https://www.facebook.com/share/p/1AFNFZXWWS/
Hovsep Khurshudyan
rSntodpoes2l1m5517t46mc8gg2tl839t5i292l188i7g9405hmlli65hm91 ·
Լույս աչքով ու թարմ ուղեղով
Փաստորեն, ՔՊ-ի կիրառվող սեւ-սպիտակը լավ էլ աշխատեց․ բայց արդեն՝ ո՛չ ի օգուտ ՔՊ-ի։ Սեւերն էլ, "սպիտակներն" էլ իրար լա՛վ գտել են։ Երկիրն է ափսոս։ Ու նախկինների այս հաղթանակը՝ ի դեմ իրենց տեղական ներկայացուցիչ՝ քրեական ենթամշակույթը կրող տարրերի կարող է թեւեր տալ ռոբասերժականներին։ Չեմ կիսում ոմանց լավատեսությունը, թե Վարդանիկն ու Մարտունիկը ու մյուս երկու ռոբասերժական մինորիտար ուժերը չեն միավորվի․ իրենց ուզելով չի․ հեսա կտեսնեք թե ոնց են միավորվում՝ Երեւանի իրենց շեֆերից հրահանգը ստանալով։ Սերժ Սարգսյանի համար էլ, Ռոբերտ Քոչարյանի համար էլ սա ռեւանշի պատմական հնարավորություն է՝ 2026-ի խորհրդարանականին ընդառաջ։ Ու արտահերթի գնալն էլ ՔՊ-ին չի փրկելու։ Շարունակե՛ք ձեր պահած-փայփայած բոբոներին ու նրանց ահռելի սեփականությունը անձեռնմխելի թողնել ու խաղացնել, տեսնենք վերջում ինչ են անելու ձեր ու երկրի հետ։ Ընդ որում, եթե մինչ օրս դա ձեր կամքով էիք անում, ապա հիմա ուզեք էլ՝ չեք կարող իրավական պատասխանատվության ենթարկել։ Քանի որ դատաիրավական համակարգում ծվարած նախկինների մնացուկները, որոնք մինչ օրս լուռ էին դիմադորում, ու որոնց այդպես էլ ո՛չ վեթինգով, ո՛ճ լյուստարցիայով, ո՛չ էլ քաղաքական գնահատականով չմաքրեցիք հմակարգից, հիմա արդեն ոգեւորվելու են ու տոտալ ու աղմկոտ սաբոտաժ սկսեն ձեր ու պետության դեմ։
Իհարկե, ես նաեւ հեռու եմ այն մտքից, թե խորհրդարանական ընտրությունները Գյումրու ընտրությունների կրկնօրինակն են լինելու։ ՏԻՄ-երում ընտրությունները միշտ էլ այլ տրամաբանությամբ են եղել, ու Գյումրիում էլ ռոբասերժերի իշխանության օրոք միշտ էլ ընդդիմությունը հաղթել է։ Բայց Գյումրու ընտրությունները ցույց տվեցին մի բան․ թե ՔՊ-ի ամուլ ու շատ տեղերում արդեն անարդար, ապիկար ու կոռուպցիոն դրսեւորումներ ունեցող ներքին քաղաքականությամբ որքան անընդունելի ու անցանկալի է դարձել այդ ուժին հասարակության մեծ մասի համար, որ մարդիկ պատրաստ են անգամ նախկիններին ու նրանց ներկայացուցիչներին ընտրել՝ հենց նրա՛նց համարելով իրական այլընտրանք ՔՊ-ին։ Երեւանի, Վանաձորի, այլ տեղերի ընտրությունները ՔՊ-ին, կարծես ոչինչ չհուշեցին, չսովորեցրին ու այդպես բոբիկ էլ, ընդամենը մի քանի կադրային փոփոխություններով ու չկատարած բազմաթիվ խոստումներով, չարդարացրած սպասումներով եկան հասան Գյումրի, որտեղից որ սկսել էին հեղափոխությունը։
Եվրադաշինքի համար սա կարեւոր ստուգատես էր։ Հատկապես՝ ռեսուրսների։ Միլիարդատեր նախկինների ու վարչական ռեսուրս ունեցող իշխանությունների արանքում, այն էլ՝ ՏԻՄ ընչաքաղց, անձնական նյութական խոստումներով (եթե ոչ՝ ընտրակաշառքներով) հագեցված ընտրություններում այն բացառապես օրինական դաշտում իր քարոզարշավը վարած ու խիստ սակավ ռեսուրսների տիրապետող Եվրադաշինքը դժվար էլ հաղթեր, ինչպես պարզվեց՝ անգամ շեմը հաղթահարեր, թեեւ Լեւոն Բարսեղյանի հետ՝ վերջինի Գյումրու նախորդ ՏԻՄ ընտրությունների արդյունքների համեմատ կրկնակի բարձր արդյունք արձանագրելուն։ Բայց համապետական ընտրություններին Եվրադաշինքը, կարծում եմ, ուժերի ավելի լայն ներառմամբ պետք է մոտենա, որքան էլ կողքից "դամ պահող" ոմանց դա դուր չգա։ Իհարկե, խոսքը Սերժի ու Միշիկի ձերքից սնվող "եվրոպամետների" հետ միավորվելու մասին չէ։ Այստեղ էլ Եվրադաշինքը իր վեթինգն ու լյուստրացիան պետք է անի։
Միակ դրականը այս ամենում այն էր, որ ՔՊ-ն պահում է իր խոստումը, հանձնառությունը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասով՝ անգամ իշխանությունը կորցնելու գնով։ Իսկ Հայաստանի բոլոր առաջադեմ ուժերի, քաղաքացիական հասարակության պարտականությունն էլ պիտի լինի այն, որ ժողովրդավարությունը եւ ազատ ընտրությունները ծառայեցվեն երկրի առաջընթացին եւ նույն այդ ժողովրդավարության ու ազատության ծավալմանը, այլ ոչ թե այդ ժողովրդավարոթյունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ ազատությունները 20 տարի քանդած, երկիրն ու բանակը թալանած, երկրում քրեական բարքեր հաստատած ուժերին ու դրանց ռեւանշին։
Ամենաքիչը այստեղ կարելի է մեղադրել գյումրեցի ընտրողներին։ Թեեւ, իհարկե, ցավալի է, որ շատ կոնկրետ ու տեսանելի փոխկապակցումներ ունեցող, հաճախ՝ ուղիղ ռուսական աջակցություն ստացած անձանց (այլ ոչ թե կոմունիստական ու եսիմինչական "կուսակցությունների") ընտրած գյումրեցիները այդպես էլ չխորացան Արցախի (նախկինում՝ նույն տարբերակով նաեւ Ղարսի) կորստի, իրենց հարյուրավոր զավակների զոհվելու, Գյումրին մինչեւ օրս այս վիճակում լինելու պատճառների մեջ։ Ազգովի կրթվելու, քաղաքակրթվելու դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Եթե մինչ այդ նման "ընտրություններով" արտաքին գելուգազանների փայ չդռանանք․․․