Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

АРМЕН НАЗАРЯН - ЧЕМПИОН ЕВРОПЫ


Злодиюка

Рекомендованные сообщения

На чемпионате Европы по дзюдо разданец Армен Назарян завоевал звание чемпиона в весовой категории 60 кг. До этого в чемпионатах Европы спортсмену удавалось занимать лишь 3-е место.

28613.jpg

В течение 2005 года армянские спортсмены заметно улучшили свои результаты. Как известно, недавно довольно удачно выступили борцы греко-римской борьбы, а тяжеловесы завоевали 2 бронзовые медали на чемпионате Европы.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...
  • Ответы 2
  • Создано
  • Последний ответ
  • OpenArmenia Club

Վերջերս Ռոտերդամում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ հրազդանցի 22-ամյա ձյուդոյիստ Արմեն Նազարյանը: Հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին անգամ հայ ձյուդոյիստը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այսօր նա խմբագրության հյուրն է:

- Արմեն, կրկին շնորհավորում եմ աննախադեպ հաջողության առթիվ: Նախ՝ անդրադառնանք քո անցած մարզական ուղուն: Ինչո՞ւ ընտրեցիր հատկապես ձյուդոն:

- Մանկուց սիրել եմ գոտեմարտել, փոքր տարիքում մի քիչ կռվարար էի, գուցե դա էլ դեր խաղաց մարզաձեւի ընտրության հարցում: 8 տարեկանից հաճախել եմ Հրազդանի մարզադպրոց: Սկզբում ըմբշամարտով էի զբաղվում, իսկ երբ Կարեն Աղաբյանը ձյուդոյի խումբ հավաքագրեց, ես էլ ընդգրկվեցի խմբում: Միջազգային մրցասպարեզում առաջին լուրջ հաջողությանը հասա 2003 թ.՝ ճանաչվելով Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Նույն տարում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձա բրոնզե մրցանակակիր: Նույնպիսի արդյունքի հասա նաեւ անցյալ տարի: Մեծ ցանկություն ունեի մրցանակակիր դառնալու նաեւ Աթենքի ամառային օլիմպիական խաղերում, սակայն, ցավոք, գոտեմարտի ժամանակ ձեռքս կոտրեցի եւ չկարողացա շարունակել պայքարը:

- Ռոտերդամ մեկնելիս վստա՞հ էիր, որ չեմպիոն կդառնաս:

- Մարզումների, ստուգողական գոտեմարտերի ընթացքում ինձ լավ էի դրսեւորել, ուժերիս վրա վստահ էի եւ զգում էի, որ կարող եմ արժանանալ չեմպիոնի ոսկե մեդալին: Երբ մրցասպարեզ դուրս եկա, տրամադրվեցի պայքարի: Թեեւ մրցակիցներն ուժեղ էին, սակայն բոլոր 5 գոտեմարտերում էլ հաղթեցի եւ կանգնեցի պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:

- Գոտեմարտերից ո՞րն էր ավելի դժվարը քեզ համար:

- Նման բարձր կարգի մրցումներում հեշտ գոտեմարտեր չեն լինում: Դժվարությունը նրանում էր, որ Հայաստանը մրցավարական հանձնախմբում ներկայացուցիչ չուներ, որը մասնակցեր այս կամ այն որոշման կայացմանը: Եղան դեպքեր, երբ հնարքի կիրառման համար մրցավարները միավոր չշնորհեցին ինձ: Դա, իհարկե, հոգեբանորեն ազդում է մարզիկի վրա գոտեմարտի ընթացքում: Հարկ է լինում կրկին հնարքներ կիրառել, որպեսզի միավորներ վաստակես: Ամենադժվարը թերեւս կիսաեզրափակիչ գոտեմարտն էր Հունաստանը ներկայացնող վրաց մարզիկի հետ: Եզրափակիչում եւս ինձ դժվարին մրցակից էր բաժին ընկել՝ Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոնը: Սակայն կարողացա մաքուր հաղթանակ տոնել:

- Քո հաջողությունն ուրախացրել էր մարզասերներին: Իսկ դու ինչպիսի՞ զգացումներ ունեցար:

- Հաղթանակը մեծ բերկրանք պարգեւեց ինձ: Հատկապես հուզումնալից էր պարգեւատրման պահը, երբ ի նշան հաղթանակի բարձրացվեց Հայաստանի դրոշը՝ երկրի օրհներգի ուղեկցությամբ: Նման պահերը մարզիկի կյանքում անջնջելի հետք են թողնում: Անչափ ուրախ էի, որ հայ մարզիկն ապացուցեց իր գերազանցությունը մրցակիցների նկատմամբ, ինչը վկայում էր, որ Հայաստանում ձյուդոն զարգացում է ապրում:

- Քո հաղթանակն ըստ արժանվույն գնահատվեց հանրապետության մարզական ղեկավարության կողմից:

- Օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից, սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանից՝ մարզիկների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Հաջողությունների հասած մարզիկների պարգեւատրումները մեծ խթան են նրանց համար, ովքեր ձգտում են նորանոր հաջողությունների հասնել, բազմապատկել հայկական սպորտի փառքը: Մյուս մարզիկներն էլ կձգտեն լավ մարզվել, նախապատրաստվել մրցումներին, որ իրենք էլ նման խրախուսանքի արժանանան:

- Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերդ:

- Սեպտեմբերին Կահիրեում կայանալու է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որում ես պետք է ձգտեմ հաջող հանդես գալ: Ինչ խոսք, Եգիպտոսում հաղթելն ավելի դժվար կլինի, քանի որ մրցասպարեզ են դուրս գալու աշխարհի ուժեղագույն ձյուդոյիստները: Սակայն ես լավատես եմ եւ ուժերիս վրա վստահ: Արդեն սկսել եմ նախապատրաստությունը: Միաժամանակ հեռահար նպատակը Պեկինի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալն է:

- Ի՞նչ ես կարծում, դեռեւս քանի՞ տարի տատամի դուրս կգաս:

- Դա կախված է յուրաքանչյուր մարզիկի ֆիզիկական հնարավորություններից: Ձյուդոյիստներ կան, որ 30 տարեկանից հետո էլ շարունակում են մարզական գործունեությունը: Կարծում եմ, մինչեւ 30 տարեկանը ուժերս կբավականացնեն հաջող մրցելույթների համար:

- Իսկ մտածե՞լ ես, թե ելույթներդ ավարտելուց հետո ինչո՞վ պիտի զբաղվես:

- Առայժմ ոչ: Տարիների ընթացքում այդ հարցով կզբաղվեմ: Առայժմ ծառայում եմ բանակում, մեկ ամսից կզորացրվեմ եւ ավելի մեծ հնարավորություն կունենամ ժամանակ տրամադրելու սիրածս մարզաձեւին: Ես դեռ բարձունքներ ունեմ նվաճելու, որոնց համար քրտնաջան մարզումներ են անհրաժեշտ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

источник - http://www.azg.am/?lang=AR&num=2005060412

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян Гено
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...