Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ազատագրված տարածքների պաշտպանություն


Рекомендованные сообщения

Այսօր սա ստացա, ուզում եմ նաև ձեզ ներկայացնել: Լուրջ մտածելու առիթ կա:

------------

Հարգելի հայրենակիցներ,

2001թ-ից մինչ օրս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բոլոր միջոցներով, փորձում է համոզել հայ ժողովրդին, որ ազատագրված տարածքների հանձնումը անխուսափելի է, որ դրանք երբեք Հայաստանին մաս չեն կազմել և գրավվել են միակ նպատակով` հետագայում դրանցով սակարկելու համար: 2005թ.-ին այս հակահայ քարոզը հասավ իր գագաթնակետին: Հիմա ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին դրված այսպես կոչված «հետաձգված հանրաքվեի» տարբերակը առաջին անգամ հրապարակեց ոչ թե Մինսկի խումբը կամ Միջազգային ճգնաժամային խումբը, և ոչ էլ Բաքուն, այլ Սերժ Սարգսյանը՝ Երևանում կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում (30-31/03/2005): Չնայած խիստ քննադատությանը, նա շարունակում է բացահայտ քարոզել ազատագրված տարածքների հանձնման օգտին, փորձում է համոզել, թե հիմնախնդրի իր առաջարկած խայտառակ «լուծումը» այլընտրանք չունի, այլապես սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով, և ո՞վ՝ պաշտպանության նախարարը:

Հիմա հերթը հասել է նախապատրաստվող հակահայ «գործարքի» բոլոր մանրամասները հրապարակելուն: Այդ առաքելությունը ստանձնել է նախարարի քաղաքական խորհրդականը: Ընդ որում ասելով ամեն ինչ, նա այնուամենայնիվ փորձում է թույնը շաքարով պատել՝ ամենաանընդունելի կետերը ձևակերպել դրական երանգ ունեցող կամ երկիմաստ արտահայտություններով:

Ստորև ներկայացնում ենք նրա ամբողջական հարցազրույցը, որ տրվել է ս/թ նոյեմբերի 23-ին, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը, սակայն նույնը օրը զգալի աղավաղումներով թարգմանությունը տպագրվել է նաև «Հայոց աշխարհ» թերթում (ստորագրությունը՝ Ս. Հովհաննիսյան): Օրինակ՝ ռուսերենում գործածվում է «Քելբաջար և Լաչին», իսկ հայերենում՝ «Քարավաճառ և Լաչին»: Մենք փորձել են ուղղել ամենակարևոր հատվածները՝ հարազատ մնալով ռուսերեն բնօրինակին:

Մենք հույս ունենք, որ այս հարցազրույցը ընթերցողները այլևս համոզված կլինեն, թե որն է Հայաստանում իշխող խմբակի իրական նպատակը տարածքների հարցում:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն»

հասարակական նախաձեռնության գրասենյակ

26 նոյեմբեր 2005թ.

----------

Չ'նայած հոդվածի ռուսական տարբերակը ֆորումում արդեն տեղադրվել էր, նորից եմ ուզում տեղդրեմ այն, բայց արդեն հայերեն թարգմանված, որպեսզի լավ հասկանանք և պատկերացնենա թե ինչ են ուզում մեզ առաջարկեն ՊՆ և նրա հետնորդները:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 40
  • Создано
  • Последний ответ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՆԱԽԱԻԾԸ Հարցազրույց Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալմայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ

- Որո՞նք են տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների համատեղման չափանիշները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պարագայում։

- Ղարաբաղյան հակամարտության անկողմնակալ քաղաքականիրավական բնորոշումը անշեղորեն բերում է տվյալ սկզբունքների համատեղման գլխավոր չափանիշի սահմանմանը։ Որպես տվյալ չափանիշ եւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համակարգի որակի բնութագրիչ հանդիսանում է 1991 թվականին Ադրբեջանական ԽՍՀի տարածքում օրինական ճանապարհով երկու լեգիտիմ պետությունների՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավաբանական փաստի նկատմամբ վերաբերմունքի օբյեկտիվությունը։

- Ինչպե՞ս կգնահատեիք միջազգային հանրության վերաբերմունքը ԼՂՀի գոյության փաստին եւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում նրա մասնակցությանը։

- Հայտնի է, որ ԼՂՀն պաշտոնապես դասվում է չճանաչված պետությունների թվին։ Այդուհանդերձ անհրաժեշտ է հիմք ընդունել այն անհերքելի ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ճանաչված սուբյեկտ է։ Այլ պետությունների համեմատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ կարգավիճակի բացառիկ տարբերության ճանաչումը միջազգային հանրության կողմից հիմնվում է նախ՝ ԼՂՀի օրինական ճանապահով ստեղծված լինելու փաստի վրա։ Երկրորդ՝ միջազգային հանրությունն ընդունում է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղղությամբ ընդհանուր ջանքերի շրջանակներում ԼՂՀի, այդ թվում՝ նրա կանոնավոր բանակի բազմամյա գործնական ներդրումը հրադադարի ռեժիմի պահպանման գործում։ Տվյալ իրողությունները, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի ընտրական ինստիտուտների անընդմեջ 14ամյա արդյունավետ գործունեությունը անհերքելի հիմք են ծառայում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ԼՂՀի իշխանությունների հետ միջազգային հանրության լիազորված կազմակերպությունների բարեհաջող փոխգործակցության համար։ Ինչպիսի՞ն է տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման հնարավորությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։ Ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը ենթադրում է 1990 թվականի «ԽՍՀՄից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ-ի օրենքի իրավական կիրառման ժամանակահատվածում հանրաքվեի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման վերոնշյալ փաստի ճանաչում։ Այսպիսով, մինչ ԽՍՀՄի գոյության դադարեցման մասին 1991 թվականի դեկտեմբերի 21ի Ալմա Աթայի Հռչակագրի հրապարակումը, ԼՂՀի լեգիտիմ ստեղծման արդյունքում Ադրբեջանական ԽՍՀին ԼՂՀի տարածքի եւ իշխանությունների վարչական ենթակայության հարաբերությունները դադարեցվեցին միանգամայն օրինական ճանապարհով։ ԽՍՀՄի գոյության դադարեցման օրվանից, չլինելով արդեն Ադրբեջանական ԽՍՀի կազմում, ԼՂՀն դուրս եկավ նաեւ ԽՍՀՄին տարածքային ենթակայությունից եւ ձեռք բերեց անկախ իրավական սուբյեկտի կարգավիճակ։ Ըստ որում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես լեգիտիմորեն ստեղծված անկախ պետություն, միջազգային-իրավական հիմք ձեռք բերեց իր անկախությունը պաշտպանելու համար՝ օգտվելով սեփական սահմանների շրջանակներում «տարածքային ամբողջականության» սկզբունքից։ Հետեւաբար տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառելի է միջազգային իրավունքի նորմերի սահմաններում, որոնք բացառում են նրա հավակնությունները այլ ինքնավար պետության, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի նկատմամբ։

- Որքանո՞վ է իրատեսական Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի 2005թ. հոկտեմբերի 11ի եզրակացությունը։

- Անշուշտ կարեւոր է այն ուշադրությունը, որ հատկացնում է Միջազգային ճգնաժամային խումբը Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմի եւ կարգավորման գործընթացի լիիրավ մասնակցի։ ՄՃԽն՝ լինելով վերլուծական հանրության հեղինակավոր անդամ, գնահատում է կառուցողական քննադատությունը եւ առավել հաճախ հաշվի նստում դրա հետ։ Ահա թե ինչու, ՄՃԽի մեր գործընկերների աշխատանքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, անհրաժեշտ եմ համարում նշել նրանց եզրակացությունների անբավարար իրատեսությունը։ Հետեւելով փախստականների շուտափույթ վերադարձի մասին նրանց խորհուրդներին, դժվար թե հնարավոր լինի հակամարտող ժողովուրդների միջեւ հարաբերություններում վստահության արմատացած ճգնաժամի պայմաններում հասնել պահանջվող կայունության՝ որպես բախման գոտում լրացուցիչ հանրաքվեի անցկացման հիմնարար նախապայմանի։ Համաշխարհային փորձը լի է փախստականների նկատմամբ անխոհեմ ֆորմալիզմի կիրառման դառը դասերով։ Այդ իսկ պատճառով ղարաբաղյան փախստականների շրջանում հանրաքվեն նախընտրելի է անցկացնել ԼՂՀի տարածքից դուրս նրանց իրական բնակավայրերում՝ միջազգային հանրության լիազոր կազմակերպությունների հսկողությամբ։

- Որո՞նք են միջազգային իրավունքի նշյալ երկու սկզբունքների գործնական համատեղման հնարավորությունները Ղարաբաղյան խնդրի կարգավորման քաղաքական պրակտիկայում։

- Այդ մոտեցումը պետք է արտացոլի Ադրբեջանական ԽՍՀի տարածքում 1991 թվականին ստեղծված երկու պետությունների լեգիտիմության, հավասար իրավազորության եւ տարածքային ամբողջականության փաստը։ Տվյալ մոտեցման իրականացման տրամաբանությունը ենթադրում է ընդունել ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ եւ տարածքային ամբողջականության սկզբունքինը՝ Ադրբեջանի Հանրապետության հողերի նկատմամբ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկողության տակ՝ նրան շրջապատող անվտանգության գոտում։ Նույն տրամաբանությամբ էլ ԼՂՀի տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրվում է կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ։

- Ինչպիսի՞ն է ձեզ պատկերանում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհային քարտեզը։

- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհային քարտեզը կարող է համարվել տարածաշրջանի անվտանգ ժողովրդավարական զարգացման եւ տեւական խաղաղության հաստատման արդյունավետ գործիք, եթե դա միասնական ջանքերով մշակվի հակամարտող կողմերի, ինչպես նաեւ միջազգային հանրությունը ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆը եւ Ֆրանսիան։ Հաշվի առնելով մեր կովկասյան քաղաքական կուլտուրայի ընդհանուր առանձնահատկությունը, անշուշտ կարեւոր են նաեւ միջոցները հակամարտության բոլոր կողմերի «դեմքի պահպանման» ուղղությամբ։ ործընթացի փորձաքննությունը հուշում է, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ճանապարհային քարտեզի գլխավոր փուլերը՝ միջազգային իրավունքի դիտարկվող երկու սկզբունքների համատեղմամբ, առավել ընդհանուր գծերով կարող են ներառել հետեւյալ տարրերը։

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՒ ՄԱԿԻ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԼՂՀԻ ԵՒ ԱԴՐ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ.

* Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառման ծրագրերից Ադրբեջանի հրապարակավ պաշտոնական հրաժարում՝ միջազգային հանրության երաշխավորությամբ (երաշխավորներ՝ ՄԱԿի ԱԽ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵՄ, ՆԱՏՕ, ՀԱՊ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա),

* ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿի Անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում որպես լիիրավ գործընկերոջ՝ ԼՂՀի բնակիչների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս ապրող ղարաբաղյան փախստականների շրջանում լրացուցիչ հանրաքվեի կազմակերպման գործում,

* պատերազմի եւ բռնության քարոզչության դեմ մորատորիումի հայտարարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀի ԶԼՄների կողմից մոնիտորինգով,

* հակամարտության բոլոր կողմերի եւ միջազգային հանրության (ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿի Անվտանգության խորհրդի) փոխհամաձայնությամբ՝ դիտորդների առաքելություն լրացուցիչ հանրաքվեի անցկացման գոտում՝ ԼՂՀ ոստիկանության եւ ՆԶ-ի (Լեռնային Ղարաբաղի ներսում), ինչպես նաեւ Ադր. Հանրապետության ոստիկանության եւ ՆԶ-ի (Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս ԼՂՀից ադրբեջանցի փախստականների ժամանակավոր բնակության վայրերում) կողմից կարգուկանոնի եւ կայունության ռեժիմի ապահովման վերահսկողություն իրականացնելու նպատակով,

* ՄԱԿի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լրացուցիչ հանրաքվեի անցկացում Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական բնակչության շրջանում՝ նրանց ներկայիս բնակության վայրերում, տրամադրելով մասնակիցներին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումների լայն ընտրություն. անկախություն, վերամիավորում Հայաստանի կամ Ադրբեջանի հետ,

* լրացուցիչ հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի ներգրավում ԵՄի «Եվրոպական հարեւանություն» ինտեգրացիոն ծրագրի շրջանակներում։

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՈՒ ՄԻ ՄԱՍԻ (ԲԱՑԻ ԼԱՉԻՆԻ ԵՒ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՐԱՎՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՒ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՄԻ ՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

* ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿի Անվտանգության խորհրդի հովանու ներքո խաղաղարար ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտում (բացի Լաչինի եւ Քարվաճառի շրջաններից), ինչպես նաեւ նախկին Շահումյանի շրջանում եւ Մարտակերտի շրջանի մի մասում, որոնք ներկայումս գրավված են ադրբեջանական զորքերի կողմից,

* ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿի Անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հովանու ներքո գործող խաղաղարար ուժերի կողմից Լաչինի եւ Քելբաջարի շրջանների որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապուղային միջանցքի երաշխավորված գործունեության, ինչպես նաեւ նրա գոյատեւման անվտանգության գոտու, համատեղ հսկողության ապահովում՝

* ԼՂՀի զորքերի միաժամանակյա դուրսբերում Ադրբեջանի Հանրապետության տարածքներից (բացի Լաչինի եւ Քարվաճառի շրջաններից), որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու կազմում, ինչպես նաեւ ադրբեջանական զորքերի դուրսբերում նախկին Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի տարածքից,

* Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների եւ կապուղիների շրջափակման դադարեցում։

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ. ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՒ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁ.

* վերադարձված տարածքների երաշխավորված ականազերծում,

* հայկական եւ ադրբեջանական փախստականների, ինչպես նաեւ տեղահանված անձանց վերադարձ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրենց նախկին մշտական բնակության վայրեր,

* Ղարաբաղյան հակամարտության նախկին գոտու համակողմանի ռեաբիլիտացիա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿի Անվտանգության խորհրդի հովանու ներքո,

* Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմականացվածության մակարդակի նվազեցում ԵՄ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ եւ ՀԱՊ միջազգային կազմակերպությունների հսկողության ներքո՝ նրանց պաշտպանության համակարգերի փոխհամաձայնեցված ձեւափոխման միջոցով,

* տնտեսական, քաղաքական եւ պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ՝ Հարավային Կովկասում եվրաինտեգրացման համատեղ ծրագրերի ենթատեքստում իրականացվող տարածա&

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Hazar angam asetsinq eli chaskatsan. Et azatagrvat' hoghery azatgrvat' en vorpesi mer hayrenakitsnerin aderbjani sshm myus taratsqnerits voronq ameninch kortsrel en poxhatutsum stanan qani vor adrbejany irents yski chi el uzum chanachi vorpes irents qaxaqatsi. Arcaxy piti et martkants qaxaqatiutjun shnorhi ev ait taratsqnery nviri irents vor et masin el chxosen.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Чем хасканум.

Инчи хаютюнэ пти эт тарацкнериц хражарви?

Нра хамар вор болшевикнерэ сахманэ хакахай дзевовен гцел?

Те нра хамар вор 80-100 тари арач крдерэ у туркерэ верчи хаябнак гюхернен дженджел ?

Те вортев эт туркерэ у крдерэ 300 тари арач техапохвелен эйат айкакан хохи вра?

Инчу менк пти морананк вор эт хохерэ мер патмакан хайкакан хохернен?

Инчу пти морананк кани хазар азатамартирен зохвел вор эт хохерэ хима хаери дзерэ линен?

Ича ми кани хоки "власти мнан"?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հարցը միայն նրանում չի կայանում, որ դա մեր պատմական հողերն են: Մեր պատմական հողերը նաև Վանն ու Սասունն են: Հարցը նրանում է, որ իշխանությունները պլանավորված ստեղծում է պարտության մտնոլորդ:

Եթե ուշադրություն դարցնեք ընդգծվածին, ապա կտեսնեք, որ Քոդանջյանը ազերիների լեզվով է խոսում: Դա ավելի վտանգավոր է, քան զիճումների գաղափարը:

Տարածքները չի կարելի զիճել ոչ միայն նրա համար, որ դա մեր պատմական հողերն են, այլ նաև նրա համար, որ մենք ոչնչացնում ենք Հայքի անվտանգությունը: Անվտանգությունը՝ դա առաջնաին է: Առանձ անվտանգության մենք խաղաղա գոյատևելու շանս չունենք: Այն ժամանակ երբ ոչ մի ազերական պաշտոնիա ոչ մի անգամ չխոսեց Արցախի անկախության մասին, մեր «սերժիստները» անընհատ շարունակ խոսում են տարածքների վերադարցի մասին և ամենավտանգավորը՝ խոսում են ազերականա պաշտոնական պրոպոգանդաի լեզվով: Ազերիներին կարելի է շնորհավորել ճշգրիտ պրոպոգանդաի արդյունքների համար: Մինչ դեռ մեր իշխանությունները զբաղված են աթոռի կռվով, թուրքերը իրենց գործ ենք ենում: Իրոք սա ազերի-թուրքական հաղթանակ կարելի է կոչել: Բայց ժամանակն է «սերժիստների» բերանը փակել և անցնել հակագրոհման: Հակառակ դեպքում, նոր պատերազմն անխուսափելի է:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Как раз по теме:

Статья большая, стоит всю прочесть. Я приведу лишь отрывкиРачья Арзуманян: Карабахский конфликт в "глобальном омлете"

В условиях отсутствия стабильной и непротиворечивой системы международных отношений представляется целесообразным использовать в качестве базиса урегулирования проблем Южного Кавказа понятийный аппарат более устойчивых систем национальной и региональной безопасности. Это означает, что все региональные процессы, - гуманитарные, правовые, политические, должны рассматриваться в контексте проблем безопасности. Сказанное тем более справедливо по отношению к нагорно-карабахской проблеме, где наблюдаются явные признаки неправомерного смещения фокуса на рассмотрение гуманитарных, правовых, политических и прочих составляющих конфликта. У сторон, участвующих в процессе урегулирования, может сложиться искаженное представление о позиции карабахского общества, для которого основным и определяющим была и остается проблема обеспечения безопасности народа Арцаха (историческое название Нагорного Карабаха - ред.). Это чревато выработкой неадекватных рекомендаций, попытками их внедрения с неизбежной дестабилизацией ситуации в регионе.
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Арин Берд хамадзайнем - лрив чиштес асум байц Сасунэ у Ванэ эсорвадруцан мер дзерэ чи.

Ахр Хайастанум ес воч ми кахакан горцич чем тенум вор парз у конкрет аси - ес воч ми сантиметр хох чем та. Иск ете мекэ лини у аси... Ете Серж ну Самон вор вахтин шат банен арел вор эт хохерэ азатви хима узумен ар у цах анаен эт хохеров - ум хаватас?

Вахтин ЛТП ин тапалецин ханун арцахи иск хима иранк нман ми бан эн узум анен.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ARTUR2005,

Քաղաքական գործիչներ կան և բավականին: Պարզապես Սերժի պես ծանր քաշ չունեն: Հիմա հարցը հասել է նրան, որ ոչ թե Սերժը պիտի իր կամքը կապի, այլ մենք՝ ես, դու, Ռոդրիգեսը ( :) ), բոլորս իրար հետ: Ի վերջո, վերջնական խոսքը պիտի լինի Ստեփանակերտինը, որն էլ ոչ մի դեպքում չի համաձայնվի սերժիստների պարտական առաջարկությունների հետ: Ըստ երևույթի սերժիստները մոռացել են, որ արաջնաինը՝ անվտանգությունն է: Դրա մասին էլ պետք է բոլորս հիշեցնենք:

Դրան հակառակ, նույնիսկ այս ֆորումում հայերի կողմից հնչում են պարտական և զիճողական մտքեր: «ԴԿ»-ն կարդա և տես թե քանի մարդ կա, որոնք օպտիմիստորեն հավատում են հարցի իդեալական լուծմանը: Ի՞սկե եթե իրավիճակը պլաններից դուրս եկավ, ի՞նչ պիտի անենք: Նորից արյուն թափե՞նք:

Արթյոք, երբ Ադրբեջանի ռազմական ուժերը օրեց-օր աճում են, հակահայկական հիստերիան արդեն հասել է ֆանտաստիկ աստիճանի, իսկ Արցախին առաջարկում են զինաթափվել, կարող ե՞նք պաշտպանել Արցախի հայերին նոր կոտորածից: Իհարկե չենք կարող, պարզապես չենք հասցնի: Խաղաղատար ուժերի վրա հույս դնելը կլինի մեր ամենա ապուշ քայլը: Արդեն որ երորդ անգամ համոզվում ենք դրանում, քանի որ իրենք ոչ թե պաշտպանողի, այլ բաժանողի դեր են տանում:

Մեր բոլորի շնորհիվ, սերժիստների, ազերիների և թուրքերի շնորհիվ, բոլոր ազերները արդեն վստահ են, որ տարածքների հարցը արդեն լուծված է, ժամանակի հարց է, մնում է լուծել Արցախի հարցը: Եվ այդ ամենը նրա շնորհիվ, որ անվտանգության հարցը որպես առաջնաին չենք դիտարկում, այլ մեզ, հայերիս, բնորոշ լավատեսությանը մտածում ենք խաղաղության մասին, չ'պատրաստվելով պատերազմին:

Հայե՜ր,

բոլոր նրանք ովքեր ԴԿ-ում գրում են, վերջ տվեք վնասատար գաղափարներին: Ռեալ եղեք, ինքներդ ձեզ մեկ խափի: Դրանով դուք համ ինքներդ եք սկսում ստին հավատալ, համ էլ հակառակորդին վնասատար և անտեղի հույսեր եք տալիս, որից ավելի են կատաղում: Մինջև Ադրբեջանի ժողովուրդը չ'փոխի երկրում տիրող մտնոլոդը, չ'վերանաի իր մտածելակերպը, մինչև չ'դադարեցնի հայի մեջ թշնամի տեսնելը, որին հարկավոր է կացնահարել, իրենց հույս տալը սխալ և մեր առողջությանը վնասատար զբաղմունք է: Հասկանում ե՞ք, որ անտեղի հույս տալով համ մեզ եք վնասում, ահմ էլ իրենց:

Ազերիների հետ մեկ տեղ ապրել հնարավոր է և միևնույն է անխուսափելի: Դրանց զգալի մասը նույն հայերն են, բայց ժամանակին թուրքացած (կրոնափոխ / լեզվափոխ), այժմ էլ մեզ թշնամացած: Միգուցե մեր նախնիների մեղկն ենք քաղում, որոնք ժամանակին իբրև կրոնափոխ հրաժարվեցին իրենցից: Չ'եմ կաարող հիմա ասել: Բայց մինջև մարդավարի տեսք չ'նդունեն, պարզապես ինքներս մեզ նորից կոտորելոու առիթ կտանք: Եկեք օգնենք իրենց այդ հարցում և դրա հետ միասին սերժիստների բերանները փակենք:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

hartsy moranaly chi hartsy iravabanakan ev qaxaqaqan dzev talu mech e. Azatamartiknery ev patmabannery irents gortsy arel en isk qaxaqakan, e irvabanakan airery irants gortsy chen anum.

Ete ait hartserin dzev ches tali apa bnakan e vor heto dzhvar e ain pashtpanel. Aisor mi voxch zhoxovurt adrbejana hayery vornq bnakvum ein Arcaxits durs anterutian en matnvats te Arcaxi te hayastani el chem asum adrbejani koxmits, et martkants piti inchvor dsevov hamaxmben (inchkan el dzhvar lini) ev ait azatagrvats taratsqnery trvi irents. Aisinqn Arcaxy darna et martkants te apahovutian te nerkaiatsutsich marminy. Aisor Arcaxy nerkaiatsnum e mi miain Artsaxum bnakvogh hayerin, da es hamarum em shat sahmanapak motetsum, Artsaxy piti nerkaiatsni voxch aderbjanabnaka hayutiany (nkati unem adrbejani sshm bnakvogh hayerin). Aid paxstakannery sprvat' ashxarov mek kortsnelu vochinch chunen (ameninch arden kortsrel en) hima irents hnaravorutyun e petq tal unenalu.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

orinaki hamar arcaxi konstituciaum kareli e nshel vor arcaxy nerkaiatsnum e voxch ait hay bnakchutyuny (ankax nranits erb en aprel aitegh) heto voroshel vor yntrakan hartsery aisinqn bnakan e vor iranq yst eiutian yntrelu iravunq chunenan ete chen bnakvum aitegh baits bolor mnatsats iravunqnerits ogtven. Heto dimel ait martkants darnal qaxaqatsi, baits arandz pahanji nalog tal ev ailn (da kareli e anel mi 4 tari heto yst ekamutneri kam inchvor simvolik gumar) ait pastakannerin arajarkel lgotni paimanner hig kamguiq unenalu azatagrvat' taratsqnerum. Steghtsel hasarakakan kazmakerputiuner voronq xraxuselu en tntesutian mech irents nergravumy. Da kara tevi 7-30 tari baits dra dem xax chka, aisinqn mi xax ka paterazmy.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Hargeli Arin Berd,

inch verabervume gravyal taratckneri (5shrjaneri) veradartcin, da hnaravore miayn 3 skzbunkneri pahpanman depkum, voronts masin misht asela u asuma Kocharyann

1.Ankaxutyun (miatsum)

2.Tcamakain kap Hayastani het ( Lachin&Kelbajar)

3.Anvtangutyan erashxavorum mijazgayin hanrutyan koxmits

Yev ays amen miankamitc!

Aysor yev real dranits avel el inch?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Gravial taratsq chka kak azatagrvat' taratsqner xndrum em terminery chisht ogtagortsenq.

Mi hat parz ban asem dzez. Ete aderbejani sshmi naxkin bnakichnerin voronq hay en chamaxmbenq vochinchi chenq hasni.

Harts e trvum inchi hamar pahel aid taratsqnery? mi miain apahovutian hamar? Ete etpes enq dzevakerpum apa mi or piti hrazharvenq mer hogherit' vortex hayery aprel en 4 hazar tari (arnvazn) isk turqery 3 dar.

Ait hoghy piti tsarai haerin voch miain apahovutian hamar ail naev zargatsman ev ogtakar lini mez te baroyapes te tntesapes. Na piti tsarai mer hay mardkants ir bolor dzeverov.

hakarak depkum korusty anxusapeli e. Asenq sa bnutiun kam astvat' inch uzum eq na chi kara tuyl ta vor hoxy chkatari ir funktianery irents bolor tesakov inchvor zhoxovurdi hamar.

hakarak depkum zhoxovurty kzrkvi ait hoghits.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Erb hoghy ktsarai mets qanakutiamb hayeri hamar ev ksteghtsvi mi xumb vor bolor tesankyunerits kgnahati ait taratsqy voch te xosqerov ail real dzevov amen or ait depkum karogh enq asel vor el vochvoq ait hogy vochmekin chi ta.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...