Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ветерана карабахской войны сдают азербайджанцам


groul

Рекомендованные сообщения

Իմացող մարդկանց հետ խոսել եմ, որ նամակում գրվածը կարծես թե ճշմարիտ է.

ՆԱՄԱԿ ԴԵՐԲԵՆԴԻՑ

Մենք ապրում ենք Ռուսաստանի հարավում՝ Դաղստանի Դերբենդ քաղաքում, որն Ադրբեջանից 40 կմ է հեռու: Ղարաբաղի անկախության պատերազմի ժամանակ եղբայրս՝ Անդրեյ Ալեքսանդրի Աբրահամյանցը, որպես կամավոր մեկնեց Ղարաբաղում կռվելու: Պատերազմի ավարտից հետո վերադարձավ Դերբենդ եւ կռված լինելու համար տեղի ադրբեջանցիները ծեծեցին մինչեւ գիտակցությունը կորցնելը: Այդ դեպքից 3 ամիս անց պայթեցվեց նրան ծեծած ադրբեջանցիներից մեկի ավտոմեքենան: Իհարկե, ամեն ինչ բարդեցին եղբորս վրա: Նա փախավ Հայաստան: Ադրբեջանցիները դիմեցին Ինտերպոլին, հետախուզում հայտարարելով սպանության ամբաստանությամբ, այնինչ տուժածը ողջ-առողջ է, Դերբենդի շրջանային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է:

Դերբենդի միլիցիայի աշխատակիցների 70 տոկոսն ադրբեջանցիներ են: Երեք ամիս առաջ եղբորս Երեւանում ձերբակալեցին ՀՀ անձնագիր ստանալու փորձի պահին: Համակարգչով ստուգելիս պարզեցին, որ Ռուսաստանում հետախուզման մեջ է: Ֆաքսով միլիցիային հաղորդեցին նրա ձերբակալման մասին: Այժմ եղբայրս Երեւանի բանտում է, որտեղից մեկ ամսվա ընթացքում պետք է տեղափոխվի Դերբենդ:

Երեւանի դատախազությունում լսել անգամ չեն ուզում, որ նա մարտնչել է Ղարաբաղի համար, վիրավորվել է, որ ադրբեջանցիների կողմից ծեծի է ենթարկվել մինչեւ գիտակցությունը կորցնելը: Ասում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ունի հանցագործներին հանձնելու վերաբերյալ: Իսկ թե Դերբենդի դատախազությունում ադրբեջանցիները նրան ինչ կանեն, դա ոչ ոքի չի հետաքրքրում: Մայրս Դերբենդից մեկնեց Երեւան, մեկ ամիս դիմեց դատախազներին, ոչ մի արդյունք:

Եթե ադրբեջանցիները նորից հարձակվեն Ղարաբաղի վրա, ես որպես կամավոր չեմ գնա կռվելու: Խնդրում եմ օգնել, որպեսզի եղբորս թողնեն Հայաստանում կամ Ղարաբաղում:

ՀՄԱՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ, Դերբենդ, Շկոլնայա փ., N 9, Հեռ.՝ 007 87240 214 07, բջջ.՝ 007 903 469 34 08

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 16
  • Создано
  • Последний ответ

Ադրբեջանցի Աբուզար Աբուզարովը սպանել էր 3 լեզգիների Դերբենտում... փախել Բաքու... ազերիները ոչ միայն չհանձնեցին իրեն ռուսներին, թեև նույն ինտերպոլով որոնվում էր, այլ նաև կազմակերպեցին կեղծ փախուստ և այդ տականքը հիմա Բելոկանի ուստիկանությունւմ հանգիստ աշխատում է, և արժանացել է մեդալի զա զասլուգի.

Ինչպես տեսնում ենք , թուրքերը իրենց մարդկանց տեր են կանգնում, ի տերբերություն մերոնց.....

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Այստեղ չգիտենալու կամ գիտենալու բան չկա, ամեն ինչ պարզ է ինչպես ամառվա արևոտ օրը: Ենթադրելով նուջնիսկ ներկա փաստերի մեկնաբանությունը ի օգուտ Անդրեյ Ալեքսանդրի Աբրահամյանցի....

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

:D

Կա, ապե-ջան.

Օրինակ ես չէի հավատում, որ ինքը կռված տղա է : Փաստերն էլ ստուգվում են, ոչ թե ընդունվում փակ աչքերով: Ստուգել ես? Որտեղ է կռվել, ում հրամանատարության տակ, մարտական ընկերները գիտեն? կան պատասխաններ?

Իսկ օրը, իսկապես արևոտ է :lol:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եթե խելոք ոստիկանապետի գտնեն - ինչն հազվադեպ երևույթ է, կարելի է համոզել այդ մարդուն հասցնել Արցախ, այնտեղ, որտեղ նա կռվել է, դրանից հետո, թող գնան միջպետական Ռուսներն Բաքվից պահանջեն բերման ենթարկել։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եթե խելոք ոստիկանապետի գտնեն - ինչն հազվադեպ երևույթ է, կարելի է համոզել այդ մարդուն հասցնել Արցախ, այնտեղ, որտեղ նա կռվել է, դրանից հետո, թող գնան միջպետական Ռուսներն Բաքվից պահանջեն բերման ենթարկել։
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...