Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Основа нового парламента


Sigo

Рекомендованные сообщения

Как будто тот кто азатагрум а тоже не московский.

Кез уже азатагрумен?

я не московский,даже не вашингтонский ,байц им хайин внас лини свой космический корабль направлю в Армению

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 419
  • Создано
  • Последний ответ

Вот и я об этом!

Ինձ ոչ ազատագրում են, ոչ էլ ազատագրողն ա էն ինչև ես ուզում եմ:

Ты не можешь разбудить человека, который притворяется, что спит.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

http://www.lragir.am/index/arm/0/country/view/111311

Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատարներից մեկն է. Տեսանյութ - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/111311#sthash.viTU6Tat.dpuf

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀԽ-ի ավտոերթը հասել է Շիրակի մարզ. Գյումրիում ոստիկանները հսկողություն են իրականացնում ՌԴ հյուպատոսարանի տարածքում

Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը հասել է Շիրակի մարզ: «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ այս պահին նրանք Շիրակի մարզի գյուղերում են, իրականացնում են իրազեկում: Առայժմ որեւէ խոչընդոտի չեն հանդիպել:

Ժամը 13:00-ին նախատեսված է նրանց հանդիպումը գյումրեցիների հետ: Գյումրիում նկատվում է ոստիկանական ուժերի ակտիվացում՝ հատկապես Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի դիմաց: Այսօր հերթապահող ոստիկանական ավտոմեքենաները մի քանիսն են: Թե ինչո՞վ է բացատրվում նմանատիպ հսկողությունը հատկապես հյուպատոսարանի տարածքում, հասկանալի չէ:

http://galatv.am/hy/...arani-taracqum/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

10 полицейских в Карабахе уволят из-за инцидента в Бердзоре

20:04, 06.03.2015

Регион:Армения, Карабах

Тема: Политика, Общество, Происшествия

6 марта в Полиции Нагорного Карабаха прошло заседание дисциплинарной комиссии. На заседании обсуждались грубые дисциплинарные нарушения, допущенные сотрудниками Полиции, привлеченными к охране общественного порядка, в ходе автопробега движения «100-летие без режима» 31 ноября.

В комиссию было вовлечено 3 сотрудника Полиции и по 1 представителю от Правительства и министерства юстиции НКР. Комиссию возглавлял первый замначальника Полиции Нагорного Карабаха, полковник Андраник Акопян.

Подробно проанализировав материалы служебного расследования, комиссия решила представить ходатайство начальнику Полиции о наказании 25 сотрудников, сообразно тяжести нарушений.

10 сотрудников подлежат освобождению со службы, строгий выговор получат 9, выговор – 6. 

Отметим, что инициатива «Учредительный парламент» заявляет о необходимости добиться смены власти в Армении к 24 апреля – 100-летию Геноцида армян в Османской Турции. Выбор даты в армянском обществе воспринимается неоднозначно.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://www.lragir.am/index/arm/0/country/view/111464

Ավտոերթը Գյումրիում չի կայանա

Այս պահին Ազատան համայնքի մուտքի մոտ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները մամլո ասուլիս են կազմակերպել: Նրանք լրագրողներին տեղեկացրել են, որ ոստիկանության ներկայացուցիչները չեն երաշխավորում ակցիայի մասնակիցների անվտանգությունը:

«Ոստիկանությունը չի տրամադրում ուղեկցող խմբեր և չի երաշխավորում ազատ ու անվտանգ շարժվելու հնարավորությունը»,-տեղեկացնում է Վարդան Հակոբյանը:

«100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթը Գյումրիում չի կայանա, հենց այս պատճառով:

Նախախորհրդարանի ներկայացուցիչները շարունակում են տեղեկություներ ստանալ, որ Գյումրիում հնարավոր է տեղի ունենան սադրանքներ, որոնցից, փոստորեն, ոստիկանությունը պաշտպանելու պատրասատակամություն չի հայտնում: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/111464#sthash.RJomYo2H.dpuf

Նախ, ինչպես ես եմ կարծում, ավտոերթը կազմակերպողները պետք է նախքան երթը գրավոր դիմեին ոստիկանությանը հարցումով, արդյոք իրենք օրենքի շրջանակներում իրավունք ունեին ավտոերթի և դրական պատասխանի դեպքում գրավոր խնդրեին ուղեկցել իրենց, ապահովել հասարակական միջոցառման ժամանակ կարգի պահպանումը: Ճանապարհին խոչընդոտներ պատահելու դեպքում կանգնեին մի փոքր հեռու, զանգահարեին ոստիկանություն ամեն ինչ ձայնագրելով: Եվ եթե ոստիկանները նորից չկատարեին իրենց պարտականությունները, շարժվեին առաջ, իրենց ուժերով ապահովելով իրենց անվտանգությունը, շարունակելով ձայնագրելով ամեն ինչ նաև գաղտնի խցիկներով (ընդամենը մեկ կոճակ): Այդ դեպքում սադրանքների դեպքում կլիներ մինիմալ ռիսկ, որ իրենք կհայտնվեին ճաղերի ետևում, իսկ ոստիկանական մարմինները ստիպված կլինեին ծանր բացատրություններ տալ: Նման տիպի ակցիաները հարկավոր է նախօրոք պլանավորել այնպես ինչպես ճակատամարտը: Իսկ եթե իրենք չունեն համապատասխան ուժեր կամ խուսափում են արյունահեղությունից, ապա ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել դատարկաբանությամբ - միայն հիմարը կհավատա, որ իշխանությունները կամովին կհանձնվեն, կամ չեն դիմի քրեական տարրերին: Իսկ ինչ է վերաբերում իրենց պատճառաբանությանը, թե ժամանակից շուտ չեն ուզում իրենց ուժերը վատնել, ապա նման գործողություններով նրանք կկորցնեն հավատը իրենց նկատմամբ, և մինչև այդ ժամանակը լքված կլինեն շատերի կողմից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ժիրայր Սէֆիլյան. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումները կարող են հանգեցնել բախումների և սահմանային վերաձևումների ՙ

100-ամյակը առանց ռեժիմի՚ շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Jirayr-Sefelyan-%283%29.jpg

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներիշխանական հակամարտության արդյունքներն ակնհայտ են: Ձեր կարծիքով ո՞վ կարող է հավակնել համակարգային ընդդիմության թափուր մնացած տեղին:

Համակարգի ներսում վաղուց ըստ էության ընդդիմություն չկա: Մեր աչքի առաջ համակարգը քաղաքական առումով ավելի ու ավելի միատարր է դառնում: Այսուհետև համակարգի ներսում «ընդդիմության» դրոշի տակ լինելու են միայն քանակապես նվազ և կազմակերպորեն թույլ ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ անկայուն «դաշինքներ» են կազմելու իրար հետ: Սակայն ամեն ինչ լինելու է ռեժիմի սահմանած կանոնների համաձայն, և նրա ղեկավարը բոլոր հիմնական լծակներն իր ձեռքում է պահելու: Վտանգ զգալու դեպքում նա միշտ էլ կարողանալու է պատժել կանոնները խախտած «ընդդիմադիր» ուժին կամ կազմաքանդել նրանց ստեղծած «դաշինքը»: Մեկ բառով ասած՝ տեղի է ունենում համակարգի լիակատար նենգափոխում: Այն դառնում է հարյուր տոկոսով կեղծ: Իսկ դա նշանակում է, որ ռեժիմը շարունակելու է կեղեքել մեր երկիրը, արտագաղթեցնել մեր ժողովրդին, հանձնել Արցախն ու մեր ինքնիշխանությունը, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» բացառապես զբաղվելու է քաղաքական պայքարի պատրանք ստեղծելով և ժողովրդին մոլորեցնելով: Փաստորեն՝ համակարգի ներսում եղած «ընդդիմությունը» քաղաքական խղճուկ աշխատավարձի դիմաց դառնալու է խանի և նրա բանդայի կրտսեր գործընկերն ու հանցակիցը: Իսկ քանի որ մեր երկիրը գաղութացված է, այս ամենը կատարվելու է մեր ազգային շահերի հաշվին՝ հանուն օտարի շահերի: Այդ պատճառով համակարգի ներսում տեղի ունեցող գործընթացին հետևելն ու դրանով զբաղվելը հակասում է մեր ազգի և պետության շահերին: Մեր ժողովուրդը պետք է քաղաքականապես կազմակերպվի համակարգից դուրս, այնուհետև հեռացնի կառավարող ռեժիմին և առողջացնի համակարգը: Մենք տարիներ ի վեր աշխատում ենք այդ ուղղությամբ: Այսօր արդեն մոտենում ենք վերջնագծին: 2015 թ. հունվարի 10-ին ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանը, որը դառնալու է մեր ժողովրդի կամքն արտահայտող ներկայացուցչական մարմին և ռեժիմին հեռացնելուց հետո փոխարինելու է նրան: Ի դեպ, Հիմնադիր խորհրդարանի ձևավորումն ավարտված չէ, նրա դռները բաց են բոլոր ազնիվ և պայքարող մարդկանց համար, ովքեր գիտակցում են, որ հարկավոր է կազմակերպվել համակարգից դուրս: Ինչպես հայտարարել ենք, ռեժիմի հեռացման գործընթացն սկսելու ենք 2015 թ. ապրիլի 24-ին՝ քաղաքացիական անհնազանդության գործողութունների միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի ընդդիմախոսները պարբերաբար քննադատում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը ապրիլի 24-ը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մտադրության համար: Ցանկալի է իմանալ Շարժման իրական շարժառիթը և այդ օրվա համար պլանավորված միջոցառումների օրակարգը:

Այդպիսի կարծիքները կամ մոլորության հետևանք են կամ էլ սպասարկում են գործող ռեժիմի շահերը: Մինչ այս հարցին ըստ էության անդրադառնալը պետք է նկատի ունենանք, որ մեր երկիրը գաղութացված է, իսկ գաղութացված երկրում կարող է լինել միայն պայքարի մեկ տեսակ՝ ազգային-ազատագրական: Նման երկրում չի կարող լինել քաղաքական համակարգ, ուստի չի կարող լինել նաև ներքաղաքական կամ միջկուսակցական պայքար: Ինչպես արդեն ասացի, համակարգի ներսում ամեն ինչ ենթակա է խանին և ծառայում է միայն խանի ու նրա օտար տերերի շահերին:

Շարժման իրական շարժառիթը մեր ազգի շահերին համապատասխան, առաջին հերթին՝ ազգային պետություն ստեղծելու նպատակով, ապրիլի 24-ի վերաիմաստավորումն է և օրվա էներգիան այդ վեհ նպատակին ծառայեցնելը: Ժամանակն է գիտակցելու, որ առանց ազգային պետության մենք դատապարտված են նորանոր ցեղասպանությունների: Այսօր էլ սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում: Ուստի ապրիլի 24-ը պետք է ծառայի նաև ներկա եղեռնը կասեցնելու և հետագայում նման աղետալի հեռանկարը բացառելու նպատակին: Ապրիլի 24-ը միայն որպես սգո և հիշատակի օր ընկալելը կործանարար է մեր ազգի համար: Այն պետք է դառնա վերածննդի, արդարության հաստատման և ազգային պետականության կերտման օր: Ինչ վերաբերում է այդ օրվա մեր քաղաքական օրակարգին, արդեն հայտարարել ենք, որ մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խափանել օրվա միջոցառումները: Մենք նույնպես այցելելու ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր և մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու: Սակայն մենք չենք բավարարվելու այդքանով և օրվա մնացած մասը ծառայեցնելու ենք ազգային պետություն կառուցելու նպատակին:

Որո՞նք էին, Ձեր կարծիքով, Բերձորում Ձեր ավտոերթի նկատմամբ և այն «դիմավորելու» հարցում արցախյան իշխանությունների ոչ ադեկվատ վարքագծի պատճառները:

Արցախն այն հանգույցն է, որով մենք լծված ենք գաղութացման սայլին: Մենք բացահայտում ենք այդ հանգույցի առկայությունը, հիմնավորում ենք այն քանդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ցույց ենք տալիս դրա քանդելու ձևը: Հայաստանում ռեժիմը գլխավորողի և նրա ստեփանակերտյան գործընկերոջ համար այդ հանգույցը լինել-չլինելու աստիճանի կարևորություն ունի: Սրանք իրենց հոգևոր հայր, տխրահռչակ Բ. Կևորկովի հոգեզավակներն են: Իսկ նա 88-ի Արցախյան շարժման առաջին օրերին բացահայտ կերպով արտահայտվել էր, որ Շարժմանը թույլ չի տալու ծավալվել, քանի որ «Ղարաբաղն իր կյանքի ստատուսն է»: Ինչպես հետագայում տեսանք, Կևորկովն անզոր գտնվեց: Նրա հոգեզավակ նորկևորկովները նույնպես շուտով կորցնելու են կառավարումը:

Հանրապետական պատգամավորներից մեկը Հիմնադիր խորհրդարանին մեղադրել է Ադրբեջանից և Թուրքիայից ֆինանսավորվելու մեջ: Քաղաքական շարժումների և կուսակցությունների արտաքին ֆինանսավորման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը հանրահայտ է: Համենայն դեպս՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս սադրանքը:

Արցախյան ավտոերթի առիթով մեր շարժումը ջախջախելու ծրագիր էր մշակվել, որ բաղկացած էր երեք փուլից՝ ավտոերթից առաջ մեր շարժման հրեշացումը, ավտոերթի մասնակից շարժման անդամների նկատմամբ բռնությունը և այդ բռնության արդարացումը: Ի դեպ, հետագայում ակնհայտ դարձավ, որ մեր նկատմամբ ծրագրված բռնությունը շատ ավելի լուրջ հետևանքներ պետք է ունենար: Ամենայն հավանականությամբ՝ պետք է լինեին նաև սպանություններ և բանտարկություններ, սակայն մեր կազմակերպվածության շնորհիվ հակառակորդը ձախողեց: Շարժման հրեշացման և նրա նկատմամբ բռնության արդարացման նպատակով նախապես մշակվել էր համապատասխան քարոզչական պլան, ինչպես նաև որոշվել էին դրա քաղաքական, գործակալական և տեղեկատվական դերակատարները: Պատգամավորի պաշտոն զբաղեցնող այդ անձնավորության սադրանքը նշված պլանի շրջանակում նրան տրված հանձնարարության կատարման նպատակ էր հետապնդում:

Գյումրիի ողբերգության նկատմամբ Ռուսաստանի առնվազն անհասկանալի ռեակցիան և իր «ռազմավարական գործընկերոջ» հակառակորդ Ադրբեջանին զինելու հանգամանքը տարածաշրջանում ստեղծում են մի իրավիճակ, որը վկայում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության արմատական փոփոխությունների նախապատրաստման մասին: Կարծիք կա, որ այդ փոփոխությունների բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանից 102-րդ ռազմակայանի դուրս բերումը: Ցանկալի է իմանալ Ձեր կարծիքը տարածաշրջանային վերջին տեղաշարժերի վերաբերյալ:

Ռազմավարական դաշնակիցն իր դաշնակցի հակառակորդին չի զինում: Դա ռազմավարական դաշնակցի արարք չէ և ընդունելի չէ մեզ համար: Մենք կողմ ենք դաշնակցության, այդ թվում՝ ռազմավարական դաշնակցության: Սակայն դա պետք է լինի ոչ թե կողմերից մեկի արժանապատվության և ինքնիշխանության հաշվին, այլ հավասարության և շահերի փոխադարձության հիման վրա: Ընդ որում՝ այդ փոխադարձությունը պետք է լինի ոչ միայն պաշտպանության, այլև հարաբերությունների բոլոր բնագավառներում: Մյուս կողմից՝ մեր համար սկզբունքային է, որ մենք մեր ուժերով կարողանանք ապահովել մեր պաշտպանությունը: Դաշնակից ունենալը ցանկալի է, սակայն դաշնակցի օգնությունը պետք է օժանդակ բնույթի լինի: Չի կարելի պետության անվտանգության համակարգը կառուցել թեկուզ դաշնակից, բայց օտարի ուժին ապավինելու հույսով: Այո, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների լուրջ միտումներ կան: Հավանական է, որ դրանք հանգեցնեն բախումների, սահմանային վերաձևումների, տարածաշրջանում դեր ունեցող արտաքին ուժերի ազդեցության չափերի, ինչպես նաև այդ ուժերի կազմի փոփոխությունների: Սակայն այդ միտումներին հետևելով հանդերձ, մենք պետք է դուրս գանք պասիվ դիտորդի դերից և վերածվենք ինքնուրույն սուբյեկտի: Միայն այդ կերպով մենք կկարողանանք ոչ միայն խուսափել հերթական անգամ ուժեղների ոտքի տակ մնալուց և նրանց շահերի մանրադրամ դառնալուց, այլև մասնակցել այդ միտումների զագրացումներին և օգտվելով գալիք փոփոխությունների արդյունքներից՝ վերածվել տարածաշրջանային գործոնի: Գործոն դառնալու համար մեզ անհրաժեշտ է առնվազն կամուրջ լինել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքների վրա: Այդ խնդիրը մասամբ լուծելու համար 1988-94 թ.թ. ընթացքում մեզ հաջողվեց Արցախի ազատագրման միջոցով Իրանի հետ ամուր կապ ստեղծելու նախադրյալներ ձևավորել: Սակայն այդ խնդիրը չի կարող լուծվել առանց Նախիջևանի և նրա հաղորդակցային հնարավորությունների: Սյունիքի տարածքով երկաթգիծ կառուցելու ծրագիրն իրատեսական չէ: Այդ պատճառով առաջիկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում մեզ համար առաջնային է դառնալու Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը: Գործոնի վերածվելու համար կա նաև ներհայկական շատ կարևոր, կարող եմ ասել՝ որոշիչ հանգամանք: Դա անկախության տարիներին առաջացած նոր սերնդի, այդ թվում՝ նոր ձևավորվող, ունակ, առողջ և ինքնիշխան քաղաքական սերնդի առկայությունն է Հայաստանում և հայության շրջանում: Այսուհետև քաղաքականություն մշակելիս և իրագործելիս այս հանգամանքը պետք է նկատի ունենանք ինչպես մենք, այնպես էլ արտաքին ուժային կենտրոնները:

https://www.youtube....h?v=i-L2JrjpK88

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

http://www.youtube.com/watch?t=16&v=kmaAjeGhSzw

Ի՞նչ է լինելու օլիգարխիայի հետ ռեժիմի հեռացումից հետո․ Ժիրայր Սէֆիլյան․Ասուլիս ՄԱՍ 1․ Մարտ 26, 2015

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Спасибо
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...