Перейти к публикации

Содействие общества властям


Рекомендованные сообщения

KARDACEK MINCHEV VERJ!!!

Քննիչի փչացրած հերթական գործը

Սարդարապատի բնակիչ Նանա Մուրադյանը չի եղել Ստեփանակերտի /թիվ ...../ զորամասում, որտեղից 2010 թվի մարտի 15-ին բերել են նրա փոքրամարմին, ժպտուն որդու` Վալերիի կապտուկներով, վերքերով պատված մերկ մարմինը։

Նա չի տեսել զորամասի պտտաձողը, որից կախված է եղել դին։ Այն ուղեկցող սպաները սկզբում հարցրել են Նանային, թե արդյո՞ք տղան սիրած աղջիկ չի ունեցել, նրան լքած, որի պատճառով իրեն սպաներ։ Նանան ասել է, որ Վալերը սիրած չուներ։ Հետո հարցրել են ընտանիքի նյութական վիճակի մասին։ Ապա փորձել են, համոզել են մորը, որ զինծառայող Մուրադյանը ինքնասպան է եղել, որովհետև աղքատության մեջ է ապրել ու վարձով։

«Ստեղ չսպանեց, գնաց բանակու՞մ իրան սպանեց», - զարմացել է Նանան։ Նույն սուտը փորձել է հիմնավորել Վալերի մահվան փաստով հարուցված գործի առաջին քննիչը՝ Արման Ապրեսյանը Ղարաբաղից էր՝ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնից։ Նանա բողոքել է, և երբ տեսել է գործին կցված լուսանկարները, միանգամից աչք է զարնել որդու ծնկաչոք դիրքը։

«Ինքն իրեն ո՞նց կկախի ծնկները ծալված»։ Բայց քննիչը հանգստացրել է. «Նստած էլ են կախվում, տիկին»։ «Նկարները մի կերպ եմ նայել։ Վալերիս մարմինին էլ թաղման ժամանակ աշխատում էի չնայել։ Բայց թաղման ժամանակ աչքս ընկնում էր ձեռքին՝ բութ մատի եղունգը լրիվ սեւացած էր։ Երբ որ երեխաս դեմս դրած էր, ես այդ մատի վրա ողբացել եմ։ Հիմա քննիչին ասում եմ.

«Ո՞ւր ա էդ սևը։ Ցույց տուր, որ նկարի մեջ կա, որ ես համոզվեմ, որ ձեր նկարները ճիշտ են»։ Ասում ա՝ տենց բան չկա։ Ախր ո՞նց հավատամ նրան»։ Առաջին քննիչի ՝ Ապրեսյանի վարկածով Վալերի Մուրադյանը բջջային հեռախոսի առքուվաճառքով էր զբաղվել և 3000 դրամի պարտք էր կուտակել։ Պարտատերերն էլ, ճնշելով տղային, հասցրել են նրան ինքնասպանության։ 6-7 ամիս քննիչ Ապրեսյանը փորձում էր պարզել մեղավորներին, բայց չկարողացավ, և կասեցրեց վարույթը։

Զինդատախազ Կոստանյանի հրահանգով, այն վերսկսվեց։ Բայց նոր քննիչը՝ Թամրազյանը շարունակում է մշակել «ինքնասպանություն 3 հազարի համար» վարկածը։ Մեկ հոգի կալանավորված է՝ Վալերի Մուրադյանի հետ ծառայած Արմեն Գրիգորյանը, որն, իբր ծեծել է Վալերին պատքը չտալու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հոդվածով։

Վալերիի մոր հետ հանդիպման ժամանակ զինդատախազ Կոստանյանն այս կալանավորումը որպես նոր քննության արդյունավետության ապացույց է ներկայացրել։ Քննիչների գործողություններից կարելի է ենթադրել, որ փորձ է արվում Վալերի Մուրադյանի շուրջ ճնշումների և ստորացումների պատկեր ստանալ։ Բայց Նանան չի հավատում հեքիաթների։

«Հեռախոս առնել-ծախելը բանակում ամեն օր է լինում։ Նույնն էլ կռիվներ ծառայողների միջեւ։ Իմ Վալեռը դրա համար իրեն չէր սպանի»։ Նա վստահեցնում է, որ մահից մի քանի օր առաջ Վալերին նրա հրամանատարը՝ կապիտանը, գումար էր տվել պարտքով՝12 հազար դրամ, որ ատամները բուժի։ Նանան առաջարկել է որդուն ուղարկել այդ փողը, բայց Վալերը մերժել է.

«Կապիտանն ասաց, պետք չի, կամաց-կամաց «պոլուչկայիցդ» կտաս», - հեռախոսով հայտնել է Վալերը։ Այս պարագայում միայն հոգեկան հիվանդը ինքնասպան կլիներ 3000 դրամի համար։ Բայց Վալերը այդպիսի հիվանդ չէր, և որքան էլ զարմանալի է, բանակային այս «բարդակում» իրեն վատ չէր զգում։ Նույնիսկ մի քանի անգամ ասել էր մորը, որ ուզում է շարունակել ծառայությունը, մնալ բանակում։

Նանան որդու մահվան իր վարկածն ունի, որը քննիչը համառորեն անտեսում է՝ Վալերի Մուրադյանին սպանել է... հենց ինքը Նանան, իր խորհուրդներով. «Իմ Վալերը «ռեմռոտում» է ծառայել։ Մեքենաներ էին սարքում, շարժիչներ։ Մահից 4-5 օր առաջ Վալերը զանգեց, ասեց, որ տեսել է, թե ինչպես են տղաները սալիարկա գողանում։ «Ինձ որ տեսան, ասեցին. «Ձայն չհանես, քեզ էլ 3 հազար դրամ կտանք», - փոխանցում է Նանա Մուրադյանը որդու հետ հեռախոսային խոսակցությունը։

Միամիտ կինը որդուն խորհուրդ է տվել գործ չունենալ գողերի հետ. «Վալեր ջան, այդտեղ կամանդիր չկ՞ա, բան չկ՞ա։ Որ տեսնեն հանկարծ, կբռնեն։ Բա հետո ի՞նչ կլինի։ Դու գործ չունես դրանց հետ»։ «Ի՞նչ կամանդիր», - պատասխանել է Վալերին, -աֆիցերը գալիս ա, «զադնիով» մտնում ա։ Տղեքը լցնում են բագաժնիկի մեջ, հետեւով գնում ա»։

Այդ օրը հերթապահ սպան անվանականչ չի արել։ «էդ ժամանակ նա իմ երեխուն էր սպանում։ Ոնց կարելի է անվանականչ չանել։ Ինչի ես բանակ ա՞, թե բարդակ», - տրտնջում է սևազգեստ, իր տղայի պես փոքրամարմին կինը։ Նրա շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը դժգոհ է նոր քննության ընթացքից։

Փորձաքննություններն ավարտված են, բայց դրանք ոչ մի հստակ հետեւության չեն բերել։ Անգամ հագուստի վրայի հետքերը, պարանին պահպանված արյան մնացորդը հնարավոր չի եղել ուսումնասիրել։ Իսկ դատաբժշկական եզրակացությունը չի արտացոլում այն բոլոր վնասվածքները, որոնք եղել են մարմնի վրա։

«Վկաների ցուցմունքների հետ էլ առանձնապես հույս չենք կապում, քանի որ բանակում գողական աշխարհից էլ խիստ արգելք է դրված ցուցմունք տղովի առաջ», - ասում է փաստաբանը, արձանագրելով, որ քննիչի փչացրած հերթական գործն ունի։

«Մենք այսօր համատարած շատ վատ պատկեր ունենք։ Քննիչները փչացնում են զինծառայողների մահվան փաստերով հարուցված գործերը, և նրանցից ոչ մեկը չի պատժվում։ Ընդհակառակը, փչացրած գործը բերում-տալիս են քննչական վարչություն, որ այդ փչացրածը մի կերպ ավելի գրագետ դարձնեն»։

Փաստաբանը պատրաստվում է քրեական գործընթաց սկսել Վալերի Մուրադյանի մահվան հանգամաների բացահայտումը ձախողած քննիչ Արման Ապրեսյանի դեմ, քննությունը դիտավորյալ փակուղի տանելու համար։

ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 49
  • Создано
  • Последний ответ

paron Varchapet!?!?!?! Notarnerin mort arecir (lav arecir mi bari ptux chein) vor dzer exbor axjik@ notar darna...?!?!?! tex eik bacum?!?! ha i miji ayloc... et Chinastani despan exbor axjikn e te eli exbair unek?!

Հարգելի խմբագրություն։

Վերջին շրջանում արդարադատության նախարարը հեղեղել է մամուլը կոռուպցիայի դեմ իր «աննկուն պայքարի» հերոսապատումով։ Հեռուստատեսությունն անգամ չզլացավ ցուցադրել, թե ինչպես է վերջինս անդրոպովյան ոճով բացահայտում քաղաքացիական կացության պետական գրանցման մարմինների ծառայողների ուշացումները։ Մի կողմ թողնենք, որ նախարարն ընդհանրապես իրավասու չէ այդպիսի ստուգումներ իրականացնել՝ առանց տարածքային կառավարման նախարարի, այս դեպքում փոխվարչապետի գրավոր համաձայնության կամ պահանջի, քանի որ խոսքը համայնքային ծառայության մասին է /«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2 հոդված/։

Նույն ոճով նախարարը կարող է իրեն վերապահել վարսավիրների, ծննդատան սանիտարների կամ դերձակների կողմից աշխատանքային կարգապահությունը պահպանելու վիճակը ստուգելու լիազորությունը։ Ի դեպ, նրանք էլ են երբեմն ուշ հաճախում աշխատանքի։

Պայմանականորեն ընդունենք մի պահ, որ այս պաշտոնյան շարքային դեմագոգ չէ, իմիտացիա չի անում և իրեն ու մեզ հիմարի տեղ չի դնում, ինչում համոզվելու համար խնդրում ենք Ձեր միջոցով վերջինիս փոխանցել հետևյալ մի քանի պարզունակ ու անմեղ հարցերը, որոնց պատասխանները ևս ցանկալի է ստանալ հրապարակային եղանակով.

1. Դուք աշխատում եք մի շենքում, որտեղ նույն հարկում տեղակայված է նաև ԴԱՀԿ ծառայության խիստ հարգարժան ղեկավարի կաբինետը։ Նա մշտապես աշխատանքի է ներկայանում ժամը 11.00-ից ոչ շուտ, այն էլ՝ հոծ թիկնազորով։ Մեր տվյալներով, այդ թիկնազորը կազմված է միայն այդ ծառայության հաստիքային աշխատակիցներից։ Ինչո՞ւ այդ ակնհայտ, ձեր քթի տակ կատարվող խախտումը չեք կարողանում նկատել, արձանագրել, մամուլով տեղեկացնել, թե ինչ քայլերի եք դիմում։ Կարո՞ղ եք, արդյոք, կանխել, որպեսզի բոլորովին այլ ծառայության մեջ հաշվառված, սակայն որպես թիկնապահ օգտագործվող անձանց աշխատավարձ վճարվի ոչ թե պետական բյուջեից, այլ ԴԱՀԿ ծառայության խիստ հարգարժան ղեկավարի անձնական բիզնեսի եկամուտներից։ Ընդհանրապես, կարո՞ղ եք այդ պարոնին գոնե խնդրել, որպեսզի նա կատարի Հանրապետության նախագահի պահանջը՝ ապօրինի թիկնապահներից հրաժարվելու վերաբերյալ։

2. Ձեր հաջորդ թիրախը մեր բախտակից և «ամենակարող» նոտարներն են։ Դեռ չէր լրացել ձեր պաշտոնավարության մեկ ամիսը, նոտարական քննություններին մասնակցած մոտ 40 հոգուց ձեր համառ ջանքերով անցան միայն բարձր հովանավորություն ունեցող 4-ը։ Նրանցից մեկն, ըստ մամուլի հավաստի աղբյուրների, հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր դուստրն է։ Վարչապետը ևս իր «համոզիչ» ելոիյթներով փորձում է նոտարների դեմ պայքարի առաջամարտիկի դեր ստանձնել։ Այդ երջանիկ քառյակի քննության կեղծիքների մասին բազմիցս է խոսվել ու գրվել, անգամ վերասոսնձվել են քննության արդյունքների ծրարները, ինչի պատճառով հանձնաժողովի անդամների մի մասը ի սկզբանե հրաժարվել է ստորագրել արձանագրությունը։ Որքանո՞վ է բարոյական ձեր կողմից ամեն Աստծո օր խոսել նոտարների կոռումպացվածության մասին, երբ ինքներդ եք առաջին քայլերով նախարարի պաշտոնում փշրել քննության արդարության չնչին հույսերը և հայտնվել սուպերկամակատարի դերում։ Ինչու՞ քաջություն չուենցաք այդ չորսից զատ, թույլ տալ, որպեսզի անցնի իսկապես արժանի գոնե մեկ այլ «պատահական» անձ, մանավանդ, որ նոտարների թվի ավելացման հոգսով եք տառապում։

3. Կենտրոնական ապարատում աշխատանքի են անցնում բացառապես ձեր մտերիմ ընկերները և համակուրսեցիները, որոնք գուցե ավելի ունակ են, քան դուք, սակայն «պատահաբար» նրանցից ոչ ոք ճանաչված չէ որպես արժանի մասնագետ։ Մամուլի որոշ աղբյուրներով էլ փորձում եք համակիրներ գտնել, որոնք կուրորեն աշտպանում են երիտասարդների նկատմամբ ձեր «թուլությունը»։ Դուք իսկապե՞ս տեղյակ չեք, որ հովանավորչությունը ևս կոռուպցիոն հանցագործություն է։

4. Որքան հայտնի է, նախարարի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ։ Այդ ինչպե՞ս է ձեզ հաջողվում նախարարի համեստ աշխատավարձով մեծ հաճախականությամբ հայտնվել նոր, թանկարժեք կոստյումներով ու այլ զգեստներով։ Հուսանք, որ դրանք գոնե գերմանական GTZ կազմակերպությունից, կամ Գերմանիայի դեսպանատան կողմից պարգևատրման կարգով չեք ստացել։ Պատվաբեր չէ նաև ամեն մի փոքր հարցով դիմել այդ երկրի դեսպանատուն և գումար մուրալ, օրինակ, 1 մլն դրամ՝ կայքէջը թարմացնելու համար։ Ձեր մտերիմ կապերը արժանավայել օգտագործեք:

5. Արդյոք նախարարության համակարգում չեն գործում անհամեմատ ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր ունեցող այլ ստորաբաժանումներ, որոնց մասին գերադասում եք լռել, թեկուզ քրեակատարողական ծառայությունը, արտարժույթով տասնյակ միլիոնների հասնող շինարարության պատվիրատու դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլն իրականացնող կազմակերպությունը և մյուսները։

6. Վերջապես, չե՞ք կարծում, որ զագսի ծառայողներով լիովին ի վիճակի են զբաղվելու և զբաղվում են Երևանի քաղաքապետը և տարածքային կառավարման նախարարը, ինչը հնարավորություն է տալիս Ձեր ազատ ժամանակն օգտագործել Ձեր անձնական կյանքում և նախարարության համակարգում նոր բազում կոռուպցիոն երևույթներ բացահայտելու համար։

Եթե այս հարցերին ազնվորեն պատասխանեք, այլևս հարցեր չենք ուղղի, թեպետ մյուսները ևս շատ են հետաքրքիր։ Հակառակ դեպքում, եթե դարձյալ փորձեք մամուլը ծառայեցնել ձեր անձնական շահերին ու վարկի բարձրացմանը, ինչն այդքան էլ հաջող չի ստացվում, ապա կխնդրենք պատասխանել այլ լրացուցիչ հարցերի ևս։

Երևանի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ծառայողներ

-----------------------------------------------------------------

lragir.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մեղադրյալ չներգրավեցին

Մայիսի 13-ին առողջապահության նախարարության Ավանի հոգեբուժարան տեղափոխվեց Դավիթ Թադեւոսյանը: Այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է մայիսի 17-ին՝ «Հիմա էլ Ավանի հոգեբուժարանում է» հրապարակմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակում-հաղորդումից հետո փետրվարի 9-ին քրեական գործ հարուցվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:

Դավիթը Շենգավիթի զինկոմիսարիատից 2007թ. մայիսի 16-ին զորակոչվել է բանակ, եւ 2 տարի «ծառայելուց» հետո վերադարձել: Նա եղել է հոգեկան հիվանդ: Նրան բանակ չպիտի զորակոչեին, բայց անսիրտ չինովնիկները ոչ միայն զորակոչել են, այլեւ մինչ օրս նրանցից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Ավանի հոգեբուժարանում Դավիթը մնաց մայիսի 13-30-ը: Երեկ այցելել եմ նրան:

22-ամյա Դավիթը շարունակ քրքջում է, վախենում է դուռը բացելուց, անընդհատ ննջասենյակում է: Երբ մայրն ասաց, որ ուզում է բակ տանի, նա սկսեց անհանգիստ շարժումներ անել, ասելով, թե չի ուզում՝ «իրեն կսպանեն»: Զինվորական աննորմալ ծառայության ժամանակ տեսածը խառնվել է նրա հիվանդ վիճակին: Ըստ Ավանի հոգեբուժարանի հիվանդության պատմության (վերջին). «Դավիթը կրկնակի հիվանդ է: 3,5 տարեկանում ստացել է գլխի տրավմա: Հետագայում ետ է մնացել իր հասակակիցներից: Սովորել է թույլ... 8-րդ դասարանից ինքնակամ հեռացել է: 18 տարեկանում Նուբարաշենում ենթարկվել է զինվորական փորձաքննության եւ ազատվել է զինվորական ծառայությունից»: Այսքանից հետո ՊՆ քննչական ծառայությունը կաշկանդված է. մարդը ազատվել է բանակից ու տարվել բանակ: Ո՞վ է ուղարկել, ո՞վ է պարտակել այս հանցագործությունը, ո՞ւմ փոխարեն է ծառայել հիվանդ երեխան, ո՞ւմ պատճառով է հիվանդությունը խորացել: Հոգեբուժարանը կրկին հավելում է. «Խոսելիս հուզվում, լաց էր լինում: Ասում էր, մեր հարեւան Էդոն ուզում է ինձ վերացնել... ծառերի հետեւում պախկված ինձ են սպասում»: Մեր շփման ժամանակ էլ Դավիթը նույնն էր ասում: Ագրեսիվ վիճակը զսպելու համար մայրը դիմել էր նաեւ իրավապաշտպան «Ընդդեմ իրավական կամայականություն» կազմակերպության մասնագետներին, որոնք բուժօգնության եւ դեղահաբերի հարցով օգնել են նրանց: Քանի որ գործը ՊՆ քննչական ծառայությունում 4 ամիս լռվել է եւ քրեական գործ է հարուցվել իմ հաղորդման հիման վրա, փաստի առթիվ, իսկ մեղադրյալ մինչ օրս ներգրավված չէ, ուստի գտնում եմ, որ այս գործի վարույթը պետք է տեղափոխվի ՀՀ հատուկ քննչական ծառայության: Գուցե այնտեղ ինչ-որ մեկը պատասխանի, թե զորակոչից ազատված հոգեկան հիվանդն ինչպե՞ս է հայտնվել մեր փառապանծ բանակում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Помогите нам пожалуйста!

Здравствуйте,я хочу найти родственников моего мужа.После событии в Азербайджане мы не можем найти их.Они из Ханларского района село Мирзик. у них девичия фамилия ГАРИБЯН - Силва,Нели,Люда .Женик,ОФИК,Назик,Ано.Из Ханлара Миша и Нели [у них другая фамилия , их родителей звали Айкуш и Бахшик] . Если их знаете пишите. Их ищут Лена и Размик. Заранее спасибо

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Paron varchapet hamarek sa hancagorcutyan masin haxordum e... ete kashark chvercnein es takanqin kalanqic bac chein toxni...

Դուխով տղերք, ո՞ւր եք դուք

Վերջին տաս օրը քաղբանտարկյալների ազատմանը, քաղաքական իրավիճակին ու զանազան բամբասանքներին զուգահեռ հայկական ֆեյսբուքում քննարկվում էին եւս երկու թեմա՝ երեխա տղա-մարմնավաճառների ու հոր կողմից պարբերաբար սեռական բռնության ենթարկված ու հղիացած 14-ամյա աղջկա:

Բայց ո՞վ է մեղավոր: Այդ ամենի մեղավորը մենք ենք: Մենք՝ մեր անտարբերությամբ: «Մարդ ու կնկա կռվի մեջ չեն խառնվի», «Երեխուն պիտի ծեծես, որ նորմալ մարդ մեծանա», «Աղբը տանից չեն հանի դուրս», «Աղջկան ճնշած պիտի մեծացնել»… Այս եւ այս կարգի էլի որքան «դուզ» խոսքեր կան, որ այլեւս ակտուալ չեն, քանի որ 21-րդ դարն է, ու մարդու կյանքի ու իրավունքների հետ կապված ամեն ինչ չի կարող լինել զուտ ներընտանեկան, այն պետք է լինի հասարակական ու սոցիալական, երեխան, կինը պետք է պաշտպանվեն պետական մակարդակով: Մանավանդ Հայաստանում, թե չէ մեր «բանը բուրդ կլինի»:

Կա մի պարզ ճշմարտություն՝ ամենաթողությունն ու անպատժելիությունը հանցանք են ծնում, իսկ անտարբերությունը սնուցում է այն:

Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե երբեւիցե չի հանդիպել բռնության դրսեւորման կամ ղալմաղալի ձայն չի լսել գոնե իր բակում կամ շենքում: Կա՞ մեկը, որ չի մտածել, որ դա իր գործը չի, որ դա ներընտանեկան պրոբլեմներ են, ու ինքն իրավունք չունի միջամտելու:

«Հայերս սիրամարգի նման հպարտանում ենք միայն մեր պոչով՝ անցյալով»: Զանազան ազգայնական կառույցներ Հայ Առաքելական Եկեղեցու հետ «պարբերաբար հարաբերվելով» «պայքարում» են աղանդների դեմ, այնինչ պետք է պայքարեն այ սրա դեմ՝ հայ երեխան անպաշտպան է իր իսկ ընտանիքում, եթե ունի, իսկ եթե չունի՞… անտերուդուս տղեկները, աղջնակները, որոնց դրդում ենք մարմնավաճառության ազգովի՝ զրկելով գոյատեւելու արժանապատիվ հնարավորությունից, էլ չեմ ասում երջանիկ մանկությունից…

Հետո էլ դեռ երես ունենք` խարանում ենք նրանց՝ օտարում մեզնից, անվանում «փչացած», «գարլախ» կամ «պիտուխ»…

Թե՞ էդ տղեկների ծառայություններից օգտվողները երեխաներ չունեն: Ունեն, էն էլ ոնց ունեն: Գնում են մոթել, ճաշակում «արգելված պտուղը», հետո բարեպաշտ հոր կերպարով վերադառնում ընտանիք, ուր համոզված եմ՝ բարոյախոսություններ են կարդում, ծեծում կնոջն ու երեխաներին:

«Հետք»-ում Սուսաննա Շահնազարյանը շատ լավ էր ասել՝ «դստեր գործով քննության ընթացքում հարցաքննողներին առավել հետաքրքրել է, թե ինչու է կինը գիշերն աշխատում փռում, ինչու է երկրորդ անգամ ամուսնացել, ինչու է ուզում, որ ամուսինը պատասխանատվության ենթարկվի», նաեւ չգիտես ինչու կարեւորում են երեխայի մտավոր հետամնացություն ունենալ-չունենալը՝ «անցած տարվա դեկտեմբերի 23-ից հաշվառված է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում՝ մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարում ախտորոշմամբ»…

Կարծես թե երեխայի մտավոր հետամնացությունը կարող է արդարացնել սեռական ու ֆիզիկական բռնությունը, որին աղջիկը ենթարկվել է առնվազն մի տարի շարունակ: Բա ո՞վ չի խախտվի, եթե սեփական հայրը բռնաբարի իրեն:

Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում ալկոհոլային աբստինենցիայով հիվանդներին օրական երեք անգամ երկու հաբից Դիմեդրոլ են տալիս, այնինչ ապացուցված է, որ Դիմեդրոլը ալկոհոլային աբստինենցիայի ժամանակ հակացուցված է: Սա վերոհիշյալ դիսպանսերի «բուժման» մեթոդների մասին, իսկ թե էլ ինչեր կարող են անել հոգեբուժարաններում՝ թողնում եմ ձեր առողջ երեւակայությանը: Ինչի՞ հիման վրա են ախտորոշում արել, կամ անելուց հետո ինչո՞ւ չեն պարզել պատճառը, չէ՞ որ մինչ այդ աղջկա վարքի մեջ տարօրինակ ոչինչ չի նկատվել: Դե, նախնադարյան բուժում իրականացնող հաստատությունից էլ ի՞նչ սպասես…

Երեխայի հայրը ազատության մեջ է, եւ դա պետք է նորմալ ընկալվի՞: Ինչո՞ւ են լռում գորիսցիները, ինչո՞ւ չեն գոռում… Ինչո՞ւ ենք մենք լռում, բավարարվելով հոդվածներ գրելով կամ կարդալով ու քննարկելով:

Հեյ, ազգայնական ազգապահպաններ, ինչո՞ւ չեք գնում Գորիս, ինչո՞ւ չեք ձեր թերթոնների վրա գրում` Հայեր, ՈՉ ասեք արյունապղծությանն ու մանկապղծությանը, զսպեք ձեր անասնական բնազդները, Հայեր, մի բռնաբարեք ձեր երեխաներին, մի ենթարկեք սեքսուալ էքսպլուատացիայի, Հայ Առաքելական Եկեղեցու տարածքից «երեխա» մի առեք ու շինեք»…

Դուխով տղեք, ո՞ւր եք դուք: Վա՜յ, կներեք, դա ձեզ չի վերաբերվում, դուք ըտենց չեք, ձեր մաքրամաքուր հայեցիությունը ձեզ թույլ չի տալիս բաց պորտերի, աղանդների ու «համա-սեռամոլների» (յամա՜ն խորամանկն են, գծիկով են գրել, որ հանրության մի մասի դեմ ագրեսիայի կոչի համար չմեղադրվեն հետո) դատապարտումից…

Արժանապատիվ ազգը միլիցա ծանոթ-բարեկամով ստորագրությամբ ազատ չէր արձակի նրան:

Սա հիմա իմ գործն է, իմ արժանապատվության գործն է, եւ յուրաքանչյուր քաղաքացու…

Ամեն օր ուշադիր նայեք ձեր հարեւանների, բարեկամների երեխաներին, մի զլացեք փողոցում բռնության դրսեւորում տեսնելուց կանխել այն, մի հապաղեք հայտնել համապատասխան մարմիններին որեւէ բռնության դեպքի մասին, եթե չեք ուզում «գործ տալ», կարող եք դիմել Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնի թեժ գծին՝ 0 800 01 280 անվճար հեռախոսահամարով, մի բարձրացրեք հեռուստացույցի ձայնը, երբ պատի հետեւից ղալմաղալի ձայն է լսվում եւ առավել եւս օգնության աղերս կամ լացի ձայն... Ընտանեկան եւ սեռական բռնության կանխարգելումն ու այդ մասին բարձրաձայնելը յուրաքանչյուրիս գործն է: Էլ չպետք ա գործի «Աղբը տանից դուրս չհանել»-ը, էնքան չենք հանել, որ աղբահորի ենք վեր ածվում աստիճանաբար:

Հ.Գ. Մենք նստած էինք սրճարանում, երբ նկատեցինք, ու մի զույգ է նստած հենց Սարյանի արձանի մոտ: Տղան քաշքշում էր աղջկան, հետո զոռով ուզում էր համբուրել՝ աղջիկը չէր ուզում: Հա, երեւում էր, որ զույգ են, բայց աղջիկը չէր ուզում: Իմ ընկերուհի Լալան գնաց մոտները նստեց ու սկսեց նայել էդ տղային. էս տղան էս աղջկա ձեռքը ոլորում էր, Լալան ասեց՝ դու իրեն չես ցավացնի էլ, էդ տղան ասեց՝ դա ձեր գործը չի, Լալան էլ ասեց՝ ոչ, դա իմ գործն ա… Իսկ ձե՞ր:

Լուսինե Վայաչյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

kidaem ras

kidaem dos

kidaem vsex i kalvados...

Շեստոյի» արկածները կամ դրվագներ ոստիկանության առօրյայից…

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան

15/06/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթական «ֆուրորն է արել»` կարդացած զեկույցով զանազան իմաստուն մտքեր արտահայտելով:

Օրինակ` վարչապետը խոսել է փոքր ու միջին բիզնեսի պարտադիր զարգացման ու պաշտպանվածության վերաբերյալ, որովհետեւ «առանց դրանց զարգացման` չկա քաղաքացիական հասարակություն», որովետեւ միայն ՓՄՁ-ները կարող են «ռեսուրս լինել` կոռուպցիայի դեմ պայքարում», որովհետեւ հենց նրանք կարող են օգնել պետությանը, որպեսզի վերջինս «կանխատեսելի ապագա ունենա»: Ընդ որում` նաեւ օտարերկրյա ներդրողների աչքին: Ու որպեսզի հանկարծ չթվա, թե վարչապետն այս գործում կառավարությանն առհասարակ չի տեսնում, Տիգրան Սարգսյանը նշել է, թե կառավարությունը հրաշալի պատկերացնում է, որ հաջողություններ կարելի է արձանագրել միայն կառուցվածքային բարեփոխումների միջոցով, իսկ դա էլ իր հերթին միայն քաղաքական կամքի գործադրմամբ է հնարավոր:

Վերջինս էլ ի հայտ է գալիս, «երբ իշխանության մեջ կա համոզմունք այն ծրագրերի ճշմարտացիության առումով, որոնք իրականացնում ես»: Մի խոսքով` առաջին հայացքից համոզիչ տրամաբանական շղթա, ինչը, սակայն, մեր իրական կյանքում վերափոխվում- դառնում է «ուզում ենք լավ, ստացվում է` ինչպես միշտ»: Իսկ «ինչպես միշտ»-ի շրջանակներում լիովին է տեղավորվում այն խայտառակությունը, որ դեռ անցած տարվանից տեղի է ունենում ռուսական «Թեզ տուրի» հայաստանյան ներկայացուցչությունում:

Բայց նախ մի քանի տեղեկություն ընկերության վերաբերյալ: Համաձայն «ՏուրՊրոմի» պաշտոնական կայք-էջի` տուրիստական այս ընկերությունը հիմնադրվել է 1994-ին` ռուս գործարարներ Ալեքսանդր Սինիգիբսկու եւ Ալեքսանդր Բուրտինի կողմից: Ընկերությունն այնքան ու այնպես է ճանաչվել ռուսական միջավայրում (հատկապես հաջող է ստացվել Թուրքիա եւ Եգիպտոս տուրիստական փաթեթը), որ կամաց-կամաց ընդլայնել է բիզնեսը նաեւ ԱՊՀ-ում` մի քանի տարի առաջ հասնելով նաեւ Հայաստան: Ցավոք, այստեղ «Թեզ տուրը» սկսում է աշխատել այնպիսի մի գործընկերոջ հետ, ինչպիսին «Մեջիք թայմն» է:

Վերջինս, փաստորեն, քիչ է հաջողում մյուս տուրիստական գործակալությունների համեմատությամբ` առավել շահավետ պայմաններով տուրիստական փաթեթներ «կորզել» «Թեզ տուրից», մի բան էլ 2010-ի ամառվա դրությամբ մոտ 400 հազար ԱՄՆ դոլարի պարտք է կուտակում` ղեկավարների շուրթերով հայտարարելով, թե ոչ միայն չի պատրաստվում այդ գումարները վճարել, այեւ համառելու դեպքում «շեստոյում պրոբլեմ ա սարքելու պարտք ուզողի գլխին»:

Ի դեպ, երբեք չէինք մտածի, որ ստիպված կլինենք Հայաստանում պաշտպանել նաեւ ռուսական ընկերություններին, որովհետեւ «ռազմավարական դաշնակցի գործարարներն էլ են քաղցր մերոնց համար», բայց արի տես, որ դրան էլ հասանք, եւ «պարտք ուզողները» հիմա իսկապես պրոբլեմների մեջ են հենց միայն այն պատճառով, որ «Մեջիք թայմի» ղեկավարներ Դավիթ եւ Մհեր Մանուկյանների թիկունքում նրանց ազգական` ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանն է կանգնած:

Հենց այս մարդու հրահանգով են անցած տարվա դեկտեմբերի 11-ին «Թեզ տուրի» աշխատակիցները առանց որեւէ բացատրության հայտնվել ոստիկանությունում եւ առավոտից մինչեւ գիշերվա կեսը պահվել այնտեղ: Պատկերացնո՞ւմ եք` համարձակվել են ոչ միայն պարտքի մարման մասին անընդհատ հիշեցնել, այլեւ դադարել են սպասարկել «Մեջիք թայմի» տուրիստներին:

Եվ պրոբլեմներն այնքան են խորացել, որ, համաձայն ռուսական ընկերության պաշտոնական տեղեկատվության (http://www.tourprom.ru /news/ 13199/), կայացվել է Հայաստանը լքելու որոշում: Բնական է. եթե ռուսական կողմի պնդմամբ` «իրենց ոստիկանությունում բաց տեքստով ասվել է, որ համառելու եւ պարտքը չեղյալ չհայտարարելու դեպքում երեւանյան գրասենյակի բոլոր աշխատողները խնդիրներ են ունենալու օրենքի հետ», ինչպե՞ս մնային: Խորհելու հրաշալի նյութ Տիգրան Սարգսյանի համար. աչքիս` միայն դրանից հետո նա իր զեկույցը կսրբագրի: Մանավանդ «Թեզ տուրի» տեղեկատվության ներքո ընթացող ամոթալի քննարկումների եւ հայերիս հասցեին հնչող հիշոցների ֆոնին…

Բայց վերադառնանք նյութին` մեջբերելով «Թեզ տուրի» կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Բուրտինին, ով ի լուր աշխարհի հետեւյալն է հայտարարել. «Հայաստանյան շուկան լքելու մեր որոշումը տեղական տուրիստական ընկերության` «Մեջիք թայմի» հետ առաջացած պատմության շարունակությունն է… Երբ բոլոր հարցերը լուծվում են ոչ թե օրենսդրական դաշտում, այլ հայկական «ըմբռնումներով», մենք այդտեղ հետագա աշխատանքի իմաստը չենք տեսնում»: Ինչպես ասում են` no comment. չմոռանանք միայն շնորհավորել Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, որովհետեւ եւս մեկը մեզ մեղադրեց «կանխատեսելի» ոստիկանապետություն լինելու մեջ` «լայն բացելով» պոտենցիալ ներդրողների գրպանը…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

դատախազ Մանուչար Մարտիրոսյան - hertakan anbaroyakan@!!!

Paron varchapet - de sharjvi... paykari corrupciayi dem...

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Խնդրում եմ Ձեզ՝ օգնեք, որպեսզի լույս սփռվի այս անարդար դատավարության վրա, արդարություն եմ խնդրում, եթե կարող եք, եթե ի վիճակի եք, խնդրում եմ օգնեք գտնեմ այդ արդարություն կոչվածը, որն այդքան դժվար է գտնել։

Հարգարժան նախագահ, որդուս՝ Ահարոն Հակոբյանին դատապարտել են 13 տարի 7 ամիս ազատազրկման, մեղադրում են մի հանցանքի մեջ, որում ինքը ընդհանրապես չկա։

2006 թ. ամռանը կատարվել է «Արդշինինվեստբանկից» գողություն։ Ահարոնին չեն մեղադրում գողության մեջ, այլ մեղադրում են ավազակային հարձակման մեջ։ Իբրեւ թե բանկի գողությունից 20 օր առաջ հարձակվել են բանկի հերթապահ ոստիկան Կնյազ Ենոքյանի վրա, բայց իրականում այդպիսի բան չի կատարվել։ Իրականում բանկի գողությունից 20 օր առաջ Արթուր Խանոյանը եւ Արթուր Բաբայանը ժամը 21։00-ի սահմաններում գտնվել են բանկի հարակից այգում։ Այդ նույն ժամին բանկից դուրս է գալիս հերթապահ ոստիկան Կնյազ Ենոքյանը՝ դիմացի խանութից պաղպաղակ գնելու։ Լսելով այգուց եկող խոսակցության ձայներ՝ գնում է դրա ուղղությամբ եւ հրամայում, որ տղաները հեռանան, ասելով, որ սա բանկի տարածքն է եւ նրանք այդ ժամին իրավունք չունեն այդտեղ գտնվելու։ Տղաները չեն ենթարկվել ոստիկանին, վիճաբանել են՝ ասելով, որ այգին հանրային է եւ բանկի սեփականությունը չէ։ Կնյազ Ենոքյանը թողնում-հեռանում է։ Այս միջադեպը նախաքննական մարմինները անվանեցին ավազակային հարձակում եւ սկզբում ասացին, թե օգտագործել են փայտ, հետո փայտը «դարձրին» ատրճանակ, իսկ հետո՝ ինքնաձիգ։ Կնյազ Ենոքյանը դատարանում նշեց, որ ենթադրում է՝ իր դեմ կիրառվել է ավտոմատ, սակայն ավտոմատ չի եղել, քանի որ դա լոկ Կ. Ենոքյանի ենթադրություններն էին։ Դատարանում Ահարոն Հակոբյանը հարց ուղղեց Կնյազ Ենոքյանին.

- Խնդրում եմ ինձ ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ այգում գտնվող տղաներից որեւիցե մեկին։

Ոստիկանն ասաց՝ ոչ, նման չի, որովհետեւ նրանք բարձրահասակ էին, իսկ Ահարոնի հասակը չի համապատասխանում նրանց հասակին, որն էլ դատարանում պարզ երեւում է, եւ ձայնն էլ նման չէ։

Ընդմիջման ժամանակ դատախազ Մանուչար Մարտիրոսյանը մոտեցավ տուժող համարվող ոստիկան Կնյազ Ենոքյանին, սկսեց ահաբեկել, ասելով՝ «ես հենց հիմա կարող եմ քեզ ձերբակալել, որ աշխատանքի ժամին բանկից դուրս ես եկել, որի իրավունքը չունեիր, եթե չես ցանկանում ձերբակալեմ, պետք է ասես՝ Ահարոնն էր»։ Ոստիկանն ասում է՝ Ահարոնը չի, ինչպես ասեմ, որ նա է:

Հարգելի նախագահ, դատախազ Մանուչար Մարտիրոսյանը միջանցքում ոտքի վրա կազմեց մի սցենար եւ մատուցեց Կնյազ Ենոքյանին, ասելով՝ ոնց ասում եմ, այնպես էլ կասես, ասա, որ հարթ տարածքի վրա կանգնած չեք եղել, որ դու ներքեւում ես կանգնած եղել, իսկ նրանք բարձր դիրքում են կանգնած եղել, դրա համար էլ բարձրահասակ են երեւացել, որ ճանաչեցի՝ նրանցից մեկը Ահարոնն էր։ Գիտեմ, որ շատ հեռվից ես գալիս, այնպես կանեմ, որ էլ չգաս։ Դատախազ Մ. Մարտիրոսյանը այնքան տարված էր ոստիկան Կ. Ենոքյանին ահաբեկելով եւ իր պատրաստի սցենարը մատուցելով, որ չէր նկատել իր մոտ կանգնած փաստաբաններին, ովքեր լսել էին ողջ խոսակցությունը։ Դատը վերսկսելուց առաջ Ահարոն Հակոբյանի փաստաբան Արմեն Մանուկյանը բացարկ հայտնեց դատախազ Մանուչար Մարտիրոսյանին՝ ասելով, որ դատախազը ահաբեկել է ոստիկան Կնյազ Ենոքյանին, ստիպում էր կեղծ ցուցմունք տալ իր պաշտպանյալ Ահարոն Հակոբյանի դեմ։ Եվ դա հաստատեցին բոլոր փաստաբանները։

Դատախազը Ահարոնին չի ճանաչել, թշնամություն չի ունեցել, ինչն էր պատճառը, որ պարոն դատախազը ցանկանում էր այգում գտնվող տղաներից մեկին բացառելով՝ կատարվածը վերագրել Ահարոնին։

Դատավորի հարցին, թե ինչպե՞ս նշվեց Ահարոնի անունը, տղաները պատասխանել են. «Նախաքննական մարմինները հարցրին, թե էլ ո՞ւմ ենք առաջարկել եւ ո՞վ գիտի այդ մասին, մենք ասացինք, որ առաջարկել ենք Ահարոնին, սակայն նա հրաժարվել է եւ այդ օրվանից մենք նրան այլեւս չենք տեսել»:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են ստորագրել փաստաթղթերի տակ, տղաները պատասխանել են. «Մեզ ծեծել են, կտտանքների են ենթարկել, բերման են ենթարկել մեր կանանց, ահաբեկել են մեզ, թե մեր կանանց էլ կձերբակալեն, իսկ կողքի սենյակից լսելով մեր կանանց լացի, հեծկլտոցի ձայները՝ ստիպված ստորագրել ենք»։

Դատախազ Մանուչար Մարտիրոսյան, նախաքննական մարմինները տղաներին ահաբեկել, սպառնացել են այնպես, ինչպես Դուք էիք ահաբեկում ոստիկան Կնյազ Ենոքյանին, որպեսզի կեղծ ցուցմունք տա Ահարոնի դեմ։

Արթուր Բաբայանը եւ Արթուր Խանոյանը մինչեւ այսօր էլ պնդում են, որ իրենք երկուսով են գտնվել այգում, տուժող ոստիկան Կնյազ Ենոքյանը պնդում է, որ այգում Ահարոնը ներկա չի եղել, սակայն դատախազ Մ. Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը ներքին համոզմունքով է դատում եւ դատապարտում է 10 տարվա ազատազրկման։

Պարոն նախագահ, իմ որդին չի գողացել, ավազակային հարձակում չի կատարել, չի սպանել, չի բռնաբարել, պետությանը եւ պետական բյուջեին չի վնասել, պետական մակարդակով ռեկետ չի արել սեփական ժողովրդի նկատմամբ, կաշառք չի տվել եւ չի վերցրել, ինչո՞ւ համար են իմ որդուն դատապարտել 13 տարի 7 ամիս ազատազրկման։ Խնդրում եմ օգնեք վերանայել այս գործը եւ Ձեր օգնությամբ արդարացի լուծում տրվի այս անարդար դատավարությանը։

aravot.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

varchapet?! es uremn hatuk ek kazmakerpum joxovrdi artagaxt@??? vor kritikakan massa hankarc chhavakvi??? paho... menak mi harc em uzum tal... harcazruici jamanak lezvict trav, te el chkaroxacar mejt pahes dra hamar voroshecir et dzevov joxovrdin texyak pahes vor es vat vijak@ hatuk e sarkvum, vor joxovurd@ zzvi tqi u gna... vor hankarc dzez ttu xosk chasen???

-Այդ նույն կրիտիկական, դժգոհ զանգվածի մի մասն էլ` պահանջելու փոխարեն, այսօր հույսը կտրած` արտագաղթում է: Նույնիսկ վիճակագրական տվյալներով` արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում:

-"Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի:" :thumbsdown:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

varchapet?! es uremn hatuk ek kazmakerpum joxovrdi artagaxt@??? vor kritikakan massa hankarc chhavakvi??? paho... menak mi harc em uzum tal... harcazruici jamanak lezvict trav, te el chkaroxacar mejt pahes dra hamar voroshecir et dzevov joxovrdin texyak pahes vor es vat vijak@ hatuk e sarkvum, vor joxovurd@ zzvi tqi u gna... vor hankarc dzez ttu xosk chasen???

-Այդ նույն կրիտիկական, դժգոհ զանգվածի մի մասն էլ` պահանջելու փոխարեն, այսօր հույսը կտրած` արտագաղթում է: Նույնիսկ վիճակագրական տվյալներով` արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում:

-"Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի:" :thumbsdown:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Պատասխան -Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն (կատակով ծիծաղում են):

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Paron Varchapet sranic hastat corrupciayi hot e galis... inch kaseq? charji et Elenayi gorcer@ hanznel Hatuk Qnchakan xmbin?

-------------------------------------------

ՊԵԿ-Ը ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԾՈՒՂԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ

Արամ Ասլանյանը վստահեցնում է, որ իր «գլխին սարքել են»

Գործարար Արամ Ասլանյանի վրա ՊԵԿ-ի տեսուչների ստուգայցը բավականին թանկ արժեցավ ոչ միայն նյութապես: Չնայած այդ ստուգայցից անցել է ուղիղ 3 տարի, բայց նա դեռ դատարանների դռներից չի կարողանում դուրս գալ:

Գործարարի պատմելով, 2009-ին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկա այցելած Պետեկամուտների կոմիտեի տեսուչներն իրեն տուգանեցին ապօրինաբար. «Տեսուչները եկան դեկտեմբերի 18-ին, վաճառվող զարդերը մի լավ տնտղեցին, հետո հանեցին մի քանի հատ դոլար, որ վճարեն հավանած զարդի համար: Բացատրեցինք, որ միայն դրամով ենք վաճառում: Շատ դիմադրեցին, բայց տեսան, որ անարդյունք է, ասացին՝ վաղը հետները ոչ միայն իրենց կանանց, այլեւ դրամ կբերեն»: Պարոն Ասլանյանի խոսքով, հաջորդ օրը, որը ոչ աշխատանքային օր էր՝ շաբաթ, նրանք վերադարձան առանց կանանց ու կրկին դոլարով. «Նորից սկսվեց հին պատմությունը: Կրկին դրամ պահանջեցինք, բայց այս անգամ նրանք մեզ չլսեցին, դոլարը հանեցին, դրեցին սեղանին, ապրանքը վերցրին ու գնացին՝ իբրեւ թե զարդը տանում են ստուգման: Հետո մի քանի պտույտ տալով՝ վերադարձան, հանեցին հանձնարարականները: Բայց բռնի ուժով, զոռով՝ ում գլխին էլ ասես, կսարքեն»: Պարոն Ասլանյանը վստահեցնում է՝ ինքը տեսել ու լավ էլ հիշում է տեսուչների հանձնարարականը. «Նրանք ապրանքների գները ֆիքսելու հանձնարարականով էին եկել: Հերիք չէ, որ ոչ աշխատանքային օր են եկել, դեռ հանձնարարականներն էլ խառնել են ու առանց ակտին ծանոթացնելու՝ հեռացել»: Ա. Ասլանյանի պատմելով, ակտին ծանոթացել է օրեր անց՝ նամակի միջոցով. «Գրել էին՝ իբրեւ ես տեղում հրաժարվել եմ ծանոթանալ ակտին, դիմադրել եմ: Ուղարկել էին նաեւ տուգանքի չափը՝ 2 միլիոն 75 հազար դրամ, ոչ միայն դոլարով առեւտուր անելու, այլեւ ՀԴՄ չտրամադրելու համար»:

Գործարարը 2010-ին անմիջապես դիմեց ընդհանուր իրավասության դատարան. «Նիստի ժամանակ դատավորը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին հարցնում էր՝ որտե՞ղ եք ներկայացրել ակտը, որ ինքը հրաժարվել է ծանոթանալ: Նրանք այս հարցին դժվարացան պատասխանել ու սկսեցին դատավորին ֆռռացնել, թե իբր մեզ հրավիրել են կոմիտե՝ ակտը ներկայացնելու համար: Դատավորն էլ դեռ խնդաց ու հարցրեց, թե ակտը որտե՞ղ են գրում ու ներկայացնում, կարո՞ղ է մի հատ էլ օպերայի սրճարան հրավիրեիք»:

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հայցվորի պահանջը ու ապացուցեց, որ հարկային տեսուչները ստուգայցն իրականացրել են իրենց հանձնարարականի շրջանակներից դուրս: Պարոն Ասլանյանի խոսքով, դատարանը նաեւ Սահմանադրության խախտում է որակել ոչ աշխատանքային օրը ստուգայց կատարելը. «Դատարանում հիմնավորեցին, որ վարչապետի հատուկ հանձնարարական էր պետք շաբաթ օրով ստուգում անելու համար, ինչը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները չեն ունեցել»:

ՊԵԿ-ին, սակայն, չի գոհացրել դատարանի որոշումը, եւ գործը հասել է Վճռաբեկ դատարան: Այստեղ էլ գործարարը իր իրավունքների ոտնահարում է արձանագրել: Նա պնդում է. «Նիստի օրվա ու ժամի մասին ինձ չեն տեղեկացրել: Նիստից 3 օր անց, այս տարվա մարտի 7-ին, երբ դատարանն արդեն մարտի 4-ին վճիռ էր կայացրել, ինձ նամակ ուղարկեցին, թե դռնբաց նիստ է եղել ու ապացուցվել է, որ Պետեկամուտների կոմիտեի տեսուչները ստուգայց են կատարել իրենց հանձնարարականների շրջանակում»:

Պարոն Ասլանյանին զարմացրել են ոչ միայն դատարանների խիստ տարբեր վճիռները, այլեւ եւս մի ուշագրավ փաստ. «Համակարգիչով դատական գործերն էի ուսումնասիրում, պարզեցի, որ, չգիտես ինչու, իմ գործը, որ լրիվ ուրիշ դատավոր պետք է քններ, չնախատեսված արձակուրդ է գնացել, ու այդ գործը հանձնել են Ելենա Սողոմոնյանին: Պարզվում է, այս դատավորին են հանձնել մի քանի այնպիսի գործեր, որոնց հայցվորները ընդհանուր իրավասության դատարանում գործը շահել էին»: Պարոն Ասլանյանի խոսքով, ոսկու շուկայում իր նման եւս 4 գործարար ՊԵԿ-ի տեսուչների ապօրինի ստուգայցի զոհ են դարձել: Ըստ նրա, իր 4 գործընկերներն էլ ընդհանուր իրավասության դատարանում գործը իր պես շահել էին, բայց Վճռաբեկ դատարանում այս տարվա հուլիսի 1-ին՝ պարտվել:

Իսկ մոտ տաս օրից՝ հուլիսի 15-ին, վճռաբեկ դատարանում կլսվի ՊԵԿ-ի մեկ այլ հայց՝ 2 մլն 75 հազար դրամը բռնագանձելու մասին: Գործարարը գրեթե վստահ է, որ այս դատը նույնպես ՊԵԿ-ը կշահի, քանի որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»...

Պատրաստ ենք լսել նաեւ ՊԵԿ-ի պարզաբանումը:

-------------------------------------------------

aravot.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

mard chgiti laci te tsicaxa...

ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲԱՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ

Դեռեւս փետրվարի 3-ին էր, երբ հայրենի կառավարությունը՝ «Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով», մարզերին 10,12 միլիարդ դրամ հատկացրեց: Սրանով նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն:

Այս ծրագրով նորոգվում է նաեւ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի դպրոցը, որը չի նորոգվել արդեն 40 տարի:

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ դպրոցը նորոգում է «Ես եւ նա» ՍՊԸ-ն, իսկ «Ես եւ նա»-ի տերն ու տնօրենը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է՝ Նաիրի Սահակյանը:

Թե ինչպես է հենց մարզպետի եղբայրը շահել դպրոցը նորոգելու իրավունքը՝ պարզ չէ, սակայն հունիսի 24-ին տեղեկացրել ենք, որ այս նույն Նաիրի Սահակյանի՝ Հայաստանի կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարում են մարզի գյուղապետերը՝ Արագածավանի գյուղապետը՝ 300 հազար դրամ, Արտենիի գյուղապետը՝ 400 հազար դրամ եւ այլն:

Հայտնի է նաեւ, որ Սահակյանները բնավ էլ ընչազուրկ չեն: Նրանցն է «Նարեկ» ռեստորանային համալիրը, Սահակյանների եղբայր Խորենը Յակուտիայում ադամանդի բիզնեսով է զբաղված եւ հաստատ կարող է վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը:

Նաիրի Սահակյանը որոշել է եկող տարի ԱԺ պատգամավոր դառնալ, սակայն այսօրինակ հրապարակումներին չի պատասխանում: Թափանցիկ չէ հանրության համար: Կամ՝ որ ավելի հավանական է, ասելու բան չունի:

Իսկ լուսանկարում եղբոր բոլոր հարցերը պետության եւ համայնքների հաշվին լուծող մարզպետ՝ հանրապետական Սարգիս Սահակյանն է:

aravot.am

--------------------

paron Varchapet menak mets mets prtel gites... te payqari korruptiai dem...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

blin... pochemu grajdane armenii doljni iz svoego karmana plotit' za oshibki sudei??? Pochemu ne zastavit' ix plotit' esli v evrosude Armenia proigryvaet??? eti suki tvoryat bespredel, ludi podaut v evrosud i vyigrivaut... a shtraf kotori platit Armenia uxodit iz karmana prostyx grajdan... chto za fignya???

Նախկին դատավորը պահանջում է

Նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը 7 տարուց ավելի պայքարում է իր պաշտոնում վերականգվելու համար: 2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են նրա լիազորությունները: Սաղաթելյանն այդ հրամանագիրը բողոքարկել է տեղական դատական ատյաններում եւ մերժվելով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վերջինս ավարտել է ՀՀ կառավարության հարց ու պատասխանի փուլը եւ առաջիկայում պետք է որոշում կայացնի «Անահիտ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով:

Մեզ հետ զրույցում Անահիտ Սաղաթելյանն ասաց, որ Եվրոպական դատարանի կողմից իր բողոքն ամբողջությամբ բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն պետք է բռնագանձվի 2004 թվականից մինչեւ հիմա որպես դատավոր չստացած աշխատավարձերի ամբողջական գումարը, որը 70 հազար եվրոյից ավելի է:

«Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա ես թեեւ անգնահատելի եմ համարում իմ կրած վնասը, բայց դրա ֆինանսական փոխհատուցումը թողել եմ Եվրադատարանի հայեցողությանը»,- ասաց նախկին դատավորը:

Մինչ այդ Սաղաթելյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որն առնչվում է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքին:

2008 թվականի ՀՀ քննչական հատուկ ծառայությունը քրեական գործ է հարուցել Անահիտ Սաղաթելյանի եւ այլ անձանց նկատմամբ այն բանի համար, թե նրանք 2001 թվականին օգոստոսի 27-ի դատական նիստին քաղաքացու մասնակցության եւ ցուցմունք տալու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկությունն է մտցրել դատական նիստի արձանագրության մեջ:

Սակայն նախաքննության մարմինը որոշում է կայացրել նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրան մեղասգրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու համար:

«Նախաքննության մարմինը նման որոշում է կայացրել, որպեսզի Եվրոպական դատարանի որոշման դեպքում ես չկարողանամ վերականգնվել դատավորի պաշտոնում, քանի որ օրենքով սահմանված է, որ անձը չի կարող նշանակվել դատավոր, եթե նրա նկատմամբ գոյություն ունի ոչ արդարացնող հիմքով քրեական գործի կասեցում»,- կարծում է Անահիտ Սաղաթելյանը: Նախկին դատավորը բողոքարկել է նախաքննության մարմնի որոշումը եւ մերժվել ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների կողմից: Սակայն Վճռաբեկ դատարանը վերացրել է այդ ատյանների որոշումը եւ բողոքն ուղարկել է վերաքննության:

«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով` քննիչը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառման թույլատրելի շրջանակներից, քանի որ գործի նյութերից երեւում է, որ մեղադրյալ Ա. Սաղաթելյանը քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման կապակցությամբ համաձայնություն չի տվել»,- նշված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

«Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ քննիչ Արշալույս Մինասյանը խախտել է օրենքը. նա իրավունք չուներ այդ հիմքով դադարեցնելու քրեական հետապնդումն առանց իմ համաձայնության»,- ասում է նախկին դատավորը:

Վճռաբեկ դատարանից որոշումից հետո սկսվել է բողոքի վերաքննությունը: Ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժել է Անահիտ Սաղաթելյանին:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Անահիտ Սաղաթելյանի բերած բողոքի քննությունը:

Նիստի սկզբին Սաղաթելյանը միջնորդեց բացարկ հայտնել դատախազ Նադոյանին, որը «հովանավորել է քննիչի ապօրինի գործողությունները»: «Ես դատախազին բացարկ եմ հայտնել դեռեւս նախաքննության ավարտական փուլում, որը չի մերժվել գլխավոր դատախազի կողմից, այսինքն` բավարարվել է, ուստի նա չի կարող մասնակցել այս գործի քննությանը»,- հայտարարեց Անահիտ Սաղաթելյանը:

Մեղադրող դատախազն էլ նշեց, թե նրա ներկայացրած բացարկն անհիմն է, քանի որ նախկինում հայտնած բացարկի ժամանակ գործն արդեն գտնվել է դատարանի վարույթում, իսկ դատարանում Սաղաթելյանն իրեն բացարկ չի հայտնել:

Դրան ի պատասխան նախկին դատավորը հայտարարեց, որ Նադոյանը երբեք չի ներկայացել ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նա կարողա բացարկ հայտնել, բացառությամբ մեկ նիստի, որի ընթացքում բացակայել է Անահիտ Սաղաթելյանը:

Դատարանը մերժեց նախկին դատավորի միջնորդությունը, իսկ դատախազին բացարկ հայտնելու մեկ այլ միջնորդություն որոշեց չքննել, որից հետո Անահիտ Սաղաթելյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատարանը նախագահող Մասիս Ռեհանյանին: «Դատարանը չի ապահովել խորհրդակցական սենյակի գաղտնիությունը, քանի որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի նախագահը մտավ այդ սենյակ»,- հայտարարեց Սաղաթելյանը:

Այս միջնորդությունը եւս մերժվեց դատարանի կողմից եւ դատախազի միջնորդությամբ նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 26-ը, ժամը 15:00-ն:

Արման Ղարիբյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

Դատախազն անտեսում է վերաքննիչի նիստերը

Արդեն կես տարի է, մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը փորձում է հասնել նրան, որ որդու գործը <փչացրած>, դեպքի վայրը կեղծած, այլ ապօրինություններ գործած քննիչ Գնել Մանուկյանը պատժվի: Սակայն իրավապահ համակարգը և արդարադատության մարնինները սարի պես կանգնած են քննիչի մեջքին: ՀՔԾ-ն հրաժարվում է ոչ միայն գործ հարուցել քննիչի դեմ, այլ անգամ ներկայանալ դատաքննությանը, իսկ դատարանն արդեն մեկ անագամ մերժել է Օհանջանյանի պահանջը:

Այժմ գործը վերաքննիչում է, սակայն ՀՔԾ-ն և դատախազությունը շարունակում են անտեսել նիստերը և չներկայանալ դատարանի դահլիճ, թեև, ըստ դատավոր Աիդա Հովհաննիսյանի, պատշաճ կարգով ծանուցվում են դրանց մասին:

Դատավորն այսօր հերթական անգամ ստիպված եղավ հետաձգել նիստը գործը հսկող դատախազ Կարեն Հարությունյանի չներկայանալու պատճառով: Նա դժգոհություն հայտնեց այս առիթով և խոստացավ իր վերաբերմունքն արտահայտել, եթե եւս մեկ անգամ դատախազը անհարգալից պատճառով չներկայանա դատարան:

Գործով նոր քննիչ Լևոն Պետրոսյանը, որը եկել էր նիստին մասնակցելու, տեղյակ չէր, թե ինչու դատախազը չի ներկայանում և հետաձգումը հայտարարելուց հետո հեռացավ կայծակնային արագությամբ, մեկնաբանություններ տալուց խուսափելով: Լևոն Պետրոսյանը ստանձնել է գործի քննությունն այն բանից հետո, երբ Գնել Մանուկյանի հավաքած ապացույցներն առ այն, որ Օհանջանյանը մահացել է հոսանքահարումից, դատարանն անբավարար համարեց և գործով նոր քննություն նշանակեց:

Ի դեպ, հինը տևել էր երեք տարի: Օհանջանյանի ծնողները համոզված են, որ իրենց երեխային սպանել են, և որ երեք տարին բավական էր կեղծ ապացույցներ <ստեղծելու> և իրական հանցագործներին պատժից ապահովագրելու համար:

ՀՔԾ-ի չներկայանալը ոչ Օհանջանյանի ծնողներին, ոչ էլ նրանց շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանին չի զարմացնում: <Չգալը չէր խոչընդոտում, բայց գործի բազմակողմանի քննությունը ենթադրում է, որ նրա ներկայությունը պարտադիր է և կարող են շատ հարցեր ծագել: Ինձ թվում է, այս գործի նկատմամբ դատախազության մոտեցումը մերժողական է: Ես սկսում եմ մտածել, որ Գնել Մանուկյանը մենակ չի ձախողել գործը, և որ այդ չներկայացողները առնչվել են ձախողման գործընթացին: Նրանք կաշկանդված են և չեն կարող ներկայանալ դատարան>:

Տուժողի իրավահաջորդը` Սուրեն Օհանջանյանը համարում է, որ դատախազի <եկած-չեկածը մի հաշիվ է>: <Նրանք իրենց տեսակետները չեն փոխում, միևնույն է, և նրանց դատարան չներկայանալը զերծարարությունների շարունակությունն է>:

<Ամոթ են զգում, երևի, որ չեն ներկայանում նիստերին>,- արդեն դատարկված դահլիճում նիստից հետո մի պահ լավատեսություն սփռեց Օհանջանյանի մայրը` Գոհար Օհանջանյանը: Վերաքննիչն էին եկել նաև այլ մահացած զինվորների ծնողներ: Նրանք վիրավորված էին զգում իրենց դատախազի արհամարհական պահվածքից: Օհանջանյանների հետ նիստերի գալը, հավանաբար, ինչ-որ հոգեբանական թեթեւացում է բերում նրանց:

-----------------------------------

ete vkan chi nerkayanum dataran - berman en entarkum... isk ete dataxaz@ chi nerkayanum??? inch e orenqov naxatesvum ais depqum???

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   7 пользователей, 0 анонимных, 661 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    659 гостей
    luc tailor Putnik mshput Левон Казарян АРТЕМ OLD MEN
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...