Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Սիրած ոտանավորներ


cartesius

Рекомендованные сообщения

Հովհաննես Գրիգորյան

Հայաստան

Սա իմ երկիրն է - չափսերով այդպիսին,

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

փոքրիկ` ինչպես ծերացած մայր,

փոքրիկ` ինչպես նորածին զավակ:

Իսկ քարտեզի վրա`

ընդամենը մի արցունքի կաթիլ...

Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...
  • Ответы 26
  • Создано
  • Последний ответ

Վահան Տերյան

ԻՄ ԽԱՂԱՂ ԵՐԵԿՈՆ Է ՀԻՄԱ...

Իմ խաղաղ երեկոն է հիմա`

Մեղմալույս եւ տխուր եւ անուշ.

Քեզ երբեք սիրտս չի մոռանա,

Իմ մաքուր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կսահեն,

Կմեռնեն երազները բոլոր.

Քո պատկերը անեղծ կպահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր:

Եվ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ,

Սեւ օրեր ես դեռ շատ կտեսնեմ.

Անունդ թող փարոս լինի ինձ`

Սուտ կյանքի եւ դառը մահու դեմ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վահան Տերյան

Կա խորհրդավոր մի հրապուրանք

Քո շարժումների անխոս զրույցում,

Ինչ-որ օձային ինքնահիացում

Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք:

Մի այլ երկրային երաժըշտության

Ելեւէջների պչրանքն եմ հիշում,

Քո շարժումները աղոթք են շարժում,

Քո շարժումները եւ կան, եւ չըկան…

Երկրում են սնված, բայց ոչ երկրային

Արբեցումներ են նոքա խոստանում,

Մի այլ տանջանքի եդեմ են տանում,

Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վահան Տերյան

Ես կգամ, երբ դու մենակ կմնաս

Տրտում իրիկվա ստվերների տակ,

Երբ դու կթաղես տենչերըդ խորտակ

Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…

Ես կըգամ որպես մոռացված մի երգ,

Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.

Քո մեռած սրտում կլինի թախիծ,

Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք:

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,

Երբ երազներըդ հավետ կմեռնեն,

Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,

Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վահան Տերյան "Սիրահարվածը"

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին

Խոսքի հնչյունը չի մարել օդում,

Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,

Եւ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։

Խենթացած բեռից այս չար մենության,

Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,

Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից հեռու

Եւ հսկելու քեզ ստվերի նըման...

Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում

Մենակությունը հավիտյան խոցող,

Անցնում եմ արագ ես ձեր փողոցով

Եւ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։

Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար, -

Գուցե դու հանկարծ "պատահմամբ" դուրս գաս,

Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս

Եվ հասկանաս իմ հուզումը տկար։

Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,

Չգիտեմ ինչու ձեր զանգն եմ տալիս,

Փախչում եմ... փախչում... և հեռանալիս

Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու,

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ - լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ։

Ու գերեզմանում սև հողերի տակ

Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,

Զգալ, որ անցար, և քեզ կանչել,

Ու չխռովել բերկրանքդ հստակ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Я тоже очень люблю Терьяна. Особенно это:

Քո հայացքը մոգական

Բորբոքում է քաղցր դող,—

Պարուրիր ինձ կուսական

Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝

Մութ աչքերըդ մեղմ փակիր,

Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,

Անցավ կյանքըս խորտակիր...

Արյունոտիր շուրթերն իմ,

Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.

Թ՛ող աչքերս հեզ մեռնին,

Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական

Բորբոքում է քաղցր դող, —

Պարուրիր ինձ կուսական

Հուզումներով քո գռութող...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 4 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    4 гостя
    Rubik Левон Казарян VREZH
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...