Перейти к публикации

Жирайр Сефильян


free

Рекомендованные сообщения

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԲԵՐԵՑԻՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐՈՎ

[19:16] 06 Հուլիսի, 2007

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՚Ազատությունՙ, ՚Արդարությունՙ բառերով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց ՚Հայ կամավորականների համախմբումՙ հասարակական նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Ամբաստանյալներին դատարան բերեցին ձեռնաշղթաներով: Լռեցնելով ներկաններին` դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի նախագահը մերժել է իր նկատմամբ ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած բացարկը: Դատավոր Մարտիրոսյանի հայտարարությանն անմիջապեսս հետեւեց ամբաստանյալ Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը: Փաստաբանը նշեց, որ հայտարարությունը նոր բացարկ չէ, սակայն դատավորը կարող է նաեւ ինքնաբացարկ հայտարարել: Դատավոր Մնացականյանը փաստաբանի հայտարարությունն ընդունեց իբրեւ իր դեմ նոր բացարկ եւ մեկ ժամով առանձնացավ խորհրդակցական սենյակում: Մեկ ժամ հետո դահլիճ վերադառնալով` դատավոր Մարտիրոսյանը հիասթափեցրեց ներկաններին եւ հատկապես փաստաբան Շուշանյանին: ՚Այս պահին ես ինձ բացարկ հայտնելու որեւէ հիմք չունեմ ՙ,- ասաց դատավոր Մարտիրոսյանը եւ ցանկանում էր ներկայացնել ամբաստանյալներին, սակայն փաստաբանները նոր միջնորդություններ ներկայացրեցին:

՚Իմ ներկայացրած բացարկը դատավորը, ըստ էության, քննության չառավ: Դատավորի անաչառ չլինելու մասին է վկայում այն փաստը, որ առանց իրավական հիմքերի դատավոր Մարտիրոսյանը որոշում է կայացրել Վարդան Մալխասյանին պահել անազատության մեջ: Դա վկայում է գործի ելքով դատավորի շահագրգռված լինելու մասինՙ, - ՚Ա1+ՙ-ին ասաց Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանների հարցադրումներն այսօր նաեւ պարզեցին, որ գործում ընդգրկված մեղադրող Արթուր Մկրտչյանը որեւէ փաստաթղթով լիազորված չէ դատավարությանը մասնակցելու համար: Այսօր Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատավորին խնդրեց իրեն պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր արարքի համար է իր պաշտպանյալը մեղադրվում` հայտարարությունների՞, իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների՞, թե՞ մեկ այլ պատճառով: Սակայն փաստաբանին ոչինչ պարզել չհաջողվեց: Վահե Գրիգորյանը նաեւ արձանագրեց, որ դատավարությունը չի ձայնագրվում: Փաստաբան Գրիգորյանը նաեւ ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանքի տակ պահելու նախաքննության մարմնի միակ պատճառաբանությունն այն է, որ Սեֆիլյանը օտարերկրյա քաղաքացի է, ինչը հարիր չէ ԵԽ անդամ երկրին` տվյալ դեպքում ՀՀ-ին:

Ի դեպ, ինչպես նախաքննության մարմին է անլուրջ վարվել, նույն ռազմավարությամբ էլ այսօր ամբաստանյալները պատասխանում էին դատավոր Մարտիրոսյանի հարցերին: Իրենց ինքնություն ներկայացնելու ընթացքում` պատասխանելով դատավորի այն հարցին` թե նախկինում դատված եղե՞լ եք` Վահան Արոյանը պատասխանեց. ՚Չեմ հասցրելՙ: Ի դեպ, Վահան Արոյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից եւ որոշել է միայնակ պաշտպանվել: Ամբաստանյալ Վարդան Մալխասյանը հատկապես մեծ ոգեւորությամբ ներկայացրեց իր կարգավիճակը. ՚Զտարյուն հայ եմ` մշեցի: Ամուսնացած եմ, ունեմ երեք երխա, թոռներ եւ ընդամենը մեկ կինՙ: ՚Առայժմ` մեկ կինըՙ,- Մալխասյանին կատակը շարունակեցին ընկերները:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 10-ին, ժամը 12.00-ին: Ի դեպ, հուլիսի 10-ին լրանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 40-ամյակը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=51078

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 171
  • Создано
  • Последний ответ

՚ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒՙ

[20:34] 06 Հուլիսի, 2007

՚Ես եկել եմ տեսնեմ, թե ինչում են մեղադրելու Ժիրայր Սեֆիլյանին: Ես անձամբ լսել եմ նրա ելույթը: Այն որեւէ վտանգ չի ներկայացնում մեր պետականությանը, երկրի անվտանգությանը: Ճիշտ հակառակը` Սեֆիլյանի ելույթը բխում է մեր երկրի անվտանգության շահերից, մեր ազատագրած տարածքները, մեր պատմությանը տեր կանգնողի խոսք էՙ,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

՚ժառանգությունՙ կուսակցությունն այսօր գրեթե ամբողջ կազմով էր ներկայացել Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատարան, որտեղ այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, եւ Վահան Արոյանի դատավարությունը: Վերջիններս մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ:

Զրուցելով Ա1+ի հետ` տիկին Բախշյանը հիշեցրեց. ՚Հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքում հիմնավորվեց, որ ոճրագործ Նաիրի Հունանյանը մինչեւ հոկտեմբերի 27-ը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է սպանել Վազգեն Սարգսյանին: Այս նույն ԱԱԾ-ն որեւէ մի անգամ չի կանչել եւ նրան չի ասել` այդ ի՞նչ ես ասում, դո՞ւ ով ես: Ասյօր ես այստեղ եմ, որ ասեմ` Ժիրայր Սեֆիլյան, դու մենակ չես: Եթե որեւէ մեկը կփորձվի իր տգիտության կամ մեկ այլ պատճառով նվիրաբերել մեր ազատագարած տարածաները` մենք բոլորս Ժիրայր Սեֆիլյան ենք դառնալուՙ,-ասաց Անահիտ Բախշյանը:

Այսօր ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը սեփական նախաձեռնությամբ այցելել են ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին: ՚Խոսել ենք ընդհանուր առմամբ ինչ է տեղի ունենում երկրում, որքան կարելի է մարդկանց ապօրինի կալանավորելՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

՚Ժառանգությանՙ անդամները նաեւ երաշխավորագիր են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին` Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի խափանման միջոցը` կալանքը գրավի դիմաց փոխելու համար. ՚Ժառանգությանՙ անդամները պատասխանատվություն են ստանձնում, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը չեն խոչընդոտի դատաքննությանըՙ: Գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանից ՚Ժառանգություննՙ առայժմ պատասխան չի ստացել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=51082

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հուլիսի 10-ին լրանում է

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ

40-ամյակը

Նույն օրը լրանում է նրա անազատության յոթերորդ ամիսը:

Իր հոբելյանը Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը դիմավորում է դատարանի դահլիճում, որտեղ նրան ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ՝ որպես պարգև ստացած զենքը կրելու և մի ելույթի համար, որում շեշտվում է իշխանափոխության և այդ նպատակով ավելի կազմակերպված գործելու անհրաժեշտությունը:

Ըստ էության դեռ չսկսված դատավարությանը նախորդել է ամենաանհեթեթ պատճառաբանություններով ավելի քան վեց ամիս ձգձգված նախաքննությունը: Այս ամբողջ ընթացքում, քաղաքական դիտավորությամբ, Ժիրայր Սէ‎ֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Անազատության շարունակվող ամիսները վաղուց վեր են ածվել փաստացի պատժի՝ չկատարած հանցագործության համար՝ մի կողմից, և, մյուս կողմից, իրական հանցագործության, որ շարունակվում է իշխող վարչախմբի հրահանգով և որին արդեն մասնակից են դարձել արդարադատության համակարգի բոլոր օղակները:

Այս հանցագործության զոհ են դարձել ոչ միայն Ժիրայրը և նրա գաղափարակից ընկերները, այլև նրա ընտանիքը, այդ թվում մեկ տարին նոր բոլորած Վահագնը, որն իր կյանքի մեծ մասը ապրել է հորից հեռու:

Աառաջարկում ենք բոլոր կազմակերպություններին և լրատվամիջոցներին այսօր անդրադառնալ Ժիրայր Սէֆ‎իլյանի հոբելյանի]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հուլիսի 6-ի հայտարարության մեջ Ժիրայր Սէ‎ֆիլյանն ու Վարդան Մալխասյանը դիմել են մեր հանրությանը հետեւյալ ուղերձով. «Հակառակ այն հանգամանքին, որ անցած յոթ ամիսների ընթացքում մամուլը բազմիցս անդրադարձել է մեր դեմ հարուցված այս գործի էության քաղաքական լինելու փաստին, սակայն, մինչ օրս քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, հիմնականումի շխանամետ, փորձում են կասկածի տակ առնել այդ փաստը եւ սպասում դատարանի վճռին, հույս ունենալով, որ անպայման կհաստատվի հանցակազմի առկայությունը մեր գործունեությունում:

Նկատի ունենալով վերոհիշյալ երեւույթը, մենք մի անգամ եւս հայտարարում ենք, որ մեր նկատմամբ կատարվող բռնությունը ունի միայն ու միայն քաղաքական դրդապատճառներ եւ առաջարկում ենք քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներին, այս դատաքննությանը զուգընթաց, կազմակերպել հասարակական դատ, նրանում ընդգրկելով հնարավորինս հեղինակություն վայելող մարդկանց ու այս վիճակին գիտակ գործիչների: Օրինակ, շատ լավ կլիներ, եթե այս գործը գլխավորեր հայտնի այլախոհ, ազգային գործիչ Պարույր Հայրիկյանը: Ցանկալի է, որ այդ դատական լսումներին հրավիրվեին ու մասնակցեին իշխանամետ այնպիսի գործիչներ, որոնք հավատում են այսօրվա իրավական համակարգին: Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր նյութերը (փաստաթղթերը), միաժամանակ պատասխանելու ցանկացած հարցերի»:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

՚ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԺԻՐՈՙ

[14:53] 10 Հուլիսի, 2007

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանն իր ծննդյան 40 -ամյակն այսօր նշում է անազատության մեջ: Սեֆիլյանին շնորհավորելու համար` այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարան էին եկել նրա հարազատները, ընկերներն ու համախոհները: Դատարան էր եկել նաեւ վերջին ամիսներին անկողնուն գամված ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որին այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ եւ ծաղիկներ հանձնել ագային հերոսին:

՚Ծնունդդ շնորհավոր, Ժիրոՙ, ՚Ազատություն ազգային հերոսինՙ վանկարկումները հունից հանեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանին եւ նա հայտարարեց, որ դատավարությունը չի սկսվի այնքան ժամանակ, մինչեւ ներկանները չլռեն:Դատավորի հայտարարությունը էլ ավելի զայրացրեց ներկաններին: Մնացական Մարտիրոսյանը ոստիկաններին հրահանգեց բացի լրագրողներից` դահլիճից հեռացնել բոլորին եւ ինքն էլ հեռացավ:

Դատավորի հեռանալուց հետո ոստիկանները հեռացրեցին նաեւ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Վահան Արոյանին: Ներկանները հրաժարվեցին դուրս գալ եւ տեղում բողոքի ակցիա կազմակերպեցին: ՚Դուք ձերբակալել եք ազգային հերոսի: Ի՞նչ ենք ասում, որ այդպես վրդովվո՞ւմ եք: Վաղը դուք բոլորդ նստելու եք նրա տեղը, որովհետեւ հանցակից եք այսօրվա դավադրությանըՙ,- ոստիկաններին հանդիմանեց Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա Ղազարյանը:

Այսօր դատարան էր եկել նաեւ մտավորական, դերասան Երվանդ Մանարյանը. ՚Մեր ժողովուրդը դատապարտվել է անբարոյական ղեկավարներ ունենալու: Մենք ուզում ենք, որ այդ դատապարտվածությունը վերանա, մեր ժողովրդի ճակատը մաքրվի, որովհետեւ մենք չենք կարող հանդուրժել, որ իր հղի կնոջ ներկայացությամբ, դիմակներով մեր հերոսին ոտքի տակ տան: Ես համոզված եմ, որ 5 տարի հետո, Ժիրայր Սեֆիլյանին 45 -ամյակին, այս նույն դահլիճում մեղադրյալի աթոռներին նստելու են այս անբարոյական եւ հանցավոր իշխանություններըՙ,-ասաց նա:

Ներկանների ծափահարությունից հետո բոլորը լռեցին` որպեսզի կարողանան լսել Ռաֆայել Ղազարյանին թույլ ձայնը. ՚Այս խայտառակ դատավարությամբ նրանք ցույց են տալիս, որ ուզում են ջարդել այս ժողովրդին, որի սրտում դեռ մնացել է դիմադրող կայծը: Նրանք ցույց են տալիս, որ Ժիրայրի տեսակը, Վարդանի տեսակը, Ալքսանդր Արզումանյանին տեսակը իրավունք չունի գոյատեւելու: Գոյատեւելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր կոտրվել են, ծնկաչոք են, քծնվում են եւ իրենց ձայները ծախում են մի քանի հազար դրամով; Սա է այս դատի իմաստըՙ:

Պարոն Ղազարյանը հայտնեց, որ ինքն անձամբ ներկա է եղել եւ լսել է Ժիրայր Սեֆիլյանի ելույթը, որի համար վերջինս մեղադրվում է: ՚Այդ հավաքին ես ավելի խիստ բաներ եմ ասել: Ինչո՞ւ ինձ չեն ձերբակալում: Ես կամավոր կգնամ մեկուսարան, որպեսզի ժողովրդի դիմադրողականությունը արթնանա, որ մեր բազեյացված ուսանողությունը ամաչի ու ոտքի կանգնիՙ,-հայտարարեց նա: Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան կապակցությամբ դատարանում հնչած ելույթներից հետո ներկայացավ դատավոր Մարտիրոսյանը եւ հայտարարեց, որ դահլիճի անկարգությունների պատճառով դատական նիստը հետաձգվում է մինչեւ վաղը ժամը 12.00-ն:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=51162

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

кстати, помниться ряд общественных орагнизаций и ресурсов недавно подписались под протестом о возможном возврате территорий.. о чем кстати говорил и сам Сефилян.. посему надеюсь, что многие местные подписанты присуствуют на так называемых судебных (сомневаюсь что суды у нас выполняют изначально возложенные на них функции) заседаниях!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я не присутствую, например. Просто не вижу смысла: как мое присутствие на заседании поможет сейчас Сефиляну.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

А вообще, это неплохая мысль. Если грянуть целой кучей в здание суда, то можно оказать психологическое давление на судей. Хотя бы морально поддержать Жиро -- это уже многое значит. «Судья -- пидараз» © раз в таких случаях будет звучать актуально. Если даже об этом не кричать, то они все равно об этом догодаются. ;)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

[19:53] 11 Հուլիսի, 2007

image

«Այս դահլիճում օրը մի քանի անգամ պղծվում է մեր ազգային զինանշանը, եռագույնը: Եթե դու, Մնացական Մարտիրոսյան, անկախ դատավոր լինեիր, ապա այս գործի վարույթը կկասեցնեիր»,- Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մեջ մեղադրվող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանը:

Դատավոր Մարտիրոսյանը Սեֆիլյանին խնդրեց իրեն դիմել «հարգելի դատարան», սակայն Սեֆիլյանն անկեղծորեն խոստովանեց. «Ճիշտն ասած ինձ համար շատ դժվար է»: Ապա շարունակեց. «Ես նոր եմ իմացել, որ դու` Մնացական Մարտիրոսյանդ, Պողոս Պողոսյանի գործով մարդասպանին ազատ ես արձակել: Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ այս սուտ դատարանին: Եթե մեզ 7 ամիս չէ, 7 տարի էլ ազատազրկեք, միեւնույն է մենք չենք հրաժարվի մեր արժեքներից, գաղափարներից ու նպատակներից: Իսկ մեր նպատակը ապագա բարոյական Հայաստան կերտելն է»:

Ժիրայր Սե‎ֆիլյանն այսօր հրաժարվեց ցուցմունքներ տալ դատարանին, սակայն խոստացավ օգտվել հայտարարությունների իր իրավունքից եւ բավականին հետաքրքրիր մանրամասներ հայտնեց: Նա հայտարարեց, որ իրավական տեսանկյունից իր նկատմամբ հարուցված քաղաքական գործը համարում է անհեթեթ. «Իմ ձերբակալությունից 2 օր հետո իմ ընկերներից մեկը դիմում է Ռոբերտ Քոչարյանին` պարզելու` որն է մեր ձերբակալության պատճառը: Քոչարյանն ուղղակի ասում է. «Նրանց գործում ոչ մի բան էլ չկա: Ընտրություններից հետո ազատ կարձակենք»:

Սեֆիլյանի խոսքերով` նրա մեկ այլ ընկերոջը Քոչարյանը ասել է.«Մենք ինֆորմացիա ունենք, որ ընտրություններից հետո նրանք գործղություններ են ուզում կատարել: Դատելու եմ եւ հետո էլ արտաքսեմ: Երեւում է, որ նա իրեն լավ է զգում մեկուսարանում: Ես ցավում եմ, որ այդ երկուսը` նկատի ունեմ Քոչարյանին եւ Սերժիկ Սարգսյանին, մակարդակն այդքան է»:

Հիմնավորելով իր ձերբակալության քաղաքական պատվեր լինելը`Սեֆիլյանն այսօր մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց. «Ի տարբերություն այսօրվա ` 1991 թ-ին մենք իսկապես ունեինք պետականություն: 1991 թ-ին մեր քաղաքական վերնախավն առաջին հերթին ժողովրդի մասին էր մտածում: Մեր անկումը սկսվեց հատկապես 1999 թ-ից: Լեւոնի եւ Վազգենի իշխանության օրոք էլ անկում կար, սակայն նրանք փորձում էին այն կանգնեցնել: Նրանք փորձում էին լսել իրենց կողքիններին: 1999 թ-ից մեր պետականության անկումը դարձավ սրընթաց, եւ 2003 թ-ից, երբ Քոչարյանն ինքն իրեն նախագահ դարձրեց, մենք այլեւս պետություն չունենք: Պետական համակարգը իշխում են երկու մարդ, որոնք միայն մտածում են, թե ինչպես պահպանեն իրենց աթոռը»:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=51253

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я не присутствую, например. Просто не вижу смысла: как мое присутствие на заседании поможет сейчас Сефиляну.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   10 пользователей, 2 анонимных, 418 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    425 гостей
    2 анонимных
    luc Nelsjan operit Sigo stephanie S Арарат mshput melkum Rubik w i t o
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...