Перейти к публикации

Некоторые аспекты восстания 449-451


Lion

Рекомендованные сообщения

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՐՈՇ ԴՐՎԱԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երևան - 2003

ՀՏԴ 941 (479.25)

ԳՄԴ 63.3 (2Հ)

Հ 177

Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն: Եր.: 2003, 28 էջ:

Հայ ժողովրդի մղած բազմադարյան և հերոսական էջերով հարուստ ազատագրական պայքարի պատմության ընթացքում Վարդանանց պատերազմը ունի առանձնահատուկ տեղ, քանի որ ոչ միայն նրա մասին շատ է խոսվել, այլև արտահայտվել են տրամագծորեն խիստ հակառակ կարծիքներ: Ընդ որում, բոլոր տեսակետներն էլ հիմնավորել են այնքան հեղինակավոր ուսումնասիրողներ, որ նոր բան ասելն ամենաքիչը անհամեստ կհնչի: Այնուհանդերձ, ուսումնասիրելով Եղիշեին և Փարպեցուն, դրանցում բերված փաստերի վերլուծության արդյունքում հանգեցինք եզրակացությունների, որոնք թույլ են տալիս վերանայել Վարդանանց պատերազմի որոշ դրվագներ և տեսակետներ:

Հ ԳՄԴ 63.3 (2Հ)

ISBN 99930-909-4-8

© 2003

Внимание

(Для тех, кому вдруг захочетса занятса плагиатом: Все уже опубликовано и известно широкомы круго специалистов)

ՎԱՐԴԱՆ ԵՎ ՎԱՍԱԿ

Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը սովորաբար առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանվել է եկեղեցու կողմից:

Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով նուրբ դիվանագետ և պարսկական արքունիքին մոտիկից ծանոթ մարդ, ավելի լավ էր հասկանում իրավիճակը, փորձում էր իրականացնել նուրբ դիվանագիտական քայլեր, որոնք սպարապետն ու ժողովուրդը չհասկացան: Ընդ որում, նույնիսկ փորձ է արվում նրա քայլերը որոշ չափով իդեալականացնել՝ որպես օրինակ ներկայիս: Այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ 5-19-րդ դարերի պատմաբանների և ուսումնասիրողների կարծիքներում գերիշխող են եղել կրոնական մոտեցումները, այսինքն Վասակը դավաճան էր, որովհետև դավաճանել էր իր կրոնին: Սակայն մենք վեր կկանգնենք այս մտայնությունից և հարցը կքննարկենք փաստերի անաչառ ու սառը վերլուծության և տրամաբանական մտահանգումների միջոցով:

Կուզենայի նաև նշել, որ ես կրոնի ջատագով չեմ, թեև գնահատում եմ այն մեծ դերը, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում:

Հարցի քննարկումը կսկսենք Անգղի դեպքերից: Անգղի ճակատամարտի ժամանակ Վասակը իր զորամասով օգնեց Անգղի մոտի ճամբարում պատսպարված պարսիկներին և հետագայում հազիվ փրկվեց, քանի որ նրա արարքը այս կամ այն պատճառով ներվեց: Սակայն Վարդանի Աղվանք արշավելուց հետո Վասակը սկսեց ավելի բացահայտ գործել ընդդեմ ապստամբների:

Աղվանք արշավելուց առաջ Վարդանը, որպես հայոց բանակի գլխավոր հրամանատար, բանակը բաժանեց երեք մասի. առաջինը ուղարկեց հարավային Հայաստան՝ պարսիկների հնարավոր նեխուժումը կանխելու նպատակով, երկրորդ՝ գերակշիռ մասը, վերցրեց իր հետ, իսկ երրորդ մասը թողեց երկրում Վասակի գլխավորությամբ՝ որպես ստրատեգիական ռեզերվ, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը: Այստեղ Վարդանին քննադատում են, որ նա, իմանալով Վասակին, նրան զորք տվեց: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վասակը երկրի, թեև պարսկասեր, սակայն ամենաազդեցիկ նախարարներից էր, դեռևս առերես ապստամբների հետ էր և նրան զորք չտալու դեպքում Վարդանին կմեղադրեին իշխանությունը ուզուրպացնելու մեջ: Այդ տարի պարսիկները պլանավորել էին Հայաստանին հիմնական հարված հասցնել Աղվանքից՝ ուր և մտավ պարսկական բանակը:

Այստեղ էլ հենց Վասակը կատարեց իր առաջին քայլը, որը այլ կերպ քան դավաճանություն չես անվանի: Նա նամակով պարսից զորահրամանատար Սեբուխտին տեղեկացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին : Արդյոք սա դավաճանություն չէ՞: Իհարկե կարելի է ասել, որ Վասակը, գուցե և Վարդանի հետ նախապես պայմանավորված, դիտավորյալ մոլորության մեջ է գցել պարսից զորահրամանատարին՝ նշելով, որ հայերը քիչ են: Սակայն, որ դա այդպես չէ, վկայում է երկու հանգամանք.

ա) հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ, տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին, անակնկալի եկավ: Սրանով խախտվեց նաև հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր (հայերը քանակապես թշնամուն զիջելու դեպքում միշտ ձգտում էին այդպես վարվել):

բ) զուտ ռազմական առումով Վասակը պետք է անմիջապես իր բանակը շարժեր Վարդանին օգնության, քանի որ արդեն պարզ էր, որ գլխավոր հարվածը գալիս է արևելքից, այլ ոչ թե հարավից: Դրանով նա ավելի կհեշտացներ և կամրապնդեր Վարդանի հաղթանակը:

Բայց նա այդպես չվարվեց: Ավելին. նա կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում : Բացի այդ նա ոչնչացրեց Այրարատ նահանգի պարենի պաշարները , որի հետևանքով Վարդանը ստիպված եղավ ձմռանը տեղաբաշխել հայոց բանակի մեծագույն մասը տարբեր գավառներում՝ պարենի անբավարարության պատճառով: Ընդ որում Վասակի կողմնակիցներից ոմանք լքեցին նրան (ըստ Եղիշեի □…նրանք, ովքեր նրա (Վասակի– Մ.Հ) հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը…□ ) և հետագայում միացան Վարդանին:

Պատերազմող բանակի թիկունքում այսպիսի քայլեր կատարելը այժմ կոչվում է դավաճանություն և դիվերսիա, որը խստորեն պատժվել է բոլոր ժամանակներում և իրավակարգերում: Ընդ որում նրա արարքները լիովին պատժելի են և քրեական և բարոյական առումով: Իմանալով այդ մասին՝ Վարդանը, ավերելով Ճորա Պահակը և դաշինք կնքելով հոների հետ, շտապ վերադարձավ Հայաստան: Իր վերոհիշյալ արարքներից հետո զորքի և ժողովրդի մեջ չունենալով բավականին հենարան, Վասակը հեռացավ Սյունիք: Վերադառնալով Աղվանքից՝ Վարդանը գրավեց □թագավորանիստ տեղերը□ և իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում:

Սրա ինչպես նաև նրա հիման վրա, որ դրանից հետո, ըստ Եղիշեի, Վարդանը □գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց աշխարհ□ և նեղում Վասակին, որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում այն տեսակետը, որ Վարդանը Վասակի հետ պատերազմում էր թագավոր դառնալու համար: Թեև այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, այնուհանդերձ նշենք, որ □թագավորանիստ տեղերը□ ոչ այնքան բուն թագավորի նստելու տեղերն էին, որքան, ժամանակակից լեզվով ասած, դրանք ստրատեգիական նշանակություն ունեցող բերդերն ու ամրոցներն էին (օր.՝ Արտաշատը, Գառնո ամրոցրը, Արտագերս բերդը և այլն), իսկ Սյունիքի վրա հարձակվելը և Վասակին նեղելը բացատրվում է հետևյալով. Վարդանը, լինելով իր ժամանակի մեծագույն զորավարներից մեկը, լավ էր հասկանում պատերազմի ստրատեգիան: Պետք է չեզոքացվեր Սյունիքից սպասվող հարվածը` Ավարայրի ճակատամարտի ժամանակ թիկունքը ապահովելու համար, որն էլ իրականացվեց Սյունիքի վրա հարձակվելով: Վարդանը, գրավելով Սյունիքի կարևոր բերդերն ու ամրոցները (օր.՝ Վասակաբերդը, Որոտբերդը և այլն)` չեզոքացրեց Վասակին և Սյունիքից սպասվող հարվածը, ինչպես նաև ապահովեց Սյունյաց հայրենասերների աջակցությունը, որոնք դժգոհ էին Վասակի հարկային և կրոնական քաղաքականությունից:

Սրանք Վասակի բացահայտ քայլերն էին, բայց նա կատարեց նաև մի շարք գաղտնի քայլեր, որոնց մասին թեև քչերն իմացան, բայց որոնք իրենց հետևանքներով գուցե և ավելի ծանր էին: Վասակը՝

ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին):

բ) նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև ՈՒտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին:

գ) Սյունյաց գնդով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում :

դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին :

ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար :

զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11 ) , որոնք հետագայում հանդես եկան հայեր դեմ:

է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը :

Այս արարքները ևս այլ կերպ, քան հայրենիքի դավաճանությունն չես անվանի` և քրեաիրավական և բարոյական տեսանկյունից: Եթե նա համաձայն չէր ապստամբության հետ, կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին (այդպես, ի դեպ, որոշ չափով վարվեցին Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն համարյա չի դրսևսորում): Մեր կարծիքով այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 105
  • Создано
  • Последний ответ

Վարդանանց պատերազմի հետ կապված պետք է քննարկել նաև մի այլ հարց, որը խիստ թյուրիմացությունների տեղիք է տվել գրականության մեջ: Հարցը կայանում է նրանում, թե Հայաստանի որ մասն էր գտնվում Վարդանի, որ մասը Վասակի հետ: Ընդ որում սկսվել են արդեն արտահայտվել կարծիքներ, որ Վասակյանք համարյա հավասար են եղել Վարդանանց և նույնիսկ գերակշռել են: Սակայն ըստ իմ ուսումնասիրությունների դա արմատապես սխալ է:

Վարդանի և Վասակի կողմնակիցների մասին հիմնական տեղեկությունները հայտնում է Եղիշեն, որոշ չափով էլ Փարպեցին և Ստեփանոս Օրբելյանը: Նախարարների ուժը և ազդեցությունը պարզելու համար կառաջնորդվենք Զորանամակով՝ ձեռքի տակ ունենալով նաև Անանիա Շիրակացու □Աշխարհացույցը□: Ճիշտ է, Զորանամակը վերաբերվում է Արշակունյաց՝ այսինքն ավելի վաղ, ժամանակաշրջանի, սակայն, նախ ձեռքի տակ այլ հավաստի աղբյուր չունենք, և երկրորդ, դժվար թե մոտ կես դարում դրանում էական փոփոխություններ եղած լինեն:

Այսպիսով ըստ Եղիշեի, Փարպեցու և Օրբելյանի

Վարդանանք՝

1. Մամիկոնյաք՝ 3.000 հեծյալ

2. Գուգարքցիք` 3.000

3. Առանշահիկներ 1.000

4. Ուտեցիք՝ 1.000 Առանշահիկներին ենթ նախ

5. Գարդմանցիք` 1.000 Առանշահիկներին ենթ նախ

6. Ամատունիք՝ 1.000

7. Արծրունիք` 1.000

8. Մոկացիք` 1.000

9. Վանանդցիք՝ 1.000

10. Սյունյաց զորք՝ մի մաս՝ մոտ 1.000

11. Խոռխոռունիք՝ մի մաս՝ մոտ 700

12. Վահևունիք՝ մի մաս՝ մոտ 700

13. Ռշտունիք՝ մի մաս՝ մոտ 700

14. Կամսարականք՝ 600

15. Տայեցիք՝ 600 Մամիկոնյաններին ենթ նախ

16. Բասենցիք՝ 600 Կամսարականներին ենթ նախ

17. Գնունիք՝ 500

18. Մազազացիք՝ 500 որպ. արքունի գործակալ

19. Անձևացիք՝ 500

20. Առավեղյանք՝ 500

21. Աշոցեանք՝ 500

22. Ընծայեցիք մոտ 500

23. Վարաժնունիք՝ 300 որպ. արքունի գործակալ

24. Հավնունիք՝ 300 որպ. արքունի գործակալ

25. Սպանդունիք՝ 300 որպ. արքունի գործակալ

26. Զարեհավանք՝ 300 Ամատունիների ենթ կրտ նախ.

27. Տրունիք՝ 300 Արծրունիներին ենթ. կրտ. նախ

28. Երվանդունիք՝ 300 Արծրունիներին ենթ. կրտ. նախ

29. Բոխայեցիք՝ 300

30. Գնթունիք՝ 300

31. Սահառնունիք՝ 300

32. Դիմաքսյանք՝ 300

33. Մանդակունիք՝ 300

34. Սլկունիք՝ 300

35. Ձյունականք՝ 300

37. Վարձառունիք՝ 200 Արծրունիներին ենթ կրտ նախ

36. Ակեացիք՝ մի մաս՝ մոտ 200

38. Աբեղյանք՝ մի մաս՝ մոտ 200

39. Գաբեղյանք՝ մի մաս՝ մոտ 200

40. Պալունիք՝ մի մաս՝ մոտ 200

41. Քաջբերունիք՝ 100

42. Տրպատունիք՝ 100

43. Ռափսոնյաք՝ 100

44. Սրվանձյաք՝ մոտ 50

45. Քողյանք՝ մոտ 50

46. Ռմբոսյաք՝ մոտ 50

47. Տաշիրցիք՝ մոտ 50

48. Որսապետք՝ մոտ 50

_______

26.350

Բացի սրանցից Եղիշեն և Փարպեցին չեն նշում, հետևաբար չի կարելի դավաճան համարել Զորանամակով սեփական զորք ունեցող առնվազն հետևյալ նախարարներին, քանի որ եթե դավաճան լինեին, ինչքան էլ մանր, Եղիշեն անպայման կնշեր, որպեսզի արժանացներ սերունդների հավերժ անեծքին, ինչպես օրինակ ՈՒրծի իշխանին: Այսպիսով.

1. Գողթնցիք՝ 500

2. Մուրացյանք՝ 300

3. Արտաշեսյանք՝ 300

4. Առվենյան` 300

5. Ամասկունիք՝ 200

6. Բոժունիք 100

7. Ցողկեպանք՝ 100

9. Վարազարտիկյանք՝ 100

10.Վարուժեանք՝ 100

11. Այծենականք՝ 100

12. Բոգունիք՝ 100

13. Աբրահամեաք՝ 100

14. Սագրատունիք՝ 100

15. Համատունեաք՝ 100

16. Մեհնունիք՝ 100

17. Հաբուժեանք՝ 100

18. Տամբերացիք՝ 100

19. Տագրևանք՝ 100

20. Կինանք՝ 50

21. Ասճանք՝ 50

22. Աքածիք՝ 50

23. Սոդքցիք՝ 50

24. Զանդարակապետք՝ 50

25. Վիժնունիք՝ 50

26. Պարսպատունիք՝ 50

27. Գուկանք՝ 50

28. Կճրունիք՝ 50

29. Բաքանք՝ 50

30. Վառնունիք՝ 50

31. Գզրճունիք՝ 50

32. Գազրիկյան` 50

_____

3.650

______

30.000

Վասակյանք՝

1. Սյունիք՝ մի մաս մոտ 3.000

2. Բագրատունիք՝ 1.500

3. Ապահունիք՝ 1.000

4. Ռշտունիք՝ մի մաս մոտ 300

5. Վահևունիք` մի մաս մոտ 300

6. Խորխոռունիք՝ մի մաս մոտ 300

7. Պալունիք՝ մի մաս մոտ 100

8. Ակեացիք՝ մի մաս մոտ 100

9. Աբեղյանք՝ մի մաս մոտ 100

10. Գաբեղյանք՝ մի մաս մոտ 100

11. ՈՒրծեցիք՝ մոտ 50

_____

6.850

Ինչպես գիտենք ֆեոդալի հզորության և հողերի ընդարձակության մասին կարելի է կարծիք կազմել նրա հեծելազորի թվով: Ըստ վերոհիշյալ տվյալների Վարդանի կողմնակից նախարարների հեծելազորի թիվը մոտ 26.350 է, դրան գումարած այն նախարարների մոտ 3.650 հեծելազորը, որոնց մասին թեև այս կամ այն պատճառով հատուկ չի նշվում, սակայն որոնք, խիստ հավանական է, որ եղել են Վարդանի հետ: Ընդհանուր թվով մոտ 30.000, (մի թիվ, որն, ի դեպ, զարմանալիորեն համընկնում է 481-484 թթ. Վահանանց ապստամբության ժամանակ Սեբեոսի հիշատակած` հայ հեծելազորի թվին` 30.000) չհաշված այն մանր նախարարներին, որոնք Զորանամակում հատուկ նշված չեն: Այսինքն՝ առնվազն 80 նախարար մոտ 30.000 հեծյալով, չհաշված հետևակը և ժողովրդական աշխարհազորը, (նախարարների հետևակի թիվը վաղ ֆեոդալիզմի շրջանի Հայաստանում հեծելազորի հետ համեմատած կարելի է մոտավորապես տալ 1 հետևակին 3 հեծյալ հարաբերակցությամբ: Այսինքն Վարդանանց նախարարական մշտական հետևակի թիվը մոտ 10.000 էր: Սակայն այդ թվին պետք է ավելացնել այն ռամիկ զինվորներին, որոնք չէին կատարում մշտական զինվորական ծառայություն, բայց պատերազմի ժամանակ պետք է միանային իրենց նախարարին՝ մոտ 26.000), ընդեմ 11 նախարարի և նրանց մոտ 6.850 հեծյալի: Ընդ որում վերջիններիս գնդերից զինվորները մասսայաբար դասալքել են և իրենց տոհմի այլ նախարարի (օր.`Խոռխոռունիները` Խորենի և այլն) գլխավորությամբ միացել են Վարդանանց, քանի որ հայ զինվորի արժեքային համակարգում իր նախարարի արարքը դավաճանություն էր: Այլ անուղղակի ապացույցներից բացի Եղիշեն հենց ինքն է նշում, որ. □Այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, (Վարդանը -- Մ.Հ.) կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր□ : Նույնիսկ Սյունյաց գունդը ամբողջությամբ հանդես չէր գալիս, քանի որ Ավարայրի ճակատամարտից հետո, ըստ Փարպեցու. □Հմայակը (Վարդանի կրտսեր եղբայրը -- Մ.Հ.) Տայոց ամրոցներում հավաքվածների վրա գումարեց… Սյունիքից բերած ընտիր տղամարդկանց□ , էլ ուր մնաց՝ մյուսները: Իմ կարծիքով որոշ □Վասակյան□ նախարարներ էլ նույնիսկ ոչ պաշտոնապես օգնել են Վարդանին: Իսկ Վասակյան նախարարների գավառների հասարակ ժողովուրդը համարյա ամբողջությամբ Վարդանի հետ էր: Ըստ □Աշխարհացույց□-ի էլ Մարզպանական Հայաստանի տարածքի մոտ 90%-ը Վարդանի հետ էր: Սա նաև համապատասխանում է Եղիշեին, ըստ որի նա խոսելու է. □…Հայոց պատերազմի մասին… որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին□ (մոտ 91 նախարարներից 80-ը): Որ Վասակյանք քիչ են եղել, անուղղակիորեն վկայում է նաև այն հանգամանքը, որ Վարդանի վերադառնալուց հետ Վասակը որևէ լուրջ քայլ չկարողացավ ձեռնարկել և խուճապահար հեռացավ Սյունիք:

Այսպիսով Վարդանի և Վասակի կողմնակիցների հավասարության կամ վերջիններիս գերազանցության մասին խոսելը միանշանակ չի համապատասխանում ճշմարտությանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Հաջորդ հարցերը, որ կցանկանայի քննարկել վերաբերվում են.

ա) Ավարայրի ճակատամարտում պարսիկների և հայերի թվաքանակին,

բ) պարսիկներ կողմից հայերի մասնակցությանն ու կողմերի կորուստներին:

գ) Ավարայրի ճակատամարտի արդյունքին:

ա) Այս հարցի վերաբերյալ հիմնական տեղեկությունը հետևյալն է՝ պարսիկները հայերին գերազանցում էին երեք անգամ: Իսկ հայկական նախարարական զորքի թիվը, ըստ Եղիշեի, 66.000 էր (□ԵՎ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000□), այսինքն պարսիկները եղել են մոտ 200.000: Մեր որոշ ուսումնասիրողներ պարսիկների թիվը իջեցնում են մինչև 90.000 և նույնիսկ 80.000, ելնելով այն հանգամանքից, որ իբր Եղիշեն, հետևելով հունա-հռոմեական պատմագիտության ավանդույթներին, չափազանցեցրել է պարսիկների թիվը, հայերի քաջությունը և հերոսությունը ընդգծելու համար: Սակայն իմ կարծիքով, ընդհակառակը, պարսիկները նույնիսկ ավելի շատ են եղել, քան նշում է Եղիշեն. ահա թե ինչու.

1. եթե ընդունենք, որ պարսիկները 90.000 կամ 80.000 են եղել, ապա դա ամենևին էլ այն գերակշիռ առավելությունը չէ, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն հայոց բանակի համար այն երբեք ճգնաժամ չի եղել: ԵՎ հինգերորդ դարում, և դրանից առաջ ու հետո հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանապես գերակշռող թշնամուն (օր.՝ 378 – Ճ-մ-ում 20.000-48.000 հարաբերակցությամբ հայերը հաղթեցին Գումանդ Շապուհի բանակին, իսկ հետագայում` 481 – Ակոռիի ճ-մ-ում 400-7.000 հարաբերակցությամբ լիովին անհավատալի հաղթանակ տարան),

2. պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսկաստանում առաջնային տեղ, իսկ հայոց այրուձին՝ մեծ հեղինակություն ունեին, և հաղթելու համար պարսիկները պետք է ուղարկեին ոչ միայն լավագույն (Մատյան գունդ, մարտական փղեր, լավագույն հեծելազոր, ծանրազեն հետևակ), այլև գերակշիռ ուժեր,

3. պետք է հաշվի առնել, որ Հազկերտը Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել Քուշանաց սահմանում, կայունացրել էր երկրի վիճակը և դրանով իսկ ի վիճակի էր պարսկական բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ:

4. Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է. □գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…□ (Եղիշե, մաս 5): Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ, այլ միայն նրա պահեստազորին։ Պարսիկները Ավարայրում ունեցել են առնվազն 15 մարտական փիղ: Այսպիսով պարսից աջ թևի և կենտրոնի հետևում գտնվող պահեստազորը կազմում էր 55.000 զինվոր (փղերի հետ՝ 3.000 X 15 = 45.000 + 10.000-անոց Մատյան գունդը): Իսկ 90.000, և առավել ևս 80.000-անոց զորաբանակը 55.000-անոց պահեստազոր չեր պահի:

5. ամենայն հավանականությամբ պարսկական բանակի կազմում չեն նշվում 11 վայրենի ցեղերի ռազմիկները, որոնք հանդես էին գալիս ոչ պարսկական բանակի □հաստիքային□ կազմում և որոնց ընդհանուր թիվը կարելի է տալ մոտ 20.000-ի շրջանակում:

Այսպիսով այս ամենը մեզ հիմք է տալիս ասելու, որ Եղիշեի բերած տվյալները ճիշտ են (այդ ժամանակ Սասանյան Պարսկաստանի բանակի ընդհանուր թիվը ավելի քան 350.000 էր) և հիմնավոր է 220.000 թիվը, որի ստեղծած ուժերի հարաբերակցությունն արդեն իրոք շատ լուրջ թիվ է և կարող էր ճգնաժամի հանգեցնել:

Հետաքրքիր է նաև հայերի թվաքանակի հարցը: Ըստ Եղիշեի □ԵՎ նրանք (նախարարները -- Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000□ : Հետագա ուսումնասիրողներն էլ առանց խորանալու հարցի մեջ առաջնորդվել են այս թվով: Սակայն հեշտ է նկատել, որ Եղիշեն խոսում է նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ հայոց զորաբանակի մասին: Եղիշեի այն տվյալը, թե պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական զորքին: ԵՎ իրոք Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի թիվը, իսկ քաղաքների, ավանների, (Դվին, Արտաշատ, Զարեհավան, Վաղարշապատ և այլն) և եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ կամ առանձին գնդերով, Եղիշեն չի նշել և չէր էլ կարող ճշտորեն իմանալ: Իսկ նրանք կային և բավականին ծանրակշիռ էին: Նրանց թիվը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում (այն ժամանակ ապստամբության մեջ ընդգրկված 3.000.000 բնակչության մոտ 10%-ը): Այսինքն հայկական զորաբանակի թիվը մոտավորապես 100.000 էր: Ընդ որում այս հարաբերակցությունն էլ բավականին լուրջ է, քանի որ նախ պարսիկները ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էին հայերին, որը այդպիսի մեծ թվերի դեպքում կարող է որոշիչ լինել, և հետո, թեև հայկական բանակը մոտ 100.000 էր, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ մոտ 40.000 էր: Մնացածը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն այս տեսանկյունից պարսիկները հայերին գերազանցում էին ավելի քան 5,5 անգամ:

բ) այն, որ պարսից բանակում եղել են հայկական (հիմնականում Սյունյաց) ուժեր վկայում է Եղիշեն նախ ուղղակիորեն խոսելով Վասակի մասին և երկրորդ նրա` զոհերի մասին բերած այն տվյալը, որ □ուրացողների (իմա. պարսիկների կողմում կռվող հայերի) կողմից այն օրն ընկան 3.544□ , իսկ □քաջ նահատակների□ կողմից՝ 1.036 մարդ: □ՈՒրացող□ բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն պարսիկների կողմում կռվող հայերին, իմ կարծիքով սա հստակ է: Ավարայրին նվիրված գրականության մեջ միշտ նշվում է, որ պարսիկներից սպանվեց 3.544, իսկ հայերից 1.036 մարդ: Իմ կարծիքով այստեղ տեղի է ունեցել թյուրիմացություն, որն այդպես էլ չի ուղղվել: Եղիշեն նշում է. □իսկ ուրացողների կողմից…□: Սա փաստորեն ուրացողների, այլ ոչ թե պարսիկների կորուստն է: Ըստ իս այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բացի այդ չմոռանանք, որ Եղիշեն կրոնական պատմիչ էր և առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ հակադրելով իրար:

Ասվածը կարող ենք հիմնավորել նաև այլ ապացույցներով, թեև վերևում բերվածը մեր կարծիքով լիովին բավական է: Նախ 226.850 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով, այն էլ այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ: Ընդհակառակը. հենց նույն 451 թ-ին տեղի ունեցավ ճակատամարտ Կատալաունյան դաշտում Աթիլլայի հոների 500.000-անոց և Արևմտահռոմեական կայսրության համարյա նույնաթիվ բանակների միջև: Մոտ 12 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում հոները կորցրին մոտ 200.000, հակառակորդը մոտ 180.000 զինվոր: Կարելի է բերել նաև այլ օրինակներ:

Այնպես որ Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստները պետք է անհամեմատ ավելի շատ լինեին: Ինքը` Եղիշեն, Ավարայրի ճակատամարտի նկարագրման վերջում նշում է նախարարական տոհմերը և տալիս նրանց, ոչ թե հայոց ողջ զորաբանակի, տված զոհերի թվերը (օր.` Մամիկոնյան ցեղից` 133 ): Եղիշեն փաստորեն խոսում է միայն նախարարական տոհմերի տված զոհերի մասին: Իսկ հասարակ ռազմիկների և աշխարհազորի տված կորուստները նա չի նշել, քանի որ չէր էլ կարող իմանալ նրանց նույնիսկ մոտավոր թիվը: Իրոք. եթե նախարարական տոհմերի կորուստները պարզելը հեշտ էր, քանի որ զոհվածները հայտնի անձիք էին հայտնի տոհմերից, ապա նույն ձևով համարյա անհնար էր պարզել հասարակ ռազմիկների և աշխարհազորի կորուստները: Նա հո չէր քայլի ճակատամարտի գիշերը և հաջորդ օրը մարտի դաշտում և հատ-հատ հաշվի սպանվածներին: Իր հերթին բացառված էլ է, որ պարսիկների կորուստը կճշտեր Նիսալվուրտից: Բացի այդ այդպիսի խնդիր նա չի էլ դրել` լուսաբանել ռազմական մանրամասները:

Այսպիսով Եղիշեն չի խոսում պարսիկների և հայ հասարակ ռազմիկների կորստի մասին, որն, ինչպես նշվեց, օբյեկտիվ պատճառներով անհնար էր:

Իսկ կողմերի կորուստները բավականին մեծ էին: Մուշկան Նիսալվուրտը, ըստ Եղիշեի, □ստացել էր սաստիկ հարվածներ□ և □նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում□ : Բացի այդ. նաև □նրա (Հազկերտի -- Մ.Հ.) ուժն ու զորությունը շատ կոտրվեց□ : 3544, այն էլ օտարազգի, զոհը 226.850-անոց զորքով զորավարի և առավել ևս ավելի քան 350.000-անոց զորքով արքայի համար ոչ ծանր, ոչ էլ սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված է: Դա մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է: Դրա կեսի չափ կորուստ (2000) պարսիկները կրեցին միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ, երբ Առանձարի ջոկատը դարանեց և ոչնչացրեց պարսից հիմնական բանակի ասպատակող առաջապահը և դա ոչ մի կերպ չազեց Նիսալվուրտի կամ նրա արքայի հոգեբանության վրա: Կողմերի իրական կորուստները կարող ենք պարզել հետևյալ կերպ. □ուրացողները□ տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան □նահատակները□: Իր հերթին հասարակ ռազմիկները և աշխարհազորայինները նախարարական տոհմերի (ոչ թե ողջ այրուձիու) հետ համեմատած կարող էին տալ մոտ 20 անգամ ավել զոհ:

Այսպիսով, ընդհանրացնելով վերը շարադրվածը և Կատալաունյա&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այսպիսով, ընդհանրացնելով վերը շարադրվածը և Կատալաունյան ճակատամարտի □փորձը□, կարող ենք ասել, որ հայերը տվեցին մոտ 28.000 սպանված (վերջինիս թվում 1.036 նախարարական տոհմերից) և վիրավոր, իսկ պարսիկները՝ մոտ 3.4 անգամ շատ` մոտ 84.000 սպանված (վերջինիս թվում 3.544 դավաճան նախարարներից և նրանց կողմնակիցներից) և վիրավոր: Սա արդեն սաստիկ հարված էր (ամենամոտավոր հաշվարկներով շարքից դուրս էր եկել բանակի մոտ 47%) պարսից զորավարի և արքայի համար, որը նրանց կբերեր այդպիսի հոգեվիճակի: Ավելին՝ պարսիկիները լավ արյունաքամ էին եղել և հատկապես մեծ կորուստներ էին կրել □անմահները□ մատյան գնդից: Սրա հետևանքը եղավ այն, որ նրանք չկարողացան շարունակել ակտիվ ռազմական գործողությունները և նույն տարում դադարեցրին դրանք:

գ) պետք է անդրադառնալ նաև Ավարայրի ճակամարտի արդյունքին՝ այն հաղթանակ էր, թե պարտություն: Ըստ Եղիշեի. □Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց□ : Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը: Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքը ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության, մի ոգու հիմք, որը պահեց և պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է: Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր: Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ: Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե ըստ ռազմական պատմաբանների հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն թշնամին խիստ արյունաքամ էր եղել:

Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամրտը հաջորդ օր, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկներ չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակին: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը: Իրոք. սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ստրատեգիական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:

Այսպիսով կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն տակտիկական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավել կորուստ տվեցին), իսկ ստրատեգիական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի: Ի դեպ զուտ ռազմա-ստրատեգիական առումով մեծ է Վարդանանց պատերազմի նմանությունը Չեչենական առաջին պատերազմի հետ: Ոչ ոք այժմ չի կարող ասել, որ ռուսները հաղթեցին այդ պատերազմում: Սակայն կրկին եմ ցանկանում ընդգծել, որ նմանությունը վերջանում է սրանով: Իրոք. եթե հայերը պայքարում էին ազգի գոյության, ասիմիլյացիային դիմադրելու և ինքնապահպանման համար, ապա չեչենները զոհ գնացին միջազգային ինտրիգներին և ազգային սնափառությանը՝ դուրս գալով հզոր պետության դեմ: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: ԵՎ եթե այդ դեպքում ազգը անպայման կհաղթի, ապա այլ պարագայում ջախջախումն անխուսափելի է:

ՎԱՍԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Մյուս հարցը, որ առաջ է քաշվում, վերաբերվում է նրան, թե Վասակի դիրքորոշումը թեև պակաս վեհ, սակայն ազգի համար ավելի կենսունակ էր: Սակայն դա ճիշտ չէ: 301 թ-ին հայերն ընդունելով քրիստոնեությունը՝ ընդգծեցին իրենց տարբերությունը պարսիկներից, իսկ 451թ-ին Քաղկեդոնի ժողովի որոշմանը բացասական վերաբերմունք դրսևորելով, ընդգծեցին իրենց տարբերությունը բյուզանդացիներից: Իսկ այս երկու պետությունների քաղաքականությունը միշտ էլ ուղղված է եղել էթնիկ միատարր պետություն ստեղծելուն: Հայերը, ընդունելով զրահադաշտականությունը և հետևելով Վասակին, կամ ուղղակի դարերի ընթացքում կկորեին, ինչպես կորան օր.՝ մարերը, պարթևները, ասորիները և այլն, կամ էլ ներկայումս Հայկական լեռնաշխարհում կապրեր մի էթնոս, որը ոչ մի ընդհանուր բան չէր ուենա հայերի հետ` հանդիսանալով տարբեր ժամանակաշրջաններում մեր հայրենիքը ողողած էթնիկ խմբերի անդեմ մի խառնուրդ (ինչպես օրինակ պատմական Աղվանքը և աղվանցիներն ու ներկայիս Ադերբեջանը ու ադերբեջանցիները): Պատահական չէ, որ և Բյուզանդիայի, Պարսկաստանի ու Խալիֆաթի, և սելջուկների, մոնղոլների, թաթարների, նորից պարսիկների ու թուրքերի դեմ անհավասար և հիրավի հերոսական պայքարում, ինչպես նաև նրանց դժնդակ տիրապետության տարիներին, մինչև 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, հայը մնաց իշխող էթնիկ տարր ողջ Հայկական լեռնաշխարհում և չձուլվեց ինչպես այլ ազգեր: Փաստորեն Վարդանի քաղաքական գիծը անցավ դարերի փորձություն և լիովին արդարացրեց իրեն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՆԿԱԽ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒ՞Ն

Կուզենայի նաև անդրադառնալ մի հարցի , որի մասին մի թեթև ակնարկ եղավ վերևում: Երբեմն հարցը ներկայացվում է այսպես. երկու ֆեոդալական խմբեր, մեկը Վարդանի, մյուսը Վասակի գլխավորությամբ, պայքարում էին երկրում իրենց առաջնորդներին թագավոր դարձնելու համար: Միանգամից նշենք, որ սա այն պայմաններում դատապարտելի չէր, քանի որ թագավորը խոսում է պետականության առկայության մասին, որն էլ ապագա անկախության հիմքը կլիներ: Սակայն հարցը երբեմն այնպես է ներկայացվում, որ կարծես պարսիկները մնում են հեռու, ինչ որ տեղ դրսում, իսկ երկրում ուղղակի գնում էր միջֆեոդալական գզվռտոց: Հարցին պետք է լայն նայել: Վարդանը հաստատ, իսկ Վասակը միգուցե (քանի որ պետք չէ մոռանալ, որ Վասակի երեխաները գտնվում էին Տիզբոնում և ինչ-որ խորը պատճառ փնտրելու փոխարեն նրա մոտ կարող էին պարզապես գերակշռել հայրական զգացմունքերը. ի դեպ Փարպեցին հաճախ է մատնանշում այս հանգամանքը), պայքարում էին երկրի անկախության համար: Այստեղ Վասակի նպատակը գովելի է: Իսկ անկախ երկիրը կարող էր լինել միայն թագավորության տեսքով, այլ կառավարման ձև այն ժամանակ հնարավոր չէր: Այստեղ է, որ ծագում է թագավորի հարցը: Սակայն միանշանակ սխալ կլիներ ասել, որ Վարդանը պայքար էր սկսել իրեն թագավոր դարձնելու համար: Իհարկե, հաջողության դեպքում նա չէր հրաժարվի դրանից: Բայց նրա նպատակները ավելի լայն էին և նա, ի տարբերություն Վասակի, ամեն միջոցով չէր դիմում այդ վերջին հաշվով գովելի նպատակին: Եթե Վասակը հասներ հաջողության (որը խիստ կասկածելի է, քանի որ պարսիկները թույլ չէին տա: Նրանք կօգտագործեին Վասակին և հետո հրաժեշտ կտային, ինչպես էլ ի վերջո եղավ: Սա պարզորեն բխում է նաև Հազկերտի այն արտահայտությունից, թե. □Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը□ ) և հավատափոխության ճանապարհով ստեղծեր թեկուզև կախյալ թագավորություն, հայերը կձուլվեին և կկորչեին, որի մասին մանրամասն խոսվեց վերևում: Ահա թե որն է Վասակ և Վարդան թագավորների տարբերությունը: Վարդանը հասկանում էր, որ ինքնությունը կորցնելու ճանապարհով թագավորություն ձեռք բերելը ի վերջո կկործանի և ազգը և թագավորությունը: Բացի այդ, եթե Վարդանը ձգտեր ամեն գնով դառնալ թագավոր, ապա Ավարայրում կամավոր մահվան չէր գնա, քանի որ հույս կունենար հաղթանակի դեպքում դառնալ թագավոր:

Իսկ Վասակը, ընդհակառակը, եթե չպառակատեր հայոց միաբանությունը, չդավաճաներ պայքարող մարտիկներին, չխոչնդոտեր բյուզանդական, վրացական և աղվանական օգնությանը, ապա, հաշվի առնելով Պարսկաստանի այն ժամանակվա խառը և անկայուն վիճակը, լիովին հնարավոր էր հասնել վերջնական հաղթանակի, թոթափել պարսկական լուծը և վերականգնել հայոց թագավորությունը` գուցե և հենց իր` Վասակի, գլխավորությամբ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԵՂԻՇԵ

ՈՒսումնասիրողները Եղիշեին համարում են Մամիկոնյան տան պատմիչ և հարց են առաջ քաշում, թե ինչպիսին կլիներ մեր տեսակետը ապստամբության վերաբերյալ, եթե տվյալ իրադարձությունների մասին տեղեկություններ հայտներ Վասակը՝ իր պատմիչի միջոցով: Կարելի է համարյա վստահությամբ ասել, որ վերաբերմունքը գրեթե նույնը կլիներ: Իսկ ինչպիսին է մեր վերաբերմունքը հետագա 924 տարում տեղի ունեցած բոլոր ապստամբությունների և Հայոց երկու պետությունների մղած զինված պայքարի, ինչպես նաև վերջին 628 տարվա գոյամարտերի և հենց Արցախյան ազատագրական պայքարի վերաբերյալ, որոնք հիմնականում չեն ունեցել Եղիշեի պես կրակոտ պատմիչներ, այլ պատմիչներ, որոնք ավելի սառնասիրտ մոտեցում են ցուցաբերել: Այստեղ կա ևս մի կարևոր հանգամանք. եթե մենք ժխտում ենք Վարդանանց ապստամբության անհրաժեշտությունը, որը կատարվում էր ազգի ինքնության պահապանման և ասիմիլյացիային դիմադրելու համար, ապա ինչպես պետք է վերաբերվել հետագա 30-ից ավելի ապստամբություններին ինչպես նաև բազում գոյամարտերին, սկզբում ընդդեմ Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական Խալիֆաթի, հետո էլ սելջուկների, մոնղոլների ու թաթարների, նորից պարսիկների ու թուրքերի, որոնք հիմանականում կատարվում էին տնտեսական կեղեքումներին և ազգային հալածանքներին դիմադրելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել Հայաստանի պետականությունը, որն ի վերջո պսակվեց հաղթանակով:

ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Կուզենայի նաև անդրադառնալ մի քանի հարցերի, որոնցով հաճախ մեղադրում են Վարդանին և Վարդանանց.

ա) Վարդանին մեղադրում են նրանում, որ նա իր տոհմը վերցրած ապստամբության սկզբում պատրաստվում էր հեռանալ Բյուզանդիա: Սակայն իմ կարծիքով ամենայն հավանականությամբ դա չի համապատասխանում ճշմարտությանը և Փարպեցին այդ դրվագը ավելացրել է Վարդանի կրոնական ջերմեռանդությունը ընդգծելու համար: Իրոք. դա չի համապատասխանում ոչ Մամիկոնյան տան, ոչ էլ հենց իր՝ Վարդանի, ապրած կյանքին, ստացած դաստիրակությանը և դավանած սկզբունքներին (կռվել և մեռնել հայրենիքի համար), որոնք ձևավորվում են տոհմական դաստիրակության ողջ ընթացքում և առավել կատարելության են հասնում սպարապետի պաշտոնը ստանձնելիս և վարելիս: Իրոք. երկրի սպարապետը, (առավել ևս Մամիկոնյան տոհմից, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց քաջությամբ և հայրենասիրությամբ) չէր կարող լքել իր հայրենակիցներին այդպիսի օրհասական պահի և հեռանալ Բյուզանդիա, այն էլ աղոթքներով զբաղվելու: Իսկ Վարդանին վախկոտության և փոքրհոգության մեջ մեղադրելը առավել ևս սրբապղծություն է, այն դեպքում, երբ նա իր քաջությունը ապացուցեց Ավարայրի ճակատամարտում: Հօգուտ մեր բերած փաստարկների խոսում նաև այն հանգամանքը, որ Եղիշեն, որպես ականատես, այս միջադեպը չի հիշատակում:

բ) Վարդանին նաև մեղադրում են նրանում, որ նա ճկուն չէր և կամակոր էր, երբ նախարարները դժվարությամբ կարողացան համոզել, որ նա դիմի առերես կրոնափոխության: Բայց հարցը այդքան պարզ չէ և Վարդանն էլ կամակոր երեխա չէր: Նա հասկանում էր, թե երկրի սպարապետի ուրացության լուրը ինչ հսկայական բարոյալքիչ ազդեցություն կունենա ժողովրդի, բանակի և հատկապես Պարսկաստանում գտնվող և մոգերի ճնշումներին ենթարկված հայոց այրուձիու վրա:

գ) Վարդանին մեղադրում են նաև նրանում, թե իբր Հազկերտը ապստամբության ընթացքում արդեն հրաժարվել էր կրոնափոխության առաջարկից և իզուր էր հետագա պայքարը: Բայց նախ հաստատ չէր, որ Հազկերտը իրոք հրաժարվել էր իր պահանջից և այդ լուրերը Վասակը և պարսիկ պաշտոնյաները չէին տարածում, հեշտությամբ հաղթանակի հասնելու համար, և հետո չմոռանանք, որ հայերը ոչ մի երաշխիք չունեին, որ զորքի, ժողովրդի և նախարարների ցրվելուց հետո պարսից բանակը հեշտությամբ չէր գրավի Հայաստանը, քանի որ ըստ իմ ուսումնասիրությունների, Հազկերտի կարծեցյալ հրաժարման լուրը հայերը ստացան 451թ. հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, երբ Փայտակարանում արդեն տեղի էր ունենում զորքերի կենտրոնացում և սկսվել էր արշավը դեպի Հայաստան: Բացի այդ, որ այդ մտադրությունը կեղծ է եղել, երևում է այն հանգամանքից, որ Հազկերտը այդ քայլով ժամանակ շահեց, և ևս մեկ անգամ ստուգելով բյուզանդացիների վերաբերմունքը, և տեսնելով, որ նրանք իրոք չեն պատրաստվում հայերին օգնել, հրամայեց սկսել արշավանքը: Այլ հարց է, որ Ավարայրի ճակատամարտից հետո Հազկերտը կարող էր իսկապես այդպիսի հրաման տալ, ապստամբությունը հանդարտեցնելու նպատակով, քանի որ ծանր կորուստներ էր կրել: Այստեղ կարևոր է ժամանակագրությունը չշփոթել՝ ճակատամարտից առաջ և հետո:

դ) պետք չէ նաև Վարդանին մեղադրել ցուցամոլության մեջ, որ իբր իրեն □զվարթ էր ցույց տալիս□ : Այստեղ ցուցամոլություն չկա: Բազմափորձ զորավարը, հասկանալով վտանգը, փորձում էր բարձրացնել և պահել բանակի մարտական ոգին, որովհետև միայն այդպես քանակապես թշնամուն այդքան զիջող հայերը կարող էին կատարել իրենց մարտական առաջադրանքը:

ե) Վարդանին մեղադրում են, որ նա իբր անհեռատես էր և հայերը Ավարայրում մնացին մենակ: Սակայն վերևում արդեն ասվեց, որ հայ-բյուզանդական դաշինքը որոշ չափով, իսկ հայ-վիրա-աղվանական դաշինքը ամբողջովին քանդվեց Վասակի մեղքով: Ինչ վերաբերվում է հոներին, որոնք իբր խաբել են հայերին, ապա դա թյուրիմացություն է, քանի որ հենց Ավարայրի օրերին հոները ներխուժեցին Պարսկաստան և մեծ ավերածություններ կատարեցին, որը թեև չօգնեց բուն Ավարայրում, բայց մեծ նշանակություն ունեցավ հետագա պայքարի համար, երբ պարսիկները նաև այդ պատճառով ստիպված զորքերը հանեցին Հայաստանից և ուղարկեցին հոների դեմ:

զ) Վարդանին մեղադրում են, որ նա անձամբ մասնակցեց ճակատամարտին, զորքի ընդհանուր ղեկավարություն իրականացնելու փոխարեն։ Բայց դա արդարացի չէ, քանի որ նախ կար մարտի նախապես հաստատված պլան, որով պահեստազորի, կենտրոնի և թևերի հրամանատարները պետք է գործեին նաև նրա մահից հետո, երկրորդ Վարդանը մինչև իր հայտնի մանևրը (օրվա երկրորդ կես) ղեկավարում էր մարտը, և երրորդ նա միայն անձնական օրինակով կարող էր ոգևորել մահացու ճեղքման գնացող մարտիկներին։

է) Վարդանանց նաև անհիմն մեղադրում են զուտ ռազմական սխալներ կատարելու մեջ: Իբր վատ հետախուզություն ունեին կամ այն, որ իբր հայոց բանակը առանց հանգստանալու մտավ ճակատամարտի մեջ: Բայց առաջինը չի հաստատվում կոնկրետ փաստերով, (քանի որ նախ պարսիկների հիմնական բանակի առաջապահի ասպատակության մասին հայերը նախապես տեղեկություն էին ստացել և Առանձարի ջոկատը դարանեց ու ջարդեց նրանց, երկրորդ` հայերը գիտեին պարսկական հիմնական բանակի թիվը, արշավանքի ժամանակը և ուղղությունը, և վերջապես հայերը տեղյակ էին Վասակի` Միհրներսեհին և Սեբուխտին ուղարկած նամակներին` այսինքն գերազանց էր գործում օպերատիվ-տակտիկական և ստրատեգիական հետախուզությունը), իսկ ինչ վերաբերվում է վերջինին, ապա Եղիշեն նման որևէ փաստ չի նշում, իսկ Փարպեցին նշում է, որ հայեր ճակատամարտի վայր հասան մեկ օր առաջ և հանգստացան ողջ գիշերը:

ը) Վարդանանց, հետագա դատավարություն ժամանակ, մեղադրում են նրանում, որ իբր նրանք ձգտում էին գլուխ խոնարհել, մեղքը բարդել Վասակի վրա և այլն: Բայց իմ կարծիքով դա ճիշտ չէ: Ի՞նչ գլուխ խոնարհելու մասին է խոսքը, երբ երկրում եռում էր կատաղի պայքարը և նախարարները փաստորեն Տիզբոն էին գնացել հաշտության բանակցությոններ վարելու: Իսկ Վասակի վրա մեղքը գցելը հետապնդում էր երեք նպատակ:

1) դրանով նրանք վրեժ էին լուծում դավաճանից, վրեժ որն այդ պայմաններում այլ կերպ հնարավոր չէր,

2) այդ միջոցով ուղի հարթվեց հաշտություն կնքելու համար

3) փրկվեցին իրենք՝ նախարարները, որոնք վերադարձան Հայաստան:

Եվ ի վերջո պարսիկներն էլ միամիտ չէին: Նրանք առիթ էին որոնում առանց արքայից-արքայի և իրենց զորավարների հեղինակությանը վնաս հասցնելու վերականգնել նախկին վիճակը, և փաստորեն բոլորի համար խիստ պետք էր Վասակին մեղադրել: Սա էլ հենց ցույց տվեց Վասակի քաղաքական գծի լրիվ սնանկությունը (որը չուներ սոցիալական հենարան) և նա զրկվեց կյանքից:

Սրանով ավարտվում է մեր փոքրիկ ուսումնասիրությունը, որը, հուսով եմ, լույս սփռեց Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վրա: ՈՒրախությամբ կընդունեի նաև մեր պատմաբանների արձագանքները այս հոդվածի վերաբերյալ

---------------------------------------------------------------------------

1 Եղիշե՝ էջ 127: (Այստեղ և հետագայում հղումները արվում է Երևանի Համալսարանի 1989թ. հրատարակությունից):

2 Եղիշե՝ էջ 151:

3 Եղիշե՝ էջ 159:

4 Եղիշե՝ էջ 159:

5 Եղիշե՝ էջ 159:

6 Եղիշե՝ էջ 161:

7 Եղիշե՝ էջ 163:

8 Եղիշե՝ էջ 189–191:

9 Եղիշե՝ էջ 191:

10 Եղիշե՝ էջ 245:

11 Եղիշե՝ էջ 195:

12 Փարպեցի՝ էջ 157 (Այստեղ և հետագայում հղումը արվում է Երևանի Համալսարանի 1982թ. հրատարակությունից):

13 Եղիշե՝ էջ 191:

14 Եղիշե՝ էջ 191:

15 Զորանամակում չի նշվում Ամատունիների բանակի քանակությունը, սակայն ըստ Խորենացու 391 թ-ին նրանք ունեին 1.000 հեծյալ:

16 Ըստ Զորանամակի Սյունյաց հեծելազորի թիվը եղել է 19.400, սակայն համաձայն նորագույն տվյալների դա ոչ միայն Սյունյաց, այլև հայոց Արևելյան կողմի (հինգերորդ) բդեշխության ողջ հեծելազորի թիվն է: Իրոք, Սյունիները, որքան էլ հզոր լինեին, տիրույթներով մոտավորապես հավասար լինելով Մամիկոնյանրին, Բագրատունիներին կամ Արծրունիներին, չէին կարող հեծելազորի քանակով այդքան գերազանցել նրանց: Ավելի ճիշտ է թվում

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

մեր բերած առավելագույն (4.000) թիվը, քանի որ դեռ 80 տարի առաջ` 369 թ-ի դեկտեմբերին Անդովկ Սյունու կողմից Տիզբոնն ասպատակելու ժամանակ նրա հեծյալների թիվը 1.700 էր: Հազիվ 800 էլ լիներ Սյունիքում` ընդհանուր թվով 2.500:

17 Եղիշե՝ էջ 201:

18 Փարպեցի՝ էջ 173:

19 Եղիշե՝ էջ 7:

20 Եղիշե՝ էջ 233:

21 Եղիշե՝ էջ 201-203:

22 Եղիշե՝ էջ 243:

23 Եղիշե` էջ 241:

24 Եղիշե՝ էջ 243:

25 Եղիշե՝ էջ 243:

26 Եղիշե՝ էջ 245:

27 Եղիշե՝ էջ 241:

28 Եղիշե էջ՝ 197:

29 Եղիշե՝ էջ 211:

---------------------------------------------------------------------

Օգտագործված հիմնական գրականություն

1. Եղիշե □Վարդանի և Հայոց պատերազմի մասին□, Երևան 1989

2. Ղազար Փարպեցի □Հայոց պատմություն□, Երևան 1982

3. Մովսես Խորենացի □Հայոց պատմություն□, Երևան 1997

4. Փավստոս Բյուզանդ □Հայոց պատմություն□, Երևան 1987

5. Ստեփանոս Օրբելյան □Սյունիքի պատմություն□, Երևան 1986

6. Ս. Տ. Մելիք-Բախշյան □Հայ ժողովրդի պատմություն□, Երևան 1963

7. Ս. Վ. Սարգսյան □Հայ ռազմական արվեստի պատմություն□, Երևան 1969

8. Ա. Ա. Այվազյան □Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5 դարեր)□, Երևան 2000

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Народ - Извинте за тех неполадки (некак не смог отсранить "-" в словах). Обратилса к модеру, но кажетса он не помог:(

Вообщем, такие дела, но текст (суть) по моему не плохая...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я поборол в ворде :D Взял этот значок " ¬ " прямо с сайта(из ворда не берётся) и попросил глобально заменить на...(не указывая ничего). Как корова слизнула :D

Прочёл с удовольствием, спасибо!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Таронеци джан - Спосибо за похвалу. Кто что бы не подумал - оно мне приятно.

Приятно в многом потаму, что правду, правильное мнение "о Вардане" разделяю не только я (ведь я могу все таки быть субьективен) но и еше люди.

Про "ворд" тоже спасибо - надеюсь читатели заметять как ты "справишся и они тоже так сделають"...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Итак Внимание

Взял этот значок " ¬ " прямо с сайта(из ворда не берётся) и попросил глобально заменить на...(не указывая ничего). Как корова слизнула

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Lion

к сожалению, я не очень хорошо читаю по-армянски, учить начал еще недавно.

Речь о чем? Если о том, что в 451 году мы не проиграли, а победили, я согласен

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

*****

Речь о чем? Если о том, что в 451 году мы не проиграли, а победили, я согласен ****

В том числе. Я придержываюсь такого мнения: В тактичесом плане бытва закончилась неопределенно, но скорее в этом плане победа была скорее на стороне армян (поскольку по одному из критерии победы - потерь) противник потерял 1 к 3), а в стратегическом плане мы одназначно выграли его (очень силны паралели с Бородино-1812).

Еше в книге анализируютса другие аспекти Востания (вопрос сторонников Вардана и Васака, политические и тактические подробность и тд,,,)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Понятно :)

Спасибо за книгу.

Что касается битвы, некоторые так яро отстаивают то, что армяне проиграли, что невольно напрашивается вопрос "А что армяне там проиграли?" В ответ ступор и молчание

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 544 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    544 гостя
    luc Rubik dvovan Artmonton irrenna Sigo
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...