Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Սիրած ոտանավորներ


cartesius

Рекомендованные сообщения

Հովհաննես Շիրազ

Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,

Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,

Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին

Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-ու բացին

Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝

Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով

Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,

Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 26
  • Создано
  • Последний ответ

Պարույր Սևակ

Սարսափում եմ էս լոկ հիմա

Դու ասում ես, թե սառել եմ,

Բոլո՜ր, բոլո՜ր կրակներս ես վառել եմ

Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում:

Իսկ ես կասեմ, ես քայլել եմ,

Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,

Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում:

Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,

Ո՛չ մի երգով կամ ակնարկով.

Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,

Երկու հարկով բարձր եմ ապրել,

Ցած եմ իջել երկու հարկով,

Իջել-ելել, սակայն երբեք չըմ խարխափել:

Թե երբևէ խարխափել եմ՝

Խարխափում եմ ես լոկ հիմա,

Թե երբևէ սարսափել եմ՝

Սարսափում եմ ես լոկ հիմա,

Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝

Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,

Միայն հիմա՛, երբ զգու՛մ եմ,

Հասկանում եմ ու սարսափու՛մ,

Թե առանց քեզ, իմ կորա՜ծս,

Այս աշխարհի ինչն է պակաս...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Դու եկար

Իր մասին հայտնի բան է,

Փորձանքը լուր չի տալիս:

Դու եկար ճիշտ որ այդպես,

Բա այդպես հյու՞ր են գալիս:

Դու եկար և ամեն ինչ արեցիր տակնուվրա:

Ես հիմա ինչպե՞ս ասեմ,

Թե՝ փորձանք, զու՜ր ես գալիս:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ինչքան էլ թանկ լինի

Ես գիտեմ կհանդիպենք դեռ,

Եվ դու էլ ինձ կանես հարցում.

«Էլ մի՞թե քո սրտում չկա

Իմ հանդեպ ոչ մի զգացում»:

Չեմ դիմել ատամնաբույժի,

Բայց հարցիդ պատասխանն ունեմ.

«Ինչքան էլ թանկ բան է ատամը,

Ցավելիս հանում են – գցում»…

:cry:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ես այնպես հեշտ էի տարվում

Ես այնպես հեշտ էի տարվում,

Ես այնպես հեշտ էի վառվում,-

Իմ թելած ասեղի վրա

Հուլունքի պես էին շարվում:

Եվ հանկարծ…ես՝ վաղու՜ց հանգած,

Վառվեցի, և ի՜նչ – քո սառցից…

Հե՜յ գիտի ծովերից անցա

Ու հանկարծ… խեղդվեցի առվում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Այ այս մեկը ամեեեենասիրածներից է

Հովհաննես Շիրազ

Գտա

Իմ մանկության դառն հուշեր

Ու ես ձեր մեջ որբ տղա,

Բայց ահա խոր մի գիշեր

Որբանոցից ես փախա.

Մորս կարոտն իմ սրտին՝

Քաղաքն արի ոտնատակ,

Գտա միայն մեր բարդին

Ու մեր խրճիթն՝ ավերակ:

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝

Թե ինչպես ձեռքն ասկյարի

Հորս տաղել կիսամեռ,

Չէր թողել քարը քարի...

Բայց ու՞ր էր մայրս դալուկ,

Ա՜խ, նա էլ էր որբացել,

Արցունք դարձել ու մանուկ

Աչքիս մեջ էր մնացել:

Եվ հուշերի սրտմաշուկ

Շշուկներն են վկայում,

Որբ մնացի և արցունք,

Եվ Շիրակիս շուկայում

Խուժանացա: Եվ մի օր

Տեսա՝ սև հասցը ձեռքին

Տուն էր գնում գլխիկոր

Հին շուկայից մի խեղճ կին.

Վրա պրծա ու ձեռքից

Հացն ուզեցի փախցնել,

Նա ետ դարձավ, բայց մեկից,

Ա՜խ, չիմացավ ինչ անել,

Սիրտը ճիչով դուրս թռավ,

Եվ անունս շրթունքին՝

Ինձ գառի պես գիրկն առավ,

Ամուր սեղմեց իր կրծքին:

Եվ գլուխս էր գուրգուրում,

Սեղմում կրծքին իր մաշված,

Եվ աչքերս էր համբուրում,

Եվ ձեռքերս մրոտված,

Եվ կրկնում էր՝ «Գիժ ջան, գիժ»:

Եվ լալիս էր և գգվում,

Եվ դեռ մեր շուրջն՝ ակնապիշ

Մարդիկ էին հավաքվում...

Բայց սիրտս, որ տարիներ

Կարոտել էր մոր գրկի,

Չէր հարցնում, թե ով էր,

Չէր մտածում ու կրկին,

Թեև, որպես մի թռչնակ,

Թպրտում էր կույր ու խեղճ,

Բայց զգում էր, որ մի տաք

Բույն էր գտել գրկի մեջ:

Նա խենթ փայում, փայփայում,

Եվ խայտում էր իմ հոգին,

Ու կարծես թե շուկայում

Ինչքան հաց կար՝ ինձ տվին.

Բայց նա հացն էլ մոռացած՝

Դեռ ինձ կրծքին էր սեղմում,

- Ա՜խ, նա մայրիկս էր կորած,

Կորած որդուն տարավ տուն...

Մի քիչ մեծացրեցի, որ հարմար լինի կարդալ. հուսով եմ դեմ չես, փղիկ: :flower:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Հակոբ Հակոբյան

Հե՛յ, ձեզ մատաղ, բանվոր տղե´րք,

Մե´կ էլ, մե´կ էլ, մի զարկ տվեք,

Մի զարկ տվեք ցարի գահին

Որ խորտակվի նա հիմնովին:

Միահամուր մեր ուժերով,

Հերոսների արյան գնով,

Տեև ընկավ ցարն իր գահից,

Բայց չի ջարդված միանգամից:

Այժմն էլ ցարն է մեզ աղաջում,

Որ խնայենք վերջին շնչում...

Բայց ձեզ մատաղ, բանվոր տղե´րք,

Մե´կ էլ, մե´կ էլ, մի զարկ տվեք,

Մի զարկ տվեք ցարի գահին,

Որ խորտակվի նա հիմնովին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Կ'ըսեն

Ոգտակար է մարդոց համար

Սակայն

Հեղ մ'ալ եկուր

Սիկառիս հարցուր:

Ոննիկ Ֆչըճեան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ավ. Իսահակյան

Ասում են, թե՝ դու այնպես

Մոռացել ես ինձ այնպես,

Որ երբ անունս են տալիս,

Հազիվ միտդ եմ գալիս:

Բայց, նազելի՛ս, ձեր բակում

Այն լորին է դեռ աճում,

Որի քնքուշ բույրի մեջ

Քեզ գրկեցի սիրատենչ:

Ու գրկիս մեջ այսօր դեռ

Կիզող կրակ է վառվել,

Իսկ երբ անունդ են տալիս,

Սիրտս արյուն է լալիս:

Ա՜խ, իրա՞վ է՝, դու այնպես

Մոռացել ես ինձ այնպես,

Որ երբ անունս են տալիս,

Հազիվ միտքդ եմ գալիս...

1.gif

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Պարույր Սևակ

Իսկ ի՞նչ անենք

Ես տեսնում եմ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին,

Մեր հարուստը՝ աչկիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:

Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,

Ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն –

Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում:

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-

Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ:

Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,

Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով:

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,

Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր:

Քեզ թվում է, թե մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու, -

Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո

Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...

Չես հարցնում

Աչքս բաց՝

Բայց էլի խաբեցիր –

Ոտքերս – ձեռքերս

Կապեցիր:

Հիմա էլ կտրում ես յոթ անգամ,

Բայց գոնե

Մեկ անգամ չափեցի՞ր:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Poqr e, baic lavn e ;) Motavor em hishum.

Hovhannes Tumanyan

Erazums mi maqi

ekav mots harcmunqi.

Astvats pahi qu balin,

vonc er hame im dzagi.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Mtnshax

Sahun qaylerov, annshmar, vorpes qnquysh muti tev,

mi stver ancav, tsaxik u kanach mexmiv shojelow,

iriknajamin tpern ororox hovi pes tetev,

mi uru ancav, mi gunat axchik, chermak shorerow.

Ardzak dashteri amayutyan mej, na mexm shshnjac,

kartses te siro qnquysh xosq asac nirhox dashterin,

tsaxikneri mej ayd anurdj kuysi shshuke mnac,

ev tsaxiknere ayd nurb shshukov im sirte lcrin.

Vahan Teryan

ete sxalvel em, urreq:) dprocakan tarineric em hishum

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...