Перейти к публикации

Военная летопись Армянского народа


Lion

Рекомендованные сообщения

Հայ ժողովրդի ռազմական

Տարեգիրք

“Միշտ քաջ եղիր, մի երկնչիր մահից և անվախ մտիր կռվի դաշտ: Խաչակնքիր երեսդ և շարժիր թուրդ: Երբեք մի հնազանդվիր օտարին, մի խաբվիր սուտ խոստումներից: Արյան տեղ արյուն թափելով փառավորիր այն ցեղը, որի իշխանն ու մեծն ես, փառավորիր այն ազգի պատիվը, որի տոհմիկներից ես... այդ Քո պապերը մեծ անուն ունեին նույնիսկ Հայոց թագավորի մոտ...”

Սասնա իշխանի պատվերը որդուն

Գիրքը նվիրվում է հանուն Հայաստանի

և հայ ժողովրդի ընկած ռազմիկների

անմար հիշատակին...

Խոսք ընթերցողին

Հարգելի ընթերցող դու քո ձեռքում բռնել ես բացառիկ մի գիրք: Ընդհանրապես ամեն մի գիրք, որպես արվեստի գործ, հանդիսանում է բացառիկ երևույթ: Այնուամենայնիվ գիտակցելով այս փաստը, ես թույլ տվեցի ինձ իմ գիրքը անվանել ԲԱՑԱՌԻԿ:

Ինչու. հեղինակի փառասիրություն է դա, թե ստեղծագործող մարդու սովորական չափազանցություն: Մի քիչ համբերություն, ընթերցող և ես խոստանում եմ հիմնավորել իմ խոսքերը…

Սկսեմ թերևս մի փոքր հեռվից: Դեռ դպրոցական առաջին դասարանններից ես սկսեցի հետաքրքրվել Հայոց պատմությունով: Ընդ որում այն ժամանակ այդ հետաքրքրությունը չէր ընդունում որևէ կոնկրետ ձև, այլ ուղղակի արտահայտվում էր տարաբնույթ պատմական գրականություն առանց խտրականության կարդալու մեջ: Միայն հետագայում, արդեն ավելի բարձր դասարաններում ես զգացի, որ ինձ հետաքրքրում է հայ ժողովրդի հատկապես ռազմական պատմությունը: Ընդ որում ես արդեն հասցրել էի բավականաչափ թունավորվել մեր պատմական գրականության այնպիսի թույներով, ինչպիսիք մեծամասամբ հանդիսանում են սովետական շրջանում հրատարակված հայ ժողովրդի պատմության դասագրքերը, մենագրությունները և այլ աշխատությունները և հայոց պատմության վերաբերյալ իմ մոտ խիստ թյուր կարծիք էր ձևավորվել: Բանն այն է, որ վերջիններս մի քանի տեսանկյունից լիովին աղավաղում էին իրականությունը և տալիս էին խեղաթյուրված պատկերացում հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, քանի որ.

1. դրանք բոլորը գրված էին այն ոգով, որ հայ ժողովուրդը մշտապես, ի սկզբանե եղել է թույլ, հալածված ազգ, և մշտապես կարիք է ունեցել և թերևս այժմ էլ ունի “Մեծ եղբոր” հովանավորության: Տառապելով հենց այս ոճով պատմությունը ներկայացնելու մարմաջով մեր մասնագետները կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել Հայոց բանակի պատմությանը, ռազմական տարեգրությանը, կամ էլ ներկայացրել են այն խիստ աղքատիկ, ուշադրություն դարձնելով միայն այնպիսի փաստերի վրա, որոնք ուղղակի հնարավոր չէր չտեսնել: Մնացած փաստերը, որոնք երբեմն ուղղակի զարմացնում են ռազմական գործողությունների նկարագրման մանրամասնությամբ, այս մասնագետների թեթև ձեռքով հեշտությամբ հայտարարվեցին վիպական, որպես ժողովրդական բանահյուսություն նմուշներ, ասքեր, վեպեր, մի խոսքով ամեն ինչ, բացի իրական լինելուց: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Փավստոս Բյուզանդի, Հովհան Մամիկոնյանի, Շապուհ Բագրատունու, մասամբ էլ Մովսես Խորենացու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու և այլոց աշխատություններին: Բանը հասել է նույնիսկ նրան, որ կասկածի տակ է առնվել համեմատականորեն նոր ժամանակներին վերաբերվող Ստեփանոս Շահումյանի աշխատության զգալի մասը: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա ապշեցուցիչ է, որ այս աղբյուրներում նշված հենց անհաջողություններն ու պարտություններն են ընդունվում առանց կասկածի, իսկ հաջողությունները ժխտվում են: Այսպես. անառարկելի ճշմարտություն է համարվում Հովհան Մամիկոնյանի բերած այն տեղեկությունը, որ երբ արաբները մտան Տարոն, պարտության մատնեցին Հայկական բանակին, սակայն չի ընդունվում նույն պատմիչի կողմից նույն աշխատության մեջ արձանագրված Տարոնի հայ-պարսկական պատերազմի հաղթական դրվագների կամ Տրդատ Մեծի մղած ճակատամարտերի իրական լինելը:

2. դրանք գրեթե բոլորը գրված են խորը հոգեբանական կոմպլեքսով: Այս աշխատությունները կարծես ամեն կերպ ընդգծում են, որ Հայ ռազմական հաջողությունները կամ ընդհանրապես իրականության մեջ բացակայել են, կամ էլ եղել են խիստ էպիզոդիկ, որպես բացառություն: Մեծամասամբ խոսվում է միայն Տիգրանյան Հայաստանի, այն էլ որպես մի թույլ պետության մասին: Հայոց պատմության այն դրվագների վերաբերյալ, որոնք արտոցոլում են որևէ աշխարհակալ կայսրության դեմ հաղթական մի պատերազմ կամ ճակատամարտ, կա խիստ թերհավատ մոտեցում և լավագույն դեպքում այդ տվյալները հայտարարվում են վիպական: Հիշում եմ, թե այս մտայնությամբ տառապող մի հայտնի պատմագետ հեռուստատեսությամբ ինչպես էր ներկայացնում հայոց պատմությունը. որպես չդադարող անհաջողությունների և պարտությունների շարան: Նույնիսկ բանը հասավ նրան, որ հեռուստադիտողներից մեկը հարց ուղղեց հարգարժան գիտնականին, թե ինչու է նա ներկայացնում միայն անհաջողությունները, միթե հաջողություններ չեն եղել, որին ոչ մի տրամաբանական պատասխան չստացվեց: Ավելին. մեր սովետահայ գիտնականները, եթե ունենան մի հարցի լուծման երկու ենթադրություն, աներկբայորեն կընտրեն այն, որը ցույց է տալիս Հայ բանակի և Հայաստանի թուլությունը: Ընթերցող, եթե հանդիպես նման գիտնականներից մեկին, մի ալարիր և հարցրու, թե ինչու Ալեքսանդրը Հայաստանի հետ չպատերազմեց: Այս հարցին 10-ից 10-ը վստահ կպատասխանի, որ Հայաստանը այնքան փոքր, աննշան երկիր էր, որ Ալեքսանդրը գերադասեց գնալ գրավել Միջին Ասիայի ամայի տափաստանները և հեռավոր Հնդկաստանը, քան հենց իր կողքին գտնվող և Քսենոփոնի գովերգած Հայաստանը: Եվ ոչ ոք չի ասի, որ Հայաստանը հանդիսանում էր արիական եռադաշինքի անդամներից մեկը՝ մարերի և պարսիկների հետ, և, որ եթե պարսիկները ջախջախվել էին, իսկ մարերը հպատակվել, ապա Հայաստանը զենքը ձեռքին պատրաստ էր պահում և հենց այս պատճառով Ալեքսանդրը չցանկացավ պատերազմել, մանավանդ որ հետագայում նրա ուղարկած մի ջոկատին հայերը ջախջախեցին: Իսկ այն, որ գովերգված մակեդոնական ֆալանգան տակտիկական տեսանկյունից բավականին անօգնական կլիներ լեռնային մարտերում (ինչը մինչ այդ ապացուցվել էր Քսենոֆոնի նահանջող բանակի մղած մարտերով), նրանցից ոչ ոքի մտքի ծայրով էլ չի անցնի: Սովետական շրջանի պատմական աշխատություններում հիմնականում խոսվում է միայն Արարատյան (այն էլ միայն վերջին շրջանի գրականության մեջ է, ուր գրեթե կասկածի տակ չի առնվում վերջինիս զուտ հայկական լինելը), Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստանի ռազմական ուժերի մասին, քանի որ դա արդեն չտեսնել հնարավոր չէր: Սակայն նույնիսկ այստեղ ամեն ինչ ներկայացվում է խիստ դժգույն: Իսկ այլ, հատկապես պետականության կորստի ժամանակաշրջաններում, հայկական ռազմուժի մասին գրեթե չի խոսվում և այն տպավորությունն է ստացվում, թե այն գոյություն չի ունեցել, մինչդեռ ըստ իմ ուսումնասիության, շատ թե քիչ, բայց հայկական ռազմուժը երբեք չի դադարել գոյություն ունենալուց, նույնիսկ XV-XVII դժնդակ դարերում: Սովետահայ պատմաբաններից ոչ մեկի կողմից ոչ մի լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի թվակազմը, զորատեսակները և զինատեսակները, բանակի և առանձին զորատեսակների ու զինատեսակների գործողության տակտիկան, գրեթե բացակայում են ճակատամարտերի նկարագրությունները, իսկ որոնք էլ նկարագրված են, նկարագրված են թերի, խիստ աղավաղված, միակողմանի, սովորաբար թշնամական կողմի տեղեկությունները որպես հավաստի և աներկբայելի ճշմարտություն ընդունելու, իսկ հայկական աղբյուրների տեղեկությունները ժխտելու, դրանց և ընդհանրապես հայկական զինված ուժերին թերհավատորեն մոտենալու ոգով: Հաճախ լղոզված են “բանակի պարտություն” և “բանակի կանոնավոր նահանջ” հասկացությունները, որոնք թեև իրար շատ մոտ, բայց իրարից էական տարբերվող հասկացություններ են (օրինակ՝ Ավարայրի ճակատամարտի պարագայում): Ոչ մի քիչ թե շատ լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի հակառակորդների մարտավարությունը, զորատեսակները, զինատեսակները, տակտիկան, հատկապես թվաքանակը:

3. դրանցում գերակշռում է կեղծ գիտականությունը: Մասնավորապես առանց բացառության դեն են նետվում կամ էլ խիստ քննադատության և բացասական վերաբերմունքի են արժանանում այն փաստերը, որոն չեն հաստատվում օտարերկրյա աղբյուրների կողմից և չեն տեղավորվում համաշխարհային պատմության կողմից գրված դասական սխեմաներում: Շատ օրինակներ կարելի է բերել, բայց սահմանափակվենք մեկով. IV դարի կեսի հայոց պատմության սկզբնաղբյուր Ամիանոս Մարկելոսին իդեալական ճշմարտախոս հայտարարելը հայոց պատմության վերաբերյալ և այս ֆոնի վրա Փավստոս Բյուզանդի այն տեղեկությունները ժխտելը կամ չընդունելը, որոնք չեն հիշատակվում առաջինի կողմից: Օրինակ՝ ինչպես կարող էր սովետահայ գիտնականը ընդունել Մծբինի 356 թվականի ճակատամարտում Հայկական բանակի կողմից հռոմեական բանակի ջախջախումը, եթե Ամիանոսն այս մասին լռում է: Բարեբախտաբար այս հարցին ներկայումս հանգամանորեն անդրադարձել է Արմեն Այվազյանը իր փայլուն աշխատության մեջ, և այս հարցի վրա մենք մանրամասն կանգ չենք առնի:

Գոյություն ունի ևս մի լուրջ հիմնահարց: Վերջին հարյուրամյակներում պատմագիտության մեջ գերակշռել և գերակշռում է եվրոպական մոտեցումը: Դրա իմաստը կայանում է նրանում, որ հատկապես հին աշխարհում պատմության կերտողներ եղել են միայն հույները և հռոմեացիները, իսկ մնացած և հատկապես արևելյան ազգերը հանդես են գալիս որպես երկրորդ տեսակի ազգեր, մի տեսակ վայրենիներ, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, բացի քանակական գերակշռությոնից և միշտ էլ զիջել են եվրոպացիներին: Հետագայում այս տեսակետը մարքսիստական տեսանկյունից վերանայվեց, բայց այս անգամ էլ ուշադրության կենտրոնում մնաց Եվրոպան, իսկ Արևելքում ուշադրություն դարձվեց միայն այնպիսի պետությունների վրա ինչպիսիք են Իրանի սարահարթում տարբեր ժամանակներում ստեղծված պետությունները, Արաբական Խալիֆաթը և Չինաստանը: Այս սահմանները նախանշեց մարքսիզմը և սովետական պատմաբանները ի վիճակի չէին դուրս գալ այս շրջանակից և առաջ քաշել մի թեզ, որը կհակասեր նրան: Ավելին. ցանկացած նման փորձ շատ հեշտությամբ որակվում էր որպես ազգայնամոլություն, կամ առնվազն ազգային սնափառություն: Ինչպես կարող էր սովետահայ պատմաբանը նշել մ.թ.ա. III հազարամյակի վերջում Միջագետքում հաստատված Առաջին Հայկական համաշխարհային գերիշխանության դեմոկրատական բնույթի մասին, եթե դեռ մարքսիզմի կլասսիկներն են նշել, որ դեմոկրատիան ծնվել է Հունաստանում մ.թ.ա. I հազարամյակի կեսերում: Իսկ այն փաստը, որ բացի Տիգրանյան Հայաստանից, Հայաստանը ևս վեց անգամ հասել է համաշխարհային գերիշխանության, ի վիճակի էր հեշտորեն նման գիտնականի մոտ սրտի կաթված առաջացնել: Մի զարմացիր ընթերցող. նույնիսկ այժմ, երբ հայ պատմագիտությունը ազատվել է նախկին կապանքներից, չեն ընդունվում, կամ ուշադրություն չեն դարձվում այնպիսի փայլուն գիտնականների աշխատությունների վրա, ինչպիսիք են Արմեն Այվազյանը, Արտակ Մովսիսյանը, Ալեքսանդր Վարպետյանը, Սուրեն Այվազյանը և այլն: Իսկ կենցաղային մակարդակով մեր հայերի մեջ այն աստիճան է ներծծված այս թույնը, որ ցանկացած փորձ, հենվել վերը նշված գիտնականների աշխատություններում բերված փաստեր վրա հանդիպում է առնվազն թերհավատ ժպիտի և ազգային սնափառության մեջ մեղադրանքի այն անձանց կողմից, որոնց թվում է, թե իրենք լավ գիտեն հայոց պատմությունը, քանի որ ժամանակին անգիր իմացել են հայոց պատմության սովետական դպրոցական դասագրքերը:

4. հայոց պատմության վերաբերյալ դրսևորվում է զարմանալի մակերեսային մոտեցում: Սովորաբար, տարբեր գրքերում խոսվում է միայն միևնույն փաստերի մասին, նունիսկ նույն արտահայտություններով, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ և գուցե ավելի կարևոր իրադարձություններ հիշատակության և վերլուծության չեն արժանանում. այսպես, 748-752 թթ Հայաստանում ծավալված հակաարաբական ապստամբության մասին խոսելիս հիմնականում նշվում են Ղևոնդի բերած տվյալները և այնպիսի տպավորություն է ստացվում, թե հիմնական իրադարձությունները կազմում էին Դավիթ և Գրիգոր Մամիկոնյանների ծավալած գործողությունները, ապստամբների Սև ծովի ուղղությամբ շարժվելը և պավլիկյաններից “օտարանալը” (այս ֆոնի վրա հատկապես հաճույքով ընդգծվում է հայ ազնվականության՝ իր դասակարգային շահերով առաջնորդվելը): Սակայն համընդհանուր լռության են մատնված նույն ապստամբության բաղկացուցիչ մասը կազմած և ավելի վճռական, իսկ հաճախ նաև հաղթական այնպի&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 5
  • Создано
  • Последний ответ

ինչպիսիք են Սասնա (Տարոնի) իշխանության մղած հաղթական ռազմական գործողությունները Հյուսիսմիջագետքյան արաբների դեմ, հյուսիսայի Հայաստանում հայ-վրացական բանակի ծավալած հաջող գործողությունները, ինչպես նաև Արցախ-Ուտիքում և մասնավորապես Կուրի ձախափնյա որոշ տարածքներում Միքայելի գլխավորած բանակի՝ իր դեմ ուղարկված արաբական բանակներին պարտության մատնելը, որոնց մասին լավագույն դեպքում արվում են ընդհանուր բնույթի ակնարկներ:

Հաճախ մոռացության են մատնվում ամբողջական ապստամբություններ, պատերազմներ, արշավանքներ և ճակատամարտեր, իսկ եղածներն են վերլուծված ու նկարագրված են խիստ թերի, մակերեսորեն և անգույն: Հնարավոր է բերել ասվածի տասնյակ օրինակներ, բայց մենք կբերենք միայն երկուսը: Եթե բոլոր գրքերում մանրամասն խոսվում է 451 թ. և 481-484 թթ. ապստամբությունների մասին, ապա ապշեցուցիչ լռության են արժանացել Արցախ-Ուտիքի 463 թ. և Մարզպանական Հայաստանի 491-499 թթ. ինչպես նաև բազմաթիվ այլ ապստամբություններ և հարյուրավոր ճակատամարտեր, կամ առանց բացառության բոլոր աղբյուրներում խոսվում է, որ հայերը Ավարայրի ճակատամարտում տվեցին 1.036, իսկ պարսիկները 3544 զոհ, սակայն սա գրած հեղինակները նույնիսկ նեղություն չեն տվել իրենց բացել Եղիշեի աշխատությունը և կարդալ, որ 1.036 զոհ տվեցին միայն նախարարական տոհմերը, իսկ 3544 զոհ՝ ուրացողները, այլ ոչ թե պարսիկները:

Բացի այդ մեր պատմաբաններից գրեթե ոչ ոք գիտելիքներ չուներ հենց ռազմական պատմությունից: Ասվածի ապացույցն այն է, որ տասնամյակների ընթացքում ոչ մի պատմաբանի մոտ հարց չի առաջացել, թե ինչպես է հնարավոր օրինակ նույն Ավարայրի ճակատամարտում 14 ժամ այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդհամենը 4580 զոհ:

5. ապշեցնում է ևս մեկ հանգամանք. որպես հիմնաթեզ ընդունելով այն փաստը, որ “Հայաստան” հասկացությունն ընդգրկում է միայն Մեծ Հայքի 15 նահանգները, հայ պատմագիտության հայացքը կարծես մի անհաղթահարելի ուժով գամված է Մեծ Հայքի այն էլ ոչ թե լրիվ, այլ միայն կենտրոնական նահանգների պատմության վրա, այն դեպքում, երբ Հայաստանի ծայրամասային նահանգներում տեղի էին ունենում հաճախ ավելի կարևոր իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում ողջ երկրի ճակատագրի վրա: Գոնե մի աշխատության մեջ հստակորեն այն միտքը չի արտահայտվել, թե “Հայաստան” հասկացությունը ոչ թե հավասարժեք է Մեծ Հայքին, այլ Հայաստանը Մեծ Հայքի 15 նահանգներն են, ինչպես նաև Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան՝ անկախ ցանկացած քաղաքական փոփոխությունից: Այսպես. Հայաստան արաբական արշավանքներին վերաբերվող բոլոր աշխատություններում Հայաստան արաբների մուտքի ժամանակ է ընդունվում նրանց՝ Տարոն ներխուժելու ժամանակը: Բայց միթե Հայոց Միջագետք նահանգի Եդեսիա քաղաքի գրավումը, որը տեղի ունեցավ նկարագրված դեպքերից գրեթե մեկ տարի առաջ չի նշանակում, որ արաբները հենց այս ժամանակ մտան Հայաստան: Վերոհիշյալ 3 նահանգների, բացառությամբ Կիլիկիայի՝ իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև Մեծ Հայքի ծայրամասային նահանգների պատմության մասին, կամ համակ լռություն է, կամ էլ լավագույն դեպքում ընդհանուր խոսքերով արվում են մի քանի թեթև ակնարկներ: Արցախի, Ուտիքի և Փայտակարանի մասին գրելն ընդհանրապես համարվում էր վատ տոն, քանի որ դա կհակասեր “հայ և ադերբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանը”: Գրեթե նույն պատճառով ուսումնասիրությունից հիմնականում դուրս է մնացել Գուգարք, Տայք նահանգների, մասսամբ էլ Բարձր Հայք նահանգի հյուսիսային գավառների պատմությունը V դարից սկսած: Կիլիկիան ընդհանրապես չի համարվել Հայաստանի նահանգ առանց բացառության ոչ մի աշխատության մեջ, Հայոց Միջագետքը հիմնականում հիշատակվում է միայն մ.թ. 37 թվականի իրադարձությունների հետ կապված, իսկ Փոքր Հայքն ի սկզբանե դիտվում էր կիսահայկական-կիսահունական տարածք և նրա պատմությունն այնքան վատ է ուսումնասիրված, որ հայոց պատմությանը նվիրված ոչ մի աշխատության մեջ նույնիսկ հիշատակություն չկա Հայաստանի տարածքում ստեղծված այնպիսի մի պետության մասին, ինչպիսին Տրապիզոնի կայսրությունն է: Կարծես ի սկզբանե ընդունվում է, որ դա հունական տարածք է: Լռության են մատնված միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների պատմություններ, ինչպիսիք են Մծբինը, Եդեսիան, Ամիդը, Տիգրանակերտը, Մելիտեն, Սամոսատը, Խարբերդը, Սեբաստիան, Մամեստիան, Տարսոնը, Անարզաբան, Կարինը, Մանազկերտը, Դվինը, Նախիջևանը, Պարտավը, Խլաթը, Արճեշը, Բերկրին, Բաղեշը, Ադանան, Մարաշը և այլն: Մի խոսքով միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների պատմություններ, որոնք բացառիկ դեր ունեին տարածաշրջանային քաղաքականության և միջազգային առևտրի մեջ ընդհանրապես համակարգված ուսումնասիրված չէ: Խորը մշուշում են գտնվում նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայերի և խաչակիրների հատկապես ռազմական հարաբերությունները խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում, Կիլիկիայի հին ժամանակաշրջանի, վաղ և միջին միջնադարի պատմությունը, տարբեր ժամանակներում հայկական ռազմուժի մղած դաշնակցային պատերազմները, Հայ ռազմուժի դերը հարևան երկրների բանակներում և այլն: Իսկ Արշակունյաց հարստության կործանումից հետո խոսվում է միայն Մարզպանական Հայաստանի պատմության մասին: Մարզպանական Հայաստանից բռնի անջատված ինչպես նաև բյուզանդական տիրապետության տակ գտնվող տարածքների պատմությունից հիշատակվում են բացառիկ էպիզոդներ, այն դեպքում, երբ այնտեղ երբեմն տեղի էին ունենում խիստ կարևոր իրադարձություններ:

Եթե դու դեռևս կարդում ես իմ գրածը, ընթերցող, ուրեմն ինձ այնուամենայնիվ հաջողվեց բավարար չափով հիմնավորել իմ խոսքերը: Այնուհանդերձ դու դեռ իրավունք ունես հարցնել, թե այնուամենայնիվ ինչումն է այս գրքի բացառիկությունը: Այս անգամ ես կտամ ուղղակի պատասխան.

Այս գրքում առաջին անգամ ի մի են հավաքված Հայկական բանակի և Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը և պատերազմները, ինչպես նաև ճակատամարտերը և պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության: Նման երկրորդ աշխատություն ներկայումս գոյություն չունի: Ուսումնասիրված են բացառիկ թեմաներ, որոնք համակարգված տեսքով բացակայում են այլ աշխատությունների մեջ, օգտագործվել են վերջին գիտական նվաճումները հայոց պատմության բնագավառում և, որ գուցե ամենակարևորը, գիրքը զերծ է սովետական ժամակաշրջանում հայոց պատմությանը վարակած թույներից: Վերջինս ամենևին չի նշանակում, թե հեղինակը տուրք է տվել ազգայնամոլությանը, ազգային սնափառությանը և այլն:

Սույն աշխատությունը գրելիս ես որպես հիմնարար ընդունեցի մի քանի սկզբունքներ՝

1. “Հայաստան” հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան) և երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության:

2. ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է: Իրոք իմաստուն էր Գարեգին Նժդեհը, երբ ասում էր, որ. “Մենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ժողովրդի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին”: Կրկնենք, և ընգծենք կրկին, որ ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է, և փայլուն հաջողություններն ու ձեռքբերումները, և ծանր անհաջողություններն ու կորուստները և այս ամենից մենք չենք փախչի: Ընդհակառակը, մեզ պետք է սթափ հայացքով նայել մեր պատմությանը, քանի որ այնտեղ չափազանց շատ ուսանելի փորձ է կուտակված՝ սովորելու արժանի: Ես երբեք չեմ փորձել այս աշխատության մեջ “ուռա-հայրենասիրական” դիրքերից ժխտել ակնհայտը: Որևէ ճակատամարտում Հայկական բանակի կրած պարտությունը անվանվում է պարտություն, քանի որ նույնիսկ եթե ես չափազանցեցնելով այն անվանեմ հաղթանակ, դրանից ոչ զոհված ռազմիկները կկենդանան, ոչ էլ հետագա բացասական քաղաքական հետևանքները կչեզոքանան, իսկ աշխատության արժեքին հսկայական և անուղղելի վնաս կհասցվի: Սակայն միևնույն ժամանակ գտնում եմ, որ ոչ պակաս վնաս կհասցվի աշխատության արժեքին հակառակ ծայրահեղության մեջ ընկնելը և ձեռք բերված հաջողությունները ժխտելը:

3. ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ, կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:

4. հետևել հստակ ժամանակագրության, քանի որ առանց ժամանակագրության չկա պատմություն: Եթե որևէ իրադարձության կատարման ժամանակը ի վիճակի չեմ եղել ճշտել, նրա մոտ դրել եմ “մոտ” տերմինը, որը մեկնաբանությունների տեղիք է թողնում: Բացի այդ սույն աշխատության մեջ խառնաշփոթից խուսափելու նպատակով դեպքերը դասավորված են խիստ ժամանակագրական կարգով՝ անցյալից ցայսօր: Սա իհարկե երբեմն խանգարում է հետևել դեպքերի զարգացման տրամաբանական հաջորդականությանը, սակայն դրա փոխարեն ստեղծում է պատմական հստակ համայնապատկեր:

5. հետևել հստակ տեղագրության: Ես աշխատել եմ հնարավորինս պարզել և նշել արշավող բանակների երթուղին և նշել, թե ինչ վայրում է տեղի ունեցել տվյալ իրադարձությունը, ընդ որում առաջնորդվել եմ հետևյալ մեթոդով. Եթե հայտնի չէ վայրը, գրել, թե ինչ բնակավայրի մոտ, եթե դա էլ հայտնի չէ՝ որ գավառում, եթե դա էլ հայտնի չէ՝ որ նահանգում, իսկ եթե դա էլ հնարավոր չէ ճշտորեն ասել, գոնե նշել, թե Հայաստանի կամ երկրագնդի որ մասում:

6. գրել մանրամասն: Սա ևս այնքան պարզ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Դեռ Հյուգոն է արտահայտել այն միտքը, որ ճակատամարտի ընթացքը նկարագրելու հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ այն կազմված է 2 բանակից, որոնք կազմված են թևերից, դրանք էլ գնդերից, դրանք էլ վաշտերից, դրանք էլ ջոկատներից, որոնք էլ առանձին ռազմիկներից: Ինչ աստիճանի մանրանալ, որ աշխատությունը մի կողմից չդառնա հսկայածավալ և անհատական մարտիկների միջև ընթացած մենամարտերի մի նկարագրություն, մյուս կողմից էլ արտացոլի հնարավորինս ամեն ինչ: Սա երևի թե ամենավիճահարույց հարցն էր, որ ես ստիպված եղա լուծել և իմ կարծիքով գտնված սկզբունքային լուծումը միանգամայն բավարար է: Այն կայանում է հետևյալում. Մ.թ.ա. մոտ 3000 թվականից մինչև 19-րդ դարի սկիզբը ընկած ժամանակահատվածի պատերազմները և ճակատամարտերը նկարագրել հնարավորինս ամենայն մանրամասնությամբ, սկզբնաղբյուրների տվյալներին, որպես հաստատ տեղի ունեցած փաստ, չավելացնելով և, ըստ հնարավորինս, չպակասեցնելով ոչինչ, ընդհուպ մինչև առանձին մարտիկների մենամարտերը, քանի որ փաստական նյութը այնքան էլ շատ չի սպառնում աշխատության ծավալին: Սակայն 19-րդ դարի սկզբից սկսած իրավիճակը փոխվում է և եթե մեզ դեռ ինչ-որ չափով, 19-րդ դարի մասով, հաջողվել է, թեև արդեն ոչ ամբողջովին, բայց հիմնականում հավատարիմ մնալ այս սկզբունքին, ապա 20 և 21-րդ դարերում դա արդեն դառնում է անհնար: Դրա համար էլ 20 և 21-րդ դարերի իրադարձությունները հիմնականում տրվում են ընդհանուր խոսք

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ոչ միշտ, քանի որ նույնիսկ այստեղ ես երբեմն հարմար եմ գտել նկարագրել առանձին էպիզոդներ և նույնիսկ մենամարտեր: Այս մեթոդից ես բացառություն եմ արել միայն Հայաստանի տարածքից դուրս մղված դաշնակցային պատերազմների համար, որոնք (և հատկապես գրականության մեջ մանրամասն վերլուծվածները) նկարագրել եմ այն մանրամասնությամբ և ծավալով, որը հարմար եմ գտել:

7. վեր կանգնել տարաբնույթ գիտական վեճերից: Իմ աշխատության մեջ ես վեր եմ կանգնել տարաբնույթ փաստերի՝ գիտական տարբեր աշխատություններում տարբեր մեկնաբանություններից: Այսպես, տարբեր փաստեր տարբեր մասնագետների կողմից հաճախ տեղադրվում են +/- 1-2-ից +/- 50-100 տարի ճշգրտությամբ: Նման դեպքերում, եթե իրադարձությունների տեղադրումը չի ազդում դեպքերի ժամանակագրական և տրամաբանական զարգացման վրա, ես ընտրել եմ լուծումներից՝ գիտական շրջանակներում ամենաընդունվածը: Ինչ վերաբերվում է տարաբնույթ փաստերի մեկնաբանմանը, ապա այս դեպքում ես ըստ հնարավորինս ծանոթացել եմ արտահայտված տարաբնույթ կարծիքներին և ընտրել եմ իմ կարծիքով ամենահավանականը:

8. առաջնորդվել օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման մեթոդով: Սովորաբար յուրաքանչյուր ազգային պատմաբան իր ազգի պատմությունը ներկայացնելիս որպես առաջնային հիմք է ընդունում իր ազգային սկզբնաղբյուրները: Հատկապես վերջին տարիներին այդ թերությունը մասսամբ սկսել է տիրել նաև մեր պատմագիտության մեջ: Սակայն դա անխուսափելիորեն բերում է հայոց պատմագիտության միակողմանիության, իսկ երբեմն էլ բացահայտ սխալների: Ես առաջնորդվել եմ այլ մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում: Ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները, նախապես նախապատվությունը չտալով ոչ մեկին, և դրանց քննարկման ու համաշխարհային պատմականան իրադարձությունների հետ համադրման արդյունքում (վերջինն անվանենք “Համադրման մեթոդ”) հասնել տրամաբանական եզրահանգման: Օրինակ՝ ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ, հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած, սխալներ: Եվ այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները, բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ, այլ դրա փոխարեն պետք է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և նրա իրական տեղը հայոց պատմության մեջ՝ իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ՝ դրանք համընդհանուր ժխտելով և հեքիաթային կամ վիպական հռչակելով:

9. իրադարձությունները լուսաբանելիս հետևել հստակ սխեմայի: Այսպես, ես պատերազմները և ճ-մերը նկարագրելիս սկզբում նշել եմ իրադարձության հերթական թիվը (ընդ որում Հայկական բանակի մասնակցությամբ պատերազմները և ճ-մ-երը, ինչպես նաև ասպատակումները տրված են առանձին, իսկ օտար բանակների միջև Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները՝ առանձին համարակալմամբ), հետո նրա ժամանակը, ապա վայրը: Աշխատությունում տեղ գտած պատերազմների և ճ-մ-երի մեծամասնությունը նկարագրելիս ես ղեկավարվել եմ այն սկզբունքով, որ պետք է անպայման նշվեն հակամարտող բանակների ցանկալի է կոնկրետ, եթե ոչ՝ գոնե մոտավոր թվակազմերը, հնարավորինս՝ իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև կրկին ցանկալի է կոնկրետ, եթե ոչ, գոնե՝ մոտավոր, կողմերի կորուստները, որոնք ընդգրկում են սպանվածներին, վիրավորներին և գերիներին: Ընդ որում միայն առանձին դեպքերում եմ ես հարմար գտել կորուստները դիտարկել առանձին՝ ըստ սպանվածների, վիրավորների և գերիների: Իմ կողմից ընտրված նկարագրման այս մեթոդի թերությունը այն է, որ վերջինս պատմվածքին հաղորդում է որոշակի միօրինակություն, սակայն առավելությունն էլ այն է, որ նկարագրված հսկայական թվով պատերազմների և ճ-մ-երի պայմաններում այլ մեթոդով առաջնորդվելը կբերեր խառնաշփոթի ու աշխատության արձակ ոճի, որն իր հերթին խիստ կմեծացներ վերջինիս ծավալը, և հետո այս սխեման թույլ է տալիս սպառիչ խոսել պատերազմի կամ ճ-մ-ի մասին: Իր հերթին այն պատերազմները և ճ-մ-երը, որոնց մասին հայտնի են մանրամասներ կամ որոնց ես անդրադարձել եմ մանրամասնորեն, նկարագրված են ազատ պատմողական ոճով: Բացառություն է արվել նաև ասպատակությունների մասին խոսելիս, քանի որ այս դեպքում կամ ասպատակող բանակին հակառակորդ բանակ գոյություն չունի, կամ այն փոքր է և հազիվ իրականացնում է մանր պարտիզանական գործողություններ, կամ այնքան պասիվ է, որ դա հավասարազոր է նրա բացակայությանը: Բացի այդ, այս դեպքում ռազմական գործողությունները խիստ հազվադեպ են և ասպատակող բանակը սովորաբար չնչին կորուստներ է կրում:

Աշխատության մեջ զգալի տեղ է հատկացված այն պատերազմներին և ճակատամարտերին, որոնցում Հայ ռազմուժը այս կամ այն ձևով մասնակցել է որպես դաշնակից, կռվող հիմնական կողմերից մեկի բանակի կազմում՝ Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս: Ընդ որում եթե Հայաստանի տարածքում մղված դաշնակցային պատերազմների վերաբերյալ դեռ կա քիչ թե շատ թեև ոչ համակարգված, ոչ լրիվ ու կցկտուր ինֆորմացիա, ապա Հայաստանի տարածքից դուրս մղված դաշնակցային պատերազմները գրեթե ուսումասիրման ենթարկված չեն: Անուշադրության է մատնված հայկական ռազմուժի՝ օտար պետությունների բանակներում ունեցած դերի հարցը: Նկարագրված են նաև Հայաստանի տարածքում Հայ ռազմուժի բացակայության պայմաններում օտար բանակների միջև տեղի ունեցած պատերազմները և ճակատամարտերը, ու թեև վերջինս խորթ է մեր թեմային, այնուամենայնիվ պատմական համայնապատկերի ամբողջականության տեսանկյունից ես հարմար գտա դրանք ևս արձանագրել:

Գիրքը օգնում է ամբողջական պատկերացում ստանալ որևէ ժամանակաշրջանում ընթացած ռազմական գործողությունների ամբողջական պատկերի նկատմամբ, քանի որ տարաբնույթ աղբյուրներում ցրված ինֆորմացիան, որը այլ փաստերից առանձնացված ուսումնասիրելը հստակ պատկերացում չի տալիս ուսումնասիրվող երևույթի նկատմամբ, իր տրամաբանական հիմնավորումն ու տեղն է գտնում այլ փաստերի հետ համակարգված դիտարկելիս: Ասվածի օրինակ կարող է հանդիսանալ սույն գրքում Հայաստան արաբական, սելջուկ-թուրքական և մոնղոլական արշավանքների ու Հայաստանի փուլային գրավման, ինչպես նաև սելջուկա (Իկոնայի սուլթանություն)-մոնղոլահայկական պատերազմի նկարագրությունը: Բացի այդ, որևէ ժամանակաշրջանում ընթացած ռազմական գործողությունների ամբողջական համայնապատկերը ուսումնասիրելը հնարավորություն է ընձեռնում նկատել կիրառված տակտիկական և ստրատեգիական հնարքները, քանզի դրանք աննկատ են մնում մեկ օրինակը դիտարկելիս, սակայն որպես կանոն հստակորեն երևում են ամբողջական դիտարկման դեպքում:

Բացի այդ Հայ ժողովրդի հինգհազարամյան պատմության ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս թեև սեղմ, սակայն ամբողջական տեսքով ծանոթանալ մեր ժողովրդի անցած ուղուն, տարբեր ժամանակներում մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերներին, դրանց լուծման ուղիներին, մեր ձեռքբերումներին ու կորուստներին, դրանց պատճառներին, ազգային հոգեբանության ընդհանրապես և մասնավորապես ռազմիկի հոգեբանության ու բանակային ավանդույթների ձևավորման առանձնահատկություններին և այլն Հիշենք կրկին հայ ժողովրդի իմաստուն գաղափարախոսին և լավատեսորեն նայենք ապագային` քանզի. “Կորուստներ կրելն այնքան էլ կործանարար չէ, եթե այդ ընթացքում աճում, փորձ ես ձեռք բերում, զգաստանում ես”:

Սույն աշխատությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև տարբեր ժամանակներում Հայաստանի հարևան երկրների պետությունների և նրանց բանակների տարեգրության համար, քանի որ աշխատությունից հնարավոր է համակարգված պատկերացում ստանալ տարածաշրջանում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների մասին, (օրինակ մոնղոլա-արաբական, պարսկա-բյուզանդական (որին տարբեր ժամանակներում երկու կողմերի բանակների կազմում մասնակցել է նաև Հայ ռազմուժը) կամ թուրք-պարսկական բոլոր պատերազմների մասին կամ էլ առնվազն հետևել և հասկանալ ռազմական գործողությունների զարգացման հիմնական էտապները կոնկրետ պատերազմի ընթացքում: Եթե առանձին պատերազմների մասին, թեև ոչ համակարգված, ապա այնուամենայնիվ կա գրականություն, ապա որոշ պատերազմներ էլ համակարգված տեսքով ներկայացված են առաջին անգամ (օրինակ՝ խազարա-արաբահայկական պատերազմը մ.թ. VII-VIII դդ. կամ XVIII դարի կեսերից մինչև դարի վերջ տևած մուսուլմանա-վրացահայկական պատերազմը): Բայց նույնիսկ համեմատաբար ուսումնասիրված տարածաշրջանային պատերազմներն նմանատիպ ամբողջական տեսքով դժվար է գտնել, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ, ինչը արվել է սույն աշխատությունում (օրինակ՝ հայպարթևա-հռոմեական պատերազմները):

Սույն աշխատությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև Հայոց, իսկ մասսամբ էլ ընդհանուր պատմության տեսանկյունից: Իհարկե “պատմություն”-ը ավելի լայն հասկացություն է քան “ռազմական պատմություն”-ը, սակայն պետք չէ մոռանալ, որ վերջինս հանդիսանում է առաջինի գրեթե գլխավոր մասը, քանի որ մարդկության պատմությունը, դա մեծապես պատերազմների պատմություն է: Այս տեսանկյունից սույն աշխատությունը հանդիսանում է յուրօրինակ՝ Հայոց պատմության, իսկ մասսամբ էլ տարածաշրջանի պատմության տարեգիրք և ժամանակագրություն: Նման տեսանկյունից դիտարկելիս կրկին նմանատիպ աշխատություն գոյություն չունի, քանզի նույնիսկ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած Հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը, որը թվում է, թե, թեև իր ժամանակի գիտելիքների մակարդակով, այնուամենայնիվ պետք է սպառիչ տեղեկություններ պարունակեր, բազում մութ ու չպարզաբանված հարցեր է թողնում, իսկ շատ փաստեր նրանում ուղղակի անտեսված են:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Թեև իմ մոտ կուտակված հսկայական փաստական տվյալներն ինձ վաղուց էին գայթակղում նման աշխատանք գրելու, սակայն ես չէի համարձակվում սկսել այսպիսի մի հսկայածավալ, հսկայական ժամանակ և քրտնաջան աշխատանք պահանջող մի գործ, քանի որ կարծում էի, որ այլ մասնագիտությամբ լրջորեն զբաղվելու պայմաններում ես ուղղակի ժամանակ չեմ ունենա ամբողջովին ավարտին հասցնել սկսած գործը: Բայց մի կողմից ժամանակի ընթացքում այս աշխատության ուրվագծերն այն աստիճան հասունացան իմ ուղեղում, որ արդեն անհնար էր դրանք թղթին չհանձնելը, մյուս կողմից էլ ես որոշեցի այս հավաքածուն կազմել իմ համար, այսինքն ես սահմանափակված չեմ ժամանակային գործոնով կամ որևէ պարտավորությամբ: Ի վերջո հարմար ժամանակ գտնելով՝ ես սկսեցի աշխատել: Սույն աշխատությունը սկսել եմ գրել 2003 թվականի հունվարի 22-ին՝ թեև նյութերի հավաքումը սկսել եմ մոտավորապես 2000 թ-ից: Խոստովանում եմ, որ աշխատությունը գրել սկսելիս ես ինքս էլ չէի պատկերացնում, թե ինչ հսկայական չափի փաստական տվյալներ են անտեսված մնացել և նախատեսել էի, որ արձանագրված պատերազմներն ու ճակատամարտերը հազիվ կհասնեն 1.000-ի...: Հետագայում ինձ մոտ հայտնվեց բավականին ազատ ժամանակ՝ ձեռագրերը տպագրելու համար, մի աշխատանք, որը ես սկսեցի 2005 թվականի սեպտեմեբրի 5-ին և վերջացրի այսօր՝ 2006 թվականի հունվարի 17-ին:

Տարիների ընթացքում ես երբեք չեմ դադարեցրել սույն աշխատության վրա աշխատելը: Ցանկացած ժամանակ հարմար առիթի դեպքում ես հավաքել և հավաքում եմ ամենատարբեր աղբյուրներում ցրված տվյալներ, որոնք անհետաձգելիորեն մտցվում են իմ հավաքածուի մեջ: Այժմ, բացառությամբ կոնկրետ պատմիչների աշխատությունների, այլևս անհնար է ճշգրիտ նշել բոլոր այն աղբյուրները, որոնք իմ կողմից ենթարկվել են ուսումնասիրության: Ես երբեմն բացառիկ փաստական տվյալներ էի քամում այնպիսի գրքերից, ամսագրերից և թերթերից, որոնցում հարյուրավոր էջերում կար ինձ հետաքրքրող ընդհամենը մի քանի տող: Բնական է, որ այդպիսի աղբյուրների ցանկ ես չհավաքեցի, իսկ այժմ դա անելը ցավոք արդեն անհնար է: Օգտագործված բոլոր աղբյուրների ցանկը չունենալը ես համարում եմ աշխատության գլխավոր թերությունը, սակայն այժմ ես ի վիճակի չեմ այն ուղղելու: Այնուհանդերձ հավատացնում եմ, որ ոչ մի տվյալ չի գրվել անհիմն: Բացի այդ աշխատությունս ուսումնասիրող մասնագետները պետք է որ կարողանան առանց դժվարության կողմնորոշվել, թե որ իրադարձությունը որ աղբյուրից է բխում:

Աշխատությունը գրելիս ես աշխատել եմ հետևել տարեգրության սեղմ ոճին և չեմ արտացոլել քաղաքական, մշակութային, տնտեսական և կրոնական տարաբնույթ իրադարձությունները, քանի որ նախ դա կհեռացնի մեզ ուսումնասիրվող թեմայից, և հետո աշխատությունը գրելիս ես հաշվի առա, որ այն ուսումնասիրողները պետք է որ ծանոթ լինեն այդ իրադարձություններին, ու թեև այս տեսանկյունից իհարկե աշխատությունը որոշ չափով կորցնում է գրավչությունը, քանզի միշտ էլ գեղարվեստական որոշակի ոճը զարդարում է պատմությունը, սակայն այդպես վարվելու դեպքում աշխատությունը սպառնում էր լինել հսկայածավալ: Դրա համար էլ ես հիմնականում չանդրադառնալով դրանց՝ մի քանի խոսքերով նշել եմ միայն պատերազմներին կամ ճակատամարտերին նախորդող կամ հաջորդող կարևոր իրադարձությունները, առանց որի դրանց իմաստը ամբողջական չի լինի:

Աշխատությունը կազմված է 19 բաժնից: Բաժինները առանձնացնելիս ես որպես հիմք ընդունել եմ քաղաքական կամ ռազմական աչքի ընկնող որևէ մի իրադարձություն, որով սկսվում կամ ավարտվում է մի որևէ դարաշրջան: Բաժինները պարունակում են գլուխներ, որտեղ սովորաբար արտացոլվում է որևէ մի առանձին պատերազմ: Ուզում եմ առանձնացնել հատկապես 19-րդ բաժինը, որը վերաբերվում է Արցախյան պատերազմին: Այս բաժինը ստեղծելիս ես կանգնեցի օբյեկտիվ և սուբյեկտիվ շատ դժվարությունների առաջ: Նախ պատերազմի վերաբերյալ տեղեկատվությունը իր հիմնական մասով լինելով գաղտնի, դեռևս գտնվում է արխիվներում, և այժմ ես հնարավորություն չունեմ դրանք ուսումնասիրել: Իսկ աղբյուրների սպառիչ վերլուծության վրա հիմնված մի ամբողջական աշխատություն ներկայումս դժվար է գտնել: Բացի դրանից այս պատերազմի իրադարձությունները դեռևս թարմ են նրա մասնակիցների հիշողության մեջ և դրանք սպառիչ լուսաբանել, այսինքն առաջնորդվել այն սկզբունքով, որով ես առաջնորդվել եմ ողջ աշխատության մեջ, նույնիսկ մեկ հսկայածավալ աշխատություն ստեղծելու դեպքում անհնար է թվում: Այս ամենը հաշվի առնելով ես այդ բաժինը գրել եմ այն չափով, որը հարմար եմ գտել և որի հնարավորությունը ունեցել եմ: Թող շատ խստորեն չդատապարտեն ինձ մեր այս հիրավի համազգային հերոսամարտի այն մասնակիցները, որոնց մասին իմ մոտ նշում չի լինի: Ազատամարտի հարգելի մասնակիցներ. ձեր սխրանքը թանկ է ինձ համար, քանզի դուք հնարավորություն տվեցիք մեր ազգին ապրել, դուք ձեր ուսերի վրա տարաք պատերազմի ողջ ծանրությունը, տեսաք մտերիմների մահը, ունեցաք հուսահատության պահեր, սակայն նույնիսկ ամենածանր ժամին էլ չկորցրիք ձեր ուժը և ոգու կորովը: Դուք լուծեցիք երկարատև հարյուրամյակների ընթացքում կուտակված մեր պահանջատիրության մի մասը, հիմք դրեցիք Հայ Դատի արդարացի լուծմանը: Եվ այդ ամենը դուք արեցիք առանց ակնկալիքների, արեցիք հանուն մեզ, հանուն ձեզ, հանուն մեր ազգի…: Դրա համար էլ խնդրում եմ շատ խստորեն չմոտենալ իմ գրվածքին, ուղղակի այն ընկալել որպես մի առիթ՝ ևս մեկ անգամ հիշելու մեր հաղթանակները ու անմահացնելու մեր նահատակներին, նահատակներ, որոնք իրենց արյան գնով հիմք դրեցին Մեծ Հաղթությանը…

Գրքի վերջին բաժինը պարունակում է իմ ծանոթագրությունները: Այստեղ ես փորձել եմ հիմնավորել իմ այն տեսակետները, որոնք այս կամ այն չափով տարբերվում են համընդհանուր ճանաչում գտած մոտեցումներից, ինչպես նաև տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Թեև առաջին հանգամանքը ինչ-որ չափով հեռացնում է իմ աշխատությունը զուտ տարեգրքային ոճից և նրան ընձեռնում վերլուծական բնույթ, սակայն իմ խորին համոզմամբ նախ դա ավելացնում է նրա արժեքը, և հետո առանց դրա ընթերցողի համար հնարավոր է պարզ չլինի, թե ինչ հիմնավորվածությամբ եմ ես որևէ փաստի վերաբերվել այս, այլ ոչ թե այլ կերպ:

Աշխատությունը կազմելիս ես օգտվել եմ հրատարակված սեպագրերից և ավելի քան 190 հայ, վրացի, հունահռոմեական, ասորի, իսլամական և եվրոպական պատմիչների աշխատություններից, որոնց ցանկը տրված է գրքի վերջում: Սակայն կան մի շարք պատերազմներ և ճակատամարտեր, որոնց իսկությունը և սկզբնաղբյուրը իմ մոտ կասկած չեն հարուցում, բայց կոնկրետ սկզբնաղբյուրը այս պահին ի վիճակի չեմ նշել: Օգտվել եմ նաև հրատարակված բազմաթիվ գիտական աշխատություններից, հոդվածներից և այլ աղբյուրներից, որոնցից հիմնականների ցանկը տրված է աշխատության վերջում: Տարեգրությունը ստեղծելիս ես առաջնորդվել եմ Հայաստանի և տարածաշրջանի պատմական քարտեզներով, որոնք ի մի են հավաքված Բ. Հարությունյանի “Հայաստանի պատմության ատլաս. Ա մաս” (Երևան 2005 թ.) սկզբունքորեն փայլուն, թեև թերություններից ոչ զուրկ աշխատության մեջ: Ուզում են հատկապես նշել այս հանգամանքը, քանի որ Հայաստանի պատմական աշխարհագրությանը ոչ այնքան լավ ծանոթ ընթերցողին հնարավոր է դժվար կլինի կողմնորոշվել իրադարձությունները պարզ պատկերացնելիս:

Աշխատությունը ընդգրկում է մոտ 4.400 պատերազմ և ճակատամարտ: Բոլոր ճակատամարտերը և պատերազմները ունեն իրենց հերթական համարները: Աշխատությունը պարունակում է նաև տարբեր ժամանակաշրջանի և տարբեր երկրների ռազմիկների նկարները (դժբախտաբար շատ նկարներ ես չկարողացա գտնել): Նկարները վերցված են Համաշխարհային գլոբալ ցանցի տեղեկատվական բազայից և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունն հայտնել նրանց հեղինակներին:

Այս ամենով հանդերձ սույն աշխատությունը չի հավակնում լինել ամբողջական, քանի որ նախ մի շարք կարևոր սկզբնաղբյուրներ այս պահին իմ կողմից չեն ուսումնասիրվել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (մասնավորապես խիստ ափսոսում եմ, որ այս պահին, ինձ անհասանելի են այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են օրինակ Չամչյան, բյուզանդական արժեքավոր մի քանի աղբյուրներ և այլն) և հետո երբեք հնարավոր չէ վստահորեն ասել, որ. “Ես ամեն ինչ գիտեմ և նոր բան այլևս գոյություն չունի”: Ու թեև իմ կարծիքով ես արտացոլել եմ նյութի առնվազն 95 %-ը, սակայն ով գիտի...

Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ “մոռացված ռազմիկների Հուշամատյան”. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից՝ իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է...

Դե ինչ, ընթերցող, եթե ինձ հաջողվեց ապացուցել քեզ, որ սույն աշխատությունը արժանի է նրան, որ դու այն գոնե մեկ անգամ կարդաս, ապա համարձակորեն թերթիր մյուս էջերը և ծանոթացիր քո նախնյաց ռազմական պատմությանը, քանզի քո նախնիներից շատ-շատերն են մասնակցել նկարագրված պատերազմներին և ճակատամարտերին ու թող Հայոց հողի ու Հայ ժողովրդի ազատության համար ընկած ռազմիկների հոգին հանգիստ լինի. ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   5 пользователей, 0 анонимных, 485 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    481 гость
    Абрикос RDR Колючка Анчара melkum vardan hov
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...