Перейти к публикации

Ամենալավ հայկական pop երգչուհին


AVEDIANA

Рекомендованные сообщения

  • Ответы 316
  • Создано
  • Последний ответ

Ապրիլի 15-ին ժամը 16։00 On-line

hարցազրույց Քրիստինե Պեպելյանի հետ

Հարցերի ընդունման ժամանակը ավարտվեց 16։58

- Ի՞նչ մակնիշի մեքենա եք նախընտրում։

- Չունեմ նախընտրելի մեքենա։

- Բարեւ, Քրիստինե ջան։ Ես Ձեզ շնորհավորում եմ նոր երգի կապակցությամբ, այն շատ լավն է ու միանգամից շատ սիրվեց։

- ՝`Մայրիկ՝` երգը լսելիս ուզես չուզես հուզվում ես, դա նշանակում է որ այն արդեն հասել է մեր սրտերին

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր սպորտային հագուստ կրելու փաստը եւ հատկապես PUMA ֆիրմայի։ Դա գովազդի միջոց է թե՞ պարզապես նախընտրում եք այդ ֆիրման ։

- Ես ունեմ պայմանագիր Պումայի հետ եւ ըստ պայմանագրի ես կրում եմ այդ ֆիրմայի հագուստը։ Ի դեպ, այն կրում եմ 6-րդ դասարանից եւ անկեղծ ասած, ուրիշ սպորտային հագուստ չեմ նախընտրում։

- Ռաբիս ոճի երաժտություն լսո՞ւմ եք։ Վարդան

- Լսում եմ։

- Քրիստինե ջան, կուզենայի իմանալ քո մանկությունից մնացած ամենավառ հիշողությունը։

- Մանկության ամենավառ հիշողություններից մեկն այն է, որ մի անգամ 6 տարեկանում հավաքել էի ճաշարանից օգտվելու իմ գումարները, հետո գնել էի նվեր, եւ մայրիկս չէր հավանել այդ նվերը։

- Ինչպե՞ս է զգում իրեն այն մարդը, որը ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի։

- Անկեղծ ասած, կարծում էի, որ ավելի լավ զգացողություն պետք է ունենայի ու գիտեմ, որ քննադատությունները թեպետ շատ էին, բայց ես հասցրել եմ ուշքի գալ եւ փորձում եմ վայելել, համենայն դեպս դա ամբողջ տարվա իմ արդյունքն է։

- Հարգելի Քրիստինե, Ձեր կարծիքով արական սեռի ներկայացուցիչներին կարելի՞ է համեմատել ավտոմեքենաների հետ, եթե այո, ապա խնդրում եմ ասեք, Դուք Ձեր սիրած էակին ի՞նչ մեքենայի մակնիշի հետ կհամեմատեք։ Մերսի, Մերուժան

- Չեմ կարծում, որ կարելի է մարդուն մեքենայի հետ համեմատել, տխուր է դա։

- Ողջույն, սիրելի Քրիստինե։ Կուզենայի իմանալ քո ամենասիրած վայրը ո՞րն է, ես նկատի ունեմ աշխարհի ո՞ր մասում կուզենայիք ծնվել եւ ապրել, միայն խնդրում եմ մեծամասնության նման չասեք Հայաստանում, քանի որ դա արդեն ծեծված պատասխան է։ Շնորակալություն, Ժորիկ

- Ես բախտ եմ ունեցել լինել Վենետիկում եւ կարծում եմ, որ աշխարհի լավագույն երկրներից է, չնայած այն շատ լավն է, մեծ տպավորություններ եմ ստացել։

- Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են Շուշան Պետրոսյանի հետ, եւ ի՞նչ կարծիք ունեք ԱԼՄ-ի աստղերի մասին։

- Մի քանի անգամ խոսել եմ այդ թեմայի վերաբերյալ, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, ես ծանր չեմ վերաբերվում ԱԼՄ-ի այդ հաղորդաշարին, նորմալ եմ վերաբերվում, իմ կարծիքով քննադատությունը պետք է մի քիչ ավելի քիչ լինի, քանի որ մարդիկ, ովքեր գալիս են շրջաններից, նրանք շատ երջանիկ են լինում, երբ բեմ են դուրս գալիս։ Ինձ թվում է, պարզապես պետք է այդ մարդկանց վրա ուշադրություն դարձնել, քանի որ իր ընտանիքը կարող է նույնպես երջանիկ լինել՝` դիտելով այդ հաղորդաշարը։

- Սիրելի Քրիստինե Պեպելյան, ես կցանկանաի իմանալ, հիմնականում ո՞ր ֆիրմայի կոսմետիկան եք նախընտրում, եւ ի՞նչ օծանելիք։

- Անկեղծ ասած, նախընտրելի կոսմետիկա չունեմ, տարբեր ֆիրմայի կոսմետիկա եմ նախընտրում, օծանելիք մոտավորապես 60 հատ ունեմ, չեմ կարող պատասխանել։

- Բարեւ սիրելի Քրիստինե։ Նախ ուզում եմ շնորհավորել նոր տեսահոլովակի կապակցությամբ, շատ գեղեցիկ երգ եւ տեսահոլովակ է։ Ունեմ մեկ հարց Պատրաստվո՞ւմ եք արդյոք համերգներով հյուրընկալվել Բելգիայում։ Մենք քեզ շատ-շատ սիրում ենք։ Տաթեւ, Բելգիա

- Չգիտեմ, ունեմ հրավեր, իմ պրոդյուսերն է կազմակերպում։ Մի ամբողջ թիմ է աշխատում դրա վրա, համենայն դեպս հրավեր ունեմ։

- Քիսո ջան, չաթ կամ ֆորում մտնո՞ւմ ես։

- Ոչ, բոլորովին չեմ զբաղվում։

- Բարեւ Քրիստինե Պեպելյան։ Ես Ձեր ջերմ երկրպագուն եմ։ Դուք շատ հաջողված երգչուհի եք, էլ չե՞ք պատրաստվում Հայկոյի հետ ինչ-որ այլ երգ երգելու։ Դուք շատ լավ դուետ եք։ Նախապես շնորհակալություն պատասխանի համար։ Էլեն

- Շնորհակալություն, մենք պատրաստվում ենք երգել նորից Հայկոյի հետ, եւ այդ երգը Հայկոյի ալբոմում է լինելու։

- Չե՞ք պատրաստվում ամուսնանալ։

- Դեռ չեմ պատրաստվում, բայց մտածում եմ։

- Ինչպե՞ս ստացվեց, որ Հանրային հեռուստատեսության Ի՞նչ են ուզում կանայք հաղորդաշարը Դուք եք վարում։

- Դուք շփոթվում եք Կինկոմ հաղորդաշարն է, ես պարզապես ստացա առաջարկ եւ համագործակցեցի նրանց հետ։

- Ե՞րբ կլսենք Ձեր զուգերգը Ֆլորա Մարտիրոսյանի հետ։

- Մոտ ապագայում կլինի, հաջորդ տեսահոլովակը դա է լինելու։

- Դուք երգե՞լ եք Արեւիկ մանկական համույթում։

- Այո, շատ անբարեհաջող կերպով, մի տարի երգում էի, բայց ուշադրության կենտրոնում չէի։

- Հավատո՞ւմ եք Աստծուն։ Հավատո՞ւմ եք արդյոք, որ մեղսագործները երբեք անպատիժ չեն մնում։ Ինեսսա 27 տ

- Դա այն թեման է, որի մասին ես չեմ խոսում։

- Վստա՞հ եք, որ փառքը Ձեզ վրա երբեք վատ ազդեցություն չի ունենա։

- Միշտ վստահ եմ, որ չի ունենա։

- Կյանքում Ձեզ համարձա՞կ մարդ եք համարում։

- Նայած ինչի վերաբերյալ, անիմաստ համարձակութուններ չեմ ընդունում։

- Թիկնապահներով շրջելը Ձեզ համար իմի՞ջ է, թե՞ անվտանգության ապահովման միջոց։

- Ես ամեն տեղ չեմ գնում թիկնապահներով ու ավելի շատ անվտանգության տարբերակ է, երբ որ գնում ես համերգների, չես կարող գնալ առանց թիկնապահների։

- Ո՞ր բնագավառն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

- Ո՞ր բնագավառում այժմ աշխատում եմ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ հայ երգիչները փորձում են նմանակել օտարերկրյա երգիչներին։ Լիլիթ 22 տ

- Անտարբեր։

- Կա՞ն ծրագրեր ապագայում զուգերգով հանդես գալ որեւէ արտասահմանյան երգչուհու կամ երգչի հետ։

- Դե հիմա։

- Ընկեր ունե՞ք։ Տաթեւ 15 տ

- Ես շատ երկրպագուներ ունեմ։

- Մենակ, ճիշտն ասեք առավոտյան ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում հայելու մոտ։

- Առավոտյան ես շատ քիչ եմ լինում հայելու առջեւ, որովհետեւ քնած եմ լինում։

- Ձեր բարեմաղթանքները մեր ինտերնետային էջի այցելուներին։

- Ես կենացներ այնքան էլ լավ չեմ ասում, ուղղակի ես ուզում եմ, որ մեր կողքին լինեն հավատարիմ եւ ազնիվ մարդիկ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

On-line hարցազրույց

Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ

Ի՞նչ մեքենա եք նախընտրում։

Lexus, BMW մեքենաները, Ինգա։ Անուշ, մեքենաներից բան չեմ հասկանում

Ձեր Թամզարա երգը և տեսահոլովակը շատ ինքնատիպ են և անկրկնելի։ Ո՞ւմ մտահղացումն էր երգել այդ երգը և նկարահանել այդ երգին համապատասխան տեսահոլովակը։ Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալությունս հայտնել այդ երգը մեզ՝` հայ ժողովրդիս պարգեւելու համար։ Ուրարտուհի 28 տ

Շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Այս երգը ինչպես նաև շատ երգեր գտել ենք Կարո Չալիկյանի շնորհիվ։ Փորձեցինք նրանց նոր շունչ հաղորդել գործիքավորմամբ և երգելու ոճով։ Դեռ երգը իր վերջնական տեսքը չէր ստացել, բայց մենք արդեն համոզված էինք, որ տեսահոլովակը պետք է նկարվի հենց այս երգի հիման վրա։

Ի՞նչ կարծիք ունեք մայիսի 28-ին կազմակերպվող տոնակատարության մասին։

Բավականին գեղեցիկ, օգտակար, ազգանպաստ ակցիա է կազմակերպված, որն անհրաժեշտ է բոլորիս, և մենք համոզված ենք որ ոչ միայն Երևանից, մերձակա մարզերից, այլ նաեւ Սփյուռքից կլինեն շատ մարդիկ, որոնց թվում նաեւ կլինենք մենք։

Մասնակցելո՞ւ եք Արագածի շուրջպարին։

Տե՛ս վերեւը։

Ինչպիսի՞ հյուրախաղերով եք հանդես եկել արտերկրում, և ի՞նչ մրցանակներ եք բերել հայրենիք։

Եղել ենք Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Պարսկաստանում եւ Հայաստանի որոշ մարզերում։ Մրցանակները կարեւոր են, բայց դրանց դերը չափազանցնել պետք չի, նրանք կարող են խթան հանդիսանալ երիտասարդ արվեստագետի համար եւ ոգեւորել նրան։

Երբեւիցե մտածե՞լ եք փոխել Ձեր ոճը, եթե այո, ապա շատ կխնդրեմ Ձեզ, որ միշտ մնաք Ձեր ոճում, եւ հագուստի, եւ երգերի ընտրության մեջ։

Շնորհակալություն, մոտ ապագայում դեռ չենք պատրաստվում, փոխել ոճը նշանակում է փոխել ապրելակերպը, ընտանիքը, երկիրը եւ այլն, իսկ դա փոխելը շատ ավելի դժվար է, քան ձեռք բերովի ոճը։

Ձեզ համարո՞ւմ եք արդեն կայացած երգչուհիներ։

Ո՛չ, չենք համարում։

Ի՞նչ եք կարծում, Ձեր կատարած աշխատանքը ճանապարհ հարթո՞ւմ է նոր սերունդների մուտքը արտերկիր։

Եթե դա այդպես լինի, ես կհամարեմ, որ մեր առաքելութունը կատարված է- Անուշ։ Մեզնից հետո եկողները թող ավելի լավը լինեն, բարձր մակարդակ ունենան, բայց թող լինեն։

Եթե հնարավորություն ունենաք ապրել եւ գործել արտասահմանում, կգնա՞ք Հայաստանից։

Անկեղծ ասած, մենք մի ամսից ավելի զգացել ենք կարոտախտը։ Օրինակ, գերմանացի, ֆրանսիացի ծանոթներ ունենք, որոնք եկել են եւ հաստատվել Հայաստանում, եւ երբ ես հարցնում եմ, թե ինչո՞ւ արեցիք այդպես, նրանք ասում են, որ մենք քայլում ենք այս հողով եւ հասկանում ենք, որ սուրբ է այս հողը, դուք չե՞ք հասկանում։

Այո՛, մենք չենք հասկանում, բայց մենք զգում ենք, որ այդ զգացողության անունը կարոտ է, կարոտի անունը՝` կռունկ։

Պարտադի՞ր եք համարում, որ Ձեր կյանքի ուղեկիցը լինի արվեստագետ։

Ո՛չ, պարտադիր չեմ համարում, Ինգա, չգիտեմ, Անուշ։

Հնարավո՞ր եք համարում ընտանիքի և կարիերայի համատեղությունը։

Իհարկե, ոչ միայն հնարավոր, այլ նաեւ կարեւորում ենք։

Կա՞ որեւէ մեկը Ձեր կյանքում, որին համարում եք անբաժանելի մասնիկ։

Ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է, անբաժանելի է՝` մեր ընտանիքը, մեր ընկերները

Ի՞նչ պլաններ ունեք ապագայում։

Դեռ չենք ուզում լուսաբանել։

Հյուրախաղեր ունենալո՞ւ եք Հայաստանի մարզերում։

Միգուցե, կաշխատենք այդ ուղղությամբ։

Դուք միշտ հանդես եք գալիս դուետով, երբևիցե մտածե՞լ եք երգել առանձին։

Մենք ոչ թե մտածել ենք, այլ նաեւ ունենք մեներգեր, որոնց շուտով կծանոթանա հանդիսատեսը։

Ո՞րն է եղել Ձեր մանկության երազանքը։

Ես երազում էի մեծ ջութակահար դառնալու մասին, իսկ ես երազում էի նոր երկրներ այցելելու, շրջագայելու մասին։

Ինչպե՞ս ծանոթացաք։Անուշ - Երբ Ինգան 2 օրեկան էր, մենք ծանոթացանք

Դուք ամեն տեղ միասին եք գնում, ժամադրությա՞ն էլ գնում եք միասին։

Անուշ- Ինգան իմ փոխարեն էլ է գնում (հումոր), ո՛չ, իհարկե։

Կպատմե՞ք Ձեր վերջին մրցանակի մասին։

Ինգա - վերջերս ստացանք ՀՀ նախագահի մրցանակ եւ շքանշան երաժշտության ասպարեզում։ Մենք չէինք սպասում, որ այսքան անխոնջ ծառայելով արվեստին, այսպիսի գնահատանքի կարժանանայինք եւ խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ նախագահին, Պողոսյան եւ որդիներ հիմնադրամին, ժյուրիի կազմին եւ ամենակարեւորը՝` ազգին։

Դուք շատ հաճելի, կանացի և յուրօրինակ անձնավորություններ եք, մենք Ձեզ շատ ենք սիրում։

Շնորհակալություն

Ձեր բարեմաղթանքները մեր կայքի այցելուներին։

Ցանկանում ենք, որ համակարգչային վիրուս-ներ չլինեն, եղե՛ք լավատես, ներողամիտ եւ սիրով լի միմյանց հանդեպ։ Սիրով, Ինգա եւ Անուշ Արշակյաններ։

Դուք կարող եք նաեւ այցելել Անուշ եւ Ինգա Արշակյանների պաշտոնական ինտերնետային էջը

www.anushinga.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Мои радителям ОНИ нравятся!!!

:* а мне - НЕ ЗНАЮ! одЫн раз видал (слыХал) - ХОРОШО!!!

:D:P

Баааааааааааааа..............

Кянкиц het em mnaceL (((((((( :diana: :sharik: :cry:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Да, точно! :wow: Инга и Анушик это те самые сестрички, которые ходили со мной в музыкальную школу №11 им. Асламазяна :yes: :flower: Как интересно! Умницы, девочки! Посмотрела их сайт, просто можно ими гордиться.

Жаль, только ничего не слышала в их исполнении, на их сайте скачать нельзя :no: Ничего, скоро буду в Ереване, обязательно куплю диск, не терпится послушать :diana:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Да, точно! :wow: Инга и Анушик это те самые сестрички, которые ходили со мной в музыкальную школу №11 им. Асламазяна :yes: :flower: Как интересно! Умницы, девочки! Посмотрела их сайт, просто можно ими гордиться.

Жаль, только ничего не слышала в их исполнении, на их сайте скачать нельзя :no: Ничего, скоро буду в Ереване, обязательно куплю диск, не терпится послушать :diana:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Кристине Пепелян мне нравится, но никто из вас никогда не обращал внимание на то, что она имитирует в чем-то Алсу,жесты, манеры и так далее...Я это замечаю :/ Saratsutyamb el nman e,mi tesak hangats hrabuxi tpavorutyun e toxnum :lol:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Кристине Пепелян мне нравится, но никто из вас никогда не обращал внимание на то, что она имитирует в чем-то Алсу,жесты, манеры и так далее...Я это замечаю :/ Saratsutyamb el nman e,mi tesak hangats hrabuxi tpavorutyun e toxnum :lol:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   5 пользователей, 0 анонимных, 698 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    698 гостей
    Колючка Анчара Firefly khnushinak Sigo stephanie S
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...