Перейти к публикации

Информация по голосованию


Злодиюка

Рекомендованные сообщения

  • Ответы 117
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Лучшие авторы в этой теме

11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:

Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:

Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազան ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառանությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850

есть и видео

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

17:55 - Հաղորդում է Ոստիկանության լրատական բաժնի պետ Սայաթ Շիրինյանը

Ստացվել են ահազանգեր բացահայտ քարոզչության, ընտրակաշառք բաժանելու եւ այլ միջադեպերի վերաբերյալ:

1. Ժամը 9-ի սահմաններում Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանից: Նա հայտնել է, թե 28/7 ընտրատեղամաս են մտել 3 անծանոթ երիտասարդներ, իրեն դուրս են հրավիրել, նստեցրել են «Ջիպ» տեսակի ավտոմեքենա (պետհամարանիշը եւ մակնիշը չի նկատել), տարել «Աբովյան կանալ» կոչվող հատված: Այստեղ երիտասարդներից մեկը, ոմն Էդիկ Բաբայան (մնացած տվյալները ճշտվում են) ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք, ասել է, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի գործունեությանը: Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբայանի եւ մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

2. Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն եւ Համբարձում Եղիազարյանների կողմից ոստիկանության Կոտայքի բաժնի պետի անունով դիմում է ստացվել, որ ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 28/6 տեղամասի մուտքից մոտ 30-40 մ հեռավորության վրա իրենց են մոտեցել 25-30 տարեկան 7-8 երիտասարդներ եւ պահանջել են հեռանալ: Մերժողական պատասխան ստանալուց հետո այդ երիտասարդները, Էդո անունով ղեկավարի գլխավորությամբ, հարձակվել են նրանց վրա եւ ձեռքերով, ոտքերով հարցածներ հասցրել: Ոստիկանության աշխատակիցները փորձել են Ե. Աբգարյանի կամ Հ. եւ Գ. Եղիազարյանների հետ հանդիպել եւ նրանցից հայտարարություն վերցնել: Բայց մինչ այս պահը նրանց գտնվելու վայրի մասին մենք տեղելություններ չունենք եւ ոստիկանության բոլոր միջոցներն անհաջողության են մատնված:

3. Արեւածագ գյուղի 32/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վազգեն Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոնդ Գեւորգյանն ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1976թ. ծնված Է. Գեւորգյանն անհիմն վիճաբանության մեջ է մտել նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների հետ եւ մոտ մեկ ժամ խանգարել հանձնաժողովի աշխատանքները: Գեւորգյանը ստորոգրությամբ բաց է թողնվել, կատարվում է նախաքննություն:

4. 1956թ. ծնված Հարություն Ուռուսյանը, որը Մարալիկի ՀՀՇ տարածքային շտաբի պետն է, ծեծի է ենթարկել 1957թ. ծնված Սուրեն Ավետիսյանին: Վերջինս Գյումրիի բնակիչ է, Մարալիկում է գտնվել որպես դիտորդ: Նա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տրված է դատաբժշկի ուղեգիր, հարուցվել է քրեական գործ:

5. Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում միջադեպ է արձանագրվել Սամվել Գեւորգյանի մասնակցությամբ: Նա անհարկի վիճաբանության մեջ է մտել գյուղի բնակիչների հետ եւ հրահրել ծեծկռտուք: Նախապատրաստվում են նյութեր:

http://hetq.am/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57852

ԾԵԾԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

[18:37] 19 Փետրվարի, 2008

Հերթական միջադեպը տեղի է ունեցել Էրեբունու 13/16-րդ ընտրատեղամասում: Այստեղ էին ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչտրյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը` ահազանգի հետքերով:

՚Հանձնաժողովի նախագահը փակվել էր իր սենյակում եւ դուրս չէր գալիս: Իրավիճակը հսկում էին 4 ոստիկաններ, որոնք ոչ միայն չէին պահպանում 50 մետրը, այլեւ մարդկանց խմբերով բերում էին ընտրատարածքՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Զարուհի Փոստանջյանի օգնական, դիտորդ Սեդա Մելիքյանը,որը նրանց հետ մեկնել էր:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել էր պարզել հանձնաժողովի նախագահից, թե ինչու է վերահսկողությունը ոստիկանների ձեռքում, վերջինս պատասխանել է, թե ՚չի կարողանում, ինչ անիՙ:

Սեդա Մելիքյանը նշեց, որ հետո այն երիտասարդը, որ մարդկանց խմբերով բերում էր ընտրատարածք, մոտեցել եւ խլել է Զարուհուց ֆոտոապարատը եւ հրել: Ապա վրա է հասել ոստիկանության մայորը, ով եւ հարվածել է Զարուհի Փոստանջյանին: Դեպքի կապակցությամբ ՚Ժառանգությունՙ կուսակցությունը այս պահին դիմում է կազմում` դատախազությանը ներկայացնելու համար: Նրանք դիմել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Նշենք, որ Էրեբունու նույն ընտրատարածքում էին ծեծել ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին:

http://hetq.am/

ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանի տեղեկացմամբ` ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 354 հազար 664 մարդ, այսինքն` ընտրելու իրավունք ունեցողների 57,14 տոկոսը: Ամենաակտիվը Սյունիքի մարզում են: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 63,49 տոկոսը` 74 հազար 795 մարդ: Իսկ Շիրակի մարզի բնակչությունը մինչ այժմ ամենապասիվն է` 51,05 տոկոսը` 110 հազար 169 մարդ: Երեւանում մասնակցության ցուցանիշը 55,34 տոկոս է` 422 հազար 610 մարդ:

Как бы перебор не вышло :D

Изменено пользователем Grig777 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

19:00 - «Ժառանգության» հաղորդումը հանցագործության մասին

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Գարեգին Ազարյանին

ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին

ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը

19.02.2008թ.

Հաղորդում հանցագործության մասին

2008 թվականի փետրվարի 19-ին Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասում տեղի են ունեցել ընտրախախտումներ: Ընտրախախտումները ղեկավարել եւ հովանավորել են թիվ 13/16 ընտրատեղամասի նախագահ Վասիլի Աֆյանը եւ նրա տեղակալ Համլետ Կարապետյանը:

Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգ է ներկայացվել «Ժառանգություն» կուսակցությանը: «Ժառանգություն» խնբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով որպես դիտորդ գրանցված է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից, ժամանել է թիվ 13/16 ընտրատեղամաս եւ փորձել տեղում պարզել իրավիճակը, նրան ուղեկցել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը:

Հանձանաժողովի նախագահը եւ նրա տեղակալը հերթապահող ոստիկանների միջոցով բռնության սպառնալիքով փորձել են տեղամասից դուրս հանել: Արմեն Մարտիրոսյանը հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին առաջարկել է կիրառել ՀՀ Ընտրական օրենսգրի պահանջները եւ միեւնույն ժամանակ պարզաբանել լրագրողների եւ դիտորդների իրավունքերի մասին: Այդ պահին` 14:18-ին զանգահարել է նաեւ Էրեբունի համայնքի ոստիկանություն եւ խնդրել պաշտպանել լրագրողի եւ դիտորդներրի իրավունքերը: Կարճ ժամանակ անց ընտրատեղամաս են եկել Էրեբունի համայնքի ոստիկանապետը` Ավո Մկրտչյանը եւ ոստիկանական սպայական կազմի այլ սպաների հետ ֆիզիկական ուժ գործադրելով այն է հարվածելով եւ հայհոյելով տեղամասից դուրս են հանել Արմեն Մարտիրոսյանին եւ Լուսինե Բարսեղյանին: Լուսինե Բարսեղյանը գտնվելով ընտրատեղամասի մոտակայքում տեսախցիկով մինչեւ նրա նկատմամբ բռնություն կիրառելը հասցրել էր ֆոտոխցիկի եւ ձայնագրման սարքի միջոցով ամրագրել մի շարք ընտրախատումներ: Սակայն ոստիկանները ավազակային հարձակում գործադրելով Լուսինե Բարսեղյանից խլել են ֆոտոխցիկը եւ ձայնագրման սարքը: Ընտրատեղամաս Ժամանած ոստիկաններին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ներկայացել է որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, սակայն սույն փաստը ավելի է գրգռել ոստիկանապետին:

Որոշ ժամանակ անց տեղամաս են այցելել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը նրանք պաշտոնապես ընդգրված են եղել ընտրական գորրծընթացում որպես դիտորդներ: Ականատես լինելով կոպիտ ընտրախախտումներին` փորձել են նկարահանել խախտումները եւ պարզել, թե թիվ 13/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը որտեղ է գտնվում, ինչու է մատյանը առանց վերահսկողության դրված սեղանին, սակայն որեւէ կերպ չեն կարողացել պատասխան ստանալ: «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը կազմել էր արձանագրություն խախտումների վերաբերյալ եւ ցանկանում էր, որպեսզի այդ արձանագրությունը գրանցվի նաեւ մատյանի մեջ սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` Վասիլի Աֆյանը եւ քարտուղար Կարինե Բասոյանը մերժել են արձանագրությունը ներառել մատյանի մեջ: Դեռ ավելին, նրանք թողել են տեղամասը առանց վերահսկողության, չհրկիզվող պահարանը տեղում չի եղել, տարածքում գտնվող ոստիկանները եւ մի շարք այլ քաղաքացիներ ընտրողներին վերահսկել ընտրություն կատարելը, խախտել են ընտրության գաղտնիությունը, տեղամասի մոտակայքում կուտակված հոծ տողամարդկանց բազմությունը ուղեկցել է ընտրողներին: Զարուհի Փոստանջյանը փորձ է արել տեսանկարահանել խախտումները սակայն ոստիկանության աշխատակիցը եւ մի քանի այլ տղամարդիկ բռնություն կիրառելով ցանկացել են խլել տեսախցիկը:

Խնդրում ենք ընդունել հաղորդումը եւ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

19:05 - ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության առաջին իսկ ժամերից գրանցվեց ընտրողների բացառիկ ակտիվություն: Դրանից սարսափած՝ իշխանությունը սկսեց կիրառել ընտրախախտումների իր ողջ զինանոցը՝ ընտրակաշառքներ բաժանելուց մինչեւ կոպիտ ուժի գործադրում: Ուժային ճնշումներ են կիրառվել վստահված անձանց, տեղական դիտորդների, ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների վրա: Որոշ տեղերում հրահրվել են ծեծկռտուքներ, վստահված անձանց ուժով դուրս են տարել ընտրական տեղամասերից: Ահաբեկիչների խմբերը հաճախ շրջում են ոստիկանության հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ: Օրինախախտումները արձանագրվում են օտարերկրյա դիտորդների կողմից:

Չնայած այս ամենին, ինչպես այդ տեղամասերում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը շարունակում է կայուն բարձրանալ:

Զգուշացնում ենք, որ ահաբեկման եւ օրինախախտումների հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչի ողջ պատասխանատվությունը ընկնում է քոչարյանասերժական իշխանությունների վրա:

19.02.08

ժամը 16.50

Изменено пользователем Grig777 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

19:30 - Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը պարզաբանում է

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակի արդյունք ենք գնահատում նրա վերջին հայտարարությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Սեփական հուսահատությունը քողարկելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը շարունակում է ապատեղեկատվության, հերյուրանքների եւ սպառնալիքների վրա հիմնաված իրենց հետեւողական գործելաոճը։ Պետության եւ պետականության հիմքերը չեն կարող սասանել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Արամ Մուսինյանը եւ ո՛չ էլ 1+1 բանաձեւի տակ ընկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի չափից ավելի մոլեռանդ հետեւորդները։ Վստահ ենք, որ անգամ Լեւոն Տեր-Պետորսյանի ընտրազանգվածում գերակշռում են սթափ գիտակցությամբ, պետության նկատմամբ հարգանք ունեցող օրինապաշտ մարդիկ, որոնք իրենց քաղաքական նախընտրությունը տարբերում են որոշ մարդկանց չբավարարված քաղաքական ակնկալիքներից։ Կոչ ենք անում ՀՀ համապատասխան լիազոր մարմիններին ուշադրություն դարձնել Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած վերջին հայտարարությունում տեղ գտած ակնկարկներին, որոնք վերաբերում են քաղաքացիական անհնազանդություն հրահրելուն։ Ինչ վերաբերում է էքզիթ-փոլերի տվյալներին, մենք ինքներս ունենք ընթացիկ համապատասխան տեղեկատվություն, որի մանրամասները, ելնելով օրենքի պահանջներից, դեռ հրապարակել չենք կարող։ Այդ տվյալները, սակայն, վկայում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտության մասին։ Անդրադառնալով «Ժառանգության» կողմից ստեղծված նախագահական ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի ահազանգներին, արձանագրենք, որ տվյալ կենտրոնի տեղեկությունները չեն կարող համարվել անկողմնակալ լրահոս, հաշվի առնելով, թե որ թեկնածուին է սատարում «Ժառանգությունը»»։

Изменено пользователем Grig777 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

image

Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի 5/23 տեղամասում խառնաշփոթ էր. տեղամասի առջեւ հավաքված էին մի խումբ երիտասարդներ, իսկ տեղամասի ներսում` 10 երիտասարդ, ծխախոտներով եւ բարձր աղմուկով ինչ-որ բան էին անում: Հետո հայտարարեցին, որ իբր փչացած էլեկտրական լամպն են փոխում. մի հոգի կանգնած էր սեղանի վրա, 4 հոգի ՚բռնել էին սեղանըՙ, իսկ մի հոգի լցնում էր քվեարկած քվեաթեթրիկներ: Ընդ որում` հանձնաժողովի նախագահը ներկա էր այդ պահին եւ չէր միջամտում:

Հանկարծ քաղաքացիական բարձր գիտակցությամբ մի ընտրող նկատելով, որ երիտասարդները քվեաթերթիկներ են լցնում տուփի մեջ, վազեց եւ հասցրեց խլել վերջին քվեաթերթիկը, որ փորձում էր երիտասարդը գցել քվեատուփի մեջ: ՚Ամոթ ձեզ, կեղծում եք ընտրություները եւ անհարմար չեք զգումՙ,- դիմելով հանձնաժողովի նախագահին ասաց միջին տարիքի այն ընտրողը, որը բնական պատճառով չներկայացավ, բայց բացեց ծրարը եւ ներկայացրեց մեզ քվեաթերթիկը. ՚ Տեսեք, քվեարկած էր 8 համարի օգտին, այսինքն, Սերժ Սարգսյանիՙ: Այս փաստը հաստատեց նաեւ հանձնաժողովի ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչը: Այս ամենը տեսագրված է ՚Ա1+ՙ-ի տեսախցիկով, եւ այն պահին, երբ երիտասարդ իրավախախտները նկատեցին, որ մենք տեսանկարահանում ենք, հարձակվեցին օպերատորի վրա:

Ի դեպ, մինչ այդ, երբ հանձնաժողովի նախագահը փորձեց կարգի բերել տղաներին, նրանք հարձակվեցին նաեւ այդ հանձնաժողովականի՝ Գագիկ Մանասյանի վրա: Տղաները, այնուամենայնիվ, հեռացան սենյակից, բայց ոչ ընտրական տեղամասից, նրանք ՚դարանակալել էինՙ նույն շենքի երկրորդ հարկում, եւ սպասում էին մեզ, որպեսզի տեսաերիզը խլեն օպերատորից: Ոստիկանների աջակցությամբ սակայն, լրագրողներն անվնաս հեռացան տեղամասից:

Ի դեպ, նույն այդ տեղամասում ընտրող Նինա Հակոբյանի փոխարեն արդեն քվեարկած էր, եւ երբ նա պահանջեց վերականգնել իր իրավունքը, միայն իրհամառության շնորհիվ նրան սլաքների միջոցով թույլատրեցին ստորագրել եւ քվեարկել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

[20:01] 19 Փետրվարի, 2008

՚Ալ‎‎ֆա-ԳԱՙ ընկերությունը հրապարակեց exit poll-ի արդյունքները: Այն կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում:

Լեւոն Տեր-Պետրոսյան - 54, 2%

Սերժ Սարգսյան -24,4%

Վահան Հովհաննիսյան -8,4%

Արթուր Բաղդասարյան -8,2 %

Վազեն Մանուկյան -1,5%

Արտաշես Գեղամյան -1,3%

Տիրան Կարապետյան -1%

Արամ Հարությունյան -0,5%

Արման Մելիքյան -0,5 %

Հարցմանը մասնակցել է 3008 հոի, որից պատասխանել է 2767-ը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

20։01 - Մեր թղթակից Սառա Պետրոսյանը հայտնում է, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի 4-րդ ընտրատեղամասում ՀՅԴ եւ ՀՀԿ թիմակիցները բախվել են իրար, ապա ծեծկռտուքը շարունակվել է դրսում: Բախման ժամանակ օգտագործվել է հրազեն եւ դանակ: Կան վիրավորներ, որոնք արդեն տեղափոխվել են հիվանդանոց:

hetq.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

[20:01] 19 Փետրվարի, 2008

՚Ալ‎‎ֆա-ԳԱՙ ընկերությունը հրապարակեց exit poll-ի արդյունքները: Այն կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում:

Լեւոն Տեր-Պետրոսյան - 54, 2%

Սերժ Սարգսյան -24,4%

Վահան Հովհաննիսյան -8,4%

Արթուր Բաղդասարյան -8,2 %

Վազ•են Մանուկյան -1,5%

Արտաշես Գեղամյան -1,3%

Տի•րան Կարապետյան -1%

Արամ Հարությունյան -0,5%

Արման Մելիքյան -0,5 %

Հարցմանը մասնակցել է 3008 հո•ի, որից պատասխանել է 2767-ը:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57869

Изменено пользователем eRuben (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Гость
Эта тема закрыта для дальнейших сообщений.

  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   8 пользователей, 1 анонимный, 110 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    110 гостей
    1 анонимный
    гаврош w i t o TDD lord17 АРТЕМ Putnik Sigo khnushinak
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...