Перейти к публикации

Зона соприкосновения - год 2014

ARTYUSHA

Рекомендованные сообщения

  • Ответы 5,6k
  • Создано
  • Последний ответ

Для тех, у кого не открывает:

Պատերազմի՞ց են վախենում: Պատերազմն արդեն սկսվել է

Հարցազրույց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ

Պարոն Բադասյան, ինչո՞վ եք պայմանավորում հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին իրավիճակի սրումը:

Դա Ռուսաստանի կազմակերպած գործն է մեր նկատմամբ: Ձգտում են, որ հայկական կողմում հոգեբանական անկում լինի, որպեսզի արտագաղթն արագացնեն և որպեսզի մեր ժողովուրդը ստրկաբար ցանկանա, որ ռուսական զորքը մտնի շփման գիծ: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ որևէ բանակ գա այստեղ և մեզ պաշտպանի: Ամենալավը մենք կարող ենք մեզ պաշտպանել: Եթե մենք չենք կարողանում մեզ պաշտպանել, ուրեմն չպետք է գոյություն ունենանք: Եթե ռուսական զորքը գա այստեղ, կվարվեն այնպես, ինչպես վարվել են նախկինում, այսինքն՝ պետք է վաճառեն մեզ: Է վաճառել, վաճառել է, ավելի լավ չէ՞, որ մենք մեզ վաճառենք: Ավելի լա՞վ չէ, որ մենք հանձնենք այս դիրքերը: Մեկ է, ռուսները, որ գան, պետք է հաջորդ օրը հանձնեն այդ դիրքերը, եթե չհանձնեն, թուրքերն իրենց էլ պետք է սպանեն: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի նախագահը թույլ տալ, որ իր զինվորի մայրը լացի: Թույլ չի տալու, ուրեմն հողերը կհանձնի: Սա Ռուսաստանի կազմակերպած և Ադրբեջանի հետ համատեղ կատարվող գործն է: Ես կարծում եմ, որ նրանք այս գործողություններին ամիսներ ու տարիներ են նախապատրաստվել:

Իսկ այս իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

Երբ Ադրբեջանը հնարավորություն ունենա, հավատացած եղեք, անպայման հարձակվելու է: Ադրբեջանն այսօր չունի լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն: Մենք պետք է պատրաստ լինենք, բայց մենք կարծես թե չենք պատրաստվում դրան: Եթե պատրաստվենք, ապա մենք բարոյահեգաբանական լավ մթնորոլոտ կստեղծենք բանակում, բարձր տրամադրությամբ բանակ կպահենք: Այսօր մեր իշխանություններն, անգամ իրենց կամքից անկախ, ամեն ինչ անում են, որպեսզի մեր բանակում տրամադրության անկում լինի:

Այնուամենայինվի, մեր բանակը պատրա՞ստ է այսօր հնարավոր պատերազմին:

Այսօր մեր բանակը պատրաստ է պատերազմին, սակայն կարող ենք էլ ավելի լավ պատրաստվել: Մենք պատրաստ ենք պատերազմի ինչ-որ մակարդակի, բայց եթե մեր հակառակորդի մակարդակն ավելի բարձր լինի, մենք կունենանք կորուստներ: Որպեսզի կորուստներ չունենանք, մեր բանակն էլ ավելի լավ պետք է պատրաստենք:

Հայկական կողմի այսօրվա հակահարվածները համարժե՞ք եք գնահատում:

Հայկական իշխանությունները թույլ կամք ունեն: Օրինակ, եթե Տավուշի մարզում գյուղի կենտրոնը գնադակոծվում է, ինչո՞ւ քաղաքական իշխանությունները կամք չունեն, որոշում չեն կայացնում ոչնչացնելու այն կրակակետը, որտեղից վնասում են գյուղը: Դրանից մեր ժողովրդի ոգին կբարձրանա, ինչո՞ւ չեն անում, վախենում են ագրեսո՞ր կոչվել: Կամք ու ցանկություն չունեն: Կամ այստեղ՝ Արցախում, ինչո՞ւ է մեր հրամանատարությունը դիվերսիաներին պատասխանում դիվերսիոն գործողություններով: Չի կարելի այդպես անել, մենք կկորցնենք մեր առավելությունը, իսկ մեր առավելությունն այն է, որ շփման գծում հակառակորդի բնակավայրերը շատ մոտ են մեր դիրքերին, ինչո՞ւ չեն գնդակոծում: Վախենում են պատերազմ սկսվի՞: Պատերազմն սկսված է, ամեն օր մեր մայրերը լացում են:

Այսինքն՝ դուք կարծում եք, որ ավելի խի՞ստ պետք է լինել թշնամու նկատմամբ:

Այո, ավելի խիստ պետք է լինել: Իսկ ո՞վ է ասել, որ դիվերսիային դիվերսիայով պատասխանելն ավելի լավ է: Ադրբեջանցիները կարողացան օգագործել տեղեկատվական դաշտը, իրենց 10-15 օրվա սպանություններն ու գործողությունները մի կողմ դրեցին, Քարվաճառում երիտասարդի սպանությունը մի կողմ դրեցին, և մեջտեղ բերվեց այն, որ մենք պատասխան են տվել, ու իրենք զոհեր են ունեցել: Այսօր միջազգային հանրությունը գիտի, թե մենք ենք խախտել հրադադարի ռեժիմը և իրենց զոհեր ենք պատճառել: Հիմա չի՞ կարելի արդյոք ավելի խիստ լինել: Ինձ չի հետաքրքրում, որ թշնամին ունեցավ տասնյակ զոհեր, ինձ հետաքրքրում է այն, որ մենք չունենանք անգամ մեկ զոհ:

Բանակի խնդիրների մասին հիշատակեցիք, ի՞նչ խնդիրներ եք տեսնում մասնավորապես:

Սխալներ ու թերություններ կան մեր բանակում, ուզում եմ, որ դրանք վերանան, ոչ թե ուրիշները չարախնդան: Ես միշտ էլ ասել եմ, որ բանակում միջանձնային հարաբերությունները ճշտելու 9 համակարգ կա, դա պետք է վերացվի: Ես որպես պատագամավոր եմ ասում՝ Հայաստանի օրենսդիր դաշտը արագ պետք է վերանայի այս երևույթները, որովհետև աշխարհի բոլոր բանակներում 3 համակարգ գոյություն ունի՝ հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և դատարան: Բայց մեզ մոտ 9 համակարգ է՝ հրամանատարական հետաքննություն, ռազմական ոստիկանություն, քննչական համակարգ, զինդատախազություն, քրեական հետախուզություն, քրեական հակահետախուզություն, զորամասի հրամանատարի տեղակալ, որը զբաղվում է միջանձնային հարաբերությունների ճշտմամբ, գործակալական համակարգ, որը մեծ վնաս է բերում, որովհետև գործակալը դա մատնիչն է, և իններորդ՝ դա դատարանն է: Պատկերացնո՞ւմ եք, դասակի հրամանատարը 18 հոգանոց անձնակազմ ունի, գնում է մարտական հերթապահության և գիտի, որ առնվազն ունի 7 մատնիչ: Ի՞նչ հոգեբանությամբ պետք է նա գնա: Սրանք բոլորը փնտրող են, այս բոլոր 9 համակարգերն էլ ման են գալիս և գտնում են: Դրա արդյունքում այսօր բանտերում նստած են հազարավոր լավագույն սպաներ: Սա արատավոր երևույթ չէ՞: Սա օրենսդիր դաշտում լուծվելիք խնդիր է:

Մենք անցել ենք մի ճանապարհ, աղքատության մեջ ենք եղել, սովի, բայց գիտեինք, որ սա է վիճակը: Եվ այն ժամանակ Արցախում հրամանատար, թե շարքային, իշխանավոր, թե հասարակ ժողովուրդ, բոլորս նույն վիճակի մեջ էինք: Մենք կիսում էինք մեր մահը և հացը: Իսկ այսօր զինվորական բարձրագույն համակարգում բոլորը բիզնեսմեններ են, բոլորն ամսական ստանում են տասնյակ միլիոնների հասնող շահույթ, իսկ սպան ստանում է այնքան աշխատավարձ, որքան ստանում էր 15 տարի առաջ: Այսինքն՝ սոցիալական արդարությունը խախտված է: Այս ամենը մարտական ոգու և ամեն ինչի վրա բացասաբար է ազդում: Իշխանությունների և ժողովրդի ուշադրությունն այսօր ինպիսի՞ն է մեր բանակի նկատմամբ: Ինչ ուշադրություն որ դարձնես քո պատիվ ու նամուս հանդիսացող բանակի վրա, այնպիսի բանակ կստանաս:

Ոգևորել է պետք զորքին, որ զորքն իմանա՝ մենակ չէ: Այսօրվա դրությամբ Արցախից կամավորները, վետերանները, երիտասարդ մասնագետները դիրքերում են, որպեսզի մեր զորքն իմանա, որ մենակ չէ: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/102367#sthash.CW4dFwda.dpuf

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Уремн дрси хамар пакелен я так и предполагал

ереви, де меронц кхндренк стех кднен,

ок, Геворэ дрец

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Солнышко на ОА идет дос атака? Плохо работает.

Ես մի կես ժամ չէի կարող մտնել ՕԱ, հիմա նորմալ է

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Խուճապ, թե տրամաբանված դիմադրություն

Ադրբեջանը հարստացել է, զինվել է, միջազգային ասպարեզում շատ լուրջ աշխատել է, ներսում սաֆարովակերպ զոմբիների բանակներ է կերտել, արևմուտքի ու արևելքի թուրքերի անվերապահ աջակցությունն ունի, մանևրում է գերուժերի արանքում, մանրակրկիտ և նախահարձակ աշխատում է հնարավոր բոլոր ճակատներով, ապացուցել է, որ ինքնուրույն, ամբիցիոզ գեոքաղաքական մասշտաբների խաղացող է, և հիմա էլ մեր սահմաններին ավելացնում է լարվածությունը:

Ստրատեգիական մտքի տառապյալներն ասում են, թե ռուսն է նրանց «քսի» տալիս:

Միգուցե:

Բայց ես հիշում եմ սովետական ժամանակների համով անեկդոտներից մեկը, երբ տաչկա արտադրող գործարանի բանվորն ամեն օր մի նոր տաչկայի վրա կեղտոտ թղթեր ու աղբ լցրած դուրս է գալիս: Պահակն էլ թե՝ ստոպ, էս ինչ ես տանում: Սա էլ թե ինքդ նայի տես: Պահակը քրքրում է աղբն ու թղթերը, ոչինչ չի գտնում ու բաց է թողնում: Վերջը, մի օր էս պահակն էլ չի դիմանում ու դիմում է բանվորին, թե ախպերս, գիշերները չեմ քնում, գիտեմ, որ դու մի բան գողանում ես: Շատ եմ խնդրում, ասա, էլի տար, ձեն չեմ հանի: Սա էլ թե՝ տաչկա եմ գողանում:

Հիմա մերն է:

Ադրբեջանը զինվել է, համակողմանիորեն պատրաստվել է պատերազմի, բայց դա մեզ չի համոզում: Անպայման պետք է մի այլ, խորհրդավոր ու անհաղթահարելի գործոն լինի մեջը: Ու ներկա պահին էլ այդ գործոնը իբր ռուսն է:

Այն, որ ռուսն իսկապես շահագրգիռ կլինի, որ հայ-ադրբեջանական պատերազմ բորբոքովի, ուր ինքը կարողանա միջամտել իր շահերով՝ անհերքելի է: Եվ ես ինքս բազմիցս այդ մասին գրել-հիմնավորել եմ:

Բայց արդյոք Ադրբեջանն այդ աստիճան հիմար է, որ ռուսի ցուցումով դա անի: Ես ավելի շատ կհավատամ, որ մեր կամազուրկները ռուսի ցուցումով հիմարություններ անեն, քան ադրբեջանցիք:

Անցած տարիների փորձը և ներկա ընթացքը ցույց են տալիս, որ սադրանքները հենց Ադրբեջանի կազմակերպածն են և կոնկրետ նպատակ են հետապնդում: Իսկ հարցը, թե այն ձեռնտու է Ռուսաստանին, զուտ ածանցյալ է:

Անցյալ տարիներին սահմանային մշտական դեպքերն ու սրացումները Հայաստանի շրջափակման ու արտագաղթի երկրորդ ամենահիմնական խթանն էին՝ հայկական իշխանությունների հակազգային ու համակարդկային ոճրագործություններից հետո:

Իսկ թե այս պահին ադրբեջանցիք ինչ ունեն մտքներում, դժվար կանխատեսելի է: Միգուցե սա էլ հին ոճի առավել սուր շարունակությունն է, ու շուտով կմարի: Բայց և հնարավոր է, որ պրոցեսը դառնա անվերահսկելի և վերածվի պատերազմի: Մենք պարտավոր ենք ի նկատի ունենալ բոլոր տարբերակները և պատրաստ լինել դիմադրության:

Վիճակն իսկապես սուր է, բայց մենք սովետական պահակի խելքին ենք դեռ: Նոր բան չէ սա՝ 1915թվի ապրիլի 23-ին էլ նույնն ենք եղել, Սումգայիթից ու Բաքվից առաջ էլ՝ նույնը: «Բա հո մենք խուճապի ենթակա ազգ չե՞նք: Մենք լուրջ, հանգիստ, մեր ծանր տեղն իմացող ժողովուրդ ենք»:

Այսօր էլ նույնն է՝ չորս կողմից իրար սաստող մեծամիտ կարծիքներ են, թե խուճապի մատնվել պետք չէ, ադրբեջանցիների զենքն էլ կվերցնենք, ու էս անգամ հաստատ Բաքուն կլցնենք ծովը:

Իհարկե, որպես չափավոր հայրենասեր, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Ոչ միայն Բաքուն, այլ Աստանան ու Ստամբուլն էլ կլցնենք ծովերը:

Բայց մինչև դա, երևի պետք է որոշ նախապատրաստական աշխատանք տանել, մեր ծովը չլցվելու համար էլ: Օրինակ, կազմակերպել կարևորագույն կառույցների ու քաղաքների հակաօդային պաշտպանությունը: Մարդկանց տարրական գիտելիքներ տալ պաշտպանական ռեժիմի մասին: Բացատրել, թե ինչ ասել է խուճապը և ինչ ասել է քաոսը: Նախօրոք նշանակել և հրապարակային ներկայացնել ռազմական ու քաղաքացիական պաշտպանության պատասխանատու դեմքերին, որ իմանանք, թե կորուստներ կրելու հարցում որ «մամայի կամ պապայի» բալային ենք լինելու պարտական:

Մի քանի շաբաթ առաջ, մամուլում ինքնապաշտպանական նպատակներով համազգային զինման մասին խոսակցություններ եղան: Մասնավորապես, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հրապարակավ առաջարկեց, որ գոնե սահմանային գյուղերում զենք բաժանվի:

Վտանգ զգալով իր ու իր շրջապատի անվտանգության առումով, Սերժ Սարգսյանն իսկույն շտապեց արձագանքել, թե զենվել պետք չէ, որ եթե ցանկացողներ կան, թող գան փողով ծառայեն բանակում:

Եվ ազգի ու պետականության դեմ այս ակնհայտ դեմարշին որևէ լուրջ պատասխան չեղավ, թե հարգելի նախագահ, խոսքը գնում է սաֆարովներից բաղկացած ու հայատյացորեն տրամադրված յոթ միլիոնանոց թշնամուն սաստելուն: Որ այդ նույն սխեմայով են պաշտպանված Շվեյցարիան ու Իսրայելը: Որ զինված չլինելու և նախապես անփույթ լինելու պատճառով մենք հասել ենք պետականության և ազգայինի կորստի եզրին:

Եվ զարմանալիորեն, նույն մոտեցումներն են տիրաժավորում իբր ընդդիմադիր կեցվածքի լրատվության շատ պատասխանատուներ: Նրանք իբր վախեցած են, թե թշնամու փոխարեն մենք իրար կգնդակահարենք:

Միգուցե իրար էլ կգնդակահարենք: Բայց կգնդակահարվեն մինչև այժմ օրինականորեն, վարչապետների հրամանագրերով 2500 զինված բեսպրեդել անող քրեականները, առանց որոնց մեր երկիրն արդեն իսկ շատ ավելի անվտանգ կլինի:

Ինչևէ, ներկա պահին, անկախ արտաքին գործընթացներից, մեր առջև դրված է սպասվող պատերազմին դիմագրավելու հարցը: Եվ սթափ հայացքը դեպի այդ ապագան ոչ խուճապ է, և ոչ էլ նախապաշարմունք:

Մենք պատերազմի մեջ ենք, մեզ մահ է ազդարարված յաթաղանը անօդաչու ինքնաթիռներով փոխարինած ու ժամանակակից զենքով զինված թշնամու կողմից:

Գնդակոծել, ֆիզիկապես ավերել երկիրը նա միգուցե կարող է, բայց զինված ու պաշտպանության պատրաստ ժողովրդին հաղթելն անհնար է:

Նույնիսկ ամերիկացիք սայթաքեցին Իրաքում և Աֆղանստանում, երբ նրանց դեմ կանգնեց զինված շարքային անհատը:

Այսօր մենք կանգած ենք պատմական ջրբաժանի առջև: Կամ կհասկանանք մեր հետագա գոյության մեթոդականը, այսինքն ազգովի, զինված հայությամբ թշնամուն սաստելու և խաղաղություն պարտադրելու կարևորությունը և կգնանք այդ քայլին, կամ կենթարկվենք մեր պետականությունը չոքացրած ու երկիրն ամայացրած մի բուռ սակավամիտների ագահ կամքին ու կլռենք:

Եվ շատերն էլ կլռեն, որպեսզի տգետների աչքերում չերևան որպես խուճապարարներ:

Միայն մեկ եզրագահանգում է տեղին այս ամենից հետո՝ եթե վտանգը կանխազգողն ու տրամաբանական ելքեր փնտրողը խուճապարար է գնահատվելու մեծամասնության կողմից, ուրեմն հեռու չէ նոր գենոցիդը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/102380#sthash.jJN8k3bF.dpuf

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես մի կես ժամ չէի կարող մտնել ՕԱ, հիմա նորմալ է

эрекел хндирнер каин, эсорэ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://news.am/rus/news/222422.html

Первый командующий армией самообороны НКР – за народное ополчение

Весь армянский народ должен носить оружие, чтобы в случае необходимости в течение 15 минут отправиться на фронт. Такое категоричное мнение в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am выразил первый командующий армией самообороны НКР Аркадий Карапетян.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

А у меня Восканапат не открывается.

Хакнули ВОСКАНАПАТ, теперь они в ФБ пишут

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 105 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    105 гостей
    w i t o Левон Казарян khnushinak Rubik Sigo melkum RDR Ara55 stephanie S
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.

×
×
  • Создать...