Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

МОЛИТВА ԱՂՈԹՔ


Aspo

Рекомендованные сообщения

Բոլոր կրոնները մարդկանց աղոթքի են կոչում։ Հայերն ունեն բազմաթիվ աղոթքներ, իսկ մենք գիտենք արդյո՞ք։ Առազարկում եմ լրացնել այդ բացը։

Արդ, զետեղում ենք աղոթքներ`գրաբար և աշխարհաբար։

ՕՐՀՆԵԱԼ ՏԷՐ ՄԵՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՄԷՆ

Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի. զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց, և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն. զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն։

ՕՐՀՆՅԱԼ ՏԵՐ ՄԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՄԵՆ

Հա՛յր մեր, որ երկնքում ես. սու՛րբ թող լինի քո անունը. քո թագավորությու՛նը թող գա. քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 7
  • Создано
  • Последний ответ

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ

Գոհանում եմ

Քեզանից, Տե'ր իմ և

Աստվա'ծ իմ և օրհնում

ու փառավորում Քո սուրբ

անունը, որ պահեցիր այս

գիշեր Քո անարժան ու

մեղավոր ծառային բոլոր

վտանգներից ու

փորձություններից,

խաղաղությամբ հասրիր

առավոտյան ժամին և

արժանացրիր տեսնելու Քո

ողորմության լույսը:

ԱՄԵՆ:

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ

Գոհանում եմ Քեզանից, Տե'ր իմ

և Աստվա'ծ իմ, օրհնում ու

փառավորում Քո սուրբ անունը,

որ պահպանեցիր Քո անարժան

ու մեղավոր ծառային այս

ցերեկ և խաղաղությամբ

հասցրիր երեկոյան ժամին:

Այժմ խնդրում եմ, որ Դու Քո

ամենազոր աջով կնքես Քո

ծառայի տեղն ու հարկը, ելքն ու

մուտքը, որ ննջեմ ապահով ու

աներկյուղ, խաղաղությամբ և

առանց փորձանքների:

ԱՄԵՆ:

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՂՈԹՔ

Կեսգիշերին արթնանալով

խոստովանում ենք Քեզ,

Տե'ր Աստված մեր,

ու փառավորելով

Քո սուրբ անունը՝

խնդրում ենք Քեզ՝

հեռացրո'ւ մեզանից

խավարային խորհուրդները՝

Քո ողորմության շնորհով

պահելով չար բանսարկուի

դիվահնար բոլոր պատրանքներից

ու հնարքներից:

ԱՄԵՆ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՂՈԹՔ ճԱՇԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ

[նախ սկսում են Տերունական աղոթքով,

և ապա սեղանն օրհնողը ասում է.]

Խաղաղությամբ ճաշակենք

այս կերակուրը, որ մեզ համար

պատրաստված է Տիրոջ կողմից,

օրհնյալ է Տերն Իր պարգևներով:

ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՃԱՇԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Փա'ռք Քեզ, Տե'ր, փա'ռք

Քեզ, փառա'ց Թագավոր,

որ տվեցիր մեզ ուրախության

կերակուր, և Քո ամենաբավ

ողորմության լիությամբ լցրիր

մեր սրտերը: Այժմ լցրո'ւ մեզ նաև

Քո Սուրբ Հոգով, որպեսզի

ընդունելի լինենք Քո առջև և

ոչ ամոթահար, քանզի Դու

հատուցում ես

յուրաքանչյուրին

ըստ իր գործերի:

ԱՄԵՆ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Այբուբենը աղոթք է։

Արարիչ Ժամանակաց Ճեմարան Ռաբբի

Բովանդակ Իրաց Մտաց Սրբոց

Գոյութեանց Լուսոյ Յիսուս Վկայարան

Դատաւոր Խաւարի Նազովրեցի Տէր

Երկնից Ծովուց Շնորհ մէր

Զօրաւոր Կենսականաց Ոգեշունչ Ցանկալի

Էութիւն Համայնից Չարեաց ու

Ըստհուն Ձայն Պատաղիչ Փառք

Թագաւոր Ղողանջանաց Ջանադիր Քրիստոսիդ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH Putnik
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...