Перейти к публикации

Արթուր Մեսչյան


†Azura†

Рекомендованные сообщения

Իմ ամենասիրված երգը

V.

Միայն այն չի վաճառվում,

Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,

Որ ոչ լողում է, ոչ թռչում

Անաստված այս աշխարհում

Միայն նա չի վաճառվում,

Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,

Որ ոչ լռում է, ոչ ճառում,

Միայն նա չի վաճառվում,

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Եվ բոլորն են վաճառվում:

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Անաստված այս աշխարհում:

Եվ միայն խաչիդ գամերը,

Այս կյանքի տառապանքները`

Միայն այդ չի վաճառվում

Եվ սրտին սեղմված պատկերը,

Կորուստի թախծոտ աչքերը

Միայն, միայն այդ չի վաճառվում:

Անցյալի հալված ստվերները

Եվ գալիք արհավիրքները`

Միայն այդ չի վաճառվում:

Եվ նաև վերջին չորրորդը,

Որ մերժում է այդ աճուրդը,

Միայն, միայն նա չի վաճառվում:

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Անաստված այս աշխարհում:

Մնացածը վաճառվում են,

Մնացածը վաճառվում են,

Եվ բոլորն են վաճառվում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 32
  • Создано
  • Последний ответ

Ամենը ձեզ

Մեծածավալ և հիասքանչ տաճարների

Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը

Ամենը ձե՛զ, և արծաթե լապտերը վանքերի,

Ադամանդե շարքով հյուսված խաչերը

Դուք ձեզ վերձրե՛ք և փառավոր շքախմբեր,

Եվ տոնական կախարդական զանգերը,

Ամենը ձե՛զ, իսկ ինձ միայն բաժին թողեք

Փայտյա խաչով որհնված „Հայր մեր“-ը

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս

Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը,

Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ

Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Ամենը ձե՛զ. քարոզների խորհուրդն անգին,

Խունկի բուրմունքը կանթեղի մեջ,

Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ,

Եվ տարերքին տրված խելառ օրերը

Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից

Մոլորվեցինք այս աշխարհի մեջ,

Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի

Եվ անաստված դարի մեղքերը

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Եվ թողե՛ք դուք ինձ հեքիաթները իմ,

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տե՛ր

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տապանագիր

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն

Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն

Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել

Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ

Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին

Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,

Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա,

Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ

Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,

Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,

Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ

Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա

Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա

Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա

Հող է հիմա…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Անառակ որդու վերադարձը

Երբ անառակ որդու նման

Դառնաս թողած քաղաքդ

Եվ դռնեդուռ փնտրես նրանց,

Ում որ վաղուց կորցրած ես,

Սեղանի չորս կողմում նստած

Նրանք են` ում գտել ես,

Խոսքեր չկան, խմում ենք լուռ,

Ուշ է, ուշ է, ուշ է

Ուշ է, ուշ է, ուշ է

Երբ անառակ որդու նման

Վերադառնաս քո տունը,

Մթում կախված մի պատուհան,

Ճոճվող ստվերներ` անկյունը,

Երբ հայրդ ծեր դնի ուսիդ

Իր դողացող ձեռքերը,

Միայն կշշնջա կամաց`

Ուշ է, ուշ է, ուշ է

Ուշ է, ուշ է, ուշ է

Հազար օտար աչքերի մեջ

Գտնես նրա հայացքը,

Նրան` ով սիրում էր քեզ,

Սպասում քո վերադարձը,

Երբ անառակ որդու նման

Վերադառնում է սերը,

Լսում ես կարճ մի պատասխան`

Ուշ է, ուշ է, ուշ է

Ուշ է, ուշ է, ուշ է

Եվ ում կամքով է, որ կյանքում

Ամենն ունի իր վերադարձը

Միշտ ուշացած գտնում ես այն`

Ինչ որ վաղուց կորցրած ես,

Երբ անառակ որդու նման

Վերադառնում է խիղճդ,

Քո մանկության պատկերը վառ

Լույս է, լույս է, լույս է…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են

Քո օրացույցի դեղին էջերին,

Ամիս առ ամիս անիմաստ թափվում են

Տերևների պես, քո կյանքի ծառից

Երբ ժամացույցի լարված զսպանակը

Կացինն է ճոճում քո պարանոցին`

Անցյալը դատարկ իմաստազրկվում է,

Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին

Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը

Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,

Երբ տապալվում է կանգնած արձանը,

Ժամանակը միշտ վիժում է նորին

Փողոց ու այգի իմաստազրկվում են

Իմաստազրկված քաղաքի մեջքին,

Տները նույնպես իմաստազրկվում են,

Երբ վերածվում են ապաստարանի

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,

Ծնվել երախում բյուր ժողովրդի,

Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է

Այն վազքի նման, որ ավարտ չունի

Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,

Ամեն օր դարձավ տխուր կիրակի,

Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են

Պատճառները բյուր առանց պատճառի

Անիմաստության խորտակվող իմ նավը

Նորից փրկության ափին է զարնվում,

Երբ վերարկույով քնած զավակներս

Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում

Նրանց աչքերի առկայծող լույսերը

Ոգուս սառույցի կեղևն են փշրում,

Անկարողության պոկում կապանքները,

Եվ կյանքս նորից իմաստավորում…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Աստղեր

Երկնքում անթիվ աստղեր են լողում,

Բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,

Հայացքները կախ միշտ նայում գետնին`

Քարացած սրտով ինչ երկինք կամ միտք

Երկնքում կապույտ արևն է լողում

Ամպերը սակայն երկինքն են փակում,

Շողքերը վերջին խեղդվում են ահա

Սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ

Երկնքից պոկած աստղերին ափսոս

Երկինքը ափսոս` հողին հարթեցված,

Աստղերը պոկող պատանուն ափսոս,

Ափսոս խորտակված իղձերը նրա

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Առաջ գիտեի

Առաջ գիտեի,

Թե մարդիկ ինչո՞ւ կգային աշխարհ,

Արեգակն ինչու կթափեր ոսկի,

Ծաղկաբաց ծառի ափերում դալար

Ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,

Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի

Ի՞նչ էին ասում աստղերը պայծառ,

Կախված կամարից անհաս երկնքի,

Թե ո՞ւր կարշավեր վազքը տենդահար

Հավերժագնաց մեր մոլորակի

Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի

Թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն

Խառնվում էր լաց, արյուն ու արցունք,

Եվ ինչո՞ւ կյանքի հինավուրց ճամփին

Վեհին կնայեր ամեն մի բարձրունք

Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Առաջ գիտեի

Թե ի՞նչ կար կյանքից, մահից էլ անգին,

Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան,

Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին

Կբացվեր հանկարծ ամեն գերեզման

Առաջ գիտեի, հիմա չգիտեմ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Երեկ և…

Երեկ տխուր, այսօր ուրախ

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,

Կամ ծիծաղում խենթի նման,

Նվիրվում եմ ավազներին`

Անապատի գետի նման

Նվիրվում եմ անմնացորդ,

Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում

Ծիծաղիս մեջ ամեն անցորդ

Հոգնած հոգին է լվանում

Վաղը, երբ որ մշուշ լինի

Եվ արցունքներ ծնվեն ցավից,

Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ

Ետ բերի իմ ծիծաղից

Երեկ տխուր, այսօր ուրախ

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ո՞ւր էիր, Աստված

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,

Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ

Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,

Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք

Ամեն

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,

Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց

Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց

Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք

Ամեն

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,

Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:

Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր

Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք

Ամեն

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,

Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,

Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,

Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից

Ամեն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Որովհետև

Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,

Թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր,

Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,

Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը

Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից

Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,

Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ

Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ իմաստը,

Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,

Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք իմ սիրտը,

Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ քեզ

Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին ձայնալարերը,

Եվ կորցրեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած,

Մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեմ կորցրած երգերը

Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրած

Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը

Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից

Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,

Որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ

Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,

Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,

Եվ խոզերի առջև ստիպված դու չես ցփնի մարգարիտները,

Իմ կյանքն ել չի դառնա տհաս, իմ բարեկամ…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես զարմանում եմ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ

Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ

Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց

Ասում են, ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից

Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից

Զարմանում եմ ես , և նորից ու նորից ես չեմ հասկանում

Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից

Զարմանում եմ ես նորից համփերող իմ ժողովրդից

Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց

Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց

Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,

Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին

Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի

Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած

Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած,

Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,

Անիվը սևի նորից կոտորվեց իր սիրած բոցում

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից

Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից`

Ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից

Եվ մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դատարան

Կապեցին վաղուց աչքերդ փալասով

Ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր

Գողացան կշռաքարերը քո խղճի

Դու ես, որ արդարություն ես, հե՜յ, երևի

Հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր

Չեմ կանգնի ես քո առջև գլխակոր

Բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով

Եվ արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով

Այրեցի բոլոր դռները բաց և փակ,

Կողպեքները ձեզ վերցրեք, հե՜յ, հիշատակ

Սև թելով սպիտակ թևերը կարեցի

Ինձ ասում են` չես թռչի, կջարդվե՛ս… Ցատկեցի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես չգիտեմ

Երկու տուն ունիմ, փակ արած

Երկու սիրտ ունիմ, կանգ առած

Երկու թև ունիմ, կապ արած

Երկու տեր ունիմ` մի Աստված

Իմ հոգուս լարով խաղ արա

Իմ սրտիս զարկով պար արա

Իմ վանքիս զանգով կանչ արա

Էն Սայաթ-Նովին հուշ արա

Դուդուկիս շունչով հագենամ,

Իմ ոգուս ցավին դիմանամ,

Աշխարքիս ստով կուրանամ,

Նախանձի թույնից հեռանամ

Կարգեցին գուսան ծաղրանքով

Երգերս` պատանդ վիրավոր

Կոկորդիս ձայնը խլացավ

Էս մարդոց խիղճը վերացավ

Իմ հոգուս լարով խաղ արա

Իմ սրտիս զարկով պար արա

Իմ վանքիս զանգով կանչ արա

Էն Սայաթ-Նովին հուշ արա

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դիմակահանդես

Ո՞ր խոսքերին ապավինեմ, ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,

Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,

Եվ ո՞ր կանչին արձագանքեմ, ո՞ր փարոսով առաջնորդվեմ,

Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս,

Ո՞ր ձայներից կխլանամ, ո՞ր ցավերին կդիմանամ,

Ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,

Եվ ո՞ր ստին կհավատամ, նորից ի՞նչից կզարմանամ,

Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից

Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում,

Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում

Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում,

Եվ հողին մորմոքն եմ ժառանգում

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ

Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ

Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ

Ո՞ր կորուստներից կխենթանամ

Ո՞ր քաղաքում անհետանամ, ո՞ր տան խցում անեանամ,

Եվ ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից

Ո՞ր լույսերից կկուրանամ, ո՞ր ցավերից ես կոռնամ

Ո՞ւմ փամփուշտից ես կհեռանամ կյանքից

Աննշմար դողով ծառերը, մեր կյանքի փողոցներում,

Թաքցնում են մեր ձայները տերևի երակներում

Եվ դեղին մագաղաթները մայթերի վրա թերթվում,

Եվ հողին մորմոքն եմ ժառանգում

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ, ո՞ր սաղմոսին ապավինեմ

Եվ ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ

Եվ ո՞ւմ ուժգին ոխով ատեմ, ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ

Ո՞ր կորուստներից կխենթանամ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Աշխարհի ցավը

Սիրտս կարյունի աշխարհի ցավով,

Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,

Կյանքի դաշտերից փչող ամեն հով

Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս

Անմեղ զոհերի արյունով եռուն

Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,

Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն

Կծնվեն մարդիկ արյունով հարբած

Սրի ու սովի կդառնան ավար

Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,

Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`

Աշխատավորի քրտինքով օծուն

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան

Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,

Երբ որ կխլեն մարդիկ անվարան

Որբի բերանից պատառը հացի

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,

Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս

Կյանքեր թևաբեկ և թշվառագին

Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս

Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս

Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 393 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    391 гость
    Krasar melkum Rubik mshput Firefly Ara55 varvarikus luc Elchin_
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...