Перейти к публикации

Հրանտ Մաթևոսյան


Рекомендованные сообщения

..շատ շնորհակալություն թեմա զարգացնողներին(գրուլի մասին էլ չեմ ասում)...

...գիրքը Հոգի ունի՞..

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 62
  • Создано
  • Последний ответ

Հ.Մ. «Սպիտակ թղթի առջև»-ից

Երկու խոսք ընթերցողիս

Ծնվել եմ Լոռի, 1935-ին: Այդ և հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր և հների միջև շատ ավելի Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվային: Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, և մարդականց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել:

Ի դեպ, նման մի բան՝ հիշողության վթար և վերստեղծում, Հայոց մեր բոլոր տոհմերի ու հովիտների պես , նաև այդ բնակավայրն է ապրել. երբ հարյուր հիսուն տարի առաջ Օհանես, Հովհաննես Թովմասի Մաթևոսյան, Թումայի Օհանես անուն երիտասարդ հաղպատեցին հեռավոր այս ձորն իրեն գյուղատեղի է արել, նախկին ժողովուրդը քաշված է եղել շենացնելու պարսիկների Աղա-Մահմեդ-խանից ավիրված Թիֆլիսն ու Վրաստանը կամ գուցե շահ Աբասի մեծ գաղթով է քշված եղել Իրանի խորքեր և կամ գուցե թուրքերից, արաբներից ու կովկասյան լեռնաբնակներից ասպատված: Ոչ թեկուզ վայրենացած այգի, թեկուզ կորդ հերկատեղի, կորած ջրանցքի թումբ, ոչ էլ գետնաթաղ սանդ ու ջաղացքար,- խաչքարի իրենց հայ քրիստոնյայի նախշուն կնիքից զատ հները ոչինչ չեն թողել գալիք ահնիձորցիներին, և սրանց առաջնեկն էլ իր պապերի Հաղպատից ոչինչ չի բերել իր հետ - մի զույգ ձեռք, մի ընկեր կին, անունը դնենք Նանի, ու մի հայոց լեզու:

Այդ անմռունչ մշակի ա անանուն աղջկա ծոռների գյուղն արդեն մաքուր խոտհարքների, լավ տաշած կալերի, ակունքը բացած աղբյուրների, երկու հարյուր աշակերտով զնգուն դպրոցի մի ողջ երկիր էր: Ահա այդ երկիրը, մե նահապետների կապած այդ տապանը հարյուր հիսուն տարի տարուբերվեց կյանքի մակերևույթին, ապա աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, և այդ գյուղը՝ այդ տապանը՝ մարդկության ու մարդկայնության այդ դարավոր կացարանըմեր զարմացած աչքերի առջև քայքայվեց ու խորտակվեց և կամ կերպափոխվեց, չգիտեմ:

Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, և այդ ամենըվերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի՝ որ իմհովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի՝ որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:

Ինչո՞ւ եմ գրում. որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի՝ չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած եթե կարողանա ասել՝ թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի՝ թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում: Ես իմ մասին միայն գիտեմ, որ այսինչ տարիքի հայ եմ, գրում եմ, իմ խոսքը ինձ երբեմն գոհացնում է, ահա. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրոմ են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փաքչում է»: Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր, մեծ ողբերգություններում միայն համր ֆոն են և վատ գրողների անզոր գործերում ամբոխ են կնքվում: «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն իհարկե պետություն և իրեն էլ այդ պետության մշակի հետ նաև իշխանն էր դարձնելու. երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց» - Համո Սահյանի բանավոր խոսքն է: Տարեգիրները իրենց ժամանակին երկրի գլխատման պատմությունը մատենագրել են, ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 год спустя...

http://vkontakte.ru/video-4643008_96859387

Арменфильм, 1978

Режиссер(ы): Карен Геворкян

Сценарий: Эдуард Тропинин

Актер(ы): Г.Гегамян, Р.Никогосян, К.Барсегян

По мотивам новелл Г.Матевосяна "На станции", "Алхо", Начало", "Август"

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   7 пользователей, 0 анонимных, 499 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    495 гостей
    vardan hov w i t o stephanie S Rubik operit stateless RDR
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...