Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ&


Robbit

Рекомендованные сообщения

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 02-07-2009

ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ՞Ց

«Ջավախքն այսօր ինքը մեկ կամքով, մեկ խոսքով հանդես չի գալիս իր խնդիրների շուրջը»

Տասը տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործը պահվում է «Երկիր» միության ուշադրության կենտրոնում ու կարեւորվում որպես Ջավախքի հիմնական խնդիրներն արտացոլող հարց: Ապրիլի 7-ին Չախալյանի գործով կայացված դատավճռով նա մեղադրվեց ցույցեր կազմակերպելու, իբր զենք պահելու եւ ոստիկանության աշխատակցի հանդեպ «խուլիգանության» համար, ու այդ դատավճռի վերաքննիչ բողոքարկման քննության առաջին նիստը կլինի հուլիսի 22-ին:

Երեկ այս մասին «Փաստարկ» ակումբում տեղեկացրին հյուրերը` «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին եւ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը :

«Ազգը» հետեւողականորեն ներկայացրել է Վահագն Չախալյանի գործի քննության ընթացքն ու նաեւ նրա ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` քաղաքացիական գործի քննության վիճակը, թե ինչու վրացական արդարադատությունը թույլ չտվեց Արապյանին մասնակցել Չախալյանի գործին որպես պաշտպան:

Ռոբերտ Թաթոյանի խոսքերով, հունիսի 30-ին Արապյանի գործով պարզ է դարձել, որ դատական նիստի անվերջ հետաձգումները ավարտվելու են մերժմամբ, այսինքն` Արապյանն այդպես էլ չի կարող միանալ Չախալյանների ընտանիքի շահերը պաշտպանող հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին եւ երկու վրացի փաստաբաններին: Խնդիրն այն է, որ վրացական խորհրդարանը հունիսի 24-ին փոփոխություն է կատարել` վերացնելով այն դրույթը, որի համաձայն օտարերկրացի փաստաբանը կարող էր որպես պաշտպան ներգրավվել Վրաստանի ներսում իրականացվող քննություններում: Ի դեպ, վրացական իշխանությունների` Ջավախքում խնդիրները «լուծելու» առումով մոբիլիզացիան նկատելի է նաեւ նրանում, որ չի թույլատրվել հայ պատգամավոր Շիրակ Թորոսյանին անցնել հայ-վրացական սահմանը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վրացական իշխանություններն այնքան չեն ցանկանում Պատրիկ Արապյանի ներգրավումը Չախալյանի գործին, որ խորհրդարանն արտահերթ նիստով նման որոշում է կայացնում ու դեռ պարզ չէ, թե արդյոք այդ որոշումը հետադարձ ուժ կունենա՞: Ամեն դեպքում, Արապյանի գործի քննության հետաձգումը ակնհայտ է դարձնում, որ Վրաստանում չեն ցանկանում, որ իրականություն դառնան Արապյանի միջոցով Չախալյանի գործի ավելի մեծ հնչեղություն ունենալու կանխատեսումները:

«Երկիր» միության ծրագրերը համակարգողի ներկայացմամբ, վրաց խորհրդարանի օրենսդրական փոփոխությամբ խնդիր կարող է դառնալ նաեւ Չախալյանի հայաստանցի փաստաբանի` Ստեփան Ոսկանյանի հետագա մասնակցությունը դատավարություններին: Փաստացի Չախալյանի գործը մնում է վրացի փաստաբաններին, որոնց ազնվությանը դեռեւս միությունը կասկածելու հիմք չի ունեցել: Ընդ որում, վրացի փաստաբաններից մեկը` «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության անդամ Նինո Անդրիաշվիլին անվճար զբաղվում է ինչպես Չախալյանի գործի վերաքննիչ բողոքով, այնպես էլ Պատրիկ Արապյանի քաղաքացիական հայցով:

Ինչեւէ, հանդարտ ու խաղաղ չեն հենց Չախալյանի ու նրա ընտանիքի օրերը: Թաթոյանի փոխանցմամբ, Չախալյանին բանտում էլ են նեղում, ճնշումներ գործադրում, առաջարկում ազատություն ստանալու դիմաց ընդունել իրեն վերագրվող մեղքերը, իսկ Չախալյանների ընտանիքին էլ տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով, բացի բարոյական ճնշումներից, գցել են նաեւ զգալի ֆինանսական ծախսերի տակ, նրանց բերելով պարտքերի մեջ մնալու հեռանկարին:

Սեւակ Արծրունին իր հերթին անդրադառնալով Ջավախքին ընդհանրապես եւ Վրաստանի նախագահի` հունիսի 24-25-ին Հայաստան այցելությանը, ընդգծեց, որ որեւէ ակնկալիք չունեին այդ այցից, առավել եւս, որ Ջավախքը կարող է տուժել, եթե ջավախահայության խնդիրները փակվեն հայ-վրացական միջպետական հարաբերություններով լուծվելու հեռանկարով:

Ամեն դեպքում, Արծրունին գտնում է, որ Ջավախքի հարցն ավելի հավանական է, որ քննարկվել է Սաակաշվիլու այցի ժամանակ ավելի սուր, քան ներկայացվել է: Թեեւ պետք չէ մոռանալ, որ Վրաստանում ապրող բոլոր փոքրամասնությունների հետ վրացական իշխանությունները վարվում են ելնելով «մեկ ազգ, մեկ պետություն, մեկ լեզու» սկզբունքից:

«Ջավախքում տեղական քաղաքական լուրջ ուժ չի ստացվում ձեւավորել, որ միատեղ տեր կանգնեն իրենց իրավունքներին», կարծում է Սեւակ Արծրունին: Նրա խոսքերով, այդ համատեքստում էլ կարծես վրացական իշխանությունները վտանգ են տեսնում ազատելու Չախալյանին, քանի որ վերջինիս պարագայում կարելի էր խոսել պահանջատիրության օրինականորեն ընդունելի տարբերակի ու համախմբելու ունակության մասին:

Ինչ վերաբերում է Ջավախքում Վահագն Չախալյանից զատ այլ հարցերի անդրադառնալուն, ապա Սեւակ Արծրունին գտնում է, որ դրա համար հասարակական շարժում է պետք, որ չկա Հայաստանում, նաեւ Ջավախքում: Որեւէ մեկը չի կարող արգելել հասարակական կազմակերպություններին գործելու Ջավախքում, մինչդեռ դա չեն անում նաեւ հայաստանյան ՀԿ-ները: «Ջավախքն այսօր ինքը մեկ կամքով, մեկ խոսքով հանդես չի գալիս իր խնդիրների շուրջը», գտնում է Արծրունին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://azg.am/AM/2009070207

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян Firefly
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...