Перейти к публикации

Արթուր Մեսչյան


†Azura†

Рекомендованные сообщения

Երգը խղճի

Վախցիր, երբ սիրտդ կարյունի`

Վերքը խղճի չունի դարման

Օր ու գիշեր պիտի բանի,

Մինչև հատնի կյանքի ճամփան

Քեզ չեն կարող էլ վշտակցել

Խիղճը ծակող ցավի համար,

Խղճի արյան ամեն կաթիլ

Գնա ծածուկ և աննշմար

Վախցիր, երբ խիղճդ ամբասիր

Մեղապարտի պես կարյունի

Եվ կդառնա տեր ու դպիր

Կյանքն արյունող ամեն ցավի

Աչքերիդ դեմ խղճահարի

Պիտի հորդի մեղքը մարդոց

Պիտի քայլի զորքը չարի

Աշխարհի մեջ տառապակոծ

Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում,

Բայց կարյունի խիղճդ ներսեն

Երբ կկիսես հացը մարդու,

Բայց արյան համ կգա հացեն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 32
  • Создано
  • Последний ответ

Հույս

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարքից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից`

Թևազուրկ այդ թռչունից

Հույսն է ապավենը մենության

Հույսն է, որ կերտում է ապագան,

Հույսն է, որ վերջին պահին կրկին

Կորուստների ճանապարհին

Փրկության լույսով ժպտում է,

Եվ այդ հույսը փրկության

Քո նշխարքն է հաշտության

Լուռ է, սենյակի դռները փակ

Ստվերն է խճճվում պատին սպիտակ

Հուշն է սղոցում վհատ հոգիդ

Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են

Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող

Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր

Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում

Օրացույցին է սևագրում

Գուրգուրած քո երազները

Եվ նկարդ մեծացնում,

Փակում սև շրջանակում

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարգից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից

Թևազուրկ այդ թռչունից

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Միգուցե ես խենթ եմ

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում

Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում

Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների

Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի

Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,

Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում

Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում

Խլած նոր ազատությունը և կախված անկախությունը

Հեղափոխության գորշ երախում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում

Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում

Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի

Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի

Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում

Գիտեն, ով է մեղավորը, հասկանում են և դատում

Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում

Զավակի պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը

Բզկտում են խիղճդ և այրում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում

Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր

Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկոչն է մեղավոր

Չես ցանում գարնանն սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն

Երբ չկա վարող գութանը, մի պատճառ՝ հանի եզանը,

Նրան էլ մորթի` հանգստանաս

Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում

Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հույս

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարքից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից`

Թևազուրկ այդ թռչունից

Հույսն է ապավենը մենության

Հույսն է, որ կերտում է ապագան,

Հույսն է, որ վերջին պահին կրկին

Կորուստների ճանապարհին

Փրկության լույսով ժպտում է,

Եվ այդ հույսը փրկության

Քո նշխարքն է հաշտության

Լուռ է, սենյակի դռները փակ

Ստվերն է խճճվում պատին սպիտակ

Հուշն է սղոցում վհատ հոգիդ

Երբ կիթառի լարերը հին գիշերվա մեջ խռովում են

Եվ հազար-հազար երգեր պատերից հնչում են դեմ

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող

Ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր

Ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում

Օրացույցին է սևագրում

Գուրգուրած քո երազները

Եվ նկարդ մեծացնում,

Փակում սև շրջանակում

Ուշ է, նա թակում է դուռը փակ

Նա է, ում սպասում ես շարունակ

Նա է, ով փրկում է քո հոգին

Պարանոցից հանում դեղին

Հոգեվարգից կապված պարանը,

Պատսպարում է քեզ վշտից

Թևազուրկ այդ թռչունից

Այս ցնորված մնջախաղի անզոր դիմախաղով

Շարժվում են մեր ստվերները կյանքի բեմի եզրով

Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում

Թողնում հույսի կապույտ թևերը ձեզ,

Իրենք անհետանում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Բարով մնաք

Դռները մեկ առ մեկ փակում

Կյանքիս անցած էջերի պես,

Էջերը լույս պահում սրտում`

Մնացածը տալիս քամուն

Ու հեռանւմ, բարով մնաք

Բարով մնաս իմ մանկություն,

Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,

Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,

Աքսորների խուլ ահազանգ

Կռիվ ու խաղ, բարով մնաք

Բարով մնաք իմ ընկերներ,

Որ կիսեցիք օրերը իմ

Ես կհիշեմ ամեն վայրկյան

Նրանց, որոնք արդեն չկան`

Օրհնյալ լինեք, բարով մնաք

Բարով մնաս դու իմ քաղաք

Եվ փողոցներ իմ հարազատ,

Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ

Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,

Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,

Ես դեռ կգամ, բարով մնաք

Ինքս ինձնից եմ հեռանում

Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում,

Ես հեռանում եմ, որ դառնամ,

Հազար փակված դռներ բանամ

Հիմա գնամ, բարով մնաք

Մնաս բարով, վերջին իմ սեր

Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր

Գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված,

Եվ կորուստի դռները բաց

Ես փակեցի, բարով մնաք

Մնաք բարով, խելառ օրեր

Անքուն հազար իմ գիշերներ

Բարով մնաք

Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած,

Նոր խաբկանքի դռները բաց

Չեմ հավատում, բարով մնաք

Մնաս բարով, վերջին կորուստ,

Վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին

Ես հեռանում եմ ամենից,

Ամեն տեսակ սուտ խաղերից,

Ես չեմ խաղում, բարով մնաք

Դռները մեկ առ մեկ փակում

Կյանքիս անցած էջերի պես,

Էջերը լույս պահում սրտում`

Մնացածը տալիս քամուն

Ու հեռանում, բարով մնաք

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Օրեր

Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա

Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա

Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին

Եվ երգը, գոլորշու նման, հպվեց նրան, դարձավ կաթիլ

Օրերը լուռ, օրերը ծուռ, օրերը լերկ, օրերը անիմաստ

Օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած

Օրեր հարբած, օրեր տարված, օրեր կարոտ, օրեր օտարացած

Օրեր լարված աղեղի պես, օրեր աղոթք, կամ անեծքի տրված

Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն

Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար

Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,

Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք

Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին

Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ

Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,

Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային

Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,

Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում

Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն

Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում,

Օրերը նենգ, օրերը բութ, օրերը ստոր և անիծված

Եվ սառույցե այս ամրոցում նրա կրակը չի մարած

Օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր

Օրեր հրաշք, օրեր պարապ, օրեր երկար, երկար սատկած ձմեռ

Օրեր նոր երգ, օրեր ոչինչ, օրեր ընկեր, օրեր նոր թշնամի

Օրեր կնունք, օրեր ծնունդ, ինչպես ջնջեմ օրերը թաղումի

Կավի նման ափերի մեջ ինձ ճմռում է բեմը այս հսկա

Ձայնը կախվեց առաստաղից, արձագանքի համար այլևս սիրտ չկա

Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած,

Օրեր հազար տագնապների, սակայն երբեք, երբեք ծնկի չեկած

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք

Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին

Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ

Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,

Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (Communion)

I.

Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ

Կրում է իր մեջ մոլորակը փուչ,

Ամպոտ արգանդով դրախտ ու դժողք

Կապված են իրար նույն ժամանակով

Ծամեցին մարմնիդ նշխարքը,

Մարսեցին խաչված պատրանքը,

Լակեցին բաժնված արյունդ,

Լավ է չե՛ն փոխում անունդ

Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են

Եվ, ասում են, թլպատել են,

Ախոռում էր Քո ծնունդը…

Ո՞վ է հնարել այս սուտը,

Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը

Մարդկանցից հոգնել եմ ահավոր

Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը ճորտ,

Երորդն է ճոճվում երկնի մեջտեղում,

Չորորդն է միայն որ չի հանձնվում

Մեզ ծալում է կյանքը և վիժում,

Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում,

Մարել ենք բոլոր մոմերը խորանում,

Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում

Ծամեցին մարմնիդ նշխարքը,

Մարսեցին խաչված պատրանքը,

Լակեցին բաժնված արյունդ,

Լավ է չե՛ն փոխում անունդ

Լավ է չե՛ն փոխում անունդ

Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են

Եվ, ասում են, թլպատել են,

Ախոռում էր Քո ծնունդը…

Ո՞վ է հնարել այս սուտը,

Ո՞վ է հնարել այս սուտը

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

II.

Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,

Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար

Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,

Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,

Եվ մարդոց մաշված ջիղերը,

Եվ լաթերը ժառանգված խղճի

Ուժասպառ վանքի կմաղքը գմբեթն է կրում,

Տեր, մարդոց հոգու թոքախտն է արյունով հազում

Դեռ կանգուն են տաճարները, հովիվներն են սուրբ,

Ինքնակոչ առաջնորդները, կիսակրոն քահանաները,

Դպիրը բութ…

Ծամեցին մարմնիդ նշխարքը,

Մարսեցին խաչված պատրանքը,

Լակեցին բաժնված արյունդ,

Լավ է չե՛ն փոխում անունդ

Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են

Եվ, ասում են, թլպատել են,

Ախոռում էր Քո ծնունդը…

Ո՞վ է հնարել այս սուտը,

Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը

Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,

Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար

Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,

Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,

Եվ մարդոց մաշված ջիղերը,

Եվ լաթերը ժառանգված խղճի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

VI.

Հայր մեր, որ երկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո

Որպես երկինս

Եվ երկրի։

Զհաց մեր հանապազորդ

Տուր մեզ այսօր

Եվ թող մեզ զպարտիս մեր,

Որպես և մեք թողումք

Մերոց պարտապանած

Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն

Այլ փրկեա զմեզ ի չարէն

Զի Քո է և արքայություն և զորություն

Եվ փառք հավիտյանս

Չէ որ ամենակարող ես…

(մի քանի անգամ )

Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած

Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,

Աշխարհի անաստված դիմակին կարծրացած

Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած

Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում,

Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում

Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված`

Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ

Բացարձակ ճշմարիտ Դու խորհուրդ իրական

Ամենի արարիչ` Դու հոգի հավիտյան

Բայց կյանքում դողացող սերն է տեր ու Աստված

Երկնայինը հետո, երբ կյանքից հեռանանք

Պահեցինք աչքերի բիբերում Քեզ աչած

Եվ սրտի թաքստոցում, Տեր, Քո լույսը թողած,

Աշխարհի անաստված դիմակին կարծրացած

Մնացինք մի փոշի, Հայր, Քո խաչը շալկած

Բայց հեռու ես Դու, Տեր, աստղային մշուշում,

Եվ դարերը հոսող Քեզ վայրկյան են թվում

Այս կյանքում մորմոքող խիղճն է տեր ու Աստված`

Երկնայինը հետո, երբ ընկնենք մենք անշարժ

Երբ ընկնենք մենք անշարժ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

VII.

Հա՛յր մեր, հրա՛շք ամենատենչ,

Աղբյուր լուսո, Դու որ երկինս ես,

Սուրբ եղիցի՛ անունը Քո,

Տեր մեր բարձյալ, Դու Արարի՛չ ես:

Եվ երկիսցե՛ արքայություն,

Եղիցի՛ կամք Քո, ծայրագույնս

Որպես երկինս և երկրի,

Դու տիրակալ տիեղերքի, միայն լռում ես:

Քեզնի՛ց ենք հացը ողորմում,

Երբ որ դաշտերը մեր լքյալ են,

Եվ թողությո՛ւն ենք աղերսում

Մեր մեղքերին, քանզի կախյա՛լ ենք:

Ասվա՛ծ է, որ ներենք նրանց,

Ով որ պղծի երկրիս տաճարը.

Գուցե ուրիշը և ների,

Բայց մենք երբե՛ք, հիշի՛ր անցյալը:

Եվ մի՛ տանիր ի փորձություն,

Բայց կյանքը մեր լոկ փորձություն է

Եվ զմեզ փրկյա՛, Տեր, ի չարե,

Բայց ինչո՞ւ Դու, մենք ի՞նչ, անճա՞ր ենք:

Զի Քո՛ է և արքայություն, և զորություն

Եվ փառք, Դու Տիրակալ ես

Այժմ և միշտ և հավիտյան`

Մենք կկորչենք, իսկ Դու... անմա՛հ ես

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տարօրինակ մարդ արարած

Խոսք` Մուշեղ Իշխանի

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Մոմի լույսով` խավարի մեջ համատարած

Կհալածես դու տեսիլքներ արևավառ

Կխարխափես բայց խավարին չես հավատա:

Արցունքներիդ միգամածին խորին տմույն

Գիտես նայել արշալույսի ճաճանչներին

Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`

Կտառապես և վշտերիդ չես հավատա:

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`

Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք

Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար

Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,

Բայց խոցոտված քո մատներով արյունլվա

Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,

Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած

Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար

Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Խաչմերուկ

Կորչում գնում են, հեռանում

Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,

Ձեզ պետք է մի նվագախումբ,

Որտեղ տիրում են թմբուկները

Որտեղ ամեն մի մեղեդի

Փչում են լոկ փողայինները,

Երբ լարերի ձայներ չկան`

Նրանք են մենակատարները

Ձեզ չեն ների, որ դիմացաք,

Չնվաղեց երբեք ձեր կամքը,

Չներեցիք և հեռացաք`

Նախազգալով խաղի ավարտը

Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք

Երբ որ մարեն հիմար կրքերը,

Երբ քանդելուց հետո նորեն

Կպահանջվեն շինարարները

Ձեզ չեն ների, որ չկորաք,

Պահպանեցիք ոգու տաճարը,

Որ դատեցիք ինքներդ ձեզ`

Հեգնած նրանց նեխած ատյանը

Որ հարբեցող դուք չդարձաք,

Կյանքի հոտած պանդոկների մեջ,

Եվ չկորաք թմրած ծխում

Տառապյալի հիմար դերի մեջ

Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,

Որտեղ խաղում են լոկ սևերը.

Կյանքի բեմից դուրս շպրտված

Լուռ հեռանում են սպիտակները…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հիմա հասկացա

Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,

Ճանապարհ միայն կետերի միացում,

Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,

Քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:

Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,

Յուղոտ բաժակները սեղանին դողում,

Իրարից զզված, ուղղևորները,

Ինչ-որ անիմաստ ստեր են փչում:

Ճանապարհ քո ընթացող խաբկանքն է,

Առջևում միայն անհայտություն,

Երբ քո փողոցից մարդիկ վերանում են,

Դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:

Անցյալդ ճզմած քո լաթերիդ մեջ,

Կախում ես մեխից,

Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,

Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,

Որոնում ես այն կապույտ քաղաքը,

Որտեղ երազները չեն գողանում:

Դու հիմա հասկացար կարևորը կանգառն է,

Ճանապարհը միայն կետերի միացում,

Անշարժությունից զզված ընթանում ես,

Քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:

Պառկած ես անշարժ փայտե մահիճին,

Դողալով ցրտից,

Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Դու հիմա հասկացար,

Կարևորը կանգառն է,

Ճանապարհ երկու անհայտի միացում,

Շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,

Քեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:

Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,

Խոսքերը գցած իրարու գնացքներ,

Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարանն է,

Ու ջութակը քո հարբած ուղևոր:

Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,

Կախում ես մեխից,

Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Անցյալդ ճմռած քո լաթերիդ մեջ,

Կախում ես մեխից,

Ուր պիտի փաղչես, ինքդ քեզանից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 месяцев спустя...

Հարգելի ֆորումցիներ . Այստեղ գրված է Մեսչյանի երգերից մեկի տեքստը և գիթառի ակորդները: Նրանք, ովքեր ծանոթ չեն ակորդներին, կարող են ծանոթանակ http://www.akkords.ru/chords.php Փորձեկ ինքներտ նվագել:

Իսկ ովքեր կարող են, թող սարքեն մյուս երգերի ակորդները, ու ներկայացնեն այստեղ:

Իմ սարքածի առաջին տունը մոտավորապես հնչում է այսպես`

http://users.freenet.am/~guevara/sample.mp3 (499 KB)

Իսկ սա բառերով` (Էստեղ երգում են` Ես, Ես, և Ես) :)))ճ

http://users.freenet.am/~guevara/sample_with_words.mp3 (499 KB)

Իմ Տարիները

Am________G_______ Am

իմ տարիները չոր հենակ,

C_________ G___________ C

Փողոցներում դատարկություն,

C______________________ E

Ինչպես հասնեմ քեզ մոտենամ

E_______________________ Am

Իմ տաք երակ` իմ մանկություն

F________________________ Am

Երբ տարիներն են ինձ ջնջում։

Մտերիմներ թե հին, թե նոր

Մաքուր էր սերն իմ առաջին

Չեզած մի գիրք, մի նոր կարոտ,

Որ մոտեցավ իր շուրթերով

Այդ չպզծված միակ խաչին։

Ճաշակեցի և քեն, և ոխ,

Ու կուրացած իր փայլերից

Քրքջքցող մարդկանց ամբոխ,

Ու կորուստներ թե հին, թե նոր,

Ու մուրացող մի հայրենիք։

Ահա կանգնել է իմ դիմաց.

Դա ես տեսել եմ թե լսել

Օ սոսկահար մահվան դիմակ,

Օ մոտեցող աղաղակներ,

Եվ հին ստի նոր երանգներ։

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`

Ճերմակ երկրի աստղին հառած,

Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ`

Անիրական կյանքի ծարավ,

Ու ժամանակը կանգ առած։

Աչքերիս դեմ ճերմակ մի սար,

Ու մեր ճամփան ճերմակ տեսիլ

Ու մեր հայացքը համընթաց,

Ու անհաղորդ սրտերը սառ,

Քարի նման թափվում են ցած։

Մեղեդիներ լեզուն կտրած

Ու տեսիլքներ մեռած ու ողջ.

Այդ խավարի մեջ ինձ գտավ,

Այդ գիսհերից ինդզ դուրս հանեց

Խզված կոկորդն իմ ընկերոջ։

Նա շոշափեց կույրի նման`

Իր երգը լուռ ու կյանքը կարճ,

Նա լոկ մի բառ ինձ շշնջաց`

Այսպես կիսատ ու սիրտը կախ,

Ես շրջվեցի, բայց նա չկար։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 года спустя...

Ահա եվ վերջ...

Վերջ հարաժամ եվ հարատև:

Իբրև վերջին, փակվող մի էջ,

Եվ վերադարձ չկա արդեն:

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոգու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Ահա եվ վերջ...

Ինձ ասում է մի ձայն խորքից,

Լոկ դիմակն է հիմա խոսում

Որ խամաճիկն է ամբոխի:

Երգն այն նետն է ազատության

ՈՒ նիզակը առասպելի

Բել ոսոխին Հայկը հախթեց...

Կամ հակառակը, - երևի...

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ահա եվ վերջ...

Ես պարտվեցի ահեղ մարտում:

Խփվել է երգն իմ անավարտ,

Սակայն ինչու չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,

Դու իմ վերջին, վերջին աղոթք,

Բանտված հոքու արվարձաններ,

Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ...

Սրտում անզոր մի աղաղակ,

Օ անավարտ, վերջին իմ երգ,

Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ում ենք հավատում,

ՈՒր է հոգու եկեղեցին,

Մենք հախտեցինք պատերազմում

Սակայն պարզվում է - պարտվեցինք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,

Քարացած մի արձան, պատմություն մոռացված,

Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,

Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...

Ահա եվ վերջ...

Հայկը պարտվեց ոսոխ Բելին...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 425 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    417 гостей
    vardan hov stateless Колючка Анчара Ara55 stephanie S luc
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...