Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Обращения общественных организаций, открыты письма


Arin-Berd

Рекомендованные сообщения

Собственно, попросил бы админов запинить темку и предлагаю здесь собирать обращения и открытые письма от общественных и партийных организаций.

Сегодня получил это. Думаю, что достойна внимания более широкой общественности:

Բաց նամակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Վ. Օսկանյանին

ք.Երեւան,

11 սեպտեմμերի 2006թ.

Մեծարգո պրն. Նախարար

2006 թվականի օգոստոսի 17-ին Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը գրավոր դիմել էր Հայաստան-Սփյուռք 3-րդ Համահայկական Խորհրդաժողովի կազմակերպման հարցերը համակարգող ԱԳՆ աշխատակցին մեր կազմակերպության ներկայացուցչին հայրենադարձությանը նվիրված համապատասխան նիստում զեկույց ունեցողների կազմում ընդգրկելու առաջարկով:

Որպես դիմումի հիմնավորում մեր կողմից նշվում էին այն իրողությունը, որ «Երկիր» միությունը, հայրենադարձության կազմակերպումը համարելով Հայաստանի զարգացման հիմնարար երաշխիքներից մեկը, դեռեւս 2005 թվականի սեպտեմμերից, այսինքն` մինչեւ ՀՀ նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը, աշխատել է հայրենադարձության կազմակերպման եւ այդ նպատակով համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտության գաղափարի քարոզչության ուղղությամμ: Այսպես, մեր կողմից մշակվել եւ պետական համապատասխան մարմինների ու հանրության ուշադրությանն է ներկայացվել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են սեմինարներ հայտնի փորձագետների մասնակցությամμ, հրավիրվել են մամլո ասուլիսներ, 2006 թվականի ապրիլին հրատարակվել է «ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ» հայրենադարձության ազգային ծրագիրը` Հայաստանի զարգացման հիմնարար պայման» գրքույկը եւ այլն: Նամակում ասված էր, որ հայրենադարձության գաղափարի կանոնակարգման ուղիների ուսումնասիրության ուղղությամμ մեր կազմակերպության կողմից առայժմ կատարած աշխատանքը մեզ հիմք է տալիս խորհելու, թե արդեն կուտակել ենք μավարար փորձ, որը կարող է օգտակար լինել Խորհրդաժողովում տվյալ հարցի շուրջ քննարկումների ընթացքում:

Սակայն, մեր դիմումը մերժվեց: Որպես մերժման հիմք մատնանշվեց այն հանգամանքը, որ, իμր, առաջին` Խորհրդաժողովում խոսքը գնալու է հիմնականում Հայրենադարձության պատմական դրսեւորումների մասին, եւ, երկրորդ` այդ հարցով զեկուցողներն արդեն իսկ որոշված են: Ելույթի մերժման փաստը եւ դրա հիմքերն ամրագրող գրավոր փաստաթուղթ ստանալու մեր կազմակերպության պահանջը մնաց անպատասխան...:

Ինչեւէ, այս մերժումն սպասելի էր, հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռեւս 2005 թվականի նոյեմμերի 25-ին ԱԳՆ-ը մերժել էր «Հայրենադարձության մասին օրենքի» նախագիծը, որը մեր կազմակերպությունը ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողով, իսկ այնտեղից ուղարկվել էր Ձեր ղեկավարած գերատեսչությանն ու այլ նախարարությունների կարծիք հայտնելու նպատակով: Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչությունը նշում էր, որ, մեջμերում ենք. «Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ նման օրենքի μացակայության պարագայում վարում է ծագումով հայերի համար առանց որեւէ խոչընդոտի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելն ապահովելու եւ...նրանց համապատասխան կացության կարգավիճակ տրամադրելու քաղաքականություն, եւ դրա համար պետության գործող օրենսդրությունն ապահովում է համապատասխան իրավական հիմքեր»: ԱԳՆ-ը նաեւ գտնում էր, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունման դեպքում «եթե անհրաժեշտություն առաջանա մշակել «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագիծ, ներկայացված

նախագծի (այսինքն` «Հայրենադարձության մասին» օրենքի) անհրաժեշտություն այլեւս չի լինի, քանի որ նշված օրենքով կկարգավորվեն ներկայացված նախագծով սահմանված գրեթե μոլոր հարցերը»:

Սակայն այս մերժումը մեզ այժմ տարօրինակ է թվում հատկապես այն իրողության լույսով, որ Դուք` պրն Նախարար, արդեն այս տարի, Հայաստան-Սփյուռք 3-րդ Համահայկական Խորհրդաժողովի նախօրյակին, Ձեր ելույթներումեւ հարցազրույցներում կողմ եք արտահայտվում հայրենադարձության գործընթացների կանոնակարգման օգտին: Ֆրանսական մի թերթում վերջերս եք Դուք հայտարարել, թե այսօր Հայաստանի պետությունը զուրկ է հայրենադարձության քաղաքականությունից: Դուք նաեւ նշում էիք, որ չկա այս հարցը կարգավորող օրենք եւ նման տեքստի հնարավորությունը թերեւս լուրջ քննարկումների առիթ չի ստեղծել եւ, որ այս հարցը, առաջին անգամ կքննարկվի համաժողովի ընթացքում (Les Nօuvelles d’Armenie Magazine, № 122, Սեպտեմμեր, 2006):

Փաստորեն, տպավորություն է ստեղծվում, որ Ձեր իրական քայլերը հակասում են հայրենադարձության օգտին մամուլում Ձեր հնչեցրած ելույթներին: Ըստ երեւույթին, դրանով կարելի է μացատրել, թե ինչու «Երկիր» միությանը հնարավորություն չի տրվում Հայաստան-Սփյուռք 3-րդ Համահայկական Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացնել Հայրենադարձության գործընթաց ծավալելու ուղղությամμ գործնական միջոցառումների իր ծրագիրը:

Մեծարգո պրն. Նախարար, ավարտելով նամակը, խնդրում ենք պարզաμանել հետեւյալ հարցերը.

1. Ո՞րն է Ձեր պաշտոնական դիրքորոշումը Հայրենադարձության երեւույթի, եւ, մասնավորապես, ներկայումս Հայրենադարձության պետական քաղաքականության իրականացման վերաμերյալ:

2. Ի՞նչ գործնական քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայրենադարձության գործընթացի կանոնակարգման ուղղությամμ:

Ելույթի իրավունքից զրկված լինելով` առանց այս հարցերի պատասխաններն ունենալու Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակրպությունների միությունը տեղին չի համարում իր մասնակցությունը Հայաստան-Սփյուռք 3-րդ Համահայկական Խորհրդաժողովին:

Հարգանքներով`

Հայրենադարձության եւ հիմնավորման

«Երկիր»

հասարակական կազմակերպությունների միություն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян Гено
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...