Սա Երևանն է
Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
նա ինձ հուշել է անհուշելին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա՝ ով եկել էր, կյանքս լքել էր,
բախտս թքել էր ինքն իր բախտին:
Բայց արդեն ուշ է, ուշ է- մշուշ է,
սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է- մշուշ է,
սերը քնքուշ էր կեսգիշերին:
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա Երևանն է- այստեղ դու տանն ես,
ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են՝
երբ հիշեցնում են անհիշելին:
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
նա ինձ հուշել է անհուշելին:
Բայց արդեն ուշ է, ուշ է- մշուշ է,
սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է- մշուշ է,
սերը քնքուշ էր կեսգիշերին:
Писал пад диктофку,паэтаму извинити за ашипки. :hehe: