Перейти к публикации

Հրանտ Մաթևոսյան


Рекомендованные сообщения

Բա ամոթ չե՞ք անում:Ինչո՞ւ այս (համարյա) հայկական (համարյա) ամենամեծ ֆորումում Հրանտի մասին մի Թեմա էլ չկա:

Առաջարկում եմ դա ուղղել ու դարձնել այս թեման Հրանտի գործերի հաւաքածու:

Իմ կարծիքով դա ուղղակի անհրաժեշտ է:20 դարի հայ ամենամեծ գրողը՝ առանց թեմայի... Բա դա մեզ սազու՞մա: :diana:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 62
  • Создано
  • Последний ответ

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռիում, Ալավերդու (այժմ Թումանյանի) շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (սցենարը կինոնկարի գրական հիմքն է)։ Գրականություն է մտել 60–ական թթ.։ Առաջին տպագիր գործը “Ահնիձոր” ակնարկն էր, որը մեծ աղմուկ հանեց։

Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։

Վաթսունական թթ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում. նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։

Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։

“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։ Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա “Աշնան արև” վիպակի հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։

Պատահական չէ, որ այդ վիպակի առաջին հրատարակությունը կոչվում էր “Երկրի ջիղը”. Սղունը իսկապես երկրի ջիղ էր, երկիրը շարժող մարդ։

Առհասարակ, աշխատանքի հանդեպ վերաբերմուքը դառնում է այն չափանիշը, որով ստուգվում են նրա հերոսների մարդկային արժանիքները։ Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։ Ամեն մեկը այս կյանքում պետք է տանի իր բեռը, կողքի մարդու կյանքը ավելի չծանրացնելու, մարդկանց օգնելու և արժանապատիվ գոյությունը ապահովելու համար։ “Օգոստոս” շարքում ունի “Նարինջ–զամբիկը” անունով մի պատմվածք, որում զուգահեռ է անցկացնում երկու ձիերի՝ գյուղում մնացած և չարաչար աշխատող Ալխոյի և քաղաք տարված ու կրկեսի ձի դարձած Նարինջի միջև։ Նարինջի կողերը փայլում էին գիրությունից ու մաքրությունից, իսկ Ալխոն նիհար էր ու կեղտոտ, և դեռ տերերն էլ այնքան էլ ուշադիր չէին նրա հանդեպ՝ տալիս էին, ով խնդրում էր, լավ չէին խնամում և այլն։ Բայց Ալխոն իր հարազատ գյուղում էր, գյուղացիների ընկերն ու օգնականն էր, և դրա համար էլ հեղինակի անսքող համակրանքը նրա կողմն է, իսկ Նարինջ զամբիկը միայն հակակրանք է հարուցում հեղինակի և մեր մեջ։

Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը “Տերը” վիպակն է։ Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա իրեն տեր է համարում։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակ։ Եվ նրա համար շատ դժվար է ապրել, նրան ամեն կերպ ուզում են խեղճացնել, ծեծում են։ Անձնական կյանքում էլ դժբախտ է և Սղունի պես ծանր բնավորություն ունի։ Բայց նա իսկապես տեր է, իսկապես այն մարդն է, որի նմանները պետք է շատ լինեն և փրկեն իրենց գյուղն ու անտառը, Հայաստանի բոլոր գյուղերն ու բնությունը մարդակերպ գիշատիչներից...

Նոր է նաև Մաթևոսյանի ոճը։ Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը (պատմելու ձևը) չէ. ինչ–որ մեկը կարծես լարված ու գռգռված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։ Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։ Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա իսկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը։ Մյուս կողմից, այդ ոճը դժվարացնում է Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանությունը։

Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որն ստացավ նախկին ԽՍՀՄ—ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։

Վերցված է Վիքիփեդիաից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ: ՆԱ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՏՊԱԳՐՎԵԼ

Զառա Մոկացյան

Այս ձևակերպումը մեզ փոխանցեց մեծ գրողի կինը` Վերժինե Մովսիսյանը, սեղմ ու պատկերավոր բնութագրելով նրա երկրային կյանքի վերջին շրջանի մտասևեռումը: Բարեբախտաբար, սակայն, այսօր ապրում և գործում են մարդիկ, որոնց նպատակը ընթերցողին հետևողական փոխանցելն է մաթևոսյանական աշխարհի բոլոր բեկորները, այն կատարյալ ու ամբողջական ներկայացնելու մեծ առաքելությամբ: Այսպիսով, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը ներկայացնում է Հրանտ Մաթևոսյանի երկերը` Հատընտիրը երկու հատորով, 2005 թ., «Ես ես եմ» հարցազրույցների ժողովածուն, 2005 թ. և «Նանա իշխանուհու կամուրջը»` չորս անտիպ ստեղծագործությունների ժողովածուն, 2006 թ.:

Երկհատորյա ընտրանին ներկայացնում է գրողի գեղարվեստական արձակը, կինոպատումները, ինչպես նաև հոդվածներ և հարցազրույցներ: Երկհատորյակը պատրաստել է «Օգոստոս» հրատարակչությունը պետական աջակցությամբ, Ֆելիքս Մելոյանի աշխատասիրությամբ, ձևավորումը` Արամ Ուռուտյանի, տպագրությունը`«Ոսկան Երևանցի» տպագրատան:

«Ես ես եմ» հարցազրույցների ժողովածուն պետական աջակցությամբ պատրաստել է «Ոսկան Երևանցի» տպագրատունը` գրողի մերձավոր ընկերոջ` Ֆելիքս Մելոյանի աշխատասիրությամբ և կնոջ` Վերժինե Մովսիսյանի մասնակցությամբ:

«Նանա իշխանուհու կամուրջը» անտիպ ստեղծագործությունների ժողովածուն ամփոփում է երեք պատմվածք և համանուն վիպակը, որոնք ամբողջացնում են Հրանտ Մաթևոսյանի առասպելականացված աշխարհը: Հրատարակվել է դարձյալ նույն նվիրյալների ջանքերով` պետական աջակցությամբ, «Ոսկան Երևանցի» տպագրատան և նրա տնօրեն Մեխակ Սարգսյանի հովանավորությամբ, Արամ Ուռուտյանի և Սամվել Մկրտչյանի ձևավորմամբ «Օգոստոս» հրատարակչության կողմից:

Եվ այդ պատմությունը գնում-հասնում է Տիգրան Մեծի օրերը, Տիգրան Մեծի պալատը: Պալատն ունեցել է լարախաղաց և ծաղրածու, հնարում եմ ես: Ծաղրածուն եղել է մեր տոհմի պապը: Լարախաղացը լրջությամբ, լարված, ճակատին քրտինք` ձողով անցել է լարի վրայով: Նրան ոսկեդրամ են նվիրել: Հետո լարի վրա ցատկոտել է ծաղրածուն` առանց ձողի, ծիծաղեցնելով, երբեմն ցույց տալով‚ թե ընկնում է, գուցե և ծիծաղեցնելու համար ընկնելով, հետո նորից է վազել` երբեմն լարի վրայով, երբեմն տակով: Բայց որովհետև նա դրած է եղել էծի մորուք և քթին քսած է եղել մուր, նրան նետել են փտած արքայախնձոր: Եվ մեր պապի ժպիտի մեջ կաթել է առաջին կաթիլ թույնը: Մաքուր, տաք, առատ արյան պես ժպիտը վարարում է մեր երակներում. մի կաթիլ թույնը շատ է քիչ մեզ թունավորելու համար: Բայց աշխարհի հիվանդ լեղապարկը, ամեն անգամ, երկու հազար տարի անընդհատ, թույն է կաթել մեր արյան մեջ, և հիմա ծիծաղում է մի սերունդ, որի աչքերը չեն ծիծաղում: Եվ ատամներն են առատ, երբ բացվում են ծիծաղելու, և ձայնն է զրնգալեն կոտորակվում, բայց աչքերից նայում է դառնությունը...

Հատված Հ. Մաթևոսյանի

«Ծաղրածուների մեր տոհմը»

Պատմվածքից

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«ՄԻԱԼԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»

Այլաբանական թատրոնին պատկանող ընկերա-քաղաքական թատերախաղ, երեք արար, գրված 1971-ին: 1980-ին բեմադրվել է «Փորձառական թատրոն» թատերախմբի կողմից, Զոհրապ Յագուբյանի բեմադրությամբ, Բեյրութի Պուրճ Համուտ հայկական թաղամասի «Լևոն և Սոֆյա Հակոբյան» միջնակարգ վարժարանի համեստ սրահում, քանի որ «պատասխանատուներն» արգելել են թատերախաղը ներկայացնել «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում: Բազմաթիվ ճնշումների ներքո թատերախաղը ներկայացվել է միայն 8 անգամ: Հանդիսականների ընդհանուր թիվը եղել է 800-ից պակաս:

Մեջբերում «ՄԵԿ ԱՐԱՐ» հայկական թատերկաշարի Գ հատորից, էջ 233, խմբագիր` Արբի Հովհաննիսյան:

«ՄԻԱԼԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»-ը (գրված 1971-ին, բեմադրված 1980-ին Զոհրապ Յագուբյանի կողմից) Բեյրութի հայաշատ շրջանի` Պուրճ Համուտի թատերասրահի կուսակցական պատասխանատուների և ապա` ազգային միջնակարգ վարժարանի կուսակցական խնամակալության կողմից համարվել է «քաղաքական ղեկավարների դեմ» և «անբարո» գործ: Այդ պատճառով բեմադրության համար սրահ չի հատկացվել և «պաշտոնապես» արգելվել է թատերախաղը բեմ հանել: Կազմակերպիչները սպառնացել են խաղալ անվճար, բացօթյա, Պուրճ Համուտի հրապարակում: Բազմաթիվ վեճերից հետո, այդ ժամանակվա Առաջնորդ Արամ վրդ. Քեշիշյանի (այժմ` Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) միջամտությամբ, խմբին արտոնվել է խաղալ խիստ սահմանափակ օրեր:

«Քաղաքական ղեկավարների դեմ» այս «թրքաբարո» և «անբարո գործ» «ՄԻԱԼԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ», ինչպես նաև «ԶԱՆԳԸ», «ՄԺԵՂԸ» և «ԽՈԶԱԿԸ» չորս թատերգությունների մասին հայրենի մեծատաղանդ գրող և մտավորական Հրանտ Մաթևոսյանը 1993-ին գրել է.

«ՄԵՆՔ` Ի ՍԿԶԲԱՆԵ ԱՂԵՏՅԱԼՆԵՐՍ»

և կամ «Մենք` խամաճիկներս» գլխագրված (կամ «Աստծո մեր այս դժոխքը», կամ «Բաններս բուրդ է, պարոնայք դավադիրներ, մեկ առ մեկ մենք բոլորս մատնանշված ենք» և կամ «Մենք զոհ, մենք դահիճ») չորս թատերգությունների ձեռագիր այս տետրն իմ միջոցով «հայրենի մի թատերագետ» էր փնտրելու` նրա ողջերթի երկու խոսքով, եթե արժանի չլիներ վերադառնալու տիրոջ խուլ դարակները. չես գրվել, չես ծնվել, աշխարհ չես եկել, մեր վախկոտ ու դաժան կյանքի արձագանքը չես, գնա լռիր:

Թերթեցի, կարդացի, նորից թերթեցի. նախ լավատեղյակություն թվաց արդի թատերական արվեստից, որ քիչ չէր ոչ իր գործը ձեռնարկած մեկի համար, ապա բացահայտվեց գիտակությունը, հեղինակի հիմնավոր գիտակությունը նույն այդ թատրոնից, ապա տեսա, որ մարդն ինձ բան է սովորեցնում, ձեր բոլորիդ կյանք-թատրոնի և իմ կյանքի մասին ինձ բան է սովորեցնում: Եվ ահա չորսի համար մի վերնագիր եմ փնտրում` «Անկում», «Մենք այս ենք», «Խեղկատակներ», «Փլուզում», բայց այնպիսի անվանում, ուր «մենքը» հիմնային բաղադրիչ լիներ, ավելի ճշգրիտ` «եսը» հիմնային բաղադրիչ լիներ այդ անվանման մեջ: «Մենքը» գրեթե «ես» է, բայց գրեթե. «մենքը» անձնական պատասխանատվությունից այնուամենայնիվ խուսափել, գլուխը թեկուզ և յուրային բազմության մեջ թաքցնել է նշանակում: «Ես»: «Ես` խամաճիկս»: «Ես զոհ, ես դահիճ»: «Աստծո այս խամաճիկային ներկայացումը, որի մասնակիցը ես եմ»:

Համլետը ես եմ իմ վերընթացի մեջ, լեդի Մակբեթը` ճիվաղիս նույնքան հակադարձ վարընթացն է: Եթե Համլետը ես չեմ` ուրեմն չկա այդպիսի ողբերգություն, «Համլետը» չի գրվել: Եթե լեդի Մակբեթը ես չեմ` ուրեմն … Եվ գրական տեքստի կենդանության այլ բանաձև չկա. գրականություն է այն, ինչ իմ մասին է, և չկա, գրականություն չի այն, ինչ իմ մասին չէ:

Արա Արծրունու այս տետրակն իմ մասին է կամ գրեթե իմ մասին. իր բեմադրիչին գտնելու դեպքում (շատ հնարավոր է հենց իրեն` Արա Արծրունուն) այս «գրեթե»-ն կվերանա, կլինի ճիշտ հանդիսականիս ու հանդիսականներիս մասին:

Ոչ-հայեցի և առնվազն տարօրինակ անունները, բնության (հիմա` երկրի) ու նրա մասին խոսքի հստակ բացակայությունը, փակ միջավայրի ջերմոցաբուծարանային հեղձուկը, գաղթօջախային արևմտահայերենը` տվյալ դեպքում շատ տեղին իր ինչ-որ համակարգչային արհեստականությամբ, որ քեզ, թվում է, նույնպես պատշաճ հեռավորության վրա էր պահելու, կենդանի երկրի կենդանի մարդուդ համար հույս են ապահովագրում, թե դա քո իրականությունը չէ, դու և այդ իրականությունը միմյանցից օտարված եք, թե նման բաներ գուցեև լինում են, բայց լինում են քեզնից հեռու, այս աշխարհում որևէ տեղ, այնինչ` լինում են հենց քո մեջ, և դու նրանց մեջ ես, այնինչ` ընթերցողիդ, սրահից` հանդիսականիդ դեմքն է սահում-փակչում անդեմ-անանուն այդ խամաճիկներին, քո սիրտն ու միտքն են գնում վերաբնակվում այդ անսիրտ-անհոգի մարմինների մեջ և նրանք դառնում են դու. այդ դո՞ւ ես դավում, դավաճանում, բռնանում, դիմադրում, պարտվում, հաղթում, խրոխտանում, մեռնում… դու` Աստծո խաղալիքդ:

Այս ի՞նչ է, ես չէի՞ կարող, մենք չէի՞նք կարող, բեյրութահա՞յն էր իր հեռվից գալու պատմելու մեր իրականության մեջ իմ մասին: Այո, բեյրութահայ է, գաղութի ծաղկման հետ շենացող և բզկտվելու հետ ավերվող առևտրական տան տեր: Նախկին այնտեղից է, որտեղից որ վայել է, որ Արծրունիները լինեն. գաղթի նրանց ճանապարհը հյուսիս, ապա հարավ, հետո հարավ-արևմուտք է տարել, հիմա թերևս դարձյալ հյուսիս է բերում, հանգրվան է փնտրում ու չի գտնում, որովհետև հանգրվանը մեկ ու եզակի է լինում և մնում այնտեղ, ուր լքվում է: Իմ` եզակին ամրացնողիս, եզակիի հետ նույնացածիս, եզակիի հետ քանդվողիս մասին, ի՞նչ է, իր եզակիի շուրջը անվերջ դարձող այդ անդադար քարավանի ուղևո՞րն էր պատմելու, ես չէի՞ կարող:

Այս ի՞նչ է, Հակոբ Հակոբյա՞նն էր գալու բացելու այս երկրի նոր պատկերը` իրերի ու մարդկանց ի բնե դահճային ողորմելիության:

Ազգային, պետական, գաղափարախոսական պաշտպանվածության հովանուց գրեթե զուրկ և նույն այդ պաշտպանվածության պատրանքից մեկուսի, իրականության առաջ մորե ի մերկ որպես «հեգ մարդկության ոստը գոս», իհարկե նրանց մարմինն ու հոգին մերինից վաղ էր զգալու մեղկ այն խեղճությունը, որ երկրի բոլոր մարդկանցս է:

Եվ ի՞նչ, Սարյանը ե՞տ է մնում որպես հոսած-անցած ժապավենի վրայի պատկեր, Խաչատրյանը մարո՞ւմ է անցնող ժամանակների հնչյուն, Սարյանը ե՞ս չեմ, ի՞մ մասին չեն Սարյանը, Սարոյանը, Խաչատրյանը, Չարենցը:

Սարյանը ես եմ իմ վերընթացի մեջ:

Արա Արծրունու այս հավաքածուն իր, իմ և ձեր վերընթացի հետագիծն է: Կան ահա, ունենք ահա այսպիսի քաջեր, որ հետևում են իրենց նաև անկումին: Նրանց գործը միտում ու հավակնում է ամբողջացնել մարդու մեր ելևէջումների տարեգրությունը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երևան, հուլիս 1993

Վերցվզծ է Արա Արծրունու կայքէջից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

For Whom the Bell Tolls - Usually

[December 22, 2004]

Now that is the question: for whom was the bell tolling? For Hrant Matevosian the solitary writer and mentor who, besieged by a burdensome procession of measly go-getters and sycophants, never ever betrayed his brother and similarly bequeathed never to give up, or was it tolling for us who cannot feel at home in our own native land? Was it tolling for him, who made us to be proud to introduce him to the world, or was it for apple-polishing toadies with their filthy lucre who throw dice to expand and expand on this tiny ground? It really depends. The physical death is not that dreadful, after all; what scares me is the inadequate parade of these zombies and their greasy exuberance. Whereas, Hrant Matevosian might be a guiding light through these days, and his writings might unquestionably instruct us more than when he was alive. "This is a work of a genius", Andrei Bitov wrote on the cover of Hrant Matevosian's French edition. William Saroyan was speaking about Hrant Matevosian's immense caliber. We have so much to learn. Until then, may God grant us insight to acknowledge both his presence and legacy-to be worthy to explain why he did not go gentle into that good night 2 years ago.

Samvel Mkrtchian

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ай понч ахпер, умн а са петк эс дебилнери форумум? эл чем асум вор эс теман апрелу чи. мерац темая искзбане. воч ду вочел ес ченк ев ченк ел карох заргацнел. де ми ерку-ерек эссе ел кдненк, самвел мкртчянин кхндем ми ерку банел каси, ми вореве ахмахи лацакумац hотвацнел кдненк - ба hето? инч а дарналу? текстерн эл ченк карох днел. ангам ете туйл та @нтаник@ - ес категорик дем эм стех днелу. тенц ахпер джан.

асем кез, hrantin шат эм сирум. дари мецагуйн грохнериц а воч те haй, байц ашхари.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ով բան չի անում- բանի չի հասնում :) Մեկ էլ տեսար էս դնջերին կարողանանք տեղից հանել:

Առաջարկում եմ բերել այստեղ հրանտի հրատարակված գործերի ցուցակը եւ որտեղից կարելի է դրանք գնել:

Չնայած որ ռուսերեն ավելի հեշտ ա կարդացվում, ես կուզենաի չթարքմանած՝ հայերեն գրքերի հաւաքածուն ունենալ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

"Եվ ի՞նչ, Սարյանը ե՞տ է մնում որպես հոսած-անցած ժապավենի վրայի պատկեր, Խաչատրյանը մարո՞ւմ է անցնող ժամանակների հնչյուն, Սարյանը ե՞ս չեմ, ի՞մ մասին չեն Սարյանը, Սարոյանը, Խաչատրյանը, Չարենցը:

Սարյանը ես եմ իմ վերընթացի մեջ:"

мне кажется,если эти слова дойдут до нескольких сердец,уже хорошо!может кто то заинтересуется и начнет читать его,открыв для себя новый мир-мир Гранта Матевосяна.

ведь форум же "подарил " мне Курта Воннегута.одно это стоило того,чтоб я была благодарна ему всю жизнь)).так что Понч,не слушай ты нашего хорошего друга Ашика,делай свое благородное дело,а мы будем твоими благодарными читателями.

:diana:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի, վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։

Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ. չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՛ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։

Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի1 տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի։

Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրանում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։

Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր։ Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով։ Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց։ Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ–տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու։

Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։ Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու։ Կայծակի հոտն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր։ Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ։ Զին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում։ Ձին մտածում էր, որ բլուրների մյուս Երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան։

“Բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,— մտածում էր պառավ ձին,— արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ”։

Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում։ Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել։ Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց։

Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ուկնդրեց լռությունը։ Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ։ եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները։ Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը։ Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները։ Հովտում, համենայն դեպս, վտանգ կար։ Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել։

Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ։ Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում։

Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ուկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը։ Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու։ Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր։ Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին։ Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց։

Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը։ Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը։

Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։ Ժայռը նիրհում էր։ Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր։ Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրութից դողում էր։ Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել։ Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ։

Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը։ Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը։ Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում։ Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը։ Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին։

Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը։ Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու Երկար ցատկով զատվեց գայլը։

Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը։ Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան։

Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց։ Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել։ Տապալվեց ու ելավ միանգամից։ Նրան տապալել էին հուժկու թափն ու պարանը։ Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ։

Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր։ Իսկ պարանը խեղդում էր մորը։ Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ։ Քուռակը ճչաց ու վեր ցատկեց։

Բլուրների մյուս երեսին լըսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սեվադունչ Թոփուշ շունը։

Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին։ Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով։ Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել։

Բլուրների մյուս երեսին լըսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը։ Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խտղտվեցին։

Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց։ Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ։ Զին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց։ Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից և ձին շուռ եկավ։

Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ։ Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը։ Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ։ Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել։ Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով։ Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին։

Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու։ Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր։ Գայլը նետվեց միանգամից։ Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ։

Արդեն Երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով։ Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում։ Հոգնածությունից նրանք խլացել էին։

Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին։ Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին... բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին արդեն–արդեն խոնարհվում էր։

— Այ տղա, հե՜յ,— կանչեցին դիմացի բլուրներից,— էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ... շներն ո՞ւր են, հե՜յ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ձին հազիվ էր կանգնած մնում։ Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր։ Ձին զգում էր , որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց։ Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր։ Ձին փուլ Եկավ։ Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում։ Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց։ Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել։ Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։

Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել։ Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել։ Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ աո քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ. մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս, փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր։

Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը։ Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին։

Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքերը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը։ Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը։

Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև պառավ կարմիր ձիու շուրջը։ Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ։ Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր։ Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը։

Սև այդ շրջանակը այդպես սև մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ։ Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է։

Երթ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ուկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ։ Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով։

Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։

— Վերջացա՞վ։

— Վերջացավ։ — Ոչ։

— Ինչո՞ւ ոչ։

— Ձի մայրիկը թող չմեռնի։

— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ։ Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին։ Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ “Այ տղա, հե՜յ”, այդ հովիվը Երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին։

— Հետո, ինչպե՞ս պահեցին։

— Մի ուրիշ ձիու կաթով։

— Ոչ, մայրը թող չմեռնի։

— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով։

— Ասե՞մ թող ինչ լինի։

— Ասա։

— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի։

— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ։

— Ձին ինչու մեռավ։

— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց և զզվանքից ու կատաղությունից։

— Քայլի՛ց էր զզվել։

— Այո, գայլից։

— Շները գայլին թող խեղդեն։

— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևանդունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի։

— Փոքրիկ հովիվը դու՞ էիր։

— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր։

— Հիմա քուռակը մեծացնլ է, կապա՞ծ է կանաչ հովտում։

— Իր կարմիր մայրիկին հիշում է։

— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում Են։

— Դե նորից պատմիր։

— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց ու թաղվեց կանաչ գեւոնի մեջ։ Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին “մտրուկ” են ասում... այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ։ Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...

P.S. Այս պատմվածքը արդեն շուտվանից է տեղադրված ինտեռնետում:Նտանց համար ով հնարավորություն չունի (ժամանակավորապես) գնել Հրանտի գրքերը խանութից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

я б поставил голосовалку, да неудобно. типа 'а вы читали матевосяна?' да-нет-hayeren-ruseren. боюсь результатов. посмотри в 'что читаем' - хоть один его читает?

а ведь эти люди считают себя образованными армянами. я к сожалению уверен что подавляющее большинство не читало ни туманяна, ни чаренца, ни матевосяна. тем более на родном языке.

боюсь это очередная попытка метания бисера...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Кто то говорил что он достоен Нобелевской премии..

Кто то говорил что Нобелевская премия не достойна его...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   7 пользователей, 0 анонимных, 499 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    495 гостей
    vardan hov w i t o stephanie S Rubik operit stateless RDR
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...