Перейти к публикации

ՋԱՒԱԽՔԸ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈ


Javakhk

Рекомендованные сообщения

ՋԱՒԱԽՔԸ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Աշոտ Մելքոնեան

Բեռլինի վեհաժողովից յետոյ հայ ազգային-քաղաքական ե հասարակական կեանքը նկատելի վերելք է ապրում Ախալքալաքի գաւառում։ Արևմտահայութեան նկատմամբ Ջաւախքի հայութեան սրտացաւ վերաբերմունքը դրսևորւում է 1879 թ., երբ սկսաւում է Վանի սովեալներին օգնութիւն ցուցաբերելու համահայկական շարժումը1։ 1890-ական թուականներին Ջ. Տէր-Գրիգորեանի և Պ. Աբելեանի ջանքերով ստեղծւում է ազատագրական խմբակ2։ Այստեղ իրենց գործունեութիւնն են ծաւալում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն և Սոցիափստ-յեղափոխականների (էսէռ) կուսակցութիւները։ Դաշնակցութեան համար Ջաւախքում համակիրներ գտնելու հենքը ազգային խնդիրներն էին, իսկ էսէռների համար՝ գիւղացիութեանր յուզող հողային հիմնահարցերը։

Փաստաթղթերի ուսումնասիրութիւնից երևում է, որ Արևմտեան Հայաստանի ազատագրութեան գաղափարներր ջերմ արձագանք են գտել ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, լինելով ծագումով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ էրզրումի նահանգի հետ։ Ըստ Ախալքալաքի գաւառապետի կազմած մի զեկուցագրի՝ արդէն 1891թ. յունուարին Ջաւախքում շրջում էին երկու յեղափոխական քարոզիչներ, որոնք կոչեր էին անում զօրավիգ լինել թուրքահպատակ հայրենակիցների ազատագրական պայքարին` կամ մասնակցել նրանց օգտին կատարուող դրամահաւաքին, կամ զէնքը ձեռքին միանալ արևմտահայերի ապստամբական գործողութիւններին։ Այդ գործիչներին յաջողուել է հաւաքագրել կամաւորներ՝ Արևմտեան Հայաստան անցնելու և այնտեղ ազատագրական պայքար կազմակերպելու նպատակով։ Ըստ գաւառապետի՝ նրանց այդօրինակ յաջողութեան պատճառն այն էր, որ գաւառում բնակուող հայութեան, յատկապէս քաղաքաբնակների շրջանում մէծ թիւ են կազմել Հայկական թագաւորութեան վերականգնման մասին երազող անձինք։3

Քարոզիչներին յայտնաբերելու ուղղութեամբ Բոգդանովկայի պրիստաւ Մ. Ճաւճաւաձէի փորձերն անցել են ապարդիւն։ Բնակչութեան աջակցութեամբ, յատկապէս Փոքր Գոնդուրայի բնակիչ Արտաշէս Վարդանեանցի ուղեկցութեամբ նրանց յաջողուել է անցնել հարևան Ալեքսանդրապոլի գաւառ։ Ձերբակալուել են խռովարարներինե աջակցած մի խումբ գործիչներ՝ քահանայ Տէր Ստեփան Արուանեանր, նրա փեսայ Շահբազեանը, բժիշկ Արշակը, Դադէշ գիււփ բնակիչներ բժիշկ Դալի քէշիշ Կարսլեանը և քահանայ Տէր Կարապետը։ Յատկապէս մեծ ակտիւութիւն են հանդէս բերել Տէր Ստեփանի որդին՝ նոտարիուս Արուանեանր, Վաչիանի դպրոցի ուսուցիչ Հմայեակ Աղեկեանը և Ախալքալաք քաղաքի բնակիչ, գաւառում յայտնի յասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, Դիլիսկայի համայնքի նախկին գրագիր Բագրատ Պիճիկեանը։ Իշխանութիւնների համոզմամբ վերոյիշեալ մարդիկ հայկական գաղտնի կոմիտէի անդամներ են և գաւառում ստեղծել են այդ կազմակերպութեան մասնաճիւղ։ Ուստի, ըստ ոստիկանութեան, անհրաժեշտ է նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ՝ գաւառից արտաքսել Հ. Աղեկեանին և Բ. Պիճիկեանին, յեղափոխականների հետ շփուող, նրանց գործունեութեան մասին իշխանութիւններին տեղեկութիւններ հաղորդելուց հրաժարուող մարդկանց նկատմամբ սահմանել մեծ չափերի տուգանքներ, ինչպէս նաև պետական քարոզչութիւն ծաւալել՝ ախալքալաքցիների “չափից դուրս հայրենասիրութիւնը” զսպելու համար։ Գաւառապետի համար յատկապէս աններելի էր թւում նոտարիուս Արուանովի արարքը, որը, “կրելով ռուսական չինովնիկի գլխարկ՝ ռուսական կառավարութեան տեսակէտներին դէմ քայլեր է արել...”4։

Ախալքալաքի գաւառում ցարական իշխանութիւները չկարողացան արմատախիլ անել նորաստեղծ դաշնակցական կազմակերպութիւնը։ Պատահական չէ, որ շուտով Ջաւախքը տուեց այդ կուսակցութեան բազմաթիւ յայտնի դէմքեր։ Սովորական երևոյթ դարձաւ ընտանիքի անդամներով այդ կուսակցութեանը զինուորագրուելը։ Այդպիսի ընտանիքներ դարձան Յովհանջանեանները (Օհանջանեաններ), Տէր-Մինասեանները, Իգիթեանները (Իգիթխանեաններ, Քաջազնունիներ)։ Օհանջանեանների բազմանդամ ընտանիքի անդամներից Համազասպը՝ Համոն (ծնուել է Ախալքալաք քաղաքում 1873թ.) շուտով ձեռք բերեց մեծ ճանաչում, դարձաւ կուսակցութեան ղեկավար գործիչներից մէկը։ Նրա եղբայրներից Արմէնը, որը մեծ համբաւ էր վաստակել ռուս յեղափոխական գործիչների շրջանում, զոհուեց իր ժողովրդի ազատագրութեան համար մղուող պայքարում։ Քոյրերից Սաթենիկը վաստակեց սիրուած կին յեղափոխական գործչի անուն։ Նա հանդէս եկաւ Ախալքալաքում իշխանութիւնների կողմից հետապնդուող դաշնակցական գործիչ Ջալալ Տէր-Գրիգորեանի և նրա րնկերների պաշտպանութեամբ5։

Դաշնակցութիւնը Ախալցխայում և Ախալքալաքում ուժեղացաւ յատկապէս 20-րդ դարասկզբին։ Կատարուած հանգանակութիւնների հաշուին, որոնց մեծ մասը նպատակաուղղուած էր արևմտահայ զինական խմբերի կազմակերպմանն ու գործունեութեան ֆինանսաւորմանը, տեղական գործիչների ձեռքին յայտնուեցին դրամական զգալի միջոցներ։ Այսպէս, 1904թ. Ախալցխա-Ախալքալաքի համատեղ կազմակերպութեան տրամադրութեան տակ կար 32 հազ. ֆրանկ գումար, այն դէպքում, երբ Կիլիկիոյ պատասխանատու մարմինն ուներ 16 հազ., Ամերիկան՝ 15 հազ., Բաքուն՝ 12,5 հազ., Թիֆլիսը, Գանձակր և Շուշին միասին՝ 38,5 հազ. ֆրանկ։ Բացի այդ, նոյն թուականին հիմնականում “Փոթորիկ” գործողութեան համար, Ախալցխայից և Ախալքալաքից սպասւում էր ևս 10 հազ. ֆրանկ գումար6։

Ախալքալաքցիների և սահմանից այն կողմ ապրող նրանց արևմտահայ եղբայրների հետ օրեցօր կապերն ամրապնդուեցին։ Ախալցխայի և Ախալքալաքի հայութեան հոգևոր կապը աբևմտահայութեան հետ արտայայտւում էր նաև գործնական քայլերով։ Արդէն 90-ական թուականների սկզբից բազմաթիւ ախալքալաքցիներ ու ախալցխացիներ, անմասն չմնալով այդ ժամանակ յատկապէս երիտասարդութեանը յամակած ոգևորութիւնից, միանում էին ամենուր կազմակերպուող զինական խմբերին և անցնում Արևմտեան Հայաստան, մասնակցում թուրքական բռնատիրութեան դէմ մղուող ազատագրական կռիւներին։ Պատմագիտական գրականութեան մէջ կայ հսկայական քանակութեամբ փաստագրական նիւթ, որում ներկայացուած է կովկասահայութեան գործուն մասնակցութիւնը արևմտահայ ազատամարտին։ Սակայն քանի որ այդ հայդուկ-ազատամարտիկների կենսագրականներում միշտ չէ, որ կարելի է գտնել վկայութիւններ նրանց իսկական անուն-ազգանունների, ծննդեան վայրերի մասին, շատ գործիչների ով և որտեղացի լինելը մնացել է անյայտ։ Այդուհանդերձ, կցկտուր տեղեկութիւնների հիման վրայ հնարաւոր է դառնում վեր հանել ախալցխացի և ախալքալաքցի մի խումբ ֆիդայիների գործունեութիւնը։

Ինչպէս յայտնի է, Արևմտեան Հայաստանում ազատագրական պայքար ծաւալելուն ուղղուած կովկասահայերի առաջին գործնական քայլր 1890թ. Սարգիս Կուկունեանի արշաւանքն էր։ “Կային խումբի մէջ,- գրում է Մ. Վարանդեանր,- և ռուսաց բանակի հայ զինուորներ եւ մեկ հարիւրապետ, ախալցխացի Ստեփանը, որ կը սորւեցնէր պէտք եղածը կամաւորներուն”7։

1892թ., երբ յայտնի ֆիդայապետ Արաբոն գալիս է Թիֆլիս՝ մասնակցելու Հ.3.Դաշնակցութեան առաջին Ընդհանուր ժողովին, կովկասահայ շատ երիտասարդներ խնդրում են նրան՝ իրենց վերցնել ջոկատի մէջ և անցնել Արևմտաhայաստան։ Արաբոն շատերին մերժում է և իր հետ 1893թ. էրգիր է տանում միայն արևմտահայ կամաւորականների՝ խնուսցի Մելքոնին, մշեցի Աւոյին ու Մարտոյին և ուրիշների։ Այն ժամանակ արևմտահայ գործիչների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ թուրքական բռնատիրութեան դէմ ֆիդայական պայքարը գլխաւորապէս արևմտահայերի խնդիրն է։ Բացառութիւն է արւում միայն ախալցխացիներ Վարդանի և Լեւոնի հարցում, որոնք, թերևս, ընդգրկւում են խմբի մէջ իրենց արևմտահայ (էրզրումցի) լինելու պատճառով։ Արաբոյի 16 հոգանոց ջոկատը Տարօնի սահմանագլխին, Գեալիսորի (Առաշի) ձորում, մարտի մէջ է մտնում քրդերի ու թուրքերի հետ։ Բոլոր ֆիդայիները զոհւում են։ Արաբոյի կողքին քաջի մահով ընկնում է ախալցխացի Վարդանը8։

1890-ականների առաջին կէսին պատմական հայրենիքը թուրքական լծից ազատագրելու գաղափարները լայն տարածում են գտնում Ջաւախքում։ Մեսրոպեան վարժարանում, քաղաքային գրադարանում, թատերական ներկայացումների ժամանակ, ամենուր խոսում էին հայ ազատամարտին նուիրուելու հրամայականի մասին։ Թիֆլիսից ստացուող առաջադիմական մամուլի էջերում առաջ քաշուած գաղափարները լայնօրէն քննարկւում էին մտաւորականութեան և երիտասարդութեան շրջանում։ Այդ տեսակէտից առանձնակի ակտիւութիւն է նկատւում Ախալքալաքի Մեսրոպեան ծխական դպրոցում։

Երկրի մասին խօսակցութրւններն աւելի յաճախակի են դառնում, երբ 1894թ. թուրքական եաթաղանից մազապուրծ, առաջին արևմտահայ գաղթականները՝ թուով 350 հոգի, հասնում են Ախալքալաք։ Բնակչութիւնը ջերմօրէն է ընդունում նրանց, տեղաւորում քաղաքում և Գումբուրդօ, Արագովա, Օրջա և այլ գիւղերում։ Կովկասի Հայոց բարեգործական ընկերութեան տեղի մասնաճիւղի ջանքերով կազմակերպւում է հանգանակութիւն9։ Տղամարդկանց մի մասը, գոյութիւնը մի կերպ պահպանելու համար, չնչին վճարումով, իբրև քարհատ, մասնակցում է զինուորական զօրամասի շէնքերի կառուցմանը։ Ծխական դպրոցի մի խումբ դասընկերներ՝ 12-ամեայ Մինասը (յետագայում ազատագրական պայքարի նշանաւոր գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանը), Պարոյրը, Բաղդիկը և ուրիշներ, այցելում են նրանց, ունկնդրում համիդէական զարհուրելի կոտորածների մասին նրանց պատմածները։ Ռուբէնի վրայ յատկապէս ծանր տպաւորութիւն է թողնում շփումը քարհանքում աշխատող գաղթականներից մէկի հետ, որը, տեսնելով պատանիներին, յիշում է իր “լաճին”։ Ռուբէնի հարցին, թէ “ի՞նչ է լաճը”, տաճկահայը պատասխանում է. “Իմ զաւակը, որ քեզի նման խորոտ էր, եարապ, ի՞նչ եղաւ” 10։ Պատանիները, համաձայնութեան գալով Եկատերինոդարից հայրենի քաղաք վերադարձած 11-ամեայ Արտաշէսի (Չիլինգարեան՝ յետագայի դաշնակցական գործիչ Ռուբէն Դարբինեանը) հետ, որոշում են “թուրքերից վրէժխնդիր լինելու և Հայաստանն ազատագրելու համար”, մեկնել Երկիր։ Նրանք ձեռք են բերում “զէնք”՝ վառօդ, դանակներ, և իրենցից իւրաքանչիւրի համար ընտրելով նոր անուններ՝ Րաֆֆու վէպերի սիրուած հերոսներից, ուղղւում են դէպի ռուս-թուրքական սահմանը11։ Այս պատանեկան ազնիւ պոռթկումը, բնականաբար, յաջողութիւն չի ունենում և կանխւում է։ Սակայն այն, լինելով շատ բնութագրական տուեալ ժամանակաշրջանին, խորը հետք է թողնում ինչպէս մասնակիցների, այնպէս էլ գաւառի պատանիների ու երիտասարդների հոգում։ “Արշաւանքի” մասին հիւսւում է յատուկ երգ, որը մեծ ոգևորութեամբ երգում էին փոքրերը, իսկ կեսկատակ՝ նաև մեծերը12։ Այդ մասին յետագայում Ռ. Դարբինեանը յիշում էր. “Այդ օրերուն ոչ միայն Կովկասի հայ երիտասարդութիւնը, այլեւ պատանիներն ու 10-12 տարեկան երեխաները կերազէին ,Հայաստանե երթալ։ Թէեւ կապրեին Կովկասեան Հայաստանի հողին վրայ, բայց բոլորն ալ այն հաւատքն ունէին, որ բուն Հայաստանը ռուսական սահմանի այն կողմն էր, այսինքն՝ Թրքահայաստանր։ Եւ ատոր համար դէպի հոն կը ձգտէին՝ թրքական արիւնոտ լուծէն տառապող իրենց եղբայրներուն եւ քույրերուն օգնելու համար”13։ Նոյն Ռ. Դարբինեանի խօսքերով, այդ ,ձախողուած մանկականե միջադէպը կոչուած էր լինելու Ռուբէն Տէր-Սինասեանի ապագայ յեղափոխական բուռն գործունեութեան առաջին, բայց խորապես գիտակցուած քայլը։

Որքան էլ զաւեշտական է, այս երեխայական խաղը մեծ իրարանցում է առաջացրել տեղական իշխանութիւնների շրջանում։ Գործով սկսել է զբաղուել գաւառապետը։ Սաթենիկ Օհանջանեանի վկայութեամբ դժուարութեամբ է յաջալուել փրկել դպրոցը փակելուց։ Եղել են խուզարկութիւններ և հարցաքննութիւներ, այդ թւում իրենց՝ Օհանջանեանների տանը։ Չհաւատալով, որ միջադէպը պատանիների մտայղացման արդիւնք է, այն կազմակերպելու մէջ ոստիկանութիւնը փորձել է մեղադրել դպրոցի տեսուչ Խաչատուր Դիլանեանին և ուսուցիչներին։

19-րդ դարի վերջին նորանոր ախալցխացիներ ու ախալքալաքցիներ գինուորագրուեցին արևմտահայ ազատագրական պայքարին։ Ախալցխայից էրգիր անցածների թւում էին երիտասարդ դաշնակցականներ Շամիլը (Տիգրան Օքոնյան), Հաճի Լեւոնը (Լեւոն Խզարճեան), Ուսուլ Խեչոն (Խաչատուր Տեր-Կարապետեան) և ուրիշներ, որոնց սպասւում էր բուռն ու փոթորկալից յեղափոխական գործունեութիւն։ Նրանցից իր քաջութեամբ աչքի ընկած Խեչոն 1897թ. ամռանը մասնակցեց Նիկոլ Դումանի, Վարդանի (Սարգիս Մեհրաբեան), Իշխան Արղութեանի և այլ նշանաւոր հայդուկապետերի կազմակերպած Խանասորի արշաւանքին։ Արդիւնքում հայդուկները վրէժ լուծեցին 1896թ. Վանի ինքնապաշտպա

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   10 пользователей, 2 анонимных, 418 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    425 гостей
    2 анонимных
    luc Nelsjan operit Sigo stephanie S Арарат mshput melkum Rubik w i t o
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...