Перейти к публикации

Ն. Ադոնց. «Միհրդատ Եվպատոր և Տիգրան Մեծ»


Robbit

Рекомендованные сообщения

Ն. Ադոնց. «Միհրդատ Եվպատոր և Տիգրան Մեծ»

ա. ՄԻՀՐԴԱՏ ԵՎՊԱՏՈՐ

Այն բանից հետո, երբ 133 թվականին Պերգամոնի արքան իր թագավորությունը կտակեց հռոմեական ժողովրդին, ոմն Արիստոնիկոս բռնազավթեց այդ երկիրը։ Հարևան երկու երկրնեբի արքաները՝ Պոնտոսի Միհրդատ էվերգետեսը (169-121) և Կապպադովկիայի Արիարաթես Փիլոպատորը օգնության եկան հռոմեացիներին՝ պայքարելու Աբիստոնիկոսի դեմ։ Տեղի ունեցած պատերազմի ընթացքում, մոտավորապես 130 թվականին, Կապպա¬դովկիայի արքան զոհվեց։ Որպես պարգև Պոնտոսի թագավորն ստացավ Վերին Փռյուգիան, իսկ Կապպադովկիայի սպանված թագավորի ժառանգները՝ Լիկաոնիան և Կիլիկիան։ Ըստ Ապպիանոսի (1- Appiani, Mithr, 10), այդ դեպքերից քիչ անց, Պոնտոսի թագավորը ներխուժեց Կապպադովկիա։ Օգտվելով խառնակ իրավիճակից՝ զոհված թագավորի այրին սպանում է իր բոլոր որդիներին, բացառությամբ մեկի, և իր դոատր Լաոդիկեին Արիարաթես Փիլոպատորի որդի Արիարաթես Եպիփանեսի հետ ամուսնացնելուց հետո, հեռանում է։

Պոնտոսի թագավոր Միհրդատ էվերգետեսը նույնպես սպանվում է և իշխանությունն անցնում Է նրա այրուն և երկու որդիներին՝ Միհրդատ Եվպատորին և Միհրդատ Բրեստոսին։ Յոթ տարի տևող խնամակալությունից հետո այրի թագուհին ևս սպանվում Է։ Ըստ Վալերիոս Մաքսիմոսի(2-Valerii maximi, Factorum, 9,11), Միհրդատ Եվպատորն Էր սպանել իր հորը։ Այժմ նա ազատվում Է նաև իր մորից։ Նրան Է վերագրվում նաև իր փեսայի և քրոջ սպանությունը Կապպադովկիայում (3-Բանակին հասցեագրած իր ուղերձում, Միհրդատ Եվպատորը խոստովանում Է, որ ինքն Կապպադովկիան նվաճել Է սպանելով այդ երկրի թագավորին (Just., XXXVIII, 7):

Հուստինոսը պնդում Է (4- Just, XXXVIII, 1), որ նա Գորդիոսի միջոցով Էր սպանել իր փեսա Արիարաթես Եպիփանեսին (դրախմաները նրան տասնհինգ տարվա թագավորություն են տալիս)։ Միհրդատ Եվպատորը դաշնակցել Էր Բյութանիայի թագավոր Նիկոմեդեսի հետ Պափլագոնիա ներխուժելու համար, որը վաղօրոք նրանք բաժանել Էին միմյանց միջև։ Մոտ 104 թվականին Միհրդատը ներխուժում Է Սինոպե։ Հռոմը պահանջում Է, որ այդ երկրներին վերադարձվի նախկին կարգավիճակը։ 103 թվականին Միհրդատ Եվպաստրի կողմից Հռոմ ուղարկված դեսպաններին հաջողվում Է հարցը լուծել հօգուտ Պոնտոսի։

Այժմ Միհրդատն իր ուշադրությունը բևեռում Է դեպի Կապպադովկիա և ցանկանում տապալել նաև իր կողմից սպանված Արիարաթեսի որդուն։ Նիկոմեդեսը, որը նախապես տեղեկացել Էր այդ ծրագրի մասին, հանկարծակի ներխուժում Է Կապպադովկիա։ Այրի թագուհին դիմում Է իր եղբոր՝ Միհրդատի օգնությանը։ Էվպատորը դուրս է քշում բյութանացուն և գահին բազմեցնում իր զարմիկ Արիարաթես Փիլոմետորին, թեև նրա մայրն արդեն հաշտվել էր Նիկոմեդեսի հետ և անգամ ամուսնացել վերջինիս հետ (Just, XXX, 1 «հարևան արքաների օգնությամբ»)։

Միհրդատը նախատեսել էր, որ Գորդիոսը պետք է առաջնակարգ դեր կատարեր Արիարաթեսի արքունիքում՝ դառնալով նրա ավագ նախարարը։ Սակայն Արիարաթեսը վրդովվում է, տեսնելով թե ինչպես է իր հորը սպանողը հաստատվում արքունիքում։ Միհրդատը որոշում է իր ծրագիրն իրականացնել զենքով։ Արիարաթեսը վճռում է զենքին պատասխանել զենքով և ստիպում Միհրդատին հրաժարվել բռնությունից։

Միհրդատը խաբեությամբ ծուղակն է գցում Արիարաթեսին։ Նա տեսակ¬ցության է հրավիրում իր զարմիկին և նենգաբար դաշունահարում դժբախտ թագավորին։ Միհրդատն իր ութամյա որդուն անմիջապես կարգում է Կապպադովկիայի թագավոր, որը ստանում է Արիարաթես Փիլոպատոր անունը (100 թ.)։ Սակայն կապպադովկիացիները ապստամբում են Միհրդատի տիրապետության դեմ և թագավոր հռչակում իրենց սպանված արքայի եղբորը։ Միհրդատը պատերազմում է նրա դեմ և դուրս քշում Կապպադովկիայից։ Քիչ անց սա ևս սպանվում է։ Նիկոմեդեոսը և նրա կին Լաոդիկեն՝ Կապպադովկիայի նախկին թագուհին, Կապպադովկիայի գահը խնդրում են Լաոդիկեի կարծեցյալ երրորդ որդու համար, որին նա իբր թե ունեցել էր Արիարաթեսից։ Իր հերթին Միհրդատն էլ, Գորդիոսի միջոցով, առանց դույզն իսկ անհարմար զգալու, փորձում է համոզել Մենատին, թե Կապպադովկիայում գահ բարձրացված մանուկը Արիստոնիկոսի դեմ պատհրազմում զոհված Արիարաթես Փիլոպատորի որդին է։

Սենատը հրամայում է չափազանց գործունյա այս թագավորներին նմիջապես թողնել գրավված տարածքները։ Նիկոմեդեսը պետք է ազատեր ՚Պափլագոնիան, իսկ Միհրդատը՝ Կապպադովկիան։ Երկու երկրներն էլ Հռոմի կողմից հռչակվում են անկախ պետություններ։ Կապպադովկիացիները թագավոր են խնդրում և Մենատը նշանակում է թագավոր՝ Արիոբարզանեսին (95 թ. առաջ)։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արոբարզանես 34 տարի - մինչև 62 թ.։ Հետևաբար նա թագավորել է 95 թվականից։

Սիհրդատ Եվպատոի որդին - ըստ դրախմաների թագավորել է 5-6 տարի։ Այսինքն՝ 101-100-95 թվականները։

Սակայն սկգբնապես Կապպադովկիան հռչակվել էր հանրապետություն - 96 թվական։

Փիլոմետոր (նրա զարմիկը) - ըստ դրախմաների թագավորել է 12 տարի։

Այսինքն՝ 114-102 թվականներին։

Եպիփանես (նրա փեսան) - թագավորել է 15 տարի։ Այսինքն՝ 129-114

թվականներին։

Մհհրդատը բանակցություններ է սկսում Տիգրանի հետ՝ Արիոբարզանեսի դեմ պատերազմելու համար։ Այդ առաքելությունը հանձնարարված էր Գորդիոսին։ Որպեսզի Տիգրանն իրեն չկասկածի երկդիմության մեջ, Սիհրդատը նրան կնության է տալիս իր դուստր Կլեոպատրային (1- Appiani, Mithr., 13. Նիկոմեդեսի դեսպանները Միհրդատի զորավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում ակնարկում են, որ նա նույնիսկ խնամիական կապ Է հաստատել Հայի

հետ): Այնուհետև Տիգրանը ներխուժում է Կապպադովկիա։ Արիոբարզանեսը փախչում է Հռոմ՝ իր հետ տանելով գանձերը։ Պոմպեոս Տրոգոսը կարծում է, թե Միհրդաւոը, Տիգրանի օգնությամբ, դարձյալ տիրանում է Կապպադովկիային (2- Just, XXXVIII, 3. Նույն պատմիչի բերած Միհրդատի ճառում վերջինս բողոքում Է, որ հռոմեացիներն իրեն մեղադրում են Գորդիոսի և Տիգրանի արարքների համար)։ Արդի պատմաբանները մեխանիկորեն կրկնում են այս տեսակետը, առանց փորձելու պարզաբանել Տիգրանի գործողությունների իրական շարժառիթները։ Արիարաթես Փիլոմետորը, այսինքն՝ Միհրդատի զարմիկը իր հարևանների օգնությամբ էր հետ մղել Միհրդատին։ Այդ հարևաններից մեկը, անկասկած, Ծափքի արքան էր, որը 100 տաղանտով պահանջել էր Ֆորնիզա ամրոցը (3- Strabo, XII, 2, 1)։ Հղանալով Ծափք ներխուժելու միտքը՝ Տիգրանը շահագրգռված էր թուլացնելու նրա դաշնակից Կապպադովկիային։ Հաս¬կանալի է, որ նա հաճույքով է ընդունում Գորդխաի առաջարկը։ Սենատը վճռում է պաշտպանել Արիոբարգանեսին և հանձնարարում է Կոռնելիոս Սուլլային, որն այդ ժամանակ նշանակվել էր Կիլիկիայի պրետոր, Կապպադովկիայի արքային ուղեկցել իր թագավորություն։ Սուլլայի զորքը մեծաքանակ չէր, սակայն նա օգտվում է դաշնակիցների ծառայություններից, որոնք իրենց հավատարմությամբ ու եռանդով օգնում են նրան՝ մեծ թվով կապպաոովկիացիների և նրանց օգնության եկած Էլ ավելի մեծ թվով հայերի ջարդելու, ինչպես նաև Գորդիոսին դուրս քշելու և Արիո¬բարգանեսին գահին վերահաստատելու գործում(1-Plutarchi, Vitae Sulla,5):

Սուլլան պրետոր Է եղել Հռոմի թվարկության 661 թվականին, այսինքն՝ Ք. ա. 92 թվականին։ Արիոբարզանեսի վերահաստատումը գահին հավանաբար վերաբերում Է 91 թվականին (2-Appiani, Mithr, 57. Միհրդատի հետ բանակցությունների ժամանակ Սուլլան հիշեցնում Է, ,որ ինքը Արիոբարգանեսին վերահաստատել Էր Կապպադովկիայում)։

Այդ ժամանակ Է, որ սկիզբ են առնում քաղաքական հարաբերությունները Հռոմի և Պարթևստանի միջև։ Կասկածից վեր Է, որ հենց Սուլլան Էր, որ դիմել Էր պարթևների օժանդակությանը, որպեսզի ապահովեր Կապպադովկիայում Տիգրանի դեմ հակամարտությունում իր ունեցած հաջողությունը։ Իզուր Է Սուլլան փորձում համոզեի թե նախաձեռնությունը գալիս Է պարթևներից։ Երբ նա գտնվում Էր Եփրատի ափին, նրա մոտ եկավ պարթևաց թագավորի դեսպան Օբոբազոսը, որը հետամուտ Էր Հռոմի բարեկամությանը։ Դեսպանը տեսակցություն խնդրեց՝ դաշնակցության ու բարեկամության վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Այդ կապակցությամբ Սուլլան առիթը բաց չի թողել մեզ մի զավեշտական պատմություն ավանդելու։ Հանդիպման ժամանակ հռոմեացի զորավարը երեք բազմոց Էր նախապատրաստել՝ իր, Արիոբարզանեսի և պարթևաց դեսպանի համար։ Ընդունելության ընթացքում զորավարը բազմել Էր կենտրոնում, իսկ կողքերին՝ դեսպանն ու Կապպադովկիայի թագավորը։ Պարթևների թագավորը դժգոհ մնալով այն բանից, որ դեսպանը պատվավոր տեղը զիջել Էր հռոմեացուն, սպանել Է տափս Օրոբազոսին (3-Plut, Sulla, 5)։

Կարևորն այն Է, որ Սիհրդատի և Տիգրանի քաղաքական մերձեցումը պատճառ հանդիսացավ, որպեսզի երկու խոշորագույն տերությունները՝ Հռոմն ու Պարթևստանը, անհրաժեշտ համարեին պայմանավորվել Հայաստանի և Պոնտոսի տարածքային հետագա ծավալումը կասեցնելու համար։ Այսպիսով, դա հիմք դրեց մի քաղաքականության, որը պետք Է դարերի խորքից գոյատևեր մինչև մեր օրերը, դառնար պարտավորեցնող մի դեղատոմս բոլոր ժամանակների քաղաքագետների համար։

Բացասական լուրջ հետևանքներով հղի այդ ակտը ստիպեց Տիգրանին ու Միհրդատին ավելի սերտացնել իրենց բարեկամությունը և կնքել քաղաքական դաշինք։

Փոխադարձ համաձայնությամբ Միհրդատին էին անցնում «նվաճված քաղաքները, իսկ Տիգրանին՝ գերիները ե ամբողջ ավարը» (1- Այս պայմաններին առանձնապես չհավատալու պատճառներ կան։ Ավելի ուշ Տիգրանը ասպատակեց Կապպադովկիան և Կիլիկիան՝ 12 քաղաքների բնակիչներին իր նոր մայրա¬քաղաքը վերաբնակեցնելու համար։ Ինձ թվում Է, որ 92 թ. կնքված պակտի այսպես կոչված պայմաններն ընդամենը ենթադրություններ Են, որոնք հիմնվում են Տիգրանի հետագայում կատարած գործողությունների վրա։)։

Կնքված դաշինքի հետևանքով Միհրդատը դուրս է քշում Բյութանիայի արքա Նիկոմեդեսին, որի տեղը հաստատում է նրա ախոյան Քրեստոս կոչեցյալ Սոկրատեսին՝ հուսալով, այդ միջոցով իրեն ենթարկել Բյութանիան։ Սա Միհրդատի մշտական քաղաքականությունն էր՝ կրակից շագանակներ հանել ուրիշների ձեռքերով։ Գահընկեց թագավորը ապաս¬տանում է Հռոմում։ Հենց այդ ժամանակ երկու զորավարներ՝ Միթրասը և Բագոասը (միգուցե՞ Տիգրանի հրամանով) գրավում են Կապպադովկիան և երկրորդ անգամ Արրոբարզանեսին վտարելով՝ կրկին գահ են բարձրացնում Արիարաթեսին (2- Ռեյնակը կարծում է, թե այդ զորավարները հայեր Էին։ Ապպիանոսն այդ մասին ոչինչ չի հաղորդում և մենք նույնիսկ հաստատապես չգիտենք, թե պատմիչը ո՞ր արշավանքը նկատի ունի։ Արդյո՞ք խոսքը Կապպադովկիա կատարած երկրորդ արշավանքի մասին Է, որն, ինչպես ենթադրում Է պատմիչը, տեղի Է ունեցել 90 թ., թե՞ խոսքը 95 թ. տեղի ունեցած առաջին արշավանքի մասին Է)։

Հռոմը բռնում է վտարված թագավորների կողմը և պահանջում նրանց վերականգնել գահին։ Այդ հրամանի կատարումը հանձնարարվում է Մանիոս Աքվիլիոսին և Մանլիոս Մալտինոսին (3- Just, XXXVIII, 3. Պոմպեոս Տրոգոսը տալիս Է Մանիոս Աքվիլիոսի անունը)։ Վերջիններս հաջողությամբ են կատարում իրենց միսիան։ Միհրդատը ենթարկվում է հռոմեացիների պահանջին, «նա Կապպադովկիայից հետ կանչեց իր որդուն»՝ Արիոբարզանեսի տեղն ազատելու համար ե «հռոմեացիներին հաճոյանալու համար սպանեց Քրեստոսին՝ Բյութանիայի արքային» (4-Appiani, Mithr, II)։

Վերականգնված թագավորներից հռոմեացիները պահանջում էին պատերազմ սկսել։ Պատերազմելու համար միջոցներ հայթայթելու նպատակով Նիկոմեդեսը, հռոմեացի զորավարների դրդմամբ, ներխուժում է Պոնտոս։ Միհրդատը Պելոպեդեսին ուղարկում է հռոմեացի զորավարների մոտ և բողոքում Նիկոմեդեսի վարքագծի դեմ։ Հռոմեացիների պատասխանր չափազանց երկիմաստ էր։ Ճարահատյալ Միհրդատը ներխուժում է Կապպադովկիա, վտարում Արրոբարզանեսին և հաստատում այնտեղ իր որդի Արիարաթեսին (5-Appiani, Mithr., 15)։

Հռոմը չհանդուրժեց այս իրավիճակը և սկսվեց իսկական պատերազմը։ Հռոմեական բանակն ուներ մոտ 150.000 զինվոր։ Հռոմեական ժողովրդի դաշնակից ու բարեկամ Նիկոմեդեսը հավաքագրեց 50.000 հետևազորայիններ և 6000-ոց հեծելազոր։ Միհրդատի բանակը կազմված Էր 250.000 հետևակայիններից և 40.000 հեծյալներից։ Փոքր Հայքը տրամադրել Էր 10.000 հեծյալ՝ Միհրդատի որդի Արկադիասի հրամանատարության ներքո (ես չեմ կարծում, թե նրան կարելի Է նույնացնել Արիարաթեսի հետ)։ Այն փաստից, որ Փոքր Հայքի բանակը չի թվարկվում ընդհանուր զորքի մեջ, մենք կարող ենք հանգել այն հետևության, որ այս երկիրն այդ ժամանակ կցված Էր Կաապադովկիային (1-Th. Reinach, p.122)։ Մակայն ո՞ւր Է Կապպադովկիայի քանակակազմը։ Դեռևս պետք Է պարզել, թե ո՞ր թվականին Է Փոքր Հայքն ընկել Միհրդատի տիրապետության տակ։

Ի շարս Միհրդատի զորավարների, հիշատակում են նաև հայ Նեմանեսին, որը մասնակցել Է ճակատամարտին և որին նույնացնում են Միհրդա¬տի կողմից Հռոմ ուղարկված դեսպանի հետ (2- Th. Reinach, p.456)։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Պատերազմն ավարտվում Է 84 թվականին, 73 թվականին վերսկսվելու համար։

Քանի դեռ Միհրդատը պատերազմում Էր Հռոմի դեմ, Տիգրանը բազում անելիքներ ուներ Արևելյան ճակատում՝ հռոմեացիների դաշնակից պար¬թևների դեմ։ Հակառակ ոմանց պնդումների, պարթևներն այդ ժամանակ թույլ չէին։ Տիգրանի ժամանակակիցը պարթևաց թագավոր Մրհրդատն էր, որը ստացել էր «Մեծ» տիտղոսը (123-86)։ Պարթևների քաղաքական գոր¬ծունեությունը սկսվել է մ.թ.ա. III դարի կեսերից, սակայն նրանց հզորության իրական ժամանակաշրջանը համընկնում է Հայաստանում Արտաշեսյանների հարստության սկզբնավորման հետ։ Ուստի, պարթևները և հայերը բեմահարթակ են դուրս եկել գրեթե միաժամանակ։ Նրանց միջև խուլ թշնամանք գոյություն ուներ Մելևկյան ժառանգության համար։ Միհրդատ Մեծի թագավորության ժամանակ կշեռքի նժարը թեքվում է պարթևների կողմը։ Հաղթանակած թագավորը, որը գտնվում էր իր փառքի գագաթ¬նակետին, առաջինը յուրացրեց Աքեմենյանների «Արքայից արքա» տիտղոսը։ Հայոց թագավոր Տիգրանը վիճարկում է այդ տիտղոսը և այն խլում Միհրդատի հաջորդներից։ Գերիշխանության համար Տիգրանի մղած պայքարը և նրա վերջնական հաղթանակը կազմում են Արևելքի պատմության ամենափառահեղ էջերից մեկը։ Արդի պատմաբանները սխալվում են, չընդունելով նրա մեծությունը (ի դեպ, նրանք այս հարցում հետևում են անտիկ հեղինակներին, առանց մտահոգվելու պատմությանը քննական մոտեցում ցուցաբերելու մասին։ Կատարելապես ճիշտ է, որ «բոլոր սխալներից ամենավատը այն սխալն է. որը վերցված է ուրիշից»։ Հին հեղինակները որդեգրել են սահմանափակ և միևնույն ժամանակ ազգային կողմնակալությամբ տոգորված պատմական հայեցակետ)։ Տիգրանը չի վայելել պատմիչների բարյացակամությունը, ինչպես նրա դաշնակից Միհրդատը։ Մխհրդատ Եվպատորը Հռոմի հակառակորդն էր և դա բավարար էր, որպեսզի պատմիչները նրան դարձնեին կենտրոնական գործող անձ, արեգակի պես մի բան, որի շուրջը պտտվում էին նրան ժամանակակից մնացած բոլոր գործող անձինք, որպես հասարակ մոլորակներ։

Գահ բարձրանալով Միհրդատից ավելի ուշ, Տիգրանն իրեն դրսևորեց որպես խոշոր աշխարհակալ և կարճ ժամանակահատվածում ստեղծեց Միհրդատի տերությունից առնվազն տասն անգամ ավելի մեծ կայսրություն, որը տարածվում էր Կովկասից մինչև Պաղեստին և Կապպադովկիայից մինչև Մեծ Մարաստան։ Հին պատմիչները, որոնք ավելի էին սիրում իրենց Պլատոնին, քան ճշմարտությունը, զարմանալի հնարամտություն են ցու¬ցաբերել պատմական իրողությունը աղավաղելու և Տիգրանի աչքի ընկնող կերպարը աղճատելու համար։ Արդի պատմաբանները ոչ քննադատաբար են հետևել հին պատմիչներին։ Նրանք, ովքեր զբաղվել են Միհրդատի գործունեությա ն ուսումնասիրությամբ, աշխատել են հայոց թագավորին ներկայացնել որպես հասարակ մի գործիք Միհրդատի ձեռքում։ Պոնտոսի թագավորը ձգսոում է «ելնելով իր շահերից օգտագործել Տիգրանին» (1-) կամ «Տիգրանի շնորհիվ հաղթանակներ տանել» (2-)։ Տիգրանին որպես Պոնտոսի թագավորի կա մակատար տեսնելու ցանկությունն այնքան է շեշտվում, որ պատմաբանները պատրաստ են նրան դատապարտելու իր սեփական ուղիով գնալու համար։ Այսպես, Տիգրանին և Միհրդատին «հարձակողական և պաշտպանական դաշինքով» միմյանց հետ կապելուց հետո, նրանք վրդովվում են, որ Հռոմի դեմ Միհրդատի վարած պատերազմի ընթացքում Տիգրանն իր պարտավորությունների փոխարեն «մտածում էր միայն իր երբեմնի նվաստացումների համար պարթևներից վրեժխնդիր լինելու մասին» (3-)։

Փաստորեն,, նրանց կարծիքով, Հայոց թագավորը պետք է իր երկիրը թողներ պարթևների ճիրաններում։ Միհրդատին օգնության շտապելու համար։ Ապա, այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն դատապարտում Միհրդատին, որն անտեսելով իր պարտավորությանները, օգնության չէր եկել Տիգրանին, որը միայնակ պայքարում էր պարթևների դեմ։ Այս չէ՞ արդյոք իրերի տրամաբանությունը։

Տիգրանի և Միհրդատի կնքած պայմանագրի մանրամասները մեզ հայտնի չեն։ Այնուհանդերձ, անկասկած է, որ այդ փաստաթուղթը բխում էր պայմանավորվող կողմերի ընդհանուր շահերից։ Այն պահին, երբ Միհրդատը անհաջողություն կրելով, հույս ուներ, դաշինքի համաձայն, Տիգրանից օժանդակություն ստանալու, պարթևները, պարտություն կրելով Տիգրանից, իրենց հերթին հույս էին դնում Հռոմի վրա՝ կասեցնելու Հայոց թագավորի առաջխաղացումը։ Տիգրանի և Միհրդատի դաշինքը ուղղակի աղերս ուներ Հոոմի և Պարթևստանի մերձեցման հետ։ Երկու թագավորները պետք է գործեին, մեկը Հռոմի, մյուսը՝ պարթևների դեմ։ Այստեղից էլ նրանց դաշինքը, ինչպես նաև նրանց հակառակորդների հակադաշինքը։ Միհրդատն անպայման կարիք ուներ ապահովելու իր արևելյան թիկունքը Հռոմի դեմ պատերազմելու համար։ Իր կողմից Տիգրանն էլ, Պոնտոսի թագավորի հետ դաշինք կնքելուց հետո, կարող էր ազատորեն իր ուժերը չափել պարթևների հետ։ Անշուշտ, այս դաշինքի առաջին անմիջական հետևանքներից մեկը Տիգրանի զորքերի ներխուժումն էր Կապպադովկիա, այնտեղ Գորդիոսին (այն անձնավորությունը, որը բանակցել էր Տիգրանի և Միհրդատի դաշինքի վերաբերյալ) հաստատելու համար։ Դա, անկասկած, հօգուտ Միհրդատի կատարված քայլ էր։ Բայց պակաս ճիշտ չէ նաև այն, որ Կապպադովկիայի հարցի ռազմական նման լուծումը պարտադրվում էր Տիգրանին՝ իր սեփական քաղաքական շահերից ելնելով։ Հայոց թագավորր նոր էր բռնակցել Ծոփքը իր թագավորությանը, որն ավանդական, բարեկամական կապեր ուներ Կապպադովկիայի հետ։ ժամանակին Կապպադովկիան, հակադրվելով Արտաշես թագավորի նվաճողական ծրագրերին, փրկել էր Ծոփքին։ Ավելի ուշ Ծոփքը փոխարենը սատարել էր Արիարաթեսին՝ Միհրդատի դեմ նրա պայքարում։ Ծոփքը հնարավոր կապպադովկիական վտանգից պաշտպանելու համար, հասկանալի է, որ Տիգրանին անհրաժեշտ էր Կապպադովկիայում վստահություն ներշնչող դաշնակից ունենալ։ Այդպիսի մեկը Գորդիոսն էր, և Տիգրանը նրան վերահաստատեց Կապպադովկիայի գահին։ Նա դեռևս այլ առիթներ կունենա այդ նույն պատճառով միջամտելու Կապպադովկիայի հարցին։

Տիգրանի հետ դաշինք կնքելուց հետո, Միհրդատը իր բավականին գրգռիչ վարքագծով պատերազմ հրահրեց Հռոմի դեմ։ Դրա համար պատրվակ ծառայեցին Կապպադովկիայի և Բյութանիայի հարցերը։ Մի քանի ամսվա ընթացքում հավակնոտ աշխարհակալը իրեն ենթարկեց Փոքր Ասիայի մեծ մասը, Արշիպելագը և Հունաստանը։ Նա սին հաղթանակներ էր տոնում, երբ հռոմեական լեգեոնների գլուխն անցած Սուլլան ափ իջավ Ասիայում։ Ք. ա. 86 թ. երկու գլխավոր ճակատամարտերում՝ Բեթովտիայում (Քերոնեայի մոտ) և Օրքոմենայում Միհրդատը պարտություն կրեց և ստիպված էր Ք. ա. 85 թ. ստորագրել Դարդանոսի հաշտության պայմանագիրը՝ հրաժարվելով իր բոլոր նվաճումներից։ Խաղաղությունը շարու¬նակվեց 12 տարի։ Այդ ընթացքում Միհրդատի անդորրը չվրդովվեց։ Սակայն Հռոմն իր նկատառումներն ուներ և Դարդանոսի հաշտության պայմանագիրը նրա կողմից չվավերացվեց։ Ք. ա. 73 թ. Հռոմը վերսկսեց ռազմական գործողությունները Միհրդատի դեմ։

Միհրդատն էր, որ իր անխոհեմ քայլերով Հռոմին առաջնորդեց դեպի Հայաստանի սահմանները։

բ. ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրան Մեծն իր արժանավայել տեղը պետք է զբաղեցնի Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին։

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Տիգրանին հաջողվեց ընդարձակածավալ մի տերություն ստեղծել, որը տարածվում էր Կովկասյան լեռնաշղթայից մինչև Պաղեստին և Կապպադովկիայից մինչև Մեծ Մարաստան։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ համաշխարհային պատմության առաջին շարքերը և իր կամքը պարտագրեց Արևելքի երկրներից շատերին։

Տիգրանն իրեն դրսևորեց որպես աշխարհակալ և լուսավորիչ։ Նրա կատարած գործը պետք է ուսումնասիրվի և ներկայացվի առավել անաչառ և ավելի բարեխղճորեն, քան դա արվել է հին և արդի պատմաբանների կողմից, որոնք ավելի տոգորված են եղել հռոմեական հայրենասիրությամբ, քան պատմական ճշմարտության սիրով։ Պատմական իրականությունը կեղծվել է հօգուտ Հռոմի փառքի, Տիգրանի աչքի ընկնող կերպարը աղճատվել է հօգուտ նրա ռազմական հակառակորդների վարկի։ Տիգրանի պատվերով գրված պատմությունները մեզ չեն հասել։ Այն ամենը, ինչ պատմում են հին պատմիչները, տեղեկություններ են, որ հաղորդել են ասիական ռազմարշավները ղեկավարած զորավարները։ Ռազմի դաշտից զորավարների կողմից Հռոմի Սենատին ուղարկված զեկույցներն այնքան էլ արժանահավատ չեն, արժանահավատ չեն նաև նրանց ուղեկցող հեղինակների շարադրանքները, քանզի դրանք չափազանց կողմնակալ են։

Արդի պատմաբանները հետևում են այդ զեկույցներին և պատմիչների շարադրանքներին առանց քննական մոտեցում դրսևորելու և կրկնում են այն բոլոր անհեթեթությունները, որ նրանք հաղորդել են Տիգրանի և Արևելյան իրադարձությունների վերաբերյալ։ Եթե լսելու լինենք այդ պատմիչներին, ապա Տիգրանը՝ Արևելքի այդ ամեհի տիրակալր, կատարյալ ոչնչություն էր, զուրկ ամեն տեսակի արժանիքներից և առաքինություններից։ Որքան նրանք չափազանցնում են հռոմեացի զորավարների արժանիքները, նույնքան էլ արժեզրկվում են հայ միապետի արքայական և մարդկային արժանիքներր։ Տիգրանի մասին հռոմեացիների գրած պատմություններր կասկածելի, կամ, առնվազն, ակնհայտորեն չափազանցված են թվում։

Երևակայական մանրամասները, ծիծաղաշարժ տեսարաններր, որոնցով հարուստ են ստրկամիտ գրողների նկարագրությունները, կոչված են ցուցահանելու հաղթանակած հռոմեացիների իմաստնությունն ա ճարպկությունը, և ցուցադրելու նրանց պարտված հակառակորդների ոչնչությունը։ Իրականությունը, սակայն, ոչ մի կապ չունի նման հերյուրանքների հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ հռոմեացիների հնարագիտությունը հակադրվում է նրանց հակառակորդների հիմարությանր, մենք կարող ենք վստահ լինել, որ գործ ունենք միտումնավոր կեղծիքի հետ, որր պատմական որևէ արժեք չի ներկայացնում։

Տրամաբանական զգոնությունն է միայն, որ մեզ հնարավորություն է ընձեռում հայ-հռոմեական հարաբերությունների մասին հին պատմիչների հաղորդած տեղեկությունների վերաբերյալ քննական մոտեցում դրսևորել։ Հակառակ դեպքում կդառնանք միտումնավորության ու կեղծիքի ակամա զոհ։ Իսկ դա պակաս վտանգավոր չէ, քան ինքը՝ կեղծիքը։

Ավարտելով Իտալիայի նվաճումը, Հռոմը ձեռնամուխ եղավ միջերկրա¬ծովյան ավազանում՝ Կարթագեն, Իսպանիա, Գալլիա, Հունաստան, Փոքր Ասիա, Ասորիք և Եգիպտոս, իր գերիշխանությունր տարածելու գործին։

Փոքր Ասիայի թագավորություններն իրեն ենթարկելու համար Հռոմր կիրառում էր «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությունը։ Պահպանելով և խրախուսելով տեղական դինաստների հակամարտությունները, նա խոչընդոտում էր այդ տարածքներում որևէ հզոր պետության ստեղծմանը։ Տեղական դինաստներին գժտեցնելով միմյանց հետ՝ Հռոմը լուրջ դժվարությունների չհանդիպեց այդ թագավորություններր հարաճուն կերպով կլա¬նելու գործում։ 146 թ. Մակեդոնիան և Հունաստանը համալրեցին հռոմեա¬կան պրովինցիաների թիվը։ Քիչ անց՝ 133 թ. Պերգամի թագավորությունր նույնպես բռնակցվեց Հռոմին։ Բյութանիան, Կապպադովկիան և Պոնտոսը մեկը մյուսի հետևից անկում ապրեցին։ Կիլիկիան և Ասորիքը վերածվեցին հռոմեական պրովինցիաների։ Միջերկրական ծովի ողջ ավազանը պատկանում էր Հռոմին։ Փոքր Ասիայի և Ասորիքի նվաճման համար մղվող պատերազմներով էր նշանավորվում Հռոմեական հանրապետության գոյության վերջին հարյուրամյակը։ Կործանարար մի պատերազմ, որը լուրջ հետևանքներ ունեցավ թե՛ Հռոմի և թե՛ Արևելքի համար։ Հռոմի հանրապետական վարչակարգի փլուզումը և միապետության հաղթանակը պետք է ղիտվեն որպես Արևելյան աշխարհի հետ հպման հետևանք։

Պատմաբանները հաճախ իդեալականացնում են Ասիական պատերազմները, դրանց վերագրելով լուսավորչական նպատակներ։ Այդ պատերազմները վարող զորավարները փառաբանվել են որպես առասպելական հերոսներ։ Սակայն բուն իրականությունը այդքան լուսավոր չէ, ինչպես այն ներկայացվում է ի հեճուկս հռոմեական հայրենասիրության։

Հանրապետությունն իր վերջին տարիներն էր ապրում։ Նվաճումներն իրենց հետ բերում էին բարքերի փոփոխություններ և հարվածում էին անհատական ու հասարակական բարոյականությանը։ Հին առաքինությունները նահանջում էին նյութական բարգավաճման առջև, որը դառնում էր անհրաժեշտ գործոն բոլոր նրանց համար, ովքեր հասարակական կյանքում հավակնում էին առաջնակարգ դեր կատարելու։ Նոր բարքերը միայն սր&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 1 анонимный, 160 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    160 гостей
    1 анонимный
    w i t o lord17 stephanie S melkum Firefly Lun
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...