Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Hayksos

Рекомендованные сообщения

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 19-ին տարածել են «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանին զորակցող հայտարարություն, որում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներս մեր մտահոգությունն ու խորը վրդովմունքն ենք արտահայտում «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նկատմամբ Հայաստանում մեկնարկած ազգավնաս եւ օտարահաճ դիրքորոշման առնչությամբ:

Հանրահայտ է, որ վերջերս կազմավորված, հիմնականում երիտասարդներով համալրված Դաշինքը որդեգրել է ազգանպաստ դիրքորոշում, լծվել է մայրենի լեզվի, հայոց հոգեւոր եւ մշակույթային մյուս արժեքների եւ իրավունքների պաշտպանության, ջավախահայության առաջնահերթ այլ խնդիրների լուծման գործին: Պատահական չէ, որ կարճ ժամկետում Դաշինքը վաստակել է հեղինակություն եւ օրերս առաջին անգամ ներկայացնելով քաղաքական հայտ` ակտիվորեն մանակցել է Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, արժանացել զանգվածային վստահության, ժողովրդական լայն աջակցության պայմաններում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը, ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանը եւ այլոք հոկտեմբերի 10-ին մայրաքաղաք Երեւանում ենթարկվել են կազմակերպված հարձակման, ինչի արդյունքում ստանալով մարմնական վնասվածքներ տեղափոխվել են հիվանդանոց: Գուրգեն Շիրինյանի կյանքը փրկվել է միայն կատարված վիրահատության արդյունքում:

ՀՀ իրավապահ մարմինները ազգային գործիչների նկատմամբ կատարված բիրտ հանցագործությունը բացահայտելու փոխարեն, որդեգրել են կատարվածը պարտակելու, ավելին` տուժողներին նաեւ «իրավական» մեթոդով պատժելու կեցվածք, ինչի արդյունքում վիրավոր Վահագն Չախալյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից դեպքից ժամեր հետո ձերբակալվել, իսկ երկու օր անց կալանավորվել է «ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու» անհեթեթ մեղադրանքով: Փաստորեն ազգային գործիչների վրա հարձակման ու Վահագն Չախալյանի կալանավորման միջեւ ակնհայտ է ուղղակի եւ ամոթալի կապ: Դատապարտելով կատարվածը իրավապահ մարմիններից պահանջում ենք:

1.Բացահայտել «Միասնական Ջավախք» ԺԴ ակտիվիստների նկատմամբ Երեւանում կատարված հանցագործության հեղինակներին եւ նրանց կանգնեցնել օրենքի առաջ:

2.Անհապաղ ազատ արձակել Դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանին կամ առնվազն վերացնել նրա նկատամբ ընտրված խափանման միջոց կալանքը»:

Vaghvanic azgayin anvtangutyan shenqi deme sksvum e nstadul i pashtpanutyun Vahagn Chaxalyani.

Nstadule sksvum e jame 11-in

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...