Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


Gentle Giant

Рекомендованные сообщения

ԼԵՒՈՆ ՏԵՐ﷓ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագավառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկնածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորաբար, տիրապետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձրացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խորացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայքար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան անորոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճառը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խորամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թեկուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսագրությունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակությունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բավական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտանելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրականանալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտրությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոզը, բազմիցս փորձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարակության զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մեկը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլորությունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմատիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պարտադիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։

Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դերբայների օգտագործման հակումով, թե՛ պոպուլիստական խոստումների առատությամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժողովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենեւին չհավակնելով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

«Կորուսյալ դրախտի» հուշը

Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալ դրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշ հատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստալինյան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվ անժխտելի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։

Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց, Լեհաստանի եւ Ֆինլանդիայի նման, մեկանգամընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալ թեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեց քսան տարի, ինչը միանգամայն բավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւ պետականության կայուն ավանդույթներ ձեւավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունը Խորհրդային Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտման ճանապարհին նրանց արձանագրած այսօրվա նվաճումները, պետք է բացատրել, առաջին հերթին, հենց այդ հանգամանքով։ Ինչեւէ, առաջին հանրապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւ Խորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Համենայն դեպս, վերջին 90 տարիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետական շարունակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգականության փաստի հետ, որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։

Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի 3000-ամյա պատմության, թերեւս, ամենահազվագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեեւ քաղաքացիական պատերազմը (1921 թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928–1933 թթ.), ստալինյան տեռորը (1937–1938 թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհային պատերազմը (1941–1945 թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ, այնուամենայնիվ, փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկա Հայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացել խուսափել նման ողբերգությունից։

Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակ հասկանում է 1960–1970-ական թվականների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչության նվազագույն կենսամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւ ցածր, բայց կայուն եւ երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւ առողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատմամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը, սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում, սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակի առումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զորավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ Վիկտոր Համբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի միութենական եւ միջազգային համբավը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգային արժանապատվությունը։ Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնոլորտ, որը, ներկայիս համեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմ եւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մարդիկ հակված են պատանեկության եւ երիտասարդության տարիները համարել իրենց կյանքի լավագույն շրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատանեկությունը եւ երիտասարդությունը համընկնում են հենց 60–70-ական թվականներին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակի կարոտախտ է առաջացնում։

Հետո, 1970-ական թթ. կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարիները։ Սպառազինությունների մրցավազքի, նավթի գների անկման եւ համակարգային բնույթի արատների հետեւանքով Խորհրդային Միությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավ ապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի, կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոնները եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչական միջոցները, ո՛չ էլ Գորբաչովի տնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդային Միության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առաջացած ժողովրդավարական շարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։ Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988–1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400–500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։

Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մեկուսացած խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Բոլոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախկին տնտեսական կապերն ու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիական հետամնացության եւ տնտեսական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Քիչ թե շատ բարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրները հարկադրված էին ճգնաժամը հաղթահարել արմատական տնտեսական բարեփոխումների իրականացման, այն է՝ շուկայական հարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնաժամային վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնորհիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեց տնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելով նաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակի շեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւ համապատասխան հոգեբանական մթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգոհությունն ու մերժողական վերաբերմունքը իշխանությունների իրականացրած «շոկային» տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց, ինչը, սակայն, չափազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար, ինչպիսի առարկայական եւ բանական փաստարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մասին, միեւնույն է, «կորուսյալ &

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 81
  • Создано
  • Последний ответ

Լավ մտքեր կան, կան նույնիսկ մի քանի մտքեր առաջարկներ որ շատ ողջունելի են: Օրինակ պետական բնակարանաշինություն, երեխաներին վճարումներ, բանակի ամնիստիա: Բայց ոչ բանակի կրճատումը:

Կան սովորական հերթապահ մտքեր, որ այսօրվա իշխանություններն էլ հռչակել են ու անում են: Օրինակ պայքար տեռոռիզմի դեմ: ստեղ ընդեղ զորքեր են ուղարկում, օկուպացնում են ուրիշ երկրներ:

Կան առաջարկներ որոնք սխալ են ու չեն գործի, դրանք հատկապես վերաբերվում են դրամա-վարկային, հիպոթեկային ու կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ արտահայտություններին:

Բայց կա մի ֆունդամենտալ , ես կասեի փիլիսոփայական մակարդակի հակասություն Լևոնի դատողությունների մեջ:

Մի կողմից ինքը շատ լավ նկարագրում է նյութապաշտության մոլուցքի արած ավերածությունները, այն համատարած առուծախի մթնոլորտը որը հիմնահատակ քանդում է ամեն ինչ իր շուրջ բոլորը: Այն դեգրադացիան, դեպոպուլացիան ու մյուս այլասերումները որ քանդում են Հայաստանը:

Բայց հարգելի պարոնայք ՀՀՇ, ո՞վ է բացել այդ Նյութապաշտության վիշապի դարպասները : Դու՞ք չեք որ Հայ ազգի սրբազան իղձերը ու բաղձանքները ստորադասում եք Տնտեսական շահին: Եվ այդպիսով կերտում եք նյութապաշտության գաղափարախոսությունը: Դուք չեք որ անընդհատ կրկնում եք նույն միտքը, պետք է լուծենք արցախյան հարցը ու հայ-թուրքական սահմանը բացենք որպեսզի ավելի լավ ապրենք:

Ու երբեք չի բացվում փակագիծը, թե ինչ պետք է զիջենք որպեսզի դրան հասնե՞նք: Բա ուր մնաց Արդարությու՞նը: Թե արդարությունը դա միայն ներքին օգտագործման կատեգորիա է՞: Արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս պետք է մոռանանք Արդարությունը ու առաջնորդվենք տնտեսական կարճաժամկետ, ես կասեի կասկածելի շահով:

Նյութապաշտության դեմը կարելի է առնել միայն մեծ Գաղափարով: Վարչահրամայական մեթոդները ու մնացած կոռուպցիայի դեմ պայքարը չեն գործի:

Իսկ Հայաստանը դարձնել Սլովենիայի կամ Բելգիայի պես պուպուշ , հանգիստ կուլտուրական երկիր, ոչ ամբիցիոզ, դա այն մեծ Գաղափարը չի որ հայ մարդուն կմղի ինքնակազմակերպման ու նյութապաշտությունից հրաժարվելու: Բելգիա կառուցելու իմաստը ո՞րն է, եթե կա արդեն Բելգիա որտեղ կարելի է գնալ ու ամեն ինչ պատրաստի ստանալ: Համ էլ մեր հարևանները երբեք չեն թողնի մեզ դառնալ Բելգիա: Այնպես որ տվեք ուրիշ տեսլական: Այնպես որ էդ բոլորը կմնա թղթի վրա, քանի դեռ դա չի միավորել բոլորին, իսկ բոլորին միավորելու համար մնում է ընդամենը մի փոքրիկ քայլ որ պետք է անի Լևոնը բայց չի համարձակվում:

Թող ասի ես կարող եմ կերտել անկախ Հայք դրախտավայր 42.000 կմք վրա ու կդարձնեմ այն Ազատության էտալոն Անատոլիայի , Վիրքի ու Աղվանքի ժողովուրդների համար ու նոր այն ժամանակ կկատարվի Հրաշք

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

И имя ему ЛЕ(г)ИОН:)

Грант джан надеюсь,что хоть к этому бреду ты не прикладывал руку:)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կարդացի ծրագիրը... Ցավով, այո ցավով պիտի նշեմ, որ բացի բացահայտ պոպուլիզմից չտեսա ուրիշ բան: Նա նշում է Հայաստանի այն վատ կողմերը, որոնք պետք է շտկվեն... և վերջ:

Բոլորս էլ գիտենք, որ անհրաժեշտ է պայքարել կաշառակերության դեմ, պատք են հավասար պայմաններ գործարարների համար և այլն... միակ ոլորտը, որտեղ նշվում են կոնկրետ քայլեր, թե ինչպես պիտի բարելավվի ոլորտը - գյուղատնտեսության ոլորտն է: Մնացածը - ջուր ծեծոցի է: Մատնանշված են պրոբլեմներ, ասվում է որ դրանք պիտի վերացվեն.... իսկ թե ինչպես պիտի հասնել այդ բարեփոխմանը, ինչ կոնկրետ քայլերի միջոցով - թողնված է հանդիսատեսի երևակայությանը... Ղարաբաղր հարցի մասին ընդհանրապես մշուշոտ և անհասկանալի ինչ որ խոսքեր...

Հարց է առաջանում, երե հնարավոր է կոնկրետություն մտցնել մի ոլորտում, ինչու դա չի կարոլի անել մյուս ոլորտներում?

Մի խոսքով ես իրոք հիասթափված եմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Прочёл про его ностальгию про советское время и том поколении.Не он ли отменил 9-е мая как государственный праздник?

Его тон на митинге и то ,что он пишет в программе касательно периода СССР,сильно отличаются.

Хочется только и сказать:

Ара,шашолэт каши эли.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մոնո ջան, մասամբ համաձայն եմ քո ասածների հետ։ Տեքստի մեջ կան հետաքրքիր առաջարկներ (ես կասեի ամենահետաքրքիրը ոճն ա), կան շատ կասկածելի դրույթներ` պրոֆոսիոնալ բանակ, որը իմ կարծիքով բացարձակ ակտուալ չէ Հայաստանի համար, կան դատարկաբանություններ` պայքար տեռորիզմի դեմ (տարրօրինակ բան ասեմ, բայց այսպիսի դատարկությունները արտահայտում են Լեւոնենց սերնդի անբուժելի պիոներությունը եւ անկեղծ հավատքը տարբեր տիպի միջազգային “լավ բաների”)։

Ինչ վերաբերվում ա քո ֆունդամենտալ խոհերին։ Ինչպես միշտ քո գրածը շատ լուրջ ա ու հետաքրքիր ու պահանջում մանրամասն պատասխան։ Ես դա չեմ կարող տալ, մանավանդ որ այնքան էլ ինձ չի ուղված։ Ես համաձայն եմ այն մասի հետ, որ նոր Բոլգիա կառուցելը Հայաստանի ծրագիրը չէ եւ դա երբեք չի լինի։ Բայց իրականում դու առաջ ես ընկնում ժամանակից։ Նախ, դեռ կատարված չի այն աշխատանքը, որը թույլ կտար գիտության եւ մարդկանց հատուկ դաստիարակված խմբի կամքի վրա հիմնված իրական հայկական մոդելի առաջ քաշումը։ Դրա իրականացման համար, պետք է նախ եւ առաջ ստեղծել նորմալ տանելի միջավայր, իսկ հետո նաեւ գոնե մի 10 տարի ժամանակ ու մի կենտրոնի աշխատանք, որը միաժամանակ եւ կուսումնասիրի եւ կդաստիարակի։ Այսօրվա մեր ինտելեկտուալ, բարոյական եւ կամային ներուժը ի զորու չէ տալ այդպիսի արդյունք։ Գոնե ես շատ եմ մտածել այդ ուղղությամբ, ունեմ կիսամշակ ծրագրեր, բայց դա այս պահին իրագործելի չէ։ Դա մեկ մարդու գործ չէ։ Բայց դա իրականանալի է։ Ուղղակի դա այս պահի նախագահական ընտրությունների հարց չի։

Երկրորդ` չի կարելի Լեւոնից պահանջել ավելի քան նա կարող է տալ։ Ամեն մարդ ունի իր պլանկան։ Լեւոնը այսօր կարեւոր ա, ոչ որպես բուն Լեուն, այլ որպես մի սիմվոլ, որի շուր հնարավոր եղավ քիչ թե շատ ուժեղ Շարժում ձեւավորել։ Միեւնույնն է քո ասած Հայքը չի լինի, եթե մենք Բելգիայի փոխարեն ունենանք Ղրղստան կամ Սերժանտ Սարքիսովի միայնակ սրտերի ակումբ։ Նախ պետք է ստեղծել նորմալ գործող քաղաքական դաշտ, գաղափարական մրցակցություն, լուծել կառուցվածքային` ստորւոկտուրալ հարցերը, իսկ հետո կոնկրետ բովանդակությունը, մեծ ու փոքր գաղափարները իրենք կգան։ Ես նույնիսկ քեզ կարող եմ ասել` եստ’ տակայա պարտիյա։ Կա գրվող ծրագիր քաղաքական ուժի, որը, իմ կարծիքով կառաջարկի ավելին քան Բելգիա։ Բայց դա խնդրահարույց ապագայի հարց ա ու նույնպես կախված ա ընտրությունների արդյունքից։ Եթե նորից լինի ամեն ինչ ինչպես միշտ` նորից ստիպված կլինենք վատնել ուժերը ոչ թե հեռանկարային ծրագրերի, այլ զուտ առօրյա տարրական պայքարի վրա` այլ ելք չկա։

Ինչ վերաբերվում է թուրքերի հարցին։ Ես հասկանում եմ սենց։ Դա գաղափարական հարց չի (էստեղ իմ հասկանալով Լեւոնի տեսակետն էլ ա նույնը), ինչպես դա դնում են մեր ազատականները ու մեր ազգայնականները։ Դա թուրքին սիրել-չսիրելու հարց չէ։ Դա խաղաղության հարց չէ։ Դա քաղաքական հարց ա։ Այսինքն, եթե կարճ լինեմ, ես կարծում եմ, որ եթե գլոբալ նպատակը միեւնույնն ա կոպիտ ասած թուրքերի մաման լացացնելն ա ու պատկերավոր ասած Կարինի բերդի ազատագրումն ա, ոչ ոք չի ասել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը ուղիղ ճակատային հարվածների ստրատեգիան է։ Մեր պայմաններում չինական, կամ անուղղակի գործողություները ավելի օպտիմալ կարող են լինել։ Սա շատ երկար խոսակցություն ա, բայց այս կոնտեքստում, կարող ա պարզվել, որ վաղը կլարինը գրավելու համար կարող ա պետք լինի էսօր Թուրքիայի սահմանը բացել։ Ու էս հարցում ես շատ սիրում եմ Նիկոլի մի անգամ գրածը` թե պահեր կան, երբ պետք է լինել ֆաշիստ ու պահեր կան երբ պետք է լինել պացիֆիստ։ Այսինքն` ֆաշիստ ու պացիֆիստը ոչ թե ինքնանպատակ են, այլ կախված են տվյալ պահի պետական շահից։ ……..

Ուզում եմ ասեմ, որ հասկանալով քեզ, ես այս ամենին հասնելու համար այլ` ավելի երկար եւ ոչ անմիջական, “փուլային” ճանապարհ եմ տեսնում։

Իսկ էսօրվա հետ կապված մի բանում համոզված եմ։ Կեւորկովի նախկին օգնականները ու այսօրվա չեկիստները հաստատ ավելի հայասեր չեն քան Տեր-Պետրոսյանը։ Առավել եւս քան Ժիրայր Սեֆիլյանը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Прочёл про его ностальгию про советское время и том поколении.Не он ли отменил 9-е мая как государственный праздник?

Его тон на митинге и то ,что он пишет в программе касательно периода СССР,сильно отличаются.

Хочется только и сказать:

Ара,шашолэт каши эли.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Да,я буду защищать 9-е мая,хотя бы из-за уважения к собственному отцу,не говоря о том,что армянский народ столько лет жил в безопасности и родил столько выдающихся личностей в ту эпоху(почитай программу ЛТП).

Т.е. ЛТП говорил с теплотой о той эпохе,а на деле с лёгкостью похерил всё это,в том числе 9-е мая.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

1. Софт у всех действительно импортный. Но предлагаемый вариант - это не армянский софт, а талыш-лезгинский секонд эдишн. Это когда ты вроде (б)пока(/б) независимое гос-тво, но весь твой товарооборот, импорт и многое другое уже под контролем турок, а страну уже вспахали и засеяли миллионом тюрок на будущие проекты.

2. очень опасно выбивать один кол другим. проще создать здоровую систему без экскурсов в прошлое к нафталиновым лидерам с их проголодавшейся свитой.

3. очень удобно на вопрос о гарантиях по невозврату в 90-е годы отвечать, что у ЛТП теперь новая команда и совсем другие люди, а при случае взваливать вину на старое окружение, которое мол повлияло на ЛТП и потому в его речи куча пустозвонства про борьбу с терроризмом и прочим. Остается только гадать о реальном влиянии на ЛТП старого окружения, которое благоразумно старается не выходить из тени (б)пока(/б).

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Уже второй раз с этим 9 мая. По мне его бы и сейчас отменить как праздник не грех. ...Апотом Моно гооврит о Большой Идее. Цавд танем, найи, у людей в головах еще русско-советские виндосы сидят. А у кого не сидит, у тех западные виндосы работают. Сперва это все надо почистить, создать армянскую опреационную систему, а потом уже говорить о чем то больше чем Бельгия. А то с народом, который сейчас зубами начнет защищать свое 9 мая, ты хочешь Армению построить.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Пих джан, цавд танем (лурдж ем асум, сирум ем кез :* ) давай будем объективными. Левон - плохой он или хорошоий, но в отличии от Серхио сам пишет свои выступления и тексты. Так что никто там руки не прикладывал, тем паче я.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ПРочитал, не понял- чем он не популист, о чем говорит в начале. Грант джян- может знаешь?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 154 гостя (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    154 гостя
    w i t o
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...