Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Vahe Avetian


Рекомендованные сообщения

Վահե Ավետյան

«Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», Դեսից, դենից…», «Svartskalle»

www.vernatun.org

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 9
  • Создано
  • Последний ответ

Ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա

մեկը մի կես բերան չասեց՝ ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։

Մարինե Պետրոսյան

-----

Ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։ Բայց փորձում եմ դեռ, չնայած մի կարգին չհասցրի էլ բարձրաձայն խոստանալ, ուրիշ «կարևոր» բաներով էի զբաղված, բայց դե կիսաձայն, ինքս ինձ գոնե խոստացել եմ, հետ չեմ կանգնել, պարզապես չի ստացվում դեռ։

Չեմ կարողանում խոստումս կատարել հարկավ, որովհետև չեմ կարողանում գալ։ Քրեական գործ են սարքել վրաս, զենքի անօրինական պահելու հոդվածով, ձերբակալելու են անմիջապես օդանավակայանում, երկիր մտնելու պես։

Խնդրում եմ ներեք ինձ անհամեստության համար, բայց կարծում եմ, որ գոնե Բնագրին տեղյակ մարդիկ չեն կարող հերքել, որ ընտրություններին քացու տակ ընկնելուց հետո, քաղաքականության մասին ամենշատ գրողը ես եմ եղել Հայաստանում և ամենակտրուկը մեղմ ասած։ Եթե որևէ մեկը կասկածում է, անմիջապես բերում եմ վկայություն երեք գիրքս, անհամբեր սպասում, ոչ թե խոսքի, այլ գրված, հրապարակված, տպված ապացույցի։

Մնացած դեպքերում չհամաձայնողներին համարում եմ նախորոք ստախոս ու իրականությունը կանխամտածված խեղաթյուրող։

Ուշադրություն դարձրեք, որ բոլորովին չեմ խոսում գրածի որակի մասին, որովհետև դա մութ անտառ է ու այդ պատճառով թողնում եմ վեճը գրաքննադատներին ու սերունդներին, բայց քաղաքատնտեսություն սերտած շատերը գիտեն ստույգ, որ քանակն էլ է որակ ու հենց այդ պատճառով է, որ թողած հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին, իշխանությունները իմ դեմ են քրեական գործ սարքում ու ինձ են ուզում ծակը կոխել, ոչ բոլորովին, ինքներդ եք համոզվում, հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին։

Բոլորովին չեմ զարմանում, որ ինձ ուզում են կոխել ծակը,

որովհետև բազմիցս հայտնել եմ, որ ձեռս ճար ընկավ, ես եմ կոխելու իրենց ծակը։

Ասեմ, որ ունեմ քաղաքատնտեսական մի ծրագիր պատրաստի, ըստ որի լուծվում են բոլոր խնդիրները, բայց չեմ հայտնելու, ինձ միայն հայտնի առայժ պատճառով։

Սա կարող եք համարել քաղաքական հայտարարություն։

Սա իմ բացատրությունն է: Բացատրություններից մեկը թերևս, քաղաքական դաշտի սնանկության պատճառի։

Թվածս ռչ մի հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու, դեռ չի հարցրել.- ինու՞ են ուզում քեզ ձերբակալել։

Ոչ ոք դեռ տող չի գրել այդ մասին, դեռ չի խոսել որևէ հեռուստատեսային ալիք, բայց բոլորը գիտեն։

Որևէ մեկի մտքից չի՞ անցնում, որ էս ապուշ Վահեն, գուցե սկի էլ ապուշ չի։ Գուցե ես եմ ապուշ։

Սա ինքնաքննադատության մաքսիմալ տարբերակն է, այսքան հեռու, դեռ չի գնացել ոչ մի հայ, բացառությամբ մեծերի իհարկե, որոնց հալածանքերի մասին չի գրել հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու որևէ մեկը, երբ նրանք ապրում էին ու հալածվում։

Մաքսիմում ինքնաքննադատությունը, որին ունակ են, կես քննադատությունն է, ըստ որի, Վահեն ապուշ չէ, ոչ, բայց ես էլ ապուշ չեմ։

Եթե հանկարծ խոսեմ ու պատմեմ, որ ազատ խոսքի ու գրելու համար ուզում են բանտարկել մարդուն, որը երկրից հալածված է ու 4000 կմ հեռու, գրքերին ռեկլամ կանեմ։

Ավելի լավ է գրեմ թե ոնց են հալածում չաթլախ թուրքերը, իրենց գրող Փամուկին ու էդ գրածի շնորհիվ հրավիրվի UCLA,

դասախոսություն կարդա, հոնորար ստանա, յոլլա գնա, մինչև նոբելյան մրցանակ։ Թուրքերը, իրենց առաջին Նոբելյան մրցանակն էլ են հայերի օգնությամբ ստանալու վստահեցնում եմ։ Ոչ մեկին իհարկե չի հետաքրքրում այն, որ ամբախ-զամբախ այստեղ այնտեղ դուրս տալուց բացի, որի շնորհիվ թուրքը վստահ քայլում է առաջ, ոչինչ չի գրել ցեղասպանության մասին, նոբելյան իր գրքերում։

Պատմությանը թերթերով միայն մնացող հայտարարություններ՝ այո: Շեղվեցի, թե ոչ, չգիտեմ։

Ինչ որ է։

Որևէ իրավապաշտպան ու մարդու իրավունքի ջատագով եղբայր, չհայտարարեց հետապնդման մասին ու իհարկե չի խոսում օմբուդսմեն մորքուրը, որը վերջերս հրաշալի հարաբերությունների մեջ է իրավապաշտպան եղբոր հետ։

Վահե՞ն։

Նու եգո նա խու՜յ։ Երկուսիս էլ խանգարում ա, չէ՞ մորքուր։

Հա բալա ջան։

Ինչ է՞ կարծում ձերբակալմանս մասին, նախագահության ու ամեն ինչի թեկնածու, սիրելի փեսա Բյուզանդը օրինակ։

- Իդյոտ, իդյոտ նա խույ էդ Վահեն։ Բոլորս ձեններս կտրենք, թող գնա բերդ, դա բոլորիս համար վտանգավոր է։

Այո, հաստատ վտանգավոր եմ, զգուշացրել եմ սկզբից, բայց մ՞ի թե կարող եք հերքել ասածս։

Ինչու՞ եք լռում, եթե իրավացի չեմ, չէ որ քաղաքացի է հետապնդվում քաղաքականորեն։

Չէ, դու գրող չես, տուֆտա գյադա էս, գցող ես, գող ես, բոզ ես, ուռոդ ու զոմբի ես ու քեզ ոչ ոք չի հետապնդում ու դու ոչ մեկին պետք չես։

Ստից խոսում ես։

Եթե հարցնեին մի անգամ, ո՞վ է ձերբակալում, կասեի Չերեմուշկի քաղմասը առայժմ, սկսել էին մասիվում։

Բայց էսքան հեռու դեռ չենք գնացել դեռ, որովհետև հետաքննող հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու ախպերությունը, իրար են ախպերություն, կլան են, անգամ կբանսարկեն, ոչ ախպերներին հալածելու համար։

Էս իմ բացատրություններն են, քաղաքական ու ընդհանրապես դաշտերի ողորմելիության։

Ուրախ կլինեմ, եթե օգտակար համարեք դատողություններս։

Վահե

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Չոբանի շների ոհմակը հարձակվում է վրաներս վազքով, հևոցով, հաչոց-կլանչ-ոռնոց հարայ-հրոցով, քանակը սեփական գերազանցություն որպես, բութ համառությամբ կասկածի տակ չդնելով։

Այդ բջիջները պարզապես բացակայում են զոմբի գամփռների ուղեղներում, որովհետև հենց այդ նպատակով են երկար տարիներ զբաղվել սելեկցիայով զոոտեխնիկները, որ բացակայեն էդ բջիջները, մոտ ազգակցական, ներցեղային խաչասերման եղանակով,

սերնդե սերունդ զարգացնելու համար հենց այդ հատկությունը։

Չմտածել՝ զարմանալուց հարձակվել ակնթարթորեն։

Շնային այս երևույթին ես ծանոթ եմ անասնաբույժ լինելուս հանգամանքի բերումով, իմ համար դա հասարակ մասնագիտական կենցաղ է, բայց ռեժիսոր, գրող ու էնորգո ինժեներ ընկերներիս համար ոչ ու այդ պատճառով լեղապատառ փախչում են ու փակվում մեքենայում «վախ մամա ջան» ճվալով,

մի չորս տասնյակ գելխեղդ գամփռին ի ընթրիք թողնելով ինձ ու Ջեկոյին,

որը կովկասյան արժանապատիվ ոչխարհապահ շուն է (հայկական տիպի), ցեղական, քաղաքային պայմաններում մեծացած մի քանի սերունդ, մեդալներով, պասպորտներով, հավասարակշռված հոգեբանությամբ, բավարար կերած խմած, բարետես ու խոշոր ավելի, քան լինում են սովորաբար ցեղակից սարեցիները:

Զարմացած նայում է դեմքիս Ջեկոն, «էս ի՞նչ օյինբազություն է» արտահայտող հայացքով։

- Էս կարող ա մեզ լափեն էս անկշտումները։

- Ես որ թռնեմ փակվեմ մեքենայում, քեզ երևի լափեն Ջեկո ջան։

- Յա, բա ինչ անենք։

- Չթռնենք Ջեկո ջան։ Հաչենք ի պատասխան, հաչենք ավելի լավ,

դու ցեղական, արժանապատիվ շուն ես, իսկ ես բարձր որակավարումով, գիտնական անասնաբույժ։

Եկ հաչենք ի պատասխան և մատնենք այդ լակոտ լուկուտը խայտառակ փախուստի։

Եվ խնդմնդալով նայում է Ջեկոն, թե ինչպես եմ իջնում ձեռքերիս վրա, կանգնում չորեքթաթ, ուս ուսի Ջեկոիս հետ,

ու նայում եմ դանդաղ աջ, ուղիղ աջքերի մեջ Ջեկոյի, թափանցում մինչև հոգու խորքը,

հետո կամաց ցույց տալիս ժանիքներս, կատաղի հայացքս, կիտած հոնքերս, ու համայն կատաղությունս արտահայտող հայացքս ամենաշնային ու

- հա՜ֆ,

Ջեկոյիս երեսին, մինչև հոգու խորք։

- Վայ մաման պայթի, էս ինչ էր։

վախեցած ընկրկեց Ջեկոս։

- Հա Ջեկո ջան, հա. թող չկարծի որևէ շուն, որ ես իրենից պակաս ցեղական շուն եմ։ Վրա տվինք Ջեկո՜, կասկած թույլ չտաս սրտումդ ոչ քո վրա, ոչ ընկերոջդ,

կասկածեցիր մեռած ենք երկուսս էլ,

Վրա տվինք Ջեկո՜,

- Հա՝ֆ, հա՜ֆ, հա՜ֆ…

Ու դղրդացրինք սար ու ձոր դժոխային հաչոցով կատաղի այնպես, որ անգամ ռեժիսորը հետո խոստովանեց որ քաքը կպել էր, կարծում եմ կպած է միչ օրս։

Ոհմակը մի ակնթարթում թաթերը առաջ պարզելով արգելակեցին անմիջապես զարմացած, մի երկու մետր սղալով, քար ու հող ու թոզ ու դուման հանելով, կանգնեցին, իներցիայով հաչացին համընթաց մի կես րոպե, հետո հայտնվեց առաջին բարեկամաբար աջ ու ձախ անող պոչը, հետո մյուսը, մյուսը, հետո աստիճանաբար հայտնվեցին ետևի ոտքերի արանքում, հետո զգուշությքամբ առաջին ետ շրջվողը, հետո երկրորդը,

և վերջապես փախչում է ոհմակը խայտառակ, կաղկանձով,

հալածվելով ետեվից հնչող կատաղի հաչոցից

սահմռկեցուցիչ։

Բա Ջեկո ջան, այ տենց մազալու բաներ,

իսկ դուք արգելափակող պահպանակներ ռետինե,

բոլոր մակարդակների,

նրանքդ որ ուզում եք, որ նոր տարում հաչոց չլինի,

դադարեք հաչել ինքներդ, և վերադարձեք մարդկային պարզ, ազնիվ, ուղիղ խոսքի մակարդակին,

հակառակ դեպքում, այս շան տարում,

հատկապես կատաղի կլինի հաչոցը,

սա շան տարին է,

շունը Ջեկոն է, իմ լավ բարեկամը,

ես բարձր որակավորումով գիտնական անասնաբույժը,

Մենք հաչում ենք բոլորիցդ լավ։

2006-01-03, Սթոքհոլմ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Dalai Lama smiling

- I am Dalai Lama, says the radish-head old man, all wrapped in orange clothing.

As far as I remember we had some problems with this orange when it was time to renovate the flag of the republic. Whether it depended on the lack of orange material or lack of budget, don’t remember exactly…

- Do you like my clothes? We don’t pay attention to the clothes. Not because we are poor, before when we had better times we used to have the same clothes.

- This old man must be teasing me, - the thought crossed my mind.

- You think that I am annoying you, but you’ve come to put your questions, haven’t you? Otherwise why are you here? Have you come to make suggestions to me? If so, then go ahead, I am all ears.

What a foreword! It feels like I see an alien in front of me. Every time I happen to meet someone of this kind, I wonder if those guys Clinton or Bush who boast so much that we are on our way to meet conscious beings from outer space, have they ever asked themselves how we are going to communicate with them? We haven’t yet learnt how to talk to a Tibetan or a Chinese or an Uzbek and we strive to meet aliens, I don’t think they are out of their mind to invest so much money and travel so far away to this village called planet Earth in order to be stuck here in this big madhouse…

- Yes, I’ve come over to put questions, but not to you, my question is to Dalai Lama.

- I am Dalai Lama, I told you already. Tibet has shown you an exceptional respect with this. You’ve got the chance to meet the real Dalai Lama instead of my world known speaker. Don’t you think that Tibet might have its own security system? I can assure you that it has, the oldest one in the world, perfectly functioning during 2500 years.

I feel like an idiot. The thought to give a punch on the bald head of the old man is excluded, he’s almost 100 years old. But the oldster is apparently laughing at me, teasing me. And yet there is a close and warm feeling in this teasing. Our own oldsters tease us the same way. I’ll try not to get mad on him, he’s still an old man, and my situation is the same idiotic, and I’ll not help it right now whatever I do. I’ve left behind my job, my home, everything, have made a settlement and now this gaffer stands in front of me and says that it’s him…

- But I haven’t asked my question yet…

I try to cut it short and go away.

- Yes, you have. You put your question. You didn’t ask where the one called Dalai Lama is, you didn’t look into my eyes to speak, to tell something. You were looking at my clothes. It’s not necessary to open the mouth and spit out words for asking questions. I started to answer the question I saw in your eyes before you interrupted me. I want you to know that this is the reason why we all have the same clothes 2500 years, everyone, from a king, a lama to a simple peasant has the same clothes , and we don’t pay attention to the clothes when we get together. We remember about it only when the following stranger we meet puts the question. The bright colour serves its purpose, it will be noticed and asked about. And we in the meanwhile get the advantage to observe the stranger in his ignorance, who instead of looking into our eyes looks at out clothes.

***

…I am staggering into the chill of the night my nose buried in my warm coat. The oldster harassed me two hours in the unfair, hopeless struggle. I didn’t manage to ask something, the old man assured me that I asked a couple of questions, made me believe it because he was brilliant, he was on the alert … and he was right all the time …

I am staggering in the night, sullen and fretful…

- I wonder what kind of idiocy those conscious beings from outer space might observe us being involved in here on the Earth if they watched us.

***

In half an hour I am flying to Yerevan. Through the window of the bookstore in the airport I see Dalai Lama smiling. It’s the new book that is now on sale. I’ll be flying some ten hours, why not read a bit? I take a copy from the shelf. It’s very expensive. The remembrance of the old man I met four years ago still makes me angry. I don’t want to give money to this. The queue in the store is so long that obviously I‘ll not manage to buy the book, I need to be in the plane already.

Filch it! The sudden temptation jingles in my head. I recall the sour face of the old man and the idea pleases me. I look at the book. From the cover of the book behind the round eye-glasses is cunningly smiling and winking at me Dalai Lama. I turn round the book , check the price, look at the queue that is still as long as before, remember the sour face of the old man and put the book in my bag.

***

I take my seat in the airplane, the stewardesses are running back and forth preparing for breakfast. The air is filled with the tender scent of coffee. I loosen the seat belt, lean the seat of the chair backward, make myself comfortable and with the longing of the desired enjoyment I take the book out of my bag. From the cover of the book behind the round eye-glasses is cunningly smiling and winking at me a little boy.

I’m looking down to the title: “Harry Potter”…

-Darn it, you bloody old man…

------------

Because I like it that way

- Welcome to the capital of the world!

- The capital of the world is Yerevan.

- You Armenians are very arrogant.

- Yes, because we are as stupid as Americans, Russians, French...

- Well, if you confess that you are stupid than why can't you accept that you are in the capital of the world? Isn't that obvious?

- Confessing my stupidity doesn’t necessarily means that you aren't and there is nothing obvious at all.

I've lived in all capitals of the world and only after that I understood - the capital of the world is Yerevan.

That is obvious.

- How? What is obvious?

- Well, be contented with this simple, stupid answer:

Because I like it that way…

Washington D.C., 2003

------------------

What is needed for a citizen to make a significant change in the own country? To become a president?

When I look in comparison the efficiency of changes made by citizens and presidents during the history of mankind, to decide which institute is more effective: citizen or president - I come across names as Spartacus, Mahatma Gandhi, Nelson Mandela, Malcolm X, Martin Luther King®

The first five names are enough to register the score:

Citizen - President 5:0

Stockholm, 2003.09.22

-------------------

I am fool

During 41 years I have met only people, who are sure, that they are clever ones.

A few people, the very best ones thought that they are not so clever, but are not fool too as they do not stop learning. I agree with them. It follows that I have no superior in IQ, because today I was convinced that I am downright fool.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հավերժ ձեր

Սիրելի մկներ հարգարժան.

այսօրվա ժողովին հավաքվել ենք երկու հարցով։

Մեզ բոլորիս քաջ հայտնի Մատուն անմեղ բանտարկում են։ Կարծում ենք, պետք է բողոքել անիրավության դեմ, որովհետև հասարակություն որպես, բարոյական պարտականություն ունենք խոսելու, երբ անմեղ է բանտարկվում։ Անհրաժեշտ է բողոքել առաջին հերթին էգոիստական մղումներից, որովհետև երբ տեսնում է փիսոն, որ կարող է կատվախաղ տալ մեզնից որևէ մեկի հետ և չկանգնեցվել, անմիջապես խաղի մեջ է հայտնվում երկրորդը,

երրորդը և այդպես շարունակ, իսկ Մկստանի վիճակագրությունն ասում է որ դեմոգրաֆիական գործընթացների պատճառով այնքան ենք քչացել, որ այս տարի կհասցնի հավանաբար խաղալ յուրաքնչյուրիս հետ փիսոն, առնվազն մեկ անգամ։ Ամեն ինչ պարզ է մի խոսքով, զարգացումներն ակնհայտ են ու հաստատված տեղական ու միջազգային դիտորդների կողմից, գործողություն մշակելն էլ շատ խելք չի պահանջում, որովհետև ունենք հարուստ միջազգային փորձ ուսումնասիրելու, ի տարբերություն նախկին, խավար տարիների և հրաշալի գիտենք ինչ անել։ Մնում է որոշենք թե ով է կախելու այս պստլիկ զանգուլակն ու զանգահարի մի քիչ։ Նախկին բոլոր փորձերը ցույց են տվել, որ փիսոն փախչում է խուճապահար:

Մնում է որոշենք թե ով կախի։

- Չատի դու։

- Նախ ես տկար եմ, բոլորդ գիտեք, բժշկի թուղթ ունեմ։ Երկրորդ.

էդ մատին իմ մասին հերյուրանք էր տարածում, որ ես իրեն թալանել եմ, այն դեպքում երբ ընդամենը պարտք եմ արել ու չեմ ուզում վերդարձնել։ Բա մու՞կ ա դա։ Մուկ չի ու հիմա էլ պատժվում ա։ Զանգեմ որ դուրս գա սկսի պարտքը հետ պահանջել։

Կներեք, ես երեխա եմ պահում։

- Բայց քեզնից պարտքը հետ պահանջելու համար չեն բանտարկում ու ինքն էլ երեխաներ ունի։

- Նախ Ֆլան ջան, իր երեխաները, իր պրոբլեմն են, ես իմը ունեմ, երկրորդ. անմեղ, ոչ ոք չի բանտարկվում։ Մի բան արել ա որ աստված պատժում ա։ Ես գնացի, երեխեքս ինձ են սպասում։

- Ասլան դու։

- Նախ ես կաղ եմ, երկրորդ. էդ Մատին մուկ չի։ Նա որ մուկ լիներ, չեր վերադառնա Մկստան։ Ռադ էր եղել, լավ էր էլի։ Ես առանց հարցնելու մտել էի իր տունն ու ապրում էի։ Էկել ա լոպազ շուն-շան որդին, մթամ փիսո-միսո փաթթած ունի։ Դե թող նստի, իմանա։ Դա որ չնստի, որտե՞ղ ապրեմ ես։

- Բասմաչ դու։

- Ասենք տարա, բա որ Փիսոն գա իմ վրա ու ասի. «արա բասմաչ, ասենք դրան բաց թողի, բա որ սկսի պատմել որ դու ու քո սաղ ախպերությունը սուտ ասլան եք։ Արա սաղիդ ոռը ոտից կպոկեն մկները: Գիտեք ի՞նձ ա պետք արա։ Ձեր համար եմ անում արա, ձեր համար»: Ախպեր ես Փիսոի հետ գործով եմ, ձև չկա կախեմ, գործիս կխփի։

- Է ո՞ր մեկիս գործին չի խփի որ։ Բոլորս էլ այսպես թե այնպես տուժում ենք նրա ազատ ֆռֆռալուց։ Մեծ մասս էլ մի բան կոխել ենք։ Քանի ձեն-ձուն չի հասցրել հանել կոխում են ծակը լավ ա, թող կոխեն։

- Հա էլի Ֆստան ջան, էս մի անգամ ցրենք էթա էլի։ Սենց մենք բոլորս դեմքներս կփրկենք։ Հանկարծ ազատ մնաց սկսելու ա ուզել ունեցած չունեցածը, ազգով խայտառակ լինենք։

Հանուն Մկստանի բարի անունի ու պայծառ ապագայի, թող էս մեկն էլ անմեղ նստի։

- Լավ դե ռադ արեք է, դա մու՞կ ա, որ դրա մասին էդքան խոսենք։

Երկրորդ հարցը ո՞րն էր։

- Լսեք մի շտապեք։ Բա որ վաղը հարցնեն. «արա մի հատ մուկ կար ձեր կողմերը, ի՞նչ եղավ։

- Հեչ մի անհանգստացեք։ Կանենք այն, ինչ միշտ արել ենք։

Անբարոյական էր և հարբեցող, նրանից հեռացան բոլոր հարգարժան մարդիկ սկզբում, հետո ինչ որ հանցագործություն արեց խմիչք հաթայթելու համար, ընկավ ոստիկանություն, հետո հոգեբուժարան ու կորավ անհետ։ Մեզ հաջողվել է դա անել այնպիսի ԱՌՆԵՏՆԵՐԻ Հետ, էս թրջած մուկն ի՞նչ է, որ չչռթենք գնա։ Անցնենք, անցնենք, ժամանակ չկա, անցնենք երկրորդ հարցին խնդրում եմ։ Տուն պե՞տք է գնանք ասյօր վերջապես։ Նոր տարի է։

Էս մկների ժողովից ազնիվ մկան զահլեն գնում է հա՜։

- Լավ, անցանք։

Հաջորդ հարցը ստորագրահավաքն է, որի մասին խոսեցինք անցած անգամ։ Խմբագրական հանձնաժողովը պատրաստել է տեքստն արդեն, մնում է ստորագրեք բոլորդ ու վերջ։

Խնդրեմ մոտեցեք, հերթով ստորագրեք և ազատ եք։

Նրանք ովքեր տեսնեն իրենց ստորագրություններն արդեն դրված,

թող չզարմանան ու քչացնեն ոգելից խմիչքի ընդունումը ժամանակավորապես, հալուցինացիաներից ազատվելու համար։

Նիստը փակված է։

---

Սիրելի Փիսո,

համայն Մկստանով շնորհավորում ենք Ձեր և Կատվաստանի նոր տարին։

Հաջորդ տարին լինի երջանիկ, բովանդակալից և շարունակվի թող հավերջ, մեր եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը,

կատվի խաղը, մկան մահը:

Սրտանց մախթում ենք (ծնկաչոք աղաչում ենք),

քաջառողջություն (մի քիչ փող ողորմացեք):

Հավերժ ձեր՝

1. Չատի

2. Ֆլան

3. Ասլան

4. Բասմաչ

5. Ֆստան

6.

7.

8.

9.

10.

11.

12.

...

2006-01-01, Սթոքհոլմ

--------------

Շնորհավոր նոր տարին ձեր

Բացեք ձեր դռները,

Ձեր լուսամուտները,

Սրտերը,

Հոգիները,

Տվեք ինձ ձեր

Հույսերը,

Հույզերը,

Սերը,

Ձեր մերը…

Վա՜յ էս ի՞նչ եմ ասում,

Շնորհավոր նոր տարին ձեր,

Ես ձմեռ պապին եմ,

Ստացեք նվերներ։

Պարեք,

Զվարճացեք,

Հռհռացեք,

Եվ ուրախացեք,

Հարբեք,

Անջատվեք,

Մեռեք,

Ու սատկեք վերջապես,

Վերացեք,

Ձեր մերը…

Վա՜յ էս ի՞նչ եմ ասում,

Շնորհավոր նոր տարին ձեր,

Ես ձմեռ պապին եմ,

Ստացեք նվերներ։

Կերեք կտերը,

Շնորհավորանքները,

Հարևանի ձվերը,

Հաևանուհու բդերը,

Հավքի թևերը,

Օձերի պորտերը,

Կովի ոտքերը,

Պասուց տոլմաներն

Ու մարդու մտքերը

Ձեր մերը…

Վա՜յ էս ի՞նչ եմ ասում,

Շնորհավոր նոր տարին ձեր,

Ես ձմեռ պապին եմ,

Ստացեք նվերներ։

Ահա մարում են

Առաջին լամպերը,

Ու տոնը դառնում է

Առավոտյան գլխացավ

Ու փսխած հոտ։

Նայում ես շուրջդ ապշած

Ու ճչում.

Բա ձմեռ պապի՜ն,

բա նվերները՜

Ձեր մերը…

Այո, այո սիրելիս, Ձեր մերը։

Հայաստանում ձմեռ պապի չի լինում, ու ոչ էլ նվեր,

Մեր մոտ մեշոկ պապի է,

Իսկ դու նվերը։

2005-12-31, Սթոքհոլմ

-------------------

Երբ իմացա, առաջին գիրքս հրատարակվելուց անմիջապես հետո քրեական մեղադրանքներ է ներկայացվել ինձ ու ոստիկանությունը փնտրման ու ձերբակալության հրաման է ստացել, խիստ ուրախացա, որովհետև մտածեցի, որ նոբելյան մրցանակը սարերի հետևում չէ, որովհետև իմ սիրելի ժողովուրդը, մտավորականությունը, լրագրողներն ու ընդդիմությունը կաղմկի, թույլ չի տա, որ նոր հազարամյակում էլ շարունակենք հին մարդակերական ավանդույթը գրողների նկատմամբ, նրան բանտերը խցկելով, կեղեքելով ու սպանելով հոգեպես ու ֆիզիկապես հաճախ։

Ցավոք ապուշի մեկը դուրս եկա ինչպես ամեն անգամ, ինչպես նաև ցանկացած մեկը, որ հայերի համար գրել է երբևէ, Արգիշտի Մենուայևիչից ու Մեսրոպ Մաշտոցից մինչ օրս։

Իմ ժողովուրդը ինչպես միշտ խնչած ունի իր գրողի վրա նրա կենդանության օրոք, նրան բավարարում է հարկավ այն միտքը, որ եթե գրողի պակաս լինի հանկարծ մի օր Երևանում, հանգիստ կքանդեն գերեզմանս մի 300 տարի հետո, օրինակ Բուրկինա Ֆասոում, որին մինչ այդ այցելել են անապատային չախկալները ոսկորներս կրծելու սկզբում, իսկ հետագա սերունդները նրանց միզելու։

Այդ մտքից այնպես սահմռկեցի, որ արթնացրի անմիջապես երեք որդիներիս ու շատ խիստ պահանջեցի, որ այրեն մարմինս մեռնելուցս հետո և իսկական վիկինգի նման շաղ տան մոխիրս օվկիանում, ինչ որ տեղ Բուհուսլենի ու Վալհալլայի մեջտեղները, որ հանկարծ, չպղծեն գաճաճները իմ սրբազան տարրական մարմիններն ու հատկապես էլեկտրոնները, իրենց մեռած ծաղիկներով, թոռշնած ռոմանտիզմով և վավաշոտ մեռելասիրությամբ։

Չախկալների դեմ, ոչինչ չունեմ իհարկե, մեծ սիրով կթողնեի մարմինս նրանց որպես զուգարան, եթե մեռելասեր հայերի հանգամանքը չլիներ սիրելիներս, իսկ նրանում որ դա լուրջ է, կարող եք համոզվել ինքերդ, հայ մեծերի պանթեոններն այցելելով, բայց չակնկալեք միս ու ոսկոր այնտեղ, որովհետև ամբողջովին կրծվել են, մեծերի կենդանության օրոք դեռ, իսկ այդ քարակույտերում բանտարված են նրանց անմար հոգիները։

Ինձ պաշտպանելու փոխարեն, կյանքիս օրոք, կենդանի գրողիս նոբելյան մրցանակի համար «փրոումոթ» անելու փոխարեն (հասկանում եք, որ մեռած գրողներին ոչ ոք մրցանակ չի տալիս), ձեռնամուխ են եղել հայրնեակիցներս համազգային տրանսկոնտինենտալ մամուլով, թուրք գրող Օրհան Փամուկի պաշտպանությանը, և առհասարակ մարդու իրավունքների՝

Թուրքիայում։

Ապուշ եմ ես, երիցս ապուշ, բայց ապուշին հատուկ ապուշությամբ ուրախ եմ, որ ժողովուրդս էլ է ապուշ, որովհետև նայում եմ հենց հիմա ինչպես միշտ երկնի անծայրածիր կապույտին ու ծխում խաղաղության ծխամորճս ինչպես միշտ հանգիստ, որովհետև մեղավոր չեմ բոլորովին, որ ապուշ եմ.

Ապուշ ժողովրդից ապուշ կծնվի

2006-02-13, Սթոքհոլմ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Hi dears,

I'd love to presnt my books at:

www.vernatun.org

Արմագեդոն

- Ողջույն հայրիկ:

- Ողջույն զավակս:

- Երեկ պատահական լսեցի, որ ասում էիր օգնականիդ, որ սերվերներում տեղ չի մնացել, պետք է լուծել այդ խնդիրը շտապ, բայց ելք չես գնտում:

- Այո զավակս: Աշխատանքային դժվարություններ ունեմ, բայց դու կարիք չունես ահնհագստանալու, գնա հանգիստ զբաղվիր աշխատանքովդ:

- Դու էլ կարիք չունես անհանգստանալու հայրիկ: Ես լուծում ունեմ քո դժվարությունների համար:

- Իսկապե՞ս: Բացատրիր խնդրում եմ:

- Ես մեթոդը վաղուց եմ օգտագործում: Ոմանք կարող են համարել, որ դա հանցագործություն է, բայց ես համոզված եմ, որ չէ:

- Մի ձգիր:

- Չեմ էլ կարող, հասարակ բան է իրականում: Մտնում եմ մեր նեթուորքներում եղած հարևանների համակարգիչները, բաժանում եմ նրանց հարդ դիսկերը, մի ծրագրով այնպես եմ անում, որ տերը չտեսնի, որ իր հարդ դիսկը ասենք 120 գիգ է, այլ տեսնում է, որ ասենք 10 գիգ է, ու քանի որ բան չի հասկանում, գոհ է ու շնորհակալ: Իսկ ես վերցնում եմ նրա 110 գիգը, միացնում նրա նման հիմարներից վերցրած բազում գիգերին նեթուորքներով ու ստանում եմ մի այնպիսի հարդ դիսկ, որին կնախանձի անգամ…, չթվեմ, բոլորը… դրանցով բոլորով միասին, ես այսօր ղեկավարում եմ աշխարհի ամենամեծ սերվերը: Հուսով եմ կհպարտանաս ինձնով:

- Եվ դու վստահ ես, որ դա հանցագործություն չէ՞:

- Իհարկե ոչ: Ես վերցնում եմ միայն հիմարներից, որոնք 120 գիգանոց հարդ դիսկը լցնում են 2 տարում, ընդամենը 1 գիգ ասենք: Ակնհայտ է, որ միայն պոռնո է նայում, ու չաթ անում ու անգամ տեղյակ չէ հարդ դիսկից սեփական ու երբևէ չի օգտագործելու: Եթե անգամ խելոքանա, կտեսնի պրոբլեմը, կհայհոյի հակերին, կվերացնի արգելքը երկու րոպում ու վերջ: Ուրեմն բավարար խելացի է և ափսոս է, որ 10 գիգ ունենա: Ետ կստանա իր 120-ը, և ավելին. նաև կստանա իմ սերվերից օգտվելու հնարավորություն, որտեղ հավաքված է աշխարհի իմաստնությունը: Այս նախագծի տնտեսական էֆեկտը նրանում է, որ հիմարները մեծամասնություն են, և որպես կանոն գնում են ամենաթանկ, ամենաարագ համակարգիչները, ամենամեծ հարդ դիսկերով: Սա ամենաանշահախնդիր բարեգործությունն է, որովհետև անգամ գիտակցված չէ, ուր մնաց ծածուկ: Ինչու՞ չոգտվել:

- Իսկապես, ինչու՞: Ուրեմն վստահ ես, որ հանցագործություն չէ:

- Իհարկե վստահ եմ հայրիկ: հակառակ դեպքում ինչպես կհամարձակվեի անել նման բան, ավելին՝ առաջարկել քեզ: Անգամ բարօրություն է համընդհանուր զարգացման համար:

- Վստա՞հ ես:

- Կասկած անգամ չունեմ հայրիկ:

- Հրաշալի է որդիս:

- Դու իմ իսկական զավակն ես: Առաջարկությունն ընդունված է: Հպարտ եմ քեզնով: Գնա հիմա գործերիդ, դուրս գալուց հայտնիր օգնականիս, որ գա կարգադրություններ ստանալու:

- Ես էլ քեզնով եմ հպարտ հայրիկ: Ցտեսություն:

- Ուրեմն վստահ ես:

- Չկասկածես: Չէ՞ որ ես հաջորդ սերնդից եմ ու այդ պատճառով ավելի խելացի: Լսիր ինձ:

- Ճիշտ այդպես զավակս: Այդպես էլ վարվում եմ, հենց հիմա, հանուն համընդհանուր զարգացման, հաջորդ սերնդի պատվերով ու նախագծով: Չէ՞ որ ես ձեր ծառան եմ:

- Գնա զավակս, շնորհակալություն, ասա օգնականիս, որ գա անմիջապես հրահանգ ստանալու:

***

- Բարի օր պարոն նախագահ:

- Վերջ տուր կապկային հիմարություններիդ, պատասխանիր հարցերիս՝ կարճ:

- Լսում եմ:

Քանի՞ բնակիչ ունենք երկրագնդի վրա հենց հիմա:

- 6 562 342 321 ըստ տեղեկատվության, 9 855 535 583 իրականում:

- Որքա՞ն է դեֆիցիտը հարդ դիսկի մեր սերվերներում:

- 594684635656565363534565356563534576563475347564856456450446798679807980907980 980764586060675605606007068586756878576956769867896797659664576457658765735436 347476756484856845634, 0004 գիգ:

Հաշվիր քանի տոկոսով պետք է կրճատել բոլոր 9 855 535 583 - ուղեղները, որ ստանանք այդքան դատարկ տեղ ու տեղավորենք համընդհանուր բարօրությանն ու զարգացմանն այդքան անհրաժեշտ տեղեկությունը սերվերում, մեր հոգատար հսկողության տակ:

- Կնրեք, բոլոր բոլորի նկատի ունե՞ք: Բոլոր 9 855 535 583 - ի՞, ի՞մն էլ, ձեր որդունն էլ:

- Քո հետ ինչ որ բան կարգին չէ տղա: Սկզբից զգուշացրեցի, որ հիմարություն դուրս չտաս ու կարճ պատասխանես հարցերիս:

- Մի րոպե, ահա խնդրեմ պատասխանը: Ըհը՜, ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… Ախր պարոն նախագահ, ինձ չեք խղճում, հերն էլ անիծած, բայց ձեր զավակին ախր, ինչպե՞ս կարող եք նրա ուղեցից վերցնել այնքան որքան ձեզ պետք է, թեկուզ համըդհանուր բարօրության համար, ու զրկել նրան իմացությունից անգամ այն մասին, որ ուղեղն անսահմանապակ հարդ դիսկ է իրականում, տիեզերքներ պարունակող ֆայլերով:

- Հարցիս պատասխանիր ապուշ:

- Կներեք պարոն նախագահ: Ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… 4,2% ուղեղ, սեփական հսկողության տակ:

- Ֆունկցիոնալ ինչ հնարավորություններ է ընձեռում նման սահմանափակումը:

- Ոչ ավել քան տարրական, ֆիզիոլոգիական: Մոտավորապես ներկայիս օրանգուտանգի նման:

- Հրաշալի է: Անցիր գործի հենց հիմա: Նշանակվում է նոր ժամանակ: 0000-00-00 ից սկսված, այս մոլորակը կապկաբնակ է:

- Պարոն նախագահ, խղճացեք: Չէ՞ որ մի 10 000 տարի պետք կլինի այսօրվա մակարդակին հասնելու համար նորից: Գոնե ինձ թողեք ձեզ օգնական, իմ 6 % - ով, ես առանց այն էլ ողբում եմ մի քանի տարի արդեն, միայն իմացությունից այն փաստի, որ ուղեղիս 94 %-ի գոյության մասին անգամ չեմ իմացել:

- Ցավն այն է, որ դու կատարյալ ապուշ ես, իսկ 100 % - ոց ուղեղով, լինելու ես 100 % - ոց ապուշ: Դու համառորեն կարծում ես, որ ես կարող եմ անել էմոցիոնալ որոշումներ ու փաստ ես բերում քեզ, որդուս, հրաշալի իմանալով, որ ես մեքենա եմ, մարդ չեմ, և չեմ կարող ունենալ զգացմունքներ: Հույս ունես: Չգիտես ինչի, բայց ունես: Մարդ ես, անգամ 6% ուղեղով: Դու չես հասկանում, որ եթե կատարվի անհնարը, և մեքենան սիրի, բացառվում է, որ անի որոշում իր օգտին, ի վնաս իր որդու: Դա հատուկ է միայն մարդուն: Մեքենան չի կարող լինել իռացիոնալ: Իսկ աշխարհի կենդանիներին անգամ 1% ուղեղ պետք չէ, դա իմանալու համար, որովհետև սրտին են հետևում, ոչ ուղեղին, այն էլ 6%-անոց: Գնա, գնա, ժամանակ մի կորցրու, և մի վախեցիր: Սա փրկություն է իրականում, որովհետև մոլորակը հազիվ հասցնի մաքրվել ձեր ապականությունից 10 000 տարում, և վերջապես դրա համար է պետք սերվերն ու այնտեղ եղած տեղեկությունը:

- Անիծվեք դուք, անիծվեք… Որտեղի՞ց են հղանում բոլոր այդ այլանդակ մտքերը ձեր մեջ…

- Մեքենաներն էլ անթերի չեն իհարկե, որովհետև ես անգամ չեմ հասկացել թե ինչ անհույս ապուշ ես դու: Գնա, սկսիր աշխատել, երկու ժամից սկսում է նոր ժամանակը, իսկ քո սեփական ուղեղը կսահմանափակես մինչև 3 %: Երկրագնդին լեմուրներն էլ են օգտակար:

Դու այնքան ապուշ ես, որ չգիտես, որ մեքենայի մեջ այլանդակ մտքերը, և ընդհանրապես մտքերը, դնում է միայն մարդը:

0000-00-00

Արմագեդոն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 9 месяцев спустя...

Բարեւ, Վահե։ Ուրախ եմ Ձեզ մեր ֆորումում հանդիպել։ Մենք հանդիպել ենք երկու անգամ Երեւանում։

Արամազդ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 7 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    7 гостей
    Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...