որ վերջին տասնամյակում աշխարհում նկատվում է ֆեդերալիզմի մոդելի նկատմամբ պետությունների հետաքրքրության նշանակալից աճ։ Այնպիսի պետություններ, ինչպիսին են Իտալիան, Բելգիան, Եթովպիան, Հարավային Աֆրիկան, նույն Իսպանիան, Բրիտանիան եւ Հնդկաստանը ձեռնարկել են ֆեդերալ իշխանության ինստիտուտները ուժեղացնելու ուղղությամբ նշանակալից քայլեր։

Նույնիսկ եթե կատալոնացիները հավանություն տան միացյալ Իսպանիայի կազմում պետականություն ունենալու գաղափարին, Շոտլանդիայի դեպքում այդ փուլը արդեն անցյալում է։ Ազգայնական ձայների օգնությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարած Ալեքս Սալմոնդի կառավարությունը արդեն իսկ հրապարակել է “Շոտլանդիայի ապագան” հաստափոր ձեռնարկը եւ ակտիվ քարոզում է սեպտեմբերի 18-ին “Շոտլանդիայի երկու տարբեր ապագաների միջեւ ճիշտ ընտրություն կատարել”` հանուն անկախության։

Իհարկե, քաղաքագետները չկարողացան կանխատեսել Արաբական գարունը եւ խոսում էին Մուբարաքի ռեժիմի կայունության մասին հայտնի դեպքերից մեկ շաբաթ առաջ, իսկ տնտեսագետները հազիվ թե կարողացան կանխատեսել միջազգային ֆինանսական ճգնաժամը։ Դժվար է նաեւ որեւէ ճանապարհ ուրվագծել ղարաբաղյան բանակցային տարվա համար, առավել եւս, որ այդ բանակցությունները հրապարակային չեն, իսկ Ադրբեջանի իշխանությունները իռացիոնալ քայլեր անելու (հիշենք Կազանը) մեծ փորձ է կուտակել։

Քանի դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Չիրագովների եւ Սարգսյանի գործերով իր բեկումնային որոշմամբ չի վերակազմակերպել (արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները թույլ կտան դա?) ողջ բանակցային գործընթացը, օրինակ, սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչը ինքնին կարող է մեկ ակնթարթում դադարեցնել ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ նոր ռեֆերենդումի (ինչպես էլ դա կոչենք) անցկացման շուրջ բանակցությունները տեսանելի հեռանկարում, Շոտլանդիայի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեների շուրջ զարգացումները միջազգային օրակարգի այն երկու կարեւոր կետերն են, որոնց Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ուշադրությամբ եւ սրտատրոփ հետեւեն։

Այսքանով, սպասենք ՄԻԵԴ Մեծ պալատի հունվարի 22-ի առաջին լսումներին եւ հետո կհետեւենք, թե ինչ կասի Հին Աշխարհը անկախության ձգտող ժողովուրդների ապագայի վերաբերյալ։

Հովհաննես Նիկողոսյանը Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում Թավիթյան կրթաթոշակային ծրագրի ուսանող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

եթե "ԼՂՀ" անկախությունը ճանաչվի, դա կլինի մեր պատմության էջը... ու դրանից բխող նաև լիքը խնդիրներ, օրինակ` "ԼՂՀ"-ում ի՞նչ դրամական միավոր պիտի լինի, կամ` միայն արցախցիները կհերիքե՞ն սահմանը պահելուն...

էլ չասած, որ "ԼՂՀ"-ն մի գեղեցիկ օր կարող է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին` Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի "սահմանամերձ" որոշ տարածքների հարցով... (ոնց որ մի քանի տարի առաջ Ստեփանակերտը փորձել էր "ԼՂՀ" հարկային դաշտ մտցնել Սոդքի հանքավայրը, քանի որ դրա մի մասը սահմանն անցնում է)

մեկ էլ մի պահ` ես չեմ ուզում "ԼՂՀ"-ում օտարազգի համարվել, ու ոչ միայն ես

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Isk inch tarberutyun um administrativ entarkutyan tak kgtnvi orinak Syuniqy ete ev ays koghmumen hayer ev myus?? Davit ete Artsakhy ankakh lini inchpes asumes taratsq karoghe khlel HH-ts? Kam ete ankakhutyun hrchakenq el karevorutyun chenq unena hayutyan hamar u petqche pashtpanel?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ինչ վերաբերում է երկու կողմում էլ հայերի լինելուն, երևի թե բոլորդ էլ շատ եք լսել "հայաստանցի"-"ղարաբաղցի" արտահայտությունը, իսկ հիմա պատկերացրեք`Արցախն անկախանա... շատ արագ կձևավորվի "ղարաբաղերեն" լեզու` բոլոր բարբառային խոսքերն ու արտահայտությունները կմտնեն այդ նոր լեզվի բառապաշար, կստեղծվի "ղարաբաղցի" ազգ

ի գիտություն Ձեզ` Մոնտենեգրոյի խոսաքցական լեզուն շատ մոտ է գրական սերբերենին (ոնց, օր.` Արարատյան բարբառը հայերենի դեպքում), սակայն դժվար չեղավ մի քանի տարում երկրամասի սերբերից մոնտենեգրիով խոսող մոնտենեգրացիներ ստանալը... ի՞նչ եք կարծում, "ղարաբաղյան ազգային ինքնագիտակցություն" ստեղծելն ավելի հեշտ ու արագ չի ստացվի...

բացի այդ` լեզուն չափանիշ չի, Կանադայում ու ԱՄՆ-ում մեծամասնությունն անգլախոս են, բայց չի նշանակում, որ նույն ազգն են... էլ չասած ավստրալացիների կամ բրիտանացիների մասին...

իսկ ես չեմ ուզում "հայաստանցի" փոքրամասնություն լինել Արցախում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ինչ վերաբերում է երկու կողմում էլ հայերի լինելուն, երևի թե բոլորդ էլ շատ եք լսել "հայաստանցի"-"ղարաբաղցի" արտահայտությունը, իսկ հիմա պատկերացրեք`Արցախն անկախանա... շատ արագ կձևավորվի "ղարաբաղերեն" լեզու` բոլոր բարբառային խոսքերն ու արտահայտությունները կմտնեն այդ նոր լեզվի բառապաշար, կստեղծվի "ղարաբաղցի" ազգ

ի գիտություն Ձեզ` Մոնտենեգրոյի խոսաքցական լեզուն շատ մոտ է գրական սերբերենին (ոնց, օր.` Արարատյան բարբառը հայերենի դեպքում), սակայն դժվար չեղավ մի քանի տարում երկրամասի սերբերից մոնտենեգրիով խոսող մոնտենեգրացիներ ստանալը... ի՞նչ եք կարծում, "ղարաբաղյան ազգային ինքնագիտակցություն" ստեղծելն ավելի հեշտ ու արագ չի ստացվի...

բացի այդ` լեզուն չափանիշ չի, Կանադայում ու ԱՄՆ-ում մեծամասնությունն անգլախոս են, բայց չի նշանակում, որ նույն ազգն են... էլ չասած ավստրալացիների կամ բրիտանացիների մասին...

իսկ ես չեմ ուզում "հայաստանցի" փոքրամասնություն լինել Արցախում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ches lini poqramasnutyun Davit, ayl klines metsamasnutyun)) Kartsumem kompromis tarberaky nae , vor HH mtni Arsakhi kazm eli klinenq mek haykakan petutyun ev kirakanana mer ighdzy)))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 год спустя...

С Праздником!

 

 6 января 1992 года первый независимый парламент Нагорного Карабаха принял декларацию о государственной независимости НКР.

http://www.president.nkr.am/ru/nkr/nkr2

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 месяцев спустя...
  • OpenArmenia Club

Пчелы не тратят свое время , чтобы доказать мухам ,что мёд лучше дерьма )

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 года спустя...

Немецкий общественный деятель призвал генсека ООН признать независимый Арцах

В авторитетном немецком издании Frankfurter Allgemeine Zeitung опубликовано открытое письмо немецкого писателя и общественного деятеля Оливера Шмитта к Антонио Гутерришу, генеральному секретарю ООН с призывом признать независимость Арцаха. 

Шмитт призывает мировое сообщество признать Арцах и принять его в качестве 194 полноценного члена ООН. Автор письма отмечает, что летом он побывал в Арцахе в составе делегации депутата Европарламента Мартина Зоннеборна (партия Die PARTEI), где провел встречи с представителями республики и посетил различные уголки страны. Шмитт пишет, что Арцах имеет все признаки государства, Степанакерт является настоящей столицей.

По словам Шмитта, решение о признании Арцаха надо принимать срочно, даже желательно задним числом, с 1 января 2020 года. Шмитт в письме описывает красоты Арцаха и гостеприимство людей, отмечая, что у страны имеется огромный потенциал в сфере туризма. infoteka24.ru 

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 356 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    355 гостей
    Левон Казарян luc Rubik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...