Перейти к публикации

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


mazd

Рекомендованные сообщения

Ինֆորմացիոն բլոկադայի հետևանքով 20 օր մենք զրկված էինք հնարավորությունից իմանալ ինչ տեղի ունեցավ մարտի մեկին` վաղ առավոտյան Ազատության հրապարակում և ուշ երեկոյան Մյասնիկյանի արձանին հարող ատարածքում:

Այս հավաքածույի միջոցով մենք փորձել ենք հավաքել մարտի մեկի իրադարձությունների նկարագրությունները ականատեսների պատածի հիման վրա` այն ինչ տեսել են ընդդիմության որոշ լիդերները և այն ինչ տեսել են հասարակ քաղաքացիները: Հավաքված վկայություններից հանված են գնահատականները, թողնված են միմիայն դեպքերի նկարագրությունները: Բնականաբար որոշ դեպքերում անունները չեն նշվում: Նյութերը վերցված են ինտերնետից:

Սամսոն Ղազարյանի վկայությունից

Նախ ասեմ, որ մարտի մեկին նրանք ամենայն մանրամասնությամբ սկսել էին պատրաստվել մի քանի օր առաջ: Ազատության հրապարակին հարող բոլոր փողոցներում նրանք արգելեցին մեքենաների կայանումը, իսկ հրապարակից դուրս եկող մեքենաները տանում էին տուգանային հրապարակ: Արգելում էին սննդի ու վառելափայտի մատակարարումը` գիշերողների քանակը նվազեցնելու ակնհայտ միտումով: Մարտի մեկին, առավոտյան ժամը 5.30-ից 6-ի սահմաններում Ազատության հրապարակին հարակից փողոցները լցվեցին բազմաթիվ ոստիկանական մեքենաներով: 6.30 րոպեին Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից դիմեց նստացույցի մասնակիցներին` հորդորելով կոնտակտի մեջ չմտնել ոստիկանության հետ: Սակայն քիչ անց Սայաթ-Նովայի փողոցի կողմից դեպ հրապարակ շարժվեց վահանավոր ու մահակավոր ոստիկանների կուռ շղթան: Նստացույցի մասնակիցների վկայությամբ, նույն կերպ եղել է նաեւ այլ հարակից փողոցների կողմից: Մենք` Սայաթ-Նովայի փողոցի հատվածում գտնվողներս, նույնպես փորձեցինք շղթա կազմել` նրանց մուտքը հրապարակ կասեցնելու համար: Բայց անվերջ ավելացող նրանց թվաքանակի ճնշման տակ նստացույցի մասնակիցներիս շղթան արագ փլուզվեց, ու մենք մասնատվեցինք: Ընդհանուր իրարանցման պայմաններում ես մի կերպ հասա Հյուսիսային պողոտա ու շարժվեցի Հանրապետության հրապարակի ուղղությամբ, եւ Հյուսիսային պողոտայի միջնամասում տեսա նստացույցի այլ մասնակիցների եւս: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ արդեն հատուկ ջոկատայիններն են փորձում մեզ շրջապատել բոլոր կողմերից: Ասես պայմանավորված` մենք բոլորս փորձեցինք խուսափել շուրջկալից: Ես շարժվեցի Տերյան փողոցով դեպի Թումանյան փողոց եւ երբ հասա խաչմերուկին, Առնո Բաբաջանյանի արձանի մոտերքում խրոխտ կանգնած հատուկ ջոկատայինները հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին մահակներով ծեծել ու հայհոյել: Ես շնչահեղձ, քանի որ աջ թոքս վիրահատված է, մի կերպ հասա Խնկո Ապոր գրադարանին հարող բակ, ուր եւ հանդիպեցի մերոնցից` այլոց: Տերյան փողոցի մուտքը Սայաթ Նովայի կողմից նույնպես փակված էր հատուկ ջոկատայիններով, ովքեր, հավանաբար, գրոհի հրահանգ դեռ չունեին: Ամեն ինչ վկայում էր այն մասին, որ մեր հարազատ իշխանությունները «կոլցո» օպերացիա էին իրականացնում: Ի դեպ, 91-ին ես եղել եմ նաեւ Գորբաչովի «կոլցոյի» մեջ: Մենք անցանք Խնկո Ապոր գրադարանի հետնաբակ եւ այլ բակերի միջով դուրս եկանք Աբովյան փողոց, որտեղից էլ բաժանվեցինք: Ես այլ բակերի միջով մի կերպ հասա Աշոտ Մանուչարյանի տուն, եւ քիչ անց, անվերջ հնչող զանգերի շնորհիվ, իմացանք, որ «կոլցոյից» փրկվածներն ինքնաբերաբար հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ալ.Մյասնիկյանի հուշարձանի հրապարակ ես հասա կեսօրից անց եւ այնտեղից հեռացա Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակը թողնելու հորդորից հետո, որը հնչեցրեց Արամ Սարգսյանը:

Թե ինչի ականատես եղա մարտի 1-ի ցերեկվա եւ 2-ի գիշերվա ընթացքում, ու փաստերի, տեսաերիզների, վկայությունների հսկայական նյութն ինչ իրական պատկեր է ուրվագծում, կմանրամասնենք առաջիկայում, եւ թաքուն ոչինչ չի կարող մնալ: Քանզի, ինչպես ասում էր Վիլյամ Շեքսպիրը` ծածուկ գործերը կգան հրապարակ, թեկուզ երկիրն իսկ թաքցնի իր տակ:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 47
  • Создано
  • Последний ответ

Մեկ այլ ականատեսի վկայությունը

Գիշերը ժամը 1-ից սկսած ժողովրդի մեջ խոսակցություններ պտտվեցին, թե իբր Արթուր Բաղդասարյանը, որպես անվտանգության քարտուղար, այդ գիշեր Օպերան «մաքրելու» հրամանագրի տակ ստորագրել է: Կային մարդիկ, որ հավատացին: Որոշները նույնիսկ գնացին տուն: Բայց ես լուրջ չընդունեցի, մտածեցի, որ հերթական պրովոկացիան է (ամեն օր էլ զորքի հարձակման մասին խոսում էին):

Ժամը 6-ին կարծես այդ լուրերը հաստատվեցին: Ասացին, որ հրապարակի ուղղությամբ զորք է գալիս: Անմիջապես տղամարդկանցով հրապարակի երկայնքով շարվեցինք` կանանց ու երեխաներին թողնելով մեր թիկունքում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին եւ ասաց. «Զգույշ եղեք, խնդրում եմ` հանկարծ որեւէ մեկդ ձեր նախաձեռնությամբ քայլ չանեք: Ոստիկաններն էլ են մեր ժողովուրդը: Կգան, իրենց պահանջները կներկայացնեն եւ ըստ այդմ էլ` կորոշենք մեր անելիքը»:

Երեւի 10 րոպե անց հայտնվեցին: Մեզնից 1-1,5 մ հեռավորության վրա դեմ դիմաց շարվեցին: Բոլորը սաղավարտով էին, վահաններով եւ դուբինկաներով: Առաջին շարքում կանգնածները ոստիկանական զգեստով էին, իսկ նրանց հետեւից արդեն մուգ հագուստներով էին` հատուկ ջոկատայիններ:

Եկվորներից մի խումբ մոտենում էր հարթակին` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ ընթացքում մենք մեր դիմացիններին խնդրում էինք. «Ախպերներ ջան, ձեր ցավը տանենք, եկեք սենց կանգնենք, մինչեւ լույսը կբացվի: Ինչի՞ համար եք գիշերվա կեսին եկել: Էստեղ ձեր քույրերն ու մայրերն են, եթե արյուն թափվի, մեզնից է լինելու, մեր մեջ թուրք չկա»:

Մոտ 3-4 րոպե դեմ դիմաց կանգնած մնացինք: Սրանք բառ չէին ասում: Հանկարծ դվիժոկի ձայնը կտրվեց, լույսերն անջատեցին ու հարձակումը սկսվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը բղավում էր. «Ժողովրդին հանգիստ թողեք, ես եմ ղեկավարը, ես եմ պատասխանատուն, ինձ ձերբակալեք»:

Մեզ մոտ փայտեր ունեինք: Շատերս վառելափայտից մահակներ էինք սարքել, որ կարողանանք պաշտպանվել: Իսկ այն, որ ասում են, թե իբր զինված ենք եղել, իսկ իրենք էլ եկել էին խուզարկության, անամոթ սուտ է: Նման պահանջ չեն ներկայացրել: Հետո` 10 օր Օպերայի բակում էինք, ոստիկաններն օրուգիշեր հետներս էին եւ ոչ մի անգամ խուզարկության մասին չեն ակնարկել: Ուղղակի ծիծաղելի էր մեր բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունը, թե իբր ստացված օպերատիվ տեղեկություններով ոստիկանները եկել էին զենք-զինամթերք փնտրելու: Էլ չեմ ասում, որ նույն այդ ոստիկաններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ եթե ինչ-որ մեկի մոտ, ասենք, նռնակ լիներ, նա մեկ վայրկյան չէր վարանի եւ կնետեր նրանց վրա:

Սկզբում, երբ հարձակվեցին, լուրջ դիմադրություն ցույց տվինք եւ սրանք նահանջեցին: Դու մի ասա` դա նկարահանման համար բեմադրված թատրոն էր, որ հեռուստատեսությամբ օրերով ցուցադրեին: Նահանջից հետո «սպեցնազը» վրա տվեց, մինի կոլցոներով մեզ սկսեցին ջարդել: Շրջվում էիր, հետեւից էլ էին իրենք եւ անխնա խփում էին:

Կանայք ու երեխաները վախից վրաններում կուչ էին եկել: Սրանք ոտքերով ու դուբինկաներով խփում էին վրանների ձողերին, շուռ տալիս, գիշերը թիթեղյա ամաններում մեր վառած կրակի մնացորդները լցնում դրանց վրա ու անաստվածի պես մեջի մարդկանց ծեծում: Թշնամին այդ կերպ չէր վարվի: Մի սարսափելի ճիչ էր լցվել ամբողջ հրապարակում: Կանայք ցավից ու վախից անտանելի բղավում էին:

Երեւի ազատամարտիկներ էին` «Երկրապահի» տղաներից, Հյուսիսային պողոտայի մոտից մի կերպ միջանցք բացեցին, որ ժողովուրդը կարողանա փախչել: Իրենք դրա հնարավորությունը չէին տվել. 4 կողմից փակել էին: Որ կողմ նայում էիր, 5-6 շարքով կանգնած էին: Եթե այդ միջանցքը չբացվեր կամ մի քիչ ուշանար, հրապարակից նորմալ մարդ դուրս չէր գա. բոլորը հաշմանդամ կդառնային:

Փախչելիս հետեւներիցս գալիս էին ու էլի խփում: Դրանց բուն նպատակը մեզ ցրելը չէր, այլ վախեցնելն ու ջարդելը, որ նորից հավաքվելու մտքից հրաժարվեինք:

Ես փախա բարեկամիս տուն: Քիչ թե շատ ինձ տեսքի բերեցի ու վերադարձա Օպերա: Արդեն ամեն ինչ վերջացած էր: Հրապարակը լցված էր զորքով, իսկ մուտքերը հսկում էին ոստիկանները:

Իմացա, որ ժողովուրդը հավաքվում է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, եւ նորից ուժայինները ծեծ ու ջարդ են սկսել: Մեկնեցի այնտեղ: Այդ պահին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր եկել: Ինչ-որ մեկին ոստիկաններն ուզում էին փախցնել, պաշտպանը թույլ չէր տալիս, եւ դուբինկայի մի 2 հարված էլ նրան հասավ:

Հետո հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին, կառուցեցինք բարիկադներ եւ պատրաստվեցինք ինքնապաշտպանության: Նորից, երբ արդեն գիշեր էր, շուրջբոլորը մութ, իշխանությունը սկսեց գործել: Ձկան խանութի մոտից զորքը մոտեցավ ժողովրդին:

Լուսարձակող փամփուշտներով կրակահերթ բացեցին, բայց օգուտ չտվեց: Հակառակը, ժողովուրդն աղմուկ-աղաղակ բարձրացրեց, ինչը զորքի մեջ խուճապ առաջացրեց: Բայց դրանք 18 տարեկան զինվորներ չէին:

Այնուհետեւ կրկին առաջ եկան, մի քանիսին ծեծեցին, եւ բախումը սկսվեց: Ժողովուրդը կռվում էր քարերով, փայտերով ու արմատուրաներով: Զորքը ստիպված հետ գնաց: Հետո լսվեցին կրակոցներ: Սկզբում մտածեցի, թե ռետինե փամփուշտներ են: Բայց գնդակները կպնում էին շենքերի պատերին ու ռեկաշետ լինում: Ձայնը պարզ լսվում էր: Դրանք մարտական փամփուշտներ էին: Եվ սուտ է, թե կրակոցները եղել են ժողովրդի մեջից: Հարյուր կողմից նկարել են: Եթե մեկի մոտ թեկուզ փոքրիկ պիստոլետ լիներ, էդ կադրը էկրաններից չէին իջեցնի: Այդ իրենք էին, որ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ եւ աղմուկ հանող ռումբեր օգտագործելուց բացի, խեղճ ժողովրդի վրա սկսեցին մարտական փամփուշտներով կրակել: Անձամբ եմ տեսել` նույնիսկ ԲՄՊ-ն նահանջելիս 5-10 գնդակ ԴՇԿ-ից կրակեց:

Ընկածներ կային, բայց չեմ կարող ասել` ինչի՞ց էին ընկել կամ կենդանի՞ էին, թե՞ ոչ: Այդ շոկային վիճակում ոչ այն էր` պաշտպանվեիր, ոչ էլ ինչ-որ մեկին օգնեիր:

Ժողովրդի նետած բենզինով լցված շշերի շնորհիվ զորքը նահանջեց մինչեւ Լեոյի փողոց: Եթե այդ շշերը չլինեին, զոհերի թիվն անկասկած շատ կլիներ: Իսկ դրանից կարելի էր խուսափել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին բաց թողեին:

Հիմա ամեն ինչ բարդում են այս կողմի վրա, իսկ ժողովրդին ներկայացնում որպես խուլիգան կամ, լավագույն դեպքում, հիպնոսի տակ գտնվող մոլորյալներ: Ու մեկը հարց չի բարձրացնում` բա, լավ, Վեհափառն ո՞ւր էր: Թող գար էդ «մոլորյալ» համարվող հոտին տեր կանգներ: Վստահ եմ, եթե նա կանգներ ժողովրդի եւ զորքի մեջտեղը, ամեն ինչ այլ կերպ կավարտվեր: Բայց մեր կաթողիկոսի համար ավելի կարեւոր բաներ կային: Չգիտեմ… Խորապես վիրավորված եւ հիասթափված եմ: Քանի այդ մարդը կա, ես Էջմիածնի եկեղեցի ոտք չեմ դնի:

Թալանի մասին չեմ էլ ուզում խոսել: Պայքարի ելած մարդիկ բախումից հետո քաշվեցին բարիկադներից այն կողմ` Մյասնիկյանի արձանի մոտ: Երբ իմացանք, թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, ես շենքերի արանքով գնացի այնտեղ: Թալանչիները տարածքի թափթփուկներ կամ ուղարկված մարդիկ էին: Նրանցից ոչ մեկին հանրահավաքների ժամանակ չէի տեսել:

Մարդ կար` խանութից ապրանքը հանում եւ հանգիստ դասավորում էր մեքենայի մեջ: Քիչ հեռվում ոստիկաններ էին կանգնած ու ոչ մի բան չէին անում: Ավելին` ամբողջ պրոցեսն օպերատորը նկարում էր, եւ մեկը չէր ասում` էս ի՞նչ ես անում, տղա ջան:

Ծանր վիճակում ենք հայտնվել: Ասենք, մեկին թաղում չեն սիրում, նույնիսկ շատերն ատում են: Նա ի՞նչ սրտով այդ թաղի մարդկանց համար լավ բան կանի: Ուզենա էլ, չի կարող: Անկախ իրենից` ինչ-որ ներքին բան թույլ չի տա: Հիմա մեր իշխանություններն իրենց դրել են այսպիսի վիճակում:

Ազգովի պետք է ոտքի կանգնենք, ուրիշ ելք չկա: Իրենց քայլերով մարդկանց ուղղակի դրդում են տեռորի: Ծեծվածների մեջ բազմաթիվ ազատամարտիկներ, հայրենիքի համար արյուն թափած տղերք կան: Նրանց մինչեւ հոգու խորքը վիրավորել ու նսեմացրել են: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Մի օր մեկն անկանխատեսելի հետեւանքներով ինքնագործունեության կդիմի: Դրա՞ն ենք սպասում:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մեկ այլ քաղաքացու պատմածից

………Ազատության հրապարակը լցված էր զինվորներով ու զինտեխնիկայով: Մաշտոցի պողոտայով շարունակեցի ճանապարհս: Ժողովրդի մի մասը չարացած, մի մասը վշտացած, մի մասը պարզապես տեղեկանալու համար շտապում էր ֆրանսիական դեսպանատան մոտ: Այստեղ արդեն տեսա, որ միտինգավորները տրոլեյբուսներից, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել` սպասելով հնարավոր կրկնահարձակման: Երեք շերտ պաշտպանական գիծ էր կառուցվել կրկեսի, մեկական` մնացած կողմերից: Լեւոն Տեր-Պետրոսյանը չկար: Ժամանակ առ ժամանակ հայտարարվում էր, որ սպասում են նրա գալուն եւ ողջախոհության, սթափության, սադրանքների չենթարկվելու կոչեր էին հնչում: Մինչ կբերվեին բարձրախոսները, շրջեցի հանրահավաքի մասնակիցների մեջ, տեսա այրված ոստիկանական այն «Վիլիսը», որը արագության տակ սուրացել էր դեպի միտինգավորները` վրաերթի ենթարկելով եւ ճզմելով երեք թե չորս քաղաքացու, ինչի համար էլ այրել էին մեքենան: Ի դեպ, նույն այդ վարորդին դաժան հետեւանքներից փրկել էին նույն միտինգավորները:

Քանի որ բերված բարձրախոսները ցածր հզորության էին եւ մինչեւ Տեր-Պետրոսյանի գալը ոչ ոք չէր կարող քայլ ձեռնարկելու պատասխանատվություն վերցնել (հանրահավաքների բոլոր օրերի ընքացքում ամենասպասվածը եղել է հանրապետության Առաջին նախագահը եւ նրա խոսքը եղել է վճռական իր սթափությամբ, կուռ տրամաբանվածությամբ, կշռադատվածությամբ եւ ինչու չէ` նաեւ զսպվածության կոչերով), ես գնացի իմ բարեկամներից մեկի տուն` «Ազատություն» ռադիոկայան լսելու եւ գոնե այս կերպ ինֆորմացիոն բացը լրացնելու:

Երեկոյան ութն անց տաս ես արդեն Շահումյանի հրապարակում էի: Ոստիկանները եռաշերտ թե քառաշերտ պատնեշ էին կառուցել իրենցով` փակելով Հանրապետության հրապարակ տանող փողոցները: Դեպի Մյասնիկյանի արձան տանող ճանապարհին արդեն կային մետաղյա ձողերով քայլող երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ: Արձանի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր այլեւս: Կային դիմադրության կոչեր անողներ, որոնց, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ես չէի հանդիպել Թատերական հրապարակում հանրահավաքների այդ օրերին: Կայի՞ն խմած մարդիկ: Ես տեսել եմ այդպիսի մեկին, որը կուրծքն էր ծեծում` լալահառաչ իրեն գետնով տալով եւ վիրավորված այն բանից, որ իրենց գյուղապետն ընտրությունների ժամանակ բռերով լցոնել է քվեատուփը, կոչ էր անում գրոհել նախագահական: Շատ արտիստական էր այդ տղամարդու պահվածքը եւ այնքան ցուցադրական, որ կողքի կանգնածներից մեկը դիտողություն արեց, որ այդպես իրեն ճղելու փոխարեն կարող էր իր անսպառ էներգիան տեղում օգտագործել ու կանխել ապօրինությունը: Ես, որ համենայնդեպս գիտեմ Սպիտակի շրջանի գյուղերի անվանումները, այդ մարդու տված անունով գյուղ ինչ-որ չեմ հիշում: Կասկածելի էր, շատ կասկածելի էր տղամարդու պահվածքը եւ լավ հիշում եմ Նիկոլի արձագանքը` այստեղ պանիկայի տեղ չէ, ձեր հույզերը ձեզ պահեք:

Տղամարդն իր ողբ ու կականով տարրալուծվեց հավաքվածների մեջ:

Տեղեկանալով, որ նախագահը գալու է, ես հեռացա դեպի այգու կողմը: Քիչ անց հայտնվեցին երկու կին եւ իրար ընդմիջելով հարթակում կանգնածներին տեղեկացրեցին, որ Շահումյանի արձանի մոտ բախումներ են եւ արդեն կա տասը զոհ: Ականջներիս մեջ է Արամ Սարգսյանի ձայնը. «Ոչ մեկին թույլ չի տրված կոնտակտի մեջ մտնել զինվորականների հետ»: Նրան շարունակեց Նիկոլը` ասելով, որ պրովոկացիաների չենթարկվեն: Պիտի նկատեմ, որ դրությունն արդեն շիկացած էր: Իմանալով, որ Հանրապետության նախագահն իր բնակարանում փաստացի կալանված է, ես հարթակից հեռացա Կոմայգու կողմը, որտեղ չորս-հինգ տղաներ ինտենսիվ պոկում էին ճաղերը: Հենց այդ պահին թնդաց առաջին որոտը, սկսեցին սուլել լույս արձակող փամփուշտները: Ձայնի վրա երիտասարդների մի խումբ պոկվեց առաջ: Ես հետեւեցի նրանց` փորձելով ետ պահել, սակայն էլ ուր: Այգու առաջնամասից արդեն գրոհի էր նետվել 20-30 հոգի: Արդեն չեմ հիշում փշալարերի առաջին պատնեշը Զաքյան փողոցի մոտ էր, թե՞ ձկան խանութի: Ակնհայտ էր, որ միչեւ այս գրոհը եղել էր եւ ուրիշը կամ ուրիշները: Այդ ընթացքում թնդաց եւս երկու ահռելի պայթյուն: Երկինքը լուսարձակվում էր արձակված փամփուշտներից: Օդը հագեցած էր արցունքաբեր գազով: Գրիգոր Լուսավորչի փողոցը կատարյալ պատերազմի դաշտ էր` վառվող մեքենաներով, փշալարերով, փամփուշտներով: Ոստիկանները ետ էին քաշվել եւ գրոհողները հասան մինչեւ Լեոյի փողոցի խաչմերուկ: Խաչմերուկից քիչ այն կողմ վառվում էր ավտոբուսը: Գիրգոր Լուսավորչից Լեո տանող խաչմերուկի վրա բարիկադ էր կառուցվել երկու մեքենաներից: Դրանք այրված չէին: Ես բարձրացա շենք եւ արդեն պատուհանից տեսա, թե ինչպես «ռակետնիցան» տեղում տապալեց մի քաղաքացու: Հարվածը մահացու էր: Գնդակների սուլոցի տակ երկու հոգի դին փողոցի մեջտեղից քաշեցին դեպի մայթ: Լեոյի կողմից 10-15 րոպե անց հայտնված շտապօգնության մեքենան անշնչացած մարմինն իր հետ վերցրեց: Քիչ անց չորս հոգով, գոռալով ու վազելով, տարան արնաշաղախ մի վիրավորի: Րոպեների տարբերությամբ, «888» սուպերմարկետից քիչ այն կողմ գետնին շրմփաց հերթական կրակվածը: Հայտնված հերթական շտապօգնության մեքենան տեղում հնարավոր օգնություն ցույց տվեց` մնացածը թողնելով հիվանդանոցում ավարտին հասցնելուն: Լուսամուտների տակով մի քանի հոգով տարան հերթական վիրավորին` վախենամ թե այս անգամ անշնչացած:

Քիչ անց ամեն ինչ խաղաղվեց: Առժամանակ անց հայտնվեցին 4-5 հոգի եւ մայթի վրա կանգնած ավտոմեքենան, որքան հնարավոր է, քարշ տվեցին դեպի Լեոյի խաչմերուկ` բարիկադն ամրացնելու, ապա այրեցին: Խաչմերուկից 40-50 մետր այն կողմ կանգնած էր զրահամեքենան` զինվորների ավելացող կուտակումով: Որոշ ժամանակ անց մի քանի տղա մտան «888» խանութ: Տեսա, թե ինչպես նրանցից երկուսը դուրս եկան փոքրիկ փաթեթներով: Հետո մեկ ուրիշը դուրս եկավ ձեռքին ինչ-որ բան` շատ փոքր մեծության: Մյուս երեքի, թե չորսի մոտ երեւի թե բան չկար, եթե գրպանները չէին լցրել: Խանութի հետ այս է եղել պատահածը եւ անկեղծորեն սաստիկ զարմացա, երբ առավոտյան տեղեկացա, որ խանութը հիմնովին թալանել են: Խանութի պահախումբն էլ էր այնտեղ, ոստիկաններն էլ կանգնած էին: Գիշերվա իմ տեսածն այսքանն էր եւ մեկ էլ այն, թե ինչպես հանդարտված փողոցում ահռելի հռնդյունով հայտնվեց երկու տանկ, առաջացավ մինչեւ Գրիգոր Լուսավորչի կողմից ծածկած շուկա տանող մաս, ցուցադրական ետ դարձավ եւ քիչ անց լսելի դարձավ միտինգավորների գոռում-գոչյունը: Թե ում համար էր փայլուն անցկացված այդ ռազմական մանեւրը, կմնար անհասկանալի, եթե Լեոյի խաչմերուկի վրա հայտնված սպան չկարգադրեր դալանի մոտ կանգնած ոստիկաններին ետ քաշվել, քանի որ, իր բառերով, «հիմա գործ են անելու»: Գործ անողները երկու դիմակավորված զինվորականներ էին` «Կալաշնիկներով», որոնք մտան շենքի մուտք` դարանակալելու: Բարեբախտաբար, միտինգավորները չառաջացան:

Այն, ինչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, անջնջելի խարան է բոլորիս համար: Սակայն հիմա ինձ հուզում է բոլորովին ուրիշ հարց. հնարավո՞ր էր կանխել այս ամենը: Ես ավելի քան համոզված եմ` այո: Սակայն ինչ-որ մեկին ձեռնտու էր, շատ էր ձեռնտու իրադարձություններն այս ուղղությամբ զարգացնելը եւ ես դույզն իսկ կասկած չունեմ, որ այս սադրանքի հետեւում կանգնած են իշխանությունները: Եվ ցավալին այն է, որ եղած հիմարության վրա նոր հիմարություններ են ավելացնում: Նույն բութ համառությամբ տարվում է նույն ապուշ պրոպագանդան: Մարդկանց խեղդում են լրատվական շրջափակումով: Այնքան անգրագետ են, որ ցույց են տալիս ջարդարարության, դիցուք` այսպիսի կադրեր (իրենց հասկանալի լեզվով բառերով եմ ներկայացնում). կամերան պրյամոյ նավոդկայով արձանագրում է ապակին փշրելու տեսարանը: Տեսախցիկից, նկարահանումներից փոքրիշատե հասկացող մարդը գիտի, որ նման տեսարան ստանալու համար կինոխցիկը պետք է նախապես տվյալ դիրքում դրված լինի, գործողությունը նախապես համաձայնեցված լինի, որ մեկը մեկին ստանաս քո ուզած պատկերը: Բան չունեմ ասելու. խնդիրը պրոֆեսիոնալ է լուծված: Ես սա բերում եմ ընդամենը մեկ դրվագ եւ կարծում եմ, որ չհասկացողի համար էլ պարզ դարձավ, թե ինչն ինչպես է արվել եւ որն է դրա միտումը:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դավիդ Շահնազարյանի հարցազրույցից

Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է:

Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք:

Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր:

Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել:

- Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ:

- Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ: Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեցին հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով. դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով սուրացող կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր էին խլում. փաստորեն սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային... Ոչ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ֆոտոլրագրող Գ.Շամշյանի պատմածից

Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր ...:- Ես ցանկանում էի Շարժումը եւ գարնան առաջին օրվա ուրախ տրամադրությունների զուգակցումը ներկայացնել: Սակայն օրը ողբերգական դարձավ: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները առավոտ շուտ` մթնշաղին անակնկալ հարձակվեցին ժողովրդի վրա:

Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեծ մասը վրաններում քնած էր մարդիկ այդպիսի բիրտ վերաբերմունք չէին սպասում: Շատերն անակնկալի էին եկել ահաբեկված ու վախեցած էին դա երեւում էր նրանց աչքերից: Ես նկարահանումներս սկսեցի Թումանյանի արձանի մոտից: Այնտեղ համազգեստավոր ոստիկաններ էին որոնց մի մասը դիմակներով էր իսկ ձեռքներին ռետինե մահակներ ու էլեկտրաշոկեր կային: Նրանք ծեծում էին բոլոր նրանց ովքեր քաղաքացիական հագուստով էին: Ես հասցրեցի այս տեսարանից 10-15 կադր նկարել: Այդ պահին հիշեցի մեծն լոռեցու` Թումանյանի «Թագավորն ու չարչին»` «Առաջը ջուր հետեւը սուր սուգ վայնասուն իրարանցում» ու գնացի դեպի Կարապի լիճ որպեսզի այդ ջարդը այնպես նկարեմ որ Թումանյանի արձանն էլ երեւա այդ ամենում: Երբ լուսանկարում էի հեռվից ոստիկանության աշխատակիցները ֆոտոխցիկից արձակված լույսից նկատեցին ինձ ու նրանցից մի քանիսը ամենալկտի արտահայտություններով հայհոյանքներով հարձակվեցին ինձ վրա:

- Դու չհասցրեցի՞ր ասել որ լրագրող ես:

- Ես հասցրեցի հանել վկայականս ու ներկայանալ` ասելով որ իրավունք չունեն խոչընդոտելու իմ լրագրողական գործունեությունը: Բայց դա նրանց չսթափեցրեց ավելին` նրանցից մեկը որ ավելի ագրեսիվ էր հարձակվեց ինձ վրա ու հարվածելով գետնին տապալեց: Ոստիկանության գնդապետը ամենավերջին հայհոյանքներով ասաց թե «այնպես խփեք, որ հետքեր չլինեն»: Ու այդպես օմոնականները 15-20 հոգով սկսեցին ինձ գետնին ընկած վիճակում իրենց խոսքերով ասած` ոտքերով «սամասուդ» անել: Նրանք իմ ձեռքից խլեցին լուսանկարչական ապարատը: Այդ ժամանակ իմ ձեռքերը հետեւից ոլորեց եւ ձեռնաշղթաներ հագցրեց երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը (Արման Հարությունյանը) ով աշխատում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Ձեռքերս մեջքիս շղթայված Շուշան Պետրոսյանի ամուսինը մի քանի հոգու հետ բերանքսիվայր ինձ քարշ տվեց դեպի Ազատության հրապարակ: Մոտ 20 րոպե պառկած եմ մնացել ասֆալտին իսկ երգչուհու ամուսինն էլ բոլոր իր գործընկերներին տեղեկացնում էր թե ով եմ ես` «կյանքներս կերել ա» խոսքերով որին հաջորդում էին ոտքերով հարվածները մեջքիս ու ոտքերիս: Նրանց ավելի էին կատաղեցնում իմ բջջային հեռախոսների զանգերը. մեկը Բեթհովենի Հաղթական սիմֆոնիան էր մյուսը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: «Էս պայքարի ես հելե հա՞» - ասում էին նրանք ու հայհոյում թե° ինձ, թե° թերթերի խմբագիրներին: Իսկ ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը ավելի հեռուն էր գնում` հայհոյանքներով հորդորելով թե «խառը վախտ ա դրա աչքը հանենք»:

Դրանից հետո ինձ տեղավորեցին ոստիկանության ցանցապատ ավտոմեքենան եւ տարան Երեւանի ոստիկանություն: 10-15 րոպե միջանցքում պահելուց հետո ինձ նույն մեքենայով տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն որից հետո էլ տարան Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն: Այնտեղ ինձ ասացին որ պետք է ստորագրեմ ինչ-որ թղթեր` արձանագրություններ որ իբր ինձ իրենք բերել են Օպերայի տարածքից ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու եւ զազրախոսելու համար: Ես հրաժարվեցի ստորագրել նրանց ներկայացրած թղթերի տակ` հայտարարելով որ ոստիկաններն են իմ լրագրողական աշխատանքը խոչընդոտել եւ ինձանից հափշտակել ֆոտոխցիկը:

ՔՀԲ-ի աշխատակցի աշխատասենյակում ինձ մի պահ մենակ թողեցին եւ ես հասցրեցի զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ինչպես նաեւ իմ գործընկերներին` հայտնելով թե որտեղ եմ եւ ինչ է պատահել ինձ հետ: Ուրախությամբ պետք է նշեմ որ մոտ 10 րոպե հետո օպեր-լիազորը ինձ տարավ իր պետի` Արթուր Աբրահամյանի մոտ: Այնտեղ էր նաեւ ՄԻՊ Արմեն Հարությունյանը որը եւս մեծ խոչընդոտների գնով էր մտել ոստիկանության շենք: Եթե չլիներ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը վստահ եմ որ Քանաքեռի ոստիկանությունում ինձ հետ կվարվեին այնպես ինչպես Շուշան Պետրոսյանի ամուսինն ու նրա կոլեգաները` Ազատության հրապարակում:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմում է բռնարարքները կանխելու բանակցությունների մասին

-«Ֆրանսիական դեսապանատան մոտ հավաքված մարդիկ պահանջում էին, որ ես գնամ այնտեղ: Ես միակ մարդն էի, որ կարող էի վերահսկողության տակ առնել իրադրությունը: Այդ պահին այնտեղ որեւէ բռնարարք չէր եղել: Մարդիկ պարզապես կանգնած բողոքում էին գիշերային իրադարձությունների դեմ: 88-89 թվականներին նման իրավիճակներ շատ էինք ունեցել, եւ այն ժամանակ մենք շատ արագ կարողանում էինք շտկել դրությունըե, - երեկ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրած ասուլիսում ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Իմանալով դա` ես դիմեցի այն մարդուն, որ ինձ գերի էր վերցրել` գեներալ Սարգսյանին ասելով` զեկուցեք ձեր նախագահին, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը հետեւյալն է` ես գնում եմ այնտեղ եւ խոսում եմ մարդկանց հետե:

Ըստ Տեր-Պետրոսյանի, սկզբում իշխանությունները կարծես բավական լրջորեն էին ընկալել իր այդ առաջարկը, որի էությունը, իր խոսքով, հետեւյալն էր. - «Ես կխոսեմ ժողովրդի հետ, կհանգստացնեմ նրանց, սակայն դատարկաձեռն չեմ կարող նրանց մոտ գնալ: Ես պետք է ինչ-որ փոխհատուցում առաջակեի, որ մարդիկ այդ միջոցառումը թողնելով այն փոխարինեին մեկ ուրիշով: Առաջարկեցի խաղաղ երթ կազմակերպել դեպի Օպերա: Օպերան բացառված է, ասացին ինձ: Ես առաջարկեցի հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ, այդ պահին արտակարգ դրության մասին խոսք անգամ չկար: Ես ցանկանում էի բացատրել մարդկանց ստեղծված իրավիճակը, ասել նրանց, որ հաջորդ օրն արդեն դիմելու ենք քաղաքապետարան` նոր հանրահավաքների անցկացման մասին իրազեկելովե:

Տեր-Պետրոսյանը հատուկ ընդգծել է, որ սկզբում եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը կողմ էին այս տարբերակին:

«Նրանք նաեւ առաջարկեցին գնալ մինչեւ «Դինամոե մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ, բայց ես հրաժարեցի` ասելով. դուք ցանկանում եք մարդկանց հեռացնել քաղաքի կենտրոնից ու արտասահմանցիների աչքից հեռու այդ մարդկանց հետ ինչ ուզեք կանեք: Ասացին լավ` Մատենադարանի մասին էլի կմտածենք: Հետագայում նախագահի անունից փոխանցեցին, որ այդ տարբերակը եւս բացառվում է: Երրորդ անգամ արդեն ավելի կտրուկ էին` որեւէ փոզխիջում լինել չի կարողե, - պատմել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է, որ իր առաջարկները Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է ոչ միայն գեներալ Սարգսյանի, այլ նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջոցով:

«Վերջիննես հետ եւս սկզբում կարծես մեղմ բանակցություններ էին վարում, ի վերջո, սակայն, դեսպաններին իր մոտ է հրավիրել Արմեն Գեւորգյանը` Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, եւ ասել` որոշել ենք ցրել ցույցը, որեւէ փոզխիջում լինել չի կարող: Այսինքն` որեւէ առիթ ցույցը ցրելու համար չկար. այդ պահին չկար որեւէ բռնություն կամ դրդապատճառ ուժային գործողության դիմելու համար: Նրանք պարզապես որոշեցին ցրել մարդկանցե, - ասել է Տեր-Պետրոսյանը:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Նիկոլ Փաշինյանի նկարագրածը

Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա: Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից դեպի Պարոնյան փողոց քայլելիս, ի թիվս մոտ 30 քաղաքացիների, դաժան ծեծի են ենթարկվել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը եւ դուստրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մշտապես մասնակցող Գրիզելդա եւ Գայանե Ղազարյանները պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տիկնոջ հրավերով երեկոյան ժամը 21-ի սահմաններում որոշել են գնալ Պարոնյան 18 հասցեում գտնվող նրանց բնակարան եւ փոքր-ինչ հանգստանալուց հետո հետ վերադառնալ: Ճանապարհին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ամբողջ Մաշտոցի պողոտան` մինչեւ Ամիրյան փողոց, լցված ոստիկաններով: Տիկին Գրիզելդան պատմում է, որ ոստիկանների մի մասն այդ պահին շարժվել է դեպի քաղաքապետարան, իսկ մի փոքր մաս էլ, պոկվելով խմբից, սկսել է «քշել» տարբեր պատճառներով հանրահավաքից անջատված խմբին: «Ես մոտեցա սպաներից մեկին եւ ասացի, որ երբ այս ամենը վերջանա, նրա «պագոնները» պոկել կտամ, քանի որ շատ լավ եմ ճանաչում իրեն»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Իսկ սպային նա ճանաչել է դեռեւս Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից: Հայհոյելով եւ ձեռքի ռեզինե մահակով հարվածելով Գրիզելդա Ղազարյանի որովայնին` ոստիկանը շարունակել է «քշել» մարդկանց: Նրանց հասցրել են Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, լսելով կրակոցներ, մարդիկ վախեցել են եւ մտածել, որ հրապարակում այդ պահին դիակներ են միայն եւ պետք է հետ գնալ այնտեղ:

«Հրապարակում մեր հարազատներն էին, որդիս: Շատ վախեցանք եւ գոռում էինք` էս ի՞նչ եք անում, պետությունը մենք ենք, մի միլիոն սպանեցիք, 2 միլիոն սպանեցիք, ո՞ւմ համար եք մնալու էս երկրում: Ի պատասխան` շիթավոր ոստիկանները սկսեցին խփել շիթերին, որ մեր ձայնը չլսվի, որ մեր քարոզչությունը տեղ չհասնի, ազդեցություն չգործի»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Ոստիկաններն ավելի կատաղած են վազել դեպի մարդիկ, որոնք էլ սկսել են թաքնվել շենքերում: Մուտքերի մոտից քարշ տալով ոստիկաններից մեկը Գայանեին գցել է փողոց եւ իրեն միացած մի քանի ոստիկանների հետ սկսել ոտքերով հարվածել աղջկան: Այդ ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ տիկին Գրիզելդան, չնայած Շիրխանյանի կնոջ հորդորներին, թե նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ծեծելուց հետո Գայանեին նորից քարշ տալով (այս անգամ նա ցավից չի կարողացել քայլել) հասցրել են մոր մոտ: Մտցնելով շենք` սպաներից մեկը նրանց ասել է, որ ինքը փրկել է նրանց կյանքը: Հետո սպան լքել է նրանց, եւ մայր ու դուստր փորձել են որեւէ մեկի բնակարան մտնել: Առաջին հարկում նրանց առաջ դուռ չեն բացել: Բարձրանալով երկրորդ հարկ` պարզել են, որ գրեթե բոլոր փախածները այդտեղի բնակարաններից մեկում են: Այդ տանն էլ Գայանեն զանգել է իր երկու ծանոթներին եւ խնդրել շտապօգնություն ուղարկել: «Որոշ ժամանակ անց երկուսն էլ զանգեցին եւ ասացին նույն բանը. շտապօգնությունից ասում են, որ իրենք Լեոյի փողոցին են հասել, բայց չեն կարողանում առաջ գալ, քանի որ ոստիկանները կրակում են իրենց մեքենաների վրա»,- ծանոթների ասածն է պատմում Գայանեն: Հետո պատշգամբից լսել են, թե ինչպես են ոստիկանները թաքնված մարդկանց փնտրում: «Այսինքն` նրանք ոչ թե մարդկանց ցրելու նպատակ ունեին, այլ ծեծելու եւ այդքանից հետո էլ դեռ չէին հանգստացել»,- մտածել է Գայանեն: Արդեն գիշերը` ժամը երկուսն անց կես, եկել է շտապօգնության մեքենան, բայց Ղազարյանները հրաժարվել են նրանց հետ գնալ: «Ասացին, որ պիտի տանեն Էրեբունու հիվանդանոց, բայց ես գիտեմ, որ այնտեղ ինձ կսպանեին: Ես չուզեցի գնալ նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, եւ մեր մեքենայով գնացինք Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ բժիշկները զարմացան, որ ոստիկաններից բացի ուրիշ քաղաքացի են ներս թողել»,- պատմում է Գայանեն: Այդ հիվանդանոցում էլ հենց տկն Գրիզելդայի գլխին 8 կար է դրվել: Նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ խնդրել է իր հիվանդության պատմությունը տալ` բուժումը շարունակելու համար, բայց չեն տվել` ասելով. «Քանի որ դուք կապված եք այդ դեպքերի հետ, մենք չենք կարող հիվանդության պատմությունը տալ: Դատախազությունը հարցում կանի, մենք նրանց կտանք պատասխանը, իսկ ձեզ` պատճենը»: Այս ամենից հետո էլ Գայանեին հեռացրել են աշխատանքից: Ու չնայած դրան, տկն Գրիզելդան հավատում է, որ հաղթելու է եւ հաղթանակած էլ պիտի ապրի միմիայն Հայաստանում:

***

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ազատ հայի օրագրից

Այդ շաբաթ օրը իմ համար սկսվեց Գ.Ա.-ի զանգով, որը բավական ծանր հիվանդ էր և հենց այդ պատճառով չէր գիշերել Ազատության հրապարակում: Հենց նրանից իմացա, որ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանները փորձել են հարձակվել վրաններում քնածների վրա: Այնուհետև երկրորդ, ավելի վճռական գրոհով հարձակվել են, ծեծել դիմադրողներին, լցրել մեքենաները: Լևոնին շրջապատել են, բայց վերջինս դիմադրություն ցույց չի տվել (ինչ դիմադրի?): Ասում են, որ նա ասել է. խնդրեմ, ձերբակալ եք ինձ, եթե հիմքեր ունենք: Նրան հենց Քոչարյանի թիկնազորի պետը նստացրել է մեքենան և քշել Լևոնենց տուն: Այստեղ նա առնվել է տնային կալանքի տակ (իբր` որպեսզի նրան վտանգ չսպառնա): Ցույց անողների մի մասին էլ հաջողվել է փախչել: Նրանց մեծ մասը հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Զուգահեռաբար կոչ է արվել հավաքվել ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, եթե թույլ չտան` Սախարովի հրապարակում: Սակայն քանի որ Ֆրանսիայի հրապարակում շարունակվել է ծեծկռտուքը` որոշվեց հավաքվել հենց այդտեղ` դեռ մինչև ժամը երեքը:

Դեպքի վայրում` Մյասնիկյանի արձանի մոտ մի հոծ բազմություն` մոտ 200.000 (ոմանք ավել են ասում` չեմ կարող պնդել): Շրջապատել են արձանը` լցված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը, արձանի ետևի այգին, շրջակայքը: Փողոցը փակված է 2 կողմերից տրոլեյբուսներով ու ավտոբուսներով, ակերը ծակած: Պարզվում է, որ այստեղ հավաքվածներն են այսպես բարիկադավորվել` պաշտպանվելու համար ոստիկանների և այլոց գրոհներից: Իսկ մինչ այդ տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք եղել են առավոտյան քաղաքացիներին հաջողվել է “զավթել” ոստիկանների 3-4 վահան: Միացրեցին բարձրախոսները, խոսեցին: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը: Կոչ արեցին դիրքերը ամրացնել` օգտագորելով ձեռքի տակ եղած միջոցները` առանց որևէ բան քանդելու: Հանգիստ, առանց էմոցիաների գործելու և պահանջեցին ազատել Լևոնին: Մինչ այդ Լևոնը իր տնից ասուլիսով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իրադարձությունների մասին: Որոշեցինք սնվել ու վերադառնալ: Ես, Դն, Նն ու Ան գնացինք երրորդ մաս` Աենց տուն: Երբ վերադարձանք, բոլորը լսում էին Ազատութկուն ռադիոկայանը (ով տեղյակ չէ` ասեմ, այս օրերին միակ քիչ թե շատ նորմալ լրատվամիջոցն է` բոլոր հեռուստաընկերությունները իշխանական են, Երկիր Մեդիան դաշնակներինն է, երբեմն մի փոքր ավելի օբյեկտիվ: Ռադիոներից միայն Ազատությունն է իր անունին համապատասխան գործում, ինտերնետում քիչ ավելի լավ է վիճակը` a1plus կա և այլ օպերատիվ գրող աղբյուրներ): “Ազատությունից“ իմացանք այն ինչ արդեն գիտեինք` տարբեր ականատեսների պատմածից` որոշ դետալներով լրացված: Այս ընթացքում դիրքերը ավելի էին ամրապնդել: Դեպի կրկես տանող ճանապարհին կար մի շուռ եկած վիլիս` դեռ ցերեկվա ծեծկռտուքի ժամանակ սա ամբոխի վրա էր քշել, 2 հոգու վրաերթի ենթարկել: Որից հետո ասում են դրա վարորդին ծեծել են ու նա փախել է: Իսկ վիլիսը ով պայթեցրեց` չիմացանք: Ուզում եմ հատուկ շեշտել` արձանի հրապարակից հնչում էին կոչեր որևէ վնաս չհասցնել սեփականությանը: Մեջբերեմ 2 դրվագ ուղղակի խոսքով Արամ Սարգսյանի “ելույթից”. <<Ա’յ տղա: Այ տղա, իջի այդտեղից: Իջի’:>> (քաղաքապետարանի դիմաց կառուցվող էլիտարոտ շենքի փայտե հենասյուների վրա մի ջահել էր բարձրացել` այնտեղից ներքև փայտ էր գցում: Առհասարակ այս շինարարությունից շատերն էին զինվել` լոմով, փայտերով, ձողերով) : “Եթե սադրիչ չես, իջի: Դրան շրջապատող մարդկանց, մեծերին եմ դիմում, դրան խելք սովորացրեք”: Տղան իջավ: Երկորդ անգամ այդ մասին լսվեց, երբ հեռվում` քաղաքապետարանի դիմիացի մասում ինչ-որ մեկը մեքենային էր մոտեցել, գուցե փորձում էր քանդել այն: Ասվեց <<Էդ ինչ ես անում? Տեղն ու տեղը սատկացրեք դրան: Դա սադրիչ է: Ասեցինք` ոչ մի սեփականություն ձեռք չտալ>>: Կարծես դրան հեռացրին` չգիտեմ:

Սկսեցինք մթնելուն զուգահեռ նկատել Հանրապետության հրապարակից շարժում: Երևաց, որ այդ կողմից շրջապատված ենք զինված ուժերով` սաղավարտներով, հոծ շարքեր էին երևում: Նաև այդ մասին հաղորդում էին այն կողմում մեր ընկերները` այդ թվում Ա.ն, որ այն կողմում էր հայտնվել: Ապա իմացանք, որ Ձկան խանութի կողմից մեծ քանակությամբ զինվորական տեխնիկա է կուտակվել: Լևոնից կարգին ինֆորմացիա չկար, նրան չէին թողնում գա: Ցերեկը Կ.ն էր զանգել Կարմիրից, ասեց որ իրենց ևս մոբիլիզացնում են: Ապա Դ.-ին զանգեցին` ասեցին որ Կուբաթլուի զորքը ևս այստեղ է շարժվում: Այս պահին Զաքյանի կողմից սկսվեց աղմուկ` վահաններով շարք կազմածները վահաններին մահակներով հարվածելով աղմուկ էին ստեղծում: Մ-ին ու մյուս տղերքին տեսանք: Մ-ն ասեց, որ եթե անելանելի վիճակ լինի` փախնենք Զաքյանի ուղղությամբ, իսկ այնտեղից իր եղբոր օֆիս ինչ-որ շենքերի արանքով: Այդ ընթացքում տեսա բենզինի շշով ինչ-որ մեկի: Որտեղից այս ջահելները? Ուր են երկրապահները? Մանվելի մասին էլի հեքիաթներ` իբր գալիս է իր զորքով ժողովուրդւ պաշտպանելու: Մի քանի անգամ արցունքաբեր գազ թողեցին: Ապա սկսեցին աղմուկ հանող ռումբեր գցել: Լուսարձակող կրակերթեր: Վախեցնում էին: Մենք էլ գոռում էինք` թուրքեր հեռացեք: Հասկանալով, սակայն, որ հենց հայ ջահելներ են այն կողմում` իսկ արդեն թե ում ծրագիրն են իրագործում` չգիտեմ: Մի շտապօգնության մեքենա մտավ հրապարակ, շրջեց ու հեռացավ: Այս ռումբագազային թոհուբոհում մի կին վատացավ: Մոտ 55-60 տարեկան էր հավանաբար: Մոտեցա: Հաջողվեց զանգվածին հեռու քաշել; Գիտակցությունը կորցրել էր: Անոթազարկը տեղն էր, հաճախացած: Մի երկու թեթևակի ապտակ տվեցի, ուշքի եկավ, բայց խիստ թուլացած էր, գիտակցությունը մթագնած: Ասեց անունը` Ա: Պարզվեց` որդին մեր կողքին է: Պառկացրինք արձանի պատվանդանին, մեր կոլեգաներից մեկը (այդ աղջկան տենց էլ տեղը չբերեցի, բայց դեմքը շատ ծանոթ էր) վալիդոլ էր դրել բերանը: Ն-ին արդեն ասել էի զանգեր 103: Կինը սկսեց դողացնել. Մամրարը սառն էր: Հանեցի բաճկոնակս, գցեցի տակը: Շտապ օգնությունից տեղեկություն չկար: Չգիտեմ որտեղից պատգարակ բերեցին: Դրեցինք վրան ու վազեցինք այգիով դեպի Զաքյան: Ճանապարհին հագա բաճկոնակս` համոզվելով, որ հեռախոսս տեղն է, չի կորել: Այնտեղ տեսանք, որ 3-4 մեքենա կա մասնավոր: Գոռացի` ով կա մեքենաների տերերից: Մի մեքենա շարժվեց, տեղափոխեցինք հիվանդին նրա մեջ ու որդու հետ ուղարկեցինք հիվանդանոց: Վերադարձանք Մյասնիկյանի արձանի մոտ, ճանապարհին նկատելով 4 պատգարակ` այն շտապ օգնության մեքենան էր հավանաբար թողել ու հեռացել: Դեռ ետ չեկած, լսեցինք, որ մեր ուղղությամբ “բժիշկ, բժիշկ” գոռալով երեք հոգի են վազում: Նրանցից մեկը` 16-17 տարեկան աչքի վնասվածք էր ստացել: Կեղտոտ, արյունոտ վերք էր: Կողքից մեկը թրջած թաշկինակով մի փոքր մաքրեց վերքը: Երեխային թևից բռնելով` շարժվեցինք նույն` Զաքյանի ուղղությամբ` այգու միջով: Նորից գոռում եմ` ով կա մեքենայով: Տեսանք մի արտասահմանյան մեքենա` մեջը տղա ու աղջիկ` իսկ ետևի նստարանին մի գեղեցիկ ծաղկեփունջ: Ասեցի` հիվանդանոց է պետք գնալ: Բայց տղան առանց այն էլ ամեն ինչ հասկացել էր: Տուժած տղային տեղափոխեցինք եղբոր հետ ետևի նստարանի վրա: Այդ պահին ևս մի վիրավոր բերեցին: Դրան էլ դրեցինք մեքենայի մեջ ու մեքնենան հեռացավ: Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ուժեղ բախումներ էին, մեքենաներ էին այրվում, ասեցին, որ փշալար բերած մեքենան է պայթեցվել: Ապա մի պատգարականման մետաղյա կոնստրուկցիայի վրա բերեցին ահավոր վիճակում, արյունահոսոց երիտասարդի: Սկսեցինք մեքենա փնտրել: Բեռնատար գազել կանգնեցրինք: Նստեցի մեջը` վիրավորի հետ: Դ-ին էլ կանչեցի` բայց երևի հեռու էր: Բայց դրսից շտապօգնության ձայն լսվեց: Իջանք, տեղափոխեցինք “Ռաֆ” մակնիշի շտապ օգնության մեքենայի մեջ: Մի կերպ շարժվեցինք` դրսից հարվածում էին: Նոր տեսա, թե ինչ է պատահել վիրավորի հետ. գլուխը բացել էին, ուղեղը` մեծ կիսագնդերով դուրս էր թափվել: Դիմեցի առջևում նստած իմ կոլեգային` չէր էլ ուզում լսել: Ստերիլ կտորներ խնդրեցի արյունահոսող հատվածները սեղմելու համար` քույրը, որ իմ հետ էր նստած` տվեց, առանց հիվանդին նայելու: Երևի շատ էին վախեցած: Մեկ էլ կանգնեցրին` մի վիրավոր ևս կար: Ներսում նստած քույր և առջևում նստած բժիշկը ասեցին թե ծանր հիվանդ ունենք, չենք կարող, բայց ես պնդեցի, որ վերցնենք, քանի որ մեր ունեցած վիրավորից հույս չունեի: Վերցրեցինք, մի կերպ նստեց կողքս: Անունը` Ս: Գլխի վնասվածք ուներ, բայց ոչ շատ լուրջ: Ճանապարհին խոսեց ծանոթների հետ բջջայինով: Իմն էլ էր զանգում, բայց ձեռքերս արյունոտ չէի վերցնում շալվարիս գրպան տեղափոխած բջջայինը: Սրանք էլ չէին կողմնորոշվում, թե ուր քշեն` դեպի իրենց նախատեսած երրորդ հիվանդանոց ճամփեն փակ էր: Մինչ այդ համոզվեցի, որ գլուխը բացված հիվանդը արդեն մահացել է: Պնդեցի, որ քշեն առաջին հիվանդանոց: Հասանք: Շատ դանդաղ էին դիմավորում: Մինչև մի քանի անգամ չգոռացի, որ մյուս հիվանդի համար դուռը դրսից բացեն, որ իջնենք: Այդ ժամանակ լսվեց 25-26 տարեկան զոհվածի հեռախոսի ձայնը` հեծկլտան ռաբիզ էր: Մյուսին տարանք ընդունարան: Վ-ն էր այստեղ, կազմակերպում էր: Այստեղ բժիշկներից տեսա մի ծանոթի, ինքը ինձ ճանաչեց, բայց ես տեղը չբերեցի: Հետո Ա-ն տեսա` կանչել էին: Ընդունարանում էր նաև մի ռազմական ոստիկան` 18-19 տարեկան: Կարծես ոչինչ` լավ էր, չհասկացա ինչ վիրավոր է: Լվացվում էի ընդունարանում, երբ բերեցին կողքիս աթոռին դրին ոստիկանի մահակն ու պաշտպանիչներ` հերթապահին ասելով` “էս էրեխեքի պտույքներն ա, ստեղ եմ դնում:”

Բա էս ամենը, այս գրոհը սկսած իշխանությունները չէին մտածում այնտեղ բազում շտապ օգնության մեքենաներ ուղարկել, Էրեբունիի ռեանիմոբիլներ ուղարկել: Բա սրանք ինչի համար պատասխան տան? Դեռ այն ուշագնաց եղած կնոջից սկսած իմ դիրքորոշումը քաղաքացիականից դարձավ զուտ Հիպոկրատի երդում տված մեկի դիրքորոշում:

Հարցրի Վ-ին ու Գ-ին, թե կարող եմ, արդյոք, օգտակար լինել: Ինձ ասեցին, որ իրենք ամեն ինչ կանեն: Ու գնացի:

Դ-ի հետ խոսեցի, ասեցի ինչ կա: Իրենց մոտ լարված էր:

Տնից տագնապահար զանգեցին որերորդ անգամ: Որոշեցի իմ կեղտոտ շորերով այնտեղ էլ չգնալ: Դ-ի, Ն-ի մասին մտածելով եկա տուն: Հեռախոսս ճամփին նստեց:

Դ-ի հետ խոսեցի, պարզվեց, որ թալան է սկսվել, վիճակը անկառավարելի է, ոստիկանները նահանջել են: Խնդրեցի որ տուն գնան, քանզի թալանչիների հետ այլևս գործ ունենալ չարժե: Դ-ն ու Ն-ն գնացին տուն: Գիշերը` 3.00-ին Լևոնը իր կողմնակիցներին հեռախոսով հորդորել էր ցրվել տներով:

Հետո բազմիցս համոզվեցի, որ թալանը սադրել էին: Այդ թվում ոստիկանների ցույց տված կադրերով` առանց դեմքների վրա ֆոկուս անելու տեսնում էին, թե ինչպես են մարդիկ արկղերով հեռանում խանութներից: Շատ հանգիստ: Բա ուր էր նահանջել ոստիկանությունը այդ պահին: Թե այդ օպերատորը արջի միս կերած միայնակ նկարում էր թալանչի մարոդյորներին, որոնք տեսնելով նկարողին կսպանեին?

Եվ հետո ականատեսներ գիտեմ, որոնք տեսել են, թե ինչպես են ցուցարարները նրանց հետ վիճում, պահանջում դադարեցնել թալանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Свидетельства....

Фигня все это, Мазд.

Где видео с 2 камер?

Таких свидетелей - вагоны.

И покажут они все, что им хореографы и балетмейстеры прикажут.

Работа у них такая, да и халявный кябаб и пиццу отрабатывать надо.

ВИДЕО покажи.

А свидетельства прибереги для БТР-ов.

Это они проглотят.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

лично мне видео не нужны, тем более если камеры отобрали

есть люди, которых я хорошо знаю давно и значит верю:

"Около 20:30 вышли на проспект Маштоца и увидели, что весь проспект занят войсками и полицией, - сказала Гризельда Казарян. - В тот же миг большая группа полицейских отделилась и побежала к зданию мэрии. Через несколько минут другая группа полицейских погнала нас, группу людей в 15-20 человек, по направлению к улице Пароняна. На перекрестке Лео-Паронян они останавливаются - по одну сторону полицейские, по другую - отогнанные люди". "Вдруг со стороны улицы Гр. Лусаворича послышались выстрелы, взрывы, небо стали разрывать какие-то молнии. Послышались крики. Нам показалось, что там всех убивают. Мы и все рядом находившиеся начали кричать, чтобы прекратили огонь. Мы кричали, а стоявшие напротив полицейские били дубинками о свои щиты", - рассказывает Гаяне Казарян. По ее словам, минут через 30 после выстрелов полицейские атаковали их. "Все побежали прятаться в подъездах домов. Никто сопротивления не оказывал", - говорила Гаяне. Первый удар по голове Гризельда Казарян получила у входа в подъезд: "Уже лежа на земле увидела, как кто-то схватил мою дочь за одежду и потащил на середину улицы". "Меня швырнули на землю и впятером начали бить - ногами, куда попало", - сказала Гаяне. Остальное они видели из окна одной из квартир, куда их впустили жильцы. "Мы слышали голоса полицейских, ищущих скрывшихся в подъездах людей. Складывалось впечатление, что им любой ценой надо было кого-то найти и избить, поскольку на улице людей уже почти не было. Из окна мы увидели, как один из полицейских швырнул что-то в голову какого-то парня, и он упал. Потом подошли какие-то люди и за ноги его отволокли. За ним оставался кровавый след. Парень не двигался, видимо был уже мертв. Скорая помощь подоспела к нам уже далеко за полночь. В Республиканской больнице мне на голову наложили 8 швов, на теле дочери были многочисленные ушибы. Когда потребовали справку, нам сказали, что справок в связи с этими событиями не дают", - сказала Гризельда Казарян. В связи с этими событиями она 5 марта обратилась в прокуратуру, однако ответа по сей день нет, пишет "Аравот". Что касается дочери покойного академика, то, сообщает газета, за участие в митингах ее попросту уволили с работы.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Что то эта тема мне напомнила анекдот про 3-х мух, которые ночевали на теле женщины, одна в носу, вторая на груди (между), третья.. сами знаете где.. :lol: :lol:

Очевидцы чего? отдельных эпизодов... А общая картина такова- толпа, разогретая и руководимая бредовыми идеями проворовавшегося и дискредитировавшего себя и власть бывшего высшего чиновника, страдающего манией величия в последней инстанции, идущая на разгром собственной власти, являющегося порождением собственных стремлений...

Хочу сказать, что эти люди просто обижники, кому не досталось кусок с пирога!

Уверен, что будь они во власти, поступали бы точно так же с остальными, брали бы взятки и протекционировали бы собственных ставленников и интересы...

Менять шило на мыло называется.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

кого ты называешь мухами, например?

впрочем, если твоя (из анекдота) женщина продажная - вполне.

история почти повторилась - 89й, советский омон

избитые люди, стрельба по окнам подъезда, озверелые морды за дверью

"..и заберите свои бумажки, Андрей Дмитриевич"

слов нет!

и совести нет.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Меня поражает "метод" доказательств используемый левонистами.

В одном месте (теме) наврут ..... в другом месте (теме) для "доказательства" дадут ссылку на предыдущее вранье (артефакт).

:D:D:D:D:D:D

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   5 пользователей, 1 анонимный, 672 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    666 гостей
    1 анонимный
    Firefly Artmonton АРТЕМ mshput w i t o
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...