Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Пупс в Ереване


sevar

Рекомендованные сообщения

  • Advanced

Ադրբեջանցին, որ խաղաղություն քարոզելու էր եկել Հայաստան, ազատագրված սահմանների պահանջ ներկայացրեց

13:57 • 19.10.13

Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին Հայաստանում է՝ իր օրինակով կոչ անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության ճանապարհով։ Այցը նախաձեռնել էր Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը, որին մասնակցում էին Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:

Ռամին Հաջիլին լրագրողների հետ հանդիպմանը, թեև հայտարարեց, թե ադրբեջանցիների մեծամասնությունը խաղաղության կողմնակից է, բայց, այդուհանդերձ, խաղաղությանը հասնելու պահանջներ ներկայացրեց։

Իր խոսքը նա նախ սկսեց սեփական ճակատագրի մասին պատմելով, որ ծնվել է Ղարաբաղում Ֆիզուլիի շրջանում, որտեղ ինչպես ինքն էր հիշում՝ հայեր չէին բնակվում. «Երբ պատերազմ սկսեց, ես 10 տարեկան էի և հայտնվեցի փախստականի կարգավիճակում, սկսեցի ապրել վրանային քաղաքում, որտեղ ոչ մի նորմալ պայմաններ չկային»։

Ռամին Հաջիլին և Ադրբեջանից նրա օգնականը հարցին, թե ցանկություն չունե՞ն այցելել Ղարաբաղ, միաբերան դրական պատասխանեցին։ Լրագրողները հուշեցին, իսկ չե՞ն վախենում «սև ցուցակից»՝ Հաջիլին ծիծաղով պատասխանեց. «Հայաստան գալով էլ արդեն սև ցուցակում ենք»։

Իսկ սև ցուցակից խուսափելու համար ադրբեջանցին շատ արագ խաղաղության քարոզչությունից անցավ սեփական երկրի իշխանության տեսակետին, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 6 շրջանները։ «Ինչքան էլ դժվար է, բայց Հայաստանի իշխանությունը պետք է ազատի « օկուպացված» 6 շրջանները»,- ասաց նա։

Լրագրողներից մեկը հեգնեց. «Իշտահիդ քացախ»։ Ադրբեջանցուն հիշեցրին, որ Հայաստանը հաղթող երկիր է և իր հողերն է հետ վերցրել, ինչու պետք է արյան գնով ձեռք բերածը վերադարձնի։ Հետո նշեցին, որ գուցե ադրբեջանցին հիշողության հետ խնդիր ունի, և ըստ իրեն Արցախում ընդհանրապես հայ չի էլ բնակվել։ «Ես չեմ ասում, որ հայեր չեն ապրում, ես իմ ապրած շրջանում չեմ տեսել»,- ասաց նա և նշեց, որ համաշխարհային պատերազմն էլ գուցե չավարտվեր, եթե կողմերը չցանկանային դա։ «Ուղղակի պետք է կողմերը մի հայտարարի գան։ Ձեզ չթվա, թե ես Հայաստանին եմ միայն կոչ անում, ուղղակի այստեղ եմ և առիթն օգտագործում եմ դրա համար։ Ադրբեջանն էլ պետք է զիջումների գնա»,- նշեց նա։

Հարցին, թե դուք կոնկրետ ի՞նչ զիջումների եք պատրաստ, Հաջիլին նշեց, որ եթե այդ վեց շրջանները տան իրենց, ապա Ադրբեջանը շատ ավելի զիջումների կգնա, այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ։

Այնուհետև փորձեց իրավիճակը մեղմել և ամբողջ մեղքը գցել Ստալինի վրա, ով ժողովուրդների միջև կռիվ է հրահրել, և որ նույն քաղաքականությունը շարունակում է նաև Ռուսաստանը։

«Այս գործընթացը Ստալինից սկսեց և սովետական շրջանից, դրա համար Ռուսաստանն ուզում է շարունակել Ստալինի գործը։ Մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը տալիս է զենք երկու կողմերին էլ և ռազմական գործողություններ հրահրում։ Մինչդեռ քրիստոնեական կրոնն ասում է, եթե քո երեսին ապտակում են, մյուս երեսդ էլ դեմ տուր, բայց պատերազմն օգտագործել՝ բաժանելու երկու ազգերի, կարող են անել միայն այն ազգերը, որոնք զգացողությունը կորցրել են։ Հիմա կարող ենք Ռուսաստանին տեսնել, ով ամեն գնով ուզում է Կովկասը իր տիրապետության տակ պահի։ Ադրբեջանը փորձում է դեմ կանգնել Ռուսաստանի, իսկ Հայաստանի համար ավելի դժվար է»,- ասաց նա և խորհուրդ տվեց, թե որպեսզի խաղաղության հասնենք, պետք է մեջքով կանգնել այն պետություններին, որոնք իմպերիալիստական ձգտումներ ունեն։

«Ադրբեջանում քաղաքացիները մեծ մասամբ խաղաղություն են ուզում ։ Ադրբեջանի իշխանությունը հակամարտության լուծման համար նույնպես խաղաղություն է նախընտրում»,-ասաց նա և հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը դա ըստ արժանվույն կգնահատի։

«Ես հայ ժողովրդին չեմ դիտում որպես թշնամի, և Սերժ Սարգսյանի խոսքերին կողմնակից եմ, ով ասել էր, որ Ադրբեջանը մեր թշնամին չէ»,- նշեց նա։

Ի դեպ, նա իր ելույթն ավարտեց հայ լրագրողներին հրավիրելով Ադրբեջան։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե գուցե նա մոռացել է, որ «յան» ազգանվամբ իր երկիրը քաղաքացիներ չի ընդունում, Հաջիլին պատասխանեց, թե դա իր անձնական ցանկությունն է, բայց հիշեցրեց, որ եթե հայերը «Եվրատեսիլին» համաձայնվեին գալ, նրանց երկիրը պատրաստ էր ընդունելու։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 90
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...