Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Օղակը սեղմում է Հայաստանի կոկորդը


Рекомендованные сообщения

Օղակը սեղմում է Հայաստանի կոկորդը

16:31 Yerevan | 12:31 GMT | Wednesday 7 June 2006

Գոռ Աբրահամյան

Բուխարեստի հանդիպման տապալումից հետո առաջին արձագանքն ստացվեց ԱՄՆ-ից: Եվրոպայի եւ Ասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարեց, որ միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է:

«Որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ` ասել եմ, որ մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել հնարավորինս շատ տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի վայրեր: Այստեղ երկու կողմերի հետաքրքրությունն էլ կա: Մի քանի տարբերակներ կան: Մենք օպտիմալ տարբերակ ենք առաջարկել: Իսկ հիմա ամեն ինչ կախված է նախագահներից»: Այսպիսով, ԱՄՆ-ն արագացնում է գործընթացը եւ մտադիր չէ այս տարվա կտրվածքով բավարարվել բուխարեստյան ձախողմամբ: Դա նշանակում է, որ գործընթացը կանգ չի առնելու, եւ այս ճանապարհին ԱՄՆ-ն ջանք չի խնայելու:

Խաղաղ կարգավորման սկզբունքի շրջանակներում գործընթացը տեղաշարժելու ընդամենը մեկ գործնական միջոց է մնացել միջնորդ երկրների ձեռքին. փոխել ճնշումների մարտավարությունը եւ, ավելի ցավոտ դարձնելով թույլ կողմի համար, նրան ստիպել համաձայնել առաջարկված տարբերակներին: Բուխարեստից հետո ԱՄՆ-ն այս քաղաքականությունը գործարկում է արդեն բացահայտ եւ, որքան էլ ցավալի լինի, Հայաստանին ուղղված: Ընդ որում, ԱՄՆ-ն դա փորձում է անել՝ աղ լցնելով Հայաստանի ամենացավոտ վերքի՝ տարածաշրջանային էներգետիկ ու կոմունիկացիոն կղզիացման միտումների վրա:

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեկ Բաքվում ընթերցեց նախագահ Բուշի ուղերձը՝ ուղղված «Կասպիցի նավթը եւ գազը-2006» ցուցահանդեսի մասնակիցներին, որտեղ ուղղակի նշված էր. «Մենք սպասում ենք, որ գազի արտադրության ծավալները կընդլայնվեն, որը կհասնի այսօր գազի դեֆիցիտ ունեցող Կենտրոնական Եվրոպա: Մենք նաեւ ցանկանում ենք օգնել, որպեսզի ղազախական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մղվի, եւ պատրաստ ենք համագործակցել, որպեսզի ապահովենք նավթատարի էներգետիկ անվտանգությունը»: Ըստ էության սա առաջին դեպքն է, երբ ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ն բարձրացնում է ԲԹՋ-ի անվտանգության խնդիրը եւ հստակ շահագրգռություն հայտնում նպաստել նավթատարին Ղազախստանի միանալուն: Սա ուղղակի ճնշում է Երեւանի վրա, որով փաստորեն մատնացույց է արվում, թե ինչ հեռանկար է սպասվում Հայաստանին ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ձգձգելու դեպքում:

Թերեւս, ամերիկյան քաղաքականության այս փոփոխությունները եւ ճնշումների հստակ ուղղորդվածությունն են պատճառները, որ Ադրբեջանն օր օրի կոշտացնում է իր դիրքորոշումները եւ ընդհանրապես դադարել է զիջումների մասին խոսելուց: Այս դիրքորոշումը պարզորոշ ցույց է տալիս, որ Ադրբեջանը սկսել է վայելել ԱՄՆ-ի անթաքույց հովանավորությունը եւ բացարձակապես չի վախենում Ռուսաստանի հնարավոր ճնշումներից: Ավելին` Բաքուն շատ նրբորեն սկսել է ապահովագրվել Մոսկվայի հնարավոր ճնշումներից եւ արդեն իսկ այս ուղղությամբ գործնական քայլեր է անում: Նախ` Բաքուն հիստերիայի մեջ չընկավ, երբ Ռուսաստանը բարձրացրեց Ադրբեջան մատակարարվող գազի սակագները եւ անմիջապես համաձայնեց «Գազարդի» սահմանած հազար խմ գազի դիմաց 110 դոլար սակագնին: Մայիսի 31-ին Ադրբեջանի փոխվարչապետ Աղուբ Էյուբովը հայտարարեց, թե Ադրբեջանը հաջորդ տարի կարող է նվազեցնել Ռուսաստանից գնվող գազի ծավալները: Բաքուն փորձելու է սեփական հնարավորություններով ապահովել շուկայի պահանջարկի ծավալները, ինչը նշանակալից քաղաքական քայլ կլինի, եթե հաշվի առնենք, որ այսօր Ադրբեջանի գազի սպառման շուկայի մոտ 50 տոկոսը՝ 4.5մլրդ խմ-ի չափով ապահովվում է Ռուսաստանի տարածքով Ադրբեջան հասնող թուրքմենական գազով: Մյուս մասը Ադրբեջանը կարող է փոխհատուցել նավթարդյունաբերության եւ արտահանման ծավալների մեծացման հաշվին: Ալիեւը հայտարարել է, թե նավթային ծրագրերի իրականացման ներկայիս մակարդակում ավելի քան 20մլրդ դոլարի նեդրումներ են կատարվել: Սպասվում է, որ անգամ համաշխարհային գներով նավթ արտահանելու դեպքում` 20 տարվա ընթացքում Ադրբեջանը 140 մլրդ դոլարի եկամուտ կստանա: Այս հեռանկարային ծրագրերի իրագործմանը ներկայումս ինտենսիվորեն նպաստում են ԱՄՆ-ն եւ Թուրքիան: Եթե Վաշինգտոնը շտապեցնում է Ղազախստանին, որ միանա ԲԹՋ-ին, ինչը, ըստ Ղազախստանի էներգետիկայի եւ հանքային ռեսուրսների փոխնախարար Լյազաթ Կիինովի, հնարավոր է շատ մոտ ապագայում, ապա Թուրքիան խոստանում է այդ ծրագրերում Ադրբեջանին օժանդակելու հարցում ջանք չխնայել: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների փոխնախարարի օգնականը Բաքվում հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ Հարավկովկասյան գազատարով ադրբեջանական գազը կարող է մատակարարվել Եվրոպա: Թուրքիան կջանա ամեն ինչ անել, որպեսզի ադրբեջանական գազի մղումը Հունաստան եւ ապա Եվրոպա հնարավոր դառնա, եւ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի վառելիքը հասնի նաեւ Ռումինիա ու Բուլղարիա»:

Այդպիսով, Ադրբեջանը Ռուսաստանին վերջնականապես կզրկի իր նկատմամբ էներգետիկ մտրակ կիրառելու բոլոր հնարավորություններից եւ կստիպի, որպեսզի Մոսկվան իրեն վերաբերվի որպես էներգետիկ ռեսուրսներ արտահանող մրցակից երկիր: Դա էապես կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում: Իսկ եթե նկատի առնենք, որ իրանական արշավի եւ ԲԹՋ-ի անվտանգության ապահովման համատեքստում Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ Ադրբեջանի տարածքում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական զորամիավորումներ տեղակայելու շուրջ քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի, ապա Ադրբեջանը կձերբազատվի նաեւ Ռուսաստանի քաղաքական ճնշումներից:

Փոխարենը Հայաստանն է այսօր հայտնվել երկկողմանի ճնշումների տակ: Մի կողմից` ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարով փորձում է արագացնել Հայաստանի` Ադրբեջանի առաջադրած պայմաններին հնարավորինս շուտ համաձայնելու գործընթացը, մյուս կողմից` Ռուսաստանն է, տնտեսական լծակներից բացի, նաեւ քաղաքական ճնշումների տակ պահում Հայաստանին: Դաշնային Սենատի պատգամավոր, Ռուսաստանում հայաստանյան իշխանությունների լոբբինգով զբաղվող Չախմախչյանի ձերբակալությունը, ինչպես նաեւ Մոսկվայում միմյանց հաջորդող ահաբեկչական ակտերը էթնիկ հայերի նկատմամբ եւ այս համատեքստում ստեղծված անպատժելիության մթնոլորտը Հայաստանի իշխանություններին յուրօրինակ աքցանների մեջ պահելու շատ պարզ, նույնիսկ պարզունակ մեթոդներ են: Մոսկվան անընդհատ հասկացնում է, որ Հայաստանի իշխանությունը ԼՂ հարցում շտապելու խնդիր չունի, առաջադրելու դեպքում ոչ միայն քաղաքական հենարանից կզրկվի, այլեւ` բնակչության կենսամակարդակը պայմանավորող, Ռուսաստանից Հայաստան հոսող միլիոնավոր հայերի ֆինանսական միջոցներից: Իսկ այդ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է հոսում մոտ 800մլն-ից 1մլրդ դոլար:

http://www.zhamanak.com/article/3081/

Прошу ваши комментарии, господа.

Изменено пользователем NAIRI (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 29
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Популярные дни

Лучшие авторы в этой теме

Հայերէնա քրաց հենց տրա համարել չեն քրըմ,

Քրէլուց արաչ կարդալա պետկ :lol:

Изменено пользователем ARTUR2005 (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

chisht e, dayc che vor shater@ parcenum en vor lav giten hayeren(nair aysteg ). es ur en korel ayn 70% forumi masnakicner@, voronk lav hayeren giten?

аuu, ur ek tgek? :find:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Инч вор дурс чен галис эс ми кани орва айтарарутюннер"... ми тесак стацвума вор мардканц патеразми ен патрастум :hm:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

всю статью не прочитал, но заглавие мне понравилось. Парадоксально, но у нас у армян все начинает получаться только тогда , когда нас к стенке припрут. Может наконец - припрут? Даже пословица есть "danak@ voskorin..."

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

chisht e, dayc che vor shater@ parcenum en vor lav giten hayeren(nair aysteg ). es ur en korel ayn 70% forumi masnakicner@, voronk lav hayeren giten?

аuu, ur ek tgek? :find:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Инч вор дурс чен галис эс ми кани орва айтарарутюннер"... ми тесак стацвума вор мардканц патеразми ен патрастум :hm:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դե հիմա

Ես էլ համ կարդում էմ համ քրում

բայց կարդըմեմ ահավոր դանդաղ իսկ քրըմէմ եմ սխալներով

Vor eskan@ kardam indz mi 30 ropeja pek

isk @tkan nerv ov uni?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

всю статью не прочитал, но заглавие мне понравилось. Парадоксально, но у нас у армян все начинает получаться только тогда , когда нас к стенке припрут. Может наконец - припрут? Даже пословица есть "danak@ voskorin..."
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Che-ha du el :ermm: inch paterazm? hakarak@, AMN@ chi togni voch mi paterazm. AMN@ kporci chnshel ev Hayastani ev Azerbadjani vra, vorpeszi harc@ lucvi aranc paterazmi.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հարցը այն է, թե ում վրա ինչ տեսակի ճնշում կգործադրվի և ով դրանից ինչ կկորցնի! Ադրբեջանը նավթի ծավալների ավելացմանը համեմատ Կովկասում ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, իսկ մեր հնարավորությունները գնալով ավելի են նվազում! Լավ չի :hm:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Гость
Эта тема закрыта для дальнейших сообщений.

  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...