Перейти к публикации

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


ՀՀԿ

Рекомендованные сообщения

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ Մենք ունենք պատմություն, գիտելիքներ եւ փորձ
Իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետական կյանքի ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցն է, հետեւաբար՝ ունի ասելիք եւ անելիք մեր ազգային-պետական կյանքում:
Հանրապետականի քաղաքական արմատները (որոնք գնում են մինչեւ 1960-ականներ), նրա առաջնորդների հեղինակությունը, իր գաղափարախոսության պատմականությունը (Գարեգին Նժդեհի ուսմունքը) եւ, միաժամանակ, արդիականությունը (պահպանողականություն) բարոյաքաղաքական զգալի կապիտալ են ապահովում կուսակցության համար:
Մենք գիտենք եւ ընդունել ենք մեր սխալները
Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ եւ սխալներ: Բայց նաեւ մեր գործունեությունը հանիրավի սեւացրել են: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում, չի մրոտվում միայն շարժիչի այն մասը, որը չի աշխատում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը: Բայց դա չպետք է նշանակի մեր գիտելիքների ու փորձի օգտագործման հնարավորության կորուստ Հայաստանի քաղաքացու համար:

Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին
Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որեւէ հանգամանքից, պատրաստ են ամեն ջանք ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
 Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի եւ Հայրենիքի հավիտենականության գաղափարներից:
 Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական եւ ամենաարդյունավետ միջոցն է: Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատեւությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:
 Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, մենք այն համարում ենք հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ եւ նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն եւ Ազգին:
 Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր եւ առողջ ընտանիքների ձեւավորումը, ընտանիքում

ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարեւորագույն խնդիրներից:
 Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար՝ ի նպաստ Հայոց պետության հզորացման, սփյուռքի արժանապատիվ գոյատեւման, հիմնական նպատակ համարելով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
 Բազմակարծության, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի:
 Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:
ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ
«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է
 Որպես անվտանգության եւ պաշտպանության ապահովման
 ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական
 փորձ ունեցող ուժ՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը
 մեր երկրի Զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ
 քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության
 արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ

 հանրային վստահության պահպանման ու նպատակային
 ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի եւ
 երկրի կայուն ու անվտանգ զարգացման:
 Ստացվել է այնպես, որ մեր պետության մեջ յուրաքանչյուր
 ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի ուղղակիորեն կամ
 անուղղակիորեն առնչվում է զինվորական ծառայության
 խնդիրներին: Բայց 21-րդ դարում դա բավարար չէ, քանի որ այս
 դարը որակի, գաղափարի, արդյունավետության ավելացման դար
 է: Ներկայում երկրի պաշտպանունակությունը, առկա
 մարտահրավերներին դիմակայելը կախված են անվտանգության
 համակարգում յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր տեղի եւ
 դերի հստակ իմացությունից, նրա պատրաստվածության
 աստիճանից եւ պետության կազմակերպչական
 կարողություններից:
 Անհրաժեշտ է`

 
 
 Սպառազինության արդիականացման եւ համալրման 7-
 ամյա ծրագրի անշեղ կատարում
 Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում
 Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի
 զարգացում
 Արդյունավետ ռազմադիվանագիտական եւ
 ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում
 Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների
 ուժեղացում

 Ժամկետային զինծառայության որակի բարձրացում,
 քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ
 փոխշաղկապում
 Պահեստազորի հետեւողական ամրապնդում
 Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում
 Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական,
 հոգեբանական եւ նյութական աջակցության ընդլայնում:

  
ԱՐՑԱԽ
Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է:
Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «Ազգ-բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին:
Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում:
Հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց մենք կտրականապես դեմ ենք «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետեւ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը:

Մեր ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը:
Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն:
Մենք հայցում ենք Ձեր քվեն` Արցախի անվտանգ ապագան եւ կայուն զարգացումն ունենալով որպես մեր օրակարգի թիվ մեկ խնդիր:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
 Այս օրերին հաճախ են ասում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ նոր
 իշխանությունները շարունակում են ձեր արտաքին
 քաղաքականությունը: Հատկանշական է՝ մեր ընդդիմախոսներն
 ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր եւ
 Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ նրանց մոտեցումները,
 մասնավորապես` ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու
 պահանջները` անպատասխանատու արկածախնդրություն:
 Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ
 Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ,
 ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական
 փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող
 երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում
 ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, նաեւ` նախագահություն Ֆրանկոֆոնիայի
 կազմակերպությունում:

 Հաջողության բանաձեւն է` գիտելիք, հմուտ թիմ, խոհեմություն,
 հետեւողական աշխատանք:
 Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ:
 Իրական նպատակներն ու տեսլականը դրսեւորվում են գործերով,
 կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր
 անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի
 զարգացման հեռանկարի տեսանկյունից: Մենք այնպիսի
 տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ
 յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:
  ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ հավասարակշռված եւ վարելու
 ենք Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին
 քաղաքականություն:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսեւորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
Հնարավորությունների լիարժեք իրացումը կարող է տեղի ունենալ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ ինստիտուտներ ստեղծող հետեւողական եւ նվիրված աշխատանքի շնորհիվ։ Դրանց ձեւավորումը շարունակական գործընթաց է եւ պահանջում է տնտեսական քաղաքականության հստակ

առաջնահերթությունների որոշում, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների ապահովում։
Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել եւ մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսումը: Նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ եւ իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն եւ բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։
Այս հնարավորությունները ստեղծվել են տնտեսական քաղաքականությունից բխող էական ինտեգրացիոն եւ ենթակառուցվածքային ծրագրերի հետեւողական իրացմամբ, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ հետեւենք ներառական գործարարության եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականությանը։
ՄԱՐԴԸ
Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի եւ պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում

ունեցող մարդն է՝ իր ֆիզիկական, մտավոր եւ բարոյական ներուժով
 Մարդը տնտեսական աճի թե՛ առաջնային նպատակն է, թե՛ կարեւորագույն բաղադրիչը։ Պետական ապարատի եւ բիզնեսի օպտիմալացումը պետք է զուգակցվի մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծմամբ, այլ ոչ թե
գոյամարտում ամենակենսունակի հավատամքով։
 Կրթության համակարգը մեր
մարտահրավերն է։ Այն պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի եւ աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ Հայաստանի Հանրապետությունում այժմ առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, որ ենթադրում է ծախսային եւ ներդրումային առաջնահերթությունների որոշակի վերանայում։
 Մարդկային կապիտալի բարելավման առաջնահերթություններից է նաեւ առողջապահության ոլորտը։ Համակարգում ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը։ Այն հնարավորություն
կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր
գոյատեւման
կարեւորագույն

բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ։
 Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ
աշխարհում
վերապատրաստման,
հնարավորությունների
կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
աշխատուժի բարելավման
անընդհատ նոր իրացված
ընձեռում։ Եթե

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 198 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    199 гостей
    Artmonton Firefly melkum Rubik RDR operit Абрикос khnushinak Davidroyal
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...