Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ջավախքի համառոտ պատմությունը


Javakhk

Рекомендованные сообщения

Ջավախքի համառոտ պատմությունը

Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2?րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, ՙԶաբախա՚ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786?764) արձանագրություններում: Մ. թ. ա. 6?3?րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I?ի (մ. թ. ա. 189?160 թթ.) կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք:

428 թ. հետո այս երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ: 7?րդ դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից: 10?րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով` 11?րդ դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը` մինչև սելջուկ թուրքերի արշավանքները: 12?րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք: Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը: Մոնղոլական լծի տապալումից հետո 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե?Ջավախք իշխանության կազմում: 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա` Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ` իբրև առանձին սանջակ (գավառ):

Ի սկզբանե Ջավախքը բնակեցված է եղել հայերով: Այդ մասին վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրներ: Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու` 4-րդ դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց` Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: 16?18?րդ դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով` Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր: Նույն վկայությունը հանդիպում ենք նշանավոր աշխարհագետներ, վրաց հեղինակ Վախուշտ Բագրատիոնի և Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի և այլոց աշխատություններում:

19?րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում: 1828 թ. հուլիսին գեներալ Ի. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը: 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռեղք գավառը) շրջակայքում` վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի: Այդ գաղթի շնորհիվ կրկին վերականգնվեց Ջավախքի նախկին հայեցի էթնիկական պատկերը: Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10?11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր:

1840 թ. Ախալքալաք գավառը, որ կազմում էր թուրքական նախկին սանջակի հիմնական տարածքը, մտցվեց Վրացա?իմերեթական, իսկ 1846 թ.` Թիֆլիսի նահանգի մեջ, 1874 թ. վերածվեց ինքնուրույն գավառի:

1841?1843 թթ. Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները` դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8?9 գյուղ: Այսպես Ջավախքը դառնում էր բազմազգ. 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում` ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46386-ը, այսինքն` 72,7%?ը` հայեր էին: Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները` 10,4%, վրացիները` 5,8%:

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ?տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում: 1830?ական թթ. սկզբներին Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում` Մեսրոպյան ծխական արական դպրոցները:

1856 թ. բարերար Կարապետ Յաղուբյանի ջանքերով ավարտվեց Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880?ական թթ. սկզբին` ռուսական դպրոցները, 1889 թ.` քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ:

19?րդ դարի վերջին Ախալքալաքում Ջ. Տեր?Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջանքերով ստեղծվեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունեությունը ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալիստ հեղափոխականների (էսէռական) կուսակցություները: Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի` Էրզրումի նահանգի հետ: Ջավախքը ծնունդ տվեց ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք էին Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր?Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ:

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազ. հայերից 35?40 հազ. զոհվեց: Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը: Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ?վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ: Թեև անգլիացիների ճնշման տակ Ջավախքը ժամանակավորապես դրվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918?1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը (Ալ. Բեկզադյան, Ալ. Մյասնիկյան, Ա. Մռավյան և ուրիշներ), ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով: Սակայն վրաց?ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին: 1921 թ. նոյեմբերի 6?ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ?վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց առ այսօր:

1921 թ. նոյեմբերի 6?ի համաձայնագրից հետո հայ բնակչության նկատմամբ ազգային խտրականության քաղաքականությունը շարունակվեց նոր դրսևորումներով: Ժամանակ առ ժամանակ սահմանային հիմնախնդիրը բարձրացվեցին ոչ միայն անհատ մարդկանց, այլև Ախալքալաքի իշխանության տեղական մարմինների` գյուղական խորհուրդների կողմից: Որքան էլ խնդրի քննարկումներն ու արծարծումները խորհրդային ժամանակաշրջանում տեղի էին ունենում գաղտնիության պայմաններում, այնուհանդերձ, իրենց արձագանքներն էին գտնում արտասահմանյան և տեղական մամուլում: Ժամանակի մամուլի ուսումնասիրությունից երևում է, որ այդ հարցը խիստ սրվել է 1925 թ.: Ամենայն հավանականությամբ դա կապված է եղել 1925 թ. փետրվարին ավիավթարից, չբացահայտված հանգամանքներում` Ալ. Մյասնիկյանի ողբերգական մահվան հետ: Ինչպես նշվեց, վերջինս կարողացել էր իր անձնական հեղինակությամբ և կոնկրետ քայլերով ջավախքցիների շրջանում խորհրդային իշխանության նկատմամբ որոշակի վստահության մթնոլորտ ստեղծել:

Կորցնելով աջակցության հույսի վերջին նշույլը` գավառի բնակչությունը դարձյալ բարձրացրել է Ախալքալաքը Հայաստանին միացնելու հարցը: Արտահայտելով ժողովրդի կամքը` համապատասխան որոշումներով 37 գյուղական խորհուրդներ 1925 թ. դիմել են Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ բարձրագույն իշխանական մարմիններին: Երևան ու Թիֆլիս են ժամանել նրանց հատուկ պատվիրակությունները: Ժամանակի համար արտառոց այդ հարցի քննությունը հանձնարարվել է կովկասյան գործերին ՙքաջատեղյակ՚ Սերգո Օրջոնիկիձեին: Վերջինս, ինչպես երևում է ՏԱՍՍ?ի տարածած հաղորդագրությունից (ՙՊրավդա՚ թերթ, 12 մայիսի), 1926 թ. մայիսի 10?ին Թիֆլիսում անդրկովկասյան ընդլայնված կուսակցական խորհրդակցությունում հանդես է եկել զեկուցումով: Նա խորը անհանգստություն է հայտնել երկրամասում տակավին չոչնչացված մենշևիկյան, դաշնակցական ու մուսավաթական կուսակցությունների ՙպառակտչական՚, հակախորհրդային գործունեության առնչությամբ: Քննադատելով տեղերում ազգային հարցի նկատմամբ որոշ ղեկավար անձանց ՙսխալ՚ մոտեցումները, Օրջոնիկիձեն նշել է, որ ՙԱնցյալ տարի Ախալքալաքի 37 գյուղեր ցանկություն են հայտնել միանալ Հայաստանին՚: Ըստ երևույթին` կամենալով ընդգծել, որ գավառի ոչ բոլոր բնակավայրերն են հանդես եկել նման ցանկությամբ, բոլշևիկյան գործիչն անպայմանորեն ընդգծել է ՙ37՚ թիվը` մոռանալով, որ այն գավառի հայկական գյուղերի ընդհանուր թվի մեջ պատկառելի ցուցանիշ է: Եթե ամբողջ գավառի մոտ 80 գյուղերից հանենք մոտ 10?12 ռուս?աղանդավորական և վրացական գյուղերը, ապա կստացվի, որ գավառի հայ բնակչության կեսից ավելին ճարահատյալ գնացել է այդ վտանգավոր քայլին: Ս. Օրջոնիկիձեն այդ փաստը համարել է ՙսկանդալ՚` զարմանք հայտնելով Խորհրդային Վրաստանից հեռանալու և Հայաստանին միանալու հայերի ՙանբնական՚ ցանկության կապակցությամբ

Պարզվում է, որ համանման իրավիճակ ստեղծվել էր նաև Գանձակի (Գյանջա) գավառի լեռնային մասում (խոսքը Ղարաբաղի մասին է ?Ա.Մ.): Օրջոնիկիձեն, փորձելով հնարավորինս թաքցնել իրենց ազգային քաղաքականության ձախողումները, ինչպես վրացահպատակ Ախալքալաքի, այնպես էլ Ադրբեջանին ենթակա շրջանների հայության դժգոհության պատճառը համարել է ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական: Այն է` Անդրկովկասի հողժողկոմատը Ջավախքում հայերին բավարար հողատարածքներ չի տրամադրել և նրանց գժտեցրել է ոչխարաբույծ?խաշնարած (ՏՉՓպՉՏՊ) վրացիների հետ, իսկ երկրորդ դեպքում` Գյանջայի (Ղարաբաղի?Ա. Մ) հայերին առհասարակ չի հատկացրել խոստացված հողակտորները:

Բնականաբար, Ախալքալաքի հայության պահանջը մերժվել է: Ինչպես երևում է եղած կցկտուր նյութերից` ախալքալաքցի պատվիրակներն օգնության խնդրանքով դիմել են հայ բոլշևիկներին, այդ թվում` Սաքո Համբարձումյանին` հույս ունենալով գոնե հասնել Վրաստանի սահմաններում ինքնավարության տրամադրմանը: Սակայն Համբարձումյանը, որ 1925 թ. հավանաբար ազգային քաղաքականության մեջ վերոհիշյալ ՙձախողումների՚ պատճառով Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահի բարձր պաշտոնից տեղափոխվել էր ավելի ցածր աշխատանքի, իրեն ՙապահովագրելով՚, ախալքալաքցիներից պահանջել է` թողնել ու հեռանալ իրենց տները և հիշել, որ ՙկոմունիստական կուսակցությունը գիտե, թե ում և երբ պետք է տալ ինքնավարություն՚:

Այս դեպքերի մասին Փարիզի ՙՀառաջ՚ թերթում կարդում ենք. ՙ?այսօր անհերքելի իրողություն է, որ ախալքալաքցիք ձգտում են իրենց գավառը միացնել Հայաստանին: Նրանց գյուղական խորհուրդների այս ուղղությամբ կատարած քայլերը հայտնի են ընթերցող հասարակայնությանը թե? մեր և թե? բոլշևիկյան մամուլից՚:

Առաջնորդվելով մայիսի 10?ի խորհրդակցությունում Ս. Օրջոնիկիձեի ելույթի ոգով` ՙլայն ճակատով շարունակել պայքարն ազգայնականության (նացիոնալիզմ) դեմ՚, ստալինյան ղեկավարությունը սաստկացրեց բռնությունները ՙհակախորհրդային՚ ուժերի դեմ: Հայերի պահանջները ոչ միայն չհարգվեցին, այլև ի վնաս Հայաստանի կատարվեցին նոր սահմանաձևումներ: 1927 թ. օգոստոսի 13?ին ստորագրվեց հայ?վրացական նոր համաձայնագիր` ՀՍԽՀ Լենինականի և ՎՍԽՀ Ախալքալաքի գավառների վարչատնտեսական սահմանների անցկացման մասին, որը հաստատվեց Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18?ի նիստում: Այս անգամ ևս նիստի մասնակիցների մեծամասնությունը վրացիներ ու ադրբեջանցիներ էին: Ինչպես կարելի էր սպասել, կայացված որոշմամբ դարձյալ անտեսվում էին հայերի շահերը: Մերժվում էր Լենինականի գավառի Դարաքյոյ գյուղին (այժմ` Շիրակի մարզի Աշոցքի ենթաշրջանի Սարագյուղ) Վրաստանից 80 դեսյատին հող հատկացնելու հայկական կողմի խնդրանքը: Մանրամասնորեն նշվում էր Լենինական?Ախալքալաք հատվածում հայ?վրացական սահմանագիծը, որն իբրև թե այլևս փոփոխման ենթակա չէր: Սակայն հետագայում ևս, մինչև 1933 թ. կրկին եղան մասնակի վերաձևումներ, որոնց արդյունքում ՀՍԽՀ?ն ունեցավ տարածքայի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    luc stephanie S
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...