Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

SOS ՓՐԿԵՆՔ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ


vaykuneci

Рекомендованные сообщения

SOS՝ ՓՐԿԵՆՔ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

Aug. 9th, 2009 at 10:52 PM

vaykuneciԻ ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԿՈՉ ՀԱՅԵՐԻՍ

Երբեմն խոսքերն անզոր են՝ անզոր են բովանակելու զայրույթը, արհամարհանքն ու զազրանքը մեր իրականության որոշ երևույթների նկատմամբ: Այսօր ես չեմ կամենում լինել դիվանագիտորեն կամ սոսկ մարդկորեն նրբանկատ: Այսօր ես ինձ իրավունք եմ վերապահում լինել վճռական և հեգնորեն արհամարհալից միաժամանակ: Այսօր ես կամենում եմ ասել ԼՂՀ առողջապահության նախարար ոմն Արմեն Խաչատրյանին, որ քո քրեախնդիր ճղճիմությունն ու մարդատյաց ստորությունն անզոր են Քարվաճառիս, Արցախիս և համայն Հայոց աշխարհիս նկատմամբ: Դու շատ փոքր ես, ողորմելի ու թշվառ, որպեսզի երևակայես, որ քեզ անարգել իրավունք է շնորհված լավագույն վերաբնակներին Արցախի ազատագրված տարածքից վտարելու:

Շուրջ երկու ամիս առաջ ես ԿՄ-ում գրառում եմ թողել բժիշկ Վանիկի, ոմն Ռոբերտի և այլոց մասին http://vaykuneci.livejournal.com/44776.html, որը բլոգոսֆերայում մեծ, թեպետև տխուր արձագանք առաջացրեց: Այն ժամանակ արդեն կանխազգում էի, որ Քարվաճառի առողջապահության վիճակը մեծապես վատթարանալու է, սակայն չէի երևակայում այդչափ սրընթաց զարգացումներ:

Երեկ մի քանի ամիս առաջ առողջապահության նախարարհի հրամանագրով Քարվաճառի բնակչության դեմ նախկինում բժշկական և վարչական բնույթի հրապարակային հանցագործություններ կատարած և կրկին գլխավոր բժիշկ նշանակված Վանիկ Գրիգորյանն իր առանձնասենյակ է հրավիրում մեր շրջանի մանկաբույժ, դաշտային պայմաններում տասնյակ նորածին երեխաների կյանքը փրկած Ստեփան Սարգսյանին և տառացիորեն ասում հետևյալը. «Նախարարն ինձ հանձնարարել է քեզ շրջանից «սիկտիր» անել, դու լավ գիտես, որ վրեդ ուզածս գործ կարող եմ սարքել, դիմում գրիր և չքվիր տարածքից»: Անձնական փորձառությամբ ճանաչելով Վանիկի պատրաստակամությունն ամեն կարգի բժշկական հանցագործության դիմելու, Ստեփան Սարգսյանը ներկայացրել է ազատման դիմումը և այժմ հրաժարվում է հիվանդանոց մտնել՝ երեխաների կյանքը չվտանգելու համար:

ՔԱՐՎԱՃԱՌԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ: Ստեփանը միակ բժիշկն էր, որ ուներ մասնագիտական մեծ փորձառություն, տարիներ շարունակ եղել է Չարենցավանի գլխավոր մանկաբույժ, վայելում էր մեր բնաչկության համակրանքն ու բարոյական իրավունք ուներ բժիշկ կոչվելու: ԼՂՀ առողջապահության նախարարի համանման հանցանքով երկու տարի առաջ Բերձորից վտարվել է ստոմատոլոգ Եղիշե Ավետիսյանը, որի մասին անանուն գրել էի իմ հիշատակած գրառման մեջ: Խնդրում եմ բոլորիդ՝ աջակից եղե՜ք մեր մանկաբույժ Ստեփան Սարգսյանի Քարվաճառում ապրելու և մեր մանուկների կյանքն ու առողջությունը փրկելու իրավունքի պաշտպանությանը: Մի՜ թողեք մեր երեխաներին և մեր շրջանն առանց բժշկի, մի՜ թողեք հանցագործ ոչնչություններին կործանել բացառապես Ստեփան Սարգսյանի մասնագիտական և մարդկային հատկությունների վրա տարիներ գոյատևած քարվաճառյան առողջապահությունը:

Ձեզ պարբերաբար տեղյակ կպահեմ զարգացումների վերաբերյալ: Կանխավ՝ շնորհակալություն:

Հարգանոք և համայն աջակցության ակնկալիքով՝

Վայկունեցի

09.08.09 թ.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

http://javakhk.livejournal.com/69768.html

---------------------------

Վայկունեցի ջան, ի վերջո նրանց քշել ցանկանալու ՊԱՏՃԱՌՆ ինչ է? Մի մոտիվացիա պիտի ունենան, չէ???

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

«Մոտիվացիան» շատ պարզ է. նման մարդիկ չեն կարող հանդուրժել սկզբունաքյին և անկաշառ մարդկանց, կարող են գործ ունենալ միայն ստրուկների հետ: Նրանց ոխակալությունը սահման չունի, նրանք չեն բավարարվում մարդուն ղեկավար պաշտոնից հանելով, այլ ձգտում են ջնջել մինչև վերջ՝ սեփական ուժն ու կարողությունը շրջապատում ցուցադրելու և իրենց իսկ մոլագար ու հիվանդ անձնասիրության մեջ ինքնահաստատվելու համար:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եվս մեկ անգամ համոզվում ես, որ ֆորումների վիճակը գնալով գլորվում է անբովանդակ կուրծքծեծոցի, մինչդեռ երբ անհրաժեշտ է լինում հստակ պայքար՝ մարդիկ պարզապես չեն կամենում նկատել խնդիրը: Ֆորումում ասված իմ այս խոսքերը չեն վերաբերվում սակավ անձանց, զոր օրինակ՝ Ջավախքին: Ուստի շնորհակալությունս ի թիվս սակավ այլոց ուղղված է մասնավորապես նրան:

http://vaykuneci.livejournal.com - ից:

Սիրելի բարեկամներ: Կամենում եմ Ձեզ հաղորդել մի հրաշալի նախնական նորություն: ԼՂՀ առողջապահության նախարար՝ ոմն Արմեն Խաչատրյանի և Քարվաճառում վերջինիս քրեական դրածո Վանիկ Գրիգորյանի ոտնձգությունները շրջանի մանկաբույժ Ստեփան Սարգսյանի նկատմամբ նկատվել են Արցախի իշխանության առավել բարձր օղակների կողմից, որոնք, ամեն կերպ ցանկանալով խուսափել էլեկտրոնային և տպագիր լրատվական դաշտում սպասվելիք հուժկու հակահարվածից, հրահանգել են Արմեն Խաչատրյանին խնդիրը շուտափույթ կերպեվ կարգավորել: Ստեփան Սարգսյանին՝ որպես Քարվաճառի մանկաբույժ վերականգնելու գործում որոշիչ դեր են ունեցել թե՜ շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի միջամտությունը և, թե՜ առանձնահատուկ մտահոգություն առաջացրած մեր բլոգերների պատրաստակամությունը՝ պաշտպան կանգնելու արդարությանը:

ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը հարկադրված եղավ երեկ այցելել Քարվաճառ, վերականգնել հիվանդանոցից ապօրինաբար արտաքսված Ստեփան Սարգսյանին մանկաբույժի հաստիքում և աշխատանքից ազատել հրապարակային … Վանիկ Գրիգորյանին:

Քարվաճառի բնակչության անունից հայտնում եմ իմ խորին երախտագիտությունն ինձ բլոգոսֆերայում անմիջական աջակցություն ցուցաբերած բոլոր հայրենակից ընկերներիս՝ շատ կեցցե՜ք և Աստված բոլորիդ պահապա՜ն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...