Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հայ Արիների հայտարարությունը


Hayaryan

Рекомендованные сообщения

Ընթացքի մեջ է ՀՀ նախագահի ընտրության նախընտրական արշավը: ՀՀ նախագահ ընտրվելու համար առաջադրված 9 թեկնածուներն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀԱՄ Երեւանի քաղաքային ու մարզային խորհուրդների հետ քննարկել է բոլոր թեկնածուների առաջադրման նպատակներն ու ծրագրային դրույթները, նման քննարկումներ արել են նաեւ «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունները: Սույն հայտարարության համար հաշվի են առնվել նաեւ ՀՀ նախագահի 9 թեկնածուների անցյալն ու ներկա գործունեությունը:

Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները հայտնում են, որ բոլոր թեկնածուներն էլ իրապես ունեն լավ ու վատ կողմեր, կատարած գործեր ու սխալներ, սակայն բոլորն էլ հեռու են ինչպես հայ-արիների դավանած, այնպես էլ ճշմարիտ ազգայնական գաղափարախոսությունից, ինչն էլ նախ եւ առաջ պատճառ է հանդիսացել երկար ժամանակ ուսումնասիրելու առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերն ու ասելիքը, որն ամփոփվել է հունվարի 30-ի ՀԱՄ ԳԽ ընդլայնված նիստում, որին մասնակցել են «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները: Եվ ըստ այդմ՝

Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները որոշել են.

1. Չսատարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից ոչ մեկին:

2. Չսատարելու պարզաբանումը ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով՝ հայտարարությամբ:

3. Հանձնարարել՝ Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների անդամներին եւ համակիրներին, մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը, տեր լինելով սեփական ձայնին, դեմ քվեարկելով բոլոր թեկնածուներին:

Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները պարզաբանում են, որ չեն սատարում՝

1. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով անցյալում նրա թույլ տված կործանարար սխալները, ինչի հետեւանքով կազմալուծվել եւ թալանվել է ՀՀ տնտեսական համակարգը, մասնավորեցման անվան տակ մեջ-մեջ է արվել ազգի սեփականությունը, ապազգայնացվել են հատկապես գաղափարական, քաղաքական, իրավական համակարգերը, օրենքները: ՀՀՇ-ական իշխանության ժամանակներում սկիզբ դրվեց արտագաղթի մղող, հայահալած եւ օտարասիրական, նաեւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցում զիջողականության տանող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողությունը բավարար պայման չէ հայ-արիների համար՝ նրան հավատալու ու սատարելու, մանավանդ, որ առաջին նախագահի քաղաքական հենարանը գրեթե նույնն է կամ լրացված է հիմնականում իրենց քաղաքականապես սպառած ՀՀՇ-ական ու ընդդիմադիր համարվող այլ գործիչներով: Սակայն, սույն հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները ողջունում են ՀՀ քաղաքական դաշտում այս նոր ընդդիմության հայտնվելու փաստը, ինչն իրապես կարող է ներքին ճնշիչ լծակ դառնալ ապագա իշխանությունների համար կամ՝ կազմելով իշխանություն, կարող է համարժեքորեն դիմակայել ապագա ընդդիմադիրների մեծ բանակին:

2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:

3. ՀՅԴ առաջադրած Վահան Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՀՅԴ կառույցի իշխանության մաս կազմելու եւ ՀՀԿ-ի հետ առկա իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը բաժնեկցելու հանգամանքը: ՀՅԴ-ն հատկապես վարկաբեկվեց սոցիալական ու կրթական համակարգերն ավերելու եւ օտարահպատակ դարձնելու, դրանցում եւ առողջապահության համակարգում կաշառակերությանը կամա թե ակամա նպաստելու, ազգին սոցքարտերի անվան տակ համարակալելու գործունեությամբ, ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությամբ հակասոցիալիստական ու հակազգային բազմաթիվ որոշումների կողմ քվեարկելու քաղաքականությամբ: Այս դեպքում նույնպես մեծ հարված է հասցվել հայկական ազգային-ազգայնական գաղափարախոսությանը՝ ի դեմս ՀՅԴ-ի խեղված ներքին քաղաքականության:

4. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ հաշվի առնելով ՀՀՇ-ական իշխանության օրոք նրա վարչապետությամբ նախաձեռնված եւ մասնավորեցման անվան տակ իրականացված թալանը, այս մասին նրա տված ոչ ճշմարիտ ու ամբողջական պարզաբանումը եւ հետագայում ընդդիմության համախմբման նպատակով պարբերաբար կատարվող քայլերի անտեսումը, անձնական նկրտումներին տուրք տալու հանգամանքը:

5. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հաշվի առնելով ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ նրա ղեկավարի նախկինում ՀՀՇ-ական իշխանությանը երկրպագելու, այնուհետեւ ներկայիս իշխանությունների հետ «փայատիրական» սկզբունքով աշխատելու, բայց պատասխանատվությունից խուսափելու նպատակով այսօր ընդդիմություն խաղալու հանգամանքը: Լինելով ՀՀ ԱԺ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ դեռ պատասխան ունի տալու ազգին՝ ապազգային օրենքների ընդունման ու դրանք մեր կյանքում՝ հաճախ օտարների պատվերով կիրառելու համար, հատկապես՝ եռաիշխանական համակարգով ՀՀ սահմանադրական փոփոխությունները եվրապարտադրմամբ անցկացման համար:

6. ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին՝ հաշվի առնելով նրա տեսակետների ու նպատակների անհամատեղելիությունը հայ-արիական, դասական ազգայնական, ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հետ, ինչպես նաեւ Տիգրան Կարապետյանի կերպարի անհամապատասխանությունը մեր պատկերացրած ՀՀ նախագահի կերպարին:

7. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին՝ հաշվի առնելով նրա կերպարը, վերամբարձ ու անձնակենտրոն վտանգավոր ինքնությունը եւ մշտապես սին ընդդիմադիր լինելու ու ըստ նպատակահարմարության իշխանություններին օժանդակելու փաստը:

8. ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն երեւալու անհեռանկար քաղաքականությունը եւ, ըստ այդմ, անհիմն առաջադրումը:

9. Անկուսակցական Արման Մելիքյանին՝ հաշվի առնելով այս թեկնածուի որեւէ կերպ չփաստարկված առաջադրումը եւ իր այս քայլով, հավանաբար, զուտ անձնական ճանաչողության նկրտումներ հետապնդելը:

Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նախընտրական ու ընտրական կեղծիքներից, ընտրակաշառքներից եւ այլ անօրեն գործողություններից, ինչպես նաեւ՝ հետընտրական «գունավոր» շահարկումներից:

Հայ Արիական Միաբանություն,

«Ուխտ Արարատի» (ASALA-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միություն,

«Հանուն Հայրենիքի» կազմակերպություն

31.01.2008թ.-Երեւան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 8
  • Создано
  • Последний ответ

ասեմ, որ լավ հայտարարություն է

սկզբունքային է , աչքս մտան :)

ես կարծում էի թե ի վերջո Սերժին կպաշտպանեն, բայց ուրախ եմ, որ սխալվեցի

շատ ուրախ եմ :)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Странно, что Манукяна обвиняют в приватизации и разбое во время своего премьерства в 1990—1991, можно факты в студию?

До 1990 г. частный сектор давал 35% сельхозпродукции, после приватизации земли принятой и проведённой при Манукяне его доля составила уже 98%. Не говоря о том, что этот шаг предприятый при Манукяне ну просто от части спас народ от голода во время последующей войны...

ГОЛОСЛОВНОЕ заявление - пацанство, апе они мне лишно неприяты, с какими то оторванными и там тут услышанными фразами.

Ничего серёзного и уважительного я в этом заялении не вижу, не потому, что критика копеечная, просто "апе мы с краю", а что народу делать? Вымирать?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Думаю, что господам арийцам, прежде чем выступать, следовало бы разобраться со своими предыдущими заявлениями.

Где обещанные 2 или 3 года назад списки высокопоставленных педрил, которые их руководитель сначала грозился опубликовать, а потом, после того как его маненечко подержали в ШИЗО, замолчал в тряпочку?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Думаю, что господам арийцам, прежде чем выступать, следовало бы разобраться со своими предыдущими заявлениями.

Где обещанные 2 или 3 года назад списки высокопоставленных педрил, которые их руководитель сначала грозился опубликовать, а потом, после того как его маненечко подержали в ШИЗО, замолчал в тряпочку?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Странно, что Манукяна обвиняют в приватизации и разбое во время своего премьерства в 1990—1991, можно факты в студию?

До 1990 г. частный сектор давал 35% сельхозпродукции, после приватизации земли принятой и проведённой при Манукяне его доля составила уже 98%. Не говоря о том, что этот шаг предприятый при Манукяне ну просто от части спас народ от голода во время последующей войны...

ГОЛОСЛОВНОЕ заявление - пацанство, апе они мне лишно неприяты, с какими то оторванными и там тут услышанными фразами.

Ничего серёзного и уважительного я в этом заялении не вижу, не потому, что критика копеечная, просто "апе мы с краю", а что народу делать? Вымирать?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Akumb–ն էլի ետույքային ա մտնելը ժամերով չի բացվում, հենց լինի այնտեղ մանրամասն կպատասխանեմ, չնայած նկատեցի մեր մոտ էլ եք տեղադրել http://viparmenia.com/vb/showthread.php?t=9237, կարող եմ և այնտեղ գրել։

Այստեղ փորձեմ կարճ կկապեմ Մանուկյանի հարցով միայն, ես փաստ բերեցի Մանուկյանի կողմից կազմակերպած ՀՈՂԻ սեձականաշնորհումը, որը կասկածում եմ, որ մարդիկ կգտնվեն, որ սխալ են համարում։ Դրա դիմաց պնդումներ էք անում ինչ որ առօրյա հարցերի մասին, թե կային թալանոցներ է դրանք երբ չեն եղել՞

Է թալանողի ձեռքը տեսանք, որ բռնող չկար դրանից էլ Մանուկյանը դուրս եկավ այդ իշխանությունից։ Բարդել նրա վրա, թե նա մեղավոր էր սեփականաշնորհում անելու համար, մերկապարանող արտահայտություն է։

Պաշտոնական տվյալներն էլ բերել եմ գյուղ արտադրությունը 98 տոկոսով տեղական էր այդ ժամանակ, այն որ դա բավարար չէ այսօր ու մարդկանց ավելին է պետք ու ներմուծում են, դա լրիվ ուրիշ խոսակցություն է Վազգեն Մանուկյանին բոլորովին չառընչվող։

Ամեն ինչ պետք չէ մի նժարի դնել։ Բոլոր մանրամասները, ինչպիսի ուղի է անցել Վազգեն Մանուկյանը կարելի է ծանոթանալ այստեղ http://www.vazgenmanukyan.am/index.php?id=...1=121&menu2=121, որտեղ կոնկրետ գնահատականներ է տրված մասնավորաբար նրա վարչապետության օրոք իրականացված քայլերին, ներառյալ և ինքնաքննադատությունը...

Իսկ որ համաձայնվեցիք, որ թերթիկների վրա այն ինչ որ պետքն է պետք է գրել, ուրախ եմ, մարդիկ էլ կտեսնեն, թե ձեև լսոխները ինչքան են գնահատելով անվավեր թերթիկների քանակը, չնայած վախենամ մեր այս խոսակցությունը կարդացող ՍԵՐԺանտները արդեն մատի փաթաթան կանեն ու ուղղակի կթաքցնեն թե քանի թերթիկի վրա է բան գրված եղել: ;)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԳՈՒՑԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՒԲԵՐՆՅԱ ՍԱՐՔԵՆՔ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին, Լեզվի պետական տեսչության պետ Լ. Բարսեղյանին, որում մասնավորապես ասվում է. "Փետրվարի 7-ին, ՙՀայլուր՚-ի գիշերային թողարկման ընթացքում (ժամը 21.30-22.00-ի սահմաններում) լրատվական ծրագրին հյուրընկալել էր ՙՌուսական աշխարհ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը: Ամբողջ հարցազրույցի ընթաց­քում հայ լրագրողը հյուրի հետ խոսեց ռուսերեն: Սրանով հանրային հեռուստաընկերու­թյան պատասխանատուները բացահայտ ու լկտիաբար ոտնահարեցին ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր պետական` հայոց լեզվի իրավունքները` քամահրելով ինչ­պես հեռուստադիտողների, այնպես էլ պետբյուջեին հարկատու բոլոր ՀՀ քաղաքացի­նե­րին: Դեռ քիչ է, որ հարցազրույցն անցկացվեց ռուսերեն, հյուրն իրեն տանտիրոջ պես պահելով նախընտրական քարոզ էր անում մի թեկնածուի օգտին` մեղմորեն քննադա­տելով մեկ ուրիշին:

Սա համարում ենք միջամտություն ՀՀ նախընտրական գործընթացներին եւ, ընդ­հանրապես, մեր երկրի ներքին գործերին: Եթե ՀՀ նախագահը ճիշտ է արտահայտվում ՙիր տակը պառկողների՚ հանդեպ` նրանց վիրավորական պիտակներ կպցնելով, ապա որպես ՀՀ Սահմանադրության պաշտպան-երաշխավոր պետք է թույլ չտա, որ ՀՀ պետական պաշտոնյաներն էլ ռուսների եւ այլոց ՙտակը պառկեն՚, քանզի սա բոլորիս` երկրի, ազգի արժանապատվության խնդիրն է: Հիրավի, ՙՀայլուր՚-ը կամաց-կամաց վերած­վում է ՙՎրեմյա՚-ի... Իսկ գուցե մտադիր են Հայաստանն էլ ռուսական ՙգուբեռնյա՚ սարքել":

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...