Перейти к публикации

Երբեք չմոռանալ, երբեք չներել


Gentle Giant

Рекомендованные сообщения

Երբեք չմոռանալ, երբեք չներել

Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ: Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց:

Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:

2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:

Հրանտ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 114
  • Создано
  • Последний ответ

Հրանտ ջան, երկիրը չի կործանվել։ Երկիրը շատ վատ վիճակում ա, շատ, բայց սենց չի էլի։ Ես հասկանում եմ – տաք ենք դեռ։ Բայց մին մեր պատմությանը նայի։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Սամ ջան, կարծում եմ էնքան էլ տաքի հարց չի: Իհարկե կա էդ պահը: Բայց ես հատուկ էսքան սպասեցի, որ միանգամից չգրեմ: Երկիրը իհարկե չի կործանվել, բայց պետությունը կարծում եմ վերջացել ա, մանավանդ ՍԴ-ից հետո: Իրոք, բացատրի ինձ` ինչ պետություն 21 դարում, ուր բացառվում է որուէ օրենք ու որեւէ առողջ բանականություն: Բայց դրա մասին ես առանձին ուզում եմ գրեմ արդեն ավելի պրոզայիկ ոճով: Լավ կաց: :) Մերսի զա արձագանք:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ամեն ինչ հասկանալի է։ բայց ես ձգտում եմ հիմա նաել՝ թե ինչ կարելի է անել։ 4 տարբերակ կա

գնալ այստեղից՝

պոֆիգիզմով տառապել

ապստամբել

մի բան մոգոնել ու աշխատել մի բան փոխել

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հրանտ, անհասկանալիա մնում ժողովրդի մի զանգվածի կարգավիճակ, որն ուղղակի տանել չի կարողանում Լեվոնի անձը: Եթե իրենց դավաճանի պիտակ ես կպցնում, ապա մեծ սխալ ես գործում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Да нуууууу - к чему этот пафос? Совершенно неуместный.

Но позиция характерная - Թուրքերի հետ հաշտվել, բայց մարտի 1 երբեք չմոռանալ, երբեք չ ներել

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ամեն ինչ հասկանալի է։ բայց ես ձգտում եմ հիմա նաել՝ թե ինչ կարելի է անել։ 4 տարբերակ կա

գնալ այստեղից՝

պոֆիգիզմով տառապել

ապստամբել

մի բան մոգոնել ու աշխատել մի բան փոխել

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հրանտ, անհասկանալիա մնում ժողովրդի մի զանգվածի կարգավիճակ, որն ուղղակի տանել չի կարողանում Լեվոնի անձը: Եթե իրենց դավաճանի պիտակ ես կպցնում, ապա մեծ սխալ ես գործում:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Да нуууууу - к чему этот пафос? Совершенно неуместный.

Но позиция характерная - Թուրքերի հետ հաշտվել, բայց մարտի 1 երբեք չմոռանալ, երբեք չ ներել

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ինչ կարող է պատահել մի երևույթի, որը մինչև այդ պահը գոյություն չի ունեցել? Ինչպես կարող է այդ երևույթը ձևափոխվել, վերչանալ, սպանվել, բաժանվել երկու մասի, ենթարկվել փոփոխությունների, եթե նա պարզապես բացակա է եղել կատարվող պրոցեսներից?

Մարտի մեիկին ինչ կարող էր պատահել դեմոկրատյաին, եթե փետրվարի 29 ին նա դեռ Հայաստանում գոյություն չի ունեցել և չունի մինչև այսօր??

Բավ է:

Ազնիվ, արդար, երկրում ապրելու համար մարդիկ չեն պայքարում ընդամենը մեկ օր հինգ երկար տարիներում, դա դեմոկրատիյի պայքար չէ, դա ավելի շուտ բազկաթոռների պայքար է հիշեցնում:

ՈՒր էին այդ ահավոր քանակությամբ մարդիկ, երբ ՌՔ -ն ամեն օր պարզապես վոտնատակ էր անում նրանց իրավունքները շատ-շատ երկար տարիների ընթացքում? Եվ այսօր, դուք ՄԵԿ(1) ծաղիկով ուզում էք գարուն բերել Հայաստան?

Ես իդեալիստ չեմ, շատ պարզ հասկանում եմ, որ մարդկանց բնության մեչ ընչաքաղցությունը հազվադեպ երևույթներից չէ.

Պարզ է, բոլորս էլ ուզում ենք լավ ապրել, մեզ շրջապատել գեղեցիկով, ունենալ թանկագին իրեր, քաղցր ուտել -խմել, հպարտանալ մեր ԱԶԱՏ երկրով և այլն, բայց ինչ ենք մենք ընդունակ զոհել այդպիսի երկրում ապրելու համար?

Մեր սեփականը թե մեր պետականը??

(հարցը բաց եմ թողնում, թող ամենքը պատասխանեն իրենց համար)

Համենայն դեպս, ինչ էր պոխելու ԼՏՊ-ն Հայաստանում, ինչ կարող էր նա անել հայ ժորովրդի համար որ միչև այդ չեր արել?

Ոչինչ: :/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հրանտ ջան, եթե Լեվոնի անունը հեչ լիներ, ապա զոհվածներին մատով կպնող չեր լինի:

Ողբերգությունը 1 պատճառ ունի, չարիքի անունը Լևոնա: Ուզես չուզես տենցա: Եսոր ցանկացած թփրտոցը իրա ջրաղացինա ջուր ածում: Անմեղ զոհերի անունը եսօր Լևոնի դրոշնա, մի մոռացի:

Ոնց ես ուզւմ նոռմալ մարդ էսօր իրան դրսևորի?

Ողորմի զոհերին:

ВЫРЕЗАНО Լևոնին:

Հայաստանի ապագան ել մեզ բոլորիս: Ով ել մեզ հետ չի իրական դավաճանն ինքնա:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 0 анонимных, 360 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    363 гостя
    mshput stephanie S Левон Казарян w i t o vardan hov Арарат Elchin_ tailor lord17
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...