Перейти к публикации

Содействие общества властям


Рекомендованные сообщения

Բժիշկների եւ քննիչների «կաստան»

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողները արդեն երկու տարի է բողոքում են քննիչ Գնել Մանուկյանի դեմ, համոզված լինելով, որ նա միտումնավոր խոչընդոտել է իրենց որդու մահվան հանգամանքների բացահայտմանը։

Թվում է, թե քննիչը, իրավաբանը, պետք է թույլ չտար, որ իր մասնագիտական պատվին առնչվող հարցի լուծումը ձգձգվեր, այլ ասեր. «Ես պատրաստ եմ ցանկացած հարցաքննության, ես մաքուր եմ, իզուր եք ինձ կասկածում»։ Բայց մեր իրավական պրակտիկայում քննիչի նման պահվածքը անոմալիա կդիտվեր, և այս բողոքը հիմնարկից հիմնարկ է «տշվում», դատարանից՝ դատարան։

Անզգույշ սպանություն, ինքնասպանություն, սպանություն հակառակորդի կողմից, - ահա այն երեք պաշտոնական պատճառները, որոնցից առավել հաճախ են մահանում հայ երիտասարդները բանակ գնալուց հետո։ Ինչ խոսք, հոսանքահարումը կամ, ասենք, ադրբեջանցի զինծառայողի գնդակը որպես մահվան պատճառ անհամեմատ ավելի գերադասելի է, քան, ասենք, իր անպատժելիությունից և զինվորի բերած «մաղարիչ»-օղուց հարբած սպայի սապոգը։ Բայց ապացուցելն է դժվար, և տղաների ծնողները որքան էլ ուզում են, չեն կարողանում հավատալ դատաբժիշկներին և քննիչներին։

2007 թվականի օգոստոսի 30-ին անհայտ հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի գործն այս իմաստով իսկական գլուխգործոց է։ Քննիչ Գնել Մանուկյանին հաջողվեց այնպես «բացահայտել» տղայի մահվան հանգամանքները, որ երեք տարվա նախաքննության ընթացքում պարզած միակ ոչ հակասական տեղեկությունը զինվորի մահվան օրն է՝ 30-ը օգոստոսի։

Այդ օրը, անհայտ ժամի, երիտասարդը աննկատ կորել է մարդաշատ զորամասից։ Նրա մարմինը՝ կրկին անհայտ ժամի, հայտնաբերվել է ինչ-որ անհայտ տեղում։ Այդ տարածքում կար մի շինություն, որտեղ ռադիոկայան է տեղակայվում, ինչ-որ մետաղյա լարեր։ Այդ լարերում էլեկտրական հոսանք եղել է թե ոչ, մինչ օրս չգիտի ոչ ոք։ Բայց մարմինը բերելու օրը՝ օգոստոսի 31-ին դատաբժիշկներն արդեն հաստատեցին ՊՆ նախնական վարկածը՝ հոսանքահարում։

Այդ օրը Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, դատաբժիշկներին, նրանց ղեկավարին՝ Շոթա Վարդանյանին, զորամասի սպաներին և Սեւանի կայազորի դատախազ Գագիկ Համբարձումյանին զարմացրեց իր համառ անհավատությամբ։ Դատաբժիշկների հետ կռվի-վիճաբանության արդյունքում նա այնուամենայնիվ հաջողեցրեց լուսանկարել որդու մարմինը և այսպիսով արձանագրել բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխի, ականջի, աչքի տակի, ծնոտի, ծոծրակի, պարանոցի, որոնց մասին դատաբժշկական եզրակացություններում ոչ մի բառ չկա գրված։

Իսկ քննիչից՝ Գնել Մանուկյանից, որդեկորույս հայրը պահանջեց բերել և «իր աչքը մտցնել» այն ձգալարը, որին պարանոցով ու դաստակով հպվել, և ինչպես Մանուկյանն էր ենթադրել, էլեկտրահարվել էր Տիգրան Օհանջանյանը։ Բայց ինչ ցույց տան որդեկորույս հորը, եթե դեպքի վայրի զնննությունից անմիջապես հետո ձգալարի հատվածը չի առգրավվել, փաթեթավորվել, պահպանվել և համապատասխան փորձաքննությունների ներկայացվել։

«Դա արվել է շատ երկար ժամանակ հետո, պարզապես պահեստից նմանատիպ ձգալար է առգրավվել։ Բանկանաբար, գործարաններում շատ է ձգալար արտադրվում, պահեստներում շատ ձգալար կա։ Որտեղի՞ց, ո՞վ վերցրեց, որ սա հենց այդ ձգալարն է», - ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Ծանոթանալով այս գործի նյութերին, սկսում ես թեթեւ նաել քննիչի աշխատանքին, և առհասարակ, կյանքին։ Համոզվում ես, որ կարելի է, օրինակ, մահացած զինծառայողի հագուստները առգրավել, համապատասխան փորձաքննությունների ուղարկելու փոխարեն մի երկու ամիս պահել, մինչև որ հետքերը օդի հետ շփվելուց, այլ ազդեցություններից վերանան։ Իսկ որ հանկարծ մի չափից դուրս համառ կենսաբանական մասնիկ չպահպանվի, ամիսներ անց լրիվ այլ հագուստ կարելի է ներկայացնել, ընդ որում, շատ ավելի փոքր չափսի, քան օգտագործում էր Տիգրանը, որը հաղթանդամ երիտասարդ էր։

«Գնել Մանուկյանը մեր տղայի գործում դարձել է արհեստավարժ կեղծող, նա փչացրել է և միտումնավոր տապալել է գործը»,- այս կասկածը ծնվեց քննության հենց առաջին օրից։ 2010 թվականի դեկտեմբերի 13-ին Տիգրանի ծնողները որոշեցին հաղորդում ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, այն մասին, որ քննության համար պատասխանատու անձը, Սեւանի կայազորի նախկին զինվորական դատախազ Գնել Մանուկյանը միտումնավոր այլաձեւել է ապացույցները։

Բայց հայտնի է՝ բժիշկների և քննիչների «կաստայում» երաշխիքային արատավոր շրջանակ է գործում։ ՀՔԾ-ն բողոքը «պտտեցրեց» փաստաթղթային դժոխքի պտուտակներով՝ ուղարկեց զինդատախազություն, այնտեղից թուղթը գնաց ՊՆ քննչական ծառայություն։ «ՊՆ քննչական ծառայությունն իրավասու չէ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցագործությունները քննելու,- ասում է Սեդա Սաֆարյանը,- Գնել Մանուկյանը հանդիսանում էր պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնական անձ։ Նրա կողմից ենթադրաբար կատարված հանցարարքը պետք է քննվեր ՀՔԾ վարությում»։

Այժմ տուժող կողմը փաստաթղթային պտուտակից դատական կարուսելի մեջ է հայտնվել, փորձում է ամեն կերպ ստիպել ՀՔԾ-ին քննել Գնել Մանուկյանի գործը։ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այս պահանջը, վերաքննիչն էլ իր հերթին բավարարեց առաջին ատյանի որոշման դեմ բերված բողոքը, և գործը հետ ուղարկելու որոշում կայացրել: Որքան կպտտվի կառուսելը, պարզ չէ, իսկ մարդիկ ընդամենը ուզում էին իմանալ` ինչից է մահացել իրենց երեխան, որ կարողանան հանգիստ քնել։

ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 49
  • Создано
  • Последний ответ

to heriqa eli... ai Գնել Մանուկյան, ai anbaroyakani vastak... et Baxmanyanic aveli es vaxenum qan et erexu aryun@ hogut vra vercneluc??? to du erexa chunes, tsnox chunes... ai takanq. Et bjshkakan ezrakacutyun tvoxin Շոթա Վարդանյանին el piti formalini mej dnel u mi 10 tari merneluc heto ira @ntaniki achki araj, tan mej pahel... vor sax kyankum chmoranan te inch pornik harazat en unecel... Es dzer mard asoxi mer@...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մահվան կասկածելի վարկած

Զինծառայող Տիգրան Օհանջանյանը պարանոցով և դաստակով հպվել է մետաղական լարին, էլեկտրահարվել է և մահացել է։ Սա է Վարդենիսի զորամասերից մեկում անհայտ հանգամանքներում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան վարկածը, որը նրա ծնողներն անհավանական են համարում։

Գործը նոր քննության ուղարկելու դատական որոշումը, նաեւ մի քանի ամիս անց զինդատախազ Գեւորգ Կոստանյանի խոստումը՝ մինչեւ վերջ բացահայտելու հանցագործությունը, զոհվածի ծնողները ոգեւորությամբ ընդունեցին։ «Բայց մենք արդեն զգում ենք, որ մեզ նորից ուզում են խաբել», - ասում է Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Օրերս նա պատահաբար պարզել է, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանը մի քանի մասնագետների հետ առանց տուժող կողմի ներկայացուցչի փորձաքննության է մեկնել Վարդենիս։

«Մենք պահանջել էինք, որ ներկա գտնվենք կատարվող բոլոր փորձաքննություններին։ Զինդատախազն ընդունելության ժամանակ մեզ խոստացավ, որ այդպես էլ լինելու է։ Իսկ հիմա մենք նորից սկսեցինք չվստահել։ Ի՞նչ էին ուզում անել այնտեղ, որ մենք չպետք է տեսնենք», - վրդովվում է Գոհար Սարգսյանը։

Երբ նա զանգահարել է Պետրոսյանին պարզելու համար, թե ինչ է անում վերջինս Կարճաղբյուրում, քննիչը պատասխանել է, որ մասնագետ է տարել պետստանդարտից, հողի դիմադրությունը դեպքի ենթադրյալ վայրում չափելու։ Կինն ահազանգել է նաև զինդատախազին, ասելով, որ կրկին իրենց մեջքի հետեւում ինչ-որ գործողություններ են արվում։ Իսկ Գեւորգ Կոստանյանը նրան հանգստացրել է, թե դատաէլէկտրատեխնիկական փորձաքննության ժամանակ տուժողի ներկայացուցիչներն անպայման ներկա կլինեն։

Այսպիսով, ակնհայտ է, որ նոր քննությունը 8 ամսում զրոյական կետից առաջ չի գնացել։ Այն կարծես միտված է հիմնավորելու էլեկտրահարման վարկածը։ Նոր դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը, 11 մասնագետների ստորագրությամբ, ինչպես և նախորդները, չի բացատրում, թե որտեղից են հայտնվել «հոսանքահարված» տղայի ականջների, մատերի վնասվածքները, պարանոցի, վզի վրայի գծերը, ոտքի մատի այրվածքը։

«Փաստորեն, բժիշկները կրկին գրել են այն, ինչ ընդհանուր իրավասության դատարանը արժանահավատ չգնահատեց», - ասում է տոժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, - նոր քննություն է սկսվել, բայց այն, որ դատաէլեկտրական փորձաքննություն նշանակվեց դեպքի վայրը պարզելու փոխարեն արդեն վկայում է, որ նոր քննություն չի լինելու, այլ կրկնվելու է հինը»։

Հիշեցնենք, որ ելնելով բազմաթիվ հակասական տեղեկություններից, որոնք կան գործի նյութերում, Օհանջանյանի հարազատները չեն հավատում էլէկտրահարման վարկածին, և վստահ են, որ իրենց որդու մահը վրա է հասել ոչ թե զորամասի ռադիոկայանի մոտ, այլ բոլորովին այլ վայրում, և որ գործի նյութերը կեղծել է առաջին քննիչ Գնել Մանուկյանը։

«Մենք վկա ունենք, որն ասում է, որ 50 մետրից տնքոց է լսել։ Բայց էլեկտրահարվողն ի՞նչ տնքոց կարող է հանել։ Նշանակում է, որ տղան կենդանի է եղել, եւ այս վկայությամբ էլէկտրահարման վարկածը հերքվել է», - ասում է Սեդա Սաֆարյանը։

Նա ներկա է եղել քննչական փորձարարությանը, դատաէլէկտրատեխնիկների հետ նախկին վիճակը վերականգնել են, եւ մասնագետները հերքել են, որ այդ հատվածում կարող էր էլեկտրական հոսանք լինել:

«Թե ուրիշ տեղ ինչ է կատարվել, թե էլէկտրահարման իմիտացիա է արվել, թե տարել են ինչ-որ մի տեղ են էլէկտրահարել, ես չեմ կարող ասել, բայց անգամ եթե ընդունենք, որ Տիգրանին տոկն է խփել, ինչո՞ւ էր պատառոտված նրա հագուստը։ Պատռվածքներից մեկը բավականին մեծ է՝ 16 սմ երկարության։ Միայն սա արդեն պետք է հուշեր, որ այլ վարկած պիտի քննարկվի», - ասում է փաստաբանը։

Մի անգամ տուժող կողմն արդեն միջնորդել է կասեցնել փորձաքննությունը, մինչեւ որ չճշտվի դեպքի վայրը, սակայն մերժվել է։ Հիշեցնենք, զինդատախազ Գևորգ Կոստանյանը վերջերս անձամբ է գնացել զորամաս և արձանագրել, որ դեպքի վայրն իրոք կեղծված է:

http://www.lragir.am/armsrc/right48277.html

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է

Վարդենիսի զորամասերից մեկում 4 տարի առաջ մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողները՝ Սուրենն ու Գոհարը, սկսեցին կառավարության շենքի մոտ բողոքի գնալ 2008 թվականից։ Այն ժամանակ նրանց կողքին խաղաղ պայմաններում երեխա կորցրած և քննչական կեղծիքների դեմ բողոքող 9 ընտանիք էին։ Հիմա ծնողների մի մասը հուսալքվել է։ Մնացել են 4 զինծառայողների ծնողներ։

«Մենակ էլ մնամ, գնալու եմ մինչև վերջ։ Ես կորցնելու ոչինչ չունեմ», - ասում է Սուրենը, որն այս ընթացքում սրտի հիվանդություն է ստացել։ Նրա բնակարանն ասես տուն-թանգարան լինի՝ ամենուրեք Տիգրանի լուսանկարներն են, իրերը, շատ մեդալներ։ Սպորտսմեն էր, ֆիզիկապես ուժեղ, վախ չուներ։ 18 տարին որ լրացավ, Տիգրանը թողեց Պյատիգորսկը, որտեղ ընտանիքը բնակվում էր, վերադարձավ Հայաստան՝ ծառայելու։ Ասաց՝ զինգրքույկ ունենալը տղայի համար կարեւոր է։

Հայրը պատմում է, որ Տիգրանը միայն հոսանքից էր վախենում. «Անգամ արդուկ չէր միացնում, լարերից սարսափում էր»։ Ահա ինչու, նա շատ զարմացավ, և չհավատաց, երբ օգոստոսի 31-ին վաղ առավոտյան Վարդենիսի զորամասից լուր ստացավ, թե որդուն «տոկն» է խփել և տեղում սպանել։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց առաջին կասկածը, որ տղային սպանել են։

Դիահերձումից առաջ որդու մարմնին՝ քունքի, ծնոտի, ականջների, ձեռքերի շրջանում, վնասվածքներ տեսավ և կապտուկներ, որոնք դատաբժիշկները ոչ մի կերպ «չէին ուզում նկատել»։ Հետագայում քննիչները, դատախազները, բոլոր փորձագետները, որոնք ներգրավված էին գործում, իրենց աշխատանքով ոչ թե փարատեցին այս կասկածները, այլ ավելի խորացրեցին համոզմունքը, որ տղայի մահը ոչ թե հոսանքահարումից է, այլ ինչ-որ ծեծկռտուքի հետեւանք։ Մանավանդ, որ այն տեղում, որտեղ, իբր, հոսանքահարվել էր Տիգրանը, ռադիոկայանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակն է եղել։

Տիգրանի հայրը դիմումով պահանջեց, որ նրանց եւս հարցաքննեն, ինչը չարվեց։ Երեք տարում իրավապահները չպարզեցին, թե ինչ է կատարվել զինծառայող Օհանջանյանի հետ Կարճաղբյուրի զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին։ Մինչ օրս հայտնի չէ, թե կար հոսանք այն լարերում, որոնց դիպչել է Տիգրանը, թե ոչ։ Միանշանակ հայտնի չէ անգամ, թե որտեղ էր ընկած տղայի մարմինը։

Գործում հակասական տեղեկություններ կան այն մասին, թե երբ է վրա հասել մահը։ Առաջին դատատեխնիկական փորձաքննություն անցկացնող փորձագետ Գեննադի Հարությունյանը նույնիսկ չի կարողացել հասկանալ, որ կայանը, որի մոտ հայտնաբերվել է մարմինը, ոչ թե էլեկտրակայան է, այլ ռադիոկայան։

Ծառայական քննության արձանագրություններից անհետացել են 6 թերթեր, բջջային տարբեր հեռախոսազրույցների վերծանումները, դիահերձարանում արված 19-ամյա Տիգրանի հետմահու լուսանկարները: Երկու դատաբժշկական փորձաքննություններով պարանոցի վնասվածքի տարբեր չափեր են նշվում։ Չկա նույնիսկ հոսանքի լարի այն հատվածը, որն, ըստ նախաքննության նյութերի, իբր առգրավվել է, մինչդեռ ըստ մեկ այլ արձանագրության` հոսանքի լարն ամբողջական է և ոչ մի տեղից հատված չէ։

«Եթե իմ երեխան այդ «տրոսի» վրա եղած լիներ, կբերեին էդ տրոսի էդ հատվածը, աչքս կմտցնեին, և կասեին. «Հեսա, էս էլ ձեր երեխու արյան հետքը», - չի հանգստանում Սուրեն Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ այս գործով Սևանի կայազորի դատախազությունն անփութության մեջ էր մեղադրում զորամասի կապի հանգույցի պետ Ռուստամ Ասատրյանին և պայմանագրային ծառայող Կարեն Թովմասյանին, բայց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց նրանց՝ դատավճիռ, որը 2010 թվականի մարտի 31-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց, գործն ուղարկելով նոր նախաքննության։

Եռամյա այս պայքարի բեկումնային երկրորդ պահը Սերժ Սարգսյանի միջամտությունն էր այն բանից հետո, երբ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Օհանջանյանը մյուս ծնողների հետ հունվարի 27-ին մոտեցան նախագահականին։

Այդ օրը նախագահը մեդալներ էր բաժանում։ «Ինքը զաբորի էս կողմից, մենք էն կողմից էինք։ Նա ասաց, որ նոր զինդատախազ է նշանակվել, «նա ձեր գործերով կզբաղվի, հենց հիմա ես իրեն կկարգադրեմ»։

Նոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը 4 ժամ զրուցեց Օհանջանյանների հետ, անձամբ այցելեց զորամաս, նոր քննիչ Լեւոն Պետրոսյանի, քննվող գործերի բաժնի պետ Արտակ Հարությունյանի և գործը հսկող դատախազ Կարեն Հարությունյանի հետ։ Նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց, որը պետք է 11 բժիշկների հանձնաժողովն անցկացներ։

Նախագահը Նելլի Խոստիկյանն է՝ Հերացու անվան համալսարանի ամբիոնի վարիչ, որը ժամանակին` հոկտեմբերի 27-ի գործով Գորիսի բանտում «էլկտրահարված էլէկտրիկի» մահվան կապակցությամբ եզրակացություն տված հանձնաժողվի նախագահն էր։ Նաև Գագիկ Հարությունյանը, դատաբժիշկ, որն արդեն մեկ անգամ գրել էր, թե Տիգրանը հոսանքահարվել է, Հովսեփ Շամախյանը` գլխավոր այրվածքաբան։ Նրանց եզրակացությունը նույնն է՝ Տիգրանը մահացել է հոսանքահարումից։ Բոլորին մեկ-մեկ հանդիպել է Տիգրանի հայրը, բայց անարդյունք։

«Ես գնացի 1-ին հիվանդանոց վիրաբույժ Միրիջանյանի մոտ։ 2-3 անգամ եղել եմ մոտը։ Նստում է համակարգչի մոտ, ոչ դեմքիդ է նայում, ոչ էլ խոսում է։ Ասում է՝ ինչ ճիշտ է, դա եմ գրել։ Ասում եմ. «Բա ինչո՞ւ ականջի վնասվածքը չես գրել»։ «Չի եղել տենց բան, -ասում է, - որ եղած լիներ, բժիշկը կգրեր, էլի»։

«Փորձագետների հետ կապված մեզ համար կասկածելի իրավիճակ կա, - ասում է Օհանջանյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը։ - Նրանք մեկ ընդհանուր շարադրանք են ներկայացրել և բոլորով ստորագրել են։ Մինչդեռ յուրաքանչյուր մասնագետ իր մասով պետք է եզրակացություն տա»։

Ըստ Սեդա Սաֆարյանի, մինչ այս պահը գործում ոչ մի էական տեղաշարժ չկա, նոր քննությունն առայժմ հույսեր չի ներշնչում, որ գործը կբացահայտվի վերջապես։

Տեղազննության արդյունքները կեղծելու համար Օհանջանյանները դատի են տվել առաջին քննիչ Գնել Մանուկյանին։ Բայց հայցը մերժվել է։ Ծնողների միակ հույսն այժմ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն է, ավելի շուտ նրա մեկ նախադասությունը զորամաս մեկնելուց և տեղանքը զննելուց հետո. «Կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է»։

ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

------------------------

suki !!!!!!!!!!!!!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

... Ասուլիսին ներկա փաստաբան Գայանե Խաչատրյանը ներկայացրեց նաև մի գործ բանակում կատարված սպանության վերաբերյալ: Ըստ պաշտոնական տեղեկության, զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է հոսանքահարումից: Սակայն նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ծնողներն աննախադեպ քայլի են գնացել՝ համաձայնվելով իրենց որդու դին էքսգումացիայի ենթարկել, բայց դա հետաձգվել է տղայի հոր հիվանդանալու պատճառով:

Դրանից հետո Տիգրանի մայրը այցելել է տղայի գերեզմանին, որտեղ տեսել է դատավորին և ևս մի քանի հոգու, ովքեր փորձել են հանել դիակը, մինչդեռ իրենք ուրիշ ժամկետ էին պայմանավորվել: Նաև նամակ է եկել գլխավոր դատական բժիշկ Շոթա Վարդանյանից, որ միայն իրենք իրավունք ունեն էքսգումացիա կատարելու, ավելացրել է Միքայել Դանիելյանը:

http://www.lragir.am/armsrc/country28452.html3

----------------------------------------------

sranc pati tak a petq... mi jamanak forumum kar mek@ vor senc naxadasutyunic heto sirum er krknel - "ba ova krakelu du"??? vor et harc@ miangamic mejtexic durs ga asem - ete indz baxt vijakvi linem kangnac es tesak takanqneri dimac, mi varkyan dzerqs chi doxa... SUKI!!!!!!

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դժբախտ պատահարի վարկածը կարելի կլիներ ընդունել, եթե Տիգրան Օհանջանյանը խոշտանգված ու խեղդամահ արված չլիներ: Տղայի զինվորական հագուստը եղել է պատառոտված, վերջույթները՝ կապտած, դեմքը՝ այտուցված ու կապտած, պարանոցին՝ 19 սմ տրամագծով խոր վերք: Կատարյալ հիմարն անգամ կարող է կռահել, որ դա կարող էր լինել նրա պարանոցին փաթաթված լարի, պարանի կամ նման այլ բանի հետք: Բայց նախաքննությունն ի սկզբանե տարվել է միակ վարկածով՝ էլեկտրահարում, եւ փորձագետներն էլ այդ վարկածը հաստատել են իրենց "եզրակացություններով":

Ահա այդ նույն Շոթան, զննելով խոշտանգված զինվորի դիակը, ոչ միայն գրել է, որ նա էլեկտրահարված է, այլեւ նկարագրության մեջ նշել, որ տղայի ատամնաշարն ամբողջական է: Այնինչ Տիգրան Օհանջանյանի վերեւի կտրող ատամը բացակայել է, եւ այդ մասին վկայում են ոչ միայն նրա ծնողները, այլեւ այն լուսանկարները, որ արվել են դիահերձարանում:...

... Քանի որ դատախազների հորինած հեքիաթի ֆաբուլան էլեկտրահարումն է, ըստ այդմ՝ Տիգրան Օհանջանյանը գիշերը, երբ զինվորները վաղուց պետք է քնած լինեին, դիպել է զորամասից 500 մետր հեռու տեղադրված ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Բայց թարսի պես՝ նրա դին ալեհավաքի ամրալարերից 10 մետր հեռու են գտել՝ ըստ գործի նյութերի իհարկե: Եւ քանի որ այդ ալեհավաքը պատկանել է կապի հանգույցին, հանգույցի պետին ու աշխատակցին են մեղադրել անփութության մեջ: Ընդ որում՝ նախաքննությունից 7 ամիս անց, թեպետ մինչ այդ մարդկանց նույնիսկ տեղյակ չեն պահել իրենց տարածքում տեղի ունեցած մահվան դեպքի մասին: Ինչ վերաբերում է բարձր վոլտաժին, ապա ոչ մի ողջամիտ մասնագետ չի կարողացել հասկանալ, թե ինչպես կարող է ալեհավաքը գետնին ամրացնող լարերում հայտնվել էլեկտրական հոսանք: Հեքիաթը գունագեղ դարձնելու համար էլ, որպես գործի համար "էական նշանակություն ունեցող հանգամանք", գրել են, թե իբր տարերքներն էլ են նպաստել Տիգրանի դժբախտությանը՝ անձրեւ, ամպրոպ, փոթորիկ եւ այլն: Բայց հիդրոօդերեւութաբաններն այդ "փաստն" էլ են հերքել՝ այդ օրը անձրեւ ու ամպրոպ չի եղել:

http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=4651

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Прошу у всех прощения за яростный оффтоп, - :pleasantry:

Хочу сказать "привет" Семетое, который Акоп! :friends:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

mda... u Makarevicha est' fraza - "kak ne kruti, no chtoto stalo s glazami zagadochnyx jenshin"...

pochti 500 prosmotrov... odin otvet i odin offtop. vkluchaesh stiral'nuyu mashinu - i tot govorit pro evrovission i arabskie revolucii... blin. Ladno zakroite temu... vidimo, vystavit' na pokaz konkretnyx tvarei kotorye pokryvaut ubic, nynche ne v mode. legche da i navernoe bezopasnee obsujdat' lubymie temy stiral'nyx mashin...

Privet Bagir...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Случай безнравственный...

Рецидивы, еще могут быть.

Могу добавить, что Гнел попал "на взятке".

По моему связан с этим делом.

Сейчас работает юристконсулом.

Умный и обученый кадр совка.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Semetoja, заключение судмедэкспертизы в Армении практически невозможно оспорить, т.к. нет возможности повторной независимой экспертизы. В Штатах в спорных случаях можно пригласить эксперта из другого штата или Канады, в Европе приглашают экспертов из других европейских стран. В Армении же вся полнота принятия решения находится в руках одного человека - Шоты, а самх судмедов - полторы калеки, находящихся в подчинении того же Шоты.

Так что они сами себя подставлять не будут...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

u roditelei parnya est' fotki sdelannye v morge... gde vidno chto u nego vibit zub - v zakluchenii sudmedeksperta ve govoritsa, chto vse zubi na meste... est' tak je snimki drugix poboev, kotorye ne zafiksirovany "ekspertom"... "fakt" grozi i dojdya, kotory posposobstvovali udareniu tokom, byl oprovergnut gidromedstanciei, opublikovannaya stat'ya s etimi faktami ne est' soobshenie o prestuplenii?! konechno est'. lichno ya kajdi den' po neskol'ku raz budu nazivat' imena tex ludei, kotoryi tormozyat eto deli... da i drugie dela toje. Special'no dlya etogo otkrou account v facebook-e.

heriqa eli... arunaxumi pes kpel en es erkric u pok chen galis... pover' eto ne emocii... prosto... nu dostalo uje.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

В борьбе с коррупцией прибегают и к "хирургическому вмешательству": армянский премьер

Борьбу с коррупцией правительство Армении должно начать с себя. Как сообщает корреспондент ИА REGNUM, об этом на встрече с журналистами 25 мая в парламенте Армении заявил премьер-министр Тигран Саркисян. При этом он добавил, что сначала нужно раскрыть существующие коррупционные явления внутри самого правительства и наказать виновников.

Как считает премьер, в борьбе с коррупцией общество должно содействовать властям. "Наше общество должно понять, что коррупция действительно является болезнью и нужно вести против нее активную борьбу", - заметил он.

Глава кабинета министров, не вдаваясь в подробности, отметил, что некоторые политические деятели на самом деле борются не за то, чтобы искоренить коррупцию, а "занять наши места для использования властных рычагов".

Кроме того, Тигран Саркисян заметил, что действующее законодательство нужно реформировать таким образом, чтобы максимально перекрыть коррупционные лазейки. Однако, кроме всего прочего, армянский премьер считает, что иногда в вопросе борьбы с коррупцией необходимо также прибегнуть "к хирургическому вмешательству".

http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1408693.html

--------------------------------------------------------------

OK paron Тигран Саркисян mamulum tpagrvac hodvacneric, kaskacner en arajanum, vor hetevyal mardik kasharaker en ev taqcnum en hancagorcneri u xochndotum en hetaqnnutyan@:

Գնել Մանուկյանը

Լևոն Պետրոսյանը

Շոթա Վարդանյան

http://www.tert.am/am/news/2010/03/30/ohanjanyan/

http://www.tert.am/am/news/2010/02/19/court/

http://www.hra.am/am/tag/Ohanjanyan

http://www.lragir.am/armsrc/right48277.html

http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=4651

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ya kak to uznal chto moi posty polxzuyutsa popuulyarnostu v uzkix krugax nashego pravitel'stva... arden vat chi... tak vot, ya budu v rasshirennom formate predstavlyat' informaciu o faktax korrupcii varchapetu... on prosil obshestvu pomoch... nu a ya po poslednim dannym gde to 1/3 200 000 chast;' etogo obshestva...

v svyazi s etim ya proshu moderov izmenit' nazvanie temi... no skajem "содействие общеста властям"

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

“Զինապարտության մասին” օրենքի 30-րդ հոդվածը խախտել է Կառավարությունը

ահա զինծառայություն չանցած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը.

1. Տիգրան Սարգսյան – վարչապետ

2. Գագիկ Հարությունյան – ՍԴ նախագահ

3. Կարեն Կարապետյան - Երևանի քաղաքապետ

4. Կարեն Անդրեասյան – ՄԻ պաշտպան

5. Արման Մկրտումյան – Վճռաբեկ դատարանի նախագահ

6. Աղվան Հովսեփյան – գլխավոր դատախազ

7. Կարեն Կարապետյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

8. Սամվել Նիկոյան – ԱԺ փոխնախագահ

9. Արմեն Գևորգյան – փոխվարչապետ

10. Հարություն Քուշկյան – նախարար

11. Հրայր Թովմասյան – նախարար

12. Էդվարդ Նալբանդյան – նախարար

13. Սերգո Կարապետյան – նախարար

14. Տիգրան Դավթյան – նախարար

15. Արմեն Մովսիսյան – նախարար

16. Արմեն Աշոտյան – նախարար

17. Արթուր Պետրոսյան – նախարար

18. Մանուկ Վարդանյան – նախարար

19. Վարդան Վարդանյան – նախարար

20. Վաչե Գաբրիելյան – նախարար

21. Գագիկ Խաչատրյան – ՊԵԿոմիտեի նախագահ

22. Երվանդ Զախարյան – ԱԳԿՊ Կոմիտեի նախագահ

23. Արտյոմ Մովսեսյան – ՔԱԳՎարչության պետ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 394 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    394 гостя
    1 анонимный
    stephanie S RDR Artmonton luc irrenna w i t o Ara55 Firefly lord17 melkum mshput
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...