Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Никол vs Aфян


Gentle Giant

Рекомендованные сообщения

ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՕՐԵՆՔԻՑ ԲԱՐՁՐ Է

հոկտեմբերի 23-ին հայտարարել է Սաշիկ Աֆյանը

Ինչպես եւ խոստացել էինք, ստորեւ մեր ընթերցողին ենք ներկայացնում մի ձայնագրության սղագրություն, որը արվել է հոկտեմբերի 23-ի հայտնի իրադարձությունների ժամանակ։

Հիշեցնենք` այդ օրը ընդդիմության մի շարք ակտիվիստներ, “Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, Երեւանի մայթերով ոչ զանգվածային երթ էին անում եւ հանրությանը իրազեկում հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին։ Սակայն ոստիկանության հետ տեղի ունեցավ բախում, ինչի արդյունքում ընդդիմության 11 ակտիվիստ տարվեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին։ Իսկ բախումը սկսվեց ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի միջամտությունից հետո։ Վերջինս Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկներում մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մոտեցել է երթի մասնակիցներին եւ փորձել խոչընդոտել նրանց իրավունքների իրացումը։ Ստորեւ բերված խոսակցությունը տեղի է ունեցել հենց Աբովյան-Կորյուն խաչմերուկում։ Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած ձայնագրությունը սկսվել է շուրջ 40 րոպե տեւած խոսակցության կեսից։ Հենց այդտեղից էլ ներկայացնում ենք այն։ Եւ այսպես, Սաշիկ Աֆյանը ընդհատել է երթը, երթի կազմակերպիչները նրան մի անգամ արդեն բացատրել են օրենքի պահանջները։

Սաշիկ Աֆյան - Եթե ուզում ես շոու սարքես, բան-ման սարքես, դա քո խնդիրն է։

Նիկոլ Փաշինյան - Մի հատ էլ կբերենք բարձրախոս։

Ս.Ա. - Ուրեմն ես շոու չեմ սարքելու, դու ես ուզում շոու սարքես։

Ն.Փ. - “Դուք”-ով, էլի, պարոն գնդապետ, ես ձեզ հետ “դուք”-ով եմ խոսում։

Ս.Ա. - Ես էլ ձեզ (ասում եմ), եթե ուրբաթ օր լիներ հիմա... Միտինգի օրը տասը հատ բարձրախոս կբերեք, կդնեք եւ կխոսեք։

Ն.Փ. - Ես էլ ձեզ ցույց եմ տալիս օրենքը։

Ս.Ա. - Ես անգիր գիտեմ էս օրենքը։

Ն.Փ. - Չի երեւում, կներեք։ Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի... (սկսվում է խառը խոսակցություն)։ Մի րոպե, մի րոպե։ Հարգելի բարեկամներ, եկեք չվիճենք, եկեք պարոն գնդապետին ասենք, որ...

Ս.Ա. - Մի ասեք։

Ն.Փ.- Չհասկացա, ո՞նց չասենք, բա մենք սա բացատրում...

Ս.Ա. - Ձեռքով-բանով մի խոսի։

Ն.Փ. - Դուք էլ ձեռքով-բանով մի խոսեք։

Ս.Ա. - Մենք չենք խոսում ձեռքով։

Ն.Փ. - Զգաստ պիտի խոսենք, հա՞, ձեզ հետ։

Ս.Ա. - Ոչ, նորմալ կանգնած մարդավարի պետք է խոսեք։

Ն.Փ. - Ես էլ նորմալ կանգնած, ոնց որ դուք եք խոսում, էնենց էլ ես եմ խոսում։

Ս.Ա. - Ուրեմն բարձրախոսով ես քեզ թույլ չեմ տալիս, էղա՞վ։

Ն.Փ. - Ինձ հետ “դուք”-ով խոսեք։

Դավիթ Մաթեւոսյա

ն - Ի՞նչ հիմքով թույլ չեք տալիս, պարոն գնդապետ։

Ս.Ա. - Իմ իրավունքով։

Պետրոս Մակեյան - Օրենքից բա՞րձր է ձեր իրավունքը։

Ս.Ա. - Այո։

Լսելով Աֆյանի այս ցնցող պատասխանը` Նիկոլ Փաշինյանը փորձում է շարունակել բարձրախոսով հանրահավաքի մասին հայտարարություն անելը. “Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 26-ին` ժամը հինգին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա...”։ Աֆյանը եւ Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը քաղաքացիական հագուստով մի քանի այլ ոստիկանների հետ փորձում են խլել բարձրախոսը։ Նիկոլ Փաշինյանը դիմում է Աֆյանին. “Ապօրինություն եք անում”։ Իրարանցում է, անհասկանալի խոսակցություններ, հատուկենտ կոչեր “պարոն գնդապետ...”, “մարդ եք”։ Երթի մասնակիցները շրջափակում են Նիկոլ Փաշինյանին` պաշտպանելու համար բարձրախոսը։ Զուգահեռ գնում է խառը խոսակցություն։ Նիկոլ Փաշինյանը երկու ձեռքով պինդ բռնել է բարձրախոսը, մի քանի ոստիկաններ նույնպես։

Ն.Փ. - Մի րոպե, մի րոպե, ես ձեզ երկու հարց տամ։ Ժողովուրդ, մի րոպե, էլի, բանավեճ պետք չի սարքել, բանավեճ պետք չի սարքել։

Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ - Դե, ուրեմն, որ ասում ա, բարի եղիր, դեմդ գնդապետ մարդ ա, ուրեմն լսի ինչ ասում ա, եղա՞վ։

Ն.Փ. - Ձեր դեմ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ա կանգնած, հասկացա՞ք։

Նույն ոստիկանը - Ուրեմն բարի եղի լսի օրենքին։

Պ.Մ. - Օրենքը մենք ենք ասում։

Խոսում են միաժամանակ մի քանիսը։

Ն.Փ. - Հիմա խնդրում եմ դուք ինձ լսեք, ես խոսում եմ բացառապես օրենքի տեսակետից։ Հայաստանի Հանրապետության “Ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին” օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անցկացնել ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ առանց իրազեկման, այդ ընթացքում օգտագործել բարձրախոսներ։ Հայաստանի Հանրապետության օրենքը` “Ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին”։

Ս.Ա. - Համապատասխան թույլտվության դեպքում։

Ն.Փ. - Ոչ, սխալվում եք. ոչ զանգվածային հրապարակային միջոցառման դեպքում, մինչեւ հարյուր մարդու դեպքում, մենք իրավունք ունենք միկրոֆոններով, բարձրախոսներով կատարել ոչ զանգվածային հրապարակային միջոցառում` առանց թույլտվության։

Ս.Ա. - Տրանսպորտային միջոցներից կախվելով, հասարակական կարգը խախտելով։

Ն.Փ. - Ով որ տրանսպորտային միջոցից կախվում է, տարեք կալանավորեք, հա՞, հարուցեք քրեական գործ, տարեք գնդակահարեք` ով գործում է ապօրինի։ Հիմա խնդրում ենք, պարոն Աֆյան, ամոթ է, էլի։

Ս.Ա. - Մենք էլ ձեզ ենք խնդրում, դա (բարձրախոսը) հանձնեք մեզ, ամոթ չի՞։

Ն.Փ. - Ոչ, բացառվում է, ես չեմ նահանջի։

Ս.Ա. - Ուրեմն` դա արդեն ձեր խնդիրն ա։

Ն.Փ. - Դուք կարող եք ինձ կալանավորել, ուրիշ տարբերակ չկա։

Ս.Ա. - Ես ձեզ չեմ ուզում կալանավորեմ։

Ն.Փ. - Կալանավորեք։

Ս.Ա. - Ես ձեզ առաջարկել եմ, ասել եմ, որ բարձրախոսով չգնաք, էդքան բան։

Ն.Փ. - Լսեք, էս ժողովրդին հերիք է հիմարի տեղ դնեք, հա՞։ Ես ասում եմ` օրենքով իրավունք ունեմ եւ պատրաստվում եմ օրենքով իմ իրավունքը ի-րաց-նեմ։ Երբ որ դուք ցույց կտաք օրենքի էն կետը, որ ես իրավունք չունեմ էս անելու, ես հանգիստ կթողնեմ, կգնամ։

Ս.Ա. - Ուրեմն` ես էլ ասում եմ` դուք հիմա բարձրախոսը անջատում եք, ոտքով քայլում եք, թռուցիկ եք բաժանում եւ այլն, եւ այլն։

Ն.Փ. - Մենք որեւէ օրենք չենք խախտում։

Ս.Ա. - Հիմա մենք գնալո՞ւ ենք կոմպրոմիսի, թե՞ չենք գնալու։

Ն.Փ. - Կոմպրոմիսի հարց չկա, երբ որ ես օրենք կխախտեմ...

Ս.Ա. - Ձեր շոուն ուզում եք սարքեք, սարքում եք։

Ն.Փ. - Բարեկամ, հարգելի պարոն գնդապետ, սա շոու չի, սա իրազեկում ա։

Ս.Ա. - Իրազեկում ա, արեք, ես էլ ասում եմ` բարձրախոսով չեք անելու։

Այստեղ Նիկոլ Փաշինյանը, դիմելով երթի` ավելի պակաս “զբաղված” մասնակիցներին եւ նկատի ունենալով “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին, ասում է` զանգեք Հայկին։ Սաշիկ Աֆյանը “Հայկ”-ի տակ, ըստ ամենայնի, հասկանում է ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին եւ Փաշինյանի այս ասածին տալիս է ցնցող պատասխան. “Ում ուզում եք, զանգեք, պրոբլեմ չկա, ես խնդիր չունեմ”։ Այս ակնարկը ապացույցն է այն բանի, որ Աֆյանը դեպքի ընթացքում ուղիղ կապի մեջ է նախագահականի, եթե ոչ անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, այս պատճառով էլ չի վախենում իր անմիջական շեֆին զանգելու հեռանկարից։

Ն.Փ. - Պարոն Աֆյան, թողեք մենք գնանք մեր գործին։

Ս.Ա. - Գնացեք առանց սրա (նկատի ունի բարձրախոսը)։

Պետրոս Մակեյան - Օրենքը ցույց տվեք, օրենքը։

Սկսվում է խառը խոսակցություն։

Ն.Փ. - Մի րոպե, էլի, պարոն Մակեյան, կներեք։ Մի վիճեք, էլի, ժողովուրդ ջան։ (Դիմում է ոստիկաններին) Ոստիկաններ եք, բոլորդ սպա եք։

Ս.Ա. - Ոստիկանների հետ գործ չունեք, ես եմ նրանց ղեկավարը։

Ն.Փ. - Մի րոպե, կներեք, էլի։ Բոլորդ սպա եք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես ասում եմ` երբ որ դուք ինձ ցույց կտաք օրենքի այն կետը, որով ես իրավունք չունեմ անել այն, ինչ որ անում եմ, ես կհնազանդվեմ ձեզ։ Բայց քանի դեռ դուք օրենք չեք մեջբերում եւ ընդամենը ինչ-որ, կներեք արտահայտությանս, հազար ներողություն, տղայական...

Ս.Ա. - Ես, ուրեմն, օրենքի ներկայացուցիչն եմ ստեղ եւ ձեզ ասում եմ` ակցիա եք անում, արեք։ Միտինգի ի գիտություն քաղաքապետարանի օրինական որոշումը ունեք, ուրբաթ օրը ամբողջ Երեւան քաղաքում միկրոֆոնով հայտարարեք։

Ն.Փ. - Հիմա էլ ենք անում։

Ս.Ա. - Հիմա էլ անում եք` առանց բարձրախոսի։

Ն.Փ.- Ո՞վ ա ասում, բայց։

Ս.Ա. - Ես եմ ասում։

Ն.Փ.- Ես անում եմ բարձ-րա-խո-սով։

Պետրոս Մակեյան - Օրենքը ցույց տվեք, պարոն Աֆյան, օրենքը։

Ս.Ա. - Պրն Մակեյան, ուրեմն եկեք մեկս մեկին հասկանանք. բարձրախոսով չեք անելու, անելու եք առանց բարձրախոսի։

Պ.Մ. - Մենք օրենքով ենք շարժվելու։

Ս.Ա. - Թույլ չենք տալու։

Ն.Փ. - Ձեր թույլ տալով չի, հասկանո՞ւմ եք, պետք է օրենքով արգելեք։

Պ.Մ. - Մենք օրենքով ենք շարժվելու։ (Պատասխանում է Աֆյանի` “թույլ չենք տալու” արտահայտությանը) Այդ դեպքում, դուք օրենք եք խախտում, Սահմանադրություն եք խախտում։

Ս.Ա. - Ես եմ ներկայացնում օրենքը։

Ն.Փ. - (“Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” ՀՀ օրենքից մեջբերումներով թուղթը ձեռքին բռնած, այն ցույց տալով) Ես եմ օրենքը ներկայացնում, ու նենց քայլեր մի արեք, որ ուրիշ բաներ ստացվի։

Ս.Ա. - Ուրիշ բան, ոչ մի բան չի կարա ստացվի։

Ն.Փ. - Կտենաք, որ կստաց

վի։

Ս.Ա. - Ըտենց բան չի լինելու։

Ն.Փ. - Ամեն մարդ իրա արածի համար պատասխան ա տալու։

Ս.Ա. - Էտի ձեր խնդիրն ա լինելու ձեր, ձեր։

Ն.Փ. - Ոչ, դա ձեր խնդիրն ա։

Ս.Ա. - Ուրեմն` ստեղ մի բան արեք, հաթաթա մի տվեք, թե ինչ պտի անենք։ Դու հլա շատ փոքր ես։

Ն.Փ. - Ասացի` “դուք”-ով խոսեք ինձ հետ։

Այստեղ Աֆյանը հերթական գրոհն է կազմակերպում` բարձրախոսը Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելու համար, եւ բռնում է միկրոֆոնից ու քաշքշում։

Ն.Փ. - Թող, թող միկրոֆոնը։

Դավիթ Մաթեւոսյան - Պարոն Աֆյան, ձեզ չի սազում, ամոթ է։

Պ.Մ. - Հնարավոր չէ, որ բարձրախոսը տանեք, մենք թույլ չենք տա։

Ս.Ա. - Դե լավ, էդ ձեր խնդիրն ա։

Դ.Մ. - Պարոն Աֆյան, մենք շատ մարդկային բաներ ենք ասում, չի կարելի։

Այստեղ խառը զրույցի ընթացքում պատասխանելով երթի մասնակիցների` օրենքի մասին հիշատակումներին` Աֆյանն ասում է` օրենքը ես եմ։

Պ.Մ. - Մենք օրենքով ենք շարժվում, դուք ասում եք` օրենքը ես եմ։ Օրենքը դուք չեք, օրենքը Սահմանադրությունն է, եւ օրենքով տրված իրավունքները խոչընդոտում եք։

Դ.Մ. - Բայց լավ, հիմա մենք ո՞նց պիտի վարվենք, եթե դուք մեզ թույլ չեք տալիս օրենքով գործել։

Այստեղ Սաշիկ Աֆյանն ինչ-որ բան է ասում, որ ձայնագրության մեջ չի լսվում։

Պ.Մ. - Չհասկացա` դուք մեզ դրդում եք խուլիգանությա՞ն։

Ս.Ա. - Ես ասում եմ` բարձրախոսով չեք քայլելու։

Ն.Փ. - Քայլելու ենք։

Պ.Մ. - Ուրեմն` եթե պետք եղավ, 24 ժամ էստեղ կանգնելու ենք, հետո քայլելու ենք, մենք մինչեւ էս բարձրախոսով չհասնենք մեր նշած կետը, չենք ավարտելու ակցիան։

Ն.Փ. - (Դիմում է Աֆյանին) Լավ, դուք վատ չե՞ք զգում։ Որ գնում եք տուն, երեխեքին, թոռներին նայում եք, վատ չե՞ք զգում։

Ս.Ա. - Էդ հեքիաթները ինձ մի պատմիր։

Ն.Փ. - Հա, դա ձեզ համար վաղուց արդեն հեքիաթ ա դառել, մեզ համար հեքիաթ չի, իրականություն ա, գնացինք։

Նիկոլ Փաշինյանը փորձում է շարունակել երթը, ոստիկանները խոչընդոտում են, եւ նորից փորձում բարձրախոսը խլել։

Դ.Մ. - Պարոն Աֆյան, մեր հարաբերությունները կարգավորվում են օրենքով։

Պ.Մ. - Պրովոկացիա եք անում։

Ոստիկաններից մեկը Նիկոլ Փաշինյանին դիտողություն է անում, որ օրենքի մարդու հետ ճիշտ տոնով չի խոսում։

Ն.Փ. - Այ ցավդ տանեմ, օրենքից եք խոսում, բայց բեսպրեդել ա։ Ես սենց էլ խոսալու եմ, ոնց ուզեմ, էնենց կխոսամ, փողոցային խուլիգանների հետ ոնց ուզեմ, կխոսամ։ Մի րոպե, մի հատ հասկանանք մարդկային պարզ լեզվով։ Օրենքը ինձ հնարավորություն ա տալիս, որ ես դա անեմ, դուք եկել եք ասում` պտի չանես։

Աֆյանը եւ մյուս ոստիկանները ձեռքները գցել են բարձրախոսի գոտուն։ Ձեւավորվել է ոստիկաններից ու երթի մասնակիցներից կազմված մարդակույտ։

Դ.Մ. - Պարոն Աֆյան, ամոթ ա, մեծ մարդ եք, գնդապետ մարդ եք, վաղն էլ կարող ա գեներալ դառնաք։

Նորից սկսվում է խառը խոսակցություն։

Ն.Փ. - (Հայտարարություն է անում հավաքված մի քանի տասնյակ հետաքրքրասերների համար) Ուրեմն` “Ժողովներ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անցկացնել հանրահավաքներ, երթեր, ցույցեր` այդ ընթացքում օգտագործելով տեխնիկական միջոցներ, այդ թվում եւ բարձրախոսներ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետը չի տիրապետում օրենքին։

Ս.Ա. - Պետի տեղակալը։

Ն.Փ. - Հա, պետի տեղակալը, որն ուզում է պետ դառնալ, բայց չի դառնա երբեք` չի տիրապետում օրենքին, ինչպես չի տիրապետում իր պետը։ Ես ասում եմ` որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան քաղաքացի անելու եմ էն, ինչ որ ինձ թույլատրված է օրենքով։ Աֆյանը չըլնի, ուզում ա Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժիկի թաթիկը բռնած գա ստեղ, պարզ ա՞։ Հարցեր։

Աֆյանը սկսում է հերթական գրոհը։ Սկսում է հերթական խառը խոսակցությունը` փոխադարձ ամոթանքներով։ Երթի մասնակիցները վանկարկում են. “Պայքա

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 10
  • Создано
  • Последний ответ

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԵՆ

Երեկ ոստիկանությունը ձերբակալեց շուրջ 15 հոգու, որոնցից 2-ը կուսակցությունների առաջնորդներ են, 2-ը՝ թերթերի գլխավոր խմբագիրներ, իսկ 2-ն էլ՝ անչափահաս: 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Ականատեսների վկայություններ

Քանի որ Հայաստանի հեռուստաընկերությունները հրաժարվում են եթեր հաղորդել հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին՝ «Այլընտրանք» նախաձեռնության անդամները երեկ փորձել էին հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկել երթի միջոցով: Խաղաղ երթի մասնակիցները, բարձրախոսով հայտարարելով հանրահավաքի օրն ու ժամը՝ հրավիրում էին քաղաքացիներին մասնակցելու դրան՝ մինչեւ ժամը 18.30-19.00-ի սահմաններում կատարվածը, որի մասին մեզ պատմեցին երթի մասնակիցները: «Այլընտրանքի» անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց. «Տերյան փողոցում մեզ մոտեցավ քաղաքացիական հագուստով ոստիկան եւ պահանջեց դադարեցնել երթը: Իսկ հետո, երբ հասանք Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ՝ «Ուրարտու» խանութի մոտ, մեզ մոտեցավ ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը՝ բարձրաստիճան ոստիկանների հետ, ու դարձյալ պահանջեց դադարեցնել՝ չցանկանալով լսել մեր բացատրությունները»: Առաջ անցնելով՝ նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործողությունը ղեկավարում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Ռոբերտ Մելքումյանը, որին ժամանակին համակարգից հեռացրել էին ոստիկանի վարքն արատավորելու հիմնավորմամբ, սակայն վերջերս վերականգնվել էր:

«Այլընտրանք» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը պատմեց. «Ոստիկանության ներկայացուցիչները պահանջեցին, որ իրենց հանձնենք բարձրախոսը: Բնականաբար, նրանց ցույց տվեցինք ցույցերի եւ երթերի մասին օրենքը, որով որեւէ արգելք չի նախատեսվում բարձրախոսի կապակցությամբ: Եվ պահանջեցինք, որ նրանք ներկայացնեն օրենքի այն դրույթը, որով արգելվում է բարձրախոսով երթ անցկացնել: Մի 20-30 րոպե տեւեց այդ խոսակցությունը ոստիկանների հետ: Նրանք այդպես էլ չներկայացրին օրենքի այն դրույթը, որը կօրինականացներ նրանց պահանջը: Սկսվեցին արդեն բավական անմակարդակ խոսակցություններ: Ասենք, բարձրաստիճան ոստիկաններից մեկը, որի ազգանունը չեմ հիշում՝ ասաց. «Օրենքը ե՛ս եմ այստեղ»: Այդ ընթացքում ահագին ժողովուրդ հավաքվեց, եւ մեր կամքից անկախ՝ հանրահավաքի իրավիճակ առաջացավ այնտեղ: Դրանից հետո սկսվեցին արդեն սադրիչ խոսակցություններ՝ բավական փողոցային մակարդակի: Օգտագործվում էին «դեբիլ» ու այդ կարգի բառեր: Բնականաբար՝ այդ սադրանքի հետեւանքով սկսվեց վեճ, որը գնալով տաքացավ: Այդ ժամանակ ոստիկանները կանչեցին հատուկ ջոկատայիններին, որոնք միանգամից հարձակվեցին հավաքված շուրջ 50-60 հոգու վրա: Ծեծկռտուք սկսվեց, որի ընթացքում կիրառվեց արցունքաբեր գազ: Քաշքշում էին անգամ կանանց՝ այդ թվում Շողեր Մաթեւոսյանին: Տեսա, թե ինչպես են նրան հարվածում եւ քաշում դեպի մեքենան: Եվ ով նրանց ձեռքի տակ ընկավ՝ բռնությամբ տարան ոստիկանության բաժանմունք»:

Բռնության է ենթարկվել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, որը մեզ պատմեց. «Տեսա, թե ինչ անմարդկային ձեւով էին հարվածում Մանուկ Սուքիասյանին: Նա բռնվել էր սյունից, որ իրեն չքաշեն նստեցնեն մեքենա: Ես մոտեցա՝ այն հույսով, թե կին տեսնեն՝ կդադարեցնեն, քանի որ քացիներով, բռունցքներով խփում էին նրան՝ մի 4 հոգով: Եվ ընդհանրապես՝ ամեն մարդու վրա 4-5 հոգով էին «աշխատում»: Երբ մոտեցա՝ չմտածեցի, թե կարող է ինձ հետ էլ այդպես վարվեն: Սկսեցին բռունցքներով խփել, ու հետեւից թափով հարված եղավ՝ ականջիս հատվածում: Նաեւ արցունքաբեր գազ փչեցին աչքերիս: Ես փորձում էի պաշտպանվել՝ պայուսակովս, կրունկներովս: Ուզում էին ինձ քաշել, նստեցնել ոստիկանության մեքենան, այդ պահին մոտեցավ Շողերը, ու էլ չեմ հիշում, թե ինչ եղավ: Միայն գերնյարդայնացած վիճակում գոռում էի: Մի քիչ բարձր տեղ էի կանգնած, որտեղից ինձ ուժեղ հրեցին՝ մի կերպ չընկա: Այդ պատճառով ոտքս ոլորվել է, եւ հիմա շտապօգնություն է եկել: Բժիշկներն առաջարկում են իրենց հետ գնալ, որ ոտքս եւ ականջիս թաղանթը ստուգեն, բայց ես երեւի առավոտյան գնամ, քանի որ հիմա ահավոր ճնշված ու վատ եմ զգում»:

Իսկ Մանուկ Սուքիասյանն ասաց. «Գոհարն ու Շողերը խոչընդոտեցին, որ ինձ եւս կարմիր բերետավորները քարշ չտան «գազելի» մեջ»:

Ոստիկանությունը ձերբակալեց մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին եւ նրա որդուն՝ Տիգրանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանին եւ նրա որդուն:

Խոչընդոտներ պաշտպանների առջեւ

Ժամը 19-ից արդեն Կենտրոն համայնքի ոստիկանության առջեւ, ուր տարվել էին ձերբակալվածները, սկսեցին հավաքվել մարդիկ՝ շուրջ 100 հոգի: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն առաջիններից մեկն էր մտել ոստիկանության հերթապահ բաժին՝ փորձելով պարզել, թե ինչ գործողություններ են արել ձերբակալված անձանց նկատմամբ: «Ճշտումներ չեղան, քանի որ լիազորված մարմին չկար,- պատմեց պրն Տեր-Եսայանը:- Հնարավոր չեղավ ճշտել, թե ինչ հիմքով են բերման ենթարկել քաղաքացիներին եւ հատկապես՝ քանի մարդու: Ձեւակերպում չկարողացան տալ, քանի որ չունեին իրավասություն հայտարարություն անելու, ու հիմքերն էլ նրանց մոտ բացակայում էին: Նրանք ինձ խորհուրդ տվեցին կապվել ոստիկանության լրատվության վարչության հետ՝ տեղեկատվություն ստանալու համար: Ես այդպես էլ վարվեցի, բայց այդ ծառայությունն էլ չկարողացավ տեղեկատվություն տալ»:

Ժամը 21-ի սահմաններում այստեղ եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը երկար բանակցություններ էր վարում ոստիկանների հետ՝ ներս մտնելու համար: Վաշտի հրամանատար, մայոր Վարդան Գեւորգյանն ասում էր, թե բաժնի ղեկավարը զբաղված է եւ չի կարող նրան ընդունել: «Սահմանադրական կարգը պահանջում է, որ պատգամավորին թույլ տան անհապաղ ներս մտնել: Դուք արգելում եք պատգամավորի ազատ մուտքը պետական մարմին: Դուք հիմա պատգամավորի հանդեպ գործում եք ոչ օրինաչափ»,- բազմիցս նախազգուշացրեց Լարիսա Ալավերդյանը: Սակայն Վարդան Գեւորգյանը շարունակում էր պնդել. «Ոչ, չի կարելի: Եթե ես ինչ-որ օրենք եմ խախտում՝ կարաք բողոքեք վերադասին՝ ինձ պատժի»: «Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք այն վիճակը, որի մեջ եք գցում երկիրը»,- հետաքրքրվեց տիկին Ալավերդյանը: «Մենք երկիրը լավ վիճակի մեջ ենք գցում»,- պատասխանեց վաշտի հրամանատարը: Պատգամավորը զգուշացրեց, թե զոռով կմտնի ոստիկանություն, եւ ստիպված կլինեն իր նկատմամբ էլ ուժ կիրառել: Ոստիկանների հետ բանակցությունների 3-րդ շրջափուլից հետո Լարիսա Ալավերդյանն այնուամենայնիվ ներս մտավ: Ոստիկանության բաժանմունք մտան նաեւ այլ պատգամավորներ՝ Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը եւ այլք: Զարուհի Փոստանջյանը դուրս գալուց հետո պատմեց մեզ. «Հստակ թիվ չեմ կարող ասել, թե քանի կալանված մարդ կա, բայց 10-ից ավելին են: Իհարկե, կալանման որոշում չկա, ինչպես նաեւ՝ որեւէ գրավոր փաստաթուղթ, թե ինչ հիմքով են նրանք պահվում ոստիկանությունում: Նրանք տարբեր սենյակներում են: Սենյակ կա՝ 2 հոգի են նստած կամ կանգնած, եւ նույնիսկ աթոռ չեն տրամադրել: 3-ի մոտ կան մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտված են դեմքերի վրա: Վնասվածք ստացածներից մեկը մի երիտասարդ է՝ Բաբաջանյան, մյուսը՝ Տիգրան Մակեյանը, 3-րդի անունը չեմ հիշում»: Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, որ բոլորին ենթարկել են փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք կա՞ հարբածություն: «Այստեղ 2 փաստաբան է կանգնած, որոնք ցանկություն ունեն մուտք գործել ոստիկանության շենք, սակայն աշխատակիցները նրանց թույլ չեն տալիս՝ ասում են, թե պիտի զեկուցեն պետին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Մասնավորապես Միքայել Հայրապետյանի փաստաբան Արտեմ Ալեքսանյանին թույլ չեն տվել մտնել իր պաշտպանյալի մոտ: Եվ ինչպես «Ա1+»-ին հեռախոսով հայտնել էր Միքայել Հայրապետյանը՝ ինքը, նաեւ Դավիթ Մաթեւոսյանը հրաժարվել էին բացատրություն տալուց:

21:45 ոստիկանություն եկավ նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների հետ:

Ցույց ոստիկանության դիմաց

Ոստիկանության դիմաց հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին՝ «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Մերձակա շենքի բնակիչները, որոնք դուրս էին եկել պատշգամբ, գոռում էին՝ «Միանում ենք»: Ինչ-որ մի կին էլ սեփական պահանջը գոռաց, բողոքելով, որ շաքարավազը թանկացրել՝ դարձրել են 300 դրամ:

Մինչ այդ ոստիկանության շենքը հսկում էին տասնյակի չափ համազգեստավորներ: Սակայն շենքի մատույցներում շատ արագ հայտնվեց բեռնատար, որոնց մեջ զինվորներ էին: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այս կապակցությամբ հայտարարեց. «Մենք պահանջում ենք որեւէ բացատրություն մեր ընկերների կարգավիճակի մասին: Իշխանությունները որեւէ պատասխան չեն տալիս: Փոխարենը ներքին զորքերի ինչ-որ ստորաբաժանում է այստեղ հայտնվել: Մենք խաղաղ հավաքված ենք այստեղ եւ սպասելու ենք՝ մինչեւ պարզվի այս ամենը եւ դրանից հետո կհեռանանք: Ցանկացած սադրանք, որ այստեղ կլինի՝ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա»:

Գիշերվա ժամը 1-ին Բաբկեն Արարքցյանը բարձրախոսով հայտնեց, թե զուտ արարողակարգային հարցեր են մնացել եւ շուտով ձերբակալվածներն ազատ կարձակվեն: Այս մասին հայտնել էին ոստիկանները: Սակայն նա ներկաներին կոչ արեց չցրվել, քանի որ այնքան էլ չի վստահում իրավապահների խոսքին:

Հ. Գ. Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Հարությունյանը, ըստ «ՆՏ»-ի, հայտարարել են, թե կատարվել է մարդու իրավունքների խախտում, քանի որ ոստիկանությունը վերոհիշյալ անձանց ձերբակալելու համար բավարար հիմքեր չի ունեցել:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

http://new.aravot.am/am/articles/politics/30541/view

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այսպես ավելի լավ կլինի: Ավելորդ նյարդայնացում առաջացնող բովանդակությունը հանել եմ և ուղղարկել զիբիլանոց: Ոչ ներկա, ոչ անցյալ և ոչ էլ ապագա ղեկավարությունը չարժեն, որ մենք միմյանց հանդեպ ավելորդ բաներ ասենք:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Это удивительно.

Представитель власти в чине полковника милиции уговаривает повторяю уговаривает господ нарушающих порядок(на его взгляд), сдать громкоговоритель ему добровольно.

А г-да Пашинян и (местами) Макеян возражают, попутно делая замечания к стилистике, такту и невежливости полицейского.И так более 40 минут...

Это было бы смешно, если бы не было так грустно.

Для примера, хочу напомнить пункт из недавно принятого закона о штрафах для нарушителей правил дорожного движения...водитель не подчинившийся приказу полицейского "остановиться" штрафуется на сумму 200 тыс.драмов.

И кое-кто имеет ...наивность... утверждать, что нынешняя власть плоха, ностальгируя по временам Вано Смбатыча...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այսպես ավելի լավ կլինի: Ավելորդ նյարդայնացում առաջացնող բովանդակությունը հանել եմ և ուղղարկել զիբիլանոց: Ոչ ներկա, ոչ անցյալ և ոչ էլ ապագա ղեկավարությունը չարժեն, որ մենք միմյանց հանդեպ ավելորդ բաներ ասենք:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...