Перейти к публикации

ЛТП и освобождение Шуши


Nakomichi

Рекомендованные сообщения

  • Ответы 131
  • Создано
  • Последний ответ

Читайте внимательнее- я не говорил о том- имею я право или нет. Я говорил- прав я или нет. Мне кажется разница есть.

Не сложно ли Вам дать ответ на мой вопрос:

Как же тогда открытие этой темы (сегодня) портит настроение Вам и другим людям? В чем Вы уверены на 100%. Ответьте пожалуйста.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Вообще я понимаю почему сегодня такая тема открылась, лишь бы в такую дату начать выяснять отношения. Больше писать не стану. Призываю и других игнорить эту тему до 10 мая.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

В то время как в Карабахе готовились штурмовать Шуши, ЛТП вел мирные переговоры с азербайджанцами в Иране. Взятие Шуши для ЛТП было ведром холодной воды... переговоры сорвались.

ЛТП всеми силами противодействовал взятию Шуши.... О взятии Шуши ЛТП сожалел и во время предвыборной агитации....

Роль ЛТП и АОДа всегда была деструктивной по отношению к Армении...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://video.mail.ru/bk/rabiz/114/119.html - Документальный фильм об освобождении Шуши

Об "указе" которого не было, ничего не говорится. Все было под непосредственным руководством ГенШтаба НКР.

Идея освобождения и сам план с указом принадлежит Командосу, Самвелу Бабаяну, Хачатурову, Валерию Чичяну. Это те самые люди, которые по словам ЛТП "Вышли из-под контроля".

1992-ой год. Говорит Тер-Тадевосян (10 минута в фильме):

C победой я связываю то, что из разрозненных отдельных отрядов мы создали боеспособную Армию Самообороны АРЦАХА, которая САМОСТОЯТЕЛЬНО сумела решить такую задачу, как сломать военную машину Аз-на.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

отвечает Жирайр Сефилян

(ну что ж.. тоже мнение)

  -Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: Նույն միտքը կրկնվում է նաեւ Շուշիի ազատագրման առումով: Իրո՞ք այդպես է:

- Դա անհեթեթություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահն էր եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: Ավելին. նա ինքն էր որոշում կարեւոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ЛТП всеми силами противодействовал взятию Шуши....  О взятии Шуши ЛТП сожалел и во время предвыборной агитации....
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пишет Тер-Тадевосян (из статьи АНАЛИЗ БОЕВЫХ ДЕЙСТВИЙ В АРЦАХЕ

(ИЮЛЬ 1991-ИЮЛЬ 1992 ГГ.)

АРКАДИЙ ТЕР-ТАДЕВОСЯН :

После освобождения Ходжалу противник усилил массиро-

ванные обстрелы Степанакерта из Шуши. Ежедневно в Степана-

керте гибли мирные жители, а сам город планомерно разрушался.

Политическое руководство Арцаха, командиры отрядов и жители

Степанакерта требовали от Комитета Обороны скорейшего осво-

бождения Шуши любой ценой. Однако руководство Комитета

Обороны сознавало, что сил армянских отрядов недостаточно для

успешного проведения операции. Было очевидно, что даже если

мы сможем привлечь к проведению операции все отряды, находив-

шиеся в нашем распоряжении, то, в лучшем случае, нам удастся

добиться лишь равенства численности войск. Однако по количест-

ву боевой техники, артиллерии и боеприпасов армянская сторона,

в любом случае, сильно уступала азербайджанским силам в Шуши.

Тем не менее, учитывая критическую важность подавления

огневых точек в Шуши, психологический настрой народа, Комитет

Обороны в начале марта поручил мне разработать вместе с Шта-

бом Сил Самообороны план операции по освобождению Шуши. С

этого момента началась подготовка к операции, которая продли-

лась два месяца. Разработанный план, а также заявка на вооруже-

ние и боеприпасы были представлены мною на утверждение Ми-

нистру Обороны РА В. Саркисяну в Ереване 24 апреля 1992 года.

Ознакомившись с разработанным командованием Сил Самооборо-

ны планом операции, В. Саркисян, хоть и не отдал письменного

приказа на ее проведение, но, с другой стороны, и не запретил про-

водить ее. Однако столь необходимые для проведения операции

оружие и боеприпасы в Арцах так и не поступили. Тем временем ситуация в Степанакерте становилась крити-

ческой и, несмотря на крайне неблагоприятное положение с бо-

евым обеспечением, Комитет Обороны Арцаха, возглавляемый

Сержем Саркисяном, взял на себя ответственность и поручил мне

провести операцию.Тем временем ситуация в Степанакерте становилась крити-

ческой и, несмотря на крайне неблагоприятное положение с бо-

евым обеспечением, Комитет Обороны Арцаха, возглавляемый

Сержем Саркисяном, взял на себя ответственность и поручил мне

провести операцию.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

да все очень просто

сам факт открытия данной темы в разделе выборы уже попытка испортить праздник

потому как Освобождение Шуши и выборы не имеют никакого отношения друг другу про название темы вам уже говорили ну и про взятие Берлина и все такое

ну вобщем за последние пол года все уже к этим штучкам дрючкам уже привыкли

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Паронайк !

Мне кажется, что нужно быть все-таки более осторожным в оценках, тем более у нас нет полной информации о том, как на самом деле все происходило. Я исхожу из того принципа, что наверное неправильно того или иного руководителя обвинять во всех провалах и одновременно утверждать, что все хорошее было вопреки ему. Такого не бывает. Нужно быть об'ективным. Как бы этого не хотелось.

ЛТП, РК, СС, Вазген С., Самвел, Командос...все они были звеньями одной цепи. Тогда. Не сейчас. Но тогда были. И нам не известно, что требовала логика тех дней. Отдавать приказ открыто или не отдавать его, скрыто подготавливать операцию или делать это открыто, делать вид, что не замечаешь и не мешать или...и тому подобные тысячи нюансов.

Я ортодоксальный противник левонизма, но не хочу все складывать в кучу, потому что не хочу, чтобы мои оппоненты красили в однозначный черный цвет, то что мне более близко по мироощущению.

Но уверен в одном, не может быть в мире ни одного армянина, кто был бы против освобождения Шуши. Могут быть разные мнения о срокох, методах, инструментах, масштабах, сторнники идти напролом и сторонники делать это более "дипломатично". Все это может быть, и наверняка так и было. Но Шуши - ценность непреходящая, и в деле освобождения ее имеют вклад все - от солдата до президента, невзирая на их тактические предпочтения и завязки.

Мне кажется Шуши выше этих споров, народ. Это обсуждения не несут в себе позитива. Правда, мы все должны своих Героев, тех кто особо отличился, но топить в грязи тех, кто был причастен, но не был особо на виду, тоже не стоит.

Спасибо всем, кто сдвинул с места хоть маленький камушек по дороге в Шуши !

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пишет  Тер-Тадевосян (из статьи АНАЛИЗ БОЕВЫХ ДЕЙСТВИЙ В АРЦАХЕ

(ИЮЛЬ 1991-ИЮЛЬ 1992 ГГ.)

АРКАДИЙ ТЕР-ТАДЕВОСЯН :

А это я уже цитировал:

Nakominch. Теперь ответьте на эти цитаты. Ваша оценка. Вы до сих пор верите Гургену Далибалтаяну?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

՚ԼԵՎՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՉԷՙ

[16:33] 07 Մայիսի, 2008

Արդեն 2-րդ տարին է ՚Հայ Կամավորականների Համախմբմանՙ եւ ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունՙ հասարակական նախաձեռնության համակարգող, պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին աստիճանի ՚Մարտական Խաչՙ շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ը դիմավորում է անազատության մեջ: ՚Վարդաշենՙ քրեկատարողական հիմնարկից Սեֆիլյանը պատասխանել է ՚Ա1+ՙ-ի հարցերին:

- Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր բոլորիս հայելին է: Վերջին տարիներին այդ հայելու մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ:

- Երկար տարիներ Շուշիի զարգացումը անտեսելուց հետո, վերջապես, անտարբերության սառույցը շարժվեց: Ի ուրախություն բոլորիս, անցած 1-2 տարվա ընթացքում տարբեր մտահոգ հայ անհատների ու հասարակական կազմակերպությունների կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու դրական միտում եմ նկատում: Եվ եթե շարունակենք Շուշին համարել մեր ազգի հայելին, ապա զարմանալի զուգադիպությամբ կտեսնենք, որ նույնպիսի դրական միտում առկա է մեր երկրի ներքին առողջացման ոլորտում` հայ ժողովրդի ցուցաբերած վճռականությունն ու կամքը: Նկատի ունեմ վերջին ամիսներին ձեւավորված համաժողովրդական շարժումը:

- Շուշիի ազատագրման 16 տարին մի շարք ազատամարտիկներ, այդ թվում Դուք, դիմավորում ենք անազատության մեջ, ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը:

- Գոյություն ունի իմաստուն մի միտք` մինչեւ վիճակը շատ չվատանա, հնարավոր չի լինելու ճիշտ ուղու կամ ընթացքի մեջ մտնել: Այս իմաստով առկա վիճակը ես համարում եմ օրինաչափ: Տեսեք, մինչեւ վերջին ամիսների ապօրինի կալանավորումները մեր ժողովրդի շարքերում քիչ չէին այն մարդիկ, որոնք տակավին չէին ընկալում այս ռեժիմի օտարածին լինելը: Այդ մարդկանց խոսքով համոզելը շատ դժվար էր: Սակայն այսօր, այս բոլորը տեսնելով, նրանք հասկացան ու համոզվեցին, թե ինչպիսի հրեշավոր մակարդակի վրա է գտնվում սերժաքոչարյանական կառավարման համակարգը: Ուստի շատ պետք չէ դժգոհել մեր այս վիճակից: Զրկանքը տալիս է նաեւ իր արդյունքը: Փաստը մեր ժողովրդի զարթոնքն է, երիտասարդության բարձր ակտիվությունը:

- Դուք բազմիցս եք ասել, որ եթե իշխանությունները ցանկություն ունենային, ապա կբնակեցնեին ազատագրված տարածքները, ինչպես նաեւ Շուշին: Զինադադարից հետո 14 տարի է անցել, ինչո՞ւ մինչ օրս ազատագրված տարածքները բնակեցված չեն:

-Այո, չեն բնակեցրել, որովհետեւ ոչ միայն ցանկություն չեն ունեցել այն կատարելու, այլեւ միշտ պատրաստ են եղել զիջել այդ տարածքները հակառակորդին: Եվ եթե մինչեւ 1999թ ազատագրված տարածքների վերաբերյալ ծրագրերին տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն եւ հատուկ արտոնություններ վերաբնակիչներին, որի հետեւանքով նրանց թիվը օր- օրի ավելանում էր, ապա հայտնի զույգի իշխանության օրոք կատարվեց ճիշտ հակառակը: Վերացնելով բոլոր արտոնությունները` նրանք այդ գործի պատասխանատու նշանակեցին մեկին, որին դժվար է նույնիսկ մարդ անվանել եւ կարճ ժամանակում վերաբնակիչների թիվը կիսով չափ կրճատվեց:

-Քանի որ նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անընդհատ խոսում էին Արցախյան պատերազմին իրենց մասնակցության մասին, կխնդրեինք ներկայացնել յուրաքանչյուրի մասնակցությունը պատերազմին եւ մեր ձեռքբերումներին:

-Դեռեւս 2003թ. նախագահական ընտրությունների նախօրյակին առիթ եմ ունեցել իմ կարծիքը արտահայտելու Արցախյան պատերազմին Քոչարյանի մասնակցության մասին: Մասնավորապես ասել եմ, որ նա երբեք առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների հետ, առավել եւս չի ղեկավարել որեւէ գործողություն: Ամբողջ պատերազմի ընթացքում ռազմաճակատի որեւէ հատվածում ես նրան չեմ տեսել եւ չեմ տեսել մի մարդու, որ կատարեր նրա հրամանները: Այսինքն որպես ՚վոյինՙ ներկայանալու նրա ճիգերը լավատեղյակ մարդու մոտ կարող են միայն քմծիծաղ առաջացնել: Իսկ ինչ վերաբերում է Սերժիկ Սարգսյանին, ապա նրա առնչությունը հիմնականում եղել է թիկունքային գործունեությունը: Եվ, ի տարբերություն ռազմական այլ գործիչների, որոնք պատասխանատու պաշտոններ էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, ապա Սերժիկ Սարգսյանը զբաղեցրել էր բարձր պաշտոններ միայն Երեւանի ցանկությամբ ու կարգադրությամբ: Եվ այդ բոլորը կյանքի կոչելու համար Երեւանը դիմում էր հետեւյալ խորամանկ քայլերի` մինչեւ Արցախյան բանակի ձեւավորումը եւ դրանից հետո էլ ՀՀ-ից ինչպիսի նյութական միջոցներ, որ ուղարկվում էին դեպի Արցախ, ուղարկվում էին մի մարդու հասցեով: Այդ մարդը Սերժիկ Սարգսյանն էր: Նման քայլի նպատակը նրան, որպես ղեկավարի, հաստատելն էր ու նաեւ նրանից ուրիշների կախվածությունը ընդգծելը: Այսինքն դաշտային հրամանատարները, իրենց նոր ձեւավորված մարտական միավորների մատակարարումը ապահովելու համար, ստիպված էին Սերժիկին դիմել: Եվ եթե Երեւանը այս բանը արած չլիներ, ապա այդ մարդուն բանի տեղ դնող էլ չէր լինի: Ուստի այսօր եթե փորձում են այս մարդուն էլ որպես ՚վոյինՙ ներկայացնել, ապա դա ընդամենը սուտ է ու ոչ վաղ անցյալի կոպիտ աղավաղում:

- Այսօր հերոսների նկատմամբ իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս է ազդում հասարակության հոգեբանության վրա:

- Ազդում է շատ վատ եւ նա իրեն վիրավորված է զգում: Սակայն ինչպես վերեւում եմ ասել, սրանք օգնում են ընդհանուր գործին, զգաստացնելով մեր ժողովրդին, վերազարթնեցնելով նրա ազգային արժանապատվությունը: Այս կուտակվող էներգիան հնարավոր չէ, որ ինչ- որ մի պահի չաղաղակի կամ չպոռթկա, որի արդյունքում մաքրագործումը անխուսափելի է լինելու:

- Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:

- Կարելի է ասել, որ մեր երկրում արդեն տարիներ շարունակ քաղաքական կյանք գոյություն չունի, քանի որ բռնատիրական ռեժիմը չի թողել, որ դա տեղի ունենա: Այդպիսի պայմաններում տեղի է ունենում մեկ այլ գործընթաց` ժողովրդի համբերության բաժակը կաթիլ առ կաթիլ լցվում է: Ի զարմանս շատերի, այս ռեժիմը վերջին ժամանակաշրջանում կատարում է այնպիսի քայլեր, որի հետեւանքով այդ բաժակի հորդումը դառնում է անխուսափելի: Ուստի իրավիճակը ես համարում եմ նախահեղափոխական եւ ռեժիմի համար պայթյունավտանգ:

- Ձեր կարծիքով մարտի 1-ի դեպքերը ինչպե՞ս կանդրադառնան երկրի հետագա զարգացումների եւ Հայաստանի հեղինակության վրա:

- Մարտի 1-ը երկրի ներքին զարգացումների վրա ունեցավ եւ դեռ կշարունակի ունենալ մեծ ազդեցություն: Այդ սպանդը կազմակերպողներին մեր ժողովուրդը երբեք չի հանդուրժելու եւ չի թողնելու անպատիժ: Այս դեպքը էլ ավելի խորացրեց իշխանությունների եւ հայ ժողովրդի միջեւ գոյացած վիհը: Այս ընթացքի տրամաբանական զարգացումը լինելու է ինքնահռչակ իշխանության պարտությունը եւ հեռացումը: Իսկ ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերի ազդեցությանը արտաքին աշխարհում ունեցած մեր հեղինակության վրա, ապա կարող ենք հաստատել, որ դա մեզ համար մեծ ամոթ էր: Վերջապես մենք, որպես հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, պետք է այսօր աշխարհին օրինակ ծառայենք մեր բարեկրթությամբ, այլ ոչ թե բարբարոսությամբ:

- Մարտի 1-ից հետո իշխանությունները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակելու հրաման տվել անզեն ժողովրդի վրա: Որպես պրոֆեսիոնալ զինվորական, ի՞նչ եք կարծում, առանց վերադասի հրամանի, զինվորները կարո՞ղ էին ինքնաբուխ կրակել:

- Ոչ, առանց վերադասի հրամանի չէր կարող գոյություն ունենալ ոչ մարտական զենք, ոչ մարտական փամփուշտ եւ առավել եւս որեւէ կրակոց անզեն ժողովրդի վրա: Դա անառարկելի փաստ է: Սակայն ինձ մտատանջում է մի հանգամանք, թե ովքեր էին այդ կրակողները: Առհասարակ բռնատիրական համակարգերում այդպիսի արարքներ կատարողները հիմնականում լինում են վարձկանները եւ բռնատերերի համար երբեք էլ դժվար չի եղել նման մարդկանց հավաքագրելը: Սակայն, եթե այդ կրակողները մարդիկ են, որոնք պաշտոնապես ծառայում են մեր ուժային կառույցներում, ապա այս դեպքում մեր վիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք:

- Դուք դատարանում բազմիցս հայտարարեցիք, որ ձեր նկատմամբ հարուցված գործը քաղաքական որոշում է: 2008թ. ընտրական գործընթացներում Հայաստանում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ աճեց, թեեւ իշխանությունները նրանց քաղբանտարկյալներ չեն համարում: Համատարած ձերբակալությունները ինչո՞վ կարող են ավարտվել: Դուք Ձեզ շարունակո՞ւմ եք քաղբանտարկյալ համարել:

- Պատմության ընթացքում երբեք չի եղել մի ռեժիմ կամ իշխանություն, որն ընդունի իր երկրում գոյություն ունեցող քաղբանտարկյալների առկայությունը: Մեր ձերբակալումից անմիջապես հետո, հիշատակելով համապատասխան փաստեր, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նկատմամբ կատարվածը զուտ քաղաքական հալածանք է: Այդ օրերին, հիմնականում իշխանական շրջանակներից, գտնվեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք թերահավատորեն էին մոտենում մեր ասածներին եւ ավելացնում էին, թե իբր այդ բոլորի մասին իրենց կարծիքը կհայտնեն դատավճռից հետո: Սակայն, երբ ավարտվեց դատաքննություն կոչված բեմադրությունը, այդ մարդիկ, չգիտես ինչու, առ այսօր ծպտուն անգամ չեն հանում: Այո, իհարկե, մենք շարունակում ենք մեզ քաղբանտարկյալ համարել, եւ դա անառարկելի փաստ է: Մեր նկատմամբ տեղի ունեցածը դասականորեն ընդունված քաղաքական հալածանք է, որի պատվիրատուներն են Սարգսյանն ու Քոչարյանը: Այս մասին նույնիսկ հաստատումներ են արել նրանց մանկլավիկները: Ես նկատի ունեմ ԿԳԲ-ի քննիչներին, դատախազներին, դատավորներին Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչով կավարտվեն այս օրերի համատարած ապօրինի ձերբակալությունները, ապա ավելի ճիշտ կլինի նրանց անվանել ոչ թե ձերբակալվածներ, այլ ուղղակի պատանդներ: Այդ քայլերով ռեժիմը նպատակ ունի համաժողովրդական շարժման ղեկավարությանը պարտադրել ընդունել իրենց լեգիտիմությունը: Իմ կարծիքով այս ռեժիմը մերօրյա քաղբանտարկյալների խնդրին երբեք հիմնավոր լուծում չի տալու եւ չի լսելու միջազգային հորդորներին: Սերժիկ Սարգսյանը չի դադարեցնելու իր հալածանքները եւ երբեք չի գործելու օրենքի շրջանակներում: Այս բռնաճնշումները շարունակվելու են այնքան, մինչեւ որ քնից կարթնանանք ու կլսենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը փախել են մեր երկրից:

-Տարիներ շարունակ Դուք բացահայտ հայտարարել եք, որ դեմ եք ազատագրված տարածքները հանձնելուն, իսկ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ եւ հետո բոլորին կոչ էիք անում համախմբվել Տեր-Պետրոսյանի շուրջ, որին ժամանակին նույնպես քննադատել եք: Ի՞նչն է պատճառը, որ այսօր Դուք աջակցում եք Տեր-Պետրոսյանին:

- Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լեւոնը հարկադրված լիներ հրաժարական տալ: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչեւ 1998թ եւ դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իրենց, խոհեմություն եւ համարձակություն ունեցավ բացահայտելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի խմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե ՚նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչՙ: Այդ մտքով Հայաստանի իշխանություններին հանձնարարվեց նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին մշակելու պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների եւ այլոց կախվածությունը իրենցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը: Ի տարբերություն սրանց, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արցախի հարցում, երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից եւ հարցերը որոշում էին 2 մարդ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյ&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազատագրված տարածքների վերաբնակիչներին տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն ու արտոնություններ, որի արդյունքում նրանց թիվը անընդհատ ավելանում էր, ապա սրանք կատարեցին ճիշտ հակառակը, վերացրեցին արտոնությունները, վարչակազմի ղեկավար նշանակեցին մի մարդու, որի` վերաբնակների նկատմամբ ունեցած ատելության պատճառով դրանց թիվը գրեթե կիսով չափ կրճատվեց:

Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Տեր-Պետրոսյանը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ ՚այսուհետեւ ադրբեջանցիները ոչ մի զիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակումՙ: Այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաեւ հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առեւտուր անելով հանձնենք: Նա նույնիսկ Մոսկվայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու մարմանջով եւ առաջ ընկնելով ժամանակներից, նա հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական փաստաթղթի տակ: Իհարկե, որեւէ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների հանձնումը հակառակորդին: Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լեւոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որեւէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով օգտապաշտ (պրագմատիկ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետեւաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրագործել Հայաստանը արտաքին շուկաների հետ կապող երկաթգծի եւ այլ հաղորդակցությունների գործարկումը, ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ կա արդյո՞ք հարցի լուծման այդպիսի տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից հեռացնելուց հետո, մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված եմ, որ միաժամանակ կարժանանա նաեւ մեր ժողովրդի հավանությանը:

Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով, Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Այսօր նրա վերադարձին կողմ լինելը չի նշանակում կողմ լինել տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետեւ այս հարցը ներառնված չէ ՚ավգյան ախոռները մաքրելուՙ ծրագրում: Ուստի այն վայրահաչությունները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են եւ տգիտության արդյունք: Ամփոփելով ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական ոչ մի իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի եւ արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Բայց եթե մի օր նման վտանգ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք տարածքներ զիջող իշխանության դեմ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ժողովրդի այն հատվածին, որը չի ընդունում 2008թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:

- Նախ ողջունում եմ մեր ժողովրդի այն հատվածին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին համաժողովրդական շարժման հանրահավաքներին: Այս ռեժիմի տապալման միակ ձեւը վճռականորեն խաղաղ հանրահավաքներն ու երթերը շարունակելն է: Իսկ ովքեր կարծում են, որ այսպիսի գործողություններով հնարավոր չէ հայտնի զույգին ծնկի բերել, ապա չարաչար սխալվում են: Մենք ` հայերս, մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեր վրա եւ պետք է ասեմ, որ միջազգային տարբեր կենտրոնների արձագանքները նույնպես կախված են մեր գործողություններից: Եթե մեր ժողովուրդը այս վճռականությամբ շարունակի պայքարել իր երկրին ու իրավունքներին տեր կանգնելու համար, որին, իհարկե, չեմ կասկածում, ապա մեր տարածաշրջանով շահագրգռված բոլոր օտար տերությունները ստիպված են լինելու ընդունել մեր ժողովրդի կամքը: Այս հաստատումը մեր ժողովուրդը պետք է ընդունի որպես ճշմարիտ խոսք: Ուստի այսօր յուրաքանչյուր հայ մարդ, որը մասնակից է բողոքի գործողություններին, պետք է շատ լավ գիտակցի, որ ամեն ինչ կախված է հենց իրենից: Պայքար, պայքար, մինչեւ վերջ:

- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այս հարցը չի կարելի դիտարկել մեր ռազմավարության ընդհանուր համատեքստից կտրված: Դեռ ամիսներ առաջ, ՚Ժառանգությանՙ հարգելի առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը նույնպես այս միտքը փորձեց անցկացնել ԱԺ-ում: Այն ժամանակ էլ ես նշեցի իմ կարծիքը այդ նախաձեռնության մասին: Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը եւ դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական շարունակությունը: Մասնավորապես դրանից հետո ԼՂՀ-ն, իր ներկայիս սահմաններով, պետք է միանար ՀՀ-ին, տարածքի մեծության պատճառով վերածվելով մի քանի մարզի: Բացի այդ, սրան զուգահեռ պետք է ուղղել 1988թ-ի սխալը եւ հանդես գալ Նախիջեւանը Հայաստանին միացնելու քաղաքական պահանջով: Եթե սա չէ առաջարկության տրամաբանությունը, ապա ես դեմ եմ դրան: Այլապես կստացվի, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, որից վաղուց ազատ է, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի մեր ազգային միասնությանը: Առանց այս առաջարկությունների էլ, վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ պետություն լինելու ՚փաստըՙ: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման արհեստական պատճառներից հիմնականն է: Հայերը, ապրելով իրենց հայրենիքում, չեն կարող եւ չպետք է համարվեն տարբեր պետությունների քաղաքացիներ` աստիճանաբար մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը հարցը շարունակում է համարել հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Արցախին որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը, նոր հանրաքվե անցկացնելով` լուծարել ԼՂՀ-ն եւ ներկայիս սահմաններով միացնել ՀՀ-ին:

- Ազատություն ստանալուց հետո ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը

-Անելու ենք նույնը, ինչ անում էինք մինչեւ հալածվելը: Այն ժամանակ մեր նպատակը բաժանված էր մոտակա եւ հեռակա նպատակների: Մոտական էր. բացառել հանցագործ եւ ապազգային ռեժիմի վերարտադրությունը: Իսկ հեռական` ձեւավորել հայկական բարոյական մի շարժում, որից պետք է ծնվի ապագա բարոյական Հայաստանի կերտման գործում մեծ դերակատարություն ունեցող մի կազմակերպություն: Այսօր մեր ունեցած կարճաժամկետ խնդիրը ենթարկվել է որոշ փոփոխության` սրանց վերարտադրությունը մեր կողմից կանխելու գործունեությունը վերափոխվելու է այսօրվա ոճրագործ ռեժիմի հեռացման` արդեն համաժողովրդական դարձած գործունեության: Իսկ երկրորդ խնդիրը մնում է անփոփոխ: Ընդ որում մեր գործն այսօր դարձել է ավելի դյուրին: Մենք միշտ ձգտել ենք մեր ապագա շարժումը ձեւավորել երիտասարդության միջոցով, զգաստացնել նրանց, որ եկել է երկրին տեր կանգնելու ժամանակը: Եվ այսօր, ի ուրախություն մեզ, նորաստեղծ համաժողովրդական շարժման շնորհիվ դա արդեն իրականություն է դարձել, որը մեր նպատակին ու գործունեությանը հավելյալ հույս ու ոգեւորություն է ներշնչում: Անշուշտ, ինչ որ ասում եմ, դա իմ սեփական կարծիքն է եւ այն տակավին պետք է դառնա մեր համախոհների քննարկման լուրջ թեմա, որից եւ պետք է ծնվի հավաքական որոշումը: Ուստի, ազատության մեջ հայտնվելուց հետո իմ առաջին գործերից մեկը լինելու է կազմակերպել խորհրդակցական բաց հավաք, մեր բոլոր հին ու նոր համակիրների մասնակցությամբ: Այդ մասին մամուլով մենք տեղյակ կպահենք հանրությանը:

ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Nakominch. Теперь ответьте на эти цитаты. Ваша оценка. Вы до сих пор верите Гургену Далибалтаяну?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 1 анонимный, 111 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    124 гостя
    Krasar vanski khnushinak Абрикос НезнайкО RDR Sigo stephanie S Rubik Xenobarbital Колючка Анчара
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...