Перейти к публикации

Հայ կղերական դիվանագիտություն


Mono

Рекомендованные сообщения

«Հայ կղերական դիվանագիտություն»

ԼԵՈ

Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժումի մասին:

Նժդեհ

Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի...

Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու...

Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ...

Րաֆֆի

Ներածություն

Հայ կղերական դիվանագիտությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտրոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար: Եվ մենք ամենից առաջ այդ հիմնարկությունը պիտի տեսության առարկա դարձնենք` նրա էության հետ ծանոթանալու համար:

Առաջին անգամ մենք ենք, որ ձևակերպում ենք մի այսպիսի արտահայտություն հայ կղերական դիվանագիտություն, իբրև մի անվանում, որ կարծում ենք միանգամայն ի վիճակի է բնորոշիչ լինելու հայոց պատմության մի չափազանց կարևոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, որ հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնօրինումը, ասել է` նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգևորականության ձեռքին է գտնվել, եղել է նրա դասակարգային մենաշնորհը:

Այդ խոշոր երևույթը, որ պիտի քննական գնահատման ենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն` կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, և եթե պետք է որոնել նրա տևողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ` 1920թ. նոյեմբերի վերջն է, երբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով համաշխարհային պատերազմի բերած ընդհանուր փլուզումից, մտավ Խորհրդային հանրապետությունների Միության մեջ:

Իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նրան դեռ պետք է որոնել, և մենք կզբաղվենք այդ որոնումով, առանց, սակայն, ընդարձակորեն մանրամասնությունների մեջ մտնելու: Մեզ անհրաժեշտ է հիմնավորել «Հայ կղերական դիվանագիտություն» տերմինի հաստատուն և տևական պատմականությունը:

Հայ կղերական դիվանագիտություն

Հայոց պատմության նախաքրիստոնեական կամ հեթանոսական դարերում մենք, ճիշտ է, տեսնում ենք կղերի ուժեղ և իր հարստություններով խիստ հեղինակավոր կազմակերպություն, բայց նյութ չունենք դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել, ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում: Իհարկե, քրմական դասակարգը, իբրև միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին և արտաքին հարաբերությունների մեջ: Բայց հարցը գրագրի, կամ հին պաշտոնակոչումով` դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամանատարի մասին: Շատ հավանական է թվում, որ հեթանոս կղերը պետության ճակատագիրը անկախաբար և միանձնորեն վարելու արտոնության տեր չէր: Հայաստանում, ինչպես նաև առհասարակ հեթանոսական աշխարհում, թագավորող անձը կամ տոհմը միացնում էր իր մեջ և քրմապետությունը, հետևաբար մեհյանի ազատ և ինքնամփոփ աշխարհավարության մասին խոսք լինել չի կարող: Հայ հեթանոս կղերը քաղաքական իշխանության հլու հպատակ է եղել և այս ապացուցում են քրիստոնեության մուտքի առաջին դարում գործած մի շարք հոգևորականներ, որոնք, նախկին քրմեր էին կան քրմական սերունդներ: Խոսել, ուրեմն, հայոց պատմության այս առաջին շրջանի` հեթանոսականի մասին, կարիք չկա մեր այս նյութի տեսակետից:

Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբերան թելադրում են, թե հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, որ տվեց հայ ժողովրդին չորրոդ դարը, ավատական հեղաշրջման այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, որ սահմանաբաժան դարագլուխ է ներկայացնում տնտեսական երկու խոշոր ձևերի` անասնապահական կամ արոտային և երկրագործական կամ հովտային դրությունների հակամարտությունների մեջ : Ավատականության կատարյալ և ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, որ նոր ճակատագիր, մի գյուղականճորտային երկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ հայկական բարձրավանդակի վրա:

Հայ անցյալի այս բազմաբեղուն և վճռական կերպարանափոխումը եթե ոչ միանգամայն կախված էր, գեթ շատ հզոր և անդիմադրելի մղումներ էր ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող փոփոխություններից, որոնք երրորդ դարի կեսից մինչև չորրորդի կեսը տեղի ունցան Առաջավոր Ասիայում, այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող երկու մեծ պետությունների` Հռոմի և Իրանի և նրանց մեջ եղած փոխհարաբերությունները: Իրանում ջնջվում էր պարթևների թագավորությունը, որ տոհմատիրական ցեղային դրությունից անցել էր ավատական տնտեսկարգին և ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում էր Սասանյան ցեղին, որ պետական աշխարհավարության հիմք էր դարձնում ազգայնական զրադաշտական կրոնը, ընդգրկելով ռազմատենչ քաղաքականություն, մանավանդ Հռոմի դեմ և վերականգնելով այդ հին համառ պատերազմը, որի նպատակն էր դարձյալ հինը` դուրս մղել Հռոմը Միջերկրական ծովի արևելյան ավազանից և վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը: Հռոմն էլ, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթներին էր հետևում և, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի առաջավոր դիրքեր էր նկատում Հայաստանն ու Միջագետքը: Եվ, ինչպես այս կրկնվել էր հնուց, այդ երկու սահմանաբաժան դիրքերն էլ, Հայաստան թե Միջագետք, ձեռքից ձեռք էին անցնում, մերթ Հռոմին և մերթ Իրանին, նայած թե ինչ էր բերում պատերազմական բախտ կոչված բանը:

Հայաստանը` երկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ կազմակերպություն, անկախություն, իսկական մտքով, չուներ, այլ կազմում էր փոխարքայություն մերթ Հռոմի և մերթ Իրանի տիրապետության տակ և համապատասխան այս փոփոխության, ենթարկվում էր Իրանի և Հռոմի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդեցության: Ի՞նչ կարող էր նա ստանալ իր այդ դիրքերից:

Պարթևական Իրանը շատ մոտ էր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր հայերին: Այդ կազմակերպությունը թագավորություն էր, պարթևական կերպարանքով: Իրենց ահագին պետությունը պարթևական շահերը կառավարում էին ոչ թե խիստ կենտրոնական եղանակով, ինչպես անում էին Աքեմենյան դինաստիայի շահերը, այլ տեղական լայն ինքնավարությունների սիստեմով: Այդպիսի փոխարքայություններ պարթև թագավորներն ունեին Իրանի պետության ցանկացած կողմերում` մինչև տասնութ, և դրանցից մեկն էլ` Հայաստանը: Այդ գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան երկիրը, նկարագրում էին իբրև «եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան», և այսպես շարունակ: Կարծես Հռոմի լեգիոնները զինվորական զբոսանք էին կատարում, կամ այնքան կարոտ էին դափնիների, որ այդքան հեռու և դժվարին արշավ էին հանձն առնում: Եթե այսօր առնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այդ է նշանակում, որ հռոմեական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ` վայելելու երկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Ոչ, այսպես չէր դարավոր իրողությունը: Հռոմեական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, որպեսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից աշխարհ ընկնելով, շահեր նվաճի նրա համար: Հռոմի բանկիրները, կապալառուները և մատակարարները` ահա ովքեր էին հռոմեական լեգիոնների քայլեցնողները: Հարկավոր էին օտար մարզեր` սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի հետևից դեպի օտար երկըրներ էին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակտեսակ հանձնառություններ` հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունաբերական ձեռնարկությունների շահագործում և այլն և այլն: Եվ այս բոլորը պիտի հովանավորեին և պաշտպանեին երկրներ գրաված հռոմեական զորքերը: Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետևող այս վայելողների ոհմակը, կարելի է հետևեցնել այն հանգամանքից, որ երբ Հռոմի ոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80000 իտալացիներ: Այնուհետև այս հռոմեական ջարդը մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում: Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր և մասնակի կոտորածներ էին սարքում այս և այն քաղաքներում: Այս արյունահեղություններն ապացույց էին, թե մինչև որ աստիճան կատաղի էր տեղական ազգաբնակչությունը դեպի եկվոր շահագործողները և մյուս կողմից էլ, թե որքան այդ շահագործողները կարոտ էին լեգիոնների արթուն և եռանդուն պաշտպանության, որ և դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա:

Այս կողմից ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լուկուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում և որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինորների ձեռքով, շնորհիվ այն պրոպագանդի, որ տարածել էին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները: Կիկերոնը հիշեցնելով Պոմպեոսին, թե որքան մեծ կարևորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով և արտահանության համար օգտակար արդյունաբերությամբ, դարձնում էր նրա ուշադրությունը այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ և առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում էին իրենց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը, կամ ավելի ճիշտ գանձարանի գործակալ և հարկահավաքության մեջ իրենց համար հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում էր «հոգևոր և պատվավոր», գտնում էր, որ «ամենից առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի որ նրանք իրենց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկրները, իսկ սրանց շահերը ինքնըստինքյան արժանի են ձեր ուշադրությանը: Իրավ, եթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթները, մյուս դասակարգերի գոյության երաշխիք: Բայց բացի դրանից մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ իրենք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայում, ուստի իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգում: Այսպիսով ինքը` մարդասիրությունը պահանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց անկախ այս ամենից, ձեր խոհականությունը պիտի թելադրի ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայունը չի կարող անհետ անցնել և մեր պետության կյանքի համար: Իհարկե կարելի է առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց նախ այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետև նախկին ընկերությունները քայքայվելով ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապիտալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաև մենք պետք է լավ հիշենք, թե ինչ սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան և ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ որ այդ դասը մեզ չափազանց թանկ նստեց. երբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան: Ուրիշ կերպ չէր կարող լինել, անկարելի է, որ մի պետության մեջ շատ քաղաքացիներ կ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 5
  • Создано
  • Последний ответ

Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, որ ասում է, թե չորս հարյուր եպիսկոպոսներ կային րիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված: Եկեղեցին ուներ և իր մեծ բանակը` վանականություն:

«Եւ դարձյալ − գրում է Ագաթանգեղոսը, − բազում և անհամար գունդս վանականաց ի շենս և յանշէնս շինեկեացս և լեռանկեացս անձաւամուտս և արգելականս հաստատէր»:

Սրանց մասին էր, որ Կեսարիայի եպիսկոպոսը գրում էր րիգորին: «Եւ ժողուեացես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպես զի պէտք վանացնի ի նոցանե վճարեսցի, և ինքեանք աղօթից և ճգնութեան պարապեսցին»:

Ահա որքան հողային տակնուվրայություններ է բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեությամբ: Չպետք է մոռանալ, որ երկրի մակերևույթն առանց այն էլ կտրտված էր մեծ ու փոքր մասերի և բաժանված էր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների միջև, իսկ սրանց թիվն, ինչպես ասում են, հասնում էր 900ի: Եթե նույնիսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400ի, ինչպես առաջարկում են ոմանք, այնուամենայնիվ կունենանք մի երկիր, կտրտված չափազանց մանր մասերի, որոնց գյուղացի ճորտ ազգաբնակչությունը ստիպված էր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ ոհմակների:

Տարոնի քրմական խոշոր ավատապետության անկման և կտրտման հետ երևի կապ ուներ այն հանգամանքը, որ այդ գավառի մնացած խոշորագույն մասին (չհաշված Աշտիշատն ու նրա հարակից հողամասերը) տիրում էր Մամիկոնյան նախարարական տոհմը, որի բուն հայրենիքը Սպեր գավառն էր, և որ դառնալով րիգորի հետ կալվածակից, անշուշտ ոչ առանց րիգորի աջակցության, կապվում էր ամենասերտ կապերով այդ հոգևորական խոշոր ավատապետի տոհմի հետ: Իսկ թե ինչ տեսակ խոշոր նվաճում էր այս բանը հունական քրիստոնեության կողմնակիցների համար, կարելի է եզրակացնել այն փաստից, որ Մամիկոնյանները ժառանգաբար ունեին իրենց ձեռքում հայ բանակի գլխավոր հրամանատարությունը: Այսպիսով, քրմական հարուստ կալվածքը կապում էր եկեղեցին զորանոցի հետ և դառնում էր մի ամուր պատվանդան, ոչ միայն պաշտամունքի, այլև այդ պաշտամունքը գլխավորող խոշոր կալվածատիրական տան շահերի համար:

Իսկ այդպիսի նեցուկ շատ էր հարկավոր րիգորի տոհմին:

Մեծ հարստությունը, մեծ ուժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում էին զարմանալի հաջողակ քահանայապետին և՛ դեպի իշխանամոլության, և՛ նրա այնպիսի մի տեսակը, որի նմանը զուր կլինի որոնել քրիստոնեական եկեղեցու այդ և նախընթաց դարերի տարեգրությունների մեջ: Իր իշխանությունը նա տալիս էր իր որդուն և այդպիսով սկզբնավորվում էր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերապետական դինաստիա, որ ընդհատումներով տևեց գրեթե մի ամբողջ դար և, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ մշակելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ:

Այս էլ մի պետություն էր, դարձյալ ավատական, ինչպես տեսանք, իր անթիվ ու անհամար հողատեր ձրիակերներով, որոնք բառիս բուն նշանակությամբ, լափում էին պետությունը: Այս դրությունը գալիս ընդհարվում էր աշխարհական պետության շահերի հետ: Թագավորական թագը և քահանայապետական խույրը դառնում էին իրար հակադրված ուժեր, և ընդհարումը դառնում էր անխուսափելի:

Պետական քրիստոնեությունից հայ Արշակունիները սպասում էին իրենց խախուտ գահի ամրապնդում, բայց դուրս էր գալիս հակառակը: Բավական չէր Սասանյան Իրանը, բավական չէին նրա կողմնակից հայ ավատական տերերը և ահա գալիս էր մի երրորդ ուժեղ կողմ, որ խարըսխված էր հենց այդ փնտրված բյուզանդականության վրա, բայց իր կուսակցական և դինաստիական շահերով չէր կարող չլինել հակառակորդների շարքերում: Ընդհարումը նրա հետ հասունանում էր արագ կերպով և չորրորդ դարի մի խոշոր մասը լցվում էր այդ ընդհարման անցուդարձերով: Արշակունիներն այդ կռվի մեջ թույլ կողմն էին, որովհետև նախարարական դասի մեջ կողմնակիցներ չունեին: Խոսում էին տնտեսական հակամարտ շահերը: Արոտային գոտիների ավատականությունը, լինելով Սասանյանների կողմնակից, հեշտությամբ ենթարկվում էր պարսից արքունիքի գայթակղեցուցիչ խոստումներին` թե իրենց կտրվի Հայաստանի թագը: Մնում էին Մամիկոնյաններն ու նրանց կողմնակից նախարարները: Տարոնը նույնպես հովտային տնտեսության աշխարհ էր: Բացի դրանից նրանց Սասանյաններից հեռացնում էր քրիստոնեությունը, որի պաշտպանն էին և բնականաբար բյուզանդական մի կուսակցություն էին Հայաստանում, ուր նրանց հավաքողը, նրանց գլուխը քահանայապետական դինաստիան էր: Այս կուսակցությունն էր հայ Արշակունիների բնական դաշնակիցը, միայն այն պայմանով, որ թագավորական գահը հպատակեցվի քահանայապետության և վերջինս լինի պետության ճակատագրի կարգադրիչը թե՛ ներսում, և թե՛ դրսում: Օրինակը տվել էր րիգորը, առանց որի խորհրդի և թույլտվության Տրդատ թագավորը քայլ չէր անում, և մենք արդեն տեսանք նույն րիգորին պետական հողերն աջ ու ձախ ընծայողի դերում, ինչը որ մի ավատական երկրի մեջ նշանակում էր լինել գերագույն իշխանավոր, հավասարազոր թագավորին: Այս դիրքը հատկացրին իրենց և րիգորի ժառանգները: Տրդատի որդի Խոսրով Կոտակի ժամանակ պետության տերն ու տնօրենը րիգորի որդի Վրթանես կաթողիկոսն էր:

Բայց րիգորի ժառանգների մեջ այս կողմից առանձնապես հռչակավոր է Ներսեսը, որին երախտապարտ եկեղեցին հատկացրել է «Մեծ» տիտղոսը: Այս անսովոր եռանդոտ, համարձակ, իր կալվածական հարըստությունների մեծ ուժով խրոխտ կղերապետը հանդիսացնում էր իրեն մի երկրորդ րիգոր, իր ձեռքի մեջ կենտրոնացնելով ոչ միայն երկրի ներքին կառավարությունը, այլև արտաքին հարաբերություննրը, նրա ամբողջ դիպլոմատիան: Հողային հափշտակումների կողմից նա նույնիսկ գերազանցեց րիգորին, բաց անելով բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ և ապահովելով դրանց գոյությունը հողային անթիվ հատկացումներով: Ձրիակերությունը դառնում էր պետական իդեալ: Մարդիկ կային, որոնք հասկանում էին այդքան մեծ չափազանցությունների անթույլատրելիությունը և այդ տեսակ մարդկանցից մեկը Հայր Մարդապետն էր, որ գնալով Աշտիշատ, հիանում է այդ կալվածքի գեղեցկությամբ և հայտնում է Ներսեսին, թե որքան վատ բան է արել Տրդատ թագավորը այդպիսի մի չքնաղ վայր նվիրելով «կանացազգեստ» մարդկանց, այսինքն` հոգևորականներին: Հեզությունը կամ խոնարհություն կեղծող քրմպետն իսկույն մտնում է Քրիստոսի փեշի տակ և ասում է` թե կալվածքը երբ իրենն է, նշանակում է, թե Քրիստոսինն է: Հարցը սակայն դրանով չի փակվում: Հանդուգն բողոքողը մեկնում է Աշտիշատից, բայց %

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Բայց Լուսավորչի վերջին արու զավակը, եթե ավատական տիրապետողի անձնականությունը կարողանար մի կողմ թողնել, առիթ չէր ունենա այնքան անմխիթար լինելու դինաստիական եսամոլության տեսակետից: Ճիշտ է, րիգորի սերունդն անհետանում էր Հայաստանի իշխանապետական իրականությունից, բայց դրա փոխարեն թողնում էր մի նոր Հայաստան, որի հոգին էր նրա կազմակերպած և գործի կանգնեցրած եկեղեցականությունը: Սահակի մեռնելու ժամանակ ոչնչացած էր Արշակունիների ստվերային միապետությունը, բայց նրա տեղը հաստատված էր հոգևորականների միապետությունը, որը շատ լավ կարողացավ կենսական արմատներ գցել Հայաստանի ավատական բազմագլխության մեջ և դառնալ նրա մի չափազանց կարևոր մասը` պահելով իր գերիշխանությունը բոլոր ավատական տերերի վրա հենց նրանով, որ թեև ինքն էլ ուներ ավատական կազմակերպություն, բայց անվթար և ուժեղ պահեց ծայրագույն կենտրոնացնող իշխանությունը` հանձին քահանայապետական գլխավորության: Եկեղեցու մեծ ուժը աշխարհիկ ավատական իշխողների հետ եղբայրանալն էր: Ինքը` Սահակն, այս գործի մեջ ահագին դեր էր կատարում, հիմնադիր հանդիսանալով հայերեն գրականության, որ հմայք և հեղինակություն էր ստեղծում եկեղեցու համար, բայց որ իր մի խոշոր մասով գերազանցորեն ավատական էր:

Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում էր, որ կատարում էր հայ եկեղեցականությունը հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար: Եվ այսպես էր, որ հայ ժողովուրդը, մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում էր մի կրոնական համայնքի, որի առանձնահատուկ, ընդմիշտ դրոշմված և անջնջելի անունն էր` րիգորից ստացած, լուսավորչականություն: Այս միայն անուն չէր, այս սպառիչ բովանդակություն էր, որ փաթաթում, ծրարում էր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ: Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ և տոկունությամբ լուսավորչական էր իր հոգևորականության հրամանով: Չկար զոհվելու և ոչ մի եղանակ, ոչ մի չափ ու աստիճան, որ հայ կղերը չպահանջեց հայ ժողովրդից` լուսավորչականությունը պահպանելու համար: Եթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից, ամենամեծ աղետն այն էր, որ նա պարտավոր էր լինել լուսավորչական, չէր կարող լուսավորչական չլիներ: Այս էր հիմքն այն քաղաքականության, որ հայ կղերը ժառանգել էր Լուսավորչի տոհմից` գործադրելու համար ոչ միայն երկրի ներսում, այլ առավելապես և ստիպողաբար արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, որի կղերական մենաշնորհ դարձնողն ու իր եկեղեցուն ավանդողը եղել էր, ինչպես տեսանք, ինքը րիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը:

* * *

Միանձնյա կղերապետության դիվանագիտական գիծը շատ ուղղաձիգ, շատ պարզ, անկնճիռ էր և մանավանդ դյուրըմբռնելի: Եթե կամենանք մի հատ բառով բնորոշել այդ գիծն իր սկզբնավորումից իսկ ելնելով, ամենից հարմարը, կարծում ենք կլինի արևմտամոլությունը: Աշխարհագրական այս բովանդակությունը կղերական դիվանագիտությանը տալիս էր քրիստոնեության տարածումը: Հայաստանից էլ առաջ դեպի արևելքի քրիստոնեությունը, իբրև հաստատուն և երկարատև համատարածություն, ոչ ոք չգնաց, և այս երկիրը կախվեց Մերձավոր Արևելքի մեջ իբրև քրիստոնեության առաջավոր պահակ` միացած, ճիշտ է մի քանի մանր դրացիների հետ, բայց ընդհանրապես ինքն էլ փոքր, թույլ, մենակ: Ամեն ինչ, որ քրիստոնեությունն ուներ` ուժ, հզորություն, ահարկու տեսք և ամենից առաջ, իհարկե, աշխարհակալություն, նվաճողականություն, գտնվում էր Արևմուտքում: Կղերական հասկացողությամբ, աշխարհի վրա կարող է գոյություն ունենալ միայն մի շահ` քրիստոնությունը: Այս շահի տեսակետից միջազգային հարաբերությունների մեջ չի կարող լինել մի այլ հզոր կապ, բացի կրոնակցությունից:

Հայաստանն, իբրև քրիստոնյա երկիր, բնականաբար գտնվում է (այդպես էր ըմբռնումը) բյուզանդական մեծ պետության ամբողջ ուժի հովանու տակ և նրա իրավունքն է միշտ պաշտպանված լինել, քրիստոնյա լինելուց բխող և անժխտելի հետևանքով, այդ մեծ պետության կողմից: Այս բնական իրավունքը, որ կղերական մտածողությունը հատկացնում էր ամեն մի այն տեսակ երկրի, որին կրոնակցությունը կապել է մի ուժեղ պետության հետ, միանգամայն բավական էր, որ հայերն արհամարեն նրանց կրոնն ու մշակույթը, այլ նույնիսկ նրանց պետական ուժը: Այս ուժը, որ ուղարկում էր Հայաստան հարավից և արևելքից, Իրանն էր:

Եվ այսպես էլ անում էր քահանայապետական դինաստիայի ձևակերպած դիվանագիտությունը: Փավստոսը գործ է ածում բոլորովին աներկմիտ արտահայտություններ` «վասն խաղաղութեան ուխտին միաբանութեան դաշինն, որ էր աշխարհին հայոց ընդ կայսերն յունաց» : Այս դաշինքով կղերական միապետությունը դարձնում էր Հայաստանը բյուզանդական մի գավառ կամ ինչպես անվանում է Եղիշեն «դաստակերտ» :

Պաշտամունք դարձնելով արևմտամոլությունը, հայ կղերական դիվանագիտությունը իրեն դարձնում էր այդ պաշտամունքի կույր, մոլեռանդ քուրմը և հենց սկզբից մեծամեծ զոհերով էր պատվում ու փառաբանում իր այդ կուռքը: Առաջին նշանավոր զոհը Պապ թագավորն էր, Ներսես Մեծի հակառակորդը:

Շապուհ Երկարակյացի փռած ավերակներն է ժառանգություն ստանում այս թագավորն իր հայր Արշակից և հանդես է բերում կամքի ուժ, վճռականություն և պետական ուժեղ շինարարություն, որոնք բոլորովին հատուկ չէին հայ Արշակունիներին: Եվ սկսվեց անխուսափելին` պայքար աշխարհական և հոգևորական միապետությունների միջև: Ահավոր բախում էր տեղի ունենում երկու սկզբունքների միջև. Ներսեսի համար ամբողջ պետությունն իր ամբողջ ժողովրդով եկեղեցու համար էր, իսկ երիտասարդ թագավորը հակադրում էր դրան բոլորովին հակառակ սկզբունքը` պետության և ժողովրդի նախամեծարությունը: Պապը ջախջախեց արևմտամոլության չափազանցությունը, բարեկամական հարաբերություններ սկսեց նաև Պարսկաստանի հետ: Այս մերձեցումը կդադարեր կասկածելի լինել միայն այն դեպքում, եթե կանգնեցվեր կամ առնվազն մեղմացվեր Հայաստանի բյուզանդականացումը: Ոչ միայն այս հանգամանքը, այլև իր պետության ուղիղ հասկացված շահը, թելադրեցին Պապին մի շարք արմատական միջոցներ այս ուղղությամբ: Հիմնահատակ քանդվեց այն վանական կառուցվածքը, որ Ներսեսը տվել էր Հայաստանին: Հետ վերցվեցին վանքերին ու եկեղեցիներին հատկացված հողերը, փակվեցին այն բազմաթիվ կրոնական հաստատությունները, որոնք ծծում էին պետության կենսական հյութերը` իրենց մեջ սնուցելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձրիակերություն, բաղկացած վարդապետներից, կույսերից և ուրիշ տեսակ հոգևոր տզրուկներից:

Այս անխնա մարտի մի հրավեր էր, որ համարձակ Արշակունին խփում էր քահանայապետական միապետության և Հայաստանի տերը դարձած սանձարձակ բյուզանդականության դեմքին: Եվ հասկանալի է, թե ինչ տեսակ անհնարին ցասում պիտի բորբոքվեր հակառակորդների բանակում: Ներսեսը, որ սովորել էր տեսնել ամեն ինչ խոնհարված իր միապետական կամքի առաջ, չկարողացավ տանել Պապի հարվածները և մեռավ: Կղերական կատաղության մասին հասկացություն տալիս է Լուսավորչի տան խանդավառ երկրպագու Փավստոսը, ամեն տեսակի հեքիաթային այլանդակություններ բարդելով ատելի թագավորի անձի վրա: Նա իբր թե հրեշ էր, և դև էր, նրա ծոցում օձերն էին բնակվում, հավատացնում է կղերական չարախոսը մի շինծու միամտությամբ:

Ներսեսի մահը, դրան կից Պապի ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, առիթ էր դառնում, որ մահվան դատապարտվի և ինքը` թագավորը: Սպանությունը կատարում էին բյուզանդական զորքերը, բայց հայերին անհայտ չմնաց, որ այդ գործի բուն հեղինակը քաջ և բազմահռչակ Մուշեղ Սպարապետն էր, ինչ ասել կուզե, Մամիկոնյան տոհմից, որպես և այս վայել էր Լուսավորչյան տան պաշտպան տոհմին: Պապի սպանությունը բերում էր իր հետևից և այս Մուշեղի սպանությունը, որ կատարվեց թագավորի կողմնակիցներից մեկի ձեռքով: Երկրի համար այս մի մեծ կորուստ էր: Եվ այդ դժբախտության վրա ավելանում էր մեծագույնը` ամբողջ միջազգային պատերազմ Մամիկոնյան և թագավորական կողմնակիցների միջև:

Այս արյունահեղ իրականացումներն ամենևին չվարկաբեկեցին կամ գեթ չթուլացրին հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը` արևմտամոլությունը:

Մուշեղ Սպարապետի գումարած ժողովն, իհարկե, ուրիշ վճիռ չէր կարող կայացնել: Նա ասում էր այն, ինչ կասեր րիգոր Լուսավորչի տոհմի ամեն մի ներկայացուցիչ: Կղերական դիվանագիտության սկզբունքը, գործադրված աշխարհականների ձեռքով, մի բան, որ սովորական էր դառնում այս առաջին օրինակից հետո: Եվ Մուշեղ Սպարապետի սպանությունը արդյոք մի բողոք չէ՞ր այդ նախարարական վճռի դեմ:

Իսկ ի՞նչ փոխադարձություն էր ստանում այսքան զոհերով ու զրկանքներով Հայաստանում բյուզանդական քրիստոնեության տնկած ու սնուցած արևմտամոլությունը:

Այս հարցին պարզ ու մեկին պատասխանում էր բյուզանդական դիվանագիտությունը:

Նա, իհարկե, քրիստոնեական էր ոտից մինչև գլուխ, նա, իհարկե, երկընքի փառքին էր ծառայում, գիտեր կրոնակցության նշանակությունը միջազգային հարաբերությունների մեջ, գիտեր և արժեքավորել նրան, հարկավոր դեպքում, նաև պատերազմի հիանալի կերպով շպարված առիթ: Նա սիրառատ ժպիտներով էր նայում բյուզանդկանացած Հայաստանին, ընդունում էր նրա խոնարհ ու հիացական երկրպագությունները, նրա բերած խունկն ու աղոթքը, մի մեծ ու հզոր պետության վայել վեհ ողորմածությամբ: Բայց այս բոլորը դեռ չէր նշանակում, թե Հայաստանի անկախությունը շատ է թանկ նրա սրտին: Հայաստանի կրոնակցությունը նյութ էր, որից բյուզանդական դիվանագիտությունը իր համար խաղեր էր ստեղծում` իր սեփական շահերը հաղթանակող դարձնելու համար: Առարկան ինքը` Հայաստանը չէր, այլ Բյուզանդիայի հզոր մրցակիցն Արևելքում` Իրանը: Մենք տեսնում ենք բյուզանդական զորքերը Հայաստան մտած` հայերի հետ միասին Շապուհի դեմ կռվելու համար: Այստեղ լիովին իրականացած էր երևում հայ կղերական դիվանագիտության իդեալը: Բայց այս չի խանգարում բյուզանդական քրիստոսասեր դիպլոմատիային գրեթե միաժամանակ համաձայնություն կայացնել նույն Շապուհ Երկարակյացի հետ և բաժանել Հայաստանը Իրանի և Բյուզանդիայի միջև:

Այս գործողությունը, որ կատարվեց 384ին, խողխողում էր հայ ժողովըրդի քաղաքական ինքնուրույնությունը: Հայաստանն այսուհետև այլևս չկարողացավ մի քաղաքական ամբողջություն գոյացնել թեկուզ ավատական բովանդակությամբ:

Այս բավական չէ ավազակային հափշտակության գործողությունն ըստ արժանավույն գնահատելու համար: Մենք այստեղ գեղեցիկ առիթ ունենք համեմատության դնելու հայ կղերի համար պաշտամունք դարձած արևմտյան պետական քրիստոնեությունը նույն այդ կղերի ատած և մեծամտաբար արհամարված հեթանոս Պարսկաստանի քաղաքականության հետ:

Ստանալով Հայաստանի արևմտյան բաժինը, Բյուզանդիան երկու տարվա մեջ վերջ դրեց նրա առանձին թագավորության և սկսեց արագ և անողոք կերպով ապազգայնացնել այդ երկիրը, հունացնել: Մինչդեռ պարսկական բաժին դարձած Արևելյան Հայաստանում հայ Արշակունիները շարունակեցին իրենց թագավորությունը դեռ էլի 40 տարուց ավելի և այնտեղ էլ կենտրոնացավ ամբողջ հայ մտավորական և նյութական մշակույթը:

Չնայած, սակայն, այս բացարձակ և ակնբախ իրողության, արտաքին քաղաքականությունն իր ձեռքում պահող հայ հոգևորականությունը Պարսկական Հայաստանից, մորթված բյուզանդական Հայաստանի վրայով, իր զույգ աչքերը հառած էր Բոսֆորի ափերի վրա, համարում էր այնտեղի քրիստոնյա կառավարությունն իր միակ պաշտպանն ու փրկիչը կրոնակցության օրենքով:

Վերևում մենք տեսանք Սահակ կաթողիկոսի հոգեկան տագնապը արու զավակ չունենալու պատճառով: Այդ վշտի մեջ նրա համար մխիթարությունն էր այն, որ իր առանձին խնամքի տակ պահում էր ավագ թոռին` Վարդան Մամիկոնյանին, որի իշխանապետական պատիվը բարձրացնելու համար հատուկ ուղևորություն կատարեց Միջագետք, Սասանյան Տիզբոն մայրաքաղաքը: Այդ Վարդանն իր հռչակավոր պապի միջնորդություններով, բայց մանավանդ ժառանգություն տված հողային ահագին հարստություններով հայ ավանդական ազնվականության առաջին շարքն էր մտնում, մարմնացնելով իր մորապապերի և իր սեփական հայրենի տոհմի ավանդները, այսինքն հունամոլ կղերական քաղաքականությունը: Մամիկոնյանների այնքան ուժեղացումն ու բարձրացումը բնական հակառակություններ ու կուսակցական ընդդիմամարտություններ էին առաջացնում ավատական կալվածատիրության մեջ, որոնք, ինչպես ամ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пусть не обижаютса поклонники Лео, но это тендециозная и необективная статья..., написанная комунистическими и пораженичискими штампами...

Кстати это почти везде встречающаяся недостаток в его работах...

Лео необективно подходит к нашей истории, изначальна исходя из тезиса, что мы "слабый народ, наша государства всегда была слабым, все всегда обижали нас (кроме русских конечно), что нам нужен протекторат "старшего брата" и тд..."

Не современно, если не сказать больше - вредно

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Лео необективно подходит к нашей истории, изначальна исходя из тезиса, что мы "слабый народ, наша государства всегда была слабым, все всегда обижали нас (кроме русских конечно), что нам нужен протекторат "старшего брата" и тд..."
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Лео как раз считает что армянский народ очень сильный и волевой народ, но увы некоторые представители армянского рода все время умудряются использовать армян во имя каких то "высших" ( имеется ввиду интересы Византии и христянство ) целей во вред армянским целям !!!

Да и еще. Анализ Лео весьма актуален. Если раньше армянское духовенство все время кренило армянскую политику в сторону христянской Византии, даже если было очевидно, что это шло во вред армянскому народу, то сегодня армянские власти и продвинутся интелегенция опять все время кренит внешнеполитический курс на Запад.

И это притом что _только_ Запад настаивает на возращение освобожденных земель. Ни имперская Россия ( которого ругать так модно ) и ни варварский Иран не требуют от нас таких жертвоприношении.

Разве это не феноменально ?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   10 пользователей, 0 анонимных, 456 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    459 гостей
    w i t o Левон Казарян Xenobarbital гаврош luc vanski Firefly Rubik khnushinak Dexter
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...