Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Սեւրի պայմանագրի չիրագործման հետեւանքն&#


Рекомендованные сообщения

Միջազգային քաղաքականությունը արդեն բազմիցս անգամ խոսել է հայ-ադրբեջանական պայմանագրի մասին, շեշտելով դրա կարևորությունը, հավաստիացնելոով թե իբր իրենք կհոգան ապյմանագրի իրագործմանը: Այս հոդվածը նվիրված է Սևրի պայմանագրին, որն նույնպես միջազգային քաղաքականության կողմից պետք է որ իրականանար: Շատ կարևոր և հետաքրքիր հոդված է:

Սեւրի պայմանագրի չիրագործման հետեւանքները

Սույն զեկուցումը ներկայացվել է Սեւրի հաշտության պայմանագրի կնքման 85-ամյակին նվիրված, «Սուրմալու-Իգդիր» hայրենակցական միության կազմակերպած գիտաժողովին 2005 թ. դեկտեմբերի 21-ին։ Տպագրվում է կրճատումներով։

Սեւրի պայմանագիրը գնահատելիս պարտադիր է ճիշտ պատասխանել մի առանցքային հարցի. արդյոք Սեւրի պայմանագրի կնքումն ու բովանդակությունն արտահայտո՞ւմ էին 1920 թ. իշխող աշխարհաքաղաքական իրողությունները, թե՞, ինչպես հաճախ է ակնարկվում արեւմտյան ու նաեւ նախկին խորհրդային պատմագրության մեջ, այդ պայմանագիրը դիվանագիտական անհիմն ռոմանտիզմի մեռելածին արգասիք էր ու հենց այդ պատճառով էլ չկենսագործվեց։

Ինչպես ստորեւ ներկայացնելու ենք, Սեւրի պայմանագիրն իրականում կոչված էր լուծելու միջազգային քաղաքականության, մասնավորապես, մերձավորարեւելյան ու եվրոպական քաղաքականության համար խոշոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնց վիժեցումն ու սառեցումը սարսափելի ծանր հետեւանքներ ունեցան Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձեւավորվող միջազգային քաղաքական նոր համակարգի համար ու մինչեւ այսօր էլ խիստ բացասականորեն են ազդում տարածաշրջանային ու միջազգային իրադրության վրա։

Բանն այն է, որ Սեւրի դաշնագրում ամրագրված դրույթների իրագործմամբ կարգավորվելու էին երեք կարեւոր խնդիրներ, որոնք այսօր էլ մնում են չլուծված.

ա) Հայկական հարցը,

բ) Քրդական հարցը,

գ) մարդկության դեմ զանգվածային ոճրագործությունների միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու պրակտիկայի մերժումը եւ դրանք իրագործած անձանց ու պետություններին անխուսափելի պատժի ենթարկելու հրամայականը։

Քրդական հարցի մասին

Թեեւ այս զեկուցման հիմնական նպատակը Սեւրի դաշնագրի` Հայկական հարցի հետ ունեցած այժմեական առնչության բացահայտումն է, բայց եւ այնպես, համառոտաբար անդրադառնանք նաեւ մյուս երկու խնդիրներին։

Սեւրի պայմանագրով որոշակի լուծում էր սպասվում նաեւ քրդական հարցին` քրդերի՝ անկախ պետականություն ունենալու իրավունքին։ Նախատեսվում էր ստեղծել ինքնավար քրդական տարածք, որը հետագայում լիարժեք անկախություն ստանալու մեծ շանսեր ուներ։ Տապալելով նաեւ այս խնդրի լուծումը` մեծ տերություններն առաջացրին Մերձավոր Արեւելքում դանդաղ գործողության մի ահռելի ական, որը պարբերաբար պայթում է Իրաքում, Թուրքիայում եւ Իրանում։

Մասնավորապես, Թուրքիայում քրդական ապստամբություններ տեղի ունեցան 1925, 1927, 1937, 1984-1999 թթ., 2004-ին վերսկսվեց Քրդական բանվորական կուսակցության պարտիզանական պատերազմը։ Քրդական հարցը դեռեւս մեծ ու ցավալի խնդիրների առջեւ է կանգնեցնելու տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությունը։

Ֆաշիզմի առաջացմանը նպաստելու, հիտլերյան եւ ստալինյան ցեղասպանություններին զարկ տալու մասին

1923 թ. Սեւրի հաշտության դաշնագրի փոխարինումը Լոզանի պայմանագրով երկու առումով նպաստեց 1920-1930-ական թթ. ֆաշիզմի առաջացմանը եւ Եվրոպայի սրտում արդեն զանգվածային բնաջնջումների կիրառմանը։

Նախ՝ Սեւրի տապալմամբ հրապարակավ արդարացվեց ֆաշիզմի պրակտիկան` ցեղասպանության ու էթնիկական զտումների միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու սովորությունը։ Սեւրի դաշնագրի վիժեցումը միջազգային քաղաքականության մեջ անբարոյականությունն անպատիժ կերպով կիրառելու մեծագույն քարոզ էր, որը շատ չուշացրեց իր վրեժը լուծել նաեւ այդ քարոզը կարդացած եվրոպական պետություններից։

Ե՛վ Ա. Հիտլերն ու նրա ստահակները, ե՛ւ մեծագույն ոճրագործ Ի. Ստալինը, քաջատեղյակ լինելով Հայոց ցեղասպանության մանրամասներին, իրենց համար համապատասխան «դասեր» էին քաղել, որոնք հետագայում բերեցին միլիոնավոր մարդկանց ոչնչացմանը։ 1939 թ. Հիտլերի արտասանած հռետորական հայտնի հարցը` «ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը», վերաբերում էր, նախ եւ առաջ, Սեւրի վիժեցմանը եւ Լոզանով նրա տեղակալմանը։

Երկրորդ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ Սեւրի պայմանագրի վիժեցմամբ Եվրոպայի մատույցներում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը` Թուրքիայի Հանրապետությունը։

Վերջինս ուներ ավելի ուշ Իտալիայում, Գերմանիայում եւ այլուր առաջացած ֆաշիզմի գլխավոր բնորոշ գծերը` ամբողջատիրությունը, ծայրահեղ շովինիզմը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ դաժան բռնամիջոցների կիրառումը` ընդհուպ մինչեւ զանգվածային ոչնչացում ու տեղահանում (Թուրքիայում բնաջնջման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլեւ հույներն ու ասորիները, իսկ քրդերի նկատմամբ զանգվածային բռնամիջոցների արդյունքում, օրինակ, 1980-ական թթ. տեղահանվել է ավելի քան 2,000 քրդական գյուղ), քաղաքական մտքի լիակատար վերահսկողությունը, անհատի լիակատար հնազանդությունը պետությանը, առաջնորդի պաշտամունքը (Աթաթուրքի պաշտամունքը մինչեւ այսօր էլ ուժի մեջ է), հասարակական կյանքի բոլոր ոլորտների ռազմականացումը, ագրեսիան (Թուրքիան դիմել է ագրեսիայի Սիրիայի, Կիպրոսի, Իրաքի դեմ, ագրեսիայի ձեւ է նաեւ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը` շրջափակում, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, սպառնալիքներ, Ադրբեջանին պատերազմի մղում, Ցեղասպանության ժխտում)։

Այն, որ խորհրդային եւ արեւմտյան պատմաբաններն ու քաղաքագետները նման գնահատական Թուրքիայի պետական կառուցվածքին չեն տվել, շատ պարզ բացատրություն ունի. ԽՍՀՄ-ում անհնար էր «ֆաշիստ» անվանել Աթաթուրքին, որի հետ Լենինը եղբայրության դաշինք էր կնքել, իսկ Արեւմուտքում նույն բնութագրումը չէին տալիս, որովհետեւ Թուրքիան դիտվում էր որպես Ռուսաստանի դեմ պատվար ու առանցքային դաշնակից, ինչը ձեւակերպվեց ՆԱՏՕ-ին անդամակցումով։

Հայկական հարցի ներկա փուլը եւ Սեւրի դաշնագիրը

Մեզ համար առաջնայինը, այնուամենայնիվ, Սեւրի դաշնագիրը Հայկական հարցի տեսանկյունից քննելն ու գնահատելն է։ Հետեւաբար, նախ, անհրաժեշտ է ճիշտ սահմանել ու ձեւակերպել Հայկական հարցի էությունը։

Հայկական հարց ասելով` վաղուց այլեւս չպետք է այդ տերմինի տակ հասկանալ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին բնութագրվող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ եվրոպական դիվանագիտության վարած համապատասխան քաղաքականությունը, որը հայերի ֆիզիկական անվտանգությունն Օսմանյան կայսրությունում ապահովելու առերես խնդիր էր դնում, այն էլ` անիրականանալի բարեփոխումների միջոցով։

Իրականում, Հայկական հարցի էությունը եղել եւ այժմ էլ է հայ ժողովրդի` իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը։ Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը` հայոց պետականության վերականգնում եթե ոչ ամբողջ Հայաստանում (350,000 ք. կմ), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատեւ անվտանգ գոյությունն ու զարգացումը։

Այլ կերպ ասած, Հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ։

Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29,800 ք. կմ խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի պահպանել ազգային հավաքական կյանքը ներկայիս հայաբնակ տարածքներում։

Ինչպիսի՞ն է, սակայն, Հայկական հարցի վիճակը ներկայումս։

Հայ ազգի եւ հայկական քաղաքակրթության գոյությունը վտանգված էր նախկինում, այն վտանգված է եւ այսօր, որովհետեւ չլուծված է մնում տարածքային` հողային խնդիրը։

Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դարձյալ հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել»-ի դրության մեջ։ Խորհրդային կայսրության փլուզման գործընթացին զուգընթաց՝ հայության դեմ Ադրբեջանի եւ նրա ավագ դաշնակից Թուրքիայի ծավալած վայրագ գործողությունները, ծավալապաշտական բացահայտ ծրագրերը եւս մեկ անգամ վտանգում են Հայաստանի ֆիզիկական գոյությունը։

Վերջին մեկուկես տասնամյակի անկախ գոյության փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` 42,000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող տարածքի վրա վերահսկողություն հաստատելու շնորհիվ միայն` ներառելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ։ Սա՛ է Հայաստանի անվտանգությունն ապահովող այն նվազագույն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականության գոյությունն այլեւս կարող է անհնարին լինել։

Աշխարհառազմավարական այս ներկա ետնաբեմի վրա Սեւրի դաշնագրի ստորագրումն ու վիժեցումը սոսկ անցած, մեռած պատմություն չեն, այլ քաղաքական, իրավական ու ռազմավարագիտական արժեք ունեցող իրողություն։

Քաղաքական առումով` 1920 թ. Սեւրում միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարները, համաշխարհային պատերազմի պատճառների մանրակրկիտ վերլուծության ու հետագայում այդպիսի աղետներից խուսափելու իմաստնությամբ տոգորված, ճիշտ վճիռ կայացրին հայկական հարցով, այն է` նոր պատմության մեջ առաջին անգամ ճանաչեցին հայոց պետականության իրավունքները Հայաստանի տարածքի նկատմամբ, ընդսմին առաջարկելով եւ ուրվագծելով այնպիսի սահմաններ, որոնք թույլ կտային Հայաստանին լինել ռազմականապես պաշտպանունակ ու տնտեսապես կենսունակ պետություն, մի պետություն, որը վստահելի ապաստան կարող էր լինել հայրենիքից բռնությամբ արտաքսված հարյուր հազարավոր հայերի համար։

Ու թեպետեւ պատմական տեսակետից այդ սահմաններն ամբողջովին չէին ընդգրկում հայոց հայրենիքը` կազմելով Հայկական լեռնաշխարհի կեսը միայն, բայց եւ այնպես, այդ տարածքի ընդարձակությունը, ռազմավարական խորությունը, բնական հարստություններն ու հաղորդակցային ելքերը, մասնավորապես` ծովային ելքը, հնարավորություն էին տալիս արմատապես լուծելու Հայկական հարցը։ Սեւրի դաշնագիրն առաջարկել է Հայկական հարցի նախադեպային քաղաքական լուծումը, որն այսօր էլ բոլորովին թարմ է ու չի կորցրել իր նշանակությունը։

Իրավական տեսանկյունից` մենք պետք է նկատի ունենանք մի չափազանց կարեւոր հանգամանք. այսօրվա դրությամբ Հայկական հարցն իրավական լուծում այդպես էլ չի ստացել. այն չի լուծվել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Կարսի, ո՛չ ԽՍՀՄ փլուզումից հետո ստորագրված որեւէ պայմանագրի միջոցով, ինչը փաստվում է ներկայիս վիճակով։

Այդ բազմաթիվ պայմանագրերից որեւէ մեկը լիարժեք չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ Հայկական հարցը, այսինքն` Հայաստանի սահմանների եւ, ըստ այդմ, կենսունակության երաշխիքների խնդիրը չի լուծվել։ Իսկ Հայկական հարցի բուն էությունը, ինչպես արդեն ասվեց, չի ընդունում այլ լուծումներ, բացի տարածքային-հողային լուծումից։ Եվ սա` անկախ որեւէ մեկի ցանկությունից, զուտ աշխարհառազմավարական իրողությունների բերումով։

Խորհրդային Միության փլուզմամբ Հայկական հարցը «սառցազերծվեց» ու մտավ վայրիվերո զարգացման փուլի մեջ։ Հայկական հարցի փոխակերպումները ցայտուն կերպով արտահայտվեցին ու շարունակում են արտահայտվել հետեւյալ չորս ուղղություններով.

ա) Արցախի հիմնահարցում,

բ) որեւէ առումով պակաս կարեւորություն չունեցող, վերջերս էլ տեսանելիորեն սրված Ջավախքի հիմնահարցում,

գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներում, ժխտումներում ու շահարկումներում,

դ) հայ-թուրքական հարաբերություններում, ներառյալ Հայաստանի ցամաքային շրջափակման հարցում։

Արդարեւ, 1988 թ. Հայկական հարցը մի վիճակի մեջ էր, 1991-ին՝ մեկ այլ, 1994 թ.՝ մեկ ուրիշ, այժմ` զգալիորեն տարբեր։

Հայկական հարցի հետագա զարգացումն անխուսափելիորեն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման, ըստ ամենայնի, ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների կտրվածքով, այլեւ վերոհիշյալ բոլոր

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Շարունակություն........

Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կա՛մ պահպանելու են այսօրվա ստատուս-քվոն, կա՛մ լինելու են ավելի նպաստավոր Հայաստանի համար։ Պակաս նպաստավոր լինելու պարագայում` Հայկական հարցի ռազմավարական վերը նշված բնությունն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը` վաղ թե ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրումներ, բախումներ ու պատերազմներ։

Քանի դեռ հայ ժողովուրդը իր անկախ գոյությունն ապահովելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չի ստացել, տարածաշրջանում տարածքային հարցեր շոշափող որեւէ պայմանագիր չի կարող իրավական հարատեւություն ունենալ։ Սա ուռա-հայրենասիրական լոզունգ չէ, որովհետեւ նման պայմանագրի խախտողը ոչ անպայմանորեն հայկական կողմը կլինի. Հայաստանի սահմանների ծայրահեղ խոցելիությունն ու պաշտպանական խորության բացակայութունը մշտապես գայթակղելու է ադրբեջանա-թուրքական դաշինքին` հարմար պահ գտնելու եւ ռազմական ուղիով մեկընդմիշտ «լուծելու» Հայկական հարցը` Հայաստանը լիկվիդացնելով։

Եթե մենք այս՝ այլընտրանք չունեցող ռազմավարական պարզ իրականությունը ժամանակին չնշմարենք եւ ազգովին չհակառակվենք հողային հարցերում այսօրվա դիրքերից նահանջ նախատեսող ինչ-ինչ աննպաստ պայմանագրերին, ապա դրանք կարող են բերել մեզ ողբերգական վախճանի։

Այսպիսի հեղհեղուկ ռազմավարական ու իրավական համատեքստում, երբ Հայկական հարցը շոշափող ու նախկինում կնքված որեւէ պայմանագիր լիարժեքորեն չի գործում, եւ մոտ կամ հեռու ապագայում սպասվում է նոր պայմանագրերի ու դաշինքների ստորագրում, Սեւրի դաշնագիրը, թեեւ այն երբեւէ ուժի մեջ չի մտել, ձեռք է բերում գրեթե նույնպիսի իրավական կշիռ ու արժեք, ինչպիսիք ունեն Հայկական հարցի վերաբերյալ նախկինում կնքված ու վավերացված պայմանագրերը։

Թեեւ Սեւրի դրույթները չեն իրագործվել, սակայն Հայկական հարցի առումով այն առաջարկել է ամենաճիշտ իրավական մոտեցումը` հողային համալիր լուծում։ Հետեւաբար, ապագայում կնքվելիք որեւէ համապարփակ պայմանագրի քննարկման ժամանակ Սեւրի դաշնագիրը գործնական նշանակություն է ունենալու որպես Հայկական հարցի լուծմանը միակ ճիշտ մոտեցում ցուցաբերած միջազգային իրավական փաստաթուղթ։ Սեւրի դաշնագրի նախադեպն այսպես կամ այնպես ընդլայնելու է հայկական կողմի բանակցային պահանջների միջազգային ընդունելիության շառավիղը։

Ասվածը բնավ չի նշանակում, թե հայկական դիվանագիտությունն այսօր պետք է պահանջի Սեւրի դաշնագրի կետերի ամբողջական իրականացում, բայց չի կարելի ընկնել նաեւ մյուս ծայրահեղության մեջ եւ ուղղակի անտեսել այդ պայմանագիրը, որը Հայկական հարցի համապարփակ կարգավորմանը հայեցակարգային, տեսական, մեկնաբանական ու մեթոդաբանական մեծ տալիք ունի։

Վերջապես, Սեւրի դաշնագրի ստորագրման ու չիրագործման պատմությունը մեծ արժեք ունի ռազմավարագիտական առումով` հայ քաղաքական մտքի զարգացման ու մեր երիտասարդ դիվանագիտության համար, որոնք, ցավոք, դեռեւս խարխափում են ազգային անվտանգության շահերի հետապնդման ու նույնիսկ նրանց ճշտորոշման հարցերում։

Այս առումով Սեւրի պատմությունը հենք է հետեւյալ հարցերը ճշտելու համար.

- Սեւրի վիժեցումը խոշոր տերությունների դիվանագիտական մտքի կարճատեսության ու սխալականության դրսեւորումն է, նրանց կողմից խոշորագույն զարգացումները կանխատեսելու եւ դրանք կանխելու լիմիտների վառ վկայությունը։ Մեծ տերություններն ի վիճակի չեն լինում կանխատեսել իրենց իսկ շահերը վտանգող միջազգային խոշոր զարգացումները, ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ խոստումների կատարումը։

- Սեւրի վիժեցումը հերթական հիշեցում է մեզ առ այն, որ խոշոր տերությունների` փոքր ժողովուրդներին, ներառյալ իրենց իսկ դաշնակիցներին, տված խոստումներն ու անվտանգության երաշխիքները կարող են անվարան եւ հեշտությամբ դրժվել։

- Հետեւաբար` մենք ինքներս պետք է վերլուծենք, հասկանանք ու որոշենք մեր անվտանգության խնդիրները, հիշենք, որ անվտանգության «միջազգային երաշխիքները» պատրանք են, ու կառուցենք մեր անվտանգությունը հողի վրա` հայկական հողի վրա։ Որովհետեւ, ինչպես Սեւրի պայմանագիրը ժամանակին ճանաչել էր, Հայկական հարցի լուծման մեջ անվտանգության ամենամեծ երաշխիքը հողն ու տարածքն են:

Այսպիսով, բացարձակ սխալ է արեւմտյան ու նախկին խորհրդային պատմագրության այն տեսակետը, ըստ որի` Սեւրի պայմանագրի վիժեցումը արտահայտում էր 1920-ական թթ. սկզբին իշխող աշխարհաքաղաքական իրողությունները։ Ամենեւի՛ն։

Սեւրի վիժեցմամբ միջազգային քաղաքական համակարգի (ներառյալ այդ դաշնագիրը ստորագրած եվրոպական տերությունների ու Խորհրդային Միության) երկարաժամկետ եւ անգամ կարճաժամկետ շահերը զոհաբերվեցին հանուն այսրոպեական քաղաքականության չարդարացված նպատակների։ 1923 թ. Լոզանում Սեւրի պայմանագրի կատարյալ տապալումը մինչեւ օրս էլ շարունակում է խիստ բացասական դեր կատարել տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ։

Ասվածից հրամայականորեն հետեւում է, որ Հայաստանի դիվանագիտությունն այսօրվանից իսկ պետք է ունենա այնպիսի մշակումներ, որոնք, համապատասխանելով հանդերձ արդի աշխարհաքաղաքական պայմաններին, թույլ կտան առավելագույնս օգտագործել Սեւրի դաշնագրում Հայկական հարցի մասով ամրագրված մոտեցումներն ու լուծումները։ Եթե ապագայում մեր դեռեւս հեղհեղուկ ու չկայունացած տարածաշրջանում կնքվելու է գոնե հարաբերական հարատեւությանը հավակնող որեւէ համապարփակ պայմանագիր, ապա Սեւրի դաշնագրի մեջ տեղ գտած ռազմավարական մոտեցումներն ու լուծումները առավել կամ նվազ չափով դեռ կատարելու են այն դերը, որ չկատարեցին 1920-ական թվականներին։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

քաղաքական գիտությունների դոկտոր

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...