Перейти к публикации

КРУНК


СолнЫчка

Рекомендованные сообщения

  • Global Moderator

Адрес банка:

ք.Երևան, Բայրոնի փ. 1

հեռ.` (374 10) 31 88 88

ACBA-CREDIT AGRICOLE BANK

One Byron Street, Yerevan

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 236
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Лучшие авторы в этой теме

Սանկտտ Պետերբուրգում նոր ստեղծված Հայկական ընկերության որոշ անձաց,(բանկային համակարգից հոռու և պարզապես գեղացի ) интересует вопрос.Можно ли банально посылать деньги по Юнистрим(получение в любом отделении юнибанка в Ереване)на имя человека.Это может и хлопотно,но в свободное время по пути зайти в подходящее отделения банка и назвав номера и фамилии получить перевод.?

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Global Moderator

кто знает мои имя фамилия могут посылать, код сообщите в ЛС.

Незнакомым я свои данные по понятным причинам сообщить не могу.

удобно любое отделение. В понедельник пойду туда получать з/п, заодно могу и перевод для Крунка забрать. Отделение на Терьяна

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

кто знает мои имя фамилия могут посылать, код сообщите в ЛС.

Незнакомым я свои данные по понятным причинам сообщить не могу.

удобно любое отделение. В понедельник пойду туда получать з/п, заодно могу и перевод для Крунка забрать. Отделение на Терьяна

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 год спустя...
  • 2 месяца спустя...

10-ամյա Ավետիսին զգուշացրել են այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)

ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ | 17:45 | Փետրվար 7 2013

610.jpg

Ես ու 10-ամյա Ավետիսը երեկ կեսօրին ժամադրված էինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իրենց տանը։ Ինձ հրավիրել էին՝ պատմելու, թե ինչո՞ւ են մեկ տարի շարունակ մոմի լույսով ապրել ու ինչո՞ւ լույս ունենալուց հետո, արդեն երեք ամիս է, ինչ Ավետիսը դպրոց չի հաճախում։

«Բայց զգուշացնում եմ, հանկարծ չվախենաս»,- ասում էր տղայի մայրը։

Երեկ կեսօրին նախատեսված հանդիպումից առաջ ինձ կրկին զանգահարում է տղայի մայրը՝ տիկին Շարմաղը, ու խնդրում է հանդիպումը փոքր-քիչ հետաձգել։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմում էր գրել՝ թղթի վրա շարադրելով այն, ինչ ինձ էր պատմել։ Ասել էր, որ շոր ու կոշիկ չունենալու պատճառով տղան երեք ամիս դպրոց չի գնում։ Ասել էր, որ գործազուրկ, հիվանդ են, հացի փող չունեն, ու նաև ասել էր, որ թեև ծայրահեղ աղքատ են, բայց նպաստից զրկվել են։ Տիկին Շարմաղը նամակների բաժնի փոխարեն` ԱԺ մուտքի մոտ «բռնացրել» էր ԱԺ նախագահին ու ձեռքը տվել։

120.jpg

Եվ ահա երեկ, մեր ժամադրության փոխարեն Ավետիսն ու մայրը շտապել էին Ազգային ժողով։ Այնտեղ հասնելու համար Ավետիսը ստիպված էր եղել հորեղբոր որդու կոշիկները խնդրել։ Մեծ եղբոր 40 համարի մարզակոշիկներով «յոլա գնացող» Ավետիսը հատուկ Հ. Աբրահամյանին տեսակցելու համար իր ոտքին համապատասխան կոշիկը մի քանի ժամով էր խնդրել։ «Հովիկ Աբրահամյանն ասեց՝ տիկին, էս անգամ կօգնենք, բայց խորհուրդ կտամ` էլ չերևաք ԱԺ դարպասների մոտ։ Հետո մեզ ուղարկեց էն մուտքի մոտ, որտեղ քաղաքացիներն են, ու սպասեցինք, սպասեցինք… Երեխեն նենց էր փետացել, սոված-ծարավ»,- պատմում է տիկին Շարմաղը, ով ստիպված էր ԱԺ-ից ամեն կես ժամը մեկ պատասխանել իմ զանգերին ու անընդհատ ասել՝ հաշվապահին ենք սպասում։ Տիկին Շարմաղի հանդիպումը հետաձգելու 1 ժամը դառնում է երկու ժամ, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, չորսը՝ հինգ… հաշվապահին ենք սպասում։ Ու օրը մթնում է… Առավոտյան ժամը 10-ից մինչև 17։00-ն ԱԺ մուտքի մոտ սպասող տիկնոջը 40.000 դրամ ֆինանսական օգնություն էին տվել՝ ամբողջ օրը սպասեցնելուց հետո՝ հորդորելով` «էլ չերևալ»։

100_1993.jpg

Հովնաթանի 20 հասցեում գտնվող կիսափուլ խրճիթում բնակվում է Շարմաղ Սարգսյանը՝ չորս երեխաների ու հոգեկան հիվանդ ամուսնու հետ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «մոտից» վերադարձած սփրթնած, գունատ Ավետիսը դողալով լաց է լինում։ Ատամները շխկացնելով, բարակ բաճկոնը հագին` մտնում է կեղտակորույս անկողին ու կատվի պես անուժ մլավելով` ասում է. «Մամա, մրսում եմ, էլի բան գցի վրես»։

Մայրը արագ-արագ փալասներով ծածկում է որդուն, վառարանի մեջ հազարումի աղբ, կարտոն ու հնամաշ իրեր լցնելով` մի քիչ ջերմացնում է «տունը»։ «Էնքան ենք սպասել, երեխես չէր դիմանում, ասում էր՝ շատ եմ սառել։ Առավոտից` սոված, մրսած… Հաշվապահին էինք սպասում։ Ժամը 10։00-ից ընդեղ ենք, հետո ասեցին՝ գնացեք, ուրբաթ օրը կգաք, լրիվ թևաթափ եղա, բայց 17։00-ի կողմերը վերջապես օգնությունը տվեցին, նստեցինք ավտոբուս, ու երեխեն վատացավ, սկսեց հետ տալ, թուլանալ։ Իջանք, տաքսի նստացրի Հ. Աբրահամյանի տված փողով, որ շուտ հասցնեմ տուն։ Դու սպասի, ես վազեմ մի հատ հաց ու սմետան առնեմ` ուտի, թե չէ ուշագնաց կլինի»,- պատմում է տիկին Շարմաղը՝ խնդրելով իրեն սպասել։ Սպասում եմ… Ավետիսը հայացքով որսում է «պարտքով» վերցրած կոշիկներն ու հիշելուն պես` եղբորը խնդրում է դրանք վերադարձնել հորեղբոր տղային։ Եղբայրն իր 40 համարի քրքրված մարզակոշիկները բերում է 10-ամյա Ավետիսի մահճակալի մոտ ու «պարտքով» վերցրածը շտապելով տանում է։

87.jpg

Անկողնու միջից ծիկրակող Ավետիսի խոշոր աչքերն անկյանք, թախծոտ են, բայց շատ գեղեցիկ ու խորն են։ Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ դասի չես գնում»։ «Պարզ չի՞»,- կտրուկ պատասխանում է։ Հետո ցածրաձայն պատմում է, որ մեկ տարի մոմի լույսով են ապրել, որ մեկ տարի մոմի լույսով ապրող հոգեկան հիվանդ հայրն ավելի է չարացել։ Սարսափել է, երբ մոմի լույսով լուսավորված տանն ապրող իր հայրը կացինն առած ընկել է էլեկտրիկի հետևից և պահանջել հոսանքը միացնել։ 10-ամյա Ավետիսն ուզում է դպրոց գնալ, որ իրենց աննկարագրելի անմարդկային կենցաղից մի քիչ կտրվի, բայց 40 համարի մարզակոշիկով դպրոց գնալը հոգեբանորեն ավելի ծանր է, քան հոգեկան հիվանդ հոր տագնապալի արարքներին ականատես լինելը։

«Երեխեքը շատ են ծաղրում, չեմ ուզում լսել էդ խոսքերը։ Արդեն քանի օր ա՝ գնում եմ, բայց չեմ ուզում, չեմ կենտրոնանում։ Սաղի դեմքին ծիծաղ եմ տեսնում, չգիտեմ՝ ո՞ւր թաքնվեմ»,- սրթսրթալով անկեղծանում է տղան, բայց մեր խոսակցությունն ընդհատվում է Հովիկ Աբրահամյանի տված գումարով հաց ու «սմետան» բերած Շարմաղի «տուն» վերադառնալուց հետո։ «Տունն» էլ ոչ այն է` բանտախուց է, ոչ այն է՝ անասնագոմ, չգիտեմ` ի՞նչ է, բայց հաստատ տուն չէ։

78.jpg

Ինձ ինչ-որ տեղ նստեցնելու համար հարևանի տանից աթոռ են բերում։ Ավետիսենց «տունը» մի տարածք է, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո ամենաառողջ որևէ մարդ կհասնի խելագարության։ Խելագարված է Ավետիսի հայրը, ով սենյակի կտորով փակված պայմանական դուռն ամուր կողպել է, որ օտար մարդ մուտք չգործի։ Կխելագարվի նաև Շարմաղը, ում երեկ հաջողվել է ԱԺ դարպասների մոտ «բռնացնել» իր համար օրենքներ գրողների նախագահին, բայց ապագայի համար իրեն զգուշացրել են՝ չերևալ ԱԺ դարպասների մոտ։

Կխելագարվի նաև 17-ամյա Նշանը, ով մի աչքի տեսողությունը կորցրել է, բայց շարունակում է առանց բուժհաստատություն դիմելու ապրել։ «Գնացել էր՝ շուկայում կաշկա քշելու, գործ էր խնդրել, որ աշխատի։ Մեկ էլ տեսնենք` վատացած բերեցին տուն։ Լեզուն կուլ էր գնացել, ուշաթափվել, ընկել էր գետնին։ Շտապօգնություն կանչեցինք, ոտքերը ծնկներից չէր բացվում, կծկվել էր։ Սրսկեցին, ասեցին՝ ներվերից ա, սրտի հիվանդ ա, ու գնացին»,- պատմում է մայրը։ Ավետիսենց «տուն» են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սոցիալական աջակցության» ծառայությունից։ Նրանք եկել են այն բանից հետո, երբ տիկին Շարմաղն ընտանեկան նպաստ ստանալու դիմումներ է գրել։ Ասում են՝ ՙՏանը մենակ մի չափահաս երեխա կա, չենք կարա նպաստ տանք։ Էնքան եմ դիմել, հիմա խոստացել են եռամսյակը մեկ 16.000 դրամ տալ։

311.jpg

Երևի մեկ տարի կտան ու էլի կկտրեն՚,- ասում է չորս երեխաների մայրը, ում տան միակ եկամուտը 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու ամսական 14.000 դրամ թոշակն է։ Հավաքարարի աշխատանք խնդրող տիկին Շարմաղը ամռանն ուրիշների բրդերն է լվանում, չբխում և գումար աշխատում. «Էնքան հացի պարտք ունենք՝ չես պատկերացնի։ Էլ չեմ ասում հոսանքը՝ 100.000-ից ավելի։ Ասել են՝ մինչև ամսի 15-ը մուծենք, թե չէ՝ անջատելու են։ Ամբողջ տարին գումար չի մտնում տուն, չենք կարում վարձերը մուծենք։ Եթե հոսանքն էլի անջատեն՝ հավատա, չենք դիմանա, կխելագարվենք»։

Չորս երեխաների մայրը խոսում-խոսում է, չարացած աչքերով ամուսինը սենյակից դուրս գալով` մի ծայրից մյուսն է գնում-գալիս, Նշանն արագ-արագ ռեզինե իրեր է լցնում վառարանը, իսկ անկողնու մեջ կծկված Ավետիսը սրթսրթալով հևում է։ Բոլորն ինչ-որ բան են անում մի տարածքում, որը ոչ այն է` բանտախուց է, ոչ այն է` անասնագոմ է։

98.jpg213.jpg

Изменено пользователем sacred (история изменений)

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԶՐԿԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻՑ

  • htq_am_20130211_23205.jpgՀամատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին:

    Առաջին հայացքից անլուծելի թվացող նման թղթարարական քաշքշուկի մեջ է հայտնվել Եփրեմյանների 7 երեխաներ ունեցող ընտանիքը: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված այս ընտանիքին Գյումրու նախկին քաղաքապետը բնակարան է նվիրել, ինչի պատճառով նրանք դուրս են հանվել հերթացուցակից: Սակայն բնակարանը մինչև օրս նրանց անունով չի ձևակերպվել: Բնակարանի նախկին տերը հսկայական կոմունալ վարձեր է պարտք եղել, այդ իսկ պատճառով պատկան մարմինները հրաժարվել են Գյումրու Բորյան 4 հասցեի բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի առք ու վաճառքը օրինականացնել: Ավելին, պետության կողմից սոցիալական նպաստի տրամադրման կարգում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո այս բազմազավակ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին փաստացի բնակության վայրում գրանցում չունենալու պատճառով զրկել են նպաստից:

    «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը հագուստ, կոշիկ և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Եփրեմյանների ընտանիքին:

    Ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

    «Շիրակ կենտրոն» ՀԿ

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

10-ամյա Ավետիսին զգուշացրել են այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)

ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ | 17:45 | Փետրվար 7 2013

610.jpg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 недели спустя...
  • 3 недели спустя...

«Ես ինչ-որ մարդկանց չեմ նկարում՝ մարդկանց հորինում եմ» (լուսանկարներ)

ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ | 22:05 | Մարտ 12 2013

Emma-8-Copy.jpg Ասում է Նարեկը, որի հոգեբանական խնդիրները մոլորեցնում են նույնիսկ մասնագետներին:

Էմման իր երեք երեխաների հետ ամեն գիշեր աղոթելով` Աստծուց ներելու կարողություն է խնդրում: Իր կյանքը դժոխք դարձրած ամուսնուն ներել է, բայց երեխաների համար անզոր է ներել: 10 տարեկան Նարեկն արտաքուստ անվախ ու քաջ տղայի տպավորություն է թողնում, բայց վախենում է կյանքից, մարդկանցից, մթից, հասակակիցներից: Օրվա մեծ մասն անցկացնում է տանը, որտեղ սիրում է առանձնանալ ու միայնակ՝ ինքն իր հետ լինել: Նարեկն այս կյանքում երկու բան է սիրում՝ մեկուսանալ և նկարել մարդկանց: Ոստիկանության աշխատակցին, սոցիալական աշխատողին, հոգեբանին, մորն ամեն օր խոստանում է դպրոց գնալ, բայց փախչում է:

Emma-3.jpg

Emma-2.jpg

Emma-9.jpg

«Չի գնում, նույնիսկ հոգեբանը չի կարողանում բացատրություն տալ: Հիմա կարող է ձեզ էլ խոստանա, որ վաղը դպրոց կգնա, բայց, երբ ժամը գա՝ կփախնի: Շատ սթրեսներ, վախեր ա ունեցել: Հիմա առանց ինձ մի քանի քայլ կատարելու ունակ չէ: Նույնիսկ խոհանոցից զուգարան գնալու համար պիտի ամուր ձեռքս բռնի, որ ես իրեն տանեմ»,- ասում է Նարեկի մայրը՝ Էմման, ով ամուսնուն չի կարողանում ներել` երեք առողջ երեխա լույս աշխարհ բերելու, բայց նրանց մանկությունը խեղաթյուրելու համար:

Երեք երեխաներն էլ հիմա առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն, քանի որ հասցրել են իրենց կյանքում «վայելել» հարբեցող, թմրամոլ հայր ունենալու դառնությունը:

Մի քանի ամիս առաջ երեխաների հայրը մահացել է՝ իր հետևից թողնելով հիշողություններ, որոնք, միևնույն է՝ չեն ջնջվում երեխաների կյանքից: Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց 69 տան դուռ ու պատուհաններից առհասարակ բացակայում են ապակիները: Բոլոր հնարավոր և անհնարին իրերը ջարդուխուրդ եղած են ճիշտ այնպես, ինչպես ջարդուխուրդ եղած են Էմմայի ու նրա երեք երեխաների ապագայի նկատմամբ հույսերն ու երազանքները: Մեկ ամիս առաջ պատուհանի կիսատ ապակին քամու ուժգնությունից ընկել է, Նարեկի ձեռքի ջիլերն ու երակները կտրել է:

Emma-10.jpg

Էմման ասում է՝ «Էնքան վիճաբանություն, ծեծ ու ջարդ էր սարքումգ ինչ կար-չկար` տալիս ջարդում էր: Մեզ էլ անխնա ծեծում էր: Երեխեքս նույնիսկ դաս սովորելու հնարավորություն չունեին: Ինքը էդպիսին չէր: Ամուսնությունից մի քանի տարի հետո սկսեց խմել: Հետո գնաց Ռուսաստան ու եկավ: Հետո սկսեց անընդհատ գնալ ու գալ, ու զգում էի` ինչ-որ բան էն չի»,- պատմում է Էմման, ով ստիպված է եղել հանուն երեխաների` ամեն օր պայքարել իրենց տուն ելումուտ անող հարբեցողների ու թմրամոլների դեմ: Ասում է՝ շատ է փորձել ամուսնուն հետ կանգնեցնել այդ ճանապարհից, բայց անօգուտ: Երեխաներն ապրել են սարսափելի լարված մթնոլորտում և ականատես են եղել անհավանական տեսարանների:

Վերջին մեկ տարում իրենք՝ երեխաներն են մորը խնդրել հեռանալ տանից, բայց քանի որ Էմման գնալու տեղ չի ունեցել, շարունակել է երեխաների առողջության գնով հանդուրժել ամուսնուն: Ասում է՝ «Ինքը վատ մարդ չէր, քանի դեռ էդ զիբիլը չէր անում, բայց հետագայում մեր կյանքը դժոխքի վերածեց: Անցյալ տարի վատացավ, չէր կարողանում քայլել: Ոտքերի երակներից էնքան դեղ էր արել, որ անոթները խցանվել էին:

Emma-4-163x218.jpg

Միանգամից գամվեց անկողնուն: Ես իմ մեջ ուժ գտա՝ ներեցի և որոշեցի իրեն հետևել, խնամել: Ամեն ոտքն էնքան էր այտուցվել, որ տեղաշարժելն անհնար էր: Գնացինք հիվանդանոց, բուժման կուրս ստացավ ու, երբ խոստացավ էլ նման բան չանել՝ հավատացի: Ասում էի՝ ամեն ինչ կանեմ, մենակ ինքը բուժվի ու նորմալ կյանքով ապրի: Իրեն տեղափոխեցինք տուն, ու սիստեմաներն ամեն օր տանն էր ստանում: Ես բանկում աշխատանքի ընդունվեցի՝ հավաքարարություն էի անում, որ համ դեղերը կարողանամ գնել, համ էլ՝ երեխաների օրվա հացի հարց լուծեմ»:

Հետո Էմման պատմում է, թե ինչպես էր ամեն օր առավոտից մինչև գիշեր ամուսնուն օգնում, հսկում ու խնամում, որովհետև այս անգամ նրան հավատացել էր: Բայցգ Մի օր աշխատանքից տուն գալուն պես անծանոթ մի մարդ է տանը հայտնաբերել, ում ամուսինը ներկայացրել է` իբրև Ոստիկանության աշխատակից. «Նույն մարդուն մի քանի անգամ մեր տանը տեսա ու հասկացա, որ շարունակում ա դա անել: Արդեն շատ վատ էր, օր օրի ավելի վատանում էր:

Emma-5-163x218.jpg

Ասում էր՝ չեմ կարա չանեմ, մեկ ա, ինձ քիչ ա մնացել, մի պայքարի, թող էս քիչ ժամանակն ապրեմ իմ ուզած ձևով»: Իր ուզած ժամանակն իր ուզած ձևով ապրած երեք երեխաների հայրն ամիսներ առաջ մահացել է, որի երակներից ներարկվել է թմրադեղերից սկսած մինչև անգամ բենզին: Հիմա նրանից մի բան է մնացել՝ հիշողություն, որն Էմմայի ու երեք երեխաների մեջ դաջվել է` որպես անցյալ, ներկա ու ապագա: 13 տարեկան Թևանը երեք երեխաներից ամենաշատ ծեծ կերածն է, որովհետև հայրն իրեն ստիպում էր իր համար ծխախոտ ճարել, բայց ինքն ամաչում էր ինչ-որ մեկից խնդրել: Թևանը մեկ էլ ծեծ ու ջարդի ժամանակ հասցնում էր հոր ձեռքերից դուրս պրծնել ու հարևաններից օգնություն կանչել:

Առողջ ծնված այս երեխան վերջին մի քանի տարիներին բառերը մի կերպ է կապկում, կակազում է: Հիմա նրա հետ լոգոպեդ է աշխատում, բայց գիշերներն ուրիշ խնդիրներ էլ վախից լինում են (հիվանդությունը, հասկանալի պատճառներով, չենք նշում): Մասնագետները Թևանի առողջական խնդիրների համար դեղորայք են նշանակել, որի ամեն մի տուփն արժե 7000 դրամ:

«Անկեղծ ասած՝ տեսնում եք, հիմա մենք ծայրահեղ վատ վիճակում ենք: Արդեն մեկ ամիս է` լույս չունենք, պարտքի պատճառով անջատել են: Դեղերը չեմ կարող գնել, որովհետև ապրում ենք 34.000 դրամ նպաստով: Ես բանկում աշխատանքս կորցրեցի, երբ ամուսինս արդեն մահամերձ վիճակում էր, իրեն էի խնամում: Հիմա աշխատանք եմ փնտրում՝ հավաքարարի, աման լվացողի, ինչ պատահի:

Emma-8.jpg

Օրեր են լինում` երեխեքս հաց չեն ունենում, բայց ես իրենց այ դրա համար եմ սիրում, որ ոչ ոք չի իմանում, թե իրենք ինչ վիճակում են: «Հույսի ավանից» են մեզ օգնել, բայց դեռ չենք կարողանում ոտքի կանգնել»,- ասում է Էմման: Թևանն ամեն օր փողոցներից կարտոն, պլաստմասսայե շշեր ու փայտ է հավաքում, որ բաց պատուհաններով տան մեջ դրված վառարանը գցի, ու չորս հոգով «փաթաթվելով» վառարանի խողովակին` մի քիչ տաքանան:

Նարեկն իրեն տղամարդավարի պահելով` կացինն առած մի քանի փայտերից մեկը մանրացնում է, բայց երբ ես գնամ` մոր ձեռքը պինդ բռնած սենյակից սենյակ է տեղափոխվելու: 14 տարեկան Սուսաննան կարող էր շատ լավ սովորել, որովհետև հայոց լեզու շատ լավ գիտի, բայց պարբերաբար ստիպված է լինում դպրոցից բացակայել: Ժամանակ առ ժամանակ ցավերից գալարվում է, ու վերջերս բուժզննում անցնելուց հետո նրա մոտ երևանյան հիվանդություն է ի հայտ եկել:

Մասնագետները չհայտնաբերելով գենետիկ նախատրամադրվածություն և որպես նոր ի հայտ եկած երևույթ` դա բացատրել են որպես վախի պատճառով առաջացող հիվանդություն:

Թևանն, արդեն քանի օր է, դպրոց չի գնում, քանի որ հողաթափերով է փողոցներից վառելիք հայթայթում: Նարեկը վաղուց դպրոց չի գնում, քանի որ նրա հոգեկան աշխարհը` խաթարված, հոգեբանությունն՝ անբացատրելի է անգամ հոգեբանների համար, և մինչև անգամ մասնագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է այս փոքրիկ տղան ձգտում մեկուսանալ ու մարդ նկարել: Հարցնում եմ՝ «Իսկ ո՞ւմ ես նկարում, ցույց կտա՞ս»:

Պատասխանում է՝ «Ես ինչ-որ մարդկանց չեմ նկարում, մարդկանց հորինում եմ»:

Իմ գնալուց հետո իրիկուն է գալու. 32 տարեկան Էմմա Պետրոսյանի տունը մթնելու էգ Նարեկը մոր ձեռքն ամուր սեղմած է տեղաշարժվելու, Սուսաննան մոմի լույսի տակ հայոց լեզվի դասերն անգիր է անելու, իսկ Թևանը մոմի լույսով լուսացնելուց հետո` առավոտյան հողաթափերով դպրոց չի գնալու: Նորից մթնելու է, ու մոմի լույսի տակ նրանցից ամեն մեկն աղոթելով` մտքում Աստծուց ներելու կարողություն է խնդրելու:

«168 ԺԱՄ»

Большой взрыв вселенной устроили армяне.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите в него для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 346 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    342 гостя
    w i t o stephanie S melkum
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...