Перейти к публикации

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

Մի քիչ ուշացումով..

091353.jpgpic_m_278.jpgBenjamin_Netanyahu.jpg

«Մերեց» ____ «Իսրայել Բեյտեյնու» ______ «Լիքուդ»

Խայմ Օռոն _____ Ավիգդոր Լիբերման ______ Բենիամին Նատանյահու

Ահա 3 այն քաղաքական կուսակցություններն ու նրանց ղեկավարներն, որոնց օգտին քվեարկելու են իսրայելահայերը: Երուսաղեմահայերն ավանդաբար իրենց ձայները տալիս են «Մերեց» կուսակցությանը, քանզի վերջինս միշտ հանդես է գալիս

արաբա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման, հողային զիջումների

և ամենակարևոր հանգամանքը՝ այս միավորման նախագահ Խայմ Օռոնն իսրայելի Քնեսսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակն է:

Երուսաղեմահայերը ցավոք սրտի չունեն մեծ ընտրազանգված, նրանց մեծամասնությունը Հորդանանահպատակներ են և ընտրելու իրավունք չունեն:

Չկան կոնկրետ ցուցակներ, թե ի վերջո որքան հայ ընտրողներ ունի Սուրբ Քաղաքը:

Նախկին ԽՍՍՀՄ-ից Իսրայել մշտական բնակության տեղափոխված քաղաքացիների թիվը մոտ 1մլն. 650.000 է, որոնցից մոտ 7000 են հայախո, որոնց գերակշիռ մասը նախկին հայաստանցիներ են, որոնք թույլտվություն են ստացել Իսրայելում բնակվելու:

Այս ընտրազանգվածն ամենապասիվ ու ապաքաղաքականացվածն է բոլոր նորեկներից(Հայաստանյան դառը փորձից ելնելով հավանաբար), սակայն նախկին հայաստանցիների մի փոքր հատված այնուամենայնիվ մասնակցելու է երկրի Օրենսդիր մարմնի ընտրու-թյուններին: Ընտրություններին մասնակցող քաղաքացիներից մոտ 10-15% իրենց ձայները կտան հօգուտ «Մերեց»-ի, մնացածն էլ բաժանվելուն են «Իսրայել Բեյտեյնու»(Մեր տունն Իսրայելն է) և «Լիքուդ»-ի միջև: Իսրայելահայերի «Նաիրի» միությունն այնքան էլ չի խրախուսում և ընդունում Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության օգտին քվեարկելն, քանզի 2008թ.-ի մարտին Քնեսսետում կայացած Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու ընդունմանը դեմ քվեարկեցին, իսկ «Նաիրի» միության բաց նամակն ուղղված Լիբերմանին մոտ մեկ տարի է ինչ մնացել է անպատասխան: Չնայած սրան մեզանում չի գործում պարտադրանքի կամ մարդկանց ընտրելու իրավունքներին բռնանալու սկզբունքը: Յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ինչպես օրինակ կառավարող «Կադիմա» կամ Սոցիալիստական «Ավոդա» միություններին,ապա նախորդ ընտրու-թյուններին պաշտպանելով Արիել Շարոնի ստեղծած միությանը՝ հայերի մեծ մասը հուսախաբ եղավ: Լուրջ պայքար ծավալվելու է «Կադիմա»-ի և «Լիքուդ»-ի միջև: Վերջինիս ռուսալեզուների բլոկը ղեկավարում է Քնեսսետի Իսրայել-Հայաստան միջպառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Զեև Էլկինն, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ջատագովներից ու հայ ժողովրդի բարեկամներից մեկն է: Այսպիսով երկու՝ «Լիքուդ» և «Մերեց» կուսակցություններն են, որ արժանի են հայ ընտրողների ուշադրությանը:

Կարծիքներն իհարկե տարբեր կարող են լինել, բայց Հայ Դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղն օրինակ քննադատում է աջակողմյան Լիբերմանի կուսակցության ժխտողական կեցվածքը Հայկական հարցի նկատմամբ, չնայած, որ սրանք միշտ էլ վայելել են նախկին հայաստանցիների համակրանքը:

Իսրայելահայերի «Նաիրի» միությունը կոչ է անում

կատարել քաղաքացիական պարտքը

08.02.09 Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը

225821.jpg

225905.jpg

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից` Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով: Հանրապետության Նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներում եւ բնագավառներում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա խորացումը, ընդգծելով դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայությունը:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Իսրայելի դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն ու Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել մերձավորարեւելյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Դեսպան Շեմի Ցուրին ողջունել է հայ-թուրքական ընթացող երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման հույս հայտնել:

Անընդունելի համարելով հակամարտությունների ուժային լուծումները, զրուցակիցները ընդգծել են, որ առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի, իսկ խաղաղությունն ու կայունությունը այն արժեքներն են, որոնք կարող են բարիքներ պարգեւել բոլոր ժողովուրդներին:

www.president.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին

Izraeli%20despanin%5B2%5D.%20g..jpg

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով պարոն Ցուրին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնեց, որ նրա դիվանագիտական հարուստ փորձը լավ հիմք կհանդիսանա հայ-իսրայելական հարաբերությունները ակտիվացնելու ու զարգացնելու համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Նա շնորհավորեց դեսպանին փետրվարի 10-ին Իսրայելում տեղի ունեցած Կնեսետի ընտրությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ առաջիկայում կսերտանան միջխորհրդարանական հարաբերությունները` նշելով, որ Ազգային ժողովում գործում է Իսրայելի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որի ակտիվ աշխատանքը նույնպես կարող է նպաստել հարաբերությունների զարգացմանը: Պարոն Աբրահամյանի համոզմամբ խորհրդարանների միջեւ գործակցության ակտիվացումը, փոխայցերը եւ համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը երկու երկրների հարաբերություններին նոր որակ ու մակարդակ կհաղորդեն:

Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կգործադրի իսրայելահայկական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու համար` թե քաղաքական, թե տնտեսական, թե գիտամշակութային կապերի խորացման առումով: Նա իրազեկեց, որ փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո «Կադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունները հավաքել են առավելագույն ձայներ, իսկ ընդհանուր առմամբ Կնեսետում ներկայացված կլինեն տասը կուսակցություններ. առաջիկա շաբաթների ընթացքում կձեւավորվի նաեւ կառավարությունը: Պարոն Ցուրը եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով բոլոր մակարդակներով փոխայցերի կարեւորությունը եւ այս համատեքստում նշեց, որ Իսրայելի նոր խորհրդարանում նույնպես կստեղծվի իսրայելահայկական բարեկամության պատգամավորական խումբ:

Կարեւորվեց Երուսաղեմում դարեր շարունակ գործող Հայոց պատրիարքարանի ներկայությունը եւ հայ համայնքի գործունեությունը: Կողմերը անդրադարձան տարածարջանում տիրող իրավիճակին` շեշտելով խնդիրները խաղաղ ճամապարհով լուծելու կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

www.parliament.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայերը ավետած երկրում:

«Շանթ»-ի ֆիլմը՝ ոնց որ խոստացել էի:

http://vkontakte.ru/video-4643008_90685225

Фильм про армянскую общину Израиля и будни Армянской церкви на святой земле.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Փետրվարի 27 - ին Յաֆֆոյի Ս.Նիկողայոս վանքում տոնվելու է Բարեկենդանը

181236.jpg

Փետրվարի 27 - ին Յաֆֆոյի Ս.Նիկողայոս վանքում երեկոյան տոնվելու է Բարեկենդանը: Արդեն հունվար ամսից Յաֆֆոյի հայկական այս վանքը կրկին սկսել է վերադառնալ իր բնականոն գործունեությանը: Երկրի կենտրոնում և հյուսիսում շուրջ 4 տարի է ինչ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից հոգևոր հովիվ է նշանակված հայր Ավետիս աբեղա Իբրաջյան, որն էլ ձեռնամուխ եղավ 2 եկեղեցու՝ Յաֆֆոյի Ս.Նիկողայոսի և Ռամլեյի Ս. Գևորգի վերանորոգման աշխատանքներին: Այժմ մի փոքր տոնի մասին.......

Երուսաղեմի Հայ Առաքելական պատրիարքարանը նշում է Բարեկենդանի օրը հին տոմարով: Սովորաբար Բարեկենդան կոչվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Այդ օրը թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բացի այդ, այս համարվում է դրախտային կյանքի օրինակ, որտեղ մարդուն թույլտրված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Իսկ տոնից հետո, մարդիկ պատրաստվում են 40-օրյա Մեծ Պահքի շրջանին: Այս տարի այն Հայաստանի Հանրապետությունում սկսվել է փետրվարի 23-ին, ու տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

© Nairi

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սրտանց շնորհավորում եմ Պետրոսին և Սոնաին ու ցանկանում եմ երկար տարիների երջանիկ կյանք:

:sharik:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայաստանի Հանրապետությունում Տրնդեզը նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: Իր էությամբ այն հիշեցնում է Սբ. Վալենտինի օրը, քանի որ նրա գլխավոր գործող անձինք երիտասարդներն ու սիրահարվածներն են, և ռուսական Մասլեննիցային:

Տոնի հիմքում ընկած է հեթանոս-կրակապաշտների հնագույն ծիսակատա-րությունը: Սկզբնականում տոնը կոչվում էր Դերենդեզ` «Խոտի դեզ ձեր տան առաջ», այսինքն` հաջողության ցանկացում տանը, հողի բերրիություն: Քրիստոնեության ընդունումից հետո անունը վերափոխվեց Տրնդեզի` «տեր» բառից:

Տոնահանդիսությունների կարևորագույն խորհրդանիշը խարույկն է, որի վրայով թռչում են երիտասարդ զույգերը: Այդ ընթացքում կարև է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որպեսզի միությունը ամուր լինի: Մինչ պատանիներն ու աղջիկները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը բոլոր եկեղեցական տոներն նշում է հին տոմարով:

01.03.09 Իսրայելահայերի «Նաիրի» միություն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մեծ ուրախությամբ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցել մեր կազմակերպած Պուրիմի և Մարտի 8-ին նվիրված երեկոյին, որը տեղի կունենա 2009 թվականի մարտի 13 -ինՊետախ-Տիկվա քաղաքի «Արբատ» ռեստորանում: Ժամը՝ 20-ին Մուտքի արժեքը 160 շեկել:

Հասցեն՝Բառ-Կոխբա 67, Պետախ-Տիկվա

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Նաիրի» միության

ղեկավար կազմին E-mail: [email protected]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://www.youtube.com/watch?v=5XOwA5YNSQw

Աշխեն Աղասարյանն ու Երուսաղեմի՝ «Անդրանիկ» խումբը Յաֆֆոյում՝ Տրնդեզի քեֆի ժամանակ: :band:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://www.youtube.com/watch?v=5XOwA5YNSQw

Աշխեն Աղասարյանն ու Երուսաղեմի՝ «Անդրանիկ» խումբը Յաֆֆոյում՝ Տրնդեզի քեֆի ժամանակ: :band:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 392 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    391 гость
    luc Колючка Анчара vanski vardan hov Левон Казарян Сахар
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...