Պռոշյանի վրա մէ հատմ տաքսի դեմիցս դանդաղ կերթար, մոտ 20֊ի տակ, ներվայնացա, ֆառ, սիգնալ, քֆուր տվեցի, հեչ պետքը չէր, միկերպ աբգոն արեցի, քաշի դեմը, հինգի տակ դանդաղ սկսեցի քշել։ Հիմնականում տաքսիները ըտպես դանդաղ կըքշեն, օր պասաժիռ վերցնեն։ Դեմի սվետաֆոռի տակ էս տաքսին էկավ կողքս կանգնավ, լուսամուտը իջացրեց, թէ․
֊ Տղա ջան կներես էլի, ուրիշ բան չմտածես, գազս էր պրծել, ավտոն հազիվ էր էթում․
֊ Վայ հոպար ջան, դուք ընձի կներեք, լավ բան չարեցի։
Հըմի Լիլիթին կըսեմ, տես ինչքան բան կա օր մեզի կթվա օր վատ է էս երկրում, բայց ուղղակի իրականությունը չիդենք։ Նույն ձևի շատերը կարծիք կազմենգը ինչ որ սիտուացիաներից, որոնց մանրամասներից ընդհանրապես տեղյակ չեն, ու ըսպես կըստեղծվի գաղջ մթնոլորտը։
Մեկ էլ Լիլիթը հասկցավ թէ ինչ զարգացումներ բըդի էղնին, թեբա․ “Աչքիս մեր հոպարը դառավ ֆեյսբուքի ստատուս” ։ՃՃ
Բայց ընչի չէ, գրենք թող մարդիկ իմանան, կարող է գաղջի մասին կարծիք կազմելուց առաջ, արտագաղթելուց առաջ, երկու անգամ մտածեն։