Лав , уриш дзеви анем, ..
Դա է կարևոր
Անկեղծ թե լինես և արդար կյանքում,
Այդ չեն հասկանա ու կզարմանան,
Եվ կմտածեն ստում ես կեղծում,
Կցավես ինչու՞ն քո մեջ անսահման ։
Քո դիմացինին ամեն ինչ կտաս,
Եվ քո իմաստը կգովեն խոսքով,
Սակայն այդ խոսքը կդառնա անհաս.
Քեզ կմոռանան հենց այդ խոսքերով:
Դու պարտավոր ես օգնել ` ծառայել,
Վերջում չեն հիշի՝ դու ե՞ս մեղավոր,
Այ , եթե հոգով գիտես թալանել,
Քեզ կմեծարեն , կօծեն թագավոր:
Սակայն մեռնել կա , դա է կարևոր,
Ի՜նչ պետք է ասեն , երբ անցնի մեկ օր,
Թալանչու շիրմին թուքն է զորավոր,
Իսկ անկեղծ մարդուն հարգանք պատվավոր:
Ապրելու համար մի ծախվիր կյանքում,
Եվ մի նոսրացիր քո ողջ իմաստով,
Արդար իմաստդ ՝ ուժ է զորություն,
Բազում խոսքեր կան հենց այդ իմաստով:
Ինձ համար փառքը ոչինչ է`ինչ խոսք,
Փողը գեղեցիկ մի թղթի կտոր`
Փողով չեմ չափել ոչինչ ու ոչ ոք...
Անկեղծն է իմը `դա է կարևոր։
Հավատան, մերժեն ...կկարդան մի օր`
Կասեն ` անկեղծ էր , ճիշտ էինք արդյո՞ք,
Ու թեկուզ ասեն `ափսոս ,կամ ցավոք ...
Ինձ ոչինչ պետք չէ `Մարդն է կարևոր...
Համլետ Հակոբյան