Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Стратегия Тиграна Великого


Гость Джанбазеан

Рекомендованные сообщения

Мовсес Хоренаци. История Армении. Книга первая. Глава 24

О Тигране; каким он был во всех отношениях

Теперь обратимся к Тиграну и его деяниям, ибо это самый могущественный и разумный из наших царей, превзошедший в храбрости не только их, но и всех остальных. Он при помощи Ки­ра[158] сокрушил владычество мэров и, покорив греков, долгое вре­мя держал их в повиновении. Он раздвинул пределы страны наше­го обитания, доведя их до крайних древних ее рубежей. Он вызывал зависть всех своих современников, а для нас, ныне живу­щих, его время и он сам — заветная мечта.

Кто из настоящих мужчин, следующих путями доблести и ра­зума, не стал бы тешить себя памятью о нем и не хотел бы похо­дить на него? Отважно возглавив мужей, он возвысил наш народ и нас угнетенных, сделал угнетателями, налагающими дань на многих. Он обильно снабдил всех мужчин и женщин золотом, серебром и драгоценными камнями, а также нарядами я разноцветны­ми тканями, так что невзрачные стали выглядеть изумительно красивыми, а красивые и вовсе обратились, по понятиям времени, в богородных героев. Пехотинцы оказались на конях, пращники стали меткими лучниками, дубинщики вооружились мечами и копьями, незащищенные (броней) прикрылись щитами и панцырями. Достаточно было одного только вида их скопления, блеска и сверкания их доспехов и оружия, чтобы обратить неприятеля в бегство. Миротворец и созидатель, он вскармливал все поколения маслом и медом.

Немало еще подобного, кроме всего этого, доставил нашей стране сей Ервандов Тигран, отличавшийся светлыми, вьющимися на концах, кудрями, прекрасным цветом лица, приветливым взором, величавый и плечистый, с крепкими икрами красивых ног, умеренный в пище и питье, воздержанный на пирах; наши древние, игравшие на пандирне, сказывали, что он был умерен в желаниях плоти, высокомудр и красноречив и наделен всеми человеческими достоинствами. Что же может быть приятнее для меня в этой кни­ге, как не распространяться о доставшихся ему похвалах и связан­ных с ним историях? Справедливый и нелицеприятный в суждени­ях обо всех вещах, он взвешивал образ жизни каждого на весах своего разума. Не завидовал лучшим, не презирал низших, но стремился простереть покрывало своей заботливости в равной мере над всеми.

Полный текст

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 70
  • Создано
  • Последний ответ
С юга и юго-запада с Арменией граничила Парфия, которая тогда стремилась к глобальной гегемонии и никогда не скрывала своего экспансионизма в отношении Армении. На юго-востоке с Арменией граничила империя Селевкидов
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Для теми: Хроника войн Тиграна Великого...

1. 94 – Ծոփք մտավ Մեծ Հայքի բանակը՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ և այն միացրեց Մեծ Հայքի թագավորությանը:

2. 93 – Կապադովկիան Մեծ Հայքի Հայկական (մոտ 50.000) և Պոնտոսի (մոտ 50.000) բանակները 1 տարի ասպատակեցին և ավարով հեռացան:

3. 91 – Կապադովկիան Մեծ Հայքի Հայկական (մոտ 50.000) և Պոնտոսի (մոտ 50.000) բանակները ասպատակեցին և ավարով հեռացան:

4. 90 – Տաշիրի ճ-մ (Գուգարք, հետագա Լոռե ամրոցի մոտակայքում): Մեծ Հայքի Հայկական բանակը (մոտ 50.000), ընդառաջ գնալով իբերական իշխանների խնդրանքին, որոնք Տիգրան Մեծից խնդրել էին իբերական թագավորական տոհմի մի կնոջ հետ ամուսնացած նրա որդի Արշակին կարգել իրենց թագավոր, շարժվեց դեպի հյուսիս և համառ մարտում ջախջախեց իբերական բանակին (մոտ 50.000)՝ Փառանջեմ արքայի գլխավորությամբ, որը սպանվեց: Հայերը կորցրին մոտ 6.000, թշնամին՝ մոտ 28.000 զինվոր: Արշակը դարձավ Իբերիայի արքա:

Զ) Միհրդատյան I պատերազմ (մ.թ.ա. 88-85)

5. 88 – Ամինաս գետի ճ-մ (Փոքր Ասիա, Հալիսի վտակ)

Պոնտոսի բանակը (300.000-40.000 հեծյալ, 130 մարտակառք)՝ Միհրդատի գլխավորությամբ մտավ Բյութանիայի թագավորության տարածք: Պոնտական բանակի առաջապահը (40.000 թեթև հետևակային, մոտ 10 մարտակառք) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ) շարժվեց առաջ և անակնկալ հանդիպեց հակառակորդի բանակին (56.000, որից 6.000 հեծյալ): Միհրդատի բանակի թևերում գտնվում էր երհու մասի բաժանված Հայկական հեծելազորը, իսկ կենտրոնում՝ Պոնտական հետևակը:

I փուլ – Սկսվեց հանդիպակաց մարտ և Միհրդատի բանակի աջը դիմեց փախուստի:

II փուլ – Տեսնելով դա, Միհրդատի բանակի ձախը կողքից հարձակվեց հակառակորդի վրա և քաշելով մարտի մեջ, սկսեց նահանջել՝ չշրջապատվելու և ձախին ուշքի գալու հնարավորություն տալու համար:

III փուլ – Բավականին ժամանակ շահելով՝ Միհրդատի բանակի ձախը անցավ հարձակման և մանգաղակիր մարտակառքերով հակառակորդին հարվածելուց հետո անցավ անմիջական մարտի, որին օժանդակեց շարքը վերականգնած և փախուստը դադարեցրած աջը:

IV փուլ – Շրջապատման մեջ հայտնված Բյութանիայի բանակը համառ դիմադրեց, բայց ի վերջո պարտություն կրեց:

Հայերը կորցրին մոտ 2.000, պոնտացիք մոտ 10.000, թշնամին մոտ 40.000 զինվոր:

6. 88 – Կիզիկոս քաղաքը (Փոքր Ասիա, Բոսֆոր և Դարդանել նեղուցի ափին): Պոնտոսի բանակը (300.000-40.000 հեծյալ, 130 մարտակառք) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ, պաշարեց քաղաքը, սակայն տեղի և հռոմեական բանակի (ընդհանուր՝ մոտ 50.000) հետ մանր ընդհարումներում, պարենի պակասից ր վատ եղանակից կորուստներ կրեց: Սակայն ի վերջո թշնամին նահանջեց: Հայերը կորցրին մոտ 500, պոնտացիք մոտ 3.000, թշնամին 1.000 զինվոր:

7. 86 – Տիթորեա ամրոցի ճ-մ (Հունաստան, Քերոնիայի մոտ): Պոնտոսի բանակը (250.000 հետևակ, 40.000 հեծյալ) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ հաղթեց Հռոմեական բանակին (մոտ 120.000)՝ Ակվիլուսի գլխավորությամբ, որը փախավ, սակայն բռնվեց և սպանվեց: Հայերը կորցրին մոտ 200, պոնտացիք մոտ 1.000, թշնամին 10.000 սպանված, 300 գերի:

8. 86 մարտ – Քերոնեա քաղաքի ճ-մ (Հունաստան)

Հռոմեական բանակը (մոտ 90.000) շարժվեց Պոնտոսի (90.000, 90 մարտակառք) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակին (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ) դեմ: Միհրդատի բանակի կենտրոնը կազմում էր ֆալանգան, իսկ թևերում տեղավորվեց այդ թվում նաև Հայկական հեծելազորը:

I փուլ – Հռոմեական մի ջոկատ դուրս եկավ Միհրդատ բանակի թիկունք և գրավելով մի բարձրունք և փախուստի մատնելով պոնտացիներին, խուճապ և անկանոնություն առաջացրեց նրանց բանակում:

II փուլ – Տեսնելով դա՝ հռոմեացիները հարվածեցին նաև ճակատից, և հաղթելով փախուստի մատնեցին իրենց առաջխաղացումը կասեցնել փորձող Հայկական հեծելազորին և նրան հետևող մարտակառքերին:

III փուլ – Պոնտոսի բանակի թևերում բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում վերջիններս և ողջ բանակը դիմեցին փախուստի՝ հետապնդվելով թշնամու կողմից:

Հայերը կորցրին մոտ 2.000, Պոնտացիք մոտ 30.000, թշնամին մոտ 5.000 զինվոր:

9. 86 – Օրքոմենոս քաղաքի ճ-մ (Հունաստան): Պոնտոսի բանակը (մոտ 150.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (մոտ 7.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ հարձակվեց Հռոմեական բանակի (մոտ 120.000) վրա, սակայն համառ մարտից հետո նահանջեց: Հայերը կորցրին մոտ 200, Պոնտացիք մոտ 10.000, թշնամին մոտ 15.000 զինվոր:

10. 86 – Մելիտոպոլի ճ-մ (Հունաստան): Հռոմեական բանակի (մոտ 120.000)՝ Ֆլավիոս Ֆամբրիոսի գլխավորությամբ, հաղթեց Պոնտոսի բանակին (մոտ 80.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակին (մոտ 7.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ: Հայերը կորցրին մոտ 1.500, Պոնտացիք մոտ 10.000, թշնամին մոտ 5.000 զինվոր:

11. 86 – Պրոպոնդիտայի ճ-մ (Փոքր Ասիա): Հռոմեական բանակի (մոտ 60.000)՝ Գայոս Ֆամբրիոսի գլխավորությամբ, հաղթեց Պոնտոսի բանակին (մոտ 80.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակին (մոտ 5.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ: Հայերը կորցրին մոտ 500, Պոնտացիք մոտ 8.000, թշնամին մոտ 1.000 զինվոր: Կնքվեց հաշտություն և վերջացավ Միհրդատյան I պատերազմը, որի արդյունքում վերականգնվեց նախկին վիճակը:

Է) Հայկական Վեցերորդ համաշխարհային գերիշխանություն (մ.թ.ա. 86-66)

12. 86 – Պարսկահայք, Փայտակարան նահանգները և Վասպուրական նահանգի արևելյան գավառները, որ մինչ այդ զիջվել էր Պարթևական թագավորությանը, Տիգրանին պատանդությունից ազատելու համար, Մեծ Հայքի Հայկական բանակը (մոտ 80.000) ազատագրեց Պարթևական բանակից (մոտ 30.000) և վերամիավորեց Մեծ Հայքի թագավորությանը: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին մոտ 5.000 զինվոր: Ամբողջացվեց Հայաստանի արևելյան սահմանը:

Պարթևական բանակի թեթև հեծյալ մ.թ.ա. I դար

Նա զինված է թրով, նետով, թամբի վրայի կապարճում կա 30 նետ, ինչպես նաև պարսատիկ՝ 30 քարով և ունի թեթև զրահ:

13. 86 – Արբելա, Նինվե, Լարիսա (Ադիաբենե), Բագհատանա, Կանգավար, Էկբատան (վերջինը առանց կռվի) քաղաքները, Ադրաբանա ամրոցը (Մարաստան), Փրասպա քաղաքը (Ատրպատական) համապատասխան երթուղով արշաված Հայկական բանակը (180.000՝ 125.000 հետևակ, որից 80.000-ը ծանր՝ □նիզակ, երկար թուր, վահան, զրահ□, 30.000 նետաձիգ՝ □170 սմ աղեղ, 110 սմ նետ՝ 36 նետանոց կապարճով□, 10.000 պարսատիկավոր, 5.000 սակրավոր՝ □տապար և դաշույն□, այլ օժանդակ ուժեր և պաշարողական տեխնիկա, 55.000 հեծյալ, որից 17.000 ծանր՝ □երկար նիզակ և ծանր թուր, տապար, հետևակի նետ ու աղեղ, միջին վահան, հաստ զրահ, դիմացկուն և մեծ ձիեր□, 38.000 թեթև՝ □սուր, հետևակի նետ ու աղեղ, փոքր վահան□, 6.000 ընտիր հեծյալ թիկնապահ)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ գրավեց Պարթևական բանակից (մոտ 100.000): Հայերը կորցրին մոտ 20.000, թշնամիին մոտ 70.000 զինվոր: Ադիաբենեն, Մարաստանը և Ատրպատականը միացվեց Մեծ Հայքի թագավորությանը: Սկսվեց Հայկական Վեցերրդ համաշխարհայիվ գերիշխանությունը:

Պարթևական բանակի ծանր հեծյալ մ.թ.ա. I-մ.թ. I դար

Նա զինված է երկար ու ծանր նիզակով, որը ամրացված էր ձիու բաշին, թրով, գուրզով, դաշույնով և հեծյալն ու ձին ունեն հաստ զրահ: Սրանք ուժեղ լինելով միասին, այլ ոչ առանձին հարձակման էին գնում խոյաձև և մարտում ձգտում էին ճեղքել հակառակորդի շարքերը:

14. 85 – Հայոց Միջագետք և Կոմագենե Մծբին-Եդեսիա-Սամոսատ-Մարաշ երթուղով մտավ Մեծ Հայքի Հայկական բանակը (մոտ 70.000)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ և դրանք առանց դիմադրության վերամիավորեց Մեծ Հայքի թագավորությանը: Ամբողջացվեցին Հայաստանի հարավային և արևմտյան սահմանները:

15. 84 – Կիրկեսիոն քաղաքը (Օսրոենեի հարավ) Հայկական բանակը (մոտ 50.000) գրավեց տեղի իշխանության բանակից (մոտ 5.000): Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին մոտ 2.000 զինվոր: Օսրոենեն և Միգդոնիան միացվեցին Մեծ Հայքի թագավորությանը:

16. 83 – Անտիոքը, Ապամեան, Հեմսը, Դամասկոսը, Պալմիրան (Ասորիք) Հայկական բանակը (մոտ 120.000)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ, առանց մարտի գրավեց: Ասորիքը միացվեց Մեծ Հայքի թագավորությանը: Սելևկյան պետությունը վերացավ:

17. 83 – Կիլիկիան տեղական ուժերի աջակցությամբ Անիտիոք-Ադանա երթուղով արշաված Հայկական բանակը (մոտ 100.000) ազատագրեց Հռոմեական կայազորերից (ընդհանուր մոտ 15.000) և վերամիավորեց Մեծ Հայքի թագավորությանը: Հայերը կորցրին մոտ 5.000, թշնամին մոտ 3.000 զինվոր:

18. 83 – Կապադովկիան Կիլիկիայից Տիանա-Կեսարիա երթուղով արշաված Հայկական բանակը (մոտ 70.000) ասպատակեց հռոմեական տիրույթները ու նահանջեց:

19. 83 – Լաոդիկեա, Արադոս, Բիբլոս, Բեյրութ, Տյուրոս քաղաքները (Փյունիկիա) Հայկական բանակը (մոտ 150.000) և դաշնակից բանակը (մոտ 80.000) Տիգրան II Մեծի գլխավորությամբ գրավեց Փյունիկիայի բանակից (ընդհանուր մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 10.000, Դաշնակիցները մոտ 10.000, թշնամին մոտ 15.000 զինվոր: Փյունիկիան միացվեց Մեծ Հայքի թագավորությանը, որն արդեն ընդգրկում էր Հայաստանի 17 նահանգ: Վերջնականապես ձևավորված գերիշխանությունը արևելքում հասնում էր Հնդկաստան, հարավում Պարսից ծով և Արաբական թերակղզի, Հյուսիսում Սև ծով և Կովկասյան լեռնաշղթա, Արևմուտքում՝ մոտ 34-րդ միջորեականը:

20. 83–66 – Միջերկրական ծովում Հայկական նավատորմը (1.000 նավ), ամուր խարսխակայաններ ունենալով Կիլիկիայում, կողոպտեց Հռոմեական 400 քաղաք և մեծ քանակությամբ նավեր: Հռոմին հսկայական վնաս հասցվեց:

21. 83-81 – Միհրդատյան II պատերազմին Պոնտոսի բանակի կազմում Փոքր Հայքի օժանդակ զորաջոկատի (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ) մասնակցությունը: Հայերը կորցրին մոտ 1.000 զինվոր: Պատերազմ նախկին հաշտության համեմատ էական փոփոխություններ չառաջացրեց:

22. 78 – Կապադովկիան Արիարաթիա-Կեսարիա-Նյուսա և Արիարաթիա-Կեսարիա-Տիանա-Իկոնա երթուղով արշաված Հայկական բանակի երկու զորասյուն (ընդհանուր մոտ 100.000) և Դաշնակիցները (ընդհանուր մոտ 100.000) ասպատակեցին:

23. մոտ 77 – Ծովամարտ (Կիլիկիայի ափ): Հռոմեական նավատորմը (մոտ 300), Սերվիլիոսի գլխավորությամբ, հաղթեց Մեծ Հայքի նավատորմին (300): Հռոմեացիները կորցրին մոտ 50, հայերը մոտ 10 նավ:

24. մոտ 76 – Կիլիկիա ներխուժեց հռոմեական բանակը (մոտ 30.000), սակայն Հայկական բանակի (մոտ 10.000) հետ տևական մարտերից հետո նահանջեց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 3.000 զինվոր:

25. 74 – Կապադովկիան Հայկական բանակը (մոտ 100.000) և Դաշնակիցները (մոտ 100.000) ասպատակեցին:

Ը) Միհրդատյան III պատերազմ (մ.թ.ա. 74-71)

26. 73 – Քաղկեդոնի ծովացամաքային ճ-մ: Պոնտոսի բանակը (մոտ 200.000, 1.000 նավ) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ հաղթեց Հռոմեական բանակին (մոտ 150.000, 1.000 նավ): Հայերը կորցրին մոտ 1.000, Պոնտացիք մոտ 20.000, 150 նավ, թշնամին մոտ 60.000 զինվոր, 800 նավ:

27. 73 – Բյութանիան (Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտք) Պոնտոսի բանակը (մոտ 150.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (մոտ 10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ գրավեցին Հռոմեական և տեղի իշխանության բանակից (ընդհանուր մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 5.00, Պոնտոսի բանակը՝ մոտ 5.000, թշնամին մոտ 10.000 զինվոր:

28. 73 – Կիզիկոսը (Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտք) Պոնտոսի բանակը (մոտ 150.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակը (մոտ 10.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ պաշարեցին Հռոմեական և տեղի իշխանության բանակից (ընդհանուր մոտ 10.000) և հասան հաջողությունների, սակայն փոթորիկը լիովին ոչնչացրեց Պոնտոսի նավատորմը, տարածվեցին սով և հիվանդություններ և Միհրդատի բանակը ծանր կորուստներով նահանջեց: Հայերը կորցրին մոտ 5.000, Պոնտոսի բանակը՝ մոտ 60.000, թշնամին մոտ 3.000 զինվոր:

29. 72 – Դամասկոսի ճ-մ: Մեծ Հայքի բանակը (մոտ 150.000-50.000)՝ Բագրատունյաց իշխանի գլխավորությամբ, հաղթեց Երուսաղեմ-Դամասկոս երթուղով արշաված և քաղաքին մոտեցող Նաբատայի արաբական և Հուդայի Հրեական թագավորությունների բանակին (մոտ 150.000): Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 15.000-5.000, թշնամին մոտ 60.000 զինվոր:

30. 72 – Բոստրա քաղաքը (Հարավային Ասորիք) Մեծ Հայքի բանակը (մոտ 50.000-20.000)՝ Բագրատունյաց իշխանի գլխավորությամբ, գրավեց Նաբատայի թագավորության բանակից (մոտ 5.000): Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 4.000-2.000, թշնամին մոտ 3.000 զինվոր: Նաբատայի թագավորությունը ընդունեց Մեծ Հայքի գերիշխանությունը:

31. 71–70 – Ակկա քաղաքը Հուդայի թագավորություն ներխուժած Մեծ Հայքի բանակը (մոտ 250.000-100.000) մի մասը (մոտ 40.000-20.000) գրավեց Հրեական բանակից (մոտ 5.000): Մեծ Հայքի բաշակը կորցրեց մոտ 10.000-6.000, թշնամին մոտ 4.500 զինվոր: Հուդայի թագավորությունը ընդունեց Մեծ Հայքի գերիշխանությունը:

32. 71 – Սեբաստիայի ճ-մ: Հռոմեական բանակը (22.000 լեգեոներ, 23.000 դաշնակից, 6.000 գալլական և փռուգիական հեծելազոր)՝ Լուկոլլոսի գլխավորությամբ հաղթեց Պոնտոսի (մոտ 50.000) և նրան դաշնակցած Փոքր Հայքի բանակին (մոտ 2.000՝ Նեմանեսի գլխավորությամբ)՝ Միհրդատի գլխավորությամբ: Հայերը կորցրին մոտ 1.000, Պոնտացիք մոտ 30.000, թշնամին մոտ 5.000 զինվոր: Հռոմեական բանակը մտավ քաղաք: Ավարտվեց Միհրդատյան III պատերազմը, որի արդյունքում Հռոմեական Հանրապետությունը գրավեց Պոնտոսի և Փոքր Հայքի տարածքը:

Թ) Հայպարթևա-հռոմեական I պատերազմ (մ.թ.ա 69 ապրիլի վերջ – մ.թ. 63)

33. 69 ապրիլի վերջ – Նփռետ գավառի ճ-մ (Աղձնիք)

Հռոմեական զորավար Լուկոլլոսը պատրվակ ընդունելով Մեծ Հայք հդռացած Միհրդատին հանձնել մերժելը սկսեց պատերազմական գործողություններ: Հռոմեական բանա

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Թ) Հայպարթևա-հռոմեական I պատերազմ (մ.թ.ա 69 ապրիլի վերջ – մ.թ. 63)

33. 69 ապրիլի վերջ – Նփռետ գավառի ճ-մ (Աղձնիք)

Հռոմեական զորավար Լուկոլլոսը պատրվակ ընդունելով Մեծ Հայք հդռացած Միհրդատին հանձնել մերժելը սկսեց պատերազմական գործողություններ: Հռոմեական բանակը (մոտ 70.000 լեգեոներ, 70.000 դաշնակից, 6.000 գալլական և փռուգիական հեծելազոր) ՝ Լուկոլլոսի գլխավորությամբ ներխուժելով Ծոփք սկսեց առաջխաղացումը Արիարաթիա-Մելիտե-Տոմիսիա (շրջափակեց և շրջանցեց )-Թիլ-Անձիտ (=Անձիտ շրջափակեց և շրջանցեց)-Արշամաշատ (շրջափակեց և շրջանցեց) - Ամիդ երթուղով՝ ճանապարհին գրաված վայրերում թողնելով կայազորեր և ռեզերվներ: Մեզ Հայքի բանակի հիմնական մասը գտնվում էր Ասորիքի հարավում և Հուդայի թագավորությունում: Անմիջականորեն Պոնտոսի սահմանում գտնվող նոսր զորամասերի հրամանատարություն դավաճանորեն անցել էր թշնամու կողմը և վերջիններիս կազմը կազմալուծվելով, բացառությամբ առանձին պարտիզանական գործողությունների, ի վիճակի չէր իրականացնել լուրջ ռազմական գործողություններ : Ամիդի մոտ՝ Տիգրիս գետի ափին բանակ դնելով Լուկուլլոսը առաջ ուղարկեց իր առաջապահին (մոտ 7.000)՝ Սիքստիլոսի գլխավորությամբ: Տիգրանակերտի կառավարիչ Մերուժանը, իմանալով թշնամու թվական բացարձակ գերակշռությունը, որոշեց ծուղակը գցել թշնամուն և իր հեծյալ զորամասով (2.000) շարժվեց և դարանեց մոտակա լեռնանցքում:

I փուլ – Հայկական բանակը ծուղակը գցեց և շեշտակի հարվածով սկսեց ծանր կորուստներ պատճառել թշնամուն:

II փուլ – Բորբոքված մարտի մասին լուր ստանալով՝ Լուկոլլոսը օգնության շարժեց իր հիմնական բանակը: Ստանալով համալրում՝ թշնամին շրջապատեց Հայկական հեծելագունդը:

III փուլ – Հայկական հեծելագունդը փորձեց ճեղքել թշնամու շրջապատումը և հեռանալ, սակայն հանդուգն ու խիզախ, անհավասար այդ կռվում ընկավ Մերուժանը և նրա քաջերի մեծ մասը:

Հայերը կորցրին մոտ 1.900, թշնամին մոտ 5.000 զինվոր:

34. 69 ապրիլի վերջ – Բնաբեղ ամրոցը (Հայոց Միջագետք, Ծավդեք գավառ) հռոմեական հիմնական բանակի մի մասը (մոտ 30.000) պաշարեց սակայն չգրավեց Հայկական կայազորից (մոտ 2.000) և ստանալով Ասորիքից Մեծ Հայքի խոշոր բանակի վերադարձի մասին, թողեց պաշարումը և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 500, թշնամի մոտ 1.000 զինվոր:

1) 69 ապրիլի վերջ – Հայոց Միջագետքի ճ-մ: Բնաբեղից նահանջող Հռոմեական բանակը (մոտ 29.000) անակնկալ հարձակվեց և կանր պարտության ու փախուստի մատնեց Զևգմայի գետանցի հսկողությունը ստանձնած և Մեծ Հայքի բանակին օգնության շարժվող վրանաբնակ արաբների բանակին (մոտ 25.000), որից հետո միացավ Հռոմեական հիմնական բանակին: Հռոմեական բանակը կորցրեց մոտ 3.000, արաբները մոտ 15.000 զինվոր :

35. 69 մայիս – հոկտեմբեր – Տիգրանակերտի ճ-մ

Ամիդ-Տիգրանակերտ երթուղով արշավանքը շարունակելով՝ հռոմեական բանակը (մոտ 70.000) մոտեցավ Տիգրանակերտին, ուր Հայկական կայազորը և Դաշնակիցները (մոտ 5.000-3.000)՝ Մամիկոնյան իշխանի գլխավորությամբ, ամուր պաշտպանության էին անցել:

I փուլ – Հռոմեական բանակը, կիրառելով պաշարողական տեխնիկա և □կրիա□ մարտաձևը բազմիցս գրոհեց, սակայն նրա գրոհները ետ մղվեցին, որից հետո թշնամին անցավ պասիվ պաշարման:

II փուլ – Այս ընթացքում Հայկական արքայական թիկնապահ հեծելազորը (6.000) խիզախ հարձակում գործեց քաղաքը պաշարողների վրա: Հայ հեծյալները նետաձգությամբ փակեցին հռոմեական ճամբարի մուտքը և այն ժամանակավորապես, բայց լիովին կաթվածահար արեցին, որից հետո վահանափակ կազմելով արագորեն քաղաքից դուրս բերեցին արքայական ընտանիքի անդամներին և պետական գանձարանը:

III փուլ – Ամառվա ընթացքում Տիգրան II Մեծը սկսեց արագորեն հակամիջոցներ ձեռնարկել: Սակայն իրավիճակը բարդանում էր նրանով, որ հենց նոր հպատակեցված և դավաճանական խլրտումների մեջ գտնվող Ասորիքից ու նրանից հարավ ընկած երկրամասերից անհնար էր արագորեն դուրս հանել Մեծ Հայքի բանակը, առանց դրանք վերջնականապես կորցնելու: Մյուս կողմից ճակատամարտը հետաձգելը ևս ելք չէր, քանի որ թշնամին փաստացի օկուպացրել էր Մեծ Հայքի մի մասը և աստիճանաբար ուժեղանում էր, որին հակառակ Հայկական կայսրությունը՝ թուլանում ու փլուզվում: Դրա համար Տիգրան II Մեծը կենտրոնացրեց հիմնականում Մեծ Հայքի հյուսիսային սահմանի կայազորային նոսր ուժերը (մոտ 7.000), ծանր և թիկնապահ հեծելազորը (23.000՝ 6.000 թիկնապահ հեծյալներ), դրանց միացնելով Իբերիայի, Աղվանքի, Ադիաբենեի, Մարաստանի, Ատրպատականի դաշնակից բանակները (ընդհանուր մոտ 40.000), որոնք բնականաբար խիստ անհուսալի էին : Իսկ հիմնական բանակը Բագրատունյաց իշխանի գլխավորությամբ սկսեց աստիճանաբար Ասորիքից նահանջել Մծբինի ուղղությամբ՝ Մեծ Հայքի կենտրոնական նահանգներում կենտրոնանալու համար: Միաժամանակ ստիպված զգալի ուժեր թողնվեցին հայ-պարթևական սահմանում:

IV փուլ – Հոկտեմբերի 5-ին Մեծ Հայքի բանակը (մոտ 70.000-40.000)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ մոտեցավ Տիգրանակերտը պաշարած հռոմեական բանակին (մոտ 70.000): Հռոմեացիները գաղտնի 3 լեգեոն անցկացրին Մեծ Հայքի բանակի թիկունքը և դրանք դարանեցին մի բլրակի հետևում: Ի հակառակ սրան Մեծ Հայքի բանակի մարտունակության վրա խիստ բացասաբար էր անդրադառնում որոշ հրամանատարների դավաճանական գործունեությունը:

V փուլ – Հոկտեմբերի 6-ի առավոտյան Հռոմեական բանակը ընդունեց ժամանակի համար նրան բնորոշ մարտակարգ: Առաջին շարքում փռուգիական և գալլական հեծելազոր, երկրորդում՝ Դաշնակիցների հետևազոր, երրորդում՝ շախմատաձև շարված լեգեոններ, միաժամանակ ուժեր թողնելով քաղաքի պաշարումը շարունակելու: Մեծ Հայքի բանակի առաջին շարքը կազմված էր դաշնակից թեթև հեծելազորից, երկրորդ շարքի ձախ թևը կազմում էր Ադիաբենեի, Իբերիայի, Աղվանքի հետևազորը՝ Ադիաբենեի արքայի, աջը՝ Ատրպատականի և Մարաստանի հետևազորը՝ Մարաստանի արքայի, կենտրոնը՝ Հայկական հետևազորը՝ Տիգրանի գլխավորությամբ, երրորդ շարքը՝ սակրավորներից: Թիկունքում գտնվում էր գումակը: Մեծ Հայքի բանակից աջ առանձնացված գտնվում էր Հայկական ծանր հեծելազորը՝ որպես ընդհանուր ռեզերվ :

VI փուլ – Հռոմեական բանակի առաջին շարքը անցավ հարձակման և հարձակվելով Մեծ Հայքի բանակի առաջին շարքի վրա՝ դիմեց կեղծ փախուստի: Մեծ Հայքի բանակի առաջին շարքը սկսեց ոգևորված հետապնդել նրանց:

VII փուլ – Այս ժամանակ հռոմեական դարանը հարվածեց Մեծ Հայքի բանակի գումակին, որը խուճապահար ընկավ սակրավորների, սրանք էլ՝ հետևազորի վրա: Միաժամանակ կեղծ փախուստի դիմած թշնամու հեծելազորը դադարեցրեց այն և հարվածեց ճակատից: Սկսվեց խուճապ և շփոթ:

VIII փուլ – Այս կրիտիկական պահին թշնամու շարքերին հարվածեց Հայկական ծանր հեծելազորը ու շփոթի մատնելով հակառակորդին՝ հնարավորություն ընձեռնեց Մեծ Հայքի բանակին դուրս գալ մարտից ու հեռանալ :

IX փուլ – Մեծ Հայքի բանակը պոկվեց թշնամուց և հեռացավ: Թշնամին և վիճակի չեղավ կազմակերպել հետապնդում: Մեծ Հայքի բանակը կորցրեց 5.000-մոտ 3.000, թշնամին մոտ 2.000 զինվոր:

X փուլ – Հռոմեական բանակը ուժեղացրեց քաղաքի պաշարումը, բայց Մեծ Հայքի կայազորը համառորեն ետ մղեց թշնամու բոլոր գրոհները: Սակայն շուտով Լուկոլլոսին հաջողվեց իր կողմը գրավել քաղաքի պաշտպանությանը մասնակցող հույներին, որոնք ապստամբելով գրավեցին 2 աշտարակների միջև ընկած պարսպի մի տարածություն, որով հռոմեական բանակը ներխուժեց և գրավեց քաղաքը:

Ընդհանուր առմամբ Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 7.000-4.000, թշնամին մոտ 10.000 զինվոր: Չնայած այս պարտությանը, Տիգրան Մեծը պահպանեց Հայկական բանակը, որը շարունակեց ռազմական գործողությունները:

Հռոմեական բանակ մ.թ.ա. I մ.թ. I դարեր

36. 68 մայիս – Տարոնի ճ-մ (Տուրուբերան)

Տիգրանակերտ-Բաղեշ-Տարոն երթուղով արշավող հռոմեական բանակը (մոտ 80.000) մոտեցավ Միհրդատի գլխավորած ծանր հետևակի և հեծելազորի բանակատեղիին (մոտ 20.000) և պաշարեց այն:

I փուլ – Հռոմեական բանակը անցավ հարձակման, սակայն Հայկական բանակը համառորեն ետ մղեց թշնամու բոլոր գրոհները:

II փուլ – Տիգրան II Մեծի գլխավորությամբ գործող այկական թեթև հետևակը և հեծելազորը թիկունքից հարվածեց հռոմեական բանակին և նրան խուճապի մատնելով հնարավորություն ընձեռեց պաշարվածներին հեռանալ:

Հայերը կորցրին մոտ 500, թշնամին մոտ 2.000 զինվոր:

37. 68 մայիս – սեպտեմբեր – Տարոն-Հարք-Կորի-Ապահունիք (Տուրուբերան)-Արածանի գետի հունով հյուսիս-գետի հունով Բագրևանդ (Արարատ) երթուղով արշավող հռոմեական բանակը (մոտ 78.000) Հայկական բանակի (մոտ 30.000) պարտիզանական հարվածների հետևանքով կրելով կորուստներ, շարունակեց խիստ դանդաղ առաջխաղացումը: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին մոտ 10.000 զինվոր:

38. 68 սեպտեմբերի 15 – Արածանիի ճ-մ (Արարատ, Բագրևանդ գավառ, Արածանիի 3 ակունքային վտակների միավորման տեղից մի քանի կմ արևելք, արևելյան ակունքային վտակի հյուսիսային ափին)

Ծանր արշավանքի հետո հռոմեական բանակին (մոտ 70.000) սեպտեմբերի 14-ին այնուամենայնիվ հաջողվեց հասնել Արածանիի ակունքներին, որի հետևանքով ուղղակի սպառնալիք կախվեց Արտաշատի վրա: Այստեղ նրան դիմավորեց Մեծ Հայքի բանակը (մոտ 35.000՝ 17.000 ծանր, մոտ 10.000 թեթև հեծյալ, մոտ 8.000 Ատրպատականի և Իբերիայի դաշնակից թեթև հեծյալ)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ: Մեծ Հայքի բանակը կազմված էր բացառապես հեծելազորից, քանի որ հետևազորը Հայոց արքան թողել էր թիկունքում: Հենց այս հանգամանքն էլ պայմանավորեց ճակատամարտի յուրօրինակ բնույթը: Տիգրան II Մեծը ընտրեց և փայլուն կիրառեց մարտավարման սկյութական ձևը :

Սեպտեմբերի 15-ի առավոտյան թշնամու բանակը դուրս եկավ ճամբարից և ընդունեց հետևյալ մարտակարգը՝ աջի և կենտրոնի առաջին և երկրորդ շարքերում շախմատաձև շարված լեգեոններ, ձախի առաջին շարքում՝ փռուգիական և գալլական հեծելազոր, երկրորդում՝ դաշնակիցների հետևազոր: Սակայն Մեծ Հայքի բանակը մարտադաշտում դեռևս չէր երևում:

I փուլ – Մեծ Հայքի բանակի թեթև հեծելազորը դուրս գալով բլուրների հետևից՝ հարձակվեց թշնամու կենտրոնական լեգեոնների և ձախի դաշնակից հեծելազորի վրա: Սակայն կարճատև գոտեմարտից հետո, չդիմանալով թշնամու հետևակի և հետևազորի համակցված հարվածին, սկսեց ճակատից աջ և ձախ ուղղությամբ ցրվելով □փախչել□՝ բացելով ճակատային հանդիպակացը: Հռոմեական հեծելազորը սկսեց խանդավառված հետապնդում և շուտով, բավականին հեռանալով, կտրվեց հետևակից:

II փուլ – Հաղթականորեն արշավող հռոմեական հեծելազորի դեմ-դիմաց, ազատված տարածության վրա իր 72-ամյա զորապետ Տիգրանի գլխավորությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որի սեպաձև խոյընթաց հարվածը հատու էր և մահացու: Մինչև բախման վայր կհասնեին հռոմեական լեգեոնները, հռոմեական հեծելազորը, որպես մարտական որակ, դադարեց գոյություն ունենալ:

III փուլ – Հայոց ծանրազենը թրերն ու տապարները թողնելով՝ ձեռքն առավ նետ ու աղեղը ու շեղընթաց գրոհեց նոր վայրում դիրքավորված լեգեոնների վրա, որի ընթացքում նրան միացավ նաև թեթև հեծելազորը: Մեծ Հայքի բանակի հեծյալները շեղընթաց սուրում էին թշնամու առջևից՝ նետերի տարափ տեղալով նրա վրա (րոպեում 10-15 նետ): Ընդ որում թշնամու հոծ շարքերի առկայությունը հնարավորություն չէր թողնում վրիպելու և թշնամուն չէր փրկում նույնիսկ վահանափակը, քանի որ նետերը հաճախ միջնաթափանց ծակում էին վահաննները և զրահները: Ընդ որում Մեծ Հայքի բանակի արձակած նետերը թեքված ճանկերով էին և թունավոր, որի հետևանքով նույնիսկ վիրավորները հետագայում անխուսափելի մահանում էին: Բացի այդ հեծելազորի բացակայությունը հնարավորություն չէր թողնում որևէ ակտիվ դիմադրություն կազմակերպել Մեծ Հայքի հեծյալներին և թշնամուն մնում էր միայն պասիվ դիմադրելով ու աստիճանաբար նահանջելով վերադառնալ ճամբար: Այս ընթացքում Մեծ Հայքի բանակը հասցրեց 5-ից 10 անգամ կրկնել հեծելազորի շեղընթացը և այն բանից հետո, երբ թշնամին պատսպարվեց ճամբարում, հեռացավ մարտադաշտից:

Ճակատամարտը ավարտվեց Մեծ Հայքի բանակի փառավոր հաղթանակով: Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 1.000-500, թշնամին մոտ 24.000 զինվոր՝ սպանված և մահացու վիրավորված:

39. 68 սեպտեմբերի կես – հոկտեմբեր – Բագրևանդ գավառ-Զարեհավան քաղաք (չգրավեց) (Արարատ)-Գառնի-Առբերան-Վանա լճի արևելյան ափով Բոգաունիք-Վան քաղաք (չգրավեց)-Բոժունիք-Առնոտն (Վասպուրական)-Ջերմ գետի ափով Մոկք Առանձնյակ-Միջա-Ջերմաձոր-Մյուս Իշայր (Մոկք)-Արձն-Բաղեշ (Աղձնիք) երթուղով հռոմեական բանակը, միանալով Տիգրանակերտից և այլ վայրերից նահանջած զորախմբերին (ընդհանուր մոտ 70.000) նահանջեց գտնվելով Մեծ Հայքի բանակի (մոտ 30.000) մշտական հարվածների տակ: Մեծ Հայքի բանակը կորցրեց մոտ 2.000-500, թշնամին մոտ 15.000 զինվոր :

40. 68 հոկտեմբեր – դեկտեմբեր – Մծբինի գրավումը

Բաղեշ-Մծբին երթուղով նահանջած հռոմեական բանակը (մոտ 55.000) մոտեցավ և պաշարեց քաղաքը, որտ&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

40. 68 հոկտեմբեր – դեկտեմբեր – Մծբինի գրավումը

Բաղեշ-Մծբին երթուղով նահանջած հռոմեական բանակը (մոտ 55.000) մոտեցավ և պաշարեց քաղաքը, որտեղ Հայկական կայազորը (մոտ 5.000)՝ արքաեղբայր Գուրասի գլխավորությամբ անցավ համառ պաշտպանության:

I փուլ – Հոկտեմբերին և նոյեմբերին Հայկական կայազորը համառորեն ետ մղեց թշնամու գրոհները:

II փուլ – Հռոմեացիներին հաջողվեց օգտագործել դավաճանությունը և, մի դեկտեմբերյան մութ ու անձրևոտ գիշեր գրավելով պարսպի մի մասը, ներխուժել քաղաք:

III փուլ – Հայկական կայազորը սկսեց փողոցային մարտերում համառորեն դիմադրել թշնամուն: Ի վերջո թշնամին ստիպված էր բանակցություններ սկսել, որի արդյունքում հայկական կայազորը ենթարկվեց պատվավոր կապիտուլյացիայի և բոլոր զենքերով, դրոշներով ու տարբերանշաններով հեռացավ քաղաքից:

Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին մոտ 5.000 զինվոր:

41. 68 աշուն – Սեբաստիայի ճ-մ: Սատաղ-Նիկոպոլիս երթուղով Պոնտոս մտած Հայկական (8.000) հեծելազորը՝ Միհրդատի գլխավորությամբ, մտնելով Պոնտոսը և արագ առաջխաղացում իրականացնելով, հարձակվեց հռոմեական բանակի (մոտ 10.000) վրա, որը պարտություն կրելով դժվարությամբ ապաստանեց քաղաքում, որը Հայկական բանակը պաշարեց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին մոտ 4.000 զինվոր: Ազատագրվեց Փոքր Հայքի մեծագույնը և Պոնտոսի մի մասը:

42. 67 գարուն – Զելա քաղաքի ճ-մ (Պոնտոս)

Ձմեռն անցկացնելով Մծբինում և վաղ գարնանը խուսափելով մոտեցող Հայկական բանակից՝ Հռոմեական բանակը թողեց այն և հեռացավ դեպի արևմուտք՝ Մծբին-Ամիդ-Արկաթիակերտ (=Անգղ)-Մելիտե-Առանե-Մեգալուպոլիս-Սեբաստիա (որը պաշարած Հայկական բանակը նահանջեց Նիկոպոլիս) երթուղով նահանջելով Պոնտոսի՝ հռոմեական տիրապետության տակ մնացած շրջաններ: Պոնտոսի (5.000 հեծյալ, 10.000 հետևակ) և Հայկական (8.000 հեծյալ) բանակները՝ Միհրդատի գլխավորությամբ, արշավելով Նիկոպոլիս-Սեբաստիա-Գազիուրա երթուղով շարժվելով հռոմեական բանակի դեմ՝ մոտեցան քաղաքին:

I փուլ – Հռոմեական բանակը (մոտ 30.000) վաղ առավոտյան հարձակվեց հակառակորդի վրա: Սկսվեց համառ և անորոշ մարտ:

II փուլ – Զգալով, որ մարտը երկարաձգվում է՝ Միհրդատը հեծելազորի գլուխն անցած վճռական հարձակում գործեց թշնամու վրա և նրան փախուստի մատնեց:

III փուլ – Լեգեոներների մի մասը փակվեց մի ճահճոտ տեղանքում, ուր և կոտորվեց՝ նույնիսկ կանգնելու հնարավորություն չունենալով: Միայն այստեց թշնամին կորցրեց 7174 զինվոր:

Հռոմեական բանակը պարտություն կրեց: Հայերը կորցրին մոտ 1.000, Պոնտոսի բանակը՝ մոտ 2.000, թշնամին մոտ 10.000 զինվոր: ՊոնտաՀայկական բանակը հետապնդելով թշնամուն՝ առանց լուրջ դիմադրության ազատագրեց Սեբաստիան, Ամասինա, Գանգրան: Հռոմեական բանակի մնացորդները հալածվեցին Պոնտոսի տարածքից: Այսպիսով ընդհանուր առմամբ Լուկոլլոսի արշավանքը վերջացավ հռոմեական բանակի պարտությամբ, չնայած հսկայական վնասներ կրեց նաև Մեծ Հայքի թագավորությունը:

43. 68 գարուն – Հայոց Միջագետքը և Ծոփքը առանց լուրջ մարտերի վերամիավորվեցին Մեծ Հայքի թագավորությանը:

44. 67 ամառ – Կապադովկիան Արիարաթիա-Կեսարիա-Նյուսա, Կեսարիա-Տիանա և Կեսարիա-Արքեղայոս երթուղով արշաված Հայկական բանակի երեք զորասյուն և դաշնակից մարերը (ընդհանուր մոտ 80.000-10.000) ասպատակեցին: Բերվեց ավար և գերիներ:

45. 67 ամառ – 66 հունվար – Արտաշատի ճ-մ

Մոտ 2 տարի ծավալվող իրադարձությունների նկատմամբ դիտորդի դեր ստանձնած Պարթևական պետությունը վճռեց, որ Մեծ Հայքի թագավորությունը բավականին թուլացել է, նրա բանակային հիմնական ուժերը գտնվում են արևմուտքում, և եկել է ժամը ավարի իր բաժինը վերցնելու, մանավանդ որ Տիգրան Կրտսերը և նրա եղբայրները դավաճանական գործունեություն էին ծավալել: Այդ նպատակով պարթևական բանակը (մոտ 70.000) Թավրիզ-Մարանդ-Տիգրանավան (= Ջուղա)-Նախիջևան (Վասպուրական) Արած-Ուրծաձոր երթուղով արագորեն արշավելով պաշարեց Արտաշատը, որտեղ գտնվող Հայկական կայազորը (մոտ 5.000) անցավ համառ պաշտպանության:

I փուլ – Ամռանը և աշնանը հայկական կայազորը համառորեն ետ մղեց հակառակորդի գրոհները:

II փուլ – Հունվարին բանակային հիմնական ուժերով (մոտ 60.000) Մեծ Հայքի կենտրոնական նահանգներ վերադարձած Տիգրան II Մեծի գլխավորած Հայկական բանակը անակնկալ հարձակվեց պարթևական բանակի վրա և գլխովին ջախջախեց այն:

Թշնամու մնացորդները հալածվեցին մինչև Ատրպատական: Հայերը կորցրին մոտ 5.000, թշնամին մոտ 45.000 զինվոր:

46. 66 – Կորակեսոսի ծովամարտ (Կիլիկիայի ծովափ): Հռոմեական նավատորմը (մոտ 1.000), արևելյան բանակի ղեկավարությունը ստանձնած Պոմպեոսի գլխավորությամբ, որը իր տրամադրության տակ ուներ հսկայական նյութական և մարդկային ռեսուրս և լուրջ պայքար էր սկսել արևելքում, հաղթեց Կիլիկիայի նավատորմին (1.300): Հռոմեացիները կորցրին մոտ 200, 15.000 սպանված, ծովահենները՝ 1.300 նավ, 10.000 սպանված, 20.000 գերի: Արդյունքում Կիլիկիան օկուպացվեց և հռչակվեց Հռոմի պրովինցիա, սակայն հռոմեական իշխանությունը շատ վայրերում կրում էր ձևական բնույթ:

47. 66 – Նիկոպոլսի ճ-մ: Գալաթիա-Պոնտոս-Փոքր Հայք երթուղով ներխուժած հռոմեական բանակը (150.000) հաղթեց Պոնտոսի և Հայկական բանակին (մոտ 70.000-7.000): Հայերը կորցրին մոտ 3.000, Պոնտոսի բանակը՝ մոտ 40.000, թշնամին մոտ 10.000 զինվոր:

48. 66 – Նիկոպոլիսի ճ-մ: Հռոմեական բանակը (մոտ 140.000) հաղթեց Պոնտոսի և Հայկական բանակին (մոտ 60.000-6.000): Հայերը կորցրին մոտ 3.080, Պոնտոսի բանակը՝ մոտ 40.000, թշնամին մոտ 10.000 զինվոր: Այս ծանր պարտություններից հետո Պոնտոսի և Հայկական բանակը նահանջեց դեպի արևելք՝ Նիկոպոլիս-Սատաղ երթուղով արշավանքը շարունակող թշնամու դեմ մղելով պարտիզանական պայքար:

49. 66 – Եկեղյաց գավառի ճ-մ (Բարձր Հայք): Գավառի արևմուտք ներխուժած Հռոմեական բանակի (մոտ 140.000) մի մասին (մոտ 20.000) Պոնտոսի բանակը և Հայկական հեծելազորը (մոտ 20.000-4.000) անակնկալ հարձակումով ջարդեց: Հայերը կորցրին մոտ 300, Պոնտոսի բանակը՝ մոտ 1.000, թշնամին մոտ 10.000 զինվոր:

50. 66 – Եկեղյաց գավառի ճ-մ (Բարձր Հայք): Հռոմեական բանակը (մոտ 70.000) դարանեց և ջարդեց Պոնտոսի և Հայկական բանակին (մոտ 40.000-4.000): Հայերը կորցրին մոտ 1.000, Պոնտոսի բանակը՝ մոտ 20.000, թշնամին մոտ 5.000 զինվոր: ՊոնտաՀայկական բանակը սկսեց պարտիզանական հարվածներով նահանջել դեպի գավառի արևմուտք:

51. 66 – Դաստարակ բերդի ճ-մ (Բարձր Հայք, Եկեղյաց գավառի արևմուտք, Եփրատի աջ ափ, Անի-Կեմախից գետի հունով հարավ-արևմուտք): Հռոմեական բանակը (մոտ 100.000) մի նեղ կիրճում շրջապատեց անընդհատ նահանջող Պոնտոսի և Հայկական բանակին (33.000- մոտ 3.000) և գիշերային անակնկալ հարձակումով ջախջախեց: Հայերը կորցրին մոտ 2.000, Պոնտոսի բանակը՝ մոտ 25.000, թշնամին մոտ 3.000 զինվոր: Պոնտոսը կրկին օկուպացվեց՝ վերածվելով հռոմեական բանակի բազայի: Միհրդատը հեռացավ Ղրիմ:

52. 66 – Ասորիք արշավեց Հայկական բանակը (մոտ 100.000)՝ Տիգրան II Մեծի գլխավորությամբ, սակայն հռոմեական բանակը (մոտ 70.000)՝ Գաբանիոսի գլխավորությամբ, խուսափելով ընդհարումից, նահանջեց Եգիպտոս: Հռոմեական կողմը սկսեց հաշտության բանակցություններ, որի արդյունքում Արտաշատում կնքվեց հաշտության (զինադադարի) պայմանագիր, Մեծ Հայքի թագավորությունը և Հռոմեական Հանրապետությունը ճանաչվեցին □դաշնակից և բարեկամ□: Մեծ Հայքի թագավորության կազմում մնաց 15 ու կես նահանգ: Կիլիկիան անցավ Հռոմեական Հանրապետությանը, Անդրեփրատյան Ծոփքը դե յուրե միացվեց Հռոմեական Հանրապետությանը ենթակա Կապադովկիայի թագավորությանը, իսկ դե ֆակտո անցավ Հռոմեական Հանրապետությանը, Փոքր Հայքի (խիստ փոքրացված տարածքով՝ առանց Փառնակիա, Կոլոնիա, Տրապիզոն, Խաղկտիք, Սեբաստիա գավառների, որոնք միացվեցին Պոնտոսի՝ Հռոմեական Հանրապետությանը վասալ թագավորությանը), Կոմագենեի թագավորությունները և Կիլիկիայի իշխանությունները դարձան Հռոմի վասալներ և իրենց գոյությունը պահպանեցին մինչև մ.թ. 72 թվականը՝ ի վերջո վերածվելով պրովինցիայի:

53. 66 – Նիկոպոլիս-Սատաղ (Փոքր Հայք)-Սպերի հարավ- Դերջան-Կարին (Բարձր Հայք)-Արաքսի հունով Բասեն-Արածանիի հունով Բագրևանդ-Կոգովիտի հյուսիս-Մասյացոտն (Արարատ) Արտաշատ-Կումայրի-Քաջատուն-Գոդերձական երթուղով Հռոեմական բանակը (մոտ 120.000)՝ Պոմպեոսի գլխավորությամբ Մեծ Հայքից ներխուժեց Իբերիա և հաղթելով նրա բանակին՝ Գոդերձական-Քաջատուն-Կումայրի-Նիգ-Տուչ-Քուստակ-Գարդման երթուղով ներխուժեց Աղվանք ու հաղթելով նրա բանակին՝ երկուսին էլ հռչակեց Հռոմեական հանրապետության □դաշնակից և բարեկամ□:

54. 65 – Կորճայքը Հայկական բանակի (մոտ 10.000) պարտիզանական հարվածների ենթարկվող պարթևական բանակը (մոտ 60.000) գրավեց: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին մոտ 5.000 զինվոր:

55. 65 – Կորճայքի ճ-մ: Հայկական բանակը (մոտ 40.000), հռոմեական բանակի (մոտ 50.000) աջակցությամբ հաղթեց պարթևական բանակին (մոտ 100.000) հետապնդեց նրան մինչև Արբելլա: Նահանգը միավորվեց միավորեց Մեծ Հայքին: Հայերը կորցրին մոտ 2.000, հռոմեացիները մոտ 2.000, թշնամին մոտ 20.000 զինվոր: Ամբողջացվեց Մեծ Հայքի հարավային սահմանը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Велик он или нет... пусть каждий сам посудит, но помните как в Библии сказано... <Mi datek achpararok...>

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 года спустя...

Хотел открыть тему, потом посмотрел-она практически уже есть, главное, из нынешнего форумджановского состава тут мало кто был. Поэтому еще раз вопрос-кто же такой Тигран Великий для нас-пример, которому надо подражать сегодня, символ величия нации, искусный дипломат и талантливый полководец или авантюрист, недальновидный, жестокий деспот сынеубийца. Безусловно столь поэтическое противопоставление не несет объективной оценки. На мой взгляд, Тигран, в том виде, в котором он воспринимается многими из нас, как символ величия страны, прежде всего территориально-следствие огромных территориальных потерь, которые мы понесли в веке 20-ом. Империя Тиграна оказалась нежизнеспособной, те великие титулы, приобретения вмиг улетучились, оставив стране опасное соседство с Римом. На мой взгляд, Арташес Великий более дальновидный политик, фактический заложивший основы армянского государства и единого народа более чем на 1000 лет и именно его, на мой взгляд, следует считать образцом госдеятеля для Армении, если уж говорить о таких вещах.

Одним словом, кто для нас Тигран Великий?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Одним словом, кто для нас Тигран Великий?

То же самое, что Наполеон для французов. Повод для гордости. :innocent:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Тигран Великий - это пример сплочения Армянской Нации.

был бы сейчас Тигран, он бы первым делом во время 08.08.08 освободил Гугарк, далее продвинулся на восток до упора, а через десяток- другой лет, двинул бы на запад. Кстати сейчас тоже политически выгодная обстановка - в Грузии бардак, в Азербайджане - бардак, в Западной Армении - бардак и союзник против турков - Курдистан - дружеское государство для Армении в данный момент.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Advanced

Тигран Великий - это пример сплочения Армянской Нации.

Это ты сказал, да и то, потому что прошло 2 тысячи лет :)

А ведь пришел он к престолу как предатель, который обменял корону на земли! ...

Он практически не знал армянского и общался со двором по-парфянски...

Его ненавидели и считали, что он предатель армян, что он не знает языка и отвратительно говорил на армянском и еще и земли армянские подарил тогдашнему злейшему врагу - Парфии ....! .. А вон как оно повернулось.....

Он через несколько лет вернул то, что отдал, да еще и расширил Армению до известных границ .... Правад, толком говорить по-армянски он так и не научился :)

И вошел в историю Армении как самый Великий царь Великой Армении

Вам это ничего не напоминает?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...